Գլուխ 42
Չգիտեմ՝ արդյոք մարդիկ նկատել են, որ այսօրվա խոսքերում ինչ-որ փոփոխություն կա։ Որոշ մարդիկ գուցե փոքր-ինչ նկատել են, բայց չեն համարձակվում համոզված լինել։ Գուցե ուրիշները ոչինչ չեն ընկալել։ Ինչո՞ւ է Աստծու խոսքերում այսպիսի մեծ փոփոխություն եղել ամսի տասներկուսից տասնհինգն ընկած ժամանակահատվածում։ Խորհե՞լ եք սրա շուրջ։ Ո՞րն է ձեր տեսակետը։ Որևէ բան ընկալե՞լ եք Աստծու բոլոր խոսքերից։ Ո՞րն էր հիմնական գործը, որն արվեց ապրիլի երկուսից մայիսի տասնհինգն ընկած ժամանակահատվածում։ Ինչո՞ւ են մարդիկ այսօր անտեղյակ և այնքան շփոթված, ասես մահակով հարվածել են նրանց գլխին։ Այսօր ինչո՞ւ չկա «Թագավորության ժողովրդի խայտառակությունները» վերնագրով սյունակ։ Ապրիլի երկուսին և չորսին Աստված չմատնանշեց մարդու վիճակը, նմանապես, այսօրվանից հետո մի քանի օրերի ընթացքում Նա չմատնանշեց մարդու վիճակը. ինչո՞ւ է այդպես։ Այստեղ անշուշտ ինչ-որ չլուծված հանելուկ կա. ինչո՞ւ 180 աստիճանի շրջադարձ եղավ։ Եկեք նախ փոքր-ինչ խոսենք այն մասին, թե ինչու Աստված այսպես խոսեց։ Եկեք նայենք Աստծու առաջին խոսքերին, որոնցում Նա ժամանակ չվատնեց ասելու. «Հենց որ նոր գործը սկսվում է»։ Այս նախադասությունը նախ թույլ է տալիս քեզ հասկանալ, որ Աստծու գործը նոր սկիզբ է մտել, որ Նա մեկ անգամ ևս նոր գործ է սկսել։ Սա ցույց է տալիս, որ հանդիմանությունը մոտենում է ավարտին. կարելի է ասել, որ արդեն մուտք է գործվել հանդիմանության գագաթնակետ, և ուստի պետք է առավելագույնս օգտագործեք ձեր ժամանակը՝ հանդիմանության ժամանակաշրջանի գործը պատշաճ կերպով փորձառաբար ապրելու համար, որպեսզի հետ չմնաք և չլքվեք։ Այս ամբողջը մարդու գործն է, և այն պահանջում է, որ մարդն անի հնարավոր ամեն ինչ՝ համագործակցելու համար։ Երբ հանդիմանությունն ամբողջովին հեռացվում է, Աստված սկսում է ձեռնամուխ լինել Իր գործի հաջորդ մասին, քանի որ Աստված ասում է. «…ուստի Ես շարունակել եմ Իմ գործն իրականացնել մարդկանց շրջանում… Այս պահին Իմ սիրտը լցված է մեծ բերկրանքով, քանի որ ձեռք եմ բերել մի խումբ մարդկանց, և ուստի Իմ «ձեռնարկությունն» այլևս ճգնաժամի մեջ չէ. այն այլևս դատարկ խոսքերից չի բաղկացած»։ Անցյալում մարդիկ տեսնում էին Աստծու հրատապ մտադրությունը Նրա խոսքերում, և իսկապես ճշմարիտ է, որ այսօր Աստված Իր գործն ավելի մեծ արագությամբ է անում։ Մարդու համար բաները կարծես թե լիովին չեն համապատասխանում Աստծու պահանջներին, բայց Աստծու համար Իր գործն արդեն ավարտվել է։ Քանի որ մարդկանց մտածելակերպը չափազանց խճճված է, նրանց հայացքն իրերի վերաբերյալ հաճախ չափազանց բարդացված է։ Մարդիկ չափազանց պահանջկոտ են մարդկանց հանդեպ, բայց Աստված մարդուն այդքան մեծ պահանջներ չի ներկայացնում, և սրա պատճառով կարելի է տեսնել, թե որքան մեծ է Աստծու և մարդու միջև եղած տարբերությունը։ Մարդկանց պատկերացումները բացահայտվում են այն ամենում, ինչ Աստված անում է։ Այնպես չէ, որ Աստված մեծ պահանջներ է ներկայացնում մարդկանց, և մարդիկ անկարող են հասնել դրանց, այլ որ մարդիկ են մեծ պահանջներ ներկայացնում Աստծուն, և Աստված ի վիճակի չէ իրագործելու դրանք։ Քանի որ բուժումից հետո մարդկության մեջ, որը մի քանի հազար տարի ապականվել է Սատանայի կողմից, մնացորդային հետևանքներ կան, ուստի մարդիկ միշտ այդպիսի մեծ պահանջներ են ներկայացրել Աստծուն և նվազագույն չափով անգամ ներողամիտ չեն՝ խորապես վախենալով, որ Աստված գոհ չէ։ Ուստի այն փաստը, որ մարդիկ շատ բաներում չեն համապատասխանում առաջադրանքին, միջոց է, որով նրանք իրենք իրենց ենթարկում են ինքնահանդիմանության, նրանք կրում են իրենց իսկ գործողությունների հետևանքները. սա զուտ տառապանք է։ Մարդկանց կրած դժվարությունների ավելի քան 99%-ն արհամարհվում է Աստծու կողմից։ Կոպիտ ասած՝ ոչ ոք իսկապես չի տառապել Աստծու համար։ Մարդիկ բոլորը կրում են իրենց իսկ արարքների հետևանքները, և հանդիմանության այս քայլը, իհարկե, բացառություն չէ. այն մարդու պատրաստած դառը բաժակ է, որը նա ինքն է բարձրացնում դեպի իր բերանը՝ խմելու համար։ Քանի որ Աստծու հանդիմանության իրական նպատակը ցույց չի տրվել մարդկանց, թեև կա մարդկանց մի խումբ, որն անիծված է, սա հանդիմանություն չի ներկայացնում։ Մարդկանց մի խումբ օրհնված է, բայց դա չի նշանակում, որ նրանք կօրհնվեն ապագայում։ Մարդուն թվում է, թե Աստված Իր խոսքը չպահող Աստված է։ Մի՛ եղիր անհամբեր։ Այս խոսքերը գուցե փոքր-ինչ չափազանցված լինեն, բայց մի՛ եղիր բացասական։ Այն, ինչ խոսում եմ, որոշակի կապ ունի մարդու տառապանքի հետ, սակայն կարծում եմ, որ պետք է լավ հարաբերություններ կառուցես Աստծու հետ։ Պետք է Նրան ավելի շատ «նվերներ» տաս՝ դա հաստատ կուրախացնի Նրան։ Հավատում եմ, որ Աստված սիրում է նրանց, ովքեր Նրան «նվերներ» են տալիս։ Կարծում ես այս խոսքերը ճի՞շտ են։
Այս պահի դրությամբ ի՞նչ չափով եք թողել ձեր հեռանկարները։ Աստծու գործը շուտով կավարտվի, ուստի հավանաբար գրեթե թողել եք ձեր հեռանկարները, այնպես չէ՞։ Կարող եք նաև քննել ինքներդ ձեզ։ Դուք միշտ սիրում եք բարձր կանգնել՝ մեծարելով ձեզ և ցուցադրելով ձեզ. ի՞նչ է սա։ Այսօր դեռ չգիտեմ, թե որոնք են մարդկանց հեռանկարները։ Եթե մարդիկ իսկապես ապրում են նեղության ծովից կլանված, երբ նրանք ապրում են դժվարությունների զտման մեջ կամ էլ խոշտանգումների տարբեր գործիքների սպառնալիքի տակ, կամ երբ նրանք ապրում են բոլոր մարդկանց կողմից մերժվելու ժամանակ՝ նայելով երկնքին և խորապես հառաչելով, այդպիսի ժամանակներում իրենց մտքերում նրանք գուցե թողնեն իրենց հեռանկարները։ Սա այն պատճառով է, որ մարդիկ բոլորը վերերկրային ուտոպիա են փնտրում, երբ հուսահատ վիճակում են, և հարմարավետ պայմաններում գտնվող ոչ ոք երբեք չի թողել իր իսկ գեղեցիկ երազանքների ձգտումը։ Չգիտեմ՝ արդյոք այս հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, բայց կուզենայի, որ սա մարդկանց սրտերում չլիներ։ Դեռ ցանկանո՞ւմ եք հափշտակվել կենդանության օրոք։ Դեռ ցանկանո՞ւմ եք փոխել ձեր կերպարանքը մսեղիում։ Չգիտեմ՝ արդյոք բոլորդ նույն կարծիքին եք այս հարցում, բայց միշտ զգացել եմ, որ սա անիրատեսական է, նման մտքերը չափազանց շռայլ են թվում։ Մարդիկ այսպիսի բաներ են ասում. «Թողե՛ք ձեր հեռանկարները, ավելի իրատես եղեք»։ Դու պահանջում ես, որ մարդիկ թողնեն օրհնվելու մասին մտքերը, բայց ի՞նչ կասես քո մասին։ Դու ուրիշներին մղում ես թողնելու օրհնված լինելու իրենց մտքերը, մինչդեռ ինքդ օրհնություննե՞ր ես փնտրում։ Դու ուրիշներին թույլ չես տալիս օրհնություններ փնտրել, մինչդեռ ինքդ գաղտնի մտածում ես դրանց մասին, ի՞նչ է դա քեզ դարձնում։ Խաբեբա՛։ Երբ այսպես ես վարվում, մի՞թե քո խիղճը չի մեղադրում քեզ։ Քո սրտում քեզ մեղավոր չե՞ս զգում։ Մի՞թե խաբեբա չես։ Փորփրում ես ուրիշների սրտերում եղած խոսքերը, բայց ոչինչ չես ասում քո սեփական սրտում եղածների մասին. ինչպիսի՜ անարժեք աղբի կտոր ես։ Հետաքրքիր է, թե ինչ եք մտածում ձեր սրտերում, երբ խոսում եք, մի՞թե չեք կարող հանդիմանվել Սուրբ Հոգու կողմից։ Մի՞թե սա չի խանգարում ձեր ինքնասիրությանը։ Դուք իսկապես չգիտեք, թե ինչն է լավ ձեզ համար։ Բոլորդ միշտ պարզապես պարոն Նանգուոյի պես եք եղել՝ ինքնակոչներ։ Զարմանալի չէ, որ Աստված չակերտների մեջ է դրել «ընծայելու իրենց» արտահայտությունը «մարդիկ բոլորը պատրաստակամ են «ընծայելու իրենց»» նախադասության մեջ։ Աստված Իր հինգ մատի պես ճանաչում է մարդուն, և որքան էլ հմուտ լինի մարդու խաբեությունը, նույնիսկ եթե նա ոչինչ ցույց չտա, և նրա դեմքը չկարմրի, ոչ էլ սիրտը արագ բաբախի, Աստծու աչքերը պայծառ են, ուստի մարդը միշտ դժվարացել է խուսափել Աստծու հայացքից։ Կարծես Աստված ռենտգենյան տեսողություն ունի և կարող է տեսնել մարդու ներքին օրգանները, կարծես Նա առանց ստուգման կարող է որոշել մարդկանց արյան խումբը։ Այսպիսին է Աստծու իմաստությունը, և մարդը չի կարող ընդօրինակել այն։ Ինչպես Աստված ասում է. «Ինչո՞ւ եմ այդքան շատ գործ արել, սակայն մարդկանց մեջ դրա ոչ մի ապացույց չկա։ Մի՞թե բավարար ջանք չեմ գործադրել»։ Մարդու համագործակցությունն Աստծու հետ չափազանց պակասում է, և կարելի է ասել, որ մարդու ներսում չափազանց շատ բացասական բան կա, և հազվադեպ կարելի է որևէ դրական բան տեսնել մարդկանց մեջ։ Միայն երբեմն է փոքր-ինչ դրական բան երևում, բայց այն չափազանց փչացած է։ Սա ցույց է տալիս, թե Աստծու հանդեպ որքան սեր կա մարդկանց սրտերում, կարծես նրանց սրտերում միայն մի քանի հարյուր միլիոնից մի մասն է Աստծու հանդեպ սեր, որի 50%-ը դեռ փչացած է։ Ահա թե ինչու է Աստված ասում, որ Նա ոչ մի ապացույց ձեռք չի բերում մարդու մեջ։ Հենց մարդու ըմբոստության պատճառով է, որ Աստծու խոսքերի տոնն այդքան անսիրտ և անզգա է։ Թեև Աստված մարդու հետ չի խոսում անցած ժամանակների մասին, մարդիկ միշտ ուզում են հիշել անցյալը, որպեսզի իրենց ցույց տան Աստծու առջև, և նրանք միշտ ուզում են խոսել անցած ժամանակների մասին, սակայն Աստված երբեք մարդու երեկվա օրը որպես այսօր չի դիտարկել, փոխարենը Նա այսօրվա մարդկանց այսօրվա տեսանկյունից է մոտենում։ Սա է Աստծու վերաբերմունքը, և այստեղ Աստված հստակորեն ասում է այս խոսքերը՝ կանխելու համար, որ մարդիկ ապագայում ասեն, թե Աստված չափազանց անխոհեմ է։ Քանի որ Աստված անխիղճ բաներ չի անում, այլ մարդկանց ճշմարիտ փաստերը է ասում, որպեսզի մարդիկ անկարող չլինեն հաստատուն կանգնել, քանի որ մարդն ի վերջո թույլ է։ Լսելով այս խոսքերը՝ ի՞նչ կասեք, պատրա՞ստ եք լսելու և հնազանդվելու և այլևս չմտածելու դրա մասին։
Վերոհիշյալը թեմայից դուրս է. կարևոր չէ՝ դրա մասին խոսվում է, թե ոչ։ Հուսով եմ՝ դուք վատ չեք ընդունի, քանի որ Աստված եկել է կատարելու խոսքերի գործը, և սիրում է զրուցել արևի տակ եղած ամեն ինչի մասին։ Բայց հուսով եմ, որ այնուամենայնիվ կկարդաք դրանք, և որ չեք անտեսի այս խոսքերը։ Ի՞նչ կասեք։ Կանեի՞ք դա։ Քիչ առաջ ասվեց, որ այսօրվա խոսքերում Աստված նոր տեղեկություն է բացահայտել։ Այն եղանակը, որով Աստված գործում է, շուտով կփոխվի։ Ուստի եկեք սա ընդունենք որպես թեմա՝ արդիական հարցը քննարկելու համար։ Կարելի է ասել, որ այսօրվա բոլոր խոսքերը մարգարեանում են ապագա բաների մասին, և դրանք նկարագրում են Աստծու կարգավորումներն Իր գործի հաջորդ քայլի համար։ Աստված գրեթե ավարտել է Իր գործը եկեղեցու մարդկանց վրա և դրանից հետո ցասումով կհայտնվի բոլոր մարդկանց առջև։ Ինչպես Աստված ասում է. «Ես երկրի վրայի մարդկանց կմղեմ ընդունելու Իմ արարքները և կստիպեմ, որ Իմ գործերն ապացուցվեն «դատաստանի աթոռի» առջև, կստիպեմ, որ Իմ գործերն ընդունվեն ողջ երկրի մարդկանց շրջանում, և կստիպեմ բոլորին ենթարկվել»։ Որևէ բան տեսա՞ք այս խոսքերում։ Սրանում է Աստծու գործի հաջորդ մասի ամփոփումը։ Նախ՝ Աստված քաղաքական իշխանություն ունեցող բոլոր պահապան շներին կմղի անկեղծորեն համոզվելու և իրենց կամքով ետ քաշվելու պատմության ասպարեզից, այլևս երբեք չպայքարելու կարգավիճակի համար և այլևս երբեք չզբաղվելու դավադրություններով ու ինտրիգներով։ Այս գործը պետք է իրականացվի երկրի վրա Աստծու առաջացրած տարբեր աղետների միջոցով։ Սակայն Աստված չի հայտնվի։ Այս ժամանակ մեծ կարմիր վիշապի երկիրը դեռևս կեղտի երկիր կլինի, և հետևաբար Աստված չի հայտնվի, այլ պարզապես ի հայտ կգա հանդիմանության միջոցով։ Այսպիսին է Աստծու արդար բնույթը, որից ոչ ոք չի կարող փախչել։ Այս ընթացքում բոլոր նրանք, ովքեր բնակվում են մեծ կարմիր վիշապի երկրում, աղետ կկրեն, ինչը բնականաբար ներառում է նաև երկրի վրայի թագավորությունը (եկեղեցին)։ Սա հենց այն ժամանակն է, երբ փաստերը հասնում են մարդկանց։ Հետևաբար, բոլոր մարդիկ փորձառաբար ապրում են այն, և ոչ ոք չի կարող փախչել։ Սա կանխորոշվել է Աստծու կողմից։ Ճիշտ այս քայլի աշխատանքի պատճառով է, որ Աստված ասում է. «Հիմա մեծ ծրագրեր իրականացնելու ժամանակն է»։ Քանի որ ապագայում երկրի վրա եկեղեցի չի լինի, և աղետների գալստյան պատճառով մարդիկ ի վիճակի կլինեն մտածելու միայն այն մասին, ինչ իրենց առջև է, և կարհամարհեն մնացած ամեն ինչ, և նրանց համար դժվար կլինի վայելել Աստծուն աղետների մեջ։ Ուստի մարդկանց խնդրվում է ազատորեն և լիովին սիրել Աստծուն այս հիանալի ժամանակահատվածում, որպեսզի բաց չթողնեն հնարավորությունը։ Երբ այս փաստն անցնի, Աստված լիովին պարտության մատնած կլինի մեծ կարմիր վիշապին, և ուստի Աստծու մարդկանց՝ Նրա համար վկայություն տալու գործը կավարտվի. դրանից հետո Աստված կսկսի գործի հաջորդ քայլը՝ ամայացնելով մեծ կարմիր վիշապի երկիրը և ի վերջո ողջ տիեզերքի մարդկանց գլխիվայր գամելով խաչին, ինչից հետո կոչնչացնի ողջ մարդկությանը. սրանք են Աստծու գործի ապագա քայլերը։ Ուստի պետք է ձգտեք անկեղծորեն սիրելու Աստծուն այս խաղաղ միջավայրում։ Ապագայում Աստծուն սիրելու այլևս ոչ մի հնարավորություն չեք ունենա, քանի որ մարդիկ Աստծուն սիրելու հնարավորություն միայն մսեղիում ունեն. երբ նրանք ապրեն մեկ այլ աշխարհում, ոչ ոք չի խոսի Աստծուն սիրելու մասին։ Մի՞թե սա արարածի պատասխանատվությունը չէ։ Եվ ուստի ինչպե՞ս պետք է սիրեք Աստծուն ձեր կյանքի օրերի ընթացքում։ Երբևէ մտածե՞լ ես այս մասին։ Սպասում ես մինչև մահանա՞ս, որպեսզի սիրես Աստծուն։ Մի՞թե սա դատարկ խոսակցություն չէ։ Այսօր ինչո՞ւ չես ձգտում սիրելու Աստծուն։ Զբաղված մնալով Աստծուն սիրելը կարո՞ղ է Աստծու հանդեպ ճշմարիտ սեր լինել։ Պատճառը, թե ինչու է ասվում, որ Աստծու գործի այս քայլը շուտով կավարտվի, այն է, որ Աստված արդեն վկայություն ունի Սատանայի առջև։ Ուստի կարիք չկա, որ մարդը որևէ բան անի. մարդուց պարզապես պահանջվում է ձգտել սիրելու Աստծուն այն տարիներին, երբ նա ողջ է. սա է բանալին։ Քանի որ Աստծու պահանջները մեծ չեն, և ավելին՝ քանի որ Նրա սրտում այրվող անհանգստություն կա, Նա բացահայտել է գործի հաջորդ քայլի ամփոփումը նախքան գործի այս քայլի լիովին ավարտվելը, ինչը հստակ կերպով ցույց է տալիս, թե որքան ժամանակ կա. եթե Աստված անհանգիստ չլիներ Իր սրտում, մի՞թե այսքան վաղ կասեր այս խոսքերը։ Քանի որ ժամանակը կարճ է, Աստված այսպես է գործում։ Հուսով եմ, որ կարող եք սիրել Աստծուն ձեր ողջ սրտով, ձեր ողջ մտքով և ձեր ողջ ուժով, ճիշտ այնպես, ինչպես ձեր սեփական կյանքն եք փայփայում։ Մի՞թե սա մեծագույն իմաստ ունեցող կյանք չէ։ Ուրիշ որտե՞ղ կգնայիք՝ կյանքի իմաստը փնտրելու համար։ Մի՞թե այդքան կույր չեք։ Դու պատրա՞ստ ես սիրելու Աստծուն։ Աստված արժանի՞ է մարդու սիրուն։ Մարդիկ արժանի՞ են մարդու պաշտամունքին։ Ուստի ի՞նչ պետք է անես։ Սիրի՛ր Աստծուն համարձակորեն, առանց վերապահումների և տե՛ս, թե ինչ կանի Աստված քեզ։ Տե՛ս՝ արդյոք կսպանի՞ քեզ։ Մի խոսքով, Աստծուն սիրելու առաջադրանքն ավելի կարևոր է, քան Աստծու համար բաներ պատճենելն ու գրի առնելը։ Պետք է առաջին տեղը ամենակարևորին տաս, որպեսզի կյանքդ ավելի շատ արժեք ունենալ և լի լինես երջանկությամբ, և ապա պետք է սպասես քեզ համար Աստծու «դատավճռին»։ Հետաքրքիր է՝ արդյոք քո ծրագիրը ներառո՞ւմ է Աստծուն սիրելը։ Ցանկանում եմ, որ բոլորի ծրագրերն Աստծու իրագործման առարկաներ դառնան, և որ դրանք բոլորն իրականություն դառնան։