Մովաբի սերունդների փրկության նշանակությունը

Այս երկու-երեք տարվա աշխատանքի ընթացքում դատաստանի գործի մեջ այն, ինչ պետք է իրականացված լիներ ձեր նկատմամբ, հիմնականում արդեն իրականացվել է։ Շատ մարդիկ հրաժարվել են իրենց ապագայի որոշ հեռանկարներից և ճակատագրից։ Այնուամենայնիվ, երբ նշվում է, որ դուք Մովաբի սերունդներն եք, ձեզանից շատերը չեն կարողանում տանել դա․ ձեր դիմագծերն աղավաղվում են, ձեր բերանները ծռվում են, և ձեր աչքերը քարանում են։ Դուք պարզապես չեք կարող հավատալ, որ Մովաբի սերունդներն եք։ Մովաբն անիծվելուց հետո աքսորվեց այս երկիր։ Նրա ժառանգությունը փոխանցվել է սերնդեսերունդ՝ մինչև այսօր, և դուք բոլորդ նրա սերունդներն եք։ Ես ոչինչ չեմ կարող անել․ ո՞վ է քեզ ասել, որ Մովաբի տանը ծնվես։ Ես խղճում եմ քեզ և նման բան քեզ չեմ ցանկանում, բայց այս փաստը ոչ ոք չի կարող փոխել։ Դու Մովաբի սերունդն ես, և ես չեմ կարող ասել, որ դու Դավթի սերունդն ես։ Անկախ նրանից, թե ում սերունդն ես, դու միևնույն է արարած ես, թեև ցածր դիրքի արարած ես` խոնարհ ծագում ունեցող արարած։ Բոլոր արարածները պետք է զգան Աստծու ամբողջ գործը. նրանք բոլորը Նրա նվաճման առարկաներն են, և նրանք բոլորը պետք է տեսնեն Նրա արդար խառնվածքն ու զգան Նրա իմաստությունն ու ամենակարողությունը։ Այսօր դու Մովաբի սերունդն ես և պետք է ընդունես այս դատաստանն ու պատիժը․ եթե դու Մովաբի սերունդը չլինեիր, մի՞թե չպետք է նույնպես ընդունեիր այս դատաստանն ու պատիժը։ Գիտակցի՛ր սա։ Իրականում այսօր Մովաբի սերունդների վրա աշխատելն ամենաարժեքավորն ու ամենակարևորն է։ Քանի որ աշխատանքը կատարվում է ձեզ վրա, այն ունի հսկայական կարևորություն։ Եթե աշխատանքը կատարվեր Քամի սերունդների վրա, կարևոր չէր լինի, քանի որ, ի տարբերություն Մովաբի, նրանք խոնարհ ծագում չունեն։ Նոյի երկրորդ որդու՝ Քամի սերունդները միայն անիծված են․ նրանք չեն ծագել շնությունից Նրանք պարզապես ցածր դիրք ունեն, որովհետև Նոյը նրանց անիծել էր՝ լինելու ծառաների ծառաները։ Նրանք ցածր դիրք ունեն, սակայն նրանց սկզբնական արժեքը ցածր չէր։ Մովաբի մասին խոսելիս մարդիկ գիտեն, որ նրա սկզբնական դիրքը ցածր էր, քանի որ նա ծնվել էր շնությունից։ Թեև Ղովտի դիրքը շատ բարձր էր, Մովաբը սերում էր Ղովտից և նրա դուստրից։ Ղովտին արդար անվանեցին, սակայն Մովաբը, այնուամենայնիվ, անիծված էր։ Մովաբը ցածր արժեք ուներ և ցածր դիրք, և նույնիսկ եթե նա անիծված չլիներ, միևնույն է, պիղծ կլիներ, ուստի, տարբերվում էր Քամից։ Նա չճանաչեց Եհովային, այլ դիմադրեց և ապստամբեց Եհովայի դեմ և այդպիսով ընկավ ամենախավար վայրերը։ Այժմ Մովաբի սերունդների հետ աշխատելը նշանակում է փրկել նրանց, ովքեր ընկել են ամենամեծ խավարի մեջ։ Թեև նրանք անիծված էին, Աստված կամենում է փառք ձեռք բերել նրանցից, որովհետև սկզբում նրանք բոլորը մարդիկ էին, որոնց սրտերում Աստված չկար․ միայն ստիպելով նրանց, ովքեր իրենց սրտերում Աստված չունեն, Նրան հնազանդվելն ու սիրելն է իրական նվաճումը, և նման աշխատանքի պտուղն ամենաարժեքավորն ու ամենահամոզիչն է։ Միայն սա է փառք ձեռք բերելը. սա է այն փառքը, որն Աստված ցանկանում է ձեռք բերել վերջին օրերում։ Թեև այս մարդիկ ցածր դիրք ունեն, այն, որ նրանք այժմ կարողանում են ստանալ այսպիսի մեծ փրկություն, իսկապես Աստծու կողմից վեհացում է։ Այս աշխատանքը շատ նշանակալից է, և հենց դատաստանի միջոցով է, որ Նա ձեռք է բերում այս մարդկանց։ Նրա մտադրությունն այս մարդկանց պատժելը չէ, այլ նրանց փրկելը։ Եթե վերջին օրերում Նա դեռևս նվաճման գործը կատարելիս լիներ Իսրայելում, դա անարժեք կլիներ․ անգամ եթե այն պտուղ տար, այն արժեք կամ մեծ նշանակություն չէր ունենա, և Նա չէր կարողանա ստանալ ամբողջ փառքը։ Ձեզ վրա աշխատելը նշանակում է աշխատել նրանց վրա, ովքեր ընկել են ամենախավար վայրերը, նրանց վրա, ովքեր ամենահետամնացն են։ Այս մարդիկ չեն ընդունում, որ Աստված գոյություն ունի, և երբեք չեն իմացել, որ կա Աստված։ Այս արարածները Սատանայի կողմից այնքան են ապականվել, որ մոռացել են Աստծուն և Սատանայի կողմից կուրացվել են՝ ընդհանրապես չիմանալով, որ երկնքում կա Աստված։ Ձեր սրտերում դուք բոլորդ երկրպագում եք կուռքերի և երկրպագում եք Սատանային․ մի՞թե դուք ամենաստորն ու ամենահետամնացը չեք մարդկանցից։ Դուք մսեղիից ամենաստորն եք՝ առանց որևէ անձնական ազատության, և դուք նաև դժվարություններ եք կրում։ Դուք նաև այս հասարակության ամենացածր մակարդակի մարդիկ եք՝ զուրկ նույնիսկ հավատի ազատությունից։ Սրանում է ձեզ վրա աշխատելու կարևորությունը։ Այսօր Մովաբի սերունդների՝ ձեզ վրա կատարվող աշխատանքը նպատակ չունի ձեզ նվաստացնելու, այլ բացահայտելու այս աշխատանքի կարևորությունը։ Ձեզ համար դա մեծ վեհացում է։ Եթե մարդը ողջամտություն և խորաթափանցություն ունի, նա կասի․ «Ես Մովաբի սերունդ եմ՝ իսկապես անարժան այսօր Աստծուց նման մեծ վեհացում կամ նման մեծ օրհնություններ ստանալու համար։ Իմ բոլոր գործերում և խոսքերում, ըստ իմ կարգավիճակի ու արժեքի, ես բնավ արժանի չեմ Աստծուց եկող այդպիսի մեծ օրհնությունների։ Իսրայելացիները մեծ սեր ունեն Աստծու հանդեպ, և այն շնորհքը, որ նրանք վայելում են, Նա է պարգևել նրանց, բայց նրանց կարգավիճակը շատ ավելի բարձր է, քան մերը։ Աբրահամը շատ նվիրված էր Եհովային, իսկ Պետրոսը՝ Հիսուսին. նրանց նվիրվածությունը հարյուր անգամ ավելի մեծ էր, քան մերը։ Մեր գործողությունների հիման վրա մենք բացարձակապես արժանի չենք վայելելու Աստծու շնորհքը»։ Այս մարդկանց ծառայությունը Չինաստանում պարզապես չի կարող Աստծու առաջ ներկայացվել։ Սա լիակատար խառնաշփոթ է. այն, որ դուք հիմա այդքան շատ եք վայելում Աստծու շնորհքը, - բացառապես Աստծու վեհացումն է։ Ե՞րբ եք դուք որոնել Աստծու աշխատանքը։ Ե՞րբ եք դուք զոհաբերել ձեր կյանքն Աստծու համար։ Ե՞րբ եք դուք հոժարությամբ հրաժարվել ձեր ընտանիքից, ձեր ծնողներից և ձեր երեխաներից։ Ձեզանից ոչ ոք մեծ գին չի վճարել։ Եթե Սուրբ Հոգին ձեզ դուրս բերած չլիներ, ձեզանից քանի՞սը կարող էին ամեն ինչ զոհաբերել։ Մինչև այսօր դուք հետևել եք միայն հարկադրանքով և ճնշման տակ։ Ո՞ւր է ձեր հավատարմությունը։ Ո՞ւր է ձեր հնազանդությունը: Ձեր գործողությունների հիման վրա` դուք վաղուց պետք է կործանված լինեիք՝ բոլորդ իսպառ վերացված: Ի՞նչն է ձեզ արժանացնում վայելելու այսպիսի մեծ օրհնությունները։ Դուք բնավ արժանի չեք։ Ձեզանից ո՞վ է իր սեփական ուղին կերտել։ Ձեզանից ո՞վ է ինքնուրույն գտել ճշմարիտ ուղին։ Դուք բոլորդ ծույլ և որկրամոլ թշվառներ եք, որոնք անձնատուր են լինում հարմարավետությանը։ Ի՞նչ եք կարծում՝ դուք վե՞հ եք։ Ի՞նչ ունեք պարծենալու։ Նույնիսկ եթե անտեսենք այն, որ դուք Մովաբի սերունդներն եք, մի՞թե ձեր բնույթը կամ ձեր ծննդավայրը բարձրագույն տեսակի են։ Նույնիսկ եթե անտեսենք այն, որ դուք նրա սերունդներն եք, մի՞թե դուք բոլորդ ամբողջությամբ Մովաբի սերունդները չեք։ Կարո՞ղ է փաստերի ճշմարտությունը փոխվել։ Արդյո՞ք ձեր բնույթի բացահայտումն այժմ խեղաթյուրում է փաստերի ճշմարտությունը։ Նայե՛ք ձեր ստորաքարշությանը, ձեր կյանքերին և ձեր բնավորություններին․ մի՞թե չգիտեք, որ մարդկության մեջ դուք ամենաստորն եք։ Ի՞նչ ունեք պարծենալու։ Նայե՛ք ձեր դիրքին հասարակության մեջ։ Մի՞թե դուք դրա ամենացածր մակարդակի վրա չեք։ Կարծում եք՝ ես սխա՞լ եմ ասել։ Աբրահամը զոհաբերեց Իսահակին․ դուք ի՞նչ եք զոհաբերել։ Հոբն ամեն ինչ զոհաբերեց․ դուք ի՞նչ եք զոհաբերել։ Այնքան շատ մարդիկ են զոհաբերել իրենց՝ տալով իրենց կյանքը և թափելով արյուն՝ ճշմարիտ ճանապարհը փնտրելու համար։ Դուք վճարե՞լ եք այդ գինը։ Համեմատության համար դուք ամենևին արժանի չեք նման մեծ շնորհքը վայելելու։ Արդյո՞ք ձեզ կվիրավորի, եթե այսօր ասվի, որ դուք Մովաբի սերունդն եք։ Ձեզ չափազանց բարձր մի՛ համարեք։ Դու պարծենալու բան չունես։ Այսքան մեծ փրկություն, այսքան մեծ շնորհք է ձեզ տրվում անվճար։ Դուք ոչինչ չեք զոհաբերել, բայց ազատորեն վայելում եք շնորհքը։ Դուք չե՞ք ամաչում։ Արդյո՞ք այս ճշմարիտ ուղին մի բան է, որ դուք ինքներդ եք որոնել և գտել։ Մի՞թե Սուրբ Հոգին չէր, որ ստիպեց ձեզ ընդունել այն։ Դուք երբեք չեք ունեցել որոնող սրտեր, առավել ևս՝ ճշմարտություն որոնող և փափագող սրտեր։ Դուք պարզապես նստել և վայելել եք այն․ այս ճշմարտությունը դուք ձեռք եք բերել առանց նվազագույն ջանք անգամ գործադրելու։ Ի՞նչ իրավունք ունեք դուք բողոքելու։ Մի՞թե դու կարծում ես, որ - ամենաբարձր արժեքն ունես։ Համեմատած նրանց հետ, ովքեր զոհաբերեցին իրենց ամբողջ կյանքը և թափեցին իրենց արյունը, դուք ի՞նչ ունեք բողոքելու։ Ձեզ հիմա ոչնչացնելը ճիշտ և բնական կլիներ։ Դուք չունեք այլ տարբերակ, քան հնազանդվել և հետևել։ Դուք պարզապես արժանի չեք։ Ձեզանից շատերը կանչվել են, բայց եթե ձեր միջավայրը ձեզ չստիպեր, կամ եթե ձեզ չկանչեին, դուք բոլորովին հոժարակամ չէիք լինի դուրս գալ։ Ո՞վ է պատրաստ ընդունելու նման հրաժարումը։ Ո՞վ է պատրաստ հրաժարվելու մսեղիի հաճույքներից։ Դուք բոլորդ մարդիկ եք, ովքեր անձնատուր են լինում հարմարավետությանը և փնտրում են շքեղ կյանք։ Դուք այնքան մեծ օրհնություններ եք ստացել. ուրիշ ի՞նչ ունեք ասելու։ Ի՞նչ բողոքներ ունեք։ Ձեզ թույլ է տրվել վայելել երկնքի ամենամեծ օրհնություններն ու ամենամեծ շնորհքը, և այնպիսի աշխատանք, որը երբեք երկրի վրա չի արվել, այսօր ձեզ է հայտնվում։ Մի՞թե սա օրհնություն չէ։ Դուք այսօր պատժվում եք, որովհետև դիմադրել եք Աստծուն և ապստամբել Նրա դեմ։ Այս պատժի շնորհիվ դուք տեսել եք Աստծու ողորմությունն ու սերը և ավելին՝ Նրա արդարությունն ու սրբությունը։ Այս պատժի և մարդկության պղծության պատճառով դուք տեսել եք Աստծու մեծ զորությունը, ինչպես նաև տեսել եք Նրա սրբությունն ու մեծությունը։ Մի՞թե սա ամենահազվագյուտ ճշմարտությունը չէ։ Մի՞թե սա իմաստալից կյանք չէ։ Աստծու կատարած գործը լի է իմաստով։ Այսպիսով, որքան ցածր է ձեր դիրքը, այնքան ավելի է ապացուցում, որ դուք վեհացվում եք Աստծու կողմից, և այնքան ավելի է ապացուցում Նրա աշխատանքի մեծ արժեքը ձեզ վրա այսօր: Դա պարզապես անգին գանձ է, որը չի կարողձեռք բերվել որևէ այլ վայրում։ Դարաշրջաների ընթացքում ոչ ոք չի վայելել նման մեծ փրկություն։ Այն փաստը, որ ձեր դիրքը ցածր է, ցույց է տալիս, թե որքան մեծ է Աստծու փրկությունը, և ցույց է տալիս, որ Աստված հավատարիմ է մարդկությանը․ Նա փրկում է, Նա չի կործանում։

Չինացիները երբեք չեն հավատացել Աստծուն. նրանք երբեք չեն ծառայել Եհովային և երբեք չեն ծառայել Հիսուսին։ Նրանք պարզապես խոնարհվում են, խունկ ծխում, ծիսական թուղթ այրում և պաշտում Բուդդային։ Նրանք պարզապես պաշտում են կուռքերին․ բոլորը ծայրահեղ ապստամբներ են։ Այսպիսով, որքան ցածր է մարդկանց դիրքը, այնքան ավելի է երևում, որ ինչ Աստված ստանում է ