Ներածություն
«Աստծու խոսքերը՝ ողջ տիեզերքին» բաժինը Քրիստոսի կողմից Իր՝ Աստծու ինքնությամբ հաղորդած արտահայտումների երկրորդ մասն է։ Դրանք ընդգրկում են 1992 թվականի փետրվարի 20-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածը և բաղկացած են ընդհանուր առմամբ քառասունյոթ գլխից։ Այս արտահայտումներում Աստծու խոսքերի եղանակը, բովանդակությունը և տեսանկյունը լիովին տարբերվում են «Քրիստոսի արտահայտությունները սկզբում» բաժնից։ «Քրիստոսի արտահայտությունները սկզբում» բաժինը մերկացնում և ուղղորդում է մարդկանց արտաքին վարքագիծն ու նրանց պարզ հոգևոր կյանքը։ Ի վերջո այն ավարտվում է «ծառայություն մատուցողների փորձությամբ»։ Սակայն «Աստծու խոսքերը՝ ողջ տիեզերքին» բաժինը սկսվում է մարդկանց՝ որպես ծառայություն մատուցողների ինքնության ավարտով և որպես Աստծու ժողովուրդ նրանց կյանքի սկզբով։ Այն ուղղորդում է մարդկանց դեպի Աստծու գործի երկրորդ գագաթնակետը, որի ընթացքում անցնում են կրակի լճի փորձության, մահվան փորձության և Աստծուն սիրելու ժամանակաշրջանի միջով։ Այս մի քանի քայլերը լիովին մերկացնում են մարդու տգեղությունն Աստծու առաջ, ինչպես նաև մարդու ճշմարիտ դեմքը։ Ի վերջո Աստված ավարտում է մի գլխով, որտեղ Նա բաժանվում է մարդուց՝ դրանով իսկ եզրափակելով այս մարմնացած մսեղիի՝ մարդկանց առաջին խմբի նվաճման բոլոր քայլերը։
«Աստծու խոսքերը՝ ողջ տիեզերքին» բաժնում Աստված արտահայտում է Իր խոսքերը Հոգու տեսանկյունից։ Նրա խոսելու եղանակն անհասանելի է արարված մարդկությանը։ Ավելին՝ Նրա խոսքերի բառապաշարն ու ոճը գեղեցիկ և հուզիչ են, և մարդկային գրականության ոչ մի ձև չէր կարող դրանց տեղը զբաղեցնել։ Խոսքերը, որոնցով Նա մերկացնում է մարդուն, ճշգրիտ են, անհերքելի են որևէ փիլիսոփայության կողմից և բացարձակապես համոզում են բոլոր մարդկանց։ Խոսքերը, որոնցով Աստված դատում է մարդուն, սուր թրի պես խոցում են ուղիղ մարդկանց հոգիների խորքը՝ այնպիսի խոր կտրվածքով, որ թաքնվելու տեղ չեն թողնում նրանց։ Խոսքերը, որոնցով Նա մխիթարում է մարդկանց, կրում են ողորմություն և բարեսրտություն, ջերմ են՝ սիրող մոր գրկի պես, և ապահովության զգացում են տալիս մարդկանց, ինչպես նախկինում երբեք չէր եղել։ Այս արտահայտումների միակ ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ այս փուլում Աստված չի խոսում՝ օգտագործելով Եհովայի կամ Հիսուս Քրիստոսի, ոչ էլ վերջին օրերի Քրիստոսի ինքնությունը։ Փոխարենը, օգտագործելով Իր ներհատուկ ինքնությունը՝ Արարիչը, Նա խոսում և ուսուցանում է բոլոր նրանց, ովքեր հետևում են Իրեն, և բոլոր նրանց, ովքեր դեռ հետևելու են Իրեն։ Արդարացի է ասել, որ աշխարհի արարումից ի վեր առաջին անգամ է, որ Աստված դիմել է ողջ մարդկությանը։ Նախկինում երբեք Աստված չի խոսել արարված մարդկության հետ այսպիսի մանրամասնությամբ և այսքան համակարգված կերպով։ Իհարկե, նաև առաջին անգամ է, որ Նա այսքան շատ և այսքան տևական ժամանակահատվածով խոսել է ողջ մարդկության հետ։ Դա լիովին աննախադեպ է։ Ավելին, այս արտահայտումները կազմում են Աստծու կողմից մարդկության մեջ արտահայտված առաջին տեքստը, որում Նա մերկացնում է մարդկանց, ուղղորդում նրանց, դատում և սրտանց խոսում նրանց հետ, ինչպես նաև դրանք առաջին արտահայտումներն են, որոնցում Աստված թույլ է տալիս մարդկանց ճանաչել Իր հետքերը, այն վայրը, որտեղ Նա հանգրվանում է, Աստծու բնույթը, այն, ինչ Աստված ունի և է, Աստծու մտքերը և Նրա մտահոգությունը մարդկության համար։ Կարելի է ասել, որ սրանք առաջին արտահայտումներն են, որոնք Աստված ասել է մարդկությանն արարչագործությունից ի վեր երրորդ երկնքից, և առաջին անգամ է, որ Աստված օգտագործել է Իր ներհատուկ ինքնությունը՝ հայտնվելու և խոսքերի միջոցով մարդկությանն Իր սրտի ձայնն արտահայտելու համար։
Այս արտահայտումները խորն են և անըմբռնելի. դրանք հեշտ չէ հասկանալ, ոչ էլ հնարավոր է ընկալել Աստծու խոսքերի ակունքներն ու նպատակները։ Ուստի, Քրիստոսը յուրաքանչյուր գլխից հետո ավելացրել է բացատրություն՝ օգտագործելով մարդու համար դյուրըմբռնելի լեզու՝ արտահայտումների մեծ մասին պարզություն հաղորդելու համար։ Սա, համադրվելով բուն արտահայտությունների հետ, հեշտացնում է բոլորի համար Աստծու խոսքերը հասկանալն ու ճանաչելը։ Այս խոսքերը մենք դարձրել ենք հավելված «Աստծու խոսքերը՝ ողջ տիեզերքին» բաժնի համար։ Դրանցում Քրիստոսը տրամադրում է բացատրություններ՝ օգտագործելով ամենապարզ խոսքերը հասկանալու համար։ Այս երկուսի համադրությունն աստվածայնության և մարդկայնության մեջ գտնվող Աստծու կատարյալ միավորումն է։ Թեև հավելվածում Աստված խոսում է երրորդ դեմքի տեսանկյունից, ոչ ոք չի կարող հերքել, որ այս խոսքերն անձամբ արտաբերվել են Աստծու կողմից, քանզի ոչ մի մարդ չի կարող հստակ բացատրել Աստծու խոսքերը. միայն Աստված Ինքը կարող է լույս սփռել Իր արտահայտումների ակունքների ու նպատակների վրա։ Ուստի, թեև Աստված խոսում է՝ օգտագործելով բազմաթիվ միջոցներ, Նրա գործի նպատակները երբեք չեն փոխվում, ոչ էլ Նրա ծրագրի նպատակն է երբևէ փոփոխվում։
Թեև «Աստծու խոսքերը՝ ողջ տիեզերքին» բաժինն ավարտվում է մի գլխով, որտեղ Աստված բաժանվում է մարդուց, իրականում այս ժամանակ է պաշտոնապես բացահայտվում Աստծու նվաճման և փրկության գործը մարդկանց մեջ և մարդկանց կատարյալ դարձնելու Նրա գործը։ Ուստի, մեզ համար ավելի հարմար է «Աստծու խոսքերը՝ ողջ տիեզերքին» բաժինը դիտարկել որպես վերջին օրերի Աստծու գործի մարգարեություն։ Քանզի միայն այս պահից հետո մարդու մարմնացած Որդին պաշտոնապես սկսեց գործել և խոսել՝ օգտագործելով Քրիստոսի ինքնությունը, շրջելով եկեղեցիներում և կյանքով ապահովելով, ինչպես նաև ջրելով ու հովվելով Իր ողջ ժողովրդին, ինչն իր հերթին ծնունդ տվեց բազմաթիվ արտահայտումների «Քրիստոսի խոսքերը՝ եկեղեցիներում շրջելիս» բաժնում։