Միայն Աստծու ներկայիս աշխատանքը ճանաչողները կարող են ծառայել Աստծուն

Աստծու մասին վկայելու և մեծ կարմիր վիշապին խայտառակելու համար պետք է ունենալ սկզբունք և բավարարել մեկ պայմանի. - պետք է սրտանց սիրել Աստծուն և ներթափանցել Նրա խոսքերի մեջ։ Եթե չներթափանցես Աստծու խոսքերի մեջ, ապա Սատանային խայտառակելու ոչ մի միջոց չես ունենա։ Քո կյանքի աճի միջոցով դու ապստամբում ես մեծ կարմիր վիշապի դեմ և լիակատար նվաստացման ենթարկում նրան. սա է նշանակում ճշմարտապես խայտառակել մեծ կարմիր վիշապին։ Որքան ավելի պատրաստակամ լինես գործնականում կիրառելու Աստծու խոսքերը, այնքան ավելի մեծ կլինի Աստծու հանդեպ սիրո և մեծ կարմիր վիշապի հանդեպ ատելությանդ ապացույցը. որքան ավելի շատ ենթարկվես Աստծու խոսքերին, այնքան ավելի մեծ կլինի ճշմարտության հանդեպ քո փափագի ապացույցը։ Մարդիկ, ովքեր չեն փափագում Աստծու խոսքերը, կյանքից զուրկ մարդիկ են։ Նման մարդիկ Աստծու խոսքերից դուրս են և պատկանում են կրոնին։ Մարդիկ, ովքեր իրականում հավատում են Աստծուն, ավելի խոր գիտելիք ունեն Աստծու խոսքերի մասին՝Նրա խոսքերով սնվելու և խմելու միջոցով: Եթե դու չես փափագում Աստծու խոսքերը, ապա քեզ համար անհնար կլինի անկեղծորեն ուտել և խմել Նրա խոսքերը, իսկ եթե Աստծու խոսքերի վերաբերյալ գիտելիք չունես, ապա դու միջոց չունես Աստծուն վկայություն տալու կամ Աստծուն գոհացնելու։ ։

Աստծուն հավատալիս ինչպե՞ս պետք է ճանաչել Աստծուն։ Աստծուն պետք է ճանաչել՝ հիմնվելով Աստծու ներկայիս խոսքերի և գործի վրա՝ առանց շեղումների կամ անհեթեթությունների, և ամենից առաջ՝ պետք է ճանաչել Աստծու գործը։ Սա է Աստծուն ճանաչելու հիմքը։ Բոլոր այն տարաբնույթ մոլորությունները, որոնք զուրկ են Աստծու խոսքերի մաքուր ըմբռնումից, կրոնական պատկերացումներ են. դրանք աղավաղված ըմբռնումներ են։ Կրոնական գործիչների մեծագույն հմտությունն Աստծու՝ անցյալում հասկացված - խոսքերը վերցնելն ու Աստծու այսօրվա խոսքերը դրանցով չափելն է։ Եթե այսօրվա Աստծուն ծառայելիս կառչես այն բաներից, որոնք անցյալում բացահայտվել են Սուրբ Հոգու լուսավորմամբ, ապա քո ծառայությունը խաթարում կառաջացնի, և քո գործնական կիրառումը կլինի հնացած ՝ ոչ այլ ինչ, եթե ոչ կրոնական արարողություն։ Եթե հավատում ես, որ Աստծուն ծառայողները, ի թիվս այլ հատկանիշների, պետք է արտաքուստ խոնարհ և համբերատար լինեն, և եթե այսօր դու գործնականում կիրառում ես այդպիսի ճանաչողություն, ապա նման ճանաչողությունը կրոնական պատկերացում է, իսկ այդպիսի գործնական կիրառումը վերածվել է կեղծավոր ներկայացման։ «Կրոնական պատկերացումներ» արտահայտությունը վերաբերում է այն բաներին, որոնք ժամանակավրեպ և հնացած են (ներառյալ նախկինում Աստծու ասած խոսքերի ըմբռնումը և Սուրբ Հոգու կողմից անմիջականորեն բացահայտված լույսը), և եթե դրանք այսօր գործադրվեն, ապա կխաթարեն Աստծու աշխատանքը և ոչ մի օգուտ չեն բերի մարդուն։ Եթե մարդիկ ի վիճակի չեն իրենց միջից մաքրելու այն բաները, որոնք պատկանում են կրոնական պատկերացումներին, ապա դրանք մեծ խոչընդոտ կդառնան Աստծուն ծառայելու նրանց գործում։ Կրոնական պատկերացումներ ունեցող մարդիկ ոչ մի կերպ չեն կարող համընթաց շարժվել Սուրբ Հոգու աշխատանքի քայլերին. նրանք հետ են մնում մեկ քայլով, այնուհետև՝ երկու։ Պատճառն այն է, որ այս կրոնական պատկերացումները մարդուն դարձնում են ծայրահեղ ինքնարդար և ամբարտավան։ Աստված ոչ մի կապվածություն չի զգում այն ամենի հանդեպ, ինչ Նա ասել և արել է անցյալում. եթե որևէ բան հնացել է, Նա վերացնում է այն։ Արդյո՞ք դու իսկապես անկարող ես բաց թողնելու քո պատկերացումները։ Եթե կառչես Աստծու՝ անցյալում ասած խոսքերին, մի՞թե դա ապացուցում է, որ ըմբռնում ես Աստծու գործը։ Եթե անկարող ես ընդունելու Սուրբ Հոգու ներկայիս լույսը և փոխարենը կառչում ես անցյալի լույսից, մի՞թե դա կարող է ապացուցել, որ հետևում ես Աստծու հետքերին։ Դեռևս անկարո՞ղ ես հրաժարվելու կրոնական պատկերացումներից։ Եթե այդպես է, ապա դու կդառնաս մեկը, ով հակառակվում է Աստծուն։

Եթե մարդիկ կարողանան հրաժարվել կրոնական պատկերացումներից, նրանք իրենց միտքը չեն գործածի Աստծու այսօրվա խոսքերն ու աշխատանքը չափելու համար, այլ փոխարենն անմիջապես կենթարկվեն։ Թեև Աստծու այսօրվա գործն ակնհայտորեն տարբերվում է անցյալի գործից, դու, այնուամենայնիվ, դեռ կարող ես հրաժարվել անցյալի հայացքներից և անմիջապես ենթարկվել Աստծու այսօրվա գործին։ Եթե դու ունակ ես հասկանալու, որ պետք է առաջնահերթություն տալ Աստծու այսօրվա գործին՝ անկախ նրանից, թե ինչպես է Աստված գործել անցյալում, ապա դու մեկն ես, ով հրաժարվել է իր պատկերացումներից, ով ենթարկվում է Աստծուն, և ով ի վիճակի է ենթարկվելու Աստծու գործին ու խոսքերին և հետևել Նրա հետքերին։ Այսպիսով, դու կլինես մեկը, ով ճշմարտապես ենթարկվում է Աստծուն։ Դու չես վերլուծում կամ զննում Աստծու գործը. ասես Աստված մոռացել է Իր նախկին գործը, և դու ևս մոռացել ես այն։ Ներկան ներկա է, իսկ անցյալը՝ անցյալ, և քանի որ այսօր Աստված մի կողմ է դրել այն, ինչ Նա արել է անցյալում, դու չպետք է կենտրոնանաս դրա վրա։ Միայն այդպիսի մարդն է այն մեկը, ով լիովին ենթարկվում է Աստծուն և և ով լիովին հրաժարվել է իր կրոնական պատկերացումներից։

Քանի որ Աստծու գործում միշտ նոր զարգացումներ են լինում, կա գործ, որը նոր գործի ի հայտ գալուն պես դառնում է հնացած և հին։ Այս տարբեր տեսակի գործերը՝ հինը ու նորը, ոչ թե հակասական են, այլ՝ իրար լրացնող. յուրաքանչյուր քայլ բխում է նախորդից։ Քանի որ կա նոր գործ, հինը, իհարկե, պետք է վերացվի։ Օրինակ՝ մարդու որոշ երկարամյա հաստատված սովորույթներն ու ընդունված արտահայտությունները՝ նրա երկար տարիների փորձի և ուսմունքների հետ միասին, մարդու մտքում ձևավորել են ամեն տեսակի և ձևի պատկերացումներ։ Այն, որ Աստված դեռ ամբողջովին չի բացահայտել Իր ճշմարիտ դեմքն ու բնածին խառնվածքը մարդուն, ինչպես նաև հնագույն ժամանակներից եկող ավանդական տեսությունների տարածումը երկար տարիների ընթացքում, է՛լ ավելի են նպաստել մարդու մեջ նման պատկերացումների ձևավորմանը։ Կարելի է ասել, որ մարդու՝ Աստծուն հավատալու ճանապարհին տարբեր պատկերացումների ազդեցությունը հանգեցրել է մարդկանց մեջ Աստծու վերաբերյալ բոլոր տեսակի պատկերացումների շարունակական ձևավորմանն ու զարգացմանը, ինչը ստիպել է Աստծուն ծառայող շատ կրոնական մարդկանց դառնալ Նրա թշնամիները։ Ուստի, որքան ավելի ուժեղ են մարդկանց կրոնական պատկերացումները, այնքան ավելի շատ են նրանք հակառակվում Աստծուն, և այնքան ավելի են նրանք դառնում Աստծու թշնամիները։ Աստծու աշխատանքը միշտ նոր է և երբեք հին չէ. այն երբեք կանոններ չի ձևավորում, այլ շարունակաբար ենթարկվում է տարբեր աստիճանի փոփոխությունների և նորացման։ Աստծու այսկերպ գործելը Նրա բնածին խառնվածքի արտահայտությունն է։ Սա նաև Աստծու գործի ներքին սկզբունքն է և այն միջոցներից մեկը, որով Աստված իրագործում է Իր տնօրինումը։ Եթե Աստված այսկերպ չգործեր, մարդը չէր փոխվի կամ ի վիճակի չէր լինի ճանաչելու Աստծուն, իսկ Սատանան չէր պարտվի։ Այսպիսով, Նրա գործում շարունակաբար տեղի են ունենում փոփոխություններ, որոնք թվում են անկանոն, բայց իրականում պարբերական են։ Սակայն մարդու՝ Աստծուն հավատալու ձևը միանգամայն այլ է։ Նա կառչում է հին, ծանոթ կանոններից ու համակարգերից, և որքան դրանք հին են, այնքան ավելի ընդունելի են նրա համար։ Ինչպե՞ս կարող էր մարդու հիմար միտքը՝ միտք, որ քարի պես անզիջում է, ընդունել Աստծու այդքան շատ անըմբռնելի նոր գործն ու խոսքերը։ Մարդն ատում է այն Աստծուն, Ով միշտ նոր է և երբեք հին չէ. նրան դուր է գալիս միայն հին Աստվածը՝ ծեր ճերմակամազ և տեղում կանգնած։ Այսպիսով, քանի որ Աստված և մարդն ունեն յուրաքանչյուրն իրենց սեփական նախասիրությունները, մարդը դարձել է Աստծու թշնամին։ Այս հակասություններից շատերը դեռ գոյություն ունեն նույնիսկ այսօր, մի ժամանակաշրջանում, երբ Աստված արդեն գրեթե վեց հազար տարի է՝ նոր գործ է անում։ Հետևաբար, դրանք անուղղելի են։ Գուցե դա մարդու համառության պատճառով է կամ այն պատճառով, որ Աստծու վարչական որոշումները անխախտելի են մարդու կողմից, բայց այդ հոգևորական այրերն ու կանայք դեռ կառչած են բորբոսնած հին գրքերից ու թղթերից, մինչդեռ Աստված շարունակում է տնօրինման Իր անավարտ գործը՝ ասես Իր կողքին ոչ ոքի չունենալով։ Թեև այս հակասությունները թշնամացնում են Աստծուն և մարդուն և նույնիսկ անլուծելի են, Աստված ուշադրություն չի դարձնում դրանց՝ ասես դրանք միաժամանակ և՛ կան, և՛ չկան։ Սակայն մարդը դեռ կառչում է իր համոզմունքներից ու պատկերացումներից և երբեք բաց չի թողնում դրանք։ Բայց մի բան ինքնին պարզ է. թեև մարդը չի շեղվում իր դիրքորոշումից, Աստծու քայլերը միշտ շարժման մեջ են, և Նա միշտ փոխում է Իր դիրքորոշումը՝ ըստ միջավայրի։ Ի վերջո, հենց մարդն է, որ կպարտվի առանց մարտի։ Մինչդեռ Աստված Իր բոլոր պարտված թշնամիների մեծագույն թշնամին է և նաև մարդկության հաղթողը՝ թե՛ պարտվածների, թե՛ չպարտվածների համար։ Ո՞վ կարող է մրցել Աստծու հետ և հաղթանակել։ Մարդու պատկերացումները, թվում է, թե Աստծուց են գալիս, քանի որ դրանցից շատերը ծնվել են Աստծու գործի արդյունքում։ Սակայն Աստված չի ներում մարդուն դրա համար, և, առավել ևս չի գովաբանում մարդուն, որ նա իր գործից դուրս «Աստծու համար» արտադրում է արտադրանքի խմբաքանակներ ։ Փոխարենը, Նա ծայրաստիճան զզվանք է տածում մարդու պատկերացումների ու հին, բարեպաշտական համոզմունքների հանդեպ և նույնիսկ մտադրություն չունի ճանաչելու այն օրը, երբ այդ պատկերացումներն առաջին անգամ ի հայտ են եկել։ Նա բացարձակապես չի ընդունում, որ այս պատկերացումներն Իր գործի արդյունքն են, քանզի մարդու պատկերացումները տարածվում են մարդու կողմից. դրանց աղբյուրը մարդու մտքերն ու խելքն են, ոչ թե Աստված, այլ Սատանան։ Աստծու մտադրությունը միշտ եղել է այն, որ Իր գործը լինի նոր ու կենդանի, ոչ թե՝ հին ու մեռած, և այն, ինչին Նա ստիպում է մարդուն հետևել, տարբերվում է՝ ըստ դարաշրջանի և ժամանակահատվածի, ու այն հավերժական և անփոփոխ չէ։ Պատճառն այն է, որ Նա - Աստված է, Ով մարդուն ապրեցնում է և նորը դարձնում, այլ ոչ թե - դև, ով ստիպում է մարդուն մեռնել և ծերանալ։ Մի՞թե Դուք դեռ չեք հասկանում սա։ Դու Աստծու վերաբերյալ պատկերացումներ ունես և անկարող ես բաց թողնելու դրանք, քանի որ միտքդ սահմանափակ է։ Դա այն պատճառով չէ, որ Աստծու գործի մեջ չափազանց քիչ իմաստ կա, ոչ էլ այն պատճառով, որ Նրա գործն անտարբեր է մարդու զգացմունքների հանդեպ, և, առավել ևս, ոչ էլ այն պատճառով, որ Աստված միշտ անփույթ է Իր պարտականությունների մեջ։ Դու չես կարող հրաժարվել քո պատկերացումներից, որովհետև դու չափազանց զուրկ ես հնազանդությունից, և որովհետև դու չունես մարդ արարածին անգամ ամենաչնչին նմանությունը. դա նրանից չէ, որ Աստված դժվարացնում է քո վիճակը։ Դու ես այս ամենի պատճառ դարձել, և դա բացարձակապես ոչ մի կապ չունի Աստծու հետ. ողջ տառապանքն ու դժբախտությունը ստեղծվում են մարդու կողմից։ Աստծու մտքերը միշտ բարի են. Նա չի ցանկանում ստիպել քեզ պատկերացումներ ստեղծել, այլ ցանկանում է, որ դու փոխվես և նորացվես դարաշրջանների ընթացքում։ Սակայն դու չգիտես, թե ինչն է լավ քեզ համար, և միշտ կա՛մ քննադատում ես, կա՛մ՝ վերլուծում։ Այնպես չէ, որ Աստված բարդացնում է քո վիճակը, այլ այն, որ դու աստվածավախ սիրտ չունես, և քո ապստամբությունը չափազանց մեծ է։ Մի չնչին արարած, համարձակվելով վերցնել Աստծու կողմից նախկինում տրվածի որևէ չնչին մասը, ապա շրջվելով և այն օգտագործելով Աստծու վրա հարձակվելու համար․ մի՞թե սա մարդու ապստամբությունը չէ։ Արդարացի կլինի ասել, որ մարդիկ բացարձակապես որակավորված չեն Աստծու առաջ իրենց տեսակետներն արտահայտելու համար և առավել ևս որակավորված չեն՝ ի ցույց դնելու իրենց անարժեք, գարշահոտ, փտած ու պերճաշուք լեզուն այնպես, ինչպես կամենում են՝ էլ չասած այն բորբոսնած պատկերացումների մասին։ Մի՞թե դրանք է՛լ ավելի անարժեք չեն։

Նա, ով ճշմարտապես ծառայում է Աստծուն, մեկն է, ով գործում է Աստծու մտադրությունների համաձայն, ով պիտանի է Աստծու համար և ով ի վիճակի է հրաժարվելու կրոնական պատկերացումներից։ Եթե ցանկանում ես, որ Աստծու խոսքերն ուտելն - ու դրանք խմելն արդյունավետ լինի, ապա դու պետք է հրաժարվես քո կրոնական պատկերացումներից։ Եթե ցանկանում ես ծառայել Աստծուն, ապա է՛լ ավելի անհրաժեշտ է նախ հրաժարվել կրոնական պատկերացումներից և ամեն ինչում ենթարկվել Աստծու խոսքերին։ Սա է այն, ինչ պետք է ունենա Աստծուն ծառայող մարդը։ Եթե դու չունես այս ճանաչողությունը, ապա ծառայելուն պես խաթարում և խառնաշփոթ կառաջացնես, իսկ եթե կառչես քո պատկերացումներին, ապա անխուսափելիորեն տապալվելու ես Աստծու կողմից, որպեսզի այլևս երբեք ոտքի չկանգնես։ Վերցնենք ներկան, օրինակ. այսօրվա շատ արտահայտություններ և գործեր անհամատեղելի են Աստվածաշնչի և Աստծու կողմից նախկինում արված գործերի հետ, և եթե դու հնազանդվելու ոչ մի ցանկություն չունես, ապա դու կարող ես ցանկացած պահի ընկնել։ Եթե ցանկանում ես ծառայել Աստծու մտադրությունների համաձայն, ապա նախ պետք է հրաժարվես կրոնական պատկերացումներից և շտկես քո սեփական տեսակետները։ Այն, ինչ կասվի, մեծ մասամբ անհամատեղելի կլինի անցյալում ասվածի հետ, և եթե դու հիմա չունենաս հնազանդվելու վճռականություն, ապա չես կարողանա անցնել այն ճանապարհը, որն առջևում է ։ Եթե Աստծու գործի մեթոդներից մեկն արմատավորվել է քո մեջ, և դու երբեքչես հրաժարվում դրանից, ապա այս մեթոդը կդառնա քո կրոնական պատկերացումը։ Եթե այն, ինչ Աստված է, արմատավորվել է քո մեջ, ապա դու ձեռք ես բերել ճշմարտությունը, և եթե Աստծու խոսքերն ու ճշմարտությունն ի վիճակի են դառնալու քո կյանքը, դու այլևս պատկերացումներ չես ունենա Աստծու մասին։ Նրանք, ովքեր տիրապետում են Աստծու ճշմարիտ ճանաչողությանը, պատկերացումներ չեն ունենա և չեն պահպանի կանոնները։

Տուր այս հարցերը՝ քեզ զգոն պահելու համար.

1. Արդյո՞ք քո ունեցած գիտելիքը խանգարում է Աստծուն մատուցվող քո ծառայությանը։

2. Որքա՞ն կրոնական ծես կա քո առօրյա կյանքում։ Եթե դու միայն բարեպաշտ տեսք ունես, մի՞թե դա նշանակում է, որ քո կյանքը մեծացել ու հասունացել է։

3. Երբ դու սնվում ես Աստծո խոսքերով և խմում ես Աստծու խոսքերը, ի վիճակի՞ ես հրաժարվելու քո կրոնական պատկերացումներից։

4. Երբ աղոթում ես, ի վիճակի՞ ես ձերբազատվելու կրոնական ծեսերից։

5. Արդյո՞ք դու մեկն ես, ով պիտանի է Աստծու համար։

6. Աստծու վերաբերյալ քո գիտելիքի որքա՞ն մասն է պարունակում կրոնական պատկերացումներ։

Նախորդը.  Հավատքի մեջ մարդ պետք է կենտրոնանա իրականության վրա. կրոնական ծեսերով զբաղվելը հավատք չէ

Հաջորդը.  Իմացե՛ք Աստծու նորագույն աշխատանքը և հետևե՛ք Նրա քայլերին

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger