Ոչ ոք մսեղիավոր չի կարող խուսափել Դատաստանի օրվանից

Այսօր ես այսպես եմ խրատում ձեզ՝ ձեր իսկ գոյատևման համար, որպեսզի Իմ գործն առաջ ընթանա անխափան, և որպեսզի Իմ նախնական գործը ողջ տիեզերքում իրականացվի ավելի պատշաճ ու կատարյալ կերպով ՝ բացահայտելով Իմ խոսքը, իշխանությունը, մեծությունն ու դատաստանը յուրաքանչյուր երկրի ու ազգի մարդկանց։ Գործը, որ կատարում եմ ձեզանում, Իմ գործի սկիզբն է ամբողջ տիեզերքում։ Թեև այժմ արդեն վերջին օրերի ժամանակն է, իմացեք, որ «վերջին օրերը» պարզապես դարաշրջանի անվանումն է. ինչպես Օրենքի դարաշրջանը և Շնորհքի դարաշրջանը՝ այն վերաբերում է մի դարաշրջանի և մատնանշում է մի ամբողջ դարաշրջան, այլ ոչ վերջին մի քանի տարին կամ ամիսը։ Սակայն վերջին օրերը տարբերվում են Օրենքի դարաշրջանից և Շնորհքի դարաշրջանից։ Վերջին օրերի գործը չի իրականացվում Իսրայելում, այլ հեթանոսների մեջ. այս գործն Իսրայելից դուրս գտնվող բոլոր ազգերի ու ցեղերի մարդկանց նվաճում է Իմ գահի առջև, որպեսզի Իմ փառքն արար աշխարհում լցնի ողջ տիեզերքն ու երկնակամարը։ Սա նրա համար է, որ Ես ավելի մեծ փառք ձեռք բերեմ, որպեսզի երկրի վրա բոլոր ստեղծված էակները տարածեն Իմ փառքը բյուր ազգերի մեջ՝ հավիտյանս հաջորդ սերնդեսերունդների մեջ, և որ երկնքում ու երկրի վրա բոլոր ստեղծված էակները տեսնեն այն ողջ փառքը, որ ձեռք եմ բերել երկրի վրա։ Վերջին օրերին իրականացվող գործը նվաճման գործ է։ Այն երկրի բոլոր մարդկանց՝ իրենց երկրային կյանքով առաջնորդելու համար չէ, այլ երկրի վրա մարդկության հազարամյակներ տևող մշտնջենական ու տառապալից կյանքի եզրափակումն է։ Հետևաբար, վերջին օրերի գործը չի կարող նման լինել Իսրայելում հազարավոր տարիների գործին, ոչ էլ կարող է նմանվել Հրեաստանում ընդամենը մի քանի տարվա գործին, որը շարունակվեց երկու հազարամյակ՝ մինչև Աստծու երկրորդ մարմնացումը։ Վերջին օրերի մարդիկ հանդիպում են միայն Փրկչի՝ մսեղիում վերահայտնությունը, և ստանում են Աստծու անձնական գործն ու խոսքը։ Երկու հազարամյակ էլ չի անցնի, երբ վերջին օրերը կմոտենան իրենց ավարտին. դրանք կարճատև են, ինչպես այն ժամանակաշրջանը, երբ Հիսուսը կատարում էր Շնորհքի դարաշրջանի գործը Հրեաստանում։ Սա այն պատճառով է, որ վերջին օրերը վերաբերում են ամբողջ դարաշրջանի լիակատար եզրափակմանը։ Դա Աստծու վեցհազարամյա տնօրինության ծրագրի ամբողջացնելն ու ավարտելն է, և մարդկության կյանքի տառապալից ճանապարհի եզրափակումը։ Դա ամբողջ մարդկությանը հաջորդ դարաշրջան տանելու կամ մարդկության կյանքը շարունակելու թույլտվության մասին չէ․ այդպես այն ոչ մի կարևորություն չէր ունենա Իմ տնօրինության ծրագրի կամ մարդու գոյության համար։ Եթե մարդկությունը շարունակի այսպես, ապա վաղ թե ուշ այն ամբողջովին կկլանվի չար դևի կողմից, և այն հոգիները, որոնք Ինձ են պատկանում, վերջնականապես կկործանվեն նրա ձեռքերով։ Իմ գործը տևում է միայն վեց հազար տարի, և Ես խոստացել եմ, որ չարի վերահսկողությունն ամբողջ մարդկության նկատմամբ նույնպես կտևի միայն վեց հազար տարի։ Այսպիսով, ժամանակը լրացել է։ Ես ոչ ցանկանում եմ շարունակել, ոչ էլ հետաձգել։ Վերջին օրերին Ես կհաղթեմ Սատանային, կվերադարձնեմ ողջ Իմ փառքը և կվերականգնեմ բոլոր այն հոգիները, որոնք Ինձ են պատկանում երկրի վրա, որպեսզի այդ տառապող հոգիները կարողանան փրկվել տառապանքի ծովից, և այդպիսով կեզրափակվի Իմ ամբողջ գործը երկրի վրա։ Այսօրվանից ի վեր՝ այլևս երբեք Ես մսեղի չեմ դառնա երկրի վրա, և այլևս երբեք Իմ Հոգին, որ տիրում է ամեն ինչին, չի գործի երկրի վրա։ Ես միայն կվերստեղծեմ մի մարդկություն երկրի վրա՝ սրբացած մի մարդկություն, որը Իմ հավատարիմ քաղաքը կլինի այս երկրի վրա։ Բայց իմացե'ք, որ Ես չեմ ոչնչացնի ամբողջ աշխարհը, ոչ էլ կոչնչացնեմ ամբողջ մարդկությունը։ Ես կպահպանեմ այդ մնացյալ մեկ երրորը՝ երրորդը, որը սիրում է Ինձ և ամբողջովին նվաճվել է Իմ կողմից, և կանեմ այնպես, որ այս երրորդը պտղաբեր լինի ու բազմանա երկրի վրա, ինչպես իսրայելացիներն օրենքի ներքո. նրանք կստանան առատ ոչխարներ ու անասուն, որոնցով կկերակրեմ նրանց, ինչպես նաև երկրի բոլոր հարստությունները։ Այս մարդկությունը կմնա Ինձ հետ հավիտյան, սակայն դա չի լինի այսօրվա ողորմելի կեղտոտ մարդկությունը, այլ մարդկություն, որն Իմ կողմից ձեռք բերված մի միություն կլինի։ Այդպիսի մարդկությունը չի վնասվի, չի խեղվի կամ պաշարվի Սատանայի կողմից, և կլինի միակ մարդկությունը, որն իր գոյությունը կունենա երկրի վրա Սատանայի հանդեպ Իմ հաղաթանակից հետո։ Սա այն մարդկությունն է, որն այսօր նվաճվել է Իմ կողմից, և որը ձեռք է բերել Իմ խոստումը։ Ուստի և մարդկությունը, որը նվաճվել է վերջին օրերին, նաև այն մարդկությունն է, որը կմնա և կստանա Իմ հավիտենական օրհնությունը։ Նրանք կլինեն Սատանայի նկատմամբ Իմ հաղթանակի միակ ապացույցը և Սատանայի դեմ Իմ մղած պատերազմի միակ ավարը։ Պատերազմի այս ավարներն Իմ կողմից փրկված են Սատանայի իշխանությունից և Իմ վեց հազար տարվա տնօրինության ծրագրի միակ բյուրեղացումն ու պտուղն են։ Նրանք գալիս են ամեն ազգից ու դավանանքից, և տիեզերքի ամեն վայրից ու երկրից։ Նրանք տարբեր ազգությունների են, ունեն տարբեր լեզուներ, սովորույթներ և մաշկի գույն, և տարածված են աշխարհի յուրաքանչյուր ազգում ու դավանանքում, նույնիսկ աշխարհի յուրաքանչյուր անկյունում։ Ի վերջո նրանք կհավաքվեն՝ կազմելու լիարժեք մարդկություն, մարդկանց մի հավաք, որն անհասանելի է Սատանայի ուժերի համար։ Մարդկության մեջ նրանք, ովքեր չեն փրկվել և չեն նվաճվել Իմ կողմից, լուռ կխորտակվեն ծովի ընդերքում և հավիտյան կայրվեն Իմ կլանող կրակներում։ Ես կոչնչացնեմ այս հին, ծայրահեղ կեղտոտ մարդկությունը, ինչպես ոչնչացրեցի Եգիպտոսի անդրանիկ որդիներին և անասուններին՝ թողնելով միայն իսրայելացիներին, ովքեր կերան գառան միսը, խմեցին գառան արյունը և գառան արյունով նշան արեցին իրենց դռների շեմերին։ Արդյո՞ք նրանք, ովքեր նվաճվել են Իմ կողմից և Իմ ընտանիքից են, նույն մարդիկ չեն, ովքեր ուտում են այն Գառան միսը, որ Ես եմ, և խմում են այն Գառան արյունը, որ Ես եմ, և փրկվել են Իմ կողմից ու երկրպագում են Ինձ։ Արդյո՞ք չեն ուղեկցվում այդպիսի մարդիկ Իմ փառքով։ Նրանք չե՞ն, արդյոք, որ առանց այդ Գառան մսի, որ Ես եմ, արդեն լուռ խորտակված են ծովի ընդերքում։ Այսօր դուք հակառակվում եք Ինձ, և այսօր Իմ խոսքերը ճիշտ այնպիսին են, ինչպիսին նրանք, որ Եհովան ասաց Իսրայելի որդիներին ու թոռներին։ Սակայն ձեր սրտերի խորքերում անհաշտություն կա, և դուք կուտակում եք Իմ զայրույթը՝ բերելով ավելի մեծ տառապանք ձեր մսեղիին, ավելի մեծ դատաստան ձեր մեղքերի համար և ավելի մեծ զայրույթ ձեր անիրավության համար։ Ո՞վ կարող է փրկվել Իմ զայրույթի օրը, եթե դուք այսօր այսպես եք Ինձ վերաբերվում։ Ո՞ւմ անիրավությունը կարող է խուսափել Իմ պատժող աչքերից։ Ո՞ւմ անօրինությունները կարող են խուսափել Իմ՝ Ամենակարողիս ձեռքերից։ Ո՞ւմ հակառակությունը կարող է խուսափել Իմ՝ Ամենակարողիս դատաստանից։ Ես՝ Եհովաս, այսպես եմ խոսում ձեզ հետ՝ հեթանոս տոհմերի սերունդների, և այն խոսքերը, որ ասում եմ ձեզ, գերազանցում են Օրենքի դարաշրջանի և Շնորհքի դարաշրջանի բոլոր խոսքերը, սակայն դուք ավելի անհաշտ եք, քան Եգիպտոսի բոլոր մարդիկ։ Մի՞թե դուք չեք կուտակում Իմ զայրույթը, մինչ Ես հանգիստ կատարում եմ Իմ գործը։ Ինչպե՞ս կարող եք դուք անվնաս փախչել Իմ՝ Ամենակարողիս օրվանից։

Ես այս կերպ աշխատել ու խոսել եմ ձեր մեջ, Ես այնքա՜ն էներգիա և սրտի արյուն եմ վատնել, սակայն ե՞րբ եք դուք երբևէ լսել այն ամենը, ինչ Ես պարզորոշ ասում եմ ձեզ: Որտե՞ղ եք դուք երեսնիվայր խոնարհվել Իմ՝ Ամենակարողիս առաջ: Ինչո՞ւ եք Ինձ հետ այսպես վարվում: Ինչո՞ւ է ձեր ասած ու արած ամեն ինչը բորբոքում Իմ բարկությունը։ Ինչո՞ւ են ձեր սրտերն այդքան քարացած։ Ես երբևէ տապալե՞լ եմ ձեզ։ Ինչո՞ւ եք Ինձ միայն վիշտ ու տագնապ պատճառում: Մի՞թե սպասում եք, որ Իմ՝ Եհովայիս բարկության օրը վրա հասնի ձեզ։ Մի՞թե սպասում եք, որ տեղամ ձեր ըմբոստությամբ հրահրված Իմ բարկությունը։ Մի՞թե այն ամենն, ինչ անում եմ, ձեզ համար չէ։ Սակայն դուք միշտ այդպես եք վարվել Իմ՝ Եհովայիս հետ. հափշտակել եք Իմ զոհաբերությունները, Իմ զոհասեղանի ընծաները տուն՝ գայլի որջ եք տարել, որ կերակրեք ձագերին ու ձագերի ձագերին։ Մարդիկ մարտնչում են միմյանց դեմ՝ իրար նայելով զայրացած հայացքներով, սրերով ու նիզակներով, և Իմ՝ Ամենակալիս խոսքերը նետում են արտաքնոցը, որպեսզի դրանք դառնան այնքան պղծված, որքան արտաթորանքը։ Որտե՞ղ է ձեր ազնվությունը: Ձեր մարդկայնությունը վերածվել է գազանության: Ձեր սրտերը վաղուց արդեն քարացել են: Մի՞թե չգիտեք, որ երբ հասնի Իմ բարկության օրը, այդ ժամանակ Ես պիտի դատեմ այն չարիքը, որ դուք այսօր գործում եք Իմ՝ Ամենակալիս դեմ։ Մի՞թե կարծում եք, թե այսպես Ինձ մոլորեցնելով, Իմ խոսքերը տիղմի մեջ նետելով ու դրանք անտեսելով՝ Իմ թիկունքում այսպես վարվելով կկարողանաք խուսափել Իմ բարկացած հայացքից: Մի՞թե չգիտեք, որ Իմ՝ Եհովայիս աչքերն արդեն տեսել են ձեզ, երբ դուք հափշտակում էիք Իմ զոհաբերությունները և տենչում Իմ ունեցվածքը։ Մի՞թե չգիտեք, որ երբ հափշտակում էիք Իմ զոհաբերությունները, դա անում էիք հենց այն զոհասեղանի առջև, որի վրա մատուցվում են այդ զոհաբերությունները: Ինչպե՞ս կարող էիք ինքներդ ձեզ այդքան խելացի համարել և այս կերպ Ինձ մոլորեցնել: Ինչպե՞ս կարող էր Իմ բարկությունը հեռու մնալ ձեր գարշելի մեղքերից: Ինչպե՞ս կարող էր Իմ մոլեգնող զայրույթը շրջանցել ձեր չար գործերը։ Այն չարիքը, որ դուք այսօր գործում եք, ելք չի բացում ձեր առջև, այլ պատիժ է կուտակում ձեր վաղվա օրվա համար. այն կուտակում է Իմ՝ Ամենակալիս պատիժը ձեր հանդեպ։ Ինչպե՞ս կարող են ձեր չարագործություններն ու չարախոսությունները խուսափել Իմ պատժից։ Ինչպե՞ս կարող են ձեր աղոթքները հասնել Իմ ականջներին: Ինչպե՞ս կարող եմ Ես ելք բացել ձեր անարդարության համար: Ինչպե՞ս կարող եմ Ես անտեսել Իմ դեմ ուղղված ձեր ապստամբ չարագործությունները: Ինչպե՞ս կարող եմ Ես չկտրել ձեր լեզուները, որոնք թունավոր են օձի լեզվի պես։ Դուք Ինձ չեք դիմում հանուն ձեր արդարության, այլ ձեր անարդարությամբ կուտակում եք Իմ բարկությունը։ Ինչպե՞ս կարող եմ Ես ներել ձեզ։ Իմ՝ Ամենակալիս աչքերում ձեր խոսքերն ու գործերը պիղծ են երևում: Իմ՝ Ամենակալիս աչքերում ձեր անարդարությունն անվերջանալի պատիժ է։ Ինչպե՞ս կարող են Իմ արդար պատիժն ու դատաստանը շրջանցել ձեզ։ Քանի որ դուք այսպես եք վարվում Ինձ հետ՝ պատճառելով Ինձ վիշտ ու բարկություն, ինչպե՞ս կարող եմ ձեզ թույլ տալ փախչել Իմ ձեռքից և խուսափել այն օրվանից, երբ Ես՝ Եհովաս, կպատժեմ ու կանիծեմ ձեզ։ Մի՞թե չգիտեք, որ ձեր բոլոր չար խոսքերն ու արտահայտությունները վաղուց արդեն հասել են Իմ ականջներին։ Մի՞թե չգիտեք, որ ձեր անարդարությունը վաղուց արդեն արատավորել է Իմ արդարության սուրբ պատմուճանը։ Մի՞թե չգիտեք, որ ձեր ապստամբությունը վաղուց արդեն հարուցել է Իմ սաստիկ բարկությունը։ Մի՞թե չգիտեք, որ վաղուց արդեն բորբոքել եք Ինձ, և որ Ես վաղուց եմ հանդուրժում ձեզ։ Մի՞թե չգիտեք, որ արդեն վնասել եք այն մսեղին, որի մեջ Ես եմ՝ այն վերածելով ցնցոտիների։ Ես համբերել եմ մինչև հիմա, սակայն այժմ Իմ բարկությունն եմ արձակում` այլևս չհանդուրժելով ձեզ։ Մի՞թե չգիտեք, որ ձեր չարագործություններն արդեն հասել են Իմ աչքերին, և որ իմ կանչերն արդեն հասել են Իմ Հոր ականջներին։ Ինչպե՞ս կարող էր Նա թույլ տալ, որ այսպես վարվեք Ինձ հետ։ Մի՞թե այն ամենն, ինչ Ես անում եմ ձեր մեջ, հանուն ձեզ չէ ։ Մինչդեռ ձեզանից ո՞վ է ավելի սիրով լցվել Իմ՝ Եհովայիս կատարած գործի հանդեպ։ Մի՞թե Ես կարող էի անհավատարիմ լինել Իմ Հոր կամքին տկարությանս կամ կրածս դառը տառապանքի պատճառով։ Մի՞թե չեք հասկանում Իմ սիրտը: Ես խոսում եմ ձեզ հետ այնպես, ինչպես Եհովան էր խոսում. մի՞թե Ես այսքան շատ բան չեմ նվիրաբերել ձեզ: Թեև Ես հոժար եմ կրելու այս ողջ տառապանքը հանուն Իմ Հոր գործի, սակայն ինչպե՞ս կարող եք դուք ազատվել այն պատժից, որ Իմ տառապանքի հետևանքով բերում եմ ձեզ վրա: Մի՞թե դուք այսքան շատ բան չեք վայելել Ինձնից: Այսօր Ես շնորհվել եմ ձեզ Իմ Հոր կողմից. մի՞թե չգիտեք, որ դուք վայելում եք շատ ավելին, քան Իմ առատաձեռն խոսքերն են։ Մի՞թե չգիտեք, որ Իմ կյանքը փոխանակվել է ձեր կյանքի և այն ամենի հետ, ինչ դուք վայելում եք։ Մի՞թե չգիտեք, որ Իմ Հայրն Իմ կյանքն օգտագործեց Սատանայի դեմ պատերազմելու համար, և որ Նա նաև Իմ կյանքը շնորհեց ձեզ՝ թույլ տալով, որ դուք հարյուրապատիկը ստանաք և խուսափեք այնքան շատ փորձություններից։ Մի՞թե չգիտեք, որ լոկ Իմ գործի միջոցով եք դուք ազատվել բազում փորձություններից ու բազմաթիվ հրեղեն պատիժներից։ Մի՞թե չգիտեք, որ միայն Իմ պատճառով է, որ Իմ Հայրը թույլ է տալիս ձեզ այսքան բան վայելել մինչև հիմա։ Ինչպե՞ս կարող եք այսօր այդքան անհաշտ մնալ՝ ասես ձեր սրտերի վրա կոշտուկներ գոյացած լինեն։ Ինչպե՞ս կարող է ձեր այսօրվա գործած չարիքը խուսափել բարկության այն օրվանից, որը կհետևի երկրից Իմ հեռանալուն։ Ինչպե՞ս կարող եմ Ես թույլ տալ այդքան անդրդվելի մարդկանց խուսափել Եհովայի ցասումից։

Հետադարձ հայա՛ցք նետեք անցյալին. ե՞րբ է Իմ հայացքը եղել բարկացած, և Իմ ձայնը՝ խիստ ձեր հանդեպ: Ե՞րբ եմ Ես ձեր նկատմամբ մանրախնդիր եղել։ Ե՞րբ եմ ձեզ անհիմն կերպով հանդիմանել։ Ե՞րբ եմ ձեզ հանդիմանել հենց ձեր երեսին։ Մի՞թե հանուն Իմ գործի չէ, որ Ես կոչ եմ անում Իմ Հորը՝ ձեզ զերծ պահել ամեն տեսակ փորձությունից։ Ինչո՞ւ եք Ինձ հետ այսպես վարվում։ Մի՞թե Ես երբևէ օգտագործել եմ Իմ իշխանությունը՝ ձեր մսեղին կործանելու համար։ Ինչո՞ւ եք Ինձ այդպես հատուցում: Իմ հանդեպ մեկ ջերմ, մեկ սառը լինելուց հետո դուք ո՛չ տաք եք, ո՛չ սառը, իսկ հետո փորձում եք քծնել Ինձ ու բաներ թաքցնել Ինձանից, և ձեր բերանները լի են անարդարների թքով։ Մի՞թե կարծում եք, թե ձեր լեզուները կարող են խաբել Իմ Հոգուն։ Մի՞թե կարծում եք, թե ձեր լեզուները կարող են խուսափել Իմ ցասումից։ Մի՞թե կարծում եք, թե ձեր լեզուները կարող են դատել Իմ՝ Եհովայիս գործերը, ինչպես ցանկանան։ Մի՞թե Ես այն Աստվածն եմ, որին մարդը կարող է դատել։ Մի՞թե Ես թույլ կտամ մի չնչին որդի՝ այդպես հայհոյելու Ինձ։ Ինչպե՞ս կարող եմ Ես այդպիսի ապստամբ որդիներին տեղ տալ Իմ հավիտենական օրհնությունների մեջ։ Ձեր խոսքերն ու գործերն արդեն վաղուց բացահայտել ու դատապարտել են ձեզ։ Երբ Ես տարածեցի երկինքն ու ստեղծեցի ամեն ինչ, Ես թույլ չտվեցի ոչ մի ստեղծված էակի մասնակցել դրան իր հաճույքի համար, առավել ևս թույլ չտվեցի որևէ բանի խաթարել Իմ գործն ու Իմ տնօրինումը, ինչպես որ ինքը կցանկանար։ Ես չհանդուրժեցի ոչ մի մարդու կամ առարկայի. ինչպե՞ս կարող եմ խնայել նրանց, ովքեր դաժան ու անմարդկային են Իմ հանդեպ։ Ինչպե՞ս կարող եմ ներել նրանց, ովքեր դրժում են Իմ խոսքերը։ Ինչպե՞ս կարող եմ խնայել նրանց, ովքեր ըմբոստանում են Իմ դեմ։ Մի՞թե մարդու ճակատագիրն Իմ՝ Ամենակարողիս ձեռքում չէ։ Ինչպե՞ս կարող եմ Ես ձեր անարդարությունն ու ապստամբությունը սուրբ համարել։ Ինչպե՞ս կարող են ձեր մեղքերը պղծել Իմ սրբությունը։ Ես չեմ պղծվում անարդարների պղծությամբ և չեմ վայելում անարդարների ընծաները։ Եթե դու հավատարիմ լինեիր Ինձ՝ Եհովայիդ, մի՞թե քեզ կվերցնեիր Իմ սեղանի զոհաբերությունները: Մի՞թե դու կկարողանայիր քո թունավոր լեզվով պղծել Իմ սուրբ անունը։ Մի՞թե դու կկարողանայիր այս կերպ դրժել Իմ խոսքերը։ Մի՞թե դու կկարողանայիր Իմ փառքն ու սուրբ անունը, որպես գործիք, օգտագործել՝ ծառայելու Սատանային՝ չարին։ Իմ կյանքը տրված է սրբերի վայելքի համար։ Ինչպե՞ս կարող եմ թույլ տալ քեզ խաղալ Իմ կյանքի հետ` ինչպես կամենաս, և այն որպես գործիք օգտագործեք ձեր միջև եղած հակամարտությունների համար։ Ինչպե՞ս կարող եք այսքան անսիրտ լինել և այդքան զուրկ բարության ուղուց Իմ հանդեպ ձեր վերաբերմունքում։ Մի՞թե չգիտեք, որ Ես արդեն գրել եմ ձեր չարագործությունները կյանքի այս խոսքերում։ Ինչպե՞ս կարող եք խուսափել բարկության օրվանից, երբ Ես պատժեմ Եգիպտոսը։ Ինչպե՞ս կարող եմ ձեզ թույլ տալ այս կերպ հակառակվել ու ըմբոստանալ Իմ դեմ՝ նորից ու նորից։ Բացահայտ ասու՛մ եմ ձեզ. երբ այդ օրը գա, ձեր պատիժն ավելի անտանելի կլինի, քան Եգիպտոսինը։ Ինչպե՞ս կարող եք խուսափել Իմ բարկության օրվանից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. Իմ տոկունությունը պատրաստ էր ձեր չարագործություններին և գոյություն ունի այդ օրը ձեզ պատժելու համար։ Մի՞թե դուք չեք, որ կկրեք բարկության դատաստանը, երբ Ես սպառեմ իմ համբերությունը։ Մի՞թե ամեն ինչ Իմ՝ Ամենակալիս ձեռքում չէ։ Ինչպե՞ս կարող էի թույլ տալ ձեզ այսպես ըմբոստանալ Իմ դեմ՝ երկնքի ներքո։ Ձեր կյանքը շատ ծանր է լինելու, որովհետև դուք հանդիպել եք Մեսիային, ում մասին ասված էր, թե գալու է, բայց ով երբեք չեկավ։ Մի՞թե դուք Նրա թշնամիները չեք։ Հիսուսը ընկերություն է արել ձեզ հետ, սակայն դուք Մեսիայի թշնամիներն եք։ Մի՞թե չգիտեք, որ թեև դուք ընկերություն եք անում Հիսուսի հետ, ձեր չարագործությունները լցրել են պիղծերի անոթները։ Թեև դուք շատ մոտ եք Եհովային, մի՞թե չգիտեք, որ ձեր չար խոսքերը հասել են Եհովայի ականջներին և բորբոքել Նրա բարկությունը։ Ինչպե՞ս կարող է Նա մոտ լինել քեզ և ինչպե՞ս կարող է չայրել քո այդ անոթները, որոնք լի են չարագործություններով։ Ինչպե՞ս կարող է Նա քո թշնամին չլինել։

Նախորդը.  Երբ թափվող տերևները վերադառնան իրենց արմատներին, դու կզղջաս քո արած բոլոր չար գործերի համար

Հաջորդը.  Փրկիչն արդեն վերադարձել է «Սպիտակ Ամպի» վրա

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger