Մարդու էությունը և ինքնությունը
Իրականում իսրայելացիները հիասթափված չեն. նրանք հետևել են այն գործին, որն Աստված կատարել է անցած վեց հազար տարիների ընթացքում, քանզի Ես չեմ լքել նրանց, այլ քանի որ նրանց նախնիները կերան բարու և չարի գիտության ծառի պտուղը, որը նրանց ընծայել էր չարը, լքեցին Ինձ՝ հանուն մեղքի։ Բարին միշտ Ինձ է պատկանել, մինչդեռ չարը պատկանում է չարին, որը հանուն մեղքի քծնում է Ինձ։ Ես չեմ մեղադրում մարդկանց, ոչ էլ անգթորեն ոչնչացնում եմ նրանց և ենթարկում անողոք պատժի, քանզի չարն ի սկզբանե չէր պատկանում մարդկությանը։ Ուստի, թեև այդ իսրայելացիները հրապարակավ խաչեցին Ինձ, նրանք, ովքեր սպասել են Մեսիային ու Եհովային և տենչացել են Փրկիչ Հիսուսին, երբեք չեն մոռացել Իմ խոստումը, քանզի Ես չեմ լքել նրանց։ Ի վերջո Ես արյունն էի վերցրել որպես ապացույց այն ուխտի, որը հաստատել էի մարդկության հետ։ Այս փաստը դարձել է «արյան ուխտ»՝ դրոշմված այս երիտասարդ և անմեղ մարդկանց սրտերում՝ ինչպես խարան և երկնքի ու երկրի նման հավերժորեն փոխկապակցված։ Քանի որ երբեք չեմ խաբել այդ վշտահար հոգիներին, որոնց նախասահմանեցի, ընտրեցի, իսկ ավելի ուշ՝ փրկագնեցի և ձեռք բերեցի, և որոնք սիրել են Ինձ առավել, քան սիրել են չարին, նրանք անհամբերությամբ ակնկալում են Իմ վերադարձը և ջերմեռանդորեն սպասում Ինձ հետ հանդիպմանը։ Քանի որ երբեք չեմ ջնջել այն ուխտը, որն արյունով եմ հաստատել նրանց հետ, զարմանալի չէ, որ նրանք սպասել են ամենայն լրջությամբ։ Հետ կբերեմ Իմ գառներին, որոնք կորել են տարիներ շարունակ, քանզի միշտ սիրել եմ մարդկանց. պարզապես նրանց մեջ եղած բարուն ավելացել են չարի տարրեր։ Ես ձեռք կբերեմ այն խեղճ հոգիներին, որոնք սիրում են Ինձ, և որոնց սիրել եմ այսքան երկար, բայց ինչպե՞ս կարող եմ Իմ տուն բերել այդ չարերին, որոնք երբեք չեն սիրել Ինձ և որոնք թշնամիների պես են։ Իմ արքայություն չեմ բերի դևի և իժի այն սերունդներին, որոնք ատում, հակառակվում, դիմակայում, հարձակվում և անիծում են Ինձ՝ չնայած այն ուխտին, որն արյունով եմ հաստատել մարդկության հետ։ Պետք է հստակ իմանաս, թե ինչու եմ կատարում Իմ գործը և ում համար եմ այն իրականացնում։ Արդյոք քո սիրո մեջ բարի՞ն է, թե՞ չարը։ Արդյոք Իմ մասին քո ճանաչողությունը նմա՞ն է Դավթի և Մովսեսի ճանաչողությանը, թե՞ ոչ։ Արդյոք Ինձ մատուցած քո ծառայությունը նմա՞ն է Աբրահամի ծառայությանը, թե՞ ոչ։ Դու իսկապես կատարելագործվում ես Իմ կողմից, բայց պետք է իմանաս, թե ում ես ներկայացնելու, ինչպես նաև ում համար ես քաղելու նույն արդյունքները։ Քո ողջ կյանքի ընթացքում Իմ գործի քո փորձառության մեջ արդյոք ուրախությամբ քաղե՞լ ես առատ բերք։ Արդյոք այն առա՞տ է և արգասաբեր։ Պետք է քննես ինքդ քեզ։ Տարիների դժվարություններ ես կրել՝ հանուն Ինձ, բայց արդյոք երբևէ որևէ բան ձեռք բերե՞լ ես։ Արդյոք որևէ փոփոխության ենթարկվե՞լ ես կամ որևէ բան ձեռք բերե՞լ ես։ Քո տառապանքի փորձառությունների դիմաց արդյոք դարձե՞լ ես Պետրոսի պես, որ խաչվեց, թե՞ Պողոսի պես, որ տապալվեց և մեծ լույս ստացավ։ Դու պետք է որոշակի պատկերացում ունենաս այս իրողությունների մասին։ Անընդհատ չեմ խոսում կամ կենտրոնանում քո կյանքի վրա, որը մանանեխի հատիկից ավելի մանր է և ավազահատիկի պես փոքր է։ Եթե պարզ լեզվով բացատրեմ, ապա ես տնօրինում եմ մարդկությանը։ Այնուամենայնիվ մարդու կյանքը, որից մի ժամանակ խորշում էի, բայց հետո նորից ընդունեցի, չեմ համարում Իմ տնօրինման կարևոր մաս։ Պետք է հստակ գաղափար ունենաս ձեր նախկին ինքնության մասին, ինչպես նաև այն մասին, թե ում ստրուկներն էիք։ Այսպիսով՝ Ես չեմ օգտագործում մարդու սատանայանման դեմքը՝ որպես հումք մարդուն տնօրինելու համար, քանզի մարդն արժեքավոր առարկա չէ։ Դուք պետք է վերհիշեք, թե սկզբում ինչպիսին էր Իմ վերաբերմունքը ձեր հանդեպ, և հիշեք, թե ինչպես էի դիմում ձեզ այն ժամանակ՝ մի կոչում, որը զուրկ չէր գործնական նշանակությունից։ Պետք է իմանաս, որ ձեր կրած պիտակներն անհիմն չեն։ Ենթադրում եմ՝ բոլորդ գիտեք, որ ի սկզբանե ընտրված չէիք Աստծու կողմից, այլ վաղուց գերեվարվել էիք Սատանայի կողմից և ծառայում էիք նրա տանը՝ որպես հավատարիմ ծառաներ, և վաղուց մոռացել էիք Ինձ, քանզի երկար ժամանակ Իմ տնից դուրս և չարի ձեռքերում էիք։ Նրանք, ում փրկում եմ, այն մարդիկ են, որոնց վաղուց նախասահմանել եմ, և որոնք փրկագնվել են Իմ կողմից, մինչդեռ դուք խեղճ հոգիներ եք, որոնք դրվել են մարդկության մեջ՝ որպես բացառություն կանոնից։ Պետք է իմանաք, որ չեք պատկանում Դավթի կամ Հակոբի տանը, այլ պատկանում եք Մովաբի տանը և որ հեթանոս ընտանիքների անդամներ եք։ Քանզի ուխտ չեմ հաստատել ձեզ հետ, այլ միայն գործ եմ արել, խոսել եմ ձեր մեջ և առաջնորդել ձեզ։ Իմ արյունը չի թափվել ձեզ համար։ Պարզապես իրականացնում էի Իմ գործը ձեր մեջ՝ հանուն Իմ վկայության։ Մի՞թե չգիտեիք սա։ Արդյոք Իմ գործն իսկապես նմա՞ն է նրան, թե ինչպես Հիսուսն արյունաքամ եղավ մինչև մահ՝ հանուն ձեզ։ Ի սկզբանե չարժեր, որ նման մեծ նվաստացում կրեի ձեզ համար։ Աստված, որ բացարձակապես անմեղ է, ուղղակիորեն եկավ մի ծայրաստիճան գարշելի և զզվելի վայր՝ խոզերի և շների մի աշխարհ, որն անպիտան էր մարդկային բնակության համար, սակայն այդուհանդերձ կրեցի այս բոլոր դաժան նվաստացումները՝ հանուն Իմ Հոր փառքի և հավերժական վկայության։ Պետք է իմանաք, թե ինչպիսին է ձեր պահվածքը, և տեսնեք, որ «հարուստ և հզոր ընտանիքներում» ծնված երեխաներ չեք, այլ պարզապես Սատանայի չքավոր սերունդն եք։ Դուք նաև մարդկության նահապետները չեք, ոչ էլ ունեք մարդու իրավունքներ կամ ազատություն։ Ի սկզբանե որևէ բաժին չունեիք մարդկության օրհնություններից, ոչ էլ երկնքի թագավորությունից։ Սա այն պատճառով է, որ մարդկության ամենաստորին խավում եք, և երբեք չեմ մտածել ձեր ապագայի մասին։ Ուստի, թեև Իմ ծրագրի մի մասն էր, որ այսօր ձեզ կատարելագործելու վստահություն ունենայի, սա աննախադեպ գործ է, քանի որ ձեր կարգավիճակն այնքան ցածր է, և ի սկզբանե բաժին չունեիք մարդկության մեջ։ Արդյոք սա հենց օրհնությու՞ն չէ մարդու համար։
Նրանք, ում փրկում եմ, իմ կողմից քարավանից ազատված հոգիներ են, նրանք այն ընտրյալ ժողովուրդն են, որոնց վաղուց այցելել եմ, քանզի տենչացել են, որ վերստին հայտնվեմ իրենց մեջ։ Սիրել են Ինձ և իրենց սրտերում դրոշմել են Իմ ուխտը, որը հաստատել եմ արյունով, քանի որ սիրել եմ նրանց։ Նրանք նման են կորած գառների, որոնք փնտրել են Ինձ երկար տարիներ և ի ծնե բարի են․ ուստի Ես նրանց անվանում եմ բարի իսրայելացիներ և սիրելի փոքրիկ հրեշտակներ։ Նման նվաստացում չէի կրի, եթե նրանց մեջ լինեի։ Դա այն պատճառով է, որ սիրում են Ինձ առավել, քան սիրում են իրենց սեփական կյանքը, և Ես սիրում եմ նրանց որպես ամենագեղեցիկը ամեն ինչի մեջ։ Դա այն պատճառով է, որ արարվել և ընտրվել են Իմ կողմից․ նրանք երբեք չեն մոռացել Ինձ։ Նրանց սերը գերազանցում է ձերին, և սիրում են Ինձ առավել, քան դուք սիրում եք ձեր սեփական կյանքը։ Նրանք հնազանդվում են Ինձ ճիշտ այնպես, ինչպես փոքրիկ սպիտակ աղավնիներն են հնազանդվում երկնքին, և նրանց սրտերում ավելի շատ հնազանդություն կա Իմ հանդեպ, քան ձեր սրտերում։ Եվ դա այն պատճառով է, որ նրանք Հակոբի սերունդներն են, Ադամի զավակները և Իմ ընտրյալ ժողովուրդը, քանի որ Ես սիրել եմ նրանց այսքան երկար և սիրել եմ նրանց նույնիսկ առավել, քան սիրում եմ ձեզ։ Դա այն պատճառով է, որ ձեր մեջ չափազանց շատ ապստամբություն կա, ձեր դիմակայությունն այնքան լուրջ է, չափազանց շատ եք արհամարհում Ինձ, չափազանց սառն եք Իմ հանդեպ, չափազանց քիչ եք սիրում Ինձ և չափազանց շատ եք ատում Ինձ։ Չափազանց շատ եք արհամարհում Իմ գործը և անարգում Իմ գործողությունները։ Ի տարբերություն նրանց՝ երբեք չեք վերաբերվել Իմ գործերին՝ որպես գանձ։ Փոխարենը՝ արհամարհում եք դրանք, և ձեր աչքերը կարմրած են զայրույթից ճիշտ այնպես, ինչպես Սատանայինը։ Ո՞ւր է ձեր հնազանդությունը։ Ո՞ւր է ձեր ազնվությունը։ Ո՞ւր է ձեր սերը։ Ե՞րբ եք դրսևորել սիրո այն տարրերը, որոնք ձեր ներսում են։ Ե՞րբ եք լրջորեն վերաբերվել Իմ գործին։ Ափոսս այն սիրելի հրեշտակներին, որոնք անհամբերությամբ են սպասում Իմ գալստյանը և այնքան շատ են տառապում՝ ջերմեռանդորեն սպասելով Ինձ, քանզի այնքան շատ եմ սիրում նրանց։ Այնուամենայնիվ այն, ինչ տեսնում եմ այսօր, մի այնպիսի ոչ մարդկային աշխարհ է, որը ոչ մի կապ չունի նրանց հետ։ Մի՞թե չեք կարծում, որ ձեր խիղճը վաղուց թմրել և անզգա է դարձել։ Մի՞թե չեք կարծում, որ այն տականքն եք, որը խոչընդոտում է այդ սիրելի հրեշտակների հետ Իմ վերամիավորմանը[ա]։ Ե՞րբ չեն նրանք սպասել Իմ վերադարձին։ Ե՞րբ չեն սպասել Ինձ հետ վերամիավորվելուն։ Ե՞րբ չեն ակնկալել, որ կկարողանան գեղեցիկ օրեր անցկացնել և ճաշել Ինձ հետ։ Արդյոք երբևէ գիտակցե՞լ եք, թե ինչ եք անում այսօր. մոլեգնում եք աշխարհով մեկ, դավեր եք նյութում միմյանց դեմ, խաբում եք միմյանց, զբաղվում եք խաբեությամբ և թաքցնում ճշմարտությունը, ամոթի ոչ մի զգացում չունեք, չգիտեք ճշմարտությունը, գործում եք անազնվությամբ և նենգությամբ, զբաղվում եք շողոքորթությամբ, ինքնարդար եք, մեծամիտ և ամբարտավան և վայրենաբար եք վարվում լեռներիվայրի կենդանիների պես և գազանների արքայի պես՝ դաժանորեն․ մի՞թե այս վարքագիծը վայել է մարդ արարածին։ Կոպիտ եք և անխոհեմ։ Երբեք չեք գնահատել Իմ խոսքերը՝ որպես գանձեր, այլ փոխարենը՝ արհամարհական վերաբերմունք եք որդեգրել դրանց նկատմամբ։ Այսպիսի իրողություններով ինչպե՞ս կարող են լինել ձեռքբերումներ, ճշմարիտ մարդկային կյանք և գեղեցիկ հույսեր։ Մի՞թե քո չափազանցված պատկերացումներն իսկապես կփրկեն քեզ վագրի երախից։ Մի՞թե դա իսկապես կփրկի քեզ այրվող բոցերից։ Մի՞թե կընկնեիր այս աստիճանի, եթե իսկապես Իմ գործը համարեիր անգին գանձ։ Մի՞թե քո բախտն իրականում չեր կարող փոխվել։ Մի՞թե համակերպվել ես նման դառը ափսոսանքներով մեռնելուն։
Ծանոթագրություններ․
ա. Բնագիր տեքստում ասվում է. «Մի՞թե չեք կարծում, որ այն տականքն եք, որը քանդում է Իմ վերամիավորումն այդ սիրելի հրեշտակների հետ»։