Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (3)
Երրորդ կետ. հաղորդակցվել ճշմարտության սկզբունքների մասին, որոնք պետք է հասկանալ՝ յուրաքանչյուր պարտականություն պատշաճ կերպով կատարելու համար (երկրորդ մաս)
Նախորդ հավաքույթի ժամանակ մենք լրացուցիչ հաղորդակցություն իրականացրեցինք առաջնորդողների և մշակների երկրորդ պարտականության վերաբերյալ՝ խոսելով այն մասին, թե կյանքի մուտքի ինչ դժվարություններ կան, և մերկացնելով կեղծ առաջնորդողների որոշակի կիրարկումներն ու դրսևորումները։ Ապա քննարկեցինք մի քանի հարցեր՝ կապված առաջնորդողների և մշակների երրորդ պարտականության հետ. հաղորդակցվել ճշմարտության սկզբունքների մասին, որոնք պետք է հասկանալ՝ յուրաքանչյուր պարտականություն պատշաճ կերպով կատարելու համար, և մերկացրեցինք ու մանրամասն վերլուծեցինք, թե որտեղ է դրսևորվում կեղծ առաջնորդողների «կեղծությունը»՝ այս հարցերի նկատմամբ նրանց վերաբերմունքի, կիրարկումների և դրսևորումների միջոցով, այլ կերպ ասած՝ դրսևորումներ, թե կեղծ առաջնորդողները ինչպես չեն կարողանում իրենց պարտականությունները որպես առաջնորդողներ կատարել։ Խնդրում եմ, թվարկե՛ք այս հարցերը։ (Դրանցից մեկն Աստծու խոսքերի գրքերի տպագրության մասին էր։ Այդ կեղծ առաջնորդողը կոնկրետ աշխատանք չէր կատարում, պարզապես դատարկ կերպով վարդապետություններ էր խոսում։ Նաև հատուկ կերպով չէր հաղորդակցվում ճշմարտության սկզբունքների մասին կամ նվազագույն իրական աշխատանք անգամ չէր կատարում։) Այս հարցում այդ կեղծ առաջնորդողն իրական աշխատանք չէր կատարում, նա չկարողացավ իր պարտականությունները կատարել որպես առաջնորդող և մշակ, և հստակ կերպով չէր հաղորդակցվում աշխատանքի հետ կապված մասնագիտական պահանջների, հատուկ սկզբունքների և ուշադրություն պահանջող կետերի մասին։ Նա պարզապես որոշ կարգախոսներ էր բղավում և դատարկ խոսքեր ասում՝ կարծելով, թե լավ աշխատանք է կատարել։ Ուրիշ ի՞նչ քննարկեցինք։ (Քննարկեցինք նաև Աստծու համար փետրաբաճկոն գնելու դեպքը։) Այս միջադեպը կեղծ առաջնորդողների վերաբերյալ ի՞նչ խնդիր մերկացրեց։ (Մերկացրեց, որ կեղծ առաջնորդողներն իրական աշխատանք չեն կատարում, և որ լիովին զուրկ են մարդկայնությունից և ողջամտությունից։) Երբ ինչ-որ մեկն Ինձ համար հագուստ գնեց, այդ առաջնորդողներն օգնեցին ստուգելու այն. մի՞թե սա այն աշխատանքի մի մասն է, որն առաջնորդողներն ու մշակները պետք է կատարեն։ (Ո՛չ, այդպես չէ։) Նրանք արեցին աշխատանք, որը չպետք է անեին. Խնդիրն այստեղ ո՞րն է։ (Նրանք իրենց պատշաճ գործով չէին զբաղվում։) Սա կեղծ առաջնորդողների դրսևորումներից մեկն է։ Նախ՝ այն մերկացրեց, որ կեղծ առաջնորդողներն իրենց պատշաճ գործով չեն զբաղվում, և երկրորդ՝ մերկացրեց, որ նրանք ողջամտություն չունեն և միայն զզվելի բաներ են անում, որոնք զուրկ են ողջամտությունից և մարդկայնությունից։ Դուք սոսկ հիշում եք օրինակները, բայց չեք թափանցել այն խնդիրների էության մեջ, որոնք այս օրինակները կոչված են լուսաբանելու, կամ այն խնդիրների էության մեջ, որոնք դրանք մանրամասն վերլուծելու նպատակ ունեն։ Էլ ի՞նչ օրինակներ Ես բերեցի կեղծ առաջնորդողների՝ իրենց պատշաճ գործով չզբաղվելու վերաբերյալ։ (Հրուշակագործի, որը շարունակ Աստծու համար խմորեղեն էր պատրաստում։ Աստված նրան պատվիրեց չանել դա, բայց առաջնորդողներն ու մշակները շարունակեցին թույլ տալ անել, և նույնիսկ իրենք էին համտեսում խմորեղենը։) Կեղծ առաջնորդողների ի՞նչ խնդիրներ մերկացրեց այս օրինակը։ (Որ նրանք չեն զբաղվում իրենց պատշաճ գործով կամ չեն անում այն աշխատանքը, որը պետք է անեն, և պնդում են անել այն, որը չպետք է անեն։) Նախևառաջ, այն մերկացրեց, որ կեղծ առաջնորդողները չեն զբաղվում իրենց պատշաճ գործով և չեն կարողանում ըմբռնել իրենց աշխատանքի կենտրոնն ու առանցքը։ Բացի դրանից՝ կեղծ առաջնորդողները լուրջ խնդիր ունեն։ Ո՞րն է դա։ (Նրանք Աստծու խոսքերին չեն հնազանդվում կամ աշխատանքն Աստծու պահանջների համաձայն չեն կատարում։) Ուրիշ որևէ մեկն ուզո՞ւմ է ինչ-որ բան ավելացնել։ (Նրանք ձևացնում են, թե հոգևոր են և հաշվի են առնում Աստծու հոգսը, բայց իրականում պարզապես անկառավարելիորեն վատ բաներ են անում։) Դա նրանց խնդիրներից ևս մեկն է։ Ուրի՞շ։ (Գործելուց առաջ չեն փորձում հասկանալ Աստծու պահանջները. փոխարենն օգտագործում են սեփական պատկերացումները՝ Աստծու ցանկություններին փոխարինելու համար։) Սա դասվում է ողջամտություն չունենալու շարքին։ Էլ ո՞վ։ (Այն, թե ինչպես կեղծ առաջնորդողները մոտեցան Աստծու համար հագուստ գնելու հարցին, բացահայտեց նրանց բնականոն մարդկայնության պակասը։) Բնականոն մարդկայնության ո՞ր տեսանկյունն է նրանց պակասում։ Նրանք չեն հասկանում վարվեցողության կանոնները և բարեկիրթ չեն։ Այդպե՞ս չէ։ (Այո։) Իրականում այս բաները, որոնք նշեցիք, երկրորդական են. ո՞րն է հիմնական խնդիրը։ Հենց որ այս մարդիկ առաջնորդողներ են դառնում, ցանկանում են վայելել իրենց կարգավիճակի օգուտներն ու հատուկ վերաբերմունքը և հարմարավետություն են տենչում։ Օրինակ՝ նրանք ցանկանում են մի քանի խմորեղեն ուտել և երբ տեսնում են, որ ինչ-որ մեկը լավ է պատրաստում, մտադրվում են փորձել նրանց պատրաստածից՝ իրենց ախորժակը բավարարելու համար։ Արդեն իսկ զզվելի է, որ նրանք չեն զբաղվում իրենց պատշաճ գործով կամ իրական աշխատանք չեն կատարում, բայց դրան գումարած՝ հարմարավետություն և որկրամոլության հաճույքներ են տենչում են։ Նրանք օգտագործում են Աստծու համար համտեսումներ և ստուգումներ իրականացնելու պատրվակը՝ իրենց որկրամոլության տենչանքները բավարարելու համար՝ տարված լինելով իրենց կարգավիճակի օգուտներով։ Սրանք բոլորը կեղծ առաջնորդողների դրսևորումներ են։ Թեև այս դրսևորումները չեն կարող դաժան կամ չարասեր կոչվել՝ հակաքրիստոսների բնույթի էության հետ համեմատած, կեղծ առաջնորդողների մարդկայնությունը բավարար է մարդկանց մոտ զզվանք առաջացնելու համար։ Ինչ վերաբերում է նրանց մարդկային բնութագրին, նրանք զուրկ են խղճից և ողջամտությունից. նրանց մարդկայնությունը բավականին ցածր և թշվառ է, և քիչ ազնվություն ունեն։ Այս օրինակներից կարելի է նկատել, որ կեղծ առաջնորդողները չեն կարող իրական աշխատանք կատարել։ Սա փաստ է։
Կեղծ առաջնորդողները չեն կարող հաղորդակցվել աշխատանքի կատարման սկզբունքների մասին
Այսօր կշարունակենք մերկացնել կեղծ առաջնորդողների տարբեր դրսևորումները՝ հիմնվելով առաջնորդողների և մշակների պարտականությունների վրա։ Կեղծ առաջնորդողները հիմնականում չեն կարող էական, վճռորոշ եկեղեցական աշխատանք կատարել։ Նրանք պարզապես զբաղվում են որոշ պարզ, ընդհանուր գործերով. նրանց աշխատանքը վճռորոշ կամ որոշիչ դեր չի խաղում եկեղեցու ընդհանուր գործում և իրական արդյունքներ չի տալիս։ Նրանց հաղորդակցությունը հիմնականում ընդգրկում է մի քանի ծեծված և սովորական թեմաներ. դրանք բոլորը հաճախ կրկնվող բառեր և վարդապետություններ են, և այն անհավանականորեն դատարկ է, ընդհանուր և զուրկ մանրամասներից։ Նրանց հաղորդակցությունը միայն այնպիսի բաներ է պարունակում, որոնք մարդիկ կարող են հասկանալ՝ ինչ-որ բան բառացի կարդալով։ Այս կեղծ առաջնորդողներն ամենևին չեն կարող լուծել այն իրական խնդիրները, որոնք Աստծու ընտրյալ մարդիկ ունեն իրենց կյանքի մուտքի մեջ. մասնավորապես, էլ ավելի անկարող են լուծել մարդկանց պատկերացումները, երևակայությունները և ապականված խառնվածքների բացահայտումները։ Գլխավորն այն է, որ կեղծ առաջնորդողները պարզապես չեն կարող իրենց վրա վերցնել Աստծու տան կողմից կարգավորված կենսական գործը, որոնցից են ավետարանի, ֆիլմերի արտադրության կամ տեքստային աշխատանքները։ Մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է մասնագիտական գիտելիքներ պահանջող աշխատանքի, թեև կեղծ առաջնորդողները կարող են շատ հստակ կերպով իմանալ, որ իրենք այդ ոլորտներում մասնագետներ չեն, չեն ուսումնասիրում դրանք, ոչ էլ հետազոտություններ են անում և առավել ևս ի վիճակի չեն ուրիշներին հստակ ուղղություն տալու կամ լուծելու դրանց հետ կապված որևէ խնդիր։ Եվ այնուամենայնիվ, դեռ անամոթաբար հավաքույթներ են անցկացնում՝ անվերջ դատարկ տեսությունների մասին զրուցելով և բառեր ու վարդապետություններ խոսելով։ Կեղծ առաջնորդողները շատ լավ գիտեն, որ այդպիսի աշխատանք չեն կարող կատարել, սակայն ձևացնում են, թե փորձագետներ են, իրենց մեծամիտ են պահում և միշտ բարձր վարդապետություններ են օգտագործում՝ ուրիշներին նախատելու համար։ Նրանք ի վիճակի չեն պատասխանելու որևէ մեկի հարցերին, սակայն պատրվակներ և արդարացումներ են գտնում ուրիշներին նախատելու համար՝ հարցնելով, թե ինչու չեն սովորում մասնագիտությունը, ինչու չեն փնտրում ճշմարտությունը և ինչու ի վիճակի չեն լուծելու սեփական խնդիրները։ Այս կեղծ առաջնորդողները, որոնք մասնագետներ չեն այդ ոլորտներում և չեն կարող որևէ խնդիր լուծել, դեռ բարձրից խրատում են ուրիշներին։ Նրանք ուրիշներին արտաքուստ շատ զբաղված են թվում, ասես ի վիճակի են շատ աշխատանք կատարելու և շատ ընդունակ են, բայց իրականում ոչինչ են։ Կեղծ առաջնորդողները, անկասկած, չեն կարող իրական աշխատանք կատարել, սակայն խանդավառությամբ զբաղեցնում են իրենց և հավաքույթների ժամանակ միշտ նույն տափակաբանություններն են խոսում՝ իրենց նորից ու նորից կրկնելով՝ ի վիճակի չլինելով որևէ իրական խնդիր լուծելու։ Մարդիկ շատ են հոգնում դրանից և բացարձակապես ի վիճակի չեն որևէ խրատ ստանալու։ Այս տեսակի աշխատանքը սարսափելի անարդյունավետ է և ոչ մի արդյունք չի տալիս։ Այսպես են աշխատում կեղծ առաջնորդողները, և դրա պատճառով եկեղեցու գործը ուշանում է։ Սակայն կեղծ առաջնորդողները դեռ կարծում են, թե մեծ գործ են կատարում և շատ ընդունակ են, մինչդեռ փաստն այն է, որ նրանք եկեղեցու գործի ոչ մի տեսանկյուն լավ չեն կատարել։ Չգիտեն՝ արդյոք իրենց պատասխանատվության շրջանակում գտնվող առաջնորդողներն ու մշակները համապատասխանո՞ւմ են չափանիշին, ոչ էլ գիտեն՝ արդյոք տարբեր խմբերի առաջնորդողներն ու ղեկավարներն ի վիճակի՞ են իրենց վրա վերցնելու իրենց գործը, և նրանք ո՛չ հոգ են տանում, ո՛չ էլ հարցնում են՝ եղբայրների և քույրերի պարտականությունների կատարման ընթացքում խնդիրներ առաջացե՞լ են, թե՞ ոչ։ Կարճ ասած՝ կեղծ առաջնորդողները չեն կարող լուծել իրենց գործի որևէ խնդիր, սակայն շարունակում են եռանդուն կերպով զբաղված մնալ։ Ուրիշների տեսանկյունից՝ կեղծ առաջնորդողներն ի վիճակի են դժվարություններ կրելու, պատրաստ են գին վճարելու և ամեն օր այսուայնկողմ են վազում։ Երբ ուտելու ժամանակն է, նրանց պետք է սեղանի մոտ կանչել, և նրանք շատ ուշ են քնում։ Սակայն նրանց գործի արդյունքները պարզապես լավը չեն։ Ուշադիր չնայելու դեպքում արտաքուստ կթվա, թե գործի բոլոր կետերն արվում են, և որ բոլորը զբաղված են իրենց պարտականությունները կատարելով, բայց աշխատանքը մոտիկից և մանրազնին կերպով դիտարկելու և համառորեն ստուգելու դեպքում իրավիճակը կբացահայտվի։ Իրենց պատասխանատվության շրջանակում գտնվող յուրաքանչյուր գործ խառնաշփոթ է, դրանում բացարձակապես ոչ մի կառուցվածք կամ կարգուկանոն չկա։ Յուրաքանչյուր գործի մեջ կան խնդիրներ կամ նույնիսկ բացթողումներ։ Այս խնդիրների առաջացումը կապված է նրա հետ, որ կեղծ առաջնորդողները չեն հասկանում ճշմարտության սկզբունքները և գործում են՝ հիմնվելով իրենց պատկերացումների, երևակայությունների և խանդավառության վրա։ Կեղծ առաջնորդողները երբեք չեն հաղորդակցվում ճշմարտության սկզբունքների մասին, ոչ էլ երբևէ փնտրում են ճշմարտությունը՝ խնդիրները լուծելու համար։ Նրանք, անշուշտ, չունեն հոգևոր հասկացողություն և ի վիճակի չեն կատարելու առաջնորդողների աշխատանքը, միայն բառեր ու վարդապետություններ կարող են դուրս տալ և բացարձակապես չեն հասկանում ճշմարտությունը, սակայն ձևացնում են, թե գիտեն բաներ, որոնք չգիտեն, և փորձում են իրենց որպես փորձագետներ ներկայացնել։ Նրանց կատարած աշխատանքը պարզապես ձևականություն է։ Երբ խնդիր է առաջանում, նրանք կուրորեն կանոնակարգեր են կիրառում դրա նկատմամբ։ Պարզապես կուրորեն այսուայնկողմ են վազում՝ առանց որևէ իրական արդյունք տալու։ Քանի որ այս կեղծ առաջնորդողները չեն հասկանում ճշմարտության սկզբունքները և պարզապես բառեր ու վարդապետություններ են դուրս տալիս և ուրիշներին խորհուրդ են տալիս պահպանել կանոնները, եկեղեցու յուրաքանչյուր գործի առաջընթաց դանդաղում է, և ոչ մի հստակ արդյունք չի գրանցվում։ Որոշ ժամանակ աշխատած կեղծ առաջնորդողի ամենաակնհայտ արդյունքն այն է, որ մարդկանց մեծամասնությունն անկարող է հասկանալ ճշմարտությունը, զանազանել չգիտի, երբ որևէ մեկն ապականություն է բացահայտում կամ պատկերացումներ է զարգացնում, և հաստատապես չի հասկանում ճշմարտության սկզբունքները, որոնց պետք է հետևի՝ պարտականությունները կատարելիս։ Նրանք, ովքեր կատարում են իրենց պարտականությունները, և նրանք, ովքեր չեն կատարում, բոլորը ծույլ են, սանձարձակ և անկարգապահ, և ցրված ավազի պես խառնաշփոթի մեջ են։ Նրանց մեծ մասը գուցե կարողանա մի քանի բառ և վարդապետություն խոսել, բայց իրենց պարտականությունները կատարելիս նրանք միայն կանոնակարգեր են պահում. նրանք չգիտեն՝ ինչպես փնտրել ճշմարտությունը՝ խնդիրները լուծելու համար։ Քանի որ կեղծ առաջնորդողներն ինքնին չգիտեն՝ ինչպես փնտրել ճշմարտությունը՝ խնդիրները լուծելու համար, ինչպե՞ս կարող են ուրիշներին առաջնորդել դա անելու։ Անկախ նրանից, թե ինչ է պատահում ուրիշներին, կեղծ առաջնորդողները կարող են միայն հորդորել նրանց՝ ասելով. «Մենք պետք է հաշվի առնենք Աստծու մտադրությունները», «Մենք պետք է հավատարիմ լինենք մեր պարտականությունների կատարման մեջ», «Երբ մեզ ինչ-որ բան է պատահում, մենք պետք է իմանանք՝ ինչպես աղոթել և պետք է փնտրենք ճշմարտության սկզբունքները»։ Կեղծ առաջնորդողները հաճախ են բղավում այս կարգախոսներն ու վարդապետությունները, և դա բացարձակապես ոչ մի արդյունք չի տալիս։ Դրանք լսելուց հետո մարդիկ դեռ չեն հասկանում, թե որոնք են ճշմարտության սկզբունքները, և չունեն կիրարկման ուղի։ Մակերեսորեն մարդիկ աղոթում են, երբ իրենց ինչ-որ բան է պատահում, և ցանկանում են հավատարիմ լինել՝ իրենց պարտականությունները կատարելիս, բայց ոչ բոլորն են հասկանում այնպիսի բաներ, թե ինչ պետք է անեն հավատարիմ լինելու համար, ինչպես պետք է աղոթեն՝ Աստծու մտադրությունները հասկանալու համար, և ինչպես պետք է խնդրեն, երբ խնդրի են բախվում՝ ճշմարտության սկզբունքների հասկացողություն ձեռք բերելու համար։ Երբ մարդիկ հարցնում են կեղծ առաջնորդողներին, նրանք ասում են. «Երբ քեզ ինչ-որ բան է պատահում, ավելի շատ կարդա Աստծու խոսքերը, ավելի շատ աղոթիր և ավելի շատ հաղորդակցվիր ճշմարտության մասին»։ Մարդիկ նրանց հարցնում են. «Այս աշխատանքն ի՞նչ սկզբունքների հետ է կապված», իսկ նրանք ասում են. «Աստծու խոսքերը ոչինչ չեն ասում մասնագիտական աշխատանքի հարցերի մասին, և ես նույնպես չեմ հասկանում աշխատանքի այդ ոլորտը։ Ինքնուրույն ուսումնասիրեք, եթե ուզում եք հասկանալ. ինձ մի՛ հարցրեք։ Ես ձեզ ճշմարտությունը հասկանալու հարցում եմ առաջնորդում, ոչ թե մասնագիտական աշխատանքի հարցերում»։ Կեղծ առաջնորդողներն այսպիսի խոսքեր են օգտագործում՝ հարցերից խուսափելու համար։ Եվ որպես արդյունք՝ թեև մարդկանց մեծամասնությունն իր պարտականությունները կատարելու ուժգին խանդավառություն ունի, նրանք չգիտեն՝ ինչպես գործել ճշմարտության սկզբունքների հիման վրա, ոչ էլ գիտեն՝ ինչպես հետևել սկզբունքներին՝ իրենց պարտականությունները կատարելիս։ Նայելով կեղծ առաջնորդողների պարտականությունների շրջանակում գտնվող յուրաքանչյուր աշխատանքի արդյունքներին՝ մարդկանց մեծամասնությունն իրենց աշխատանքն անելիս հենվում է իրենց գիտելիքների, ուսման և շնորհների վրա, և անտեղյակ է, երբ խոսքը վերաբերում է այն հարցերին, թե որոնք են Աստծու հատուկ պահանջները, որոնք են պարտականություն կատարելու սկզբունքները և ինչպես գործել՝ Աստծու համար վկայելու արդյունքին հասնելու համար, և ինչպես ավելի արդյունավետ տարածել ավետարանը, որպեսզի բոլոր նրանք, ովքեր տենչում են Աստծու հայտնվելը, լսեն Նրա ձայնը, ուսումնասիրեն ճշմարիտ ճանապարհը և որքան հնարավոր է շուտ վերադառնան Աստծու մոտ։ Ինչո՞ւ են նրանք անտեղյակ այս բաներին։ Սա ուղղակիորեն կապված է կեղծ առաջնորդողների՝ իրական աշխատանք չկատարելու հետ։ Դրա հիմնական պատճառն այն է, որ կեղծ առաջնորդողներն ինքնին չգիտեն, թե որոնք են ճշմարտության սկզբունքները, կամ մարդիկ ինչ սկզբունքներ պետք է հասկանան և հետևեն դրանց։ Նրանք գործում են առանց սկզբունքների և իրենց պարտականությունների մեջ մարդկանց երբեք չեն առաջնորդում կիրարկման սկզբունքներ և ուղիներ փնտրելու։ Երբ կեղծ առաջնորդողը խնդիր է գտնում, չի կարողանում ինքնուրույն լուծել այն և չի հաղորդակցվում ու չի փնտրում ուրիշների հետ, ինչը հանգեցնում է նրան, որ յուրաքանչյուր գործի շրջանակում առաջադրանքները հաճախակի վերանայելու և նորից կատարելու կարիք են ունենում։ Սա ոչ միայն ֆինանսական և նյութական ռեսուրսների վատնում է, այլև մարդկանց էներգիայի և ժամանակի։ Նման հետևանքներն ուղղակիորեն կապված են կեղծ առաջնորդողների շատ վատ որակի և անպատասխանատու լինելու հետ։ Թեև չի կարելի ասել, որ կեղծ առաջնորդողները միտումնավոր կերպով են չարիք են գործում և խափանումներ առաջացնում, կարելի է ասել, որ իրենց աշխատանքում բացարձակապես չեն փնտրում ճշմարտության սկզբունքները, որ միշտ սեփական կամքի վրա հիմնվելով են գործում են։ Սա հաստատ է։ Կեղծ առաջնորդողները չեն հասկանում ճշմարտության սկզբունքները, ոչ էլ կարող են ուրիշների հետ հստակ կերպով հաղորդակցվել դրանց մասին. փոխարենը պարզապես ազատություն են տալիս մարդկանց՝ անելու այն, ինչ կամենում են։ Սա ակամայից հանգեցնում է նրան, որ որոշակի աշխատանքի համար պատասխանատու որոշ մարդիկ գործում են կամայականորեն և ինքնակամ, գործում են այնպես, ինչպես ուզում են, և անում են այն, ինչ իրենց դուր է գալիս։ Որպես արդյունք՝ ոչ միայն քիչ իրական արդյունքներ կան, այլև եկեղեցու գործը խառնաշփոթի է վերածվում։ Երբ կեղծ առաջնորդողն ազատվում է պարտականությունից, ոչ միայն չի խորհում իր մասին կամ ճանաչում իրեն, այլև զբաղվում է սոփեստությամբ և վիճում է հանուն իրեն և բնավ չի ընդունում ճշմարտությունը և ամենևին մտադիր չէ զղջալ։ Գուցե նույնիսկ խնդրի, որ Աստծու տունն իրեն ևս մեկ հնարավորություն տա՝ ասելով, թե հաստատ կարող է լավ կատարել աշխատանքը։ Հավատո՞ւմ եք նրան։ Նա բացարձակապես չի ճանաչում իրեն, ոչ էլ ճշմարտությունն է ընդունում։ Այդ դեպքում նա կարո՞ղ է փոխել իր ուղին։ Նա չունի ճշմարտության իրականությունը, ուստի կարո՞ղ է լավ կատարել աշխատանքը։ Դա հնարավո՞ր է։ Այս անգամ լավ չկատարեց աշխատանքը. կկարողանա՞ լավ կատարել, եթե ևս մեկ հնարավորություն տրվի։ Անհնար է։ Կարելի է վստահաբար ասել, որ կեղծ առաջնորդողները չունեն աշխատունակություն. երբեմն գուցե շատ տքնեն և բավականին զբաղված լինեն, բայց դա կույր զբաղվածություն է և ոչ մի պտուղ չի տալիս։ Սա բավարար է՝ ցույց տալու համար, որ կեղծ առաջնորդողները շատ վատ որակ ունեն, որ բացարձակապես չեն հասկանում ճշմարտությունը և չեն կարող իրական աշխատանք կատարել։ Սա հանգեցնում է նրան, որ աշխատանքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում, բայց նրանք անկարող են լուծել դրանք՝ ճշմարտության մասին հաղորդակցվելով, և պարզապես մի քանի դատարկ վարդապետություններ են օգտագործում՝ մարդկանց հորդորելու համար պահպանել կանոնակարգերը, և հետևաբար խառնաշփոթ են ստեղծում աշխատանքում և այն ավերակների վերածում։ Սա է կեղծ առաջնորդողների գործելաորճը, և այն հետևանքները, որոնք դա բերում է։ Բոլոր առաջնորդողներն ու մշակները սա պետք է որպես նախազգուշացում ընդունեն։
Եկեղեցու ներսում ի հայտ եկող տարբեր անբավարար խնդիրներն ուղղակիորեն կապված են կեղծ առաջնորդողների հետ. սա անխուսափելի խնդիր է։ Այս կեղծ առաջնորդողները զուրկ են ճշմարտությունն ըմբռնելու ունակությունից, սակայն կարծում են, թե հասկանում և ըմբռնում են ամեն ինչ և ապա գործում են՝ հիմնվելով իրենց սեփական երևակայությունների և պատկերացումների վրա։ Նրանք երբեք չեն փնտրում ճշմարտությունը՝ ճշմարտության սկզբունքների կամ Աստծու պահանջած չափանիշների իրենց հասկացողության պակասը լուծելու համար։ Ես բազմաթիվ առաջնորդողների և մշակների հետ եմ շփվել և հաճախակի եմ հանդիպում նրանց։ Երբ հանդիպում ենք, Ես հարցնում եմ. «Որևէ խնդիր ունե՞ք։ Գրանցե՞լ եք այն խնդիրները, որոնք առկա են աշխատանքում։ Կա՞ն արդյոք խնդիրներ, որոնք չեք կարող ինքնուրույն լուծել»։ Երբ ավարտում եմ, դատարկ հայացքով նայում են, և իրենց սրտերում կասկածներ ունեն. «Մենք առաջնորդողներ ենք. կարո՞ղ ենք արդյոք որևէ խնդիր ունենալ։ Եթե ունենայինք, մի՞թե եկեղեցու գործը վաղուց կաթվածահար եղած չէր լինի։ Սա ի՞նչ հարց է։ Մենք քարոզներ ենք լսում և հաղորդակցվում ենք, և Աստծու խոսքերը մեր ձեռքերում ենք պահում։ Եկեղեցին այնքան շատ առաջնորդողներ ունի, ինչպե՞ս Դու կարող ես դեռ անհանգստանալ։ Այս հարցը տալով՝ Դու, անկասկած, թերագնահատում ես մեզ։ Ինչպե՞ս կարող ենք խնդիրներ ունենալ։ Եթե խնդիրներ ունենայինք, առաջնորդողներ չէինք լինի։ Քո հարցն այնքան անտեղի է»։ Ամեն անգամ, երբ Ես հարցնում եմ նրանց՝ արդյոք որևէ խնդիր ունե՞ն, հենց այսպիսի վիճակում են լինում. նրանցից յուրաքանչյուրը թմրածության և բթամտության մարմնացում է։ Եկեղեցու գործի տարբեր կետերում այնքան շատ խնդիրներ կան, բայց այս մարդիկ պարզապես չեն կարողանում տեսնել կամ բացահայտել դրանք։ Նրանք չեն կարող բարձրացնել անձնական կյանքի մուտքի հետ կապված հարցեր կամ աշխատանքում առկա խնդիրներ, որոնք ներառում են ճշմարտության սկզբունքները։ Քանի որ նրանք չեն կարողանում բարձրացնել այս հարցերը, Ես նրանց հարցնում եմ. «Ինչպե՞ս է ընթանում Աստծու խոսքերի թարգմանության գործը։ Գիտե՞ք, թե հիմա քանի լեզվով պետք է թարգմանվի։ Նախ ո՞ր լեզուներով պետք է թարգմանվի, և ո՞ր լեզուներով՝ ավելի ուշ։ Աստծու խոսքերի քանի՞ օրինակ պետք է տպագրվի որոշակի լեզուներով»։ Նրանք, պատասխանում են. «Ա՜հ, թարգմանվում են»։ Ես նրանց հարցնում եմ. «Ի՞նչ աստիճանի է հասել թարգմանությունը։ Կա՞ն արդյոք խնդիրներ»։ Նրանք արձագանքում են. «Չգիտեմ, պետք է գնամ՝ հարցնեմ»։ Ես ստիպված եմ նրանց այս բաների մասին հարցնել, և նրանք դեռ չգիտեն պատասխանները։ Ուրեմն ի՞նչ աշխատանք են կատարել այս ամբողջ ընթացքում։ Ես հարցնում եմ. «Լուծեցի՞ր այն խնդիրները, որոնց մասին եղբայրներն ու քույրերը նախորդ անգամ խոսեցին»։ Նրանք արձագանքում են. «Ես հավաքույթ անցկացրի նրանց հետ՝ ամբողջօրյա հավաքույթ»։ Ես հարցնում եմ. «Հավաքույթից հետո խնդիրները լուծվեցի՞ն»։ Պատասխանում են. «Նկատի ունես, որ եթե դեռ խնդիրներ կան, պետք է ևս մեկ հավաքո՞ւյթ անցկացնենք»։ Ես ասում եմ. «Չեմ հարցնում՝ հավաքույթ անցկացրի՞ր, թե՞ ոչ։ Հարցնում եմ՝ արդյոք մասնագիտական խնդիրները լուծվե՞լ են։ Այս մարդիկ հասկանո՞ւմ են սկզբունքները։ Արդյոք խախտե՞լ են որևէ սկզբունք իրենց պարտականությունները կատարելու ընթացքում։ Որևէ խնդիր բացահայտե՞լ ես»։ Արձագանքում են. «Օ՜հ, խնդիրնե՞րը։ Լուծեցի դրանք։ Հավաքույթ անցկացրի եղբայրների և քույրերի համար»։ Կարո՞ղ է այս խոսակցությունը շարունակվել։ (Ո՛չ, չի կարող։) Այս խոսակցությունը լսելը ձեզ չի՞ զայրացնում։ (Այո։) Ինչպիսի՞ն են այս առաջնորդողները։ Մի՞թե սրանք պարզապես կեղծ հոգևոր բթամիտներ չեն։Նրանք զուրկ են առաջնորդողների և մշակների որակից. կույր են, չեն հասկանում՝ ինչպես կատարել աշխատանքը, և ամեն հարցի պատասխանում են. «Չգիտեմ», իսկ երբ շարունակում ես հարցեր տալ, արձագանքում են. «Ինչևէ, հավաքույթ անցկացրի. պարզապես թո՛ղ այդպես մնա»։ Այս առաջնորդողներն իրական աշխատանք կատարե՞լ են։ Որպես առաջնորդողներ՝ նրանք համապատասխանո՞ւմ են չափանիշին։ (Ո՛չ։) Նրանք կեղծ առաջնորդողներ են։ Հավանո՞ւմ եք այս տեսակի առաջնորդողներին։ Եթե հանդիպեք նման առաջնորդողների, ի՞նչ պետք է անեք։ Երբ որոշ առաջնորդողներ հանդիպում են եղբայրներին և քույրերին, ասում են. «Անկախ նրանից՝ այսօր ինչ խնդիրներ ունեք, եկեք նախ հաղորդակցվենք այն մասին, թե ինչպես լավ կատարել պարտականությունները»։ Ապա ոմանք ասում են. «Մեր պարտականությունների մեջ բախվել ենք մասնագիտական հմտության հետ կապված խնդրի. արդյո՞ք պետք է օգտագործենք այն մասնագիտական հմտությունները, որոնք տարածված են անհավատների շրջանում»։ Մի՞թե սա այն խնդիրը չէ, որն առաջնորդողները պետք է լուծեն։ Եթե որոշ խնդիրներ չեն կարող լուծվել եղբայրների և քույրերի միջև հաղորդակցության միջոցով, առաջնորդողները պետք է միջամտեն՝ լուծելու դրանք. սա շոշափում է առաջնորդողների պարտականությունները։ Ի՞նչ են անում կեղծ առաջնորդողները, երբ բախվում են այս խնդիրներին։ Նրանք ասում են. «Սա մասնագիտական հարց է. ձեր խնդիրն է, ի՞նչ կապ ունի ինձ հետ։ Ինքներդ հաղորդակցվեք այս հարցի շուրջ, բայց նախ՝ պատրաստվում եմ ձեզ համար հավաքույթ անցկացնելու։ Այսօրվա հավաքույթին կհաղորդակցվենք ներդաշնակ համագործակցության մասին։ Այն հարցը, որ հենց նոր տվեցիք, կապված է ներդաշնակ համագործակցության հետ։ Պետք է կարողանաք քննարկել հարցերը և միասին հաղորդակցվել և ավելի շատ ուսումնասիրություն կատարել. ոչ ոք չպետք է ինքնարդար լինի, և բոլորը պետք է ընդունեն մեծամասնության աջակցությունն ունեցող ցանկացած որոշում. մի՞թե սա ներդաշնակ համագործակցության հարց չէ։ Կարծես չգիտեք՝ ինչպես ներդաշնակորեն համագործակցել կամ ինչպես քննարկել խնդիրները, երբ դրանք առաջանում են։ Ամեն խնդրի մասին ինձ եք հարցնում։ Ինչի՞ համար եք ինձ հարցնում։ Ես հասկանո՞ւմ եմ այս բաները։ Եթե հասկանայի, մի՞թե անելու ոչինչ չէիք ունենա։ Ամեն ինչի մասին ինձ եք հարցնում։ Մի՞թե սա այն խնդիրն է, որով ես պետք է զբաղվեմ։ Ես պատասխանատու եմ միայն ճշմարտության մասին հաղորդակցվելու համար. ինքներդ լուծեք մասնագիտական հարցերը։ Ի՞նչ գործ ունեմ դրանց հետ։ Ինչևէ, արդեն հաղորդակցվեցի ձեզ հետ և ձեզ պատվիրեցի ներդաշնակորեն համագործակցել. եթե չեք կարող դա անել, ապա մի՛ կատարեք այս պարտականությունը։ Ես ավարտեցի իմ հաղորդակցությունը. գնացե՛ք և ինքներդ լուծե՛ք խնդիրը»։ Այս առաջնորդողները գիտե՞ն՝ ինչպես լուծել խնդիրները։ (Ո՛չ, չգիտեն։) Չնայած չգիտեն՝ ինչպես անել դա, իրենց շատ արդարացված են համարում և հմուտ են պատասխանատվությունից խուսափելու մեջ։ Ըստ ամենայնի՝ նրանք կատարել են իրենց աշխատանքը, ժամանել են դեպքի վայր՝ ստուգումներ իրականացնելու համար և չեն ծուլանում։ Սակայն նրանք իրական աշխատանք կատարել կամ իրական խնդիրներ լուծել չեն կարող, ինչը նշանակում է, որ կեղծ առաջնորդողներ են։ Կարո՞ղ եք զանազանել այս տեսակի կեղծ առաջնորդողին։ Որևէ խնդրի բախվելիս նրանք չեն կարող հաղորդակցվել համապատասխան ճշմարտությունների մասին. միայն որոշ դատարկ վարդապետություններ և տեսություններ են խոսում, որոնք բավականին բարձր և խորն են հնչեցնում, և դրանք լսելուց հետո մարդիկ ոչ միայն չեն հասկանում ճշմարտությունը, այլև իրենց շփոթված և մոլորված են զգում։ Սա է այն աշխատանքը, որը կատարում են կեղծ առաջնորդողները։
Ճշմարտության սկզբունքների մասին հաղորդակցվելու աշխատանքում, որոնք պետք է հասկանալ՝ յուրաքանչյուր պարտականություն պատշաճ կերպով կատարելու համար, կեղծ առաջնորդողները լիովին բացահայտվում են։ Նրանք չեն կարող հաղորդակցվել ճշմարտության սկզբունքների մասին կամ առաջնորդել մարդկանց՝ պահպանելու և կիրարկելու ճշմարտության սկզբունքներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում, կամ առաջնորդել նրանց՝ հասկանալու և մտնելու ճշմարտության իրականությունը. չեն կարող կատարել այն պարտականությունները, որոնք առաջնորդողները պետք է կատարեն։ Եվ սա դեռ ամենը չէ. նաև չեն կարող տեղյակ լինել տարբեր աշխատանքների ղեկավարների և տարատեսակ կարևոր գործերի համար պատասխանատու աշխատակազմի իրավիճակներին, և նույնիսկ եթե որոշ չափով ըմբռնում են, դա ճշգրիտ չէ։ Սա հսկայական խափանումներ և վնաս է հասցնում աշխատանքի տարբեր կետերին։ Սրանք կեղծ առաջնորդողների տարբեր դրսևորումներն են, որոնք այսօր մերկացնելու ենք՝ կապված առաջնորդողների և մշակների չորրորդ պարտականության հետ։
Չորրորդ կետ. տեղյակ լինել տարբեր աշխատանքների ղեկավարների և տարատեսակ կարևոր գործերի համար պատասխանատու աշխատակազմի իրավիճակներին և ժամանակին կարգավորել նրանց պարտականությունների բաշխումը կամ անհրաժեշտության դեպքում ազատել նրանց, որպեսզի կանխվեն կամ մեղմացվեն անհամապատասխան մարդկանց օգտագործումից առաջացած վնասները և երաշխավորվի աշխատանքի արդյունավետությունն ու սահուն առաջընթացը
Առաջնորդողներն ու մշակները պետք է ըմբռնեն տարբեր աշխատանքների ղեկավարների իրավիճակները
Ո՞րն է առաջնորդողների և մշակների չորրորդ պարտականությունը։ («Տեղյակ լինել տարբեր աշխատանքների ղեկավարների և տարատեսակ կարևոր գործերի համար պատասխանատու աշխատակազմի իրավիճակներին և ժամանակին կարգավորել նրանց պարտականությունների բաշխումը կամ անհրաժեշտության դեպքում ազատել նրանց, որպեսզի կանխվեն կամ մեղմացվեն անհամապատասխան մարդկանց օգտագործումից առաջացած վնասները և երաշխավորվի աշխատանքի արդյունավետությունն ու սահուն առաջընթացը»:) Ճիշտ է, սա այն նվազագույն չափանիշն է, որին առաջնորդողներն ու մշակները պետք է կարողանան համապատասխանել՝ աշխատանք կատարելիս։ Բոլորիդ պա՞րզ են առաջնորդողների և մշակների հիմնական պարտականություններն այս չորրորդ կետի վերաբերյալ։ Առաջնորդողներն ու մշակները պետք է հստակ հասկացողություն ունենան տարբեր աշխատանքների ղեկավարների և տարատեսակ կարևոր գործերի համար պատասխանատու աշխատակազմի վերաբերյալ։ Տարբեր աշխատանքների ղեկավարների և տարատեսակ կարևոր գործերի համար պատասխանատու աշխատակազմի իրավիճակներն ըմբռնելն առաջնորդողների և մշակների պարտականությունների շրջանակում է։ Ուրեմն, ովքե՞ր են այս աշխատակազմը։ Նախևառաջ եկեղեցու առաջնորդողներն են, որոնց հաջորդում են թիմի ղեկավարները և տարբեր խմբերի առաջնորդողները։ Մի՞թե վճռորոշ չեն և մեծ կարևորություն չունեն այնպիսի իրավիճակներ հասկանալն ու ըմբռնելը, թե արդյոք տարբեր աշխատանքների ղեկավարները և տարատեսակ կարևոր գործերի համար պատասխանատու աշխատակազմն ունեն ճշմարտության իրականությունը, սկզբունքային են իրենց գործողություններում և կարող են լավ կատարել եկեղեցու աշխատանքը։ Եթե առաջնորդողներն ու մշակները հիմնովին ըմբռնում են տարբեր աշխատանքների հիմնական ղեկավարների իրավիճակները և համապատասխան կարգավորումներ են անում աշխատակազմում, դա նույնն է, ինչ նրանց կողմից յուրաքանչյուր աշխատանքի համար պատշաճ ստուգում իրականացնելը, և դա համարժեք է իրենց պարտականությունների կատարմանը։ Եթե այս աշխատակազմի վերաբերյալ ճիշտ կարգավորումներ չարվեն, և խնդիր առաջանա, եկեղեցու գործը մեծապես կտուժի։ Եթե այս աշխատակազմը լավ մարդկայնություն ունի, Աստծու հանդեպ իր հավատքի մեջ հիմք ունի, պատասխանատու է հարցերը լուծելիս և ի վիճակի է փնտրելու ճշմարտությունը՝ խնդիրները լուծելու համար, ապա նրանց աշխատանքի ղեկավար նշանակելը շատ անհանգստություններից կփրկի և, որ ամենակարևորն է, թույլ կտա, որ աշխատանքը սահուն կերպով ընթանա։ Բայց եթե տարբեր խմբերի ղեկավարները վստահելի չեն, վատ մարդկայնություն ունեն, բարեկիրթ չեն և ճշմարտությունը չեն կիրարկում, և, ավելին, հակված են որոշակի խափանումներ և խաթարումներ առաջացնելու, ապա դա ազդեցություն կունենա այն աշխատանքի վրա, որի համար պատասխանատու են, և այն եղբայրների ու քույրերի կյանքի մուտքի վրա, որոնց առաջնորդում են։ Իհարկե, այդ ազդեցությունը կարող է մեծ կամ փոքր լինել։ Եթե ղեկավարները պարզապես անփույթ են իրենց պարտականությունների մեջ և չեն զբաղվում իրենց պատշաճ գործով, դա հավանաբար պարզապես որոշակի ուշացումներ կառաջացնի աշխատանքում. առաջընթացը փոքր-ինչ ավելի դանդաղ կլինի, իսկ աշխատանքը՝ փոքր-ինչ պակաս արդյունավետ։ Սակայն, եթե նրանք հակաքրիստոսներ են, խնդիրը լուրջ կլինի. սա աշխատանքի փոքր-ինչ ավելի անարդյունավետ կամ ոչ արդյունավետ լինելու խնդիր չի լինի. նրանք կխափանեն և կխաթարեն եկեղեցու այն գործը, որի համար պատասխանատու են՝ ծանր վնաս հասցնելով։ Եվ այսպես, տարբեր աշխատանքների ղեկավարների և տարատեսակ կարևոր գործերի համար պատասխանատու աշխատակազմի իրավիճակներին տեղյակ լինելը և ժամանակին կարգավորումներ կամ ազատումներ անելը՝ հայտնաբերելով, որ ինչ-որ մեկն իրական աշխատանք չի կատարում, այնպիսի պարտավորություն չէ, որից առաջնորդողներն ու մշակները կարող են խուսափել. դա շատ լուրջ, շատ կարևոր աշխատանք է։ Եթե առաջնորդողներն ու մշակները կարողանան ժամանակին ճանաչել տարբեր աշխատանքների ղեկավարների և տարատեսակ կարևոր գործերի համար պատասխանատու աշխատակազմի մարդկային բնութագիրը, և նրանց վերաբերմունքը ճշմարտության և իրենց պարտականությունների նկատմամբ, ինչպես նաև նրանց վիճակներն ու կատարողականությունը յուրաքանչյուր ժամանակահատվածում և յուրաքանչյուր փուլում և ժամանակին կարգավորումներ անեն ու վարվեն այդ մարդկանց հետ՝ ըստ հանգամանքների, ապա աշխատանքը կարող է կայուն ընթանալ։ Ի հակադրություն դրան՝ եթե այդ մարդիկ անկառավարելիորեն վատ բաներ են անում և եկեղեցում իրական աշխատանք չեն կատարում, իսկ առաջնորդողներն ու մշակներն ի վիճակի չեն ժամանակին բացահայտելու դա և ժամանակին կարգավորումներ անելու, այլ սպասում են, մինչև ամեն տեսակի լուրջ խնդիրներ ի հայտ գան՝ զգալի վնասներ հասցնելով եկեղեցու գործին, նախքան անփութորեն կփորձեն լուծել դրանք, կարգավորումներ անել և շտկել ու փրկել իրավիճակը, ապա այդ առաջնորդողներն ու մշակներն աղբի կտորներ են։ Իսկական կեղծ առաջնորդողներ են, որոնք պետք է ազատվեն և վերացվեն։
Հենց նոր ընդհանուր առմամբ հաղորդակցվեցինք տարբեր աշխատանքների ղեկավարների իրական վիճակները և նրանց աշխատանքի արդյունավետությունը հասկանալու և ըմբռնելու կարևորության մասին՝ օգտագործելով այս իրական պայմանները՝ գնահատելու համար, թե արդյոք առաջնորդողներն ու մշակները կատարել են իրենց պարտականությունները, և մերկացնելով, թե ինչ դրսևորումներ են ցույց տալիս, որոնք ապացուցում են, որ կեղծ առաջնորդողներ են՝ դրանով իսկ մանրամասն վերլուծելով կեղծ առաջնորդողների էությունը։ Երբ եկեղեցու գործում լուրջ խնդիրներ են առաջանում, կեղծ առաջնորդողները չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները։ Չեն կարողանում ժամանակին բացահայտել այս խնդիրները, առավել ևս՝ ժամանակին զբաղվել դրանցով և լուծել դրանք։ Սա հանգեցնում է խնդիրների երկարատև դառնալուն, ինչն իր հերթին առաջացնում է ուշացումներ և վնաս եկեղեցու գործին, և նույնիսկ կարող է հանգեցնել եկեղեցու գործի կաթվածահար լինելուն կամ խառնաշփոթի վերածվելուն։ Միայն երբ դա տեղի է ունենում, կեղծ առաջնորդողները դժկամությամբ գնում են դիտարկելու եկեղեցու գործի վայրը, սակայն, միևնույն է, չեն կարողանում գտնել համապատասխան կամ հարմար լուծումներ՝ խնդիրները լուծելու համար, և ի վերջո դրանք պարզապես թողնում են չլուծված։ Սա կեղծ առաջնորդողների հիմնական դրսևորումն է։
Տարբեր աշխատանքների վերակացուների ընտրության չափանիշները
Արդյոք մարդկանց մեծ մասը քիչ թե շատ հստակ պատկերացում ունի՞ տարբեր աշխատանքների վերակացուների և տարատեսակ կարևոր գործերի համար պատասխանատու աշխատակազմի ընտրության չափանիշների մասին։ Օրինակ՝ գեղարվեստական ձևավորման աշխատանքի վերակացուն նախևառաջ ի՞նչ պետք է ունենա։ (Պետք է այդ ոլորտում մասնագիտական հմտություններ ունենա և ի վիճակի լինի ստանձնելու այդ գործը։) Մասնագիտական հմտություններ ունենալը տեսության մի կողմն է։ Ուրեմն, կոնկրետ ինչի՞ն են վերաբերում այս մասնագիտական հմտությունները։ Եկե՛ք բացատրենք։ Եթե ինչ-որ մեկը սիրում է նկարել և հետաքրքրված է գեղարվեստով, բայց դա իր մասնագիտությունը չէ, և նա այդ ոլորտում գիտելիքներ չունի, այլ պարզապես սիրում է դա, արդյոք տեղի՞ն է այդպիսի մարդուն որպես գեղարվեստական խմբի վերակացու ընտրելը։ (Ո՛չ, տեղին չէ։) Ոմանք ասում են. «Եթե սիրում է գեղարվեստով զբաղվել, կարող է կատարել այդ աշխատանքը և աստիճանաբար սովորել»։ Այս կարծիքը ճի՞շտ է։ (Ո՛չ։) Կա մի բացառություն, այն է՝ եթե գեղարվեստական խմբի մյուս բոլոր անդամները նույնպես անծանոթ են այդ մասնագիտությանը, իսկ այդ մարդը փոքր-ինչ ավելի շատ բան գիտի և մյուսներից ավելի արագ է սովորում։ Այդ դեպքում նրան ընտրելը համեմատաբար տեղի՞ն կլիներ։ (Այո՛։) Բացի այս սցենարից՝ ասենք՝ գեղարվեստով զբաղվող բոլոր մարդկանցից միայն այս մարդը չգիտի այդ մասնագիտությունը, բայց նրան ընտրում են, որովհետև հասկանում է ճշմարտությունը և սիրում է գեղարվեստով զբաղվել. դա տեղի՞ն է։ (Ո՛չ, տեղին չէ։) Ինչո՞ւ տեղին չէ։ Որովհետև նա առաջին կամ միակ ընտրությունը չէ։ Ուրեմն ինչպե՞ս պետք է ընտրվի այս տեսակի վերակացուն։ Նա պետք է ընտրվի այդ մասնագիտության մեջ ամենահմուտ և փորձառու մարդկանցից. այսինքն՝ նա պետք է գիտակ լինի՝ ունենալով և՛ մասնագիտական հմտություններ, և՛ աշխատունակություն. մի՛ ընտրեք ոչ մասնագետի։ Սա մի կողմն է։ Բացի դրանից՝ նրանք պետք է հոգս կրեն, հոգևոր հասկացողություն ունենան և ի վիճակի լինեն հասկանալու ճշմարտությունը։ Նրանք նաև առնվազն պետք է հիմք ունենան Աստծու հանդեպ իրենց հավատքի մեջ։ Հիմնական սկզբունքներն են. առաջին՝ նրանք պետք է աշխատունակություն ունենան, երկրորդ՝ պետք է հասկանան մասնագիտությունը, և երրորդ՝ պետք է հոգևոր հասկացողություն ունենան և ի վիճակի լինեն հասկանալու ճշմարտությունը։ Օգտագործե՛ք այս երեք չափանիշները՝ տարբեր աշխատանքների համար վերակացուներ ընտրելու։
Կեղծ առաջնորդողների դրսևորումները տարբեր աշխատանքների վերակացուների նկատմամբ
Տարբեր հատուկ աշխատանքների համար վերակացուներ ընտրելուց հետո առաջնորդողներն ու աշխատողները չպետք է պարզապես մի կողմ քաշվեն ու ոչինչ չանեն. նրանք նաև պետք է որոշ ժամանակ կրթեն և մշակեն այդ վերակացուներին՝ տեսնելու համար՝ իրենց ընտրած անհատներն իսկապե՞ս կարող են ստանձնել գործը և այն ճիշտ հունի մեջ դնել։ Ահա թե ինչ է նշանակում պարտականությունները կատարել։ Ենթադրենք՝ ընտրության ժամանակ տեսնում ես, որ քո թեկնածուները հասկանում են իրենց մասնագիտությունը, աշխատունակություն ունեն, փոքր-ինչ հոգս են կրում, հոգևոր հասկացողություն և ճշմարտությունը հասկանալու կարողություն ունեն, և մտածում ես, որ ամեն ինչ լավ կլինի, քանի որ նրանք որակավորված են այս առումներով, և ասում ես. «Կարող եք սկսել աշխատել. ես ձեզ ասել եմ բոլոր սկզբունքները։ Այսուհետ պարզապես ինքնուրույն արեք այն, ինչ Աստծու տունը ձեզ կարգադրում է անել»։ Սա աշխատանքն իրականացնելու ընդունելի՞ ձև է։ Երբ արդեն կարգավորել ես վերակացուների հարցը, նշանակում է՝ կարող ես պարզապես բավարարվե՞լ դրանով։ (Ո՛չ։) Ուրեմն ի՞նչ պետք է արվի։ Ենթադրենք՝ առաջնորդողը շաբաթը երկու անգամ հավաքվում է վերակացուների հետ, նրանց հետ ճշմարտության մասին հաղորդակցվում և վերջ՝ հավատալով, որ քանի որ այդ վերակացուները բոլորը նախաձեռնող են, հուսալի և ունակ հասկանալու, թե ինչ են ասում ուրիշ մարդիկ, կարող են կիրարկել ճշմարտության համաձայն։ Այս առաջնորդողը կարծում է, թե կարիք չկա ուսումնասիրելու կամ հետևելու, թե մասնավորապես ինչպես են այս վերակացուներն իրենց աշխատանքն անում, արդյոք նրանք ներդաշնակորեն համագործակցում են ուրիշների հետ, այս ժամանակահատվածում յուրացրել են մասնագիտական հմտությունները, կամ որքանով են ավարտել Աստծու տան կողմից իրենց տրված աշխատանքը։ Սա՞ է այն ձևը, որով առաջնորդողն ու աշխատողը պետք է վարեն գործը։ (Ո՛չ։) Ահա թե ինչպես են կեղծ առաջնորդողներն իրենց գործն անում։ Նրանք փորձում են ամբողջ աշխատանքն անել մեկընդմիշտ, կարգադրում են վերակացուներին և մի քանի անդամից բաղկացած խումբ կազմում, իսկ հետո ասում են. «Սկսե՛ք աշխատանքը։ Եթե որևէ սարքավորման կարիք ունենաք, տեղյակ պահեք ինձ, և Աստծու տունը դա ձեզ համար կգնի։ Եթե ձեր առօրյա կյանքում որևէ դժվարության կամ խնդրի հանդիպեք, ազատորեն բարձրաձայնե՛ք դրանք, և Աստծու տունը միշտ կլուծի դրանք ձեզ համար։ Եթե ոչ մի դժվարություն չունեք, կենտրոնացե՛ք ձեր գործի վրա։ Խաթարումներ կամ խափանումներ մի՛ առաջացրեք և որևէ ճոռոմ գաղափար մի՛ արտահայտեք»։ Կեղծ առաջնորդողներն այնպես են կազմակերպում, որ այս մարդիկ միասին աշխատեն, և մտածում են, որ քանի դեռ նրանք ուտելիք, խմելիք և կացարան ունեն, դա բավական է, և նրանց ուշադրություն դարձնելու կարիք չկա։ Երբ Վերևը հարցնում է. «Որքա՞ն ժամանակ է անցել այս աշխատանքի վերակացուների ընտրությունից։ Ինչպե՞ս է առաջ ընթանում գործը», նրանք պատասխանում են. «Վեց ամիս է անցել։ Մենք նրանց համար մոտ 10 հավաքույթ ենք անցկացրել, և կարծես թե նրանք լավ տրամադրություն ունեն, և աշխատանքն արվում է»։ Երբ Վերևը հարցնում է. «Իսկ ինչպիսի՞ն է վերակացուների աշխատունակությունը», նրանք ասում են. «Ամեն ինչ կարգին է. երբ մենք ընտրեցինք նրանց, նրանք լավագույնն էին»։ Վերևը հարցնում է. «Ինչպե՞ս են նրանք հիմա։ Կարո՞ղ են իրական աշխատանք կատարել»։ Նրանք պատասխանում են. «Ես նրանց համար հավաքույթ եմ անցկացրել»։ Վերևը պատասխանում է. «Ես չհարցրեցի՝ արդյոք հավաքույթ անցկացրե՞լ ես. ես հարցրեցի՝ ինչպե՞ս է ընթանում նրանց գործը»։ Նրանք ասում են. «Հավանաբար ամեն ինչ լավ է. ոչ ոք նրանց մասին վատ բան չի հաղորդել»։ Վերևը պատասխանում է. «Այն, որ ոչ ոք նրանց մասին վատ բան չի հաղորդում, չափանիշ չէ։ Դու պետք է նայես, թե ինչպիսին են նրանց աշխատունակությունն ու մասնագիտական հմտությունները, և տեսնես՝ արդյոք նրանք հոգևոր հասկացողություն ունեն և իրական աշխատանք են կատարում»։ Նրանք պատասխանում են. «Ընտրության ժամանակ նրանք կարծես թե նորմալ էին։ Ես որոշ ժամանակ չեմ հետաքրքրվել այս մանրամասներով։ Եթե ուզում ես պարզել, նորից կհարցնեմ»։ Ահա թե ինչպես են կեղծ առաջնորդողներն աշխատանք կատարում։ Նրանք շարունակ հավաքույթներ են անցկացնում և անվերջ հաղորդակցվում իրենց ենթակաների հետ, բայց երբ բանը հասնում է Վերևին, խուսափում են և մակերեսային պատասխաններ տալիս։ Նրանց լավագույն մակերեսային պատասխանն այն է, երբ ասում են. «Ես նրանց համար հավաքույթ եմ անցկացրել։ Անցյալ անգամ ես բավականին մանրամասն հարցրի աշխատանքի մասին»։ Ահա թե ինչպես են նրանք պատասխանում Վերևին։ Մի՞թե այս կեղծ առաջնորդողներն իրական աշխատանք են կատարում։ Մի՞թե նրանք իրական խնդիրներ են բացահայտել։ Մի՞թե լուծել են դրանք։ Վերակացուներին նշանակելուց հետո կեղծ առաջնորդողները լիովին անտեղյակ են՝ արդյոք վերակացուները կատարել են իրենց պարտականությունները կամ հավատարիմ եղել են, ինչպես է արվում աշխատանքը, արդյոք արդյունքները լավն են, թե վատը, ինչպես են եղբայրներն ու քույրերը հաղորդում նրանց մասին, կամ արդյոք այդ աշխատանքի համար կան ավելի հարմար անհատներ։ Ինչո՞ւ են նրանք անտեղյակ այս բաներից։ Որովհետև նրանք չեն կատարում այս իրական աշխատանքը. նրանք պարզապես իրենց անօգուտ բաներով են զբաղեցնում։ Նրանք կարծում են, թե անհրաժեշտ չէ անընդհատ այսպես վերահսկել և ստուգել աշխատանքը, թե դա կնշանակեր, որ իրենք վստահություն չունեն այդ վերակացուների հանդեպ։ Նրանց կարծիքով, հավաքույթներ անցկացնելն իրենց պարտականությունները կատարելն ու հավատարմություն դրսևորելն է։ Սա իրական աշխատանք չկատարող կեղծ առաջնորդողների հիմնական դրսևորումն է։
I. Ինչպես են կեղծ առաջնորդողները վերաբերվում այն վերակացուներին, որոնք իրական աշխատանք չեն կատարում
Կեղծ առաջնորդողներն աչք են փակում եկեղեցում ամեն տեսակի աշխատանքի վերակացուների տարբեր հանգամանքների վրա. նրանք չեն ըմբռնում, չեն ուսումնասիրում, չեն գործածում կամ չեն լուծում այդ հանգամանքները։ Վերակացուների ի՞նչ կոնկրետ հանգամանքներ կան։ Առաջինն այն է, երբ վերակացուները հոգս չեն կրում և ուտում են, խմում ու զվարճանք են փնտրում՝ առանց իրենց պատշաճ աշխատանքով զբաղվելու կամ իրական աշխատանք կատարելու։ Մի՞թե սա լուրջ խնդիր չէ։ (Այո՛։) Որոշ մարդիկ աշխատունակություն ունեն, հմուտ են մասնագիտության մեջ և լավագույնն են. նրանք պերճախոս են ու խելացի, և եթե խնդրեն կրկնել հրահանգները, կարող են դա անել առանց որևէ բառ բաց թողնելու, նրանք բավականաչափ խելացի են. նրանք բոլորից բավականին լավ գնահատականներ են ստանում և բավականին երկար ժամանակ է, ինչ հավատացյալ են։ Հետևաբար, ընտրվում են որպես վերակացուներ։ Սակայն ոչ ոք չգիտի՝ արդյոք այս մարդիկ գործնական են, ի վիճակի՞ են գին վճարելու կամ կարո՞ղ են իրական աշխատանք կատարել։ Քանի որ մարդիկ ընտրել են նրանց, սկզբում առաջխաղացում են ունենում, որպեսզի մշակվեն և օգտագործվեն փորձաշրջանով։ Սակայն որոշ ժամանակ աշխատելուց հետո պարզվում է, որ չնայած իրենց մասնագիտական հմտություններին և փորձառությանը, նրանք որկրամոլ են ու ծույլ և չեն ցանկանում գին վճարել։ Նրանք թողնում են աշխատանքը, հենց որ այն փոքր-ինչ հոգնեցուցիչ է դառնում, և չեն ուզում ուշադրություն դարձնել խնդիրներ կամ դժվարություններ ունեցող որևէ մեկին, ով իրենց ուղղորդման կարիքն ունի։ Առավոտյան, հենց որ բացում են աչքերը, նրանք մտածում են. «Ի՞նչ եմ ուտելու այսօր։ Արդեն քանի օր է խոհանոցում շոգեխաշած խոզի միս չեն պատրաստել»։ Սովորաբար միշտ ուրիշներին ասում են. «Իմ հայրենի քաղաքի նախուտեստներն իսկապես համեղ են. ամեն տոնի ժամանակ դուրս էինք գալիս՝ դրանք ուտելու։ Երբ դպրոցում էի, հանգստյան օրերին քնում էի մինչև ինքնս ինձնով արթնանալս, իսկ հետո գնում էի ուտելու՝ առանց դեմքս լվանալու կամ մազերս սանրելու համար հոգալու։ Ցերեկը ներսում գիշերանոցով վիդեոխաղեր էի խաղում, երբեմն մինչև հաջորդ առավոտյան ժամը 5-ը։ Հիմա Աստծու տան աշխատանքն ինձ ստիպել է հասնել այս կետին, և որպես վերակացու՝ պետք է որոշ բաներ անեմ։ Տեսեք, թե որքան լավ է ձեզ համար. ստիպված չեք վճարել այս գինը։ Որպես ղեկավար՝ ես պետք է կարողանամ դիմանալ դժվարություններին»։ Նրանք սա ասում են, բայց արդյոք ապստամբո՞ւմ են մսեղիի դեմ։ Արդյոք վճարո՞ւմ են գինը։ Նրանք լի են բողոքներով և չեն ցանկանում որևէ իրական աշխատանք կատարել։ Շարժվում են միայն այն ժամանակ, երբ իրենց հրում են, իսկ առանց վերահսկողության՝ իրենց մակերեսային կերպով են պահում։ Իրենց պարտավորությունը կատարելիս հանգիստ են և անկարգ, հաճախ խորամանկ են ու ծուլանում են և ամենևին էլ պատասխանատու չեն։ Երբ բանը հասնում է մասնագիտական խնդիրներին, որոնք նրանք նկատում են, դրանք ուրիշների համար չեն ուղղում և ուրախ են, երբ ուրիշ մեկն իրենց պես մակերեսային կերպով է գործում։ Նրանք չեն ուզում, որ որևէ մեկը լրջորեն վերաբերվի աշխատանքին։ Որոշ ղեկավարներ իրենց ձեռքի տակ եղած մի քանի առաջադրանքներն ավարտում են անփույթ և մակերեսային կերպով, իսկ հետո սկսում են անընդմեջ սերիալներ դիտել։ Ո՞րն է սերիալներ դիտելու նրանց արդարացումը։ «Ես ավարտել եմ առաջադրանքներս. ձրիակերություն չեմ անում Աստծու տան հաշվին։ Պարզապես հանգստանում եմ՝ միտքս թարմացնելու համար։ Հակառակ դեպքում չափազանց կհոգնեմ, և աշխատանքիս արդյունավետությունը կտուժի։ Թո՛ւյլ տվեք մի որոշ ժամանակ հանգստանալ՝ աշխատանքիս արդյունավետությունը բարելավելու համար»։ Նրանք շարունակում են սերիալներ դիտել մինչև գիշերվա ժամը 2-ը կամ 3-ը։ Երբ հաջորդ օրն առավոտյան ժամը 8-ին բոլորն ավարտել են նախաճաշը և սկսել են կատարել իրենց պարտականությունները, այս ղեկավարները դեռ քնած են և անկողնուց վեր չեն կենում նույնիսկ այն ժամանակ, երբ արևն արդեն բարձրացել է։ Ավելի ուշ, դժկամությամբ վեր են կենում՝ առաջ քարշ տալով իրենց ծույլ մսեղին, ձգվելով ու հորանջելով, և երբ տեսնում են, որ մյուս բոլորը սկսել են աշխատել, վախենում են, որ ուրիշները կնկատեն իրենց ծուլությունը, և սկսում են արդարացումներ փնտրել. «Անցյալ գիշեր չափազանց ուշ քնեցի, չափազանց շատ անելիք ունեի, աշխատանքի ծավալը չափազանց մեծ էր։ Փոքր-ինչ հոգնած եմ։ Նույնիսկ երազ տեսա անցյալ գիշեր, որ ինչ-որ աշխատանքի հետ կապված խնդիր կար։ Երբ այսօր առավոտյան արթնացա, ձեռքերս ստեղնաշարի վրա էին։ Միտքս իսկապես մշուշոտ է, և կեսօրին էլ պետք է փոքր-ինչ քնեմ»։ Այդքան ուշ են վեր կենում և կեսօրին էլ դեռ քնելու կարիք ունեն. մի՞թե խոզերի պես չեն դարձել։ Նրանք ակնհայտորեն ծուլանում են, սակայն արդարացումներ են գտնում՝ իրենց արդարացնելու և պաշտպանելու համար՝ պնդելով, թե հոգնած են, որովհետև մինչև ուշ գիշեր կատարում էին իրենց պարտականությունը։ Ակնհայտորեն նրանք սերիալներ էին դիտում, տրվում մսեղիի հարմարավետությանը և ապրում զեխ վիճակում, սակայն վերջնարդյունքում նույնիսկ բարեհունչ արդարացում են գտնում՝ ուրիշներին խաբելու համար։ Մի՞թե սա իրենց պատշաճ աշխատանքով չզբաղվել չէ։ (Այո՛։) Նման մարդիկ կարող են ունենալ աշխատունակություն և մասնագիտական հմտություններ, բայց որպես ղեկավարներ համապատասխանո՞ւմ են արդյոք չափանիշին։ Ակնհայտորեն ոչ։ Նրանք հարմար չեն ղեկավարներ լինելու համար, որովհետև չափազանց ծույլ են, տրվում են մսեղիի հարմարավետությանը, ագահ են ուտելիքի, քնի և զվարճանքի հանդեպ և չեն կարող իրենց վրա վերցնել կամ կատարել ղեկավարի պարտականությունները։
Որոշ կանայք հաճախ առցանց հագուստ, կոշիկներ, կոսմետիկա և ուտելիք են նայում, իսկ երբ ավարտում են, սկսում են անընդմեջ սերիալներ դիտել։ Մարդիկ ասում են. «Ինչո՞ւ ես սերիալներ դիտում, երբ դեռ չես ավարտել աշխատանքդ։ Բացի դրանից՝ մյուս մարդիկ դեռ այդքան շատ խնդիրներ ունեն։ Որպես ղեկավար՝ պետք է ուղղորդես նրանց։ Ինչո՞ւ չես կատարում պարտականություններդ»։ Այս կանայք ասում են. «Սերիալներ դիտելը նույնպես իմ աշխատանքի մի մասն է։ Աստծու տան տեսանյութերն ու ֆիլմերը պետք է զարգացվեն, և ես պետք է ոգեշնչում գտնեմ այս սերիալներում»։ Մի՞թե դա խաբուսիկ խոսք չէ։ Եթե ներգրավված ես այս մասնագիտության մեջ, ոգեշնչման համար երբեմն սերիալներ դիտելն ընդունելի է, բայց գիշեր-ցերեկ անընդմեջ դրանք դիտելը մի՞թե ոգեշնչում փնտրել է։ Մի՞թե դա խաբուսիկ չէ։ (Այո՛, այդպես է։) Բոլորը գիտեն, թե ինչ է կատարվում, ուստի նման բաներ ասելը քո արժանապատվությունն ու ազնվությունը ծախել է նշանակում: Որոշ մարդիկ արդեն իսկ վիդեոխաղեր խաղալու սովորություն ունեն, և դա դարձել է նրանց կյանքի բնականոն մասը։ Սակայն որպես ղեկավարներ ընտրվելուց հետո մի՞թե նրանք չպետք է փոխեն այս վատ սովորություններն ու արատները։ (Այո՛։) Եթե չես կարող ապստամբել դրանց դեմ, երբ քեզ ընտրում են որպես ղեկավարի, պետք է ասես. «Չեմ կարող ստանձնել այս աշխատանքը։ Ես կախվածություն ունեմ վիդեոխաղեր խաղալուց։ Երբ խաղում եմ դրանք, ինքնամոռացության վիճակի եմ հասնում, և ոչ ոք չի կարող խանգարել կամ մտափոխել ինձ։ Եթե ընտրեք ինձ, դա հաստատ կհետաձգի աշխատանքը։ Ուստի արագ գործեք և թույլ մի՛ տվեք ինձ ղեկավար լինել»։ Եթե նախապես չես հայտարարում սա և գոհ ու հպարտ ես զգում, երբ քեզ ընտրում են՝ փայփայելով այս կարգավիճակը, բայց որպես ղեկավար շարունակում ես որքան ուզում ես վիդեոխաղեր խաղալ, ինչպես նախկինում էիր անում, դա անպատշաճ է, և հաստատ կհետաձգի աշխատանքը։
Որոշ ղեկավարներ որոշակի վատ սովորություններ ունեն։ Երբ եղբայրներն ու քույրերն ընտրում են նրանց, ոմանք չեն հասկանում իրենց իրավիճակը, մինչդեռ մյուսները հավատում են, որ այս անհատները կարող են լիաժամկետ ծախսվել Աստծու համար, և մտածում են, որ երիտասարդների վատ սովորություններն ու արատները կարող են տարիքի և ճշմարտության շարունակական ըմբռնման հետ մեկտեղ աստիճանաբար փոխվել։ Շատ մարդիկ այս վերաբերմունքն ու տեսակետն ունեն, երբ այս անհատներին որպես ղեկավարների են ընտրում։ Այս անհատներն ընտրվելուց հետո որոշակի աշխատանք են կատարում, բայց երկար չեն դիմանում, դառնում են բացասական ու մտածում են. «Ղեկավար լինելը հեշտ չէ։ Պետք է շուտ արթնանամ և ուշ քնեմ, պետք է ավելին անեմ ու ամեն քայլափոխի ավելի շատ դիտարկեմ, քան մյուս մարդիկ։ Նաև պետք է ավելի շատ անհանգստանամ և ավելի շատ ժամանակս ու էներգիաս ծախսեմ։ Այս աշխատանքը դժվար է. այն չափազանց հոգնեցուցիչ է»։ Հետևաբար, մտածում են աշխատանքը թողնելու մասին։ Եթե հոգս չես կրում, չես կարող կատարել ղեկավարի աշխատանքը։ Եթե իսկապես հոգս ես կրում սրտումդ, պատրաստ կլինես անհանգստանալու աշխատանքի համար, և նանգամ եթե փոքր-ինչ ավելի հոգնած լինես, քան մյուսները, չես զգա, որ տառապում ես։ Նույնիսկ երբ հանգստանալու ժամանակն է, դեռ կմտածես. «Ինչպե՞ս անցավ այսօրվա աշխատանքը»։ Եթե հանկարծ մի խնդիր հիշես, որը մնում է չլուծված, չես կարողանա քնել։ Եթե սրտումդ հոգս ես կրում, միշտ կմտածես աշխատանքի մասին և նույնիսկ չես հոգա այն մասին, թե որքան լավ ես ուտում կամ հանգստանում։ Եթե մարդիկ չափազանց քիչ հոգս են կրում որպես ղեկավարներ, նրանց խանդավառության փոքրիկ մասնիկը կարող է տևել միայն մի քանի օր, և ժամանակի ընթացքում նրանցից ոմանք այլևս չեն կարողանում դիմանալ դրան։ Նրանք մտածում են. «Այս աշխատանքն այնքան հոգնեցուցիչ է։ Ինչպե՞ս զվարճանամ և փոքր-ինչ հանգստանամ։ Մի քիչ վիդեոխաղեր կխաղամ»։ Կարճ ժամանակ նրանք լավ են կատարում աշխատանքը, բայց հանկարծ վիդեոխաղեր խաղալու ցանկություն են զգում։ Հենց որ սկսում են, չեն կարողանում կանգ առնել. այն փոքրիկ հոգսը, որ ժամանակին կրում էին, ինչպես նաև ծախսվելու խանդավառ մղումը, վճռականությունը և դրական վերաբերմունքը պարտականությունները կատարելիս խաղալու ընթացքում կքայքայվեն։ Երբ ինչ-որ մեկը նրանց ինչ-որ բան է հարցնում, նրանք անհամբեր են դառնում։ Նրանք կա՛մ էտում են մարդկանց, կա՛մ դասախոսություն են կարդում ու խայթում նրանց, կա՛մ մակերեսային կերպով են անում բաները և թողնում են աշխատանքը։ Մի՞թե խնդիր չկա այս ղեկավարների հետ։ (Այո՛։) Օրվա ընթացքում նրանք պարզապես հազիվ են գլուխ հանում աշխատանքից՝ մշուշի մեջ խճճված, իսկ գիշերը, երբ ոչ ոք չի նայում, գաղտնի կերպով վիդեոխաղեր են խաղում՝ աչք չփակելով ողջ գիշեր։ Սկզբում հանգիստ են զգում դրա վերաբերյալ՝ մտածելով. «Ցերեկը չեմ հետաձգել աշխատանքը։ Արել եմ այն ամբողջ գործը, որ պետք է անեի։ Լուծել եմ այն բոլոր խնդիրները, որոնց մասին ուրիշները հարցրել են ինձ։ Նույնիսկ եթե գիշերը չեմ քնում՝ վիդեոխաղեր խաղալու համար ժամանակ ունենալու նպատակով, մի՞թե այս ամենը հավատարմություն չի համարվում»։ Արդյունքում, հենց որ սկսում են վիդեոխաղեր խաղալ, նրանք չեն կարողանում կանգ առնել և ոչ մեկին չեն լսում։ Թեև դա չի ազդում այլ մարդկանց հանգստի կամ աշխատանքային միջավայրի վրա, նման ղեկավարները դեռ կարո՞ղ են ստանձնել աշխատանքը։ Արդյոք կարո՞ղ են դա լավ անել։ (Ո՛չ։) Ինչո՞ւ ոչ։ Նրանք հաճախ վիդեոխաղեր են խաղում ողջ գիշեր առանց քնելու և ստիպված են աշխատել ցերեկը. որքա՞ն էներգիա կարող է ունենալ մի մարդը։ Եթե այսպես կառչեն վիդեոխաղեր խաղալուն, մի՞թե նրանց աշխատանքի արդյունավետությունը բարձր կլինի։ Հաստատ ոչ։ Հետևաբար, նման ղեկավարներն ընդհանրապես չեն կարող կատարել պարտականությունները կամ ստանձնել աշխատանքը։ Թեև ունեն մասնագիտական հմտություններ և որոշակի որոնք, նրանք սիրում են խաղալ և չեն զբաղվում պատշաճ աշխատանքով։ Մի՞թե այս ղեկավարները չպետք է ազատվեն աշխատանքից։ Եթե չազատվեն աշխատանքից, աշխատանքը կհետաձգվի։ Որոշ մարդիկ ասում են. «Եթե ազատվեն աշխատանքից, չենք կարողանա գտնել ուրիշ մեկին, ով ունի այն մասնագիտական հմտությունները, որ նրանք ունեն։ Պետք է թույլ տանք նրանց անել այս աշխատանքը. նույնիսկ եթե վիդեոխաղեր են խաղում, նրանք դեռ կարող են ստանձնել աշխատանքը»։ Արդյոք այս խոսքը ճի՞շտ է։ (Ո՛չ, ճիշտ չէ։) Մարդը չի կարող միաժամանակ կենտրոնանալ երկու բանի վրա. մարդիկ սահմանափակ էներգիա ունեն։ Եթե էներգիայիդ մեծ մասը կենտրոնացնես խաղալու վրա, նվիրվածությունդ պարտականությունները կատարելուն կտուժի, և պարտականությունները կատարելիս արդյունավետությունդ մեծապես կվտանգվի։ Սա անպատասխանատու վերաբերմունք է պարտականություն կատարելու նկատմամբ։ Նույնիսկ եթե մարդն իր ողջ սիրտն ու էներգիան դնի պարտականությունների մեջ, արդյունքներն անպայմանորեն հարյուր տոկոսով չեն համապատասխանի չափանիշին։ Էլ ավելի վատ կլինի, եթե սիրտդ և էներգիայիդ մեծ մասը կենտրոնացնես խաղալու վրա. շատ էներգիա և միտք չես ունենա՝ պարտականությունները կատարելու մեջ օգտագործելու համար, և պարտականությունները կատարելիս արդյունավետությունդ կտուժի։ Ասել, որ այն կտուժի, արտահայտման պահպանողական ձև է. իրականում, արդյունավետությունդ կատարելիս խստորեն կվնասվի պարտականությունները։ Եթե նման ղեկավարներ բացահայտվեն, նրանց պարտականությունների բաշխումը պետք է ժամանակին կարգավորվի, և նրանք պետք է ազատվեն աշխատանքից, որովհետև արդեն դուրս են գրվել։ Խնդիրը միայն այն չէ, որ նրանց պարտականությունների կատարումը չի համապատասխանում չափանիշին. Նրանք արդեն անկարող են ստանձնել աշխատանքը և չեն կարող որևէ դրական ազդեցություն ունենալ աշխատանքի վրա։ Հետևաբար, գտնել ինչ-որ մեկին, ով կստանձնի նրանց աշխատանքը, ով լուրջ է և պատասխանատու, չնայած փոքր-ինչ պակաս մասնագիտական հմտություններ ունենալուն, նրանցից ավելի լավ ընտրություն կլիներ։
Քիչ առաջ հաղորդակցվեցի տարբեր տեսակի մարդկանց մասին, որոնք ագահ են ուտելիքի, քնի և զվարճանքի հանդեպ։ Կա մարդկանց մեկ այլ տեսակ։ Սկզբում, երբ ղեկավարներ են ընտրվում, այս տեսակի մարդը ամեն կերպ հարմար է համարվում այդ դերի համար, և եղբայրներն ու քույրերը բոլորը պատրաստ են ընտրելու նրան։ Նրանք մտածում են, որ այս մարդը լավ մարդկայնություն ունի, խանդավառ է և հմուտ է մասնագիտության մեջ, ինչպես նաև բոլոր առումներով լավագույնն ու ամենաուժեղն է խմբում, ինչը ղեկավարի պաշտոնի համար նրա ընտրվելը ակնհայտ է դարձնում։ Սակայն ընտրվելուց որոշ ժամանակ անց այս մարդը սկսում է հաճախակի քնկոտություն զգալ, նույնիսկ հավաքույթների ժամանակ։ Երբ ուրիշները խոսում են նրա հետ, նա միշտ շփոթված է և անհարկի պատասխաններ է տալիս հարցերին։ Նախկինում այսպիսին չէր, ուրեմն ինչո՞ւ է հանկարծ թվում, թե ուրիշ մարդ է դարձել։ Ավելի ուշ ինչ-որ մեկն ակամա հայտնաբերում է, որ որոշակի անձի հետ այս ղեկավարի խոսակցությունները այնպես են հնչում, կարծես երկուսը սիրային հարաբերությունների մեջ են, և ենթադրություններ են առաջանում, թե արդյոք իսկապես սիրային կապ ունեն։ Քանի որ այս հարցն ավելի ակնհայտ է դառնում, այս ղեկավարն ավելի ու ավելի է շփոթվում։ Երբ նրան հարցեր են տալիս կամ խոսում են ինչ-որ բանի մասին, պատասխաններն այնքան արագ չեն, որքան նախկինում էին, և այնքան հստակ ու հասկանալի չեն հնչում, որքան ժամանակին։ Նա սկսում է ավելի ու ավելի քիչ անել այն աշխատանքը, որը պետք է անի ղեկավարը, և ավելի ու ավելի քիչ խանդավառություն ունի՝ պարտականությունը կատարելիս։ Կարծես ուրիշ մարդ է դարձել. ավելի շատ է հետաքրքրված հագուստով և անձնական խնամքով, քան նախկինում։ Այստեղ խնդիր կա։ Նախկինում՝ զբաղված աշխատանքային ժամանակահատվածներում, հազվադեպ էր լողանում, բայց հիմա օրական երկու անգամ լվանում է դեմքը, սանրում մազերը և ամեն հնարավորության դեպքում նայում հայելու մեջ ու անընդհատ ուրիշներին հարցնում. «Կարծում ես՝ մաշկս վերջերս ավելի բա՞ց է դարձել, թե՞ ավելի մուգ։ Ինչո՞ւ է թվում, թե ավելի մուգ եմ դարձել»։ Մարդիկ պատասխանում են. «Այնքան անլուրջ է, որ որպես ղեկավար այս բաների մասին ես խոսում. ավելի բաց կամ ավելի մուգ դառնալն ինչպե՞ս է որևէ բանի վրա ազդում»։ Նա անընդհատ խոսում է այս աննշան թեմաների մասին և տրամադրություն չունի իր գործն անելու։ Երբ հնարավորություն է ունենում, քննարկում է հագուստ, կանանց, տղամարդկանց, սեր և թե ինչպիսի ամուսիններ կընտրեին մարդիկ, բայց երբեք չի քննարկում, թե ինչ խնդիրներ կան պարտականությունների կատարման մեջ կամ ինչպես լուծել դրանք։ Մի՞թե այստեղ խնդիր չկա։ Դեռ կարո՞ղ է աշխատանք կատարել։ (Ո՛չ, չի կարող։) Նրա մտածելակերպը փոխվել է, և պարտականություն կատարելու հարցերն այլևս իր մտքում չեն։ Փոխարենը միտքն ամբողջ օրը զբաղված է նրանով, թե ինչպես ներգրավվի սիրային հարաբերությունների մեջ, ինչպես հագնվի և ինչպես գրավի հակառակ սեռին։ Անհավատների շրջանում մի արտահայտություն կա՝ «սիրահարվել»։ Արդյոք դա սե՞ր է։ Ո՛չ, դա խորը փոս է։ Հենց որ մտնես, չես կարող դուրս գալ դրանից։ Արդյոք կա՞ն նման մարդիկ այն աշխատակազմի մեջ, որոնք կատարում են պարտականությունները։ (Այո՛։) Թեև Աստծու տունը չի միջամտում մարդկանց սիրային զուգընկերներ փնտրելուն, եթե նրանք խանգարում են եկեղեցական կյանքին և դրանով ազդում են եկեղեցու գործի վրա, այդ մարդիկ պետք է մաքրվեն։ Այդ զույգերը պետք է ինքնուրույն գնան և ժամադրվեն և չազդեն այլ մարդկանց վրա։ Եթե մեկն ես, ով նվիրվել է ողջ կյանքն Աստծու համար ծախսելուն, և որոշել ես չներգրավվել սիրային հարաբերությունների մեջ, ապա կենտրոնացի՛ր Աստծու համար ծախսվելու վրա։ Եթե ներգրավվել ես սիրային հարաբերությունների մեջ և այլևս ցանկություն չունես կատարելու աշխատանքդ, ապա չպետք է կատարես ղեկավարի պարտականությունը, և Աստծու տունը այդ պաշտոնի համար մեկ այլ անձի կընտրի։ Աստծու տան աշխատանքը չպետք է հետաձգվի կամ ազդեցություն կրի քո սիրային հարաբերությունների պատճառով։ Աշխատանքը պետք է շարունակվի։ Ինչպե՞ս կարող է շարունակվել։ Ընտրելով մեկ այլ ղեկավարի, որը սիրային կապ չունի, ով ունի ուժեղ մասնագիտական հմտություններ և կարող է ստանձնել աշխատանքը, որպեսզի աշխատանքդ հանձնես նրան։ Աստծու տունը միշտ այսպես է գործում, և այս սկզբունքը մնում է անփոփոխ։ Որոշ ղեկավարներ ասում են. «Սիրային հարաբերություններս չեն ազդում աշխատանքիս վրա. թո՛ւյլ տվեք շարունակել լինել պատասխանատու»։ Կարո՞ղ ենք հավատալ այս խոսքին։ (Ո՛չ, չենք կարող։) Ինչո՞ւ չենք կարող հավատալ դրան։ Որովհետև փաստերն ակնհայտ են բոլորի համար։ Երբ մարդը սիրային հարաբերությունների մեջ է, մտածում է միայն սիրային զուգընկերոջ մասին, և սիրտը զբաղված է այս հարցերով, ուստի հաճախակի քնկոտություն է զգում հավաքույթների ժամանակ և չի կարողանում կատարել պարտականությունները։ Հետևաբար, այն ձևը, որով Աստծու տունը վարվում է նման անհատների հետ, տեղին է և համապատասխանում է սկզբունքներին։ Աստծու տունը չի արգելում ժամադրվել, ոչ էլ զրկում է ժամադրվելու ազատությունից։ Կարող ես որքան սիրտդ ուզի ժամադրվել ինչ-որ մեկի հետ. դա քո որոշումն է, քանի դեռ չես զղջում և հետո չես լացում դրա պատճառով։ Որոշ ղեկավարներ ազատվել են պաշտոնից սիրային հարաբերությունների պատճառով։ Որոշ մարդիկ հարցնում են. «Արդյոք մարդուն թույլատրված չէ՞ հավատալ Աստծուն, երբ սիրային հարաբերությունների մեջ է»։ Աստծու տունը երբեք նման բան չի ասել։ Արդյոք այնպե՞ս է, որ Աստծու տունը մերժում կամ արտաքսում է բոլոր նրանց, ովքեր ներգրավված են սիրային հարաբերությունների մեջ։ (Ո՛չ։) Եթե սիրային հարաբերությունների մեջ ես, ապա չես կարող լինել ղեկավար կամ առաջնորդող կամ աշխատող, և եթե նվիրված չես պարտականություններդ կատարելուն, ապա պետք է հեռանաս լիաժամկետ պարտականություն կատարող եկեղեցուց։ Մի՞թե որևէ մեկն ասել է, որ այլևս թույլատրված չէ հավատալ Աստծուն, կամ որ կարտաքսվես։ Մի՞թե որևէ մեկը վճիռ է կայացրել՝ ասելով, որ չես կարող փրկվել, կամ որ կանիծվես։ (Ո՛չ։) Աստծու տունը երբեք նման բաներ չի ասել։ Աստծու տունն ամենևին չի միջամտում քո անձնական ընտրություններին և ազատությանը. այն ամենևին չի զրկում որևէ ազատությունից. այն ազատություն է տալիս քեզ։ Սակայն, երբ բանը հասնում է այս տեսակի ղեկավարին, նրանց հետ վարվելու Աստծու տան սկզբունքը պաշտոնից ազատելն է և հարմար մարդ գտնելը՝ նրանց տեղը զբաղեցնելու համար։ Եթե պարտականություն կատարել շարունակելու համար հարմար են, կարող են մնալ եկեղեցում։ Եթե ոչ, կհեռացվեն։ Ոչ մի հարված կամ բանավոր վիրավորանք կամ նվաստացում չի լինի։ Դա ամոթալի հարց չէ. դա շատ նորմալ է։ Ուստի, երբ որոշ մարդիկ սիրային հարաբերությունների պատճառով հեռացվում են պաշտոններից կամ ուղարկվում սովորական եկեղեցիներ, դա ամոթալի՞ է։ Դա կարող է միայն ցույց տալ, որ նրանք հավատարմություն չունեն՝ պարտականությունները կատարելիս, հետաքրքրված չեն ճշմարտությամբ և ընդհանրապես հոգս չեն կրում սեփական կյանքի մուտքի համար։ Այս տեսակի ղեկավարը չի զբաղվում իր պատշաճ աշխատանքով. կենտրոնանում է միայն սիրային հարաբերությունների վրա, ինչը հետաձգում է եկեղեցու աշխատանքը և արդեն ազդել է եկեղեցու աշխատանքի առաջընթացի վրա. մի՞թե սա լուրջ խնդիր չէ։ (Այո՛։) Հետևաբար, այս տեսակի ղեկավարը մնալու համար հարմար չէ և պետք է հեռացվի իր պաշտոնից։ Ոմանք ասում են. «Մի՞թե չափազանց հապճեպ չէ նրան հեռացնելը»։ Եթե սիրային հարաբերությունների սկզբից մինչև հեռացման ժամանակը միայն մեկ կամ երկու օր է անցել, դա կարող է հապճեպ համարվել։ Բայց եթե երեքից հինգ ամիս է անցել, մի՞թե դա դեռ կհամարվի հապճեպ։ (Ո՛չ։) Գործողությունը բավականաչափ դանդաղ է ձեռնարկվել, աշխատանքն արդեն այդքան շատ հետաձգվել է. ինչպե՞ս չես անհանգստանում դրա համար։ Մի՞թե սա խնդիր չէ։ (Այո՛, այդպես է։)
Կեղծ առաջնորդողները երբեք չեն հետաքրքրվում այն ղեկավարների մասին, որոնք իրական աշխատանք չեն կատարում կամ չեն զբաղվում իրենց պատշաճ գործով։ Նրանք կարծում են, թե պետք է պարզապես ղեկավար ընտրեն, և դրանով ամեն ինչ ավարտվում է, և որ դրանից հետո ղեկավարն ինքը կարող է զբաղվել աշխատանքային բոլոր հարցերով։ Ուստի կեղծ առաջնորդողները պարզապես ժամանակ առ ժամանակ հավաքույթներ են անցկացնում և չեն վերահսկում աշխատանքը կամ չեն հարցնում, թե ինչպես է այն ընթանում, և իրենց պահում են ինչպես անգործության մատնված ղեկավարներ։ Եթե ինչ-որ մեկը հայտնում է ղեկավարի հետ կապված խնդրի մասին, կեղծ առաջնորդողը կասի. «Պարզապես մանր խնդիր է, ոչինչ։ Դուք ինքներդ կարող եք լուծել այն։ Ինձ մի՛ հարցրեք»։ Խնդրի մասին հայտնողն ասում է. «Այդ ղեկավարը ծույլ որկրամոլ է։ Նա կենտրոնանում է միայն ուտելիքի և զվարճանքի վրա և ծայրաստիճան պարապ է։ Նա չի ցանկանում իր պարտականության մեջ անգամ փոքր-ինչ դժվարություն կրել և միշտ խորամանկորեն ծուլանում է ու արդարացումներ հորինում՝ իր աշխատանքից խուսափելու և իր պարտականություններից խույս տալու համար։ Նա հարմար չէ ղեկավար լինելու համար»։ Կեղծ առաջնորդողը կպատասխանի. «Երբ որպես ղեկավար ընտրվեց, նա հիանալի էր։ Այն, ինչ դու ասում ես, ճիշտ չէ, կամ նույնիսկ եթե ճիշտ է, պարզապես ժամանակավոր դրսևորում է»։ Կեղծ առաջնորդողը չի փորձի ավելին իմանալ ղեկավարի իրավիճակի մասին, փոխարենը նա կդատի և վճիռ կկայացնի այդ հարցի վերաբերյալ՝ հիմնվելով այդ ղեկավարի մասին անցյալի իր տպավորությունների վրա։ Անկախ նրանից, թե ով է հայտնում ղեկավարի հետ կապված խնդիրների մասին, կեղծ առաջնորդողը կանտեսի նրանց։ Ղեկավարն իրական աշխատանք չի կատարում, և եկեղեցու գործը գրեթե կանգ է առել, բայց կեղծ առաջնորդողին դա չի հետաքրքրում, ասես նա անգամ ներգրավված չէ։ Այնքան զզվանք է առաջացնում, որ երբ ինչ-որ մեկը հայտնում է ղեկավարի խնդիրների մասին, նրանք աչք են փակում դրա վրա։ Բայց ի՞նչն է ամենաատելին։ Երբ մարդիկ նրանց ղեկավարի հետ կապված իսկապես լուրջ խնդիրների մասին են հայտնում, նրանք չեն փորձում լուծել դրանք և նույնիսկ ամեն տեսակի արդարացումներով են հանդես գալիս. «Ես ճանաչում եմ այս ղեկավարին, նա իսկապես հավատում է Աստծուն, երբեք ոչ մի խնդիր չէր ունենա։ Նույնիսկ եթե փոքր խնդիր ունենար, Աստված կպաշտպաներ և կկարգավարժեր նրան։ Եթե նա որևէ սխալ է թույլ տալիս, դա նրա և Աստծու միջև է. մենք կարիք չունենք անհանգստանալու դրա համար»։ Կեղծ առաջնորդողներն այսկերպ աշխատում են իրենց սեփական պատկերացումների և երևակայությունների համաձայն։ Նրանք ձևացնում են, թե հասկանում են ճշմարտությունը և հավատք ունեն, բայց պարզապես խառնաշփոթ են ստեղծում եկեղեցու գործում. եկեղեցու գործը կարող է նույնիսկ կանգ առնել, իսկ նրանք, միևնույն է, կձևացնեն, թե տեղյակ չեն դրանից։ Մի՞թե կեղծ առաջնորդողներն իրենց չափազանց շատ չեն պահում ձևապաշտ պաշտոնյայի պես։ Ինքնուրույն նրանք անկարող են իրական աշխատանք կատարել և բծախնդիր չեն նաև թիմի ղեկավարների և ղեկավարների աշխատանքի նկատմամբ. նրանք չեն հետևում դրան կամ հարցուփորձ չեն անում դրա մասին։ Մարդկանց վերաբերյալ նրանց տեսակետը հիմնված է միայն իրենց սեփական տպավորությունների և երևակայությունների վրա։ Երբ նրանք տեսնում են, որ ինչ-որ մեկը որոշ ժամանակ լավ է դրսևորում իրեն, կարծում են, թե այդ մարդը միշտ լավը կլինի, որ չի փոխվի. նրանք չեն հավատում որևէ մեկին, ով ասում է, որ այդ մարդու հետ կապված խնդիր կա, և նրանք անտեսում են, երբ ինչ-որ մեկն իրենց զգուշացնում է այդ մարդու մասին։ Ի՞նչ եք կարծում, կեղծ առաջնորդողները հիմա՞ր են։ Նրանք հիմար են և անմիտ։ Ի՞նչն է նրանց հիմար դարձնում։ Նրանք անփութորեն վստահում են մարդուն՝ հավատալով, որ քանի որ ընտրվելիս այդ մարդը երդում տվեց, վճռականություն դրսևորեց և արտասվելով աղոթեց, նշանակում է, որ նա հուսալի է, և երբ նա ստանձնի աշխատանքի ղեկավարումը, երբեք ոչ մի խնդիր չի լինի։ Կեղծ առաջնորդողները չեն հասկանում մարդկանց բնությունները. նրանք անտեղյակ են ապականված մարդկության իրական վիճակին։ Նրանք ասում են. «Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը դեպի վատը փոխվել, երբ իրեն որպես ղեկավար են ընտրել։ Ինչպե՞ս կարող է մեկը, ով այդքան լուրջ և հուսալի է թվում, խույս տալ իր աշխատանքից։ Նա դա չէր անի, այնպես չէ՞։ Նա մեծ ազնվություն ունի»։ Քանի որ կեղծ առաջնորդողները չափազանց շատ են հավատացել իրենց սեփական երևակայություններին և զգացմունքներին, դա ի վերջո նրանց անկարող է դարձնում ժամանակին լուծելու եկեղեցու գործում ծագող բազմաթիվ խնդիրները և խանգարում է նրանց տվյալ ղեկավարին անհապաղ պաշտոնից ազատելու և կարգավորելու նրա պարտականությունները։ Նրանք իսկական կեղծ առաջնորդողներ են։ Եվ ի՞նչն է այստեղ խնդիրը։ Արդյոք իրենց աշխատանքի նկատմամբ կեղծ առաջնորդողների մոտեցումը որևէ կապ ունի՞ մակերեսային կատարման հետ։ Մի կողմից՝ նրանք տեսնում են, որ մեծ կարմիր վիշապը կատաղաբար ձերբակալում է Աստծու ընտրյալ մարդկանց, ուստի իրենց անվտանգ պահելու համար նրանք ինչ-որ մեկին պատահականորեն նշանակում են աշխատանքը ղեկավարելու՝ հավատալով, որ դա կլուծի խնդիրը, և որ իրենք այլևս դրան ուշադրություն դարձնելու կարիք չունեն։ Ի՞նչ են նրանք մտածում իրենց սրտերում։ «Սա այնքան թշնամական միջավայր է, ես պետք է մի որոշ ժամանակ թաքնվեմ»։ Մի՞թե սա մսեղիի հարմարավետությունները տենչալը չէ։ Մյուս կողմից՝ կեղծ առաջնորդողները ճակատագրական թերություն ունեն. նրանք արագորեն վստահում են մարդկանց՝ հիմնվելով իրենց սեփական երևակայությունների վրա։ Եվ մի՞թե սա ճշմարտությունը չհասկանալու հետևանք չէ։ Ինչպե՞ս է Աստծու խոսքը մերկացնում ապականված մարդկության էությունը։ Ինչո՞ւ նրանք պետք է վստահեն այն մարդկանց, որոնց նույնիսկ Աստված չի վստահում։ Մի՞թե կեղծ առաջնորդողները չափազանց ամբարտավան և ինքնարդար չեն։ Նրանք հետևյալ կերպ են մտածում. «Ես չէի կարող սխալ դատել այս մարդու մասին, այս մարդու հետ, որին ես հարմար եմ համարել, պետք է որ որևէ խնդիր չլինի. նա հաստատ այնպիսի մեկը չէ, ով տարված է ուտելով, խմելով և զվարճանքներով, կամ ով հարմարավետություն է սիրում և ատում է ծանր աշխատանքը։ Նա բացարձակապես հուսալի և վստահելի են։ Նա չի փոխվի. եթե փոխվեր, կնշանակեր՝ սխալվել եմ նրա հարցում, այնպես չէ՞»։ Սա ի՞նչ տրամաբանություն է։ Դու ինչ-որ փորձագե՞տ ես։ Դու ռենտգենային տեսողությո՞ւն ունես։ Մի՞թե դու այդ հատուկ հմտությունն ունես։ Դու մարդու հետ կարող ես ապրել մեկ կամ երկու տարի, բայց կկարողանայի՞ր տեսնել, թե իրականում նա ով է՝ առանց համապատասխան միջավայրի, որն ամբողջությամբ կմերկացներ նրա բնական էությունը։ Եթե Աստված չբացահայտեր նրան, դու կարող էիր երեք կամ նույնիսկ հինգ տարի կողք կողքի ապրել նրա հետ և դեռ կդժվարանայիր տեսնել, թե մասնավորապես ինչպիսի բնական էություն ունի։ Էլ ուր մնաց, երբ հազվադեպ ես տեսնում նրա, հազվադեպ ես լինում նրա հետ։ Կեղծ առաջնորդողներն անփութորեն վստահում են մարդուն՝ հիմնվելով ժամանակավոր տպավորության կամ նրա մասին մեկ ուրիշի դրական գնահատականի վրա և համարձակվում են եկեղեցու գործը վստահել այդպիսի մարդու։ Մի՞թե այս հարցում նրանք չափազանց կույր չեն։ Մի՞թե անխոհեմաբար չեն գործում։ Եվ երբ նրանք այսպես են գործում, մի՞թե կեղծ առաջնորդողները ծայրաստիճան անպատասխանատու չեն։ Վերադաս առաջնորդողներն ու մշակները նրանց հարցնում են. «Դու ստուգե՞լ ես այդ ղեկավարի աշխատանքը։ Ինչպիսի՞ն են նրա մարդկային բնութագիրն ու որակը։ Արդյոք նա պատասխանատո՞ւ է իր աշխատանքի հարցում։ Կարո՞ղ է ստանձնել այդ գործը»։ Կեղծ առաջնորդողները պատասխանում են. «Նա հաստատ կարո՛ղ է։ Երբ ընտրվեց, երդում տվեց և վճռականություն դրսևորեց։ Ես դեռ ունեմ նրա գրավոր երդումը։ Պետք է որ կարողանա ստանձնել այդ գործը»։ Ի՞նչ եք կարծում կեղծ առաջնորդողների խոսքերի մասին։ Նրանք հավատում են, որ քանի որ այս մարդը երդում է տվել՝ արտահայտելու իր պարտավորությունը, նա, անշուշտ, կկարողանա իրագործել այն։ Արդյոք այս պնդումը ճի՞շտ է։ Մեր օրերում քանի՞ մարդ իրականում կարող է իրագործել իր երդումները։ Քանի՞ ազնիվ մարդ կա, որն ամեն ինչ իրագործում է իր վճռականության համաձայն։ Միայն այն, որ մարդը երդում է տալիս, չի նշանակում, թե նա իսկապես կարող է իրագործել դա։ Ենթադրենք՝ դու նրանց հարցնում ես. «Կարո՞ղ ես երաշխավորել, որ ղեկավարը չի փոխվի։ Կարո՞ղ ես երաշխավորել նրա ցմահ հավատարմությունը։ Երբ Աստված ցանկանում է բացահայտել մարդկանց, Նա պետք է տարբեր միջավայրեր ստեղծի՝ նրանց փորձելու համար։ Ի՞նչ հիմքով ես ասում, որ նրանք հուսալի են։ Դու ուսումնասիրե՞լ ես նրանց»։ Կեղծ առաջնորդողները պատասխանում են. «Դրա կարիքը չկա։ Բոլորը եղբայրներն ու քույրերը հայտնել են, որ նա հուսալի է»։ Այս պնդումը նույնպես սխալ է։ Մի՞թե մարդն իսկապես լավն է միայն այն պատճառով, որ եղբայրներն ու քույրերը հայտնում են, թե նա այդպիսին է։ Մի՞թե բոլոր եղբայրներն ու քույրերն ունեն ճշմարտությունը։ Կարո՞ղ են արդյոք նրանք բոլորը թափանցել բաների էության մեջ։ Արդյոք բոլոր եղբայրներն ու քույրերը ծանո՞թ են այս մարդուն։ Այս պնդումն է՛լ ավելի զզվելի է։ Իրականում այդ մարդը վաղուց արդեն բացահայտվել է։ Նա կորցրել է Սուրբ Հոգու գործը, և նրա ցածր գծերը՝ հարմարավետություն սիրելը և ծանր աշխատանքն ատելը, որկրամոլ ու ծույլ լինելը և պատշաճ գործով չզբաղվելը, արդեն իսկ մերկացվել են։ Բացի կեղծ առաջնորդողներից, որոնք դեռևս լիովին անտեղյակ են, բոլորը վաղուց թափանցել են նրա էության մեջ. միայն կեղծ առաջնորդողներն են դեռ այդքան վստահում նրան։ Ի՞նչ օգուտ այս կեղծ առաջնորդողներից։ Մի՞թե նրանք անպիտան չեն։ Նույնիսկ դեպքեր կան, երբ Վերևն իմանում է որոշ ղեկավարների տարբեր դրսևորումների մասին՝ տեղում ուսումնասիրելով և հետաքրքրվելով նրանց մասին, սակայն առաջնորդողները դեռևս լիովին անտեղյակ են։ Մի՞թե սա խնդիր չէ։ Այս առաջնորդողներն իսկական կեղծ առաջնորդողներ են։ Նրանք իրական աշխատանք չեն կատարում, նրանք պարզապես ձևապաշտ պաշտոնյաներ են և անտարբեր ղեկավարների պես փոքր-ինչ աշխատում են և ապա ապրում են դրա հաշվին ու կարծում, թե իրավունք ունեն վայելելու՝ անգամ մատը մատին չտալով, երբ գործերը վատ են ընթանում։ Դու ի՞նչ իրավունք ունես վայելելու կարգավիճակի օգուտները։ Դա իսկապես անամոթությո՛ւն է։ Երբ կեղծ առաջնորդողներն աշխատում են, նրանք երբեք որևէ աշխատանք չեն ստուգում, նրանք հետաքրքրվում աշխատանքի առաջընթացի մասին և հաստատ չեն ուսումնասիրում տարբեր խմբերի ղեկավարների իրավիճակները։ Նրանք միայն հանձնարարում են աշխատանքը և ղեկավարների նշանակում, և ապա կարծում են, թե ավարտել են, թե իրենց աշխատանքն կատարված և ավարտված է մեկընդմիշտ։ Նրանք հավատում են. «Ինչ-որ մեկը զբաղվում է այս աշխատանքով, ուստի դա այլևս իմ գործը չէ։ Ես կարող եմ վայելել»։ Մի՞թե սա աշխատանք կատարել է։ Անկասկած, յուրաքանչյուր ոք, ով այսպես է աշխատում, կեղծ առաջնորդող է՝ կեղծ առաջնորդող, որը հետաձգում է եկեղեցու գործը և վնասում Աստծու ընտրյալ մարդկանց։
Կեղծ առաջնորդողները երբեք չեն հարցնում կամ հետևում տարբեր թիմերի ղեկավարների աշխատանքային իրավիճակներին։ Նրանք նաև չեն հարցնում, չեն հետևում կամ չեն ըմբռնում տարբեր թիմերի ղեկավարների և տարատեսակ կարևոր գործերի համար պատասխանատու աշխատակազմի կյանքի մուտքը, ինչպես նաև նրանց վերաբերմունքը եկեղեցու գործի ու իրենց պարտավորությունների և Աստծուն հավատալու, ճշմարտության և հենց Աստծու նկատմամբ։ Նրանք չգիտեն, թե արդյոք այս անհատները որևէ փոխակերպում կամ աճ ապրե՞լ են, ոչ էլ գիտեն այն տարբեր խնդիրների մասին, որոնք կարող են գոյություն ունենալ իրենց աշխատանքում. մասնավորապես, նրանք չգիտեն եկեղեցու գործի և Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի վրա աշխատանքի տարբեր փուլերում տեղի ունեցող սխալների և շեղումների ազդեցության մասին, ինչպես նաև այն մասին, թե արդյոք այդ սխալներն ու շեղումները երբևէ ուղղվել են։ Նրանք լիովին անտեղյակ են այս բոլոր բաներին։ Եթե նրանք ոչինչ չգիտեն այս մանրամասն պայմանների մասին, ապա պասիվ են դառնում, երբ խնդիրներ են ծագում։ Սակայն կեղծ առաջնորդողներն իրենց աշխատանքն անելիս ընդհանրապես չեն անհանգստանում այս մանրամասն խնդիրներով։ Նրանք հավատում են, որ տարբեր թիմերի ղեկավարներին կարգադրելուց և առաջադրանքներ հանձնարարելուց հետո իրենց աշխատանքը կատարված է. դա համարվում է գործը լավ կատարված, և եթե այլ խնդիրներ են ծագում, դա իրենց չի վերաբերում։ Քանի որ կեղծ առաջնորդողները չեն վերահսկում, չեն ուղղորդում և չեն հետևում տարբեր թիմերի ղեկավարներին, և նրանք չեն կատարում իրենց պարտականություններն այս ոլորտներում, դա հանգեցնում է նրան, որ եկեղեցու գործը խառնաշփոթի է վերածվում։ Սա առաջնորդողների և մշակների՝ իրենց պարտականությունների անտեսումն է։ Աստված կարող է զննել մարդկային սրտի խորքերը. սա ունակություն է, որը մարդիկ չունեն։ Ուստի աշխատելիս մարդիկ պետք է ավելի ջանասեր և ուշադիր լինեն՝ կանոնավոր կերպով գնալով աշխատավայր՝ հետևելու աշխատանքին, վերահսկելու և ուղղորդելու այն, որպեսզի երաշխավորեն եկեղեցու գործի բնականոն առաջընթացը։ Հստակ է, որ կեղծ առաջնորդողները ծայրաստիճան անպատասխանատու են իրենց գործում, և նրանք երբեք չեն վերահսկում, չեն հետևում կամ ուղղորդում տարբեր առաջադրանքները։ Արդյունքում որոշ ղեկավարներ չգիտեն՝ ինչպես լուծել աշխատանքում ծագող տարբեր խնդիրները, և մնում են իրենց դերերում՝ որպես ղեկավարներ՝ չնայած նրան, որ բավականաչափ իրավասու չեն աշխատանքը կատարելու համար։ Ի վերջո, աշխատանքը նորից ու նորից հետաձգվում է, և նրանք այն լիակատար խառնաշփոթի են վերածում։ Սա կեղծ առաջնորդողների՝ ղեկավարների իրավիճակների մասին չհարցնելու, նրանց չվերահսկելու կամ չհետևելու հետևանքն է՝ արդյունք, որն ամբողջությամբ առաջացել է կեղծ առաջնորդողների՝ իրենց պարտականությունն անտեսելու պատճառով։ Քանի որ կեղծ առաջնորդողները չեն ստուգում, չեն հետևում կամ չեն հարցնում աշխատանքի մասին և չեն կարողանում ժամանակին ըմբռնել իրավիճակը, նրանք տեղյակ չեն այնպիսի բաներից՝ արդյոք ղեկավարներն իրական աշխատանք կատարո՞ւմ են, ինչպե՞ս է աշխատանքն առաջ ընթանում և իրական արդյունքներ տվե՞լ է։ Երբ հարցնում են, թե ինչով են զբաղված ղեկավարները կամ ինչ հատուկ առաջադրանքներ են կատարում, կեղծ առաջնորդողները պատասխանում են. «Չգիտեմ, բայց նրանք մասնակցում են յուրաքանչյուր հավաքույթի, և ամեն անգամ, երբ ես նրանց հետ հաղորդակցվում եմ աշխատանքի մասին, նրանք երբեք որևէ խնդրի կամ դժվարության մասին չեն նշում»։ Կեղծ առաջնորդողները հավատում են, որ քանի դեռ ղեկավարները չեն թողնում իրենց աշխատանքը և միշտ այնտեղ են, երբ իրենք փնտրում են նրանց, նրանք բացարձակապես ոչ մի խնդիր չունեն։ Այսպես են աշխատում կեղծ առաջնորդողները։ Մի՞թե սա «կեղծության» դրսևորում չէ։ Մի՞թե դա իրենց պարտականությունները չկատարելը չէ։ Սա պարտականության լուրջ զանցառություն է։ Իրենց աշխատանքում կեղծ առաջնորդողները կենտրոնանում են միայն ձևական բաներ անելու վրա և իրական արդյունքներ չեն փնտրում։ Արտաքուստ նրանք հաճախ են հավաքույթներ անցկացնում՝ սովորական մարդուց ավելի զբաղված երևալով։ Սակայն անհայտ է մնում, թե իրականում նրանք ինչ խնդիրներ են լուծել, ինչ հատուկ առաջադրանքներ են պատշաճ կերպով կատարել և ինչ արդյունքների են հասել։ Ոչ ոք չի կարող հստակ պատասխան տալ այս բաների վերաբերյալ՝ ներառյալ հենց իրենք՝ կեղծ առաջնորդողները։ Բայց մի բան կարելի է հաստատ ասել. անկախ նրանից, թե մարդիկ ինչ խնդիրներ ունեն աշխատավայրում, այս կեղծ առաջնորդողներին ոչ մի տեղ չեն գտնում. ոչ ոք երբեք նրանց չի տեսել աշխատավայրում՝ մարդկանց խնդիրները լուծելիս։ Ուստի ի՞նչ աշխատանք են կատարում կեղծ առաջնորդողներն ամբողջ օրը։ Ի՞նչ խնդիրներ են լուծում նրանց հավաքույթները։ Ոչ ոք հաստատ չգիտի, և կուտակված չլուծված խնդիրների մի կույտ ի վերջո բացահայտվում է միայն այն ժամանակ, երբ նրանց աշխատանքը ստուգվում է։ Արտաքուստ կեղծ առաջնորդողներն իսկապես բավականին զբաղված են թվում. նրանք «զբաղվում են բազմաթիվ գործերով»։ Սակայն, երբ ուսումնասիրում են նրանց աշխատանքի արդյունքները, դա լիակատար խառնաշփոթ է. քաոս է, դրանում բացարձակապես ոչ մի արժեքավոր բան չկա, և ակնհայտ է, որ այս կեղծ առաջնորդողները չնչին իրական աշխատանք անգամ չեն կատարել։ Չնայած բազմաթիվ իրական խնդիրներին, որոնք նրանք թողել են չլուծված, կեղծ առաջնորդողները կարծես խղճմտանք չունեն և ինքնամեղադրանք չեն զգում։ Ավելին՝ նրանք շատ ինքնագոհ են և կարծում են, թե իրենք բավականին լավն են. նրանք իսկապես զուրկ են ողջամտությունից։ Նման մարդիկ արժանի չեն եկեղեցում առաջնորդողներ կամ մշակներ լինելու։
Այն տեսակի ղեկավարը, որի մասին մենք հենց նոր հաղորդակցվեցինք, գիտի իր մասնագիտությունը և աշխատունակություն ունի, այդուհանդերձ, պարզապես հոգս չի կրում և ողջ օրը տարված է ուտելով, խմելով և զվարճանքներով՝ առանց իր պատշաճ աշխատանքով զբաղվելու կամ որևէ իրական աշխատանք կատարելու։ Կեղծ առաջնորդողները չեն կարողանում ժամանակին կարգավորել այս տեսակի ղեկավարի պարտականությունները կամ ազատել նրան, և դա խոչընդոտում և խանգարում է աշխատանքին՝ թույլ չտալով, որ այն սահուն կերպով առաջ ընթանա։ Մի՞թե սա կեղծ առաջնորդողների պատճառով չէ։ Թեև կեղծ առաջնորդողներն անմիջականորեն պատասխանատու չեն դրա համար, իրենց՝ պարտականությունն անտեսելը, որպես վերակացուներ իրենց դերը չկատարելը նրանց անուղղակիորեն պատասխանատու է դարձնում աշխատանքին հասցված վնասների համար։ Այս կեղծ առաջնորդողները չեն կատարում իրենց՝ որպես վերակացուների, պարտականությունը, նրանք անտեսում են իրենց պարտականությունները՝ ի վերջո պատճառ դառնալով, որ եկեղեցու գործը վնասներ կրի։ Որոշ առաջադրանքներ նույնիսկ կանգ են առնում և մնում են խառնաշփոթի մեջ՝ համապատասխան ղեկավարի բացակայության պատճառով, որը կստանձներ ղեկավարումը, ստուգում կիրականացներ և կվերահսկեր ու առաջ կմղեր աշխատանքը։ Աշխատակազմի ոչ պատշաճ օգտագործումը աշխատանքի այս տեսակի վնասների կհանգեցնի։ Թեև այս տեսակի ղեկավարը փոքր-ինչ որակ ունի և փոքր-ինչ հասկանում է մասնագիտությունը, նա չի զբաղվում իր պատշաճ գործով, հաճախ ընտրում է իր սեփական ուղին և չի հետևում ճիշտ ճանապարհին։ Նույնիսկ եթե կեղծ առաջնորդողները լսում են, որ ինչ-որ մեկը հայտնել է այս տեսակի ղեկավարի հետ կապված խնդրի մասին, նրանք ժամանակին չեն ուսումնասիրում կամ չեն զբաղվում դրանով, և դա ի վերջո կաթվածահար է անում եկեղեցու գործը։ Մի՞թե սա կեղծ առաջնորդողների անպատասխանատվության պատճառով չէ։ Նրանք նույնիսկ փորձում են խուսափել պատասխանատվությունից՝ պնդելով, թե չեն հասկացել ղեկավարի իրավիճակը, որ իրենք հիմար և անտեղյակ են եղել՝ կարծելով, թե սա ասելով՝ ամեն ինչ կավարտվի, որ իրենք ստիպված չեն լինի պատասխանատվություն կրել։ Իրենց աշխատանքում կեղծ առաջնորդողները միշտ մակերեսային կերպով են գործում։ Նույնիսկ երբ մարդիկ հայտնում են խնդիրների մասին, նրանք ո՛չ հարցնում են, ո՛չ էլ զբաղվում են դրանցով, իսկ երբ գործերը վատ են ընթանում, նրանք փորձում են խուսափել պատասխանատվությունից։ Սա կեղծ առաջնորդողների դրսևորումներից մեկն է։
II. Ինչպես են կեղծ առաջնորդողները վերաբերվում այն ղեկավարներին, որոնք ցածր որակ ունեն և չունեն աշխատունակություն
Երբ կեղծ առաջնորդողներն աշխատում են, նրանց հանդիպած խնդիրները չեն սահմանափակվում միայն այս իրավիճակով. կա մեկ այլ իրավիճակ, երբ ղեկավարներն ունեն ցածր որակ և աշխատունակություն և չեն կարող ստանձնել աշխատանքը։ Նման դեպքերում կեղծ առաջնորդողները նույնպես չեն հարցնում և ժամանակին չեն զբաղվում խնդրով։ Ինչո՞ւ է այդպես։ Կեղծ առաջնորդողները չունեն աշխատունակություն, նրանք ցածր որակ ունեն և չունեն հոգևոր հասկացողություն։ Նրանք երբեք չեն անհանգստանում կամ նախաձեռնություն չեն ցուցաբերում՝ հարցնելու տարբեր խմբերի ղեկավարների որակի, աշխատանքը ստանձնելու նրանց ունակության կամ նրանց աշխատանքի հանգամանքների մասին։ Նրանք չեն կարողանում թափանցել այն ղեկավարների էության մեջ, որոնք ցածր որակ ունեն և ի վիճակի չեն ստանձնելու իրենց աշխատանքը, ոչ էլ գիտեն այս բաների մասին։ Նրանց կարծիքով, երբ որևէ մեկը ստանձնում է ղեկավարի դերը, այդ մարդը երկար ժամանակ կմնա իր պաշտոնում, քանի դեռ բազմաթիվ չարիքներ չի գործել, չի հրահրել համընդհանուր վրդովմունք և չի հեռացվել եղբայրների և քույրերի կողմից, կամ քանի դեռ ինչ-որ մեկը Վերևին չի հայտնել նրա խնդիրների մասին, և Վերևն անմիջապես պաշտոնից չի ազատել այդ մարդուն։ Հակառակ դեպքում կեղծ առաջնորդողները երբեք այդ մարդուն պաշտոնից չեն ազատի։ Նրանք հավատում են, որ քանի որ եղբայրներն ու քույրերն ասել են, որ այդ մարդը լավն է, և ընտրել են նրան, ուրեմն այդ մարդը պետք է որ լավագույն ընտրությունը լինի։ Կեղծ առաջնորդողները միշտ վստահում են երևակայություններին և դատողություններին՝ որոշելու համար, թե արդյոք ինչ-որ մեկը կարո՞ղ է աշխատանք կատարել, և արդյոք նա հարմա՞ր է ղեկավարի դերում հանդես գալու համար։ Օրինակ՝ պարային թիմի մի ղեկավար կար, որը պարել չգիտեր և չէր հասկանում պարեր ընտրելու սկզբունքները։ Պար բեմադրելիս նա չգիտեր՝ ժամանակակից, թե դասական ոճ ընտրի։ Խստորեն ասած՝ նա պարի մասին ոչ մի գիտելիք չուներ։ Սակայն կեղծ առաջնորդողը չէր կարողանում տեսնել դա։ Նա այդ մարդուն որպես ղեկավար ընտրեց, քանի որ նա խանդավառ էր և պատրաստակամ՝ ուշադրության կենտրոնում հայտնվելու՝ ենթադրելով, որ նա ամեն ինչ հասկանում է և թույլ տալով եղբայրներին և քույրերին ուղղորդել։ Հետագայում կեղծ առաջնորդողը չհետևեց, չդիտարկեց նրա աշխատանքը կամ չտեսավ, թե որքան լավ է նա ուղղորդում եղբայրներին և քույրերին, արդյոք նա գիտա՞կ է, թե սիրողական մակարդակի, արդյոք այն, ինչ նա սովորեցնում էր, տեղի՞ն էր, կամ արդյոք դա համապատասխանո՞ւմ էր Աստծու տան պահանջներին։ Նա չէր կարողանում տարբերել այս բաները և չգնաց ու չհարցրեց դրանց մասին։ Արդյունքում բոլորը երկար ժամանակ աշխատեցին՝ առանց որևէ արդյունք տալու, և ի վերջո պարզվեց, որ կեղծ առաջնորդողի ընտրած ղեկավարն ընդհանրապես պարել չգիտեչ, և այնուամենայնիվ, նա ձևացնում էր, թե գիտակ է և ղեկավարում էր ուրիշներին։ Մի՞թե սա չհետաձգեց աշխատանքը։ Բայց կեղծ առաջնորդողը չկարողացավ բացահայտել այս խնդիրը և դեռևս հավատում էր, որ նա լավ աշխատանք է կատարում։ Կեղծ առաջնորդողների կարծիքով, անկախ նրանից, թե մարդը ով է, քանի դեռ նա համարձակություն ունի և համարձակվում է խոսել, գործել և աշխատանք ստանձնել, դա ապացուցում է, որ նա ունի որակ և կարող է ստանձնել այդ աշխատանքը, մինչդեռ եթե նա չի համարձակվում անել այդ բաները, դա ապացուցում է, որ նրա որակը բավարար չէ այդ աշխատանքը ստանձնելու համար։ Որոշ մարդիկ տխմարներ են կամ անխոհեմ տաքգլուխներ, որոնք բավականաչափ համարձակ են՝ ցանկացած բան անելու համար։ Այս մարդիկ չգիտեն՝ արդյոք ունե՞ն ճիշտ որակ, կամ արդյոք կարո՞ղ են ստանձնել աշխատանքը, բայց դեռևս համարձակվում են ղեկավարներ դառնալ։ Եվ պարզվում է, որ դերը ստանձնելուց հետո աշխատանքներից ոչ մեկն առաջ չի գնում, և անկախ նրանից, թե ինչ աշխատանք են կատարում, նրանք չունեն ուղղության հստակ զգացում, կամ քայլեր, կամ ճիշտ գաղափարներ։ Ցանկացած ոք կարող է ցանկացած կարծիք առաջ քաշել, և նրանք չեն իմանա՝ դա ճիշտ է, թե սխալ։ Եթե մի մարդ ասում է, որ պետք է է հետևյալ կերպ գործել, նրանք ասում են՝ լավ է, իսկ եթե մեկ այլ մարդ ասում է, որ պետք է մեկ այլ կերպ գործել, նրանք ասում են, որ դա նույնպես լավ է։ Իսկ երբ խոսքը վերաբերում է նրան, թե իրականում ինչ մոտեցում պետք է ցուցաբերել, նրանք բոլորին թույլ են տալիս արտահայտվել, և ով ամենաբարձրն է խոսում, նրա գաղափարներն են իրագործվում։ Այս տեսակի մարդիկ բացարձակապես ոչ մի որակ չունեն, չեն կարողանում թափանցել որևէ բանի էության մեջ և իրենց աշխատանքում պարզապես խառնաշփոթ են ստեղծում, բայց կեղծ առաջնորդողները դեռևս չեն կարողանում թափանցել նման ղեկավարների էության մեջ։ Որոշ մարդիկ ասում են. «Այդ ղեկավարն իսկապես ցածր որակ ունի. նրան պետք է անհապաղ ազատել»։ Բայց կեղծ առաջնորդողները պատասխանում են. «Ես խոսել եմ նրանց հետ, և նրանք ասացին, որ պատրաստ են կատարելու իրենց պարտականությունը։ Եկեք նրանց ևս մեկ հնարավորություն տանք»։ Ի՞նչ եք կարծում այս պնդման մասին։ Մի՞թե դա հիմարի ասած չէ։ Ի՞նչն է սխալ այս պնդման մեջ։ (Խնդիրն այն չէ, թե նրանք պատրա՞ստ են կատարելու իրենց պարտականությունը, թե ոչ. նրանք չունեն որակ և պարզապես ընդհանրապես չեն կարող ստանձնել աշխատանքը։) Ճիշտ է, խնդիրն այն չէ, թե արդյոք նրանք պատրա՞ստ են դա անելու. խոսքը նրանց չափազանց ցածր որակ ունենալու և դա անել չիմանալու մասին է. սա է խնդրի բուն էությունը։ Ահա թե ինչու նրանց առաջնորդողները պետք է որոշակի խելք ունենան և կարողանան գնահատել մարդկանց՝ տեսնելու համար, թե արդյոք այս ղեկավարներն անհրաժեշտ որակ ունեն։ Այս առաջնորդողները պետք է իրականացնեն նրանց համապարփակ գնահատումը՝ հիմնվելով նրանց խոսքի և հաղորդակցության վրա, դիտարկելով, թե նրանք սովորաբար գործո՞ւմ են պատշաճ շրջանակով և կարգուկանոնով ու քայլերով, և եղբայրների ու քույրերի արձագանքների հիման վրա։ Եթե նրանց որակը չափազանց ցածր է, և նրանք անհրաժեշտ աշխատունակություն չունեն, եթե նրանք խառնաշփոթ են ստեղծում այն ամենում, ինչ անում են, և եթե նրանք անպիտան են, ապա այս ղեկավարներին անհապաղ պետք է ազատել պաշտոնից։
Ֆերմայի մի ղեկավար կար, որը խառնաշփոթ էր ստեղծել գյուղատնտեսական աշխատանքում։ Նա չգիտեր՝ որ մշակաբույսերը որ հողակտորում պետք է տնկի, կամ բանջարեղեն աճեցնելու համար որ հողակտորն է հարմար, և նա չէր փնտրում ու հաղորդակցվում բոլորի հետ. նա չգիտեր՝ ինչպես հաղորդակցվել այս բաների շուրջ, ուստի պարզապես չէր հաղորդակցվում։ Նա մշակաբույսերն այնպես էր տնկում, ինչպես իրեն դուր էր գալիս՝ Աստծու տան սկզբունքները մղելով իր մտքի հետին պլան։ Արդյունքում նա քաոսային կերպով էր ցանում ֆերմայի յուրաքանչյուր հողակտոր. մշակաբույսերը, որոնք պետք է տնկվեին փոքր քանակությամբ, տնկվում էին մեծ քանակությամբ, իսկ մշակաբույսերը, որոնք պետք է տնկվեին մեծ քանակությամբ, տնկվում էին փոքր քանակությամբ։ Երբ Վերևն էտեց նրան, նա դեռևս անհնազանդ էր և կարծում էր, թե այդկերպ մշակաբույսեր տնկելու մեջ ոչ մի վատ բան չկա։ Ասե՛ք Ինձ, մի՞թե այս տեսակի ղեկավարները շատ բարդ չեն։ Նա չգիտեր՝ ինչպես կարգավորել հարցերը՝ հիմնվելով Աստծու տան կողմից հաստատված սկզբունքների վրա, կամ որ ինքը պետք է որոշեր՝ քանի հացահատիկի և քանի բանջարեղենի դաշտ պետք է ցանվի՝ հիմնվելով լիաժամկետ պարտականություն կատարող այն մարդկանց թվի վրա, որոնք եկեղեցում իրենց պարտականություններն են կատարում։ Փոխարենը նա որոշեց, թե ինչ մշակաբույսեր ավելի շատ կամ քիչ ցանի՝ հիմնվելով իր սեփական նախասիրությունների վրա, և նա հավատում էր, որ դա անելը լիովին ճիշտ է։ Ի վերջո, նա մշակաբույսերը տնկեց խառնաշփոթ կերպով։ Հետագայում սածիլները ծլեցին։ Դրանցից մի քանիսը դեղնել էին և պարարտանյութի կարիք ունեին, բայց նա չգիտեր՝ որքան կիրառել կամ երբ կիրառել։ Որոշ մշակաբույսեր վարակվեցին վնասատուներով, և նա չգիտեր՝ պե՞տք է վնասատուասպան նյութեր կիրառել դրանց վրա, թե՞ ոչ։ Որոշ մարդիկ կողմ էին դրանց օգտագործմանը, իսկ ոմանք դեմ էին, և նա շփոթվեց ու չգիտեր՝ ինչ անել վնասատուասպան նյութերի հետ։ Այսպիսով՝ նա այդպես խառնաշփոթ կերպով շարունակեց մինչև բերքահավաքի ժամանակը։ Նա նաև գաղափար չուներ, թե որքան է տևում յուրաքանչյուր մշակաբույսի աճի սեզոնը, կամ երբ յուրաքանչյուր մշակաբույս կհասունանա։ Արդյունքում վաղ հնձված հացահատիկները դեռևս փոքր-ինչ կանաչ էին, իսկ ուշ հնձվածներն ընկնում էին գետնին։ Ի վերջո, չնայած այս ամենին, մշակաբույսերը հնձվեցին, հացահատիկները վերջապես պահեստավորվեցին, և տարվա գյուղատնտեսական աշխատանքները քիչ թե շատ ավարտվեցին։ Ֆերմայի ղեկավարն իր աշխատանքն ինչպե՞ս կատարեց։ (Նա խառնաշփոթ ստեղծեց դրանում։) Ինչո՞ւ էր այդպիսի խառնաշփոթ։ Գտե՛ք այս խնդրի արմատական պատճառը։ (Նրա որակը ծայրաստիճան ցածր է։) Այս ղեկավարը ծայրաստիճան ցածր որակ ունի։ Երբ բախվում էր հարցերի, նա ճշգրիտ դատողություններ չէր անում, չէր կարողանում գտնել սկզբունքները և հարցերը լուծելու ոչ մի եղանակ կամ մեթոդ չուներ։ Սա հանգեցրեց նրան, որ նա մշակաբույսեր տնկելու պես հասարակ առաջադրանքը անհավանականորեն անկանոն կերպով կատարեց և մեծ խառնաշփոթ ստեղծեց այդ աշխատանքում։ Որո՞նք են թույլ արժանիքի հիմնական դրսևորումները։ (Ճշգրիտ դատողության պակասը և սկզբունքները գտնելու անկարողությունը։) Մի՞թե այս խոսքերը առանցքային չեն։ Կհիշե՞ք դրանք։ Երբ մարդը բախվում է հարցերի, ճշգրիտ դատողության պակասը և սկզբունքները գտնելու անկարողությունը վկայում են ծայրաստիճան ցածր որակի մասին։ Որքան շատ առաջարկներ և օգտակար խորհուրդներ էին տալիս այլ մարդիկ, այնքան այս ղեկավարն ավելի շատ էր շփոթվում։ Նա մտածում էր, որ հիանալի կլիներ, եթե միայն մեկ առաջարկ լիներ, այդ դեպքում ինքը կարող էր դա որպես կանոն ընդունել և հետևել դրան, ինչն ամեն ինչ այնքան պարզ կդարձներ և կնշանակեր՝ նա կարիք չուներ մտածելու կամ դատողություն անելու։ Նա վախենում էր բազմաթիվ մարդկանց առաջարկներից, որովհետև երբ լսում էր դրանք, չգիտեր՝ ինչպես վարվել։ Իրականում, խելք և լավ որակ ունեցող մարդիկ չեն վախենում այլ մարդկանց առաջարկներից։ Նրանք կարծում են, թե իրենց դատողությունն ավելի ճշգրիտ է դառնում, և սխալի հավանականությունը փոքրանում է, երբ ավելի շատ մարդիկ են առաջարկներ անում։ Խելք կամ որակ չունեցող մարդիկ վախենում են բազմաթիվ մարդկանց տարբեր կարծիքներից և առաջարկներից. նրանք շփոթվում են, երբ բախվում են բազմաթիվ աղբյուրներից եկող խորհուրդների։ Մի՞թե ֆերմայի ղեկավարը, որի մասին հենց նոր նշեցի, ծայրաստիճան ցածր որակ չուներ. մի՞թե նա բավականաչափ վատը չէր այս աշխատանքը ստանձնելու համար։ (Այո։) Ոմանք վիճում են. «Գուցե նա նախկինում գյուղատնտեսությամբ չէր զբաղվել։ Դու պնդեցիր, որ նա գյուղատնտեսական աշխատանք կատարի. մի՞թե դա նման չէր ձկանը ցամաքում ապրել ստիպելուն»։ Նախկինում գյուղատնտեսական փորձ չունենալը նշանակո՞ւմ է, որ մարդը չի կարող զբաղվել գյուղատնտեսությամբ։ Ո՞վ ունի գյուղատնտեսությամբ զբաղվելու բնածին ունակություն։ Մի՞թե ֆերմերներն այդ ունակությամբ են ծնվում։ (Ո՛չ։) Եղե՞լ են արդյոք ֆերմերներ, որոնք, փորձ չունենալով և չիմանալով՝ ինչպես զբաղվել գյուղատնտեսությամբ, բերք չեն հավաքել և ուտելու հացահատիկ չեն ունեցել՝ առաջին անգամ մշակաբույսեր տնկելիս, ինչը մեկ տարվա սովի է հանգեցրել։ Մի՞թե նման բան պատահո՞ւմ է։ (Ո՛չ։) Եթե դա իսկապես այդպես լիներ, բնական աղետ կլիներ, այլ ոչ թե մարդկային գործողությունների արդյունք։ Նման իրավիճակները ծայրաստիճան հազվադեպ են։ Ֆերմերներն ապրուստ են վաստակում գյուղատնտեսությամբ, և նույնիսկ նրանք, ովքեր մեկ կամ երկու տարի զբաղվել են գյուղատնտեսությամբ, սովորում են դա անել։ Լավ որակ ունեցող անհատները կարող են փոքր-ինչ ավելի շատ բերք ստանալ հողագործությունից, մինչդեռ ցածր որակ ունեցողները կարող են ավելի քիչ բերք ունենալ։ Ավելին՝ տեղեկատվության ներկայիս առաջընթացի և առատության պայմաններում, եթե մարդը որակ ունի, այդ տեղեկատվությունը բավարար է՝ ճշգրիտ դատողություններ և որոշումներ կայացնելու համար որպես ուղեցույց ծառայելու։ Որքան ավելի ընդարձակ և ճշգրիտ է տեղեկատվությունը, այնքան ավելի ճշգրիտ են դառնում նրանց դատողություններն ու որոշումները, և այնքան ավելի քիչ սխալներ են նրանք թույլ տալիս։ Սակայն ցածր որակ ունեցող անհատները հակառակն են. որքան շատ է տեղեկատվությունը, այնքան ավելի շատ են նրանք շփոթվում։ Ի վերջո, յուրաքանչյուր քայլ դառնում է պայքար և նրանց համար դժվար է լինում։ Գյուղատնտեսությունը մրցավազք է ժամանակի հետ. չափազանց շուտ անել չի կարելի, չափազանց ուշ անել նույնպես չի կարելի։ Եթե ուշանաս և բաց թողնես ճիշտ ժամանակը, վերջնական բերքը կտուժի։ Գյուղատնտեսությունն իրականացնելու ընթացքում այս ղեկավարը ծանրաբեռնված էր, կարծես ժամանակը նրան ստիպում էր առաջ գնալ։ Թեև նրան դեռևս հաջողվում էր կատարել բոլոր քայլերը, նրա համար շատ դժվար էր, և ի վերջո հանգեցրեց նրան, որ խառնաշփոթ ստեղծեց աշխատանքում։ Նման անհատները ծայրաստիճան ցածր որակ ունեն։
Չափազանց ցածր որակ ունեցող մարդիկ չեն կարողանում նույնիսկ մեկ, եզակի առաջադրանք լավ կատարել՝ անկախ նրանից, թե ինչ աշխատանք են կատարում, նրանք այն մեծ խառնաշփոթի են վերածում։ Եթե այս վերակացուների առաջնորդողները լավ որակ ունենան և ի վիճակի լինեն կատարելու իրենց պարտականությունները, նրանք պետք է կարողանան տեսնել այս բաները։ Նրանք պետք է օգնեն ցածր որակ ունեցող վերակացուներին՝ ապահովելով ուղղորդում, ստանդարտացում և քննում։ Սակայն կեղծ առաջնորդողները չեն կարողանում դա անել. նրանք նաև ի վիճակի են անելու այն բաները, որոնք վերակացուները չեն կարող, և երբ վերակացուներն իրենց աշխատանքը դժվար են համարում կամ վստահ ու վճռական չեն զգում իրենց աշխատանքում, կեղծ առաջնորդողները նրանց հետ միասին տարակուսում են։ Նրանք նույնիսկ անտեղյակ են, թե ինչպես են վերակացուները կատարում իրենց աշխատանքը, դրանում որտեղ են հասել, ինչ դժվարություններ են ծագել կամ ինչ շփոթություն ունեն։ Երբ ինչ-որ մեկն այդ առաջնորդողին հողագործության մասին հարցրեց, նա ասաց։ «Ես առաջնորդող եմ, ես հողագործության համար պատասխանատու չեմ»։ Նրանք պատասխանեցին. «Դու առաջնորդող ես, ուստի ի՞նչ վատ բան կա քեզ հողագործության մասին հարցնելու մեջ։ Այս աշխատանքը քո պարտականությունների շրջանակում է»։ Նա ասաց. «Թույլ տուր քեզ համար դրա մասին հարցնեմ»։ Հարցնելուց հետո նա պատասխանեց. «Մենք այժմ կարտոֆիլ ենք տնկում»։ Նա հարցրեց. «Որքա՞ն կարտոֆիլ եք տնկում»։ Նա պատասխանեց. «Ես դա չեմ հարցրել, թույլ տուր գնամ և ստուգեմ քեզ համար»։ Կրկին հարցնելուց հետո պատասխանեց. «Մենք երկու ակր ենք տնկել»։ Նա հարցրեց. «Ի՞նչ տեսակ եք տնկել։ Արդյոք հողի այդ կտորը հարմա՞ր է կարտոֆիլ տնկելու համար։ Դրանք տնկելիս պարարտանյութ օգտագործե՞լ եք։ Որքա՞ն խորն են տնկվել կարտոֆիլի սերմերը»։ Նա այս ամենի մասին ոչինչ չգիտեր։ Դու չգիտես այս բաները, բայց հարցում չես անում դրանց մասին և չես գտնում մեկին՝ հարցնելու համար. մի՞թե դա չի հետաձգում գործերը։ Դու ընդհանրապես առաջնորդո՞ղ ես։ Որպես առաջնորդող՝ ի՞նչ աշխատանք ես անում։ Եթե նույնիսկ չես կարողանում մարդկանց առաջնորդել այս մի փոքր արտաքին աշխատանքն անելու, քո առաջնորդող լինելուց ի՞նչ օգուտ կա։ Թեև վերակացուի որակն այսքան ցածր էր, այս կեղծ առաջնորդողը չբացահայտեց դա, և երբ նրան հարցրեցին, թե ինչպիսին էր վերակացուի որակը, ինչպես էր աճում բերքը, և արդյոք բերքահավաքը երաշխավորված էր, նա կարծում էր. «Անհրաժեշտ չէ, որ դու հարցում անես այս բաների մասին. հողագործությունն այնքա՛ն պարզ առաջադրանք է։ Մենք դաշտում արդեն բերք տնկել ենք, այնպես չէ՞։ Ինչպե՞ս կարող է բերք չլինել»։ Նա ոչինչ հաշվի չէր առնում, ոչնչի մասին հարցում չէր անում և ընդհանրապես ուղեղ չուներ։ Ի՞նչ տեսակի առաջնորդող էր նա։ (Կեղծ առաջնորդող։) Երբ նա բախվում էր որևէ բանի, վերակացուն գլխատված հավի պես էր։ Նա չգիտեր՝ ում հարցնել, կամ ինչպես տեղեկություն գտնել, կամ որ կողմն ընտրել, երբ տեղեկության տարբեր աղբյուրներ բազմաթիվ տարբեր գաղափարներ էին ներկայացնում։ Այս առաջնորդողը չէր ուսումնասիրում այս հանգամանքները։ Նա մտածում էր՝ աշխատանքը հանձնվել է այս մարդուն, ուստի ընդհանրապես չէր մտահոգվում դրանով։ Դուք կարծում եք, որ այսքան ցածր որակ ունեցող վերակացուն ազդեցություն կունենա՞ աշխատանքի արդյունքների վրա։ (Այո՛։) Այդ դեպքում ի՞նչ պետք է աներ առաջնորդողը՝ այս խնդիրը լուծելու համար։ Սա ուսումնասիրելու և անուղղակի հարցումներ անելու միջոցով, իր շուրջը տեղի ունեցած իրադարձությունների միջոցով և այդ սեզոնի բերքը ցանելու միջոցով՝ նա պետք է բացահայտեր, որ վերակացուն չափազանց ցածր որակ ուներ, որ նա անկարող էր որևէ բան անել։ Նա նույնիսկ տարիների հողագործությունից հետո չէր կարողանում իր փորձառություններից որևէ գիտելիք ստանալ. այդ պահին նա նույնիսկ վստահ չէր՝ ինչպես բերք ցանել։ Նրան համար պետք է պարզ լիներ, որ նա ցածր որակ ուներ և չէր համապատասխանում առաջադրանքին, և նման մարդը պետք է պաշտոնազրկվեր։ Նա պետք է հարցում աներ այն մասին, թե ով էր հարմար վերակացու լինելու համար, ով կարող էր ստանձնել այդ աշխատանքը և այն լավ կատարել՝ դրանով իսկ երաշխավորելով, որ Աստծու տան գործը չվնասվեր։ Արդյոք կեղծ առաջնորդողն ունե՞ր այդ մտածելակերպը։ Կարո՞ղ էր նա տեսնել այդ խնդիրները։ (Ո՛չ։) Նրա միտքն ու աչքերը կույր էին։ Նա լիովին կույր էր։ Սա կեղծ առաջնորդողների դրսևորում է։ Երբ խոսքը վերաբերում է ցածր որակ ունեցող մարդկանց, նրանք չգիտեն՝ ինչպես ուղղորդել նրանց իրենց աշխատանքում, չգիտեն՝ ինչպես օգնել նրանց՝ ստուգում իրականացնելով, կամ ինչպես ժամանակին լուծել նրանց դժվարությունները, և նրանք հաստատապես չգիտեն, որ ցածր որակ ունեցողը չի կարող ստանձնել աշխատանքը և պետք է արագորեն համապատասխան մարդով փոխարինվի։ Կեղծ առաջնորդողները չեն կատարում այս առաջադրանքներից և ոչ մեկը։ Նրանք չեն համապատասխանում դրան, և նրանք այս ամենից ոչինչ չեն կարողանում տեսնել։ Մի՞թե սրանք կույր մարդիկ չեն։ Ոմանք ասում են. «Գուցե նրանք այլ առաջադրանքներով են զբաղված։ Ինչո՞ւ ես անընդհատ խնդրում նրանց այս աննշան, մանր-մունր գործերով զբաղվել»։ Սրանք առաջադրանքներ են, որոնք առաջնորդողները պետք է կատարեն, ինչպե՞ս կարող են դրանք մանր-մունր գործեր համարվել։ Այս հարցերը մտնում են առաջնորդողների պարտականությունների շրջանակի մեջ։ Արդյոք լա՞վ կլիներ, եթե նրանք անտեսեին դրանք։ Եթե նրանք այդպես վարվեին, դա կլիներ պարտականության թերացում։ Նրանց աշխատանքում դժվարություններն ու խնդիրներն ամեն օր ծագում են հենց առաջնորդողների աչքի առջև, և մարդիկ ամեն օր բարձրաձայնում են դրանք։ Սակայն կեղծ առաջնորդողների և՛ աչքերը, և՛ մտքերը կույր են։ Նրանք չեն կարողանում տեսնել, զգալ կամ զգացում ունենալ, որ դրանք խնդիրներ են, ուստի, իհարկե, չեն կարողանում լուծել դրանք։ Այդ կեղծ առաջնորդողը չկարողացավ բացահայտել, որ վերակացուի որակը չափազանց ցածր էր։ Նա նաև չկարողացավ բացահայտել նրա աշխատանքում ծագած տարբեր խնդիրները։ Այս վերակացուն չէր կարողանում գլուխ հանել հարցերից, և երբ ինչ-որ բան էր պատահում, նա խուճապահար և խառնաշփոթ կերպով էր գործում, զուրկ էր սկզբունքներից և աշխատանքը քաոսի էր վերածում, իսկ այդ կեղծ առաջնորդողը այս ամենից ոչինչ չէր կարողանում տեսնել կամ բացահայտել։ Կեղծ առաջնորդողների աշխատանքի համար մեկ սկզբունք կա. քանի դեռ նրանք ինչ-որ մեկին նշանակել են՝ յուրաքանչյուր առաջադրանքի համար պատասխանատու լինելու, համարում են, որ դրանով ամեն ինչ ավարտվում է, և անկախ նրանից, թե վերակացուի որակը բարձր է, թե ցածր, արդյոք նա կարող է լավ կատարել աշխատանքը, կամ որքան խնդիրներ են ծագում աշխատանքում, նրանք կարծում են, որ դա իրենց հետ ոչ մի կապ չունի։ Կարո՞ղ է արդյոք նման առաջնորդողը դեռ աշխատանք կատարել։ Արդյոք նա հասկանո՞ւմ է՝ ինչպես աշխատել։ (Ո՛չ։) Եթե դու չես հասկանում՝ ինչպես աշխատել, ապա ինչո՞ւ ես գործում որպես առաջնորդող։ Եթե դու, չնայած դրան, ծառայում ես որպես առաջնորդող, ապա կեղծ առաջնորդող ես։ Կեղծ առաջնորդողները չեն կարողանում տեսնել կամ բացահայտել ցածր որակ ունեցող մարդկանց տարբեր դրսևորումները կամ այն տարբեր խնդիրները, որոնք ծագում են, մինչ նրանք կատարում են իրենց պարտականությունները։ Նրանց սրտերը չափազանց թմրած են։ Մի՞թե նրանց թե՛ աչքերը, թե՛ մտքերը կույր չեն։ Ոմանք կարող են ասել. «Նրանք կույր չեն։ Դու միշտ զրպարտում և չարախոսում ես նրանց»։ Հողագործության այս վերակացուի հետ կապված խնդիրներն այնքան լուրջ էին. այդ կեղծ առաջնորդողն ամեն օր ապրում էր նրա կողքին և կարող էր լսել ու տեսնել այն ամենը, ինչ տեղի էր ունենում։ Այդ դեպքում նա ինչպե՞ս չկարողացավ բացահայտել կամ գիտակցել, որ դրանք խնդիրներ էին։ Ինչո՞ւ նա չզբաղվեց կամ չլուծեց այդ խնդիրները։ Մի՞թե նրա աչքերն ու միտքը կույր չէին։ Այս խնդիրը լո՞ւրջ էր։ (Այո՛, լուրջ էր։) Սա կեղծ առաջնորդողների ևս մեկ դրսևորում է՝ մտքի և աչքերի կուրություն։
Երբ դու ցածր որակ ունեցող մեկին առաջադրանք ես հանձնարարում, նրա սովորական խոսելաձևից, աշխատանքը քննարկելիս նրա վերաբերմունքից ու տեսակետներից և առաջադրանքները կատարելու ձևից կարող ես հասկանալ, որ նրա որակը չափազանց ցածր է, որ նրա մտածողությունը քաոսային է, և որ ամեն ինչին մոտենում է փոքր-ինչ կուրությամբ ու անխոհեմությամբ և զուրկ է որևէ նպատակից։ Դու կարող ես որոշել, որ այս մարդը չափազանց ցածր որակ ունի՝ պարզապես նայելով գործերն անելու նրա ձևին, ուստի արդյոք կարիք կա՞ նրան այդքան երկար դիտարկելու։ Ո՛չ, կարիք չկա։ Սակայն կեղծ առաջնորդողները մի ճակատագրական խնդիր ունեն. այն է՝ նրանք հավատում են, որ քանի որ մարդն այս ողջ ընթացքում շարունակել է աշխատել առանց հեռանալու, և իրենք չեն լսել, որ որևէ մեկը նրա մասին հայտնի վատ բան անելու, կամ խանգարում կամ անհանգստություն առաջացնելու, կամ բացասական կամ ծույլ լինելու պատճառով, դա նշանակում է, որ այդ մարդը դեռ կարող է կատարել աշխատանքը։ Նրանք չգիտեն՝ ինչպես դատել մարդու որակը կամ լավ աշխատանք կատարելու նրա ունակությունը՝ հիմնվելով նրա խոսքի, հարցերի նկատմամբ նրա վերաբերմունքի ու տեսակետի կամ այն ձևի վրա, որով նա անում է գործերը։ Նրանք չունեն այս գիտակցումը. նրանք թմրած են և այս հարցի վերաբերյալ որևէ ընկալումից զուրկ։ Նրանք մի տեսակետ ունեն. քանի դեռ մարդն անգործ չէ, ամեն ինչ լավ է, և աշխատանքը կարող է առաջ ընթանալ։ Դուք կարծում եք, որ այսպիսի տեսակետ ունեցող առաջնորդողը կարո՞ղ է լավ աշխատանք կատարել։ Նա համապատասխանո՞ւմ է առաջադրանքին։ (Ո՛չ։) Նման մարդուն առաջնորդող լինել թույլ տալը կփչացներ աշխատանքը, այնպես չէ՞։ Երբ մարդը տարված է ուտելով, խմելով և զվարճանքներով ու անտեսում է իր պարտավորությունները, կեղծ առաջնորդողները նեղություն չեն կրում ուսումնասիրելու կամ զբաղվելու դրանով, և նրանք չեն կարողանում տեսնել՝ արդյոք մարդու որակը կամ խառնվածքը լավն է, թե վատը՝ անկախ նրանից, թե որքան երկար են շփվել նրա հետ։ Արդյոք այս առաջնորդողներն ունե՞ն առաջնորդողի աշխատունակություն։ (Ո՛չ։) Սրանք կեղծ առաջնորդողներ են։ Կեղծ առաջնորդողները չեն կարողանում զանազանել՝ արդյոք մարդը լավ որակ ունի, թե ոչ, և նրանք անկարող են կատարել այս հատուկ առաջադրանքները։ Նրանք կարծում են, թե սա իրենց աշխատանքի մասը չէ։ Մի՞թե սա պարտականության մեջ թերացում չէ։ Ի՞նչ եք մտածում՝ ցածր որակ ունեցող մա՞րդը կարող է ստանձնել աշխատանքը, թե՞ այն մարդը, որը որոշակի որակ ունի։ (Այն մարդը, որը որոշակի որակ ունի։) Հետևաբար, մարդու որակը և աշխատանքի համար նրա իրավասությունն այն հարցը գնահատելն է, որի մասին առաջնորդողներն ու աշխատողները պետք է հոգ տանեն և ըմբռնում ունենան, և դա նաև առաջադրանք է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն։ Բայց կեղծ առաջնորդողները չեն հասկանում, որ դա իրենց աշխատանքի մի մասն է, նրանք չունեն այդ գիտակցումը և չեն կարողանում կատարել իրենց պարտականությունների այդ մասը։ Հենց այստեղ է, որ կեղծ առաջնորդողները թերանում են իրենց պարտականության մեջ, և դա նաև կեղծ առաջնորդողների՝ առաջադրանքին չհամապատասխանելու դրսևորում է։ Սա երկրորդ տեսակի իրավիճակն է։ Վերակացուները ցածր որակ ունեն, զուրկ են աշխատունակությունից և ի վիճակի չեն ստանձնելու իրենց աշխատանքը, ինչը նրանց որակին վերաբերող հարց է։ Այս իրավիճակում կեղծ առաջնորդողները նույն կերպ չեն կատարում առաջնորդողի դերը և ի վիճակի չեն ժամանակին պաշտոնազրկելու ցածր որակ ունեցող վերակացուներին։
III. Ինչպես են կեղծ առաջնորդողները վերաբերվում այն վերակացուներին, որոնք տանջում են ուրիշներին և խանգարում եկեղեցու գործին
Երրորդ տեսակի իրավիճակը ներառում է վերակացուներին, որոնք տանջում և կաշկանդում են ուրիշներին՝ խանգարելով եկեղեցու գործին։ Առաջին իրավիճակը, որի մասին մենք ավելի վաղ խոսեցինք, այն էր, երբ որոշ վերակացուներ, չնայած համեմատաբար լավ որակ ունենալուն և իրենց աշխատանքը ստանձնել կարողանալուն, լուրջ չեն վերաբերվում աշխատանքին և պարզապես ձևականորեն են վարվում, մինչդեռ կեղծ առաջնորդողներն անտեղյակ են դրանից և ժամանակին չեն պաշտոնազրկում նրանց։ Երկրորդ իրավիճակը ներառում է որոշ վերակացուների, որոնք ցածր որակ ունեն և ի վիճակի չեն ստանձնելու աշխատանքը, բայց կեղծ առաջնորդողները չեն նկատում դա կամ ժամանակին չեն փոխարինում նրանց։ Այս երրորդ իրավիճակը վերաբերում է այն վերակացուներին, որոնք, անկախ նրանից, թե իրենց սեփական որակը բարձր է, թե ցածր, չեն զբաղվում իրենց պատշաճ գործով և պարզապես տանջում ու կաշկանդում են ուրիշներին՝ խանգարելով եկեղեցու գործին։ Որպես վերակացուներ ընտրվելու պահից ի վեր նրանք չեն փորձում սովորել կամ ուսումնասիրել իրենց ոլորտը, ոչ էլ ճշմարտության սկզբունքներն են փնտրում, և նրանք հաստատապես չեն ուղղորդում ուրիշներին՝ պատշաճ կերպով կատարելու իրենց պարտակավորությունները։ Փոխարենը, ամեն հնարավորության դեպքում նրանք քննադատում են մեկին և ծաղր ու ծանակի ենթարկում մեկ ուրիշին։ Քանի դեռ հնարավորություն ունեն, ցուցադրում են իրենց, և անկախ նրանից, թե ինչ են անում, նրանք երբեք հաստատուն կերպով չեն կանգնում գետնին։ Մի օր նրանք մարդկանց ասում են գործերն անել մի կերպ, իսկ հաջորդ օրը՝ մեկ այլ կերպ։ Նրանք պարզապես նոր հնարքներ են հորինում՝ միշտ ցանկանալով աչքի ընկնել։ Այս ամենը մարդկանց տագնապային վիճակի մեջ է գցում։ Երբ նրանք խոսում են, ոմանք զգում են, որ իրենց սրտերը դողում են։ Երբ նրանք ենթարկեն բոլորին և բոլորին վախենալ տան ու իրենց հնազանդվել, նրանք կուրախանան։ Անկախ նրանից՝ նրանք կեղծ առաջնորդողներ են, թե հակաքրիստոսներ, և անկախ նրանից՝ նրանք իշխանության գլուխ են, թե ոչ, այս տեսակի մարդիկ կործանում են եկեղեցու հանգստությունը։ Նրանք ոչ միայն չեն կարողանում իրական աշխատանք կատարել կամ բնականոն կերպով կատարել իրենց պարտավորությունը, այլև տարաձայնություններ են սերմանում և բախումներ առաջացնում մարդկանց միջև՝ խանգարելով եկեղեցու կյանքին։ Նրանք ոչ միայն չեն կարողանում օգնել ուրիշներին՝ հասկանալու ճշմարտությունը, այլև հաճախ դատում և դատապարտում են մարդկանց և նրանց ստիպում հնազանդվել իրենց ամեն ինչում՝ կաշկանդելով նրանց այն աստիճան, որ նրանք չգիտեն՝ ինչպես համապատասխանաբար վարվել։ Հատկապես այն առումով, թե ինչպես են նրանք ապրում, մարդիկ չեն կարողանում փոքր-ինչ շուտ կամ ուշ քնել։ Ինչ էլ որ նրանք անեն, պետք է հետևեն այս մարդկանց դեմքի արտահայտություններին, ինչը կյանքը չափազանց հոգնեցուցիչ է դարձնում։ Եթե նման մարդիկ վերակացուներ դառնան, մյուս բոլորի համար դժվար կլինի։ Եթե դու ազնվորեն խոսես նրանց հետ և մերկացնես նրանց խնդիրները, նրանք կասեն, որ դու դիտավորյալ կերպով թիրախավորում և մերկացնում ես իրենց։ Եթե նրանց հետ իրենց խնդիրների մասին չխոսես, կասեն, որ արհամարհում ես իրենց։ Եթե լուրջ և պատասխանատու լինես աշխատանքի նկատմամբ և նրանց որոշակի խորհուրդ տաս, նրանք անհնազանդ կլինեն և կասեն, որ հարձակվում ես իրենց վրա և քեզ ամբարտավան կանվանեն։ Ամեն դեպքում, ինչ էլ որ անես, նրանք դա տհաճ կհամարեն։ Նրանք միշտ մտածում են մարդկանց տանջելու մասին և մարդկանց կաշկանդում են այնպես, որ ձեռք ու ոտք կապվեն և զգան, որ իրենց արած ոչ մի բան ճիշտ չէ։ Նման վերակացուները խանգարում են եկեղեցու գործին։
Կեղծ առաջնորդողները լավ են մակերեսային աշխատանքում, բայց նրանք երբեք իրական աշխատանք չեն կատարում։ Նրանք չեն գնում և ստուգում, վերահսկում կամ ուղղորդում տարբեր մասնագիտական աշխատանքները կամ ժամանակին չեն պարզում, թե ինչ է կատարվում տարբեր թիմերում՝ ստուգելով, թե ինչպես է աշխատանքն առաջ ընթանում, ինչ խնդիրներ կան, արդյոք թիմի վերակացուներն իրավասու են իրենց աշխատանքում, և ինչպես են եղբայրներն ու քույրերը հայտնում կամ գնահատում վերակացուներին։ Նրանք չեն ստուգում՝ տեսնելու, թե արդյոք որևէ մեկը կաշկանդվում է խմբի առաջնորդողների կամ վերակացուների կողմից, արդյոք մարդկանց արած ճիշտ առաջարկներն ընդունվում են, արդյոք ինչ-որ մեկը, ով տաղանդավոր է կամ ձգտում է ճշմարտությանը, ճնշվում կամ բացառվում է, արդյոք ինչ-որ պարզամիտ մարդ ծաղրի է ենթարկվում, արդյոք մարդիկ, որոնք մերկացնում են կեղծ առաջնորդողներին և հայտնում նրանց մասին, հարձակման են ենթարկվում, վրեժխնդրության են ենթարկվում, պաշտոնազրկվում կամ վտարվում են, արդյոք թիմի առաջնորդողները կամ վերակացուները չար մարդիկ են, և արդյոք որևէ մեկը տանջվում է։ Եթե կեղծ առաջնորդողները չեն կատարում այս կոնկրետ աշխատանքներից և ոչ մեկը, նրանք պետք է պաշտոնազրկվեն։ Ասենք, օրինակ, ինչ-որ մեկը հայտնում է կեղծ առաջնորդողին, որ կա մի վերակացու, որը հաճախ կաշկանդում և ճնշում է մարդկանց։ Վերակացուն որոշ բաներ սխալ է արել, բայց եղբայրներին և քույրերին թույլ չի տալիս որևէ առաջարկություն անել և նույնիսկ արդարացումներ է փնտրում՝ արդարացնելու և պաշտպանելու իրեն՝ երբեք չընդունելով իր սխալները։ Մի՞թե նման վերակացուն չպետք է ժամանակին պաշտոնազրկվի։ Սրանք խնդիրներ են, որոնք առաջնորդողները պետք է ժամանակին շտկեն։ Որոշ կեղծ առաջնորդողներ թույլ չեն տալիս, որ իրենց նշանակած վերակացուները մերկացվեն, անկախ նրանից, թե ինչ խնդիրներ են ծագել նրանց աշխատանքում, և հաստատապես թույլ չեն տալիս, որ նրանց մասին հայտնեն վերադասներին։ Նրանք նույնիսկ մարդկանց պատվիրում են սովորել հնազանդվել։ Եթե ինչ-որ մեկն իսկապես մերկացնում է վերակացուի հետ կապված խնդիրները, այս կեղծ առաջնորդողները փորձում են պաշտպանել նրանց կամ կոծկել ճշմարիտ փաստերը՝ ասելով. «Սա վերակացուի կյանքի մուտքի հետ կապված խնդիր է։ Նրա համար բնականոն է ամբարտավան խառնվածք ունենալը։ Փոքր-ինչ որակ ունեցողները բոլորն ամբարտավան են։ Մեծ բան չէ, ես պարզապես պետք է փոքր-ինչ հաղորդակցվեմ նրանց հետ»։ Հաղորդակցության միջոցով վերակացուն արտահայտում է իր դիրքորոշումը՝ ասելով. «Ես ընդունում եմ, որ ամբարտավան եմ։ Ես ընդունում եմ, որ լինում են ժամանակներ, երբ մտահոգված եմ իմ սեփական սնափառությամբ, հպարտությամբ և կարգավիճակով և չեմ ընդունում ուրիշ մարդկանց առաջարկությունները։ Բայց ուրիշ մարդիկ լավ չեն տիրապետում այս մասնագիտությանը, նրանք հաճախ անարժեք առաջարկություններ են անում, ուստի պատճառ կա, թե ինչու չեմ լսում նրանց»։ Կեղծ առաջնորդողները չեն փորձում հիմնովին հասկանալ իրավիճակը, նրանք չեն նայում վերակացուի աշխատանքի արդյունքներին, առավել ևս, թե ինչպիսին են նրա մարդկայնությունը, խառնվածքը և ձգտումը։ Այն ամենը, ինչ նրանք անում են, բաները մեղմացնելն է՝ ասելով. «Այս մասին ինձ հայտնել են, ուստի ես հետևում եմ քեզ։ Ես քեզ ևս մեկ հնարավորություն եմ տալիս»։ Նրանց զրույցից հետո վերակացուն ասում է, որ պատրաստ է ապաշխարելու, բայց ինչ վերաբերում է նրան, թե արդյոք նրանք իսկապես հետագայում ապաշխարում են, թե պարզապես ստում և խաբում, կեղծ առաջնորդողները դրան ուշադրություն չեն դարձնում։ Եթե ինչ-որ մեկը հարցեր է բարձրացնում այս հարցի վերաբերյալ, կեղծ առաջնորդողներն ասում են. «Ես արդեն խոսել եմ նրանց հետ և նույնիսկ Աստծու խոսքերի շատ հատվածներ եմ հաղորդակցվել նրանց հետ։ Նրանք պատրաստ են ապաշխարելու, և խնդիրն արդեն լուծվել է»։ Երբ այդ մարդը հարցնում է. «Ինչպիսի՞ն է այդ վերակացուի մարդկայնությունը։ Նա ճշմարտությունն ընդունո՞ղ մարդ է։ Դու նրան հնարավորություն ես տվել, բայց նա կկարողանա՞ անկեղծորեն ապաշխարել և փոխվել»։ Կեղծ առաջնորդողները, անկարող լինելով թափանցել դրա մեջ, պատասխանում են. «Ես դեռ դիտարկում եմ նրան»։ Այդ մարդը պատասխանում է. «Որքա՞ն ժամանակ է դիտարկում ես նրան։ Որևէ եզրակացության եկե՞լ ես»։ Կեղծ առաջնորդողներն ասում են. «Ավելի քան վեց ամիս է անցել, և ես դեռ որևէ եզրակացության չեմ եկել»։ Եթե ավելի քան վեց ամիս դիտարկելուց հետո նրանք ոչ մի արդյունքի չեն հասել, ի՞նչ աշխատանքային արդյունավետություն է դա։ Կեղծ առաջնորդողները կարծում են, թե վերակացուի հետ մեկ զրույց ունենալն արդյունավետ է և լուծում է խնդիրը։ Այս գաղափարը հիմնավո՞ր է։ Նրանք կարծում են, որ հենց որ ավարտեն ինչ-որ մեկի հետ խոսելը, այդ մարդը կկարողանա փոխվել, և եթե ինչ-որ մեկն արտահայտում է այլևս դա չանելու իր վճռականությունը, նրանք լիովին հավատում են՝ առանց հետագա որևէ հարցում անելու կամ իրավիճակը կրկին ուսումնասիրելու։ Եթե ոչ ոք հետամուտ չլինի այդ հարցին, նրանք գուցե նույնիսկ նեղություն չկրեն կես տարի ուսումնասիրելու կամ աշխատանքին հետևելու։ Կեղծ առաջնորդողներն անտեղյակ են մնում նույնիսկ այն ժամանակ, երբ այդ վերակացուն աշխատանքը խառնաշփոթի է վերածում։ Նրանք չեն կարողանում զանազանել, թե ինչպես է վերակացուն խաբում և խաղում իրենց հետ։ Ավելի ատելի է այն, որ երբ ինչ-որ մեկը հայտնում է վերակացուի խնդիրների մասին, կեղծ առաջնորդողներն անտեսում են դրանք և իրականում չեն ուսումնասիրում՝ արդյոք այդ խնդիրները գոյություն ունեն, կամ արդյոք նրանց զեկուցած խնդիրներն իրական են։ Նրանք հաշվի չեն առնում այդ խնդիրները. նրանք իսկապես չափազանց շատ են հավատում իրենք իրենց։ Անկախ նրանից, թե ինչ իրավիճակներ են ծագում եկեղեցու գործում, կեղծ առաջնորդողները չեն շտապում զբաղվել դրանցով։ Նրանք կարծում են, թե դա, միևնույն է, իրենց հոգսը չէ։ Այս խնդիրներին կեղծ առաջնորդողների արձագանքը չափազանց դանդաղկոտ է, նրանք միջոցներ են ձեռնարկում և շարժվում են շատ դանդաղ, նրանք շարունակ խուսափում են ուղիղ պատասխանից և շարունակում են մարդկանց ապաշխարելու ևս մեկ հնարավորություն տալ, ասես հնարավորությունները, որ նրանք տալիս են մարդկանց, շատ թանկ ու կարևոր են, ասես դրանք կարող են փոխել նրանց ճակատագիրը։ Կեղծ առաջնորդողները չգիտեն՝ ինչպես տեսնել ինչ-որ մեկի բնական էությունը նրա դրսևորումների միջոցով, կամ դատել, թե ինչ ճանապարհով է քայլում մարդը՝ հիմնվելով նրա բնական էության վրա, կամ տեսնել՝ արդյոք մարդը պիտանի է վերակացու լինելու կամ առաջնորդողի աշխատանք կատարելու համար՝ հիմնվելով նրա քայլած ճանապարհի վրա։ Նրանք ի վիճակի չեն այդկերպ տեսնելու բաները։ Կեղծ առաջնորդողներն իրենց աշխատանքում ի վիճակի են միայն երկու բան անելու. առաջին՝ մարդկանց կանչելու զրույցների և ձևականություններ անելու. երկրորդ՝ մարդկանց հնարավորություններ տալու, ուրիշներին հաճոյանալու և ոչ մեկին չվիրավորելու։ Մի՞թե նրանք իրական աշխատանք են կատարում։ Անշուշտ, ոչ։ Բայց կեղծ առաջնորդողները հավատում են, որ ինչ-որ մեկին զրույցի կանչելն իրական աշխատանք է։ Նրանք այս զրույցները շատ արժեքավոր և կարևոր են համարում և իրենց դուրս նետած դատարկ բառերն ու վարդապետությունները դիտարկում են որպես անհավանականորեն նշանակալի։ Նրանք կարծում են, թե այս զրույցների միջոցով մեծ խնդիրներ են լուծել և իրական աշխատանք են կատարել։ Նրանք չգիտեն, թե ինչու է Աստված դատում և պատժում, էտում կամ փորձում և զտում մարդկանց։ Նրանք չգիտեն, որ միայն Աստծու խոսքերը և ճշմարտությունը կարող են լուծել մարդու ապականված խառնվածքները։ Նրանք այնքա՜ն են պարզեցնում Աստծու գործը և մարդկության փրկությունն Աստծու կողմից։ Նրանք հավատում են, որ մի քանի բառեր և վարդապետություններ դուրս նետելը փոխարինում է Աստծու գործին, որ դա կարող է լուծել մարդու ապականության խնդիրը։ Մի՞թե սա կեղծ առաջնորդողների հիմարությունն ու տգիտությունը չէ։ Կեղծ առաջնորդողները չունեն ճշմարտության իրականության նույնիսկ ամենաչնչին մասնիկը, ուստի ինչո՞ւ են նրանք այդքան ինքնավստահ։ Մի քանի վարդապետություններ դուրս նետելը մարդկանց կստիպի ճանաչել նրանց։ Դա նրանց հնարավորություն կտա՞ դեն գցելու իրենց ապականված խառնվածքները։ Ինչպե՞ս կարող են այս կեղծ առաջնորդողներն այդքան տգետ և միամիտ լինել։ Մարդու սխալ կիրարկումները և ապականված վարքագիծը լուծելն իսկապե՞ս այդքան պարզ է։ Արդյոք մարդու ապականված խառնվածքների խնդիրն այդքան հե՞շտ է լուծել։ Կեղծ առաջնորդողներն այնքա՜ն հիմար և մակերեսային են։ Աստված լոկ մեկ մեթոդ չի օգտագործում՝ մարդու ապականության խնդիրը լուծելու համար։ Նա բազմաթիվ մեթոդներ է օգտագործում և տարբեր միջավայրեր է ստեղծում՝ մարդկանց բացահայտելու, մաքրելու և կատարելագործելու համար։ Ի հակադրություն դրա՝ կեղծ առաջնորդողներն աշխատանքը կատարում են անհավանականորեն միապաղաղ և մակերեսային կերպով։ Նրանք մարդկանց կանչում են զրույցների, փոքր-ինչ աշխատանք են տանում՝ մարդկանց մտածելակերպի շուրջ խորհուրդներ տալով, փոքր-ինչ հորդորում են մարդկանց և հավատում են, որ դա իրական աշխատանք կատարել է։ Սա մակերեսային է, այնպես չէ՞։ Եվ ի՞նչ խնդիր է թաքնված այս մակերեսայնության հետևում։ Մի՞թե դա միամտությունը չէ։ Կեղծ առաջնորդողները չափազանց միամիտ են, և նրանք նաև մարդկանց ու բաներին նայում են անհավանականորեն միամտորեն։ Ոչինչ ավելի դժվար չէ լուծել, քան մարդկանց ապականված խառնվածքները։ Մարդու բնույթը դժվար է փոխել։ Կեղծ առաջնորդողներն ընդհանրապես չեն կարողանում թափանցել այս խնդրի մեջ։ Հետևաբար, երբ խոսքը վերաբերում է եկեղեցում այնպիսի վերակացուներին, որոնք անընդհատ անհանգստություններ են առաջացնում, որոնք միշտ կաշկանդում և տանջում են մարդկանց, կեղծ առաջնորդողներն ուրիշ ոչինչ չեն անում, միայն խոսում են նրանց հետ և մի քանի բառով էտում նրանց, և դրանով ամեն ինչ ավարտվում է։ Նրանք ժամանակին չեն կարգավորում նրանց պարտավորությունները կամ չեն պաշտոնազրկում նրանց։ Կեղծ առաջնորդողների այս մոտեցումը հսկայական վնաս է հասցնում եկեղեցու գործին և հաճախ հանգեցնում է նրան, որ որոշ չար մարդկանց պատճառած անհանգստությունների պատճառով եկեղեցու գործը կանգ է առնում, հետաձգվում է, վնասվում և խոչընդոտվում է դրա բնականոն, սահուն և արդյունավետ առաջընթացը, ինչն ամբողջությամբ այն բանի ծանր հետևանք է, որ կեղծ առաջնորդողները գործում են իրենց զգացմունքների հիման վրա, խախտում են ճշմարտության սկզբունքները և սխալ մարդկանց են օգտագործում։ Արտաքինից կեղծ առաջնորդողները դիտավորյալ կերպով չէ, որ բազմաթիվ չարիքներ են գործում կամ գործերն իրենց ձևով անում և իրենց սեփական անկախ թագավորությունները ստեղծում, ինչպես անում են հակաքրիստոսները։ Բայց կեղծ առաջնորդողներն ի վիճակի չեն ժամանակին լուծելու այն տարբեր խնդիրները, որոնք ծագում են եկեղեցու գործում, և երբ խնդիրներ են առաջանում տարբեր խմբերի վերակացուների հետ, և երբ այդ վերակացուներն անկարող են ստանձնել իրենց աշխատանքը, կեղծ առաջնորդողներն ի վիճակի չեն ժամանակին կարգավորելու նրանց պարտականությունները կամ պաշտոնազրկելու նրանց՝ լուրջ կորուստներ բերելով եկեղեցու գործին։ Եվ այս ամենն առաջանում է կեղծ առաջնորդողների պարտականության թերացման պատճառով։ Մի՞թե կեղծ առաջնորդողները շատ ատելի չեն։ (Այո՛։)
IV. Ինչպես են կեղծ առաջնորդողները վերաբերվում այն վերակացուներին, որոնք դեմ են գնում աշխատանքային կարգավորումներին և գործում են իրենց ձևով
Կեղծ առաջնորդողներն ի վիճակի չեն արագորեն լուծելու եկեղեցում տեղի ունեցող այնպիսի չար գործեր, ինչպիսիք են վերակացուների՝ ուրիշներին տանջելը, նրանց հարկադրելը և եկեղեցու գործին խանգարելը։ Նմանապես, երբ որոշ վերակացումներ դեմ են գնում Աստծու տան աշխատանքային կարգավորումներին և գործում են իրենց ձևով, կեղծ առաջնորդողները չեն կարողանում համապատասխան լուծումներ գտնել՝ արագորեն լուծելու այդ խնդիրները։ Սա հանգեցնում է եկեղեցու գործի, ինչպես նաև Աստծու տան նյութական և ֆինանսական ռեսուրսների կորուստների։ Կեղծ առաջնորդողները միամիտ են և մակերեսային, անկարող են հասկանալ ճշմարտության սկզբունքները և հատկապես անկարող են թափանցել մարդկանց բնական էությունների մեջ։ Հետևաբար նրանք հաճախ իրենց աշխատանքն անում են մակերեսային ձևով, ձևականություններ են անում, հետևում են կանոնակարգերին և կարգախոսներ են հնչեցնում, բայց չեն գնում աշխատանքը տեղում ստուգելու, չեն դիտարկում և հարցնում յուրաքանչյուր վերակացուի մասին կամ ժամանակին չեն հարցնում, թե ինչ են արել այդ վերակացուները, ինչպիսին են նրանց գործողություններն ուղղորդող սկզբունքները, և ինչպիսին են հետագա արդյունքները։ Արդյունքում նրանք լիովին անտեղյակ են, թե իրականում ովքեր են այն մարդիկ, որոնց իրենք օգտագործում են, և թե ինչ են նրանք արել։ Ուստի, երբ այս վերակացուները գաղտնի կերպով դեմ են գնում Աստծու տան աշխատանքային կարգավորումներին և գործում են իրենց ձևով, կեղծ առաջնորդողները ոչ միայն չգիտեն այդ մասին, այլև նույնիսկ փորձում են պաշտպանել վերակացումներին։ Նույնիսկ եթե լսում են այդ մասին, նրանք չեն ուսումնասիրում և արագորեն չեն լուծում դա։ Կեղծ առաջնորդողները, մի կողմից, իրավասու չեն իրենց աշխատանքում, իսկ մյուս կողմից՝ անփույթ են իրենց պարտավորություններում։ Եկեք մի օրինակ բերենք։ Մի առաջնորդող որպես տնկելու մասնագետ ընտրեց մեկին, ով դուրս էր թողնվել մեկ այլ թիմից։ Նա չստուգեց՝ արդյոք այդ անձն ուներ համապատասխան փորձառություն և հմտություն, արդյոք կարող էր լավ կատարել աշխատանքը, կամ արդյոք ուներ լուրջ և պատասխանատու վերաբերմունք, և նրան այդ պաշտոնում նշանակելուց հետո լիովին չստուգված թողեց՝ ասելով. «Գնա՛ և սկսիր բանջարեղեն տնկել։ Դու կարող ես ընտրել սերմերը, իսկ ես կհաստատեմ ցանկացած գումար, որը կծախսես։ Պարզապես արա՛ այս աշխատանքն այնպես, ինչպես հարմար ես գտնում»։ Առաջնորդողն ասաց սա, և ուստի այս վերակացուն սկսեց կատարել աշխատանքն այնպես, ինչպես հարմար էր գտնում։ Նրա առաջին առաջադրանքը սերմերն ընտրելն էր։ Երբ առցանց ստուգեց, հայտնաբերեց. «Պարզապես չափազանց շատ տարատեսակ բանջարեղեններ կան. այս հսկայական աշխարհը լի է արտասովոր բաներով։ Սերմեր ընտրելը բավականին զվարճալի է։ Ես նախկինում երբեք այս աշխատանքը չեմ արել և չգիտեի, որ այսքան կհետաքրքրվեմ դրանով։ Քանի որ այսքան հետաքրքրված եմ, պարզապես հնարավոր ամեն ի՛նչ կանեմ»։ Նա բացեց լոլիկի սերմերի բաժինը և ուղղակի ապշեց։ ամենատարբեր տեսակներ կային և ամենատարբեր չափեր, իսկ գույնի առումով՝ կարմիր, դեղին և կանաչ։ Մի տեսակը նույնիսկ բազմագույն էր. նա երբեք նման բան չէր տեսել, և սա իսկապես ընդլայնեց նրա մտահորիզոնը։ Բայց ինչպե՞ս պետք է ընտրեր ճիշտ սերմերը։ Նա որոշեց յուրաքանչյուր տեսակից մի քիչ տնկել, հատկապես բազմագույն տեսակից, որն այնքան յուրահատուկ տեսք ուներ։ Վերակացուն ընտրեց լոլիկի ավելի քան 10 տեսակ՝ տարբեր չափերի, գույների և ձևերի։ Լոլիկի սերմերն ընտրելուց հետո ժամանակն էր նույնն անել սմբուկի համար։ Սովորաբար, մարդիկ սմբուկի երկար և մանուշակագույն կամ սպիտակ տեսակներն են ուտում, բայց նա մտածեց. «Սմբուկները չպետք է սահմանափակվեն միայն այս երկու տեսակով։ Կանաչ, նախշավոր, երկար, կլոր և օվալաձև տեսակներ կան։ Յուրաքանչյուր տեսակից մի քիչ կընտրեմ, որպեսզի բոլորը կարողանան ընդլայնել իրենց մտահորիզոնը և բոլոր տարատեսակ սմբուկներն ուտել։ Որպես վերակացու՝ տեսեք, թե սերմեր ընտրելիս որքան հմուտ և համարձակ եմ, որքան հոգատար եմ եղբայրների և քույրերի հանդեպ՝ բավարարելով բոլորի ճաշակը»։ Այնուհետև նա սոխի սերմեր ընտրեց։ Այդտեղ սոխի ընդհանուր առմամբ 14 տեսակ կար, և նա դրանք բոլորն ընտրեց, իսկ երբ ավարտեց, իրեն միանգամայն բավարարված զգաց։ Արդյոք այս ղեկավարը «համարձա՞կ» է։ Ո՞վ կհամարձակվեր այդքան շատ տեսակներ ընտրել։ Ավելի ուշ Ես շարունակեցի մանրամասն վերլուծել այս հարցը, և ինչ-որ մեկը նույնիսկ ասաց. «Այդտեղ միայն 14 տեսակ չկա։ Կան ևս մի քանիսը, որոնք նա չի ընտրել»։ Նա նկատի ուներ, որ 14 տեսակն այնքան էլ շատ չէր, և որ կային նաև ուրիշներ, որոնք վերակացուն չէր ընտրել, ուստի նա ոչ մի սխալ բան չէր արել։ Մի՞թե այսպես ասող մարդը դանդաղամիտ չէ։ Սա դանդաղամիտ լինել է, մարդկային լեզուն չհասկանալ և անտեղյակ լինել, թե ինչու էի այդ հարցը մանրամասն վերլուծում։ Սոխի սերմերն ընտրելուց հետո վերակացուն ընտրեց նաև կարտոֆիլի առնվազն ութ տեսակ։ Ո՞րն էր նրա նպատակը՝ այդքան շատ տեսակներ ընտրելիս։ Բոլորի մտահորիզոնն ընդլայնելը և նրանց տարբեր համեր ճաշակել տալը։ Վերակացուն հավատում էր, որ սերմերի ընտրությունը պետք է հիմնված լինի եղբայրներին և քույրերին օգուտ բերելու սկզբունքի վրա։ Ի՞նչ եք մտածում նրա դրդապատճառի մասին։ Մի՞թե բոլորի անունից մտածելու և բոլորին ծառայելու դիրքորոշման հիման վրա գործելն Աստծու տան պահանջած սկզբունքն է։ (Ո՛չ։) Այդ դեպքում ո՞րն է Աստծու տան սկզբունքը սերմերի ընտրության հարցում։ Մի՛ տնկեք որոշ տարօրինակ և հազվագյուտ տեսակներ, որոնք մենք սովորաբար չենք ուտում։ Ինչ վերաբերում է սովորաբար ուտվող տեսակներին, եթե նախկինում դրանք չենք տնկել և չգիտենք՝ արդյոք հարմար են տեղի հողին և կլիմային, ընտրեք մեկ կամ երկու տեսակ, առավելագույնը՝ երեք կամ չորս։ Նախ՝ դրանք պետք է հարմար լինեն տեղի հողին և կլիմային. երկրորդ՝ պետք է հեշտ աճող լինեն և հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ կայուն. երրորդ՝ պետք է սերմեր տան հաջորդ տարվա համար. վերջապես՝ պետք է լավ բերք տան։ Եթե դրանք համեղ են, բայց տված բերքը վատն է, ուրեմն հարմար չեն։ Դատելով սերմերի ընտրության հարցից՝ այս վերակացուն սկզբունքներին համապատասխա՞ն գործեց։ Արդյոք նա փնտրե՞ց։ Արդյոք հնազանդվե՞ց։ Հաշվի առա՞վ Աստծու տունը։ Արդյոք նա գործե՞ց այն վերաբերմունքով, որը պետք է ունենար՝ իր պարտավորությունը կատարելիս։ (Ո՛չ։) Պարզ է, որ նա կամայականորեն վատ բաներ էր անում՝ բացահայտորեն հակառակելով Աստծու տան աշխատանքային կարգավորումներին և գործելով իր ձևով։ Նա այսկերպ վատնում էր Աստծու ընծաները՝ բավարարելու իր անձնական հետաքրքրասիրությունն ու զվարճանալու ցանկությունը, և նման կարևոր առաջադրանքին վերաբերվում էր որպես խաղի, բայց նրա կեղծ առաջնորդողը նրան թույլ էր տալիս անել այն, ինչ կամենում էր՝ առանց հարցաքննելու կամ միջամտելու։ Երբ նրան հարցրին. «Քո ընտրած ղեկավարն իրականում որևէ աշխատանք արե՞լ է։ Որո՞նք էին արդյունքները։ Արդյոք դու օգնեցի՞ր նրան՝ զննում իրականացնելով, երբ բանը հասավ սերմերի ընտրությանը»։ Նա ուշադրություն չդարձրեց այդ հարցերին և միայն ասաց. «Սերմերը տնկվել են, տնկման ժամանակ մենք այցելել ենք տեղամաս»։ Նա չէր հոգում որևէ այլ խնդրի մասին։ Ի վերջո ինչպե՞ս բացահայտվեց այս վերակացուի խնդիրը։ Նա ելակներ տնկեց, և համաձայն համապատասխան տեխնիկական պահանջների՝ ելակի բույսերը չպետք է ծածկվեն և չպետք է թույլ տրվի, որ առաջին տարում պտուղ տան, և բոլոր ծաղիկները պետք է հեռացվեն։ Հակառակ դեպքում երկրորդ տարում պտուղ չի լինի, և նույնիսկ եթե առաջին տարում պտուղ լինի, շատ քիչ կլինի։ Թեև մասնագետներն այդ մասին վերակացուին ասացին, նա չլսեց։ Նրա պատճառաբանությունը հիմնված էր համացանցի այն տեղեկության վրա, որն ասում էր, թե առաջին տարում ընդունելի է ելակի բույսերը ծածկել պլաստիկ թաղանթով և թույլ տալ, որ պտուղ տան։ Արդյունքն այն եղավ, որ դրանք սերմերով պատված տարբեր անձև փոքր ելակներ տվեցին՝ որոշները՝ թթու, որոշները՝ քաղցր, իսկ որոշները՝ անհամ. բոլոր տեսակներից կային։ Խնդիրն այդքան լուրջ էր դարձել, սակայն այնտեղի կեղծ առաջնորդողներն ամբողջությամբ անտեսեցին դա։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք մտածում էին՝ միևնույն է, իրենք չեն ուտելու այդ ելակները, ուստի նախընտրեցին խնդիրն անտեսել։ Մի՞թե ինչ-որ բան չուտելը նշանակում է, որ չպետք է հոգան դրա մասին։ Իսկ ի՞նչ կասեք կարտոֆիլի և սոխի մասին, որոնք նրանք ուտելու էին. հոգացի՞ն դրանց մասին։ Այս կեղծ առաջնորդողներից ոչ մեկը չհոգաց։ Նրանք պարզապես նայում էին, թե ինչպես է վերակացուն անում այն, ինչ կամենում է։ Մի օր այցելեցի նրանց, և ինչ-որ մեկը հայտնեց, որ հազարը հնացել է, և եթե շուտով չհավաքեն, ոչ ոք չի կարողանա ուտել, և այն կփչանա։ Սակայն վերակացուն պնդեց թողնել այն և ասաց, որ եթե հավաքեն, ստիպված կլինեն այլ բանջարեղեն տնկել, ինչն իրեն անհանգստացնող էր թվում։ Չնայած այս մասին իմանալուն՝ կեղծ առաջնորդողները ոչինչ չարեցին։ Ի վերջո Վերևը ստիպված էր հրամայել նրանց արագ հավաքել հազարը և լուծել իրավիճակը. հակառակ դեպքում հազարը կզբաղեցներ հողը և թույլ չէր տա ամառային բանջարեղեն տնկել։ Չնայած աշխատանքում նման էական խնդրի ծագմանը՝ կեղծ առաջնորդողներից ոչ մեկը դրա վերաբերյալ ոչինչ չարեց։ Նրանք չափազանց վախենում էին մարդկանց վիրավորելուց։ Քանի որ ղեկավարն առաջխաղացում էր ստացել կեղծ առաջնորդողի կողմից, և նա իր աշխատանքն առաջխաղացումից հետո երբեք չէր ստուգել, թույլ էր տվել ազատ գործել, աջակցել և թիկունք էր կանգնել իրեն, իսկ մյուս առաջնորդողները չէին համարձակվել միջամտել և իր հետ ձեռք ձեռքի տված էին աշխատել, ի վերջո այդքան շատ խնդիրներ ծագեցին։ Սա այն աշխատանքն է, որն արեցին առաջնորդողները։ Կարո՞ղ են արդյոք նրանք դեռ առաջնորդողներ կոչվել։ Չնայած հենց նրանց քթի տակ նման լուրջ խնդիր էր տեղի ունենում, նրանք դա որպես խնդիր չճանաչեցին, էլ չենք խոսում այն լուծելու մասին։ Մի՞թե սրանք կեղծ առաջնորդողներ չեն։ (Այո, այդպես է։) Մի կողմից՝ նրանք մարդկանց հաճեցնողներ էին և վախենում էին ուրիշներին վիրավորելուց։ Մյուս կողմից՝ նրանք չգիտեին, թե որքան լուրջ էր խնդիրը, նրանք չունեին ճշգրիտ դատողություն, չգիտեին, որ դա խնդիր է և տեղյակ չէին, որ այս աշխատանքն իրենց պարտականությունների շրջանակում է։ Մի՞թե նրանք անպետքներ և վատնողներ չեն։ Մի՞թե սա պարտականության զանցառություն չէ։ (Այո։) Սա չորրորդ իրավիճակն է։ Վերակացուները դեմ են գնում Աստծու տան աշխատանքային կարգավորումներին և գործում իրենց ձևով։ Մենք բերել ենք մի օրինակ, որը մերկացնում է այս հարցում կեղծ առաջնորդողների՝ իրենց պարտականության մեջ թերանալու դրսևորումը և լույս է սփռում կեղծ առաջնորդողների բնական էության վրա։
V. Ինչպես են կեղծ առաջնորդողները վերաբերվում այն վերակացուներին, որոնք հակաքրիստոսներ են և ստեղծում են անկախ թագավորություններ
Մեկ այլ իրավիճակ է, երբ վերակացուներն ապստամբում են իրենց վերադասների դեմ և անկախ թագավորություններ ստեղծում. այս վերակացուները հակաքրիստոսներ են։ Կեղծ առաջնորդողներն ի վիճակի չեն խաղալու վերահսկողների դերը, երբ խոսքը վերաբերում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են վերակացուների՝ ցածր որակ ունենալը, վատ մարդկայնություն ունենալը կամ կամայականորեն վատ բաներ անելը։ Նրանք նաև արագորեն չեն ստուգում և հարցնում այն աշխատանքի մասին, որն անում են այս տեսակի վերակացուները, և նրանց խնդիրների մասին՝ որոշելու համար նրանց համապատասխանությունը։ Նմանապես, կեղծ առաջնորդողներն է՛լ ավելի անկարող են թափանցել հակաքրիստոսների բնական էության մեջ, որոնք չարագուշակ և դաժան մարդիկ են։ Նրանք ոչ միայն չեն կարող են թափանցել դրա մեջ, այլև միևնույն ժամանակ որոշ չափով վախենում են այս մարդկանցից և փոքր-ինչ անօգնական ու անզոր են, այն աստիճան, որ հաճախ հակաքրիստոսները նրանց քթից բռնած տանում են։ Որքա՞ն լուրջ կարող է սա դառնալ։ Հակաքրիստոսները կարող են կեղծ առաջնորդողների աշխատանքային տարածքներում խառնախմբեր ձևավորել՝ ներգրավելով իրենց սեփական ուժերը և, ստեղծելով անկախ թագավորություններ, ի վերջո կարող են վերցնել իշխանությունը, սկսել հրամաններ տալ և կեղծ առաջնորդողներին դարձնել անվանական ղեկավարներ։ Այս կեղծ առաջնորդողներն ինչ-որ ձևով անտեղյակ են մնում այն բաներից, որոնք հակաքրիստոսները որոշում են և որոնց մասին գիտեն և դրանց վերաբերյալ խավարի մեջ են։ Նրանք այս բաների մասին տեղեկանում են միայն այն բանից հետո, երբ ինչ-որ բան է պատահում, և ինչ-որ մեկն իրենց հայտնում է այդ մասին, բայց այդ ժամանակ արդեն չափազանց ուշ է լինում։ Կեղծ առաջնորդողները նույնիսկ հարցնում են հակաքրիստոսներին՝ ինչու իրենց չեն տեղեկացրել, և նրանց պատասխանն է. «Ի՞նչ օգուտ քեզ ասելուց։ Դու ոչ մի բանի մասին որոշումներ կայացնել չես կարող, ուստի կարիք չկար քեզ հետ քննարկելու, մենք ինքներս ենք կայացրել որոշումը։ Նույնիսկ եթե տեղեկացրած լինեինք, հաստատապես կհամաձայնեիր։ Ի՞նչ կարծիք կարող էիր ունենալ»։ Կեղծ առաջնորդողներն անօգնական են նման հարցերում։ Եթե դու չես կարողանում զանազանել, լուծել կամ գլուխ հանել այս հակաքրիստոսներից, դու պետք է նրանց մասին հայտնես Վերևին, բայց նույնիսկ դա չես համարձակվում անել. մի՞թե դու անպետք չես։ (Այո։) Նման հարցերի բախվելիս այս մեծ անպետքները պարզապես գալիս են Ինձ մոտ՝ արցունքներով բողոքելու՝ տրտնջալով. «Դա իմ մեղքը չէ. այդ որոշումը ես չեմ կայացրել։ Նրանց կայացրած որոշումը ճիշտ էր, թե ոչ, ոչ մի կապ չունի ինձ հետ, որովհետև նրանք ինձ չեն տեղեկացրել կամ ինձ այդ մասին չեն ասել, երբ արել են»։ Ի՞նչ նկատի ունեն նրանք։ (Նրանք խուսափում են պարտականությունից։) Որպես առաջնորդող՝ դու պետք է իմանաս և ըմբռնես այս հարցերը։ Եթե հակաքրիստոսները քեզ չեն տեղեկացնում բաների մասին, ինչո՞ւ դու նախաձեռնություն չես ցուցաբերում և ինքդ չես հարցնում։ Որպես առաջնորդող՝ դու պետք է կազմակերպես, ղեկավարես և որոշումներ կայացնես յուրաքանչյուր հարցի շուրջ։ Եթե նրանք քեզ որևէ բանի մասին չեն տեղեկացնում և ինքնուրույն են որոշումներ կայացնում՝ հետագայում քեզ ստորագրելու համար հաշիվ-ապրանքագրեր ուղարկելով՝ մի՞թե նրանք չեն յուրացնում քո իշխանությունը։ Երբ կեղծ առաջնորդողները բախվում են եկեղեցու գործին խանգարող հակաքրիստոսներին, նրանք ապշահար են լինում. նրանք այնքան անօգնական են, որքան գայլի առջև կանգնած հիմարները, և անզոր կանգնում են, մինչ իրենց անվանական վերակացուներ են դարձնում և յուրացնում իրենց իշխանությունը։ Նրանք ոչ մի բան չեն կարող անել դրա վերաբերյալ. ինչպիսի՜ անօգուտ թշվառների խումբ։ Նրանք չեն կարողանում լուծել խնդիրները, չեն կարողանում զանազանել կամ մերկացնել հակաքրիստոսներին և հաստատապես չեն կարողանում սահմանափակել նրանց, երբ որևէ չար գործ են կատարում։ Միևնույն ժամանակ, նրանք Վերևին չեն հայտնում այս խնդիրների մասին։ Մի՞թե սրանք անպետքներ չեն։ Ի՞նչ օգուտ քեզ առաջնորդող ընտրելուց։ Հակաքրիստոսները կամայականորեն վատ բաներ են անում, բացահայտորեն վատնում են ընծաները և ձևավորում են ուժեր, որոնք գլխավորում են, և եկեղեցու ներսում ստեղծում են անկախ թագավորություններ. մինչդեռ դու բոլորովին չես վերահսկում, մերկացնում, զսպում նրանց կամ գլուխ հանում նրանցից, սակայն գալիս ես Ինձ մոտ՝ բողոքելու։ Ինչպիսի՞ առաջնորդող ես դու։ Իսկապես անպետք ես։ Անկախ նրանից՝ ինչ են նրանք անում, հակաքրիստոսների գլխավորած այս հանցախմբերն իրենց միջև գաղտնի քննարկումներ են անցկացնում և ապա որոշումներ են կայացնում՝ առանց լիազորության։ Նրանք նույնիսկ առաջնորդողներին իրավունք չեն տալիս իմանալու, թե ինչ է կատարվում, էլ չենք խոսում որոշումներ կայացնելու իրավունքի մասին։ Նրանք ուղղակիորեն անտեսում են առաջնորդողներին՝ իրենց ձեռքում պահելով ողջ իշխանությունը և տալով բոլոր հրամանները։ Ի՞նչ են անում նրանց կառավարելու հանձնարարություն ունեցող առաջնորդողներն այս ամենի մեջտեղում։ Նրանք բացարձակապես չեն ստուգում, վերահսկում, կառավարում այս աշխատանքը կամ որոշումներ կայացնում դրա վերաբերյալ։ Ի վերջո նրանք հակաքրիստոսներին թույլ են տալիս վերցնել իշխանությունը և իրենց կառավարել վերևից։ Մի՞թե այս խնդիրը կեղծ առաջնորդողների աշխատանքից չի առաջանում։ Ո՞րն է այս խնդրի էությունը։ Որտեղի՞ց է այն բխում։ Այն բխում է նրանից, որ կեղծ առաջնորդողները ցածր որակ ունեն, չունեն աշխատանքային կարողություն, իսկ հակաքրիստոսներն ամենևին հաշվի չեն նստում նրանց հետ։ Հակաքրիստոսները մտածում են. «Ի՞նչ կարող ես անել որպես առաջնորդող։ Ես, միևնույն է, չեմ լսի քեզ և կշարունակեմ շրջանցել՝ բաներ անելու համար։ Եթե դու այս մասին Վերևին հայտնես, մենք կտանջե՛նք քեզ»։ Կեղծ առաջնորդողները չեն համարձակվում հայտնել նման հարցերի մասին։ Կեղծ առաջնորդողները ոչ միայն աշխատանքային կարողություն չունեն, այլև չունեն սկզբունքները պահպանելու քաջություն, նրանք վախենում են մարդկանց վիրավորելուց և լիովին զուրկ են հավատարմությունից։ Մի՞թե սա լուրջ խնդիր չէ։ Եթե նրանք իսկապես որոշակի որակ ունենային և հասկանային ճշմարտությունը, ապա տեսնելով, որ այս մարդիկ վատն են, կասեին. «Ես չեմ համարձակվում նրանց միայնակ մերկացնել, ուստի կհաղորդակցվեմ մի քանի եղբայրների և քույրերի հետ, որոնք ավելի շատ են հետամուտ լինում և հասկանում ճշմարտությունը՝ լուծելու այս խնդիրները։ Եթե նրանց հետ հաղորդակցվելուց հետո մենք դեռ չկարողանանք գլուխ հանել հակաքրիստոսներից, ես խնդրի մասին կհայտնեմ Վերևին և թույլ կտամ լուծել այն։ Ես ուրիշ ոչինչ չեմ կարող անել, բայց նախ պետք է պաշտպանեմ Աստծու տան շահերը. այն հարցերը, որոնց մեջ թափանցել եմ, և այն խնդիրները, որոնք բացահայտել եմ, բացարձակապես չպետք է թույլ տրվի, որ շարունակեն զարգանալ»։ Մի՞թե դա խնդիրը լուծելու միջոց չէ։ Մի՞թե դա չի կարող համարվել նաև սեփական պարտականության կատարում։ Եթե դու կարողանայիր անել սա, ապա Վերևը չէր ասի, որ ցածր որակ ունես և չունես աշխատանքային կարողություն։ Սակայն դու նույնիսկ չես կարողանում Վերևին հայտնել խնդիրների մասին, ուստի բնութագրվում ես որպես անպետք և կեղծ առաջնորդող։ Դու ոչ միայն ցածր որակ ունես և չունես աշխատանքային կարողություն, այլև նույնիսկ հավատք և քաջություն չունես՝ ապավինելու Աստծուն՝ մերկացնելու հակաքրիստոսներին և պայքարելու նրանց դեմ։ Մի՞թե դու անպետք չես։ Արդյոք նրանք, ում իշխանությունը հակաքրիստոսները յուրացրել են, խղճալի՞ են. նրանք կարող են խղճալի հնչել. նրանք ոչ մի վատ բան չեն արել, և իրենց աշխատանքում շատ զգույշ են, շատ են վախենում սխալներ թույլ տալուց, էտվելուց և եղբայրների ու քույրերի կողմից արհամարհվելուց։ Սակայն ի վերջո հակաքրիստոսները նրանց իշխանությունը լիովին յուրացնում են հենց նրանց աչքի առջև, նրանց ասած ոչ մի բան ազդեցություն չի ունենում, և իրականում նշանակություն չունի՝ նրանք այնտեղ են, թե ոչ։ Նրանք կարող են մակերեսորեն խղճալի թվալ, բայց իրականում բավականին ատելի են։ Ասա՛ Ինձ, կարո՞ղ է արդյոք Աստծու տունը լուծել այն խնդիրները, որոնք մարդիկ չեն կարող։ Արդյոք մարդիկ պե՞տք է Վերևին հայտնեն խնդիրների մասին։ (Այո, պետք է։) Աստծու տանը չկան խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել, և Աստծու խոսքերը ցանկացած հարց կարող են լուծել։ Արդյոք ունե՞ս ճշմարիտ հավատք առ Աստված։ Եթե նույնիսկ այս մի փոքր հավատքը չունես, ինչպե՞ս ես որակավորված առաջնորդող լինելու։ Մի՞թե դու անօգուտ թշվառ չես։ Խոսքը միայն կեղծ առաջնորդող լինելու մասին չէ։ Դու չունես անգամ ամենահիմնական հավատքն առ Աստված։ Դու չհավատացո՛ղ ես և արժանի չես առաջնորդող լինելու։
Ինչ վերաբերում է առաջնորդողների և աշխատողների չորրորդ պարտականությանը, մենք թվարկել ենք հինգ իրավիճակ՝ մերկացնելու համար, թե ինչպես են կեղծ առաջնորդողները մոտենում տարբեր աշխատանքներին և վերակացուներին։ Հիմնվելով այս հինգ իրավիճակների վրա՝ մենք մանրամասն վերլուծեցինք կեղծ առաջնորդողների չափազանց ցածր որակի, անիրավասության և իրական աշխատանք կատարելու անկարողության տարբեր դրսևորումները։ Այսկերպ հաղորդակցվելով՝ արդյոք ձեզ համար փոքր-ինչ ավելի պա՞րզ է, թե ինչպես զանազանել կեղծ առաջնորդողներին։ (Այո։) Լավ ուրեմն, եկեք այսօր մեր հաղորդակցությունն այստեղ ավարտենք։ Ցտեսությո՛ւն։
23-ը հունվարի, 2021թ.