Երբ թափվող տերևները վերադառնան իրենց արմատներին, դու կզղջաս քո արած բոլոր չար գործերի համար

Դուք բոլորդ ձեր իսկ աչքերով տեսել եք այն գործը, որ Ես արել եմ ձեր մեջ, դուք ինքներդ լսել եք այն խոսքերը, որ Ես խոսել եմ, և դուք բոլորդ իմացել եք ձեր հանդեպ Իմ վերաբերմունքի մասին, ուստի, պետք է իմանաք, թե ինչու եմ Ես այս գործն անում ձեր մեջ։ Ես ձեզ ամենայն անկեղծությամբ ասում եմ՝ դուք պարզապես գործիքներ եք վերջին օրերի Իմ նվաճման գործի համար, պիտույքներ՝ հեթանոս ազգերի մեջ Իմ գործը տարածելու համար։ Ես խոսում եմ ձեր անարդարության, պղծության, դիմադրության և ապստամբության միջոցով, որպեսզի ավելի լավ տարածեմ Իմ գործը, և որպեսզի Իմ անունը կարողանա սփռվել հեթանոս ազգերի մեջ, այսինքն՝ տարածվել Իսրայելից դուրս գտնվող ցանկացած ազգի մեջ։ Սա այն նպատակովէ, որպեսզի Իմ անունը, Իմ գործերը և Իմ ձայնը տարածվեն ողջ հեթանոս ազգերով մեկ, և այսպիսով, այդ բոլոր ազգերը, որոնք Իսրայելից չեն, կարողանան նվաճվել Իմ կողմից և երկրպագել Ինձ՝ դառնալով Իմ սուրբ երկրներն Իսրայելի և Եգիպտոսի հողերից դուրս։ Իմ գործի տարածումն իրականում Իմ նվաճման գործի տարածումն է և Իմ սուրբ երկրի ընդլայնումը. սա երկրի վրա Իմ հենակետի ընդլայնումն է։ Ձեզ համար պետք է պարզ լինի, որ դուք լոկ այն արարածներն եք, որոնց Ես նվաճում եմ հեթանոս ազգերի մեջ։ Ի սկզբանե դուք ո՛չ կարգավիճակ ունեիք, ո՛չ էլ օգտագործման որևէ արժեք և բացարձակապես անօգուտ էիք։ Միայն այն պատճառով է, որ Ես բարձրացրի գոմաղբի կույտի որդերին՝ լինելու ողջ երկրի Իմ նվաճման օրինակները, լինելու միակ «տեղեկատվական նյութերը» ողջ երկրի Իմ նվաճման համար, որ դուք բավականաչափ բախտավոր եք եղել՝ շփվելու Ինձ հետ և այժմ հավաքվելու Ինձ հետ։ Հենց ձեր ցածր կարգավիճակի պատճառով է, որ Ես ընտրել եմ ձեզ՝ լինելու Իմ նվաճման գործի ։ Միայն այս պատճառով է, որ Ես աշխատում և խոսում եմ ձեր մեջ և ապրում ու բնակվում եմ ձեզ հետ։ Դուք պետք է իմանաք, որ Իմ տնօրինման և գոմաղբի կույտի որդերի հանդեպ Իմ ծայրահեղ գարշանքի պատճառով է, որ Ես խոսում եմ ձեր մեջ. բանը հասել է այն կետին, որ Ես ցասումնալից եմ։ Ձեր մեջ Իմ գործելը բնավ նույնը չէ, ինչ Եհովայի գործելն Իսրայելում, և առավել ևս նույնը չէ, ինչ Հիսուսի գործելը Հրեաստանում։ Մեծ հանդուրժողականությամբ է, որ Ես խոսում և գործում եմ, և զայրույթով, ինչպես նաև դատաստանով է, որ Ես նվաճում եմ այս այլասերվածներին։ Դա ամենևին նույնը չէ, ինչ Եհովան էր առաջնորդում Իր ժողովրդին Իսրայելում։ Իսրայելում Նրա գործն ուտելիք և կենդանի ջուր շնորհելն էր, և նրանց մատակարարելիս Նա լի էր ողորմածությամբ ու սիրառատ բարությամբ Իր ժողովրդի հանդեպ։ Այսօրվա գործը կատարվում է այն մարդկանց անիծված ազգի մեջ, որոնք ընտրված չեն։ Չկա ո՛չ առատ ուտելիք, ո՛չ էլ կենդանի ջրի ծարավը հագեցնող սնունդ, և առավել ևս չկա առատ նյութական բարիքների մատակարարում. կա միայն առատ դատաստանի, անեծքի և պատժի մատակարարում։ Գոմաղբի կույտում ապրող այս որդերը բացարձակապես արժանի չեն ստանալու անասուններով ու ոչխարներով լի լեռներ, մեծ հարստությունը և ողջ երկրի ամենագեղեցիկ զավակներին, ինչպիսիք Ես շնորհեցի Իսրայելին։ Ժամանակակից Իսրայելը զոհասեղանին մատուցում է անասուններ, ոչխարներ և ոսկե ու արծաթե իրեր, որոնցով Ես սնում եմ նրա ժողովրդին՝ գերազանցելով օրենքի ներքո Եհովայի կողմից պահանջվող տասանորդը, ուստի, Ես նրանց շնորհել եմ է՛լ ավելին. հարյուր անգամից ավել, քան Իսրայելը պետք է ստանար օրենքի ներքո։ Այն, ինչով Ես սնում եմ Իսրայելին, գերազանցում է այն ամենն, ինչ ստացավ Աբրահամը, և ինչ ստացավ Իսահակը։ Ես կդարձնեմ Իսրայելի ընտանիքը բեղմնավոր և բազմամարդ և այնպես կանեմ, որ Իսրայելի Իմ ժողովուրդը տարածվի ողջ երկրով մեկ։ Նրանք, ում Ես օրհնում և խնամում եմ, դեռևս Իսրայելի ընտրյալ ժողովուրդն են. այսինքն՝ այն մարդիկ, որոնք նվիրում են Ինձ այն ամենն, ինչ ստացել են Ինձնից։ Այն պատճառով է, որ նրանք Ինձ իրենց մտքում են պահում, նրանք զոհաբերում են իրենց առաջնածին հորթերն ու գառներն Իմ սուրբ զոհասեղանին և իրենց ունեցած ամեն ինչ Իմ առաջ՝ ընդհուպ մինչև զոհաբերելով իրենց նորածին անդրանիկ որդիներին՝ ի սպասումն Իմ վերադարձի։ Իսկ ի՞նչ կասեք ձեր մասին։ Դուք հրահրում եք Իմ զայրույթը, պահանջներ եք ներկայացնում Ինձ և գողանում եք այն մարդկանց ընծաները, որոնք զոհաբերություններ են անում Ինձ համար, և դուք չգիտեք, որ վիրավորում եք Ինձ. այսպիսով՝ այն ամենն, ինչ ստանում եք, լացն ու պատիժն են խավարի մեջ։ Դուք բազմիցս հարուցել եք Իմ զայրույթը, և Ես թափել եմ Իմ կիզիչ կրակներն այնպես, որ բավականին շատ մարդիկ են ողբերգական վախճան ունեցել, իսկ երջանիկ տները վերածվել են ամայի գերեզմանների։ Այն ամենն, ինչ Ես ունեմ այս որդերի համար, անվերջանալի զայրույթ է, և Ես նրանց օրհնելու որևէ մտադրություն չունեմ։ Միայն հանուն Իմ գործի է, որ Ես բացառություն եմ արել ու բարձրացրել ձեզ և, կրելով մեծ նվաստացում, աշխատել եմ ձեր մեջ։ Եթե ոչ Իմ Հոր կամքի համար, ինչպե՞ս կարող էի ապրել նույն տան մեջ այն որդերի հետ, որոնք թավալվում են գոմաղբի կույտում։ Ես ծայրահեղ գարշանք եմ զգում