Գլուխ 44 և 45
Այն ժամանակից ի վեր, երբ Աստված մարդուն պատմեց «Աստծուն սիրելու» դասի մասին, որն ամենախորն է բոլոր դասերից, Նա կենտրոնացել է «յոթ Հոգիների արտահայտումներում» այս թեմայի շուրջ խոսելու վրա՝ խնդրելով բոլոր մարդկանց փորձել ճանաչել մարդկային կյանքի դատարկությունը և այդպիսով դուրս բերել նրանց ներսում եղած ճշմարիտ սերը։ Ներկա իրավիճակում մարդիկ որքա՞ն լավ են սիրում Աստծուն։ Գիտե՞ք։ «Աստծուն սիրելու» դասը սահմաններ չունի։ Բոլոր մարդիկ որքա՞ն լավ են հասկանում մարդկային կյանքը։ Ինչպիսի՞ն է նրանց վերաբերմունքն Աստծուն սիրելու հանդեպ։ Նրանք հոժարակա՞մ են, թե՞ ոչ։ Հետևում են մեծ զանգվածների՞ն, թե՞ ատում են մսեղին։ Սրանք բոլորն այն բաներն են, որոնց մասին պետք է հստակ պատկերացում ունենաք և հասկանաք։ Արդյո՞ք մարդկանց ներսում իսկապես ոչինչ չկա։ «Ես Իմ հանդեպ մարդու ճշմարիտ սերն եմ ուզում. սակայն այսօր մարդիկ դեռևս հապաղում են՝ անկարող լինելով Ինձ տալ իրենց ճշմարիտ սերը։ Իրենց երևակայության մեջ նրանք հավատում են, որ եթե իրենց ճշմարիտ սերն Ինձ տան, ոչինչ չեն ունենա»։ Այս խոսքերում ի՞նչ է իրականում նշանակում «ճշմարիտ սեր»-ը։ Ինչո՞ւ է Աստված դեռևս պահանջում մարդկանց ճշմարիտ սերն այս ժամանակներում, երբ «բոլոր մարդիկ սիրում են Աստծուն»։ Ուստի Աստծու մտադրությունը մարդուց պահանջելն է ճշմարիտ սիրո իմաստը գրել պատասխանների թերթիկի վրա, և սա հենց այն տնային առաջադրանքն է, որն Աստված հանձնարարել է մարդուն։ Ներկա իրավիճակում թեև Աստված մեծ պահանջներ չի ներկայացնում մարդուն, մարդիկ դեռ չեն հասել մարդու հանդեպ Աստծու սկզբնական պահանջներին. այլ կերպ ասած՝ նրանք դեռ իրենց ողջ ուժը չեն ներդրել Աստծուն սիրելու մեջ։ Ուստի նրանց դժկամության մեջ Աստված դեռևս Իր պահանջներն է ներկայացնում մարդկանց, մինչև այս գործն արդյունք տա, և Նա փառք ձեռք բերի այս գործում։ Անկեղծ ասած՝ երկրի վրայի գործն ավարտվում է Աստծուն սիրելով։ Ուստի միայն երբ Աստված եզրափակում է Իր գործը, Նա մարդուն ցույց է տալիս ամենակարևոր գործը։ Եթե այն ժամանակ, երբ Նրա գործն ավարտվում է, Նա մահ տա մարդուն, ի՞նչ կլինի մարդու հետ, ի՞նչ կլինի Աստծու հետ, և ի՞նչ կլինի Սատանայի հետ։ Միայն երբ երկրի վրա մարդու սերն արթնանա, կարելի է ասել, որ «Աստված նվաճել է մարդուն»։ Եթե ոչ, մարդիկ կասեն, որ Աստված օգտագործում է Իր զորությունը՝ մարդուն ճնշելու համար, և Աստված այդպիսով անպատվություն կկրի։ Աստված այնքան անմիտ չէր լինի, որ Իր գործն անձայն ավարտին հասցներ։ Ուստի երբ գործը շուտով պետք է ավարտվի, Աստված Աստծուն սիրելու խանդավառության ալիք է արթնացնում և «Աստծուն սիրելը» արդիական թեմա դարձնում։ Իհարկե, Աստծու հանդեպ այս սիրո մեջ մարդու խառնած ոչինչ չկա. դա անբաժան սեր է, ինչպես առաքինի կնոջ սերն իր ամուսնու հանդեպ, կամ Պետրոսի սերը։ Աստված չի ուզում Հոբի և Պողոսի սերը, այլ Հիսուսի սերը Եհովայի հանդեպ, Հոր և Որդու միջև եղած սերը. «Հոգ տանել միայն Հոր մասին՝ առանց հաշվի առնելու անձնական կորուստը կամ շահը, սիրել միայն Հորը և ուրիշ ոչ մեկին և ուրիշ ոչինչ չխնդրել»։ Արդյոք մարդն ընդունա՞կ է սրան։
Եթե համեմատենք ձեզ այն բանի հետ, ինչ արեց Հիսուսը՝ Նա, ով կատարյալ մարդկայնությունից չէր, ի՞նչ կմտածենք։ Ի՞նչ մակարդակի եք հասել ձեր կատարյալ մարդկայնությամբ։ Ի վիճակի՞ եք հասնելու Հիսուսի արածի մեկ տասներորդին։ Որակավորվա՞ծ եք Աստծու համար խաչին բարձրանալու։ Կարո՞ղ է արդյոք ձեր աստվածասեր սիրտը ամոթ բերել Սատանայի վրա։ Եվ ձեր մարդասեր սրտի որքա՞ն մասն եք հեռացրել։ Արդյո՞ք այն փոխարինվել է Աստծու հանդեպ սիրով։ Արդյո՞ք իսկապես հանդուրժում եք ամեն ինչ՝ Աստծուն սիրելու համար։ Մի պահ մտածեք Պետրոսի մասին, որն ապրել է անցյալ ժամանակներում, իսկ հետո նայեք ինքներդ ձեզ, որ այսօրվանից եք. իսկապես մեծ անհամապատասխանություն կա. դուք պիտանի չեք Աստծու առջև կանգնելու համար։ Ձեր ներսում ավելի շատ սեր կա Աստծո՞ւ հանդեպ, թե՞ ավելի շատ սեր՝ դևի հանդեպ։ Դրանք պետք է համապատասխանաբար դրվեն կշեռքի ձախ և աջ նժարներին, որպեսզի երևա, թե որն է ավելի բարձր. իրականում որքա՞ն սեր կա Աստծու հանդեպ ձեր ներսում։ Արդյո՞ք պիտանի եք Աստծու առջև մեռնելու համար։ Պատճառը, որ Հիսուսը կարողացավ կանգնել խաչի վրա, այն էր, որ երկրի վրա Նրա փորձառությունները բավարար էին Սատանայի վրա ամոթ բերելու համար, և միայն այդ պատճառով Հայր Աստված համարձակորեն թույլ տվեց Նրան ավարտել գործի այդ փուլը. դա Նրա կրած դժվարությունների և Նրա աստվածասեր սրտի պատճառով էր։ Բայց դուք այդքան որակավորված չեք։ Ուստի պետք է շարունակեք փորձառաբար ապրել՝ հասնելով նրան, որ ձեր սրտում ունենաք Աստծուն և ուրիշ ոչինչ. կարո՞ղ եք արդյոք իրագործել սա։ Սրանից կարելի է տեսնել, թե որքան ատելություն ունես Աստծու հանդեպ և որքան սեր ունես Աստծու հանդեպ։ Բանն այն չէ, որ Աստված չափազանց պահանջկոտ է մարդու հանդեպ, այլ, որ մարդը քրտնաջան չի աշխատում։ Մի՞թե սա չէ իրավիճակի իրականությունը։ Եթե ոչ, որքա՞ն սիրելի բան ես հայտնաբերել Աստծու մեջ և որքա՞ն ատելի բան ես գտել ինքդ քո մեջ։ Դու պետք է լրջորեն խորհես այս բաների շուրջ։ Արդարացի է ասել, որ երկնքի տակ միայն քչերն են սիրում Աստծուն, բայց կարո՞ղ ես լինել ռահվիրա, որը գերազանցում է համաշխարհային ռեկորդները՝ Աստծուն սիրելու համար։ Աստված ոչինչ չի պահանջում մարդուց։ Մի՞թե մարդը չի կարող գոնե այս մի փոքր հարգանքը ցուցաբերել Աստծուն։ Նույնիսկ սրա՞ն է անկարող հասնելու։ Էլ ի՞նչ կա ասելու։