Միայն կիրարկման վրա կենտրոնացողները կարող են կատարելագործվել
Վերջին օրերում Աստված մսեղի դարձավ՝ անելու այն գործը, որը պետք է աներ և կատարելու խոսքերի Իր սպասավորությունը։ Նա անձամբ եկավ գործելու մարդկանց մեջ՝ նպատակ ունենալով կատարելագործելու այն մարդկանց, որոնք համապատասխանում են Իր մտադրություններին։ Արարչագործության ժամանակներից մինչ օրս միայն վերջին օրերին է Նա իրականացրել այսպիսի գործ։ Միայն վերջին օրերին է Աստված մարմնացել՝ կատարելու նման խոշորամասշտաբ գործ։ Թեև Նա կրում է տառապանք, որը մարդկանց համար դժվար կլիներ կրել, և, չնայած մեծ Աստված լինելուն, խոնարհեցնում է Իրեն՝ դառնալով սովորական մարդ, Նրա գործը բնավ չի հապաղել, և Նրա ծրագիրն ամենևին չի խաթարվել. Նա կատարում է գործն Իր սկզբնական ծրագրի համաձայն։ Այս մարմնացման նպատակներից մեկը մարդկանց նվաճելն է, մյուսը՝ կատարելագործելն այն մարդկանց, ում Նա սիրում է։ Նա փափագում է Իր իսկ աչքերով տեսնել այն մարդկանց, որոնց Ինքը կատարելագործում է և ուզում է Իր իսկ աչքերով տեսնել, թե ինչպես են Իր կողմից կատարելագործված մարդիկ վկայություն կրում Իր համար։ Կատարելագործվողները մեկ կամ երկու հոգի չեն։ Ավելի շուտ՝ դա խումբ է՝ բաղկացած ընդամենը մի քանի հոգուց։ Այս խմբի մարդիկ աշխարհի տարբեր երկրներից և տարբեր ազգություններից են։ Նա այսքան գործ է անում, որպեսզի ձեռք բերի մարդկանց այս խումբը, ձեռք բերի այն վկայությունը, որ մարդկանց այս խումբը կրում է Իր համար, և ձեռք բերի այն փառքը, որը կարող է ստանալ նրանցից։ Նա չի անում մի գործ, որը նշանակություն չունի, և չի անում մի գործ, որն արժեք չունի։ Կարելի է ասել, որ Աստծու՝ այսքան գործ անելու նպատակն է կատարելագործել բոլոր նրանց, ում Նա ցանկանում է կատարելագործել։ Իսկ դրանից դուրս ունեցած ազատ ժամանակ Նա դուրս կթողնի չարերին։ Իմացե՛ք, որ Նա այս մեծ գործը չի անում չար մարդկանց պատճառով. ընդհակառակը, տալիս է Իր ամբողջ ունեցածն այն սակավաթիվ մարդկանց պատճառով, որոնք պետք է կատարելագործվեն Իր կողմից։ Գործը, որ Նա անում է, խոսքերը, որ խոսում է, խորհուրդները, որ բացահայտում է, և Նրա դատաստանն ու հանդիմանությունը՝ բոլորն այդ սակավաթիվ մարդկանց համար են։ Նա մսեղի չդարձավ չար մարդկանց պատճառով և առավել ևս ցասումով չի լցվում նրանց պատճառով։ Նա խոսում է ճշմարտություն և խոսում է մուտքի մասին նրանց պատճառով, ովքեր պետք է կատարելագործվեն. Նա մսեղի դարձավ նրանց պատճառով, և հենց նրանց պատճառով է, որ շնորհում է Իր խոստումներն ու օրհնությունները։ Նա ճշմարտություն չի խոսում, մուտքի մասին չի խոսում և մարդկայնության մեջ կյանքի մասին չի խոսում հանուն չար մարդկանց։ Նա ուզում է խուսափել չար մարդկանց հետ խոսելուց՝ փոխարենը կամենալով բոլոր ճշմարտությունները շնորհել նրանց, ովքեր պետք է կատարելագործվեն։ Սակայն Նրա գործը պահանջում է, որ առայժմ չար մարդկանց թույլ տրվի որոշ չափով վայելել Նրա հարստությունը։ Նրանք, ովքեր չեն կիրարկում ճշմարտությունը, ովքեր չեն բավարարում Աստծուն և ովքեր խաթարում են Նրա գործը, բոլորը չար են։ Նրանք չեն կարող կատարելագործվել և արհամարհանքով մերժվում են Աստծու կողմից։ Եվ հակառակը, այն մարդիկ, որոնք ճշմարտությունը կիրարկում են և կարող են բավարարել Աստծուն, և որոնք ամբողջությամբ ծախսվում են Աստծու գործի համար, նրանք են, ովքեր պետք է կատարելագործվեն Աստծու կողմից։ Նրանք, ում Աստված ցանկանում է ավարտուն դարձնել, ոչ այլ ոք են, եթե ոչ մարդկանց այս խումբը, և գործը, որն Աստված անում է, հանուն այս մարդկանց է։ Ճշմարտությունը, որի մասին Նա խոսում է, ուղղված է այն մարդկանց, որոնք պատրաստակամ են կիրարկելու այն։ Նա չի խոսում այն մարդկանց հետ, որոնք չեն կիրարկում ճշմարտությունը։ Խորաթափանցության ավելացումը և զանազանության աճը, որոնց մասին Նա խոսում է, նպատակաուղղված են այն մարդկանց, որոնք կարող են կիրարկել ճշմարտությունը։ Կատարելագործվելը, ինչի մասին Նա խոսում է, նույնպես ուղղված է այս մարդկանց։ Սուրբ Հոգու գործն ուղղված է այն մարդկանց, որոնք պատրաստակամ են կիրարկելու ճշմարտությունը։ Այնպիսի բաներ, ինչպիսիք են իմաստություն և մարդկայնություն ունենալը, ուղղված են այն մարդկանց, որոնք պատրաստակամ են կիրարկելու ճշմարտությունը։ Նրանք, ովքեր չեն կիրարկում ճշմարտությունը, գուցե լսեն ճշմարտության շատ խոսքեր, բայց քանի որ իրենց բնությամբ այնքան չար են և հետաքրքրված չեն ճշմարտությամբ, հասկանում են միայն վարդապետություններ և բառեր ու դատարկ տեսություններ՝ առանց նվազագույն արժեքի իրենց կյանքի մուտքի համար։ Նրանցից ոչ մեկը հավատարիմ չէ Աստծուն. նրանք բոլորը մարդիկ են, որոնք տեսնում են Աստծուն, բայց չեն կարող ձեռք բերել Նրան. նրանք բոլորը դատապարտված են Աստծու կողմից։
Սուրբ Հոգին յուրաքանչյուր մարդու մեջ քայլելու ուղի ունի և յուրաքանչյուրին կատարելագործվելու հնարավորություն է տալիս։ Քո բացասական բաների միջոցով հնարավոր է դառնում ճանաչել քո իսկ ապականությունը, և ապա, դեն նետելով բացասական բաները, կգտնես կիրարկման ուղի. սրանք բոլորն այն ճանապարհներն են, որոնցով կատարելագործվում ես։ Ավելին՝ որոշ դրական բաների միջոցով քեզ շարունակաբար ներքին ուղղորդում և լուսավորում է տրվում, ինչը քեզ թույլ է տալիս նախաձեռնողաբար կատարել քո գործառույթը և ավելացնել քո խորաթափանցությունն ու զանազանություն ձեռք բերել։ Երբ իրադրություններդ լավ են, հատկապես պատրաստակամ ես կարդալու Աստծու խոսքերը և հատկապես պատրաստակամ ես աղոթելու Աստծուն ու կարող ես լսածդ քարոզները կապել քո իսկ վիճակի հետ։ Նման ժամանակներում Աստված ներքուստ լուսաբանում ու լուսավորում է քեզ՝ օգնելով գիտակցել որոշ բաներ դրական կողմից։ Այսպես ես կատարելագործվում դրական կողմից։ Բացասական վիճակներում թույլ ես և բացասական. զգում ես, որ սրտումդ Աստված չկա, սակայն Աստված լուսավորում է քեզ՝ օգնելով գտնել կիրարկման ուղի։ Սրանից դուրս գալը բացասական կողմից կատարելության հասնելն է։ Աստված կարող է մարդուն կատարելագործել և՛ դրական, և՛ բացասական կողմերից։ Կախված է այն բանից, թե արդյոք ի վիճակի ես փորձառաբար ապրելու և արդյոք ձգտում ես կատարելագործվել Աստծու կողմից։ Եթե իսկապես ձգտում ես կատարելագործվել Աստծու կողմից, ապա բացասականը չի կարող վնաս հասցնել քեզ, բայց կարող է ավելի իրական բաներ տալ և կարող է քեզ ավելի ունակ դարձնել՝ ճանաչելու այն, ինչ պակասում է քո ներսում, ավելի ունակ՝ ընկալելու քո իրական վիճակը և տեսնելու, որ մարդը ոչինչ չունի և ոչինչ է. եթե փորձություններ չես կրում, չգիտես և միշտ կզգաս, որ ուրիշներից բարձր ես և բոլորից լավը։ Այս ամենի միջոցով կտեսնես, որ այն ամենը, ինչ եղել է նախկինում, արվել է Աստծու կողմից և պաշտպանվել Աստծու կողմից։ Փորձությունների մեջ մտնելը քեզ թողնում է առանց սիրո կամ հավատի, աղոթքի պակաս ես ունենում և անկարող ես օրհներգեր երգել ու առանց գիտակցելու ՝ այս ամենի մեջ ճանաչում ես ինքդ քեզ։ Աստված մարդուն կատարելագործելու շատ միջոցներ ունի։ Նա օգտագործում է ամեն տեսակ միջավայրեր՝ մարդու ապականված բնավորություններն էտելու համար, և օգտագործում է տարբեր բաներ՝ մարդուն բացահայտելու համար. մի կողմից՝ Նա էտում է մարդուն, մյուս կողմից՝ բացահայտում է մարդուն, իսկ մեկ այլ կողմից՝ մերկացնում է մարդուն՝ փորելով և մերկացնելով մարդու սրտի խորքերում եղած «խորհուրդները» և ցույց տալով մարդուն իր բնությունը՝ մերկացնելով նրա վիճակներից շատերը։ Աստված կատարելագործում է մարդուն բազմաթիվ մեթոդներով՝ մերկացման միջոցով, մարդուն էտելու միջոցով, զտման միջոցով և հանդիմանության միջոցով, որպեսզի մարդը ճանաչի, որ Աստված գործնական է։
Ինչի՞ եք հիմա ձգտում։ Աստծու կողմից կատարելագործվելո՞ւ, Աստծուն ճանաչելո՞ւ, Աստծուն ձեռք բերելո՞ւ, գուցե 90-ականների Պետրոսի ոճի՞ն, կամ Հոբի հավատքից ավելի մեծ հավատքի՞, կամ գուցե Աստծու կողմից արդար կոչվելու և Աստծու գահի առջև հասնելո՞ւ, կամ երկրի վրա Աստծուն դրսևորել կարողանալու և Աստծու համար ուժեղ ու հնչեղ վկայություն կրելո՞ւ։ Անկախ նրանից, թե ինչի եք ձգտում, ընդհանուր առմամբ, այդ ամենը նրա համար է, որ Աստված փրկի։ Անկախ նրանից՝ ձգտում ես արդար մարդ լինելու, Պետրոսի ոճին, թե Հոբի հավատքին, կամ Աստծու կողմից կատարելագործվելու, այդ ամենն այն գործն է, որն Աստված անում է մարդու վրա։ Այլ կերպ ասած՝ անկախ նրանից, թե ինչի ես ձգտում, այդ ամենն Աստծու կողմից կատարելագործվելու, Աստծու խոսքերը փորձառաբար ապրելու, Աստծու սիրտը բավարարելու համար է. ինչի էլ ձգտես, այդ ամենն Աստծու հաճելիությունը բացահայտելու, իրական փորձառության մեջ կիրարկման ճանապարհ որոնելու համար է՝ նպատակ ունենալով ազատվել կարողանալու քո սեփական ապստամբ խառնվածքից, քո ներսում հասնելու բնականոն վիճակի, լիովին համապատասխանելու Աստծու մտադրություններին, դառնալու ճիշտ մարդ և ունենալու ճիշտ շարժառիթ այն ամենում, ինչ անում ես։ Դու այս ամենը փորձառաբար ապրում ես Աստծուն ճանաչելու և կյանքի աճի հասնելու համար։ Թեև այն, ինչ փորձառաբար ապրում ես, Աստծու խոսքերն ու իրական իրադարձություններն են, ինչպես նաև քո շրջապատի մարդիկ, իրադարձություններն ու բաները, ի վերջո կարող ես ճանաչել Աստծուն և կատարելագործվել Աստծու կողմից։ Արդար մարդու ճանապարհով քայլելուն ձգտելը կամ Աստծու խոսքերը կիրարկելուն ձգտելը վազքուղին է, մինչդեռ Աստծուն ճանաչելն ու Աստծու կողմից կատարելագործվելը նշանակության վայրն են։ Անկախ նրանից՝ հիմա Աստծու կողմից կատարելագործվելու ես ձգտում, թե Աստծու համար վկայություն տալու, ի վերջո այդ ամենն Աստծուն ճանաչելու համար է. նրա համար է, որպեսզի այն գործը, որը Նա անում է քեզ վրա, զուր չլինի, որպեսզի ի վերջո ճանաչես Աստծու գործնականությունը, ճանաչես Նրա մեծությունը և առավել ևս ճանաչես Աստծու խոնարհությունն ու թաքնվածությունը և ճանաչես այն մեծաքանակ գործերը, որոնք Աստված անում է քեզ վրա։ Աստված այն աստիճան է Իրեն խոնարհեցրել, որ Իր գործն անում է այս կեղտոտ ու ապականված մարդկանց վրա և կատարելագործում է մարդկանց այս խումբը։ Աստված միայն մարդկանց միջավայրում ապրելու և ուտելու, մարդկանց հովվելու և մարդկանց կարիքները հոգալու համար չէ, որ մսեղի դարձավ։ Ավելի կարևոր է այն, որ Նա փրկության և նվաճման Իր հսկայական գործը կատարում է այս ծայրաստիճան ապականված մարդկանց վրա։ Նա եկավ մեծ կարմիր վիշապի սիրտը՝ փրկելու այս ամենաապականված մարդկանց, որպեսզի բոլոր մարդիկ փոխվեն և նոր դառնան։ Այն հսկայական տառապանքը, որն Աստված կրում է, ոչ միայն այն տառապանքն է, որը Նա կրում է մսեղի դառնալիս, այլև ամենից շատ այն, որ Աստծու Հոգին ծայրահեղ նվաստացում է կրում. Նա այնքան է խոնարհեցնում և թաքցնում Իրեն, որ դառնում է սովորական մարդ։ Աստված մարմնացավ և մսեղիի կերպարանք ընդունեց, որպեսզի մարդիկ տեսնեն, որ Նա բնականոն մարդկային կյանք և բնականոն մարդկային կարիքներ ունի։ Սա բավական է ապացուցելու համար, որ Աստված մեծապես խոնարհեցրել է Իրեն։ Աստծու Հոգին իրականացել է մսեղիում։ Նրա Հոգին այնքան գերագույն և մեծ է, սակայն Նա սովորական մարդու, աննշան մարդու կերպարանք է ընդունում, որպեսզի կատարի Իր Հոգու գործը։ Ձեզանից յուրաքանչյուրի որակի, խորաթափանցության, ողջամտության, մարդկայնության և կյանքի առումով դուք իսկապես անարժան եք ստանալու Աստծու այս տեսակի գործը, և իսկապես անարժան եք, որ Աստված հանուն ձեզ նման տառապանք կրի։ Աստված այնքան վեհ է։ Նա այնքան գերագույն է, իսկ մարդիկ այնքան նսեմ են, սակայն Նա դեռևս գործում է նրանց վրա։ Նա ոչ միայն մարմնացավ՝ մարդկանց մատակարարելու, մարդկանց հետ խոսելու համար, այլև ապրում է մարդկանց հետ միասին։ Աստված այնքան խոնարհ է, այնքան սիրելի։ Եթե արտասվում ես՝ մեծ գովաբանություն հնչեցնելով, հենց որ հիշատակվում է Աստծու սերը, հենց որ հիշատակվում է Աստծու շնորհը, եթե հասնում ես այս վիճակին, ապա Աստծու ճշմարիտ ճանաչողություն ունես։
Մեր օրերում մարդկանց ձգտման մեջ շեղում կա. նրանք միայն ձգտում են սիրել Աստծուն և բավարարել Աստծուն, բայց Աստծուն բնավ չգիտեն և անտեսել են Սուրբ Հոգու լուսավորությունն ու լուսավորումն իրենց ներսում։ Նրանք չունեն Աստծու ճշմարիտ գիտության հիմքը։ Այսպիսով՝կորցնում են եռանդը, երբ իրենց փորձառությունն առաջ է ընթանում։ Բոլոր նրանք, ովքեր ձգտում են Աստծու ճշմարիտ ճանաչողությանը, թեև նախկինում լավ իրադրություններում չէին և հակված էին բացասական բաների ու թուլության և հաճախ արտասվում էին, վհատվում և հույսները կորցնում, հիմա, երբ ավելի շատ փորձառություն են ձեռք բերում, նրանց իրադրությունները բարելավվում են։ Էտվելու և կոտրվելու փորձառությունից և փորձվելու և զտվելու փորձառությունից հետո նրանք մեծ առաջընթաց են գրանցել։ Բացասական վիճակները նվազել են, և նրանց կյանքի բնույթի մեջ որոշակի փոփոխություն է եղել։ Երբ ավելի շատ փորձությունների միջով են անցնում, նրանց սրտերը սկսում են սիրել Աստծուն։ Աստծու կողմից մարդկանց կատարելագործման մի կանոն կա, այն է, որ Նա լուսավորություն է բերում քեզ՝ օգտագործելով քո ընդունելի մասը, որպեսզի ունենաս կիրարկման ուղի և կարողանաս անջատել ինքդ քեզ բոլոր բացասական վիճակներից՝ օգնելով հոգուդ ազատագրում ստանալ և ունակ դարձնելով քեզ ավելի շատ սիրելու Նրան։ Այսպիսով՝ դու ի վիճակի ես ազատվելու սատանայական ապականված բնավորություններից։ Եթե պարզամիտ ես և բաց, պատրաստակամ ես ճանաչելու ինքդ քեզ և կիրարկելու ճշմարտությունը, Աստված բնականաբար կօրհնի քեզ, իսկ երբ տկար ես և բացասական, Նա կրկնակի լուսավորություն կբերի քեզ՝ օգնելով ավելի լավ ճանաչել ինքդ քեզ, ավելի պատրաստակամ լինելու զղջալու սրտումդ և ավելի ունակ՝ կիրարկելու այն բաները, որոնք պետք է կիրարկես։ Միայն այս կերպ սիրտդ կարող է խաղաղ և հանգիստ լինել։ Այն մարդը, որ սովորաբար ուշադրություն է դարձնում Աստծուն ճանաչելուն, որ ուշադրություն է դարձնում ինքն իրեն ճանաչելուն, որ ուշադրություն է դարձնում իր իսկ կիրարկմանը, կկարողանա հաճախակի ստանալ Աստծու գործը, ինչպես նաև Նրա ուղղորդումն ու լուսավորությունը։ Թեև նման մարդը կարող է բացասական վիճակում լինել, բայց ի վիճակի է անմիջապես շտկելու իրավիճակը՝ լինի դա խղճի ներգործության, թե Աստծու խոսքերի լուսավորության շնորհիվ։ Մարդու խառնվածքի փոփոխությունը միշտ ձեռք է բերվում, երբ նա ճանաչում է իր իսկ իրական վիճակը և Աստծու բնույթն ու գործը։ Այն մարդը, որ պատրաստակամ է ճանաչելու ինքն իրեն և բացվելու, կկարողանա կիրարկել ճշմարտությունը։ Այսպիսի մարդն է հավատարիմ Աստծուն։ Աստծուն հավատարիմ մարդն ունի Աստծու մասին հասկացողություն, լինի դա խոր, թե մակերեսային, քիչ, թե շատ։ Սա Աստծու արդարությունն է, և դա մի բան է, որին մարդիկ հասնում են, դա նրանց իսկ ձեռքբերումն է։ Աստծու գիտությունն ունեցող մարդը նա է, ով ունի հիմք, ով ունի տեսիլք։ Այսպիսի մարդը վստահ է Աստծու մսեղիի հարցում և վստահ է Աստծու խոսքերի ու Աստծու գործի հարցում։ Անկախ այն բանից, թե ինչպես է Աստված գործում կամ խոսում, կամ ինչպես են ուրիշները անհանգստություն առաջացնում, նա կարողանում է պահել իր դիրքը և հաստատուն կանգնել Աստծու համար վկայության մեջ։ Որքան ավելի շատ է մարդն այսպիսին, այնքան ավելի շատ կարող է կիրարկել այն ճշմարտությունը, որը հասկանում է։ Քանի որ միշտ այսպես կիրարկում է Աստծու խոսքերը, ձեռք է բերում Աստծու ավելի շատ հասկացողություն և ունի վճռականություն՝ հավիտյան հաստատուն կանգնելու Աստծու համար վկայության մեջ։
Զանազանություն ունենալը, հնազանդություն ունենալը և երևույթների մեջ թափանցելու կարողություն ունենալը, որպեսզի հոգով զգոն լինես, նշանակում է, որ Աստծու խոսքերը ներքուստ լուսավորում ու լուսավորություն են բերում քեզ, հենց որևէ բանի ես բախվում։ Սա է հոգով զգոն լինելը։ Այն ամենը, ինչ Աստված անում է, մարդկանց հոգիները վերակենդանացնելուն օգնելու համար է։ Ինչո՞ւ է Աստված միշտ ասում, որ մարդիկ թմրած են և բթամիտ։ Պատճառն այն է, որ մարդկանց հոգիները մահացել են, և նրանք այնքան են թմրել, որ լիովին անգիտակից են հոգու բաների հանդեպ։ Աստծու գործը մարդկանց կյանքն առաջ մղելն է, մարդկանց հոգիների կենդանանալուն օգնելը և այնպես անելը, որ նրանք կարողանան թափանցել հոգու բաների մեջ, ինչպես նաև, որ միշտ ի վիճակի լինեն իրենց սրտերում սիրելու Աստծուն և բավարարելու Աստծուն։ Այս փուլին հասնելը ցույց է տալիս, որ մարդու հոգին վերակենդանացվել է, և հաջորդ անգամ, երբ նա որևէ բանի բախվի, կկարողանա անմիջապես արձագանքել։ Մարդիկ արձագանքում են քարոզներին և արագ են արձագանքում իրավիճակներին։ Սա է հոգու զգոնության հասնելը։ Կան շատերը, ովքեր արագ են արձագանքում արտաքին իրադարձությանը, բայց հենց որ հիշատակվում են իրականություն մուտք գործելը կամ հոգու բաների մանրամասնություններ, նրանք դառնում են թմրած և բթամիտ։ Հասկանում են որևէ բան միայն այն դեպքում, երբ պարզաբանվում է իրենց համար։ Այս ամենը հոգևորապես թմրած և բթամիտ լինելու, հոգու բաների քիչ փորձառություն ունենալու դրսևորումներ են։ Ոմանք հոգով զգոն են և ունեն զանազանություն։ Հենց որ լսում են խոսքեր, որոնք մերկացնում են իրենց վիճակները, ժամանակ չեն կորցնում դրանք գրի առնելու համար։ Երբ լսում են կիրարկման սկզբունքների մասին խոսքեր, ի վիճակի են ընդունելու դրանք և կիրառելու իրենց հետագա փորձառության մեջ՝ դրանով իսկ փոխելով իրենք իրենց։ Սա հոգով զգոն մարդ է։ Ինչո՞ւ են նրանք ի վիճակի այդքան արագ արձագանքելու։ Պատճառն այն է, որ կենտրոնանում են այս բաների վրա առօրյա կյանքում։ Երբ կարդում են Աստծու խոսքերը, ի վիճակի են իրենց վիճակները համեմատելու դրանց հետ, խորհրդածելու և ճանաչելու իրենք իրենց։ Երբ լսում են հաղորդակցություն և քարոզներ ու լսում են խոսքեր, որոնք իրենց լուսավորություն են բերում ու լուսավորում են, ի վիճակի են անմիջապես ընդունելու դրանք։ Դա նման է քաղցած մարդուն ուտելիք տալուն. նա ի վիճակի է անմիջապես ուտելու։ Եթե ուտելիք ես տալիս մեկին, ով քաղցած չէ, այդքան արագ չի արձագանքում։ Հաճախ աղոթում ես Աստծուն և ապա ի վիճակի ես անմիջապես արձագանքելու, երբ որևէ բանի ես բախվում՝ մտածելով, թե ինչ է Աստված պահանջում այս հարցում, ինչպես պետք է վարվես, և ինչպես Աստված ուղղորդեց քեզ նման հարցում նախորդ անգամ։ Երբ այսօր բախվես նմանատիպ բանի, բնականաբար կիմանաս ինչպես կիրարկել, որ բավարարի Աստծու սիրտը։ Եթե միշտ այսպես կիրարկես և միշտ այսպես փորձառաբար ապրես, ինչ-որ պահի դա քեզ հեշտ կտրվի։ Աստծու խոսքերը կարդալիս կիմանաս, թե ինչպիսի մարդու մասին է Աստված ակնարկում, կիմանաս, թե հոգու ինչպիսի վիճակի մասին է խոսում, և կկարողանաս ընկալել հիմնական կետն ու կիրարկել այն. այս կերպ կկարողանաս փորձառաբար ապրել։ Ինչո՞ւ են ոմանք թերանում այս առումով։ Պատճառն այն է, որ շատ ջանք չեն գործադրում կիրարկման ասպարեզում։ Թեև պատրաստակամ են կիրարկելու ճշմարտությունը, բայց ճշմարիտ խորաթափանցություն չունեն ծառայության մանրամասների, իրենց կյանքում մանր ճշմարտությունների վերաբերյալ։ Նրանք շփոթվում են, երբ որևէ բան է պատահում։ Այսպես կարող ես խաբվել և մոլորվել, երբ հայտնվի որևէ կեղծ մարգարե կամ կեղծ առաքյալ։ Պետք է հաճախ հաղորդակցվես Աստծու խոսքերի և գործի մասին. միայն այս կերպ կկարողանաս հասկանալ ճշմարտությունը և զանազանություն զարգացնել։ Եթե չես հասկանում ճշմարտությունը, զանազանություն չես ունենա։ Օրինակ՝ ինչ է Աստված խոսում, ինչպես է Աստված գործում, որոնք են Նրա պահանջները մարդկանցից, ինչպիսի մարդկանց հետ պետք է շփվես և ինչպիսի մարդկանց պետք է մերժես. պետք է հաճախ հաղորդակցվես այս բաների մասին։ Եթե միշտ այսպես փորձառաբար ապրես Աստծու խոսքերը, կհասկանաս ճշմարտությունը և հիմնովին կհասկանաս շատ բաներ, ինչպես նաև զանազանություն կունենաս։ Ինչ է Սուրբ Հոգու կարգավարժանքը, ինչ է մարդկային կամքից ծնված մեղադրանքը, ինչ է Սուրբ Հոգու ուղղորդումը, ինչ է միջավայրի ներդաշնակեցումը, ինչ է Աստծու խոսքերի ներքին լուսավորություն բերելը. եթե հստակ չգիտես այս բաները, զանազանություն չես ունենա։ Ինչ է գալիս Սուրբ Հոգուց, ինչ է ապստամբ խառնվածքը, ինչպես հնազանդվել Աստծու խոսքերին և ինչպես ազատվել քո իսկ ապստամբությունից. եթե փորձառություններիդ միջոցով հասկանաս այս բաները, հիմք կունենաս, երբ որևէ բան պատահի, կունենաս համապատասխան ճշմարտություն, որի հետ կհամեմատես դա, և հարմար տեսիլքներ՝ որպես հիմք։ Սկզբունքներ կունենաս այն ամենի մեջ, ինչ անում ես և կկարողանաս գործել ճշմարտության համաձայն։ Այն ժամանակ կյանքդ լեցուն կլինի Աստծու լուսավորությամբ, լեցուն՝ Աստծու օրհնություններով։ Աստված անարդարացիորեն չի վարվի որևէ մարդու հետ, որ անկեղծորեն ձգտում է Իրեն կամ կյանքով արտահայտում է Իրեն և վկայություն է կրում Իր համար, և Նա չի անիծի որևէ մարդու, որ ի վիճակի է անկեղծորեն ծարավ լինելու ճշմարտությանը։ Եթե Աստծու խոսքերն ուտելիս և խմելիս կարողանաս ուշադրություն դարձնել քո իսկ իրական վիճակը ճանաչելուն, ուշադրություն դարձնել քո իսկ կիրարկմանը և ուշադրություն դարձնել քո իսկ հասկացողությանը, ապա, երբ որոշ խնդրի բախվես, լուսաբանում կստանաս և գործնական հասկացողություն ձեռք կբերես։ Այն ժամանակ ամեն ինչում կունենաս կիրարկման ուղի և զանազանություն։ Ճշմարտությունն ունեցող մարդը չի մոլորվի և խաթարող պահվածք կամ ծայրահեղ արարքներ թույլ չի տա։ Ճշմարտության շնորհիվ նա պաշտպանված է և նաև ճշմարտության շնորհիվ ավելի շատ հասկացողություն է ձեռք բերում։ Ճշմարտության շնորհիվ ունի կիրարկման ավելի շատ ուղիներ, ստանում է ավելի շատ հնարավորություններ, որպեսզի Սուրբ Հոգին գործի իր մեջ, և ավելի շատ հնարավորություններ՝ կատարելագործվելու։