ձեր բոլոր արարքների և խոսքերի հանդեպ, և ամեն դեպքում, քանի որ Ես որոշակի «հետաքրքրություն» ունեմ ձեր պղծության և ապստամբության նկատմամբ, սա դարձել է Իմ խոսքերի մի մեծ հավաքածու։ Այլապես Ես բացարձակապես այսքան երկար մնացած չէի լինի ձեր մեջ։ Հետևաբար, դուք պետք է իմանաք, որ Իմ վերաբերմունքը ձեր հանդեպ լոկ համակրանքի ու խղճահարության վերաբերմունք է՝ առանց անգամ մի կաթիլ սիրո, և այն, ինչ Ես ունեմ ձեզ համար, լոկ հանդուրժողականություն է, քանի որ Ես սա անում եմ միայն հանուն Իմ գործի։ Եվ դուք տեսել եք Իմ գործերը միայն այն պատճառով, որ Ես որպես «հումք» ընտրել եմ պղծությունն ու ապստամբությունը. այլապես Ես բացարձակապես չէի բացահայտի Իմ գործերն այս որդերին։ Ես աշխատում եմ ձեզ վրա միայն դժկամությամբ, բնավ ոչ այն պատրաստակամությամբ և հոժարակամությամբ, որով Իմ գործն արեցի Իսրայելում։ Ես զսպում եմ Իմ զայրույթը, մինչ ստիպում եմ Ինքս Ինձ խոսել ձեր մեջ։ Եթե ոչ Իմ ավելի մեծ գործի համար, ինչպե՞ս կարող էին Իմ աչքերը հանդուրժել նման որդերի շարունակական գոյությունը։ Եթե ոչ հանուն Իմ անվան, Ես վաղուց ելած կլինեի ամենաբարձր բարձունքները և հիմնովին մոխրացրած կլինեի այս որդերին՝ իրենց գոմաղբի կույտի հետ միասին։ Եթե ոչ հանուն Իմ փառքի, ինչպե՞ս կարող էի թույլ տալ, որ այս չար դևերը բացահայտորեն դիմակայեին Ինձ՝ գլուխները տարուբերելով Իմ աչքերի առաջ։ Եթե ոչ Իմ գործն առանց ամենաչնչին խոչընդոտի սահուն իրականացնելու նպատակով, ինչպե՞ս կարող էի թույլ տալ այս որդանման մարդկանց անսանձորեն անարգել Ինձ։ Եթե Իսրայելի որևէ գյուղում հարյուր հոգի ոտքի կանգներ՝ այսպես դիմակայելու Ինձ, նույնիսկ եթե նրանք զոհաբերություններ անեին Ինձ, Ես, միևնույնն է, կբնաջնջեի և կգցեի նրանց երկրի ճեղքերի մեջ, որպեսզի կանխեի այլ քաղաքների մարդկանց՝ երբևէ կրկին հակառակվելը։ Ես ամենակուլ կրակ եմ և չեմ հանդուրժում վիրավորանք։ Քանի որ բոլոր մարդիկ ստեղծվել են Իմ կողմից, ինչ էլ որ Ես ասեմ և անեմ, նրանք պետք է հնազանդվեն և չեն կարող հակառակվել։ Մարդիկ իրավունք չունեն միջամտելու Իմ գործին, և առավել ևս նրանք որակավորված չեն վերլուծելու, թե ինչն է ճիշտ կամ սխալ Իմ գործի և Իմ խոսքերի մեջ։ Ես եմ Արարիչը, և արարածները պետք է հասնեն այն ամենին, ինչ Ես պահանջում եմ՝ Իմ հանդեպ երկյուղի սրտով. նրանք չպետք է փորձեն վիճել Ինձ հետ և հատկապես չպետք է դիմակայեն։ Իմ իշխանությամբ Ես կառավարում եմ Իմ ժողովրդին, և Իմ կողմից ստեղծված բոլոր արարածները պետք է հնազանդվեն Իմ իշխանությանը։ Թեև այսօր դուք համարձակ և հանդուգն եք Իմ առաջ, թեև ապստամբում եք այն խոսքերի դեմ, որոնցով Ես ուսուցանում եմ ձեզ, և չգիտեք՝ ինչ է վախենալը, Ես ձեր ապստամբությանը պատասխանում եմ միայն հանդուրժողականությամբ. Ես զայրույթով չեմ բռնկվի այն պատճառով, որ փոքրիկ, աննշան որդերը տակնուվրա են արել գոմաղբը՝ թույլ տալով, որ ազդի Իմ գործի վրա։ Հանուն Իմ Հոր կամքի՝ Ես հանդուրժում եմ այն ամենի շարունակական գոյությունը, ինչից նողկում եմ, և այն բոլոր բաները, որոնցից գարշում եմ, և այդպես կանեմ մինչև Իմ արտահայտությունների ավարտը, մինչև Իմ ամենավերջին պահը։ Մի՛ անհանգստացիր։ Ես չեմ իջնի անանուն որդի մակարդակին և չեմ համեմատի Իմ կարողությունները քոնի հետ։ Ես գարշում եմ քեզնից, բայց ունակ եմ հանդուրժելու։ Դու ապստամբում ես Իմ դեմ, բայց չես կարող խուսափել այն օրվանից, երբ Ես կպատժեմ քեզ, ինչն Ինձ խոստացվել է Իմ Հոր կողմից։ Կարո՞ղ է արարված որդը հաղթել Արարչին։ Աշնանը թափվող տերևները վերադառնում են իրենց արմատներին. դու կվերադառնաս քո «հոր» տուն, իսկ Ես կվերադառնամ Իմ Հոր մոտ։ Ինձ կուղեկցի Նրա քնքուշ գորովանքը, իսկ քեզ կհետևի քո հոր ոտնահարումը։ Ես կունենամ Իմ Հոր փառքը, իսկ դու կունենաս քոնի ամոթը։ Ես կօգտագործեմ այն պատիժը, որը երկար ժամանակ զսպել եմ՝ քեզ ուղեկցելու համար, և դու կընդունես Իմ պատիժը քո գարշահոտ մսեղիով, որն ապականված է եղել տասնյակ հազարավոր տարիներ։ Ես ավարտած կլինեմ քո վրա խոսքերի Իմ գործը, որն ուղեկցվում է հանդուրժողականությամբ, և դու կսկսես կատարել Իմ խոսքերում ասված տառապանքի «վա՜յ»-ը կրելու դերը։ Ես մեծապես կուրախանամ և կգործեմ Իսրայելում. դու լաց կլինես և կկրճտացնես քո ատամները՝ գոյատևելով և մեռնելով ցեխի մեջ։ Ես կվերագտնեմ Իմ նախնական կերպարանքը և այլևս չեմ մնա պղծության մեջ քեզ հետ, մինչդեռ դու կվերագտնես քո նախնական այլանդակությունը և կշարունակես փորփրել գոմաղբի կույտի շուրջ։ Երբ Իմ գործն ու խոսքերն ավարտվեն, դա Ինձ համար ուրախության օր կլինի։ Երբ քո դիմակայությունն ու ապստամբությունն ավարտվեն, դա քեզ համար լացի օր կլինի։ Ես չեմ կարեկցի քեզ, և դու այլևս երբեք չես տեսնի Ինձ։ Ես այլևս երկխոսության մեջ չեմ մտնի քեզ հետ, և դու այլևս երբեք չես հանդիպի Ինձ։ Ես կատեմ քո ապստամբությունը, և դու կկարոտես Իմ հաճելիությունը։ Ես կհարվածեմ քեզ, և դու կկարոտես Ինձ։ Ես սիրով կհեռանամ քեզնից, և դու քեզ պարտական կզգաս Իմ հանդեպ։ Ես այլևս երբեք չեմ տեսնի քեզ, բայց դու միշտ հույս կտածես Իմ հանդեպ։ Ես կատեմ քեզ, որովհետև դու ներկայումս դիմակայում ես Ինձ, և դու կկարոտես Ինձ, որովհետև Ես ներկայումս պատժում եմ քեզ։ Ես չեմ կամենա ապրել քո կողքին, բայց դու դառնորեն կտենչաս դա և լաց կլինես դեպի հավերժություն, որովհետև դու կզղջաս այն ամենի համար, ինչ արել ես Իմ հանդեպ։ Դու խղճի խայթ կզգաս քո ապստամբության և դիմադրության համար, նույնիսկ երեսնիվայր կպառկես գետնին խղճի խայթով, կընկնես Իմ առաջ և կերդվես այլևս երբեք չապստամբել Իմ դեմ։ Սակայն քո սրտում դու միայն կսիրես Ինձ, բայց երբեք չես կարողանա լսել Իմ ձայնը։ Ես կստիպեմ, որ ամաչես ինքդ քեզնից։

Հիմա Ես նայում եմ քո անզուսպ մսեղիին, որը փորձում է շողոքորթել Ինձ, և Ես միայն մի փոքր նախազգուշացում ունեմ քեզ համար, թեև Ես քեզ պատիժով չեմ «սպասարկի»։ Դու պետք է իմանաս, թե ինչ դեր ես խաղում Իմ գործի մեջ, և այդ ժամանակ Ես գոհ կլինեմ։ Սրանից դուրս հարցերում, եթե դիմակայես Ինձ կամ ծախսես Իմ գումարը կամ ուտես Ինձ՝ Եհովայիս համար արված զոհաբերությունները, կամ եթե դուք՝ որդերդ, կծեք միմյանց, կամ եթե դուք՝ շնանման արարածներդ, բախումներ ունենաք կամ ապականեք իրար, Ես չեմ մտահոգվում այդ ամենով։ Դուք միայն պետք է իմանաք, թե ինչ տեսակներ եք դուք, և Ես գոհ կլինեմ։ Բացի այս ամենից, եթե ցանկանում եք զենք քաշել միմյանց վրա կամ պայքարել միմյանց դեմ խոսքերով, դա լավ է. Ես նման բաներին միջամտելու ոչ մի ցանկություն չունեմ, և մարդկային հարցերը բացարձակապես ոչ մի կապ չունեն Ինձ հետ։ Պատճառն այն չէ, որ Ես չեմ հետաքրքրվում ձեր միջև եղած բախումներով, այլ այն, որ Ես ձեզնից մեկը չեմ, ուստի, չեմ մասնակցում ձեր միջև եղած հարցերին։ Ես Ինքս արարած չեմ և աշխարհից չեմ, ուստի, Ես գարշում եմ մարդկանց եռուզեռուն կյանքից և նրանց միջև եղած խառնաշփոթ, անպատշաճ հարաբերություններից։ Ես հատկապես գարշում եմ աղմկոտ ամբոխներից։ Սակայն Ես խորը գիտելիք ունեմ յուրաքանչյուր արարածի սրտում եղած անմաքրությունների մասին և նախքան ձեզ ստեղծելը Ես արդեն գիտեի մարդկային սրտի խորքում գոյություն ունեցող անարդարության մասին, և Ես գիտեի մարդկային սրտում եղած ողջ նենգության և խոտորության մասին։ Հետևաբար, թեև ընդհանրապես հետքեր չեն մնում, երբ մարդիկ անարդար գործեր են անում, Ես, միևնույն է, գիտեմ, որ ձեր սրտերում պահված անարդարությունը գերազանցում է Իմ ստեղծած բոլոր բաների առատությունը։ Ձեզնից յուրաքանչյուրը բարձրացել է բազմությունների գագաթը. դուք բարձրացել եք՝ դառնալու զանգվածների նախնիները։ Դուք ծայրահեղ կամայական եք և անսանձորեն վազվզում եք բոլոր որդերի մեջ՝ փնտրելով հանգստի տեղ և մոլորված կերպով մտածելով լափել ձեզնից փոքր որդերին։ Դուք չարասիրտ ու նենգ եք ձեր սրտերում՝ գերազանցելով այն ուրվականներին, որոնք սուզվել են ծովի հատակը։ Դուք բնակվում եք գոմաղբի հատակում՝ անհանգստացնելով որդերին վերից վար, մինչև նրանք այլևս խաղաղություն չեն ունենում` մի որոշ ժամանակ կռվելով միմյանց հետ և ապա հանդարտվելով։ Դուք չգիտեք ձեր տեղը, սակայն դեռևս պայքարում եք միմյանց հետ գոմաղբի մեջ։ Ի՞նչ կարող եք շահել նման պայքարից։ Եթե իսկապես Իմ հանդեպ երկյուղի սրտեր ունենայիք, ինչպե՞ս կարող էիք մրցակցել միմյանց հետ Իմ մեջքի հետևում։ Որքան էլ բարձր լինի քո կարգավիճակը, մի՞թե դեռ գարշահոտ փոքրիկ որդ չես գոմաղբի մեջ։ Կկարողանա՞ս արդյոք թևեր բացել և դառնալ աղավնի երկնքում։ Դուք՝ գարշահոտ փոքրիկ որդերդ, գողանում եք ընծաներն Իմ՝ Եհովայիս զոհասեղանից. այդկերպ կարո՞ղ եք արդյոք փրկել ձեր կործանված, ոչնչացված հեղինակությունը և դառնալ Իսրայելի ընտրյալ ժողովուրդը։ Դուք անամոթ թշվառներ եք։ Զոհասեղանի վրայի այդ զոհաբերությունները մարդկանց կողմից մատուցվել են Ինձ՝ որպես գորովանքի նշան նրանցից, ովքեր երկյուղում են Ինձնից։ Դրանք Իմ վերահսկողության և Իմ օգտագործման համար են, ուստի, ինչպե՞ս կարող ես հնարավորինս կողոպտել Ինձնից այն փոքրիկ տատրակները, որ մարդիկ տվել են Ինձ։ Մի՞թե չես վախենում Հուդա դառնալուց։ Մի՞թե չես վախենում, որ քո երկիրը կարող է արյան դաշտ դառնալ։ Դու անամոթ արարած։ Մի՞թե կարծո՞ւմ ես, որ մարդկանց կողմից զոհաբերած տատրակները քո՝ որդիդ փորը սնելու համար են։ Ինչ Ես տվել եմ քեզ, այն է, ինչից Ես գոհ եմ և ինչ պատրաստակամ եմ տալ քեզ. այն, ինչ Ես չեմ տվել քեզ, պետք է լինի Իմ տնօրինության տակ։ Դու չես կարող պարզապես գողանալ Իմ ընծաները։ Նա, ով գործում է, Ես եմ՝ Եհովա Արարիչը, և մարդիկ զոհաբերություններ են մատուցում Իմ պատճառով։ Մի՞թե կարծում ես, թե սա հատուցում է քո ողջ այսուայնկողմ վազելու համար։ Դու իսկապես անամոթ ես։ Ո՞ւմ համար ես այսուայնկողմ վազում։ Մի՞թե քեզ համար չէ։ Ինչո՞ւ ես գողանում Իմ զոհաբերությունները։ Ինչո՞ւ ես գումար գողանում Իմ քսակից։ Մի՞թե դու Հուդա Իսկարիովտացու որդին չես։ Ինձ՝ Եհովայիս մատուցվող զոհաբերությունները պետք է վայելեն քահանաները։ Մի՞թե քահանա ես։ Դու համարձակվում ես ինքնագոհաբար ուտել Իմ զոհաբերությունները և նույնիսկ դրանք դնել սեղանին. դու ոչ մի արժեք չունես։ Դու անարժեք թշվառ։ Իմ կրակը՝ Եհովայի կրակը, կմոխրացնի քեզ։

Նախորդը.  Ի՞նչ գիտես հավատքի մասին

Հաջորդը.  Ոչ ոք մսեղիավոր չի կարող խուսափել Դատաստանի օրվանից

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger