Բնականոն հոգևոր կյանքի մասին
Աստծու հանդեպ հավատքին հարկավոր է բնականոն հոգևոր կյանք, որն էլ հիմքն է Աստծու խոսքը փորձառաբար ապրելու և իրականություն մտնելու համար։ Արդյո՞ք ձեր աղոթքների, Աստծուն մոտենալու, օրհներգեր երգելու ու փառաբանության, խոկման ու Աստծու խոսքերի շուրջ խորհրդածությունների ողջ ներկայիս կիրարկումը համազոր են «հոգևոր բնականոն կյանքի» չափանիշին։ Թվում է՝ ձեզանից ոչ ոք տեղյակ չէ։ Հոգևոր բնականոն կյանքը չի սահմանափակվում սոսկ այնպիսի կիրարկումներով, ինչպիսիք են աղոթքը, օրհներգեր երգելը, եկեղեցական կյանքին մասնակցելը և Աստծու խոսքերն ուտելն ու խմելը։ Ընդհակառակը՝ այն ենթադրում է նոր ու եռանդուն հոգևոր կյանք ապրել։ Կարևորը ոչ թե այն է, թե ինչպես ես կիրարկում, այլ թե ինչպիսի պտուղ է տալիս քո կիրարկումը։ Մարդկանց մեծ մասը կարծում է, թե հոգևոր բնականոն կյանքն անպայմանորեն ենթադրում է աղոթելը, օրհներգեր երգելը, Աստծու խոսքերն ուտելն ու խմելը կամ Նրա խոսքերի շուրջ խորհելը՝ անկախ նրանից՝ այդպիսի կիրարկումներն իրականում որևէ արդյունք տալի՞ս են, թե՞ ոչ, կամ հանգեցնո՞ւմ են ճշմարիտ ըմբռնման։ Այդ մարդիկ կենտրոնանում են լոկ արտաքին ձևականություններին հետևելու վրա՝ առանց խորհելու դրանց արդյունքի մասին. նրանք կրոնական ծեսերով ապրողներ են, այլ ոչ թե եկեղեցու ներսում ապրող մարդիկ, և առավել ևս՝ նրանք թագավորության մարդիկ չեն։ Նրանց աղոթքները, օրհներգեր երգելը, Աստծու խոսքերն ուտելն ու խմելը սոսկ կանոններին հետևելու ձևեր են՝ արված հարկադրաբար ու ընդհանուր հոսանքից հետ չմնալու համար, այլ ոչ թե սեփական կամքով կամ սրտանց։ Որքան էլ այս մարդիկ աղոթեն կամ երգեն, նրանց ջանքերը պտուղ չեն տա, քանզի այն, ինչ նրանք կիրարկում են, ընդամենը կրոնական կանոններ ու ծեսեր են. նրանք իրականում չեն կիրարկում Աստծու խոսքերը։ Նրանք կենտրոնանում են միայն իրենց մոտեցումների առնչությամբ աղմուկ բարձրացնելու վրա և Աստծու խոսքերին վերաբերվում են որպես հետևելու ենթակա կանոնների։ Այդպիսի մարդիկ Աստծու խոսքերը չեն կիրարկում. նրանք սոսկ մսեղիին են գոհացնում և գործում են ի ցույց ուրիշների։ Կրոնական այս բոլոր կանոններն ու ծեսերը մարդածին են. դրանք Աստծուց չեն գալիս։ Աստված չի հետևում կանոններին, ոչ էլ որևէ օրենքի է հետևում։ Ընդհակառակը՝ Նա ամեն օր նոր բաներ է անում՝ կատարելով գործնական աշխատանք։ Ինչպես Եռամաս եկեղեցու մարդիկ, ովքեր իրենց սահմանափակում են լոկ այնպիսի կիրարկումներով, ինչպիսիք են ամեն օր առավոտյան դետը պահելը, երեկոյան աղոթքները, ուտելուց առաջ գոհաբանական աղոթքն ու ամեն ինչի համար շնորհակալություն հայտնելը. որքան էլ շատ անեն ու որքան էլ երկար կիրարկեն, նրանք չեն ունենա Սուրբ Հոգու գործը։ Երբ մարդիկ ապրում են կանոնների մեջ, իսկ նրանց սրտերը հարում են կիրարկման ձևերին, Սուրբ Հոգին չի կարող գործել, քանզի նրանց սրտերը համակված են կանոններով ու մարդկային պատկերացումներով։ Այսպիսով, Աստված չի կարող միջամտել և աշխատել նրանց վրա, և նրանք կարող են շարունակել ապրել միայն օրենքի սահմանափակումների ներքո։ Այսպիսի մարդիկ ընդմիշտ անկարող են Աստծու հավանությունը ստանալու։
Հոգևոր բնականոն կյանքն Աստծու առջև ապրած կյանքն է։ Աղոթքի ժամանակ մարդ կարող է հանդարտեցնել սիրտն Աստծու առաջ, իսկ աղոթքի միջոցով փնտրել Սուրբ Հոգու լուսավորությունը, ճանաչել Աստծու խոսքերը և հասկանալ Աստծու մտադրությունները։ Աստծու խոսքերն ուտելով ու խմելով՝ մարդիկ կարող են առավել հստակ ու խորն ըմբռնել Նրա ներկայիս գործը։ Նրանք նաև կիրարկման նոր ուղի կգտնեն և այլևս չեն կառչի հնից. այն ամենը, ինչ նրանք կիրարկեն, կլինի հանուն կյանքի աճի։ Օրինակ՝ աղոթքի նպատակը մի քանի բարեհունչ խոսքեր ասելը չէ կամ Աստծու առջև արցունքների մեջ խեղդվելը՝ ցույց տալու համար, թե որքան պարտական ես Նրան. ընդհակառակը՝ սեփական հոգին օգտագործելու մեջ մարզվելն է, ինչը թույլ է տալիս հանդարտեցնել սիրտն Աստծու առջև և կրթվել՝ բոլոր հարցերում առաջնորդություն փնտրելու Աստծու խոսքերից․ այդպիսով՝ մարդու սիրտն ամեն օր կարող է ձգվել դեպի մի նոր ու թարմ լույս, որպեսզի նա չլինի բացասական կամ ծույլ և կարողանա կանգնել Աստծու խոսքերը կիրարկելու ճիշտ ուղու վրա։ Մերօրյա մարդկանց մեծ մասը կենտրոնանում է կիրարկման ձևերի վրա. նրանց նպատակը ճշմարտությանը ձգտելը և կյանքում աճի հասնելը չէ։ Հենց սա՛ է նրանց շեղումը։ Կան նաև այնպիսիք, ովքեր ունակ են ընդունելու նոր լույսը, սակայն նրանց կիրարկման ձևերը չեն փոխվում։ Աստծու այսօրվա խոսքերն ըմբռնելիս նրանք իրենց հետ բերում են նախորդ կրոնական պատկերացումները, ուստի այն ամենը, ինչ նրանք հասկանում են, դեռևս կրոնական պատկերացումներով երանգավորված վարդապետություն է. նրանք այսօրվա լույսը չեն ընդունում մաքուր և պարզ կերպով։ Արդյունքում, նրանց կիրարկումներն արատավորվում են. նրանք նույն ապրանքի վրա նոր անուն են խփում։ Որքան էլ լավ կիրարկեն, նրանք երեսպաշտներ են։ Աստված մարդկանց առաջնորդում է ամեն օր նոր բաներ անել՝ պահանջելով, որ նրանք ամեն օր ձեռք բերեն նոր ըմբռնում և հասկացողություն և չլինեն հնամիտ ու միօրինակ։ Եթե դու հավատացել ես Աստծուն երկար տարիներ, բայց քո կիրարկման մեթոդները բացարձակապես չեն փոխվել, և եթե դու դեռ եռանդուն ես և զբաղված արտաքին հարցերով, բայց չես գալիս Աստծու առաջ՝ խաղաղ սրտով վայելելու Նրա խոսքերը, ապա դու ոչինչ չես ստանա։ Երբ խոսքը վերաբերում է Աստծու նոր գործն ընդունելուն, եթե դու այլ կերպ չես պլանավորում, չես զբաղվում քո կիրարկմամբ նոր ձևով և չես ձգտում ավելի նոր հասկացողության, այլ փոխարենը կառչում ես հնին և ընդունում ես միայն որոշակի սահմանափակ նոր լույս՝ առանց փոխելու քո կիրարկման ձևը, ապա քեզ նման մարդիկ այս հոսքի մեջ են միայն անունով. իրականում նրանք կրոնական փարիսեցիներ են՝ Սուրբ Հոգու հոսքից դուրս։
Բնականոն հոգևոր կյանք վարելու համար դուք պետք է ի վիճակի լինեք ամեն օր նոր լույս ստանալու և ձգտելու Աստծու խոսքի ճշմարիտ ըմբռնմանը։ Դուք պետք է կարողանաք հստակորեն ըմբռնել ճշմարտությունը և բոլոր հարցերում գտնել կիրարկման ուղի։ Ամեն օր Աստծու խոսքերն ընթերցելիս դուք պետք է կարողանաք բացահայտել նոր խնդիրներ և գիտակցել սեփական թերությունները, որպեսզի ունենաս տենչացող ու փնտրող սիրտ, որը կշարժի քո ողջ էությունը, և որպեսզի ամեն ժամանակ խաղաղ լինեք Աստծու առջև՝ խորապես վախենալով հետ մնալուց։ Այն մարդը, ով ունի նման տենչացող ու փնտրող սիրտ և պատրաստակամ է շարունակաբար մուտք գործելու, հոգևոր կյանքի ճիշտ ուղու վրա է։ Նրանք, ովքեր ընդունում են Սուրբ Հոգով շարժվելը, ովքեր ձգտում են կատարելագործվելու, ովքեր պատրաստակամ են հետամուտ լինելու Աստծու կողմից կատարյալ դառնալուն, ովքեր տենչում են Աստծու խոսքերի ավելի խոր ըմբռնումը, ովքեր չեն ձգտում գերբնականին, բայց ովքեր իրական գին են վճարում, իրապես հաշվի են առնում Աստծու մտադրությունները և իրականում մուտք են գործում՝ իրենց փորձառությունն ավելի հավաստի ու իրական դարձնելով, ովքեր հետամուտ չեն դատարկ բառերի ու վարդապետությունների կամ գերբնական զգացողությունների, չեն պաշտում որևէ մեծ անհատականության, հենց նրանք են, որ մուտք են գործել հոգևոր բնականոն կյանք։ Այն ամենը, ինչ նրանք անում են, նպատակ ունի հասնելու հետագա աճի կյանքում և նրանց հոգին դարձնելու թարմ ու կենսունակ. նրանք միշտ ի վիճակի են ակտիվորեն մուտք գործելու։ Առանց գիտակցելու՝ նրանք հասնում են ճշմարտությունը հասկանալուն ու իրականության մեջ մուտք գործելուն։ Նրանք, ովքեր ունեն բնականոն հոգևոր կյանք և ամեն օր փորձառում են հոգու ազատագրում և ազատություն, կարող են ճկունորեն կիրարկել Աստծու խոսքերն այնպես, որ բավարարեն Նրան։ Նույնիսկ աղոթքում նրանք ձևականություն չեն անում, նրանք ամեն օր կարող են քայլել նոր լույսի հետ համընթաց։ Օրինակ՝ մարդիկ կրթվում են՝ հանդարտեցնելու իրենց սրտերն Աստծու առաջ, և նրանց սրտերը կարող են իսկապես հանդարտ լինել Աստծու առաջ, և ոչ ոք չի կարող անհանգստացնել նրանց։ Ոչ մի մարդ, իրադարձություն կամ բան չի կարող սահմանափակել նրանց բնականոն հոգևոր կյանքը։ Նման կրթումը նպատակ ունի արդյունք տալու, այլ ոչ թե սահմանելու կանոններ, որոնց մարդիկ պետք է կառչած մնան։ Այս կիրարկումը ոչ թե կանոններին հետևելու, այլ մարդկանց կյանքում աճը խթանելու մասին է։ Եթե դու այս կիրարկմանը նայես սոսկ որպես կանոնների, որոնց պետք է հետևես, ապա քո կյանքը երբեք չի փոխվի։ Դու կարող ես ներգրավված լինել նույն կրթմանը, ինչ ուրիշները, սակայն մինչ նրանք ի վերջո ի վիճակի են համընթաց քայլելու Սուրբ Հոգու գործին, քեզ դուրս են թողնում Սուրբ Հոգու հոսքից։ Մի՞թե ինքդ քեզ չես խաբում։ Այս խոսքերի նպատակն է թույլ տալ մարդկանց խաղաղեցնել իրենց սրտերն Աստծու առջև, իրենց սրտերն ուղղել դեպի Աստված, որպեսզի Աստծու գործը նրանց վրա լինի անխոչընդոտ և պտղաբեր։ Միայն այդ դեպքում մարդիկ կարող են Աստծու մտադրությունների համաձայն լինել։