Մարդու բնածին ինքնությունը և նրա արժեքը. իրականում ինչպիսի՞ն են դրանք։
Դուք առանձնացվել էիք ցեխից և, անկախ ամեն ինչից, տականքի միջից ընտրված նյութից էիք, և Աստծու համար կեղտոտ ու գարշելի էիք։ Դուք պատկանում էիք Սատանային և ժամանակին ոտնահարվել ու ապականվել էիք նրա կողմից։ Ահա թե ինչու է ասվում, որ դուք առանձնացվել էիք ցեխից և սուրբ չեք․ փոխարենը, դուք տմարդի արարածներ եք, որոնց Սատանան վաղուց հիմարացրել է։ Սա ձեզ ամենաշատը համապատասխանող գնահատականն է։ Պետք է իմանաք, որ ի սկզբանե լճացած ջրի և ցեխի մեջ գտնվող աղտեղություններ էիք, ի տարբերություն ձկան ու ծովախեցգետնի նման ցանկալի որսերի, քանզի ձեզնից հնարավոր չէ ստանալ որևէ բան, որը վայելք կպարգևի։ Պարզ ասած՝ դուք ցածր հասարակության ամենաստոր անասուններն եք՝ խոզերից ու շներից էլ վատը։ Անկեղծ ասած՝ նման բառերով ձեզ դիմելը ո՛չ չափազանցություն է, ո՛չ էլ ճոռոմաբանություն, ավելի շուտ՝ դա պարզեցնում է խնդիրը։ Ձեզ նման բառերով դիմելը նույնիսկ կարելի է համարել ձեզ հարգանք ցույց տալու մի ձև։ Ձեր ըմբռնումը, խոսքը, վարքագիծը որպես մարդ արարած, ինչպես նաև ձեր կյանքի յուրաքանչյուր կողմը և ցեխի մեջ ձեր կարգավիճակը բավարար են ապացուցելու, որ ձեր ինքնությունն «արտասովոր» է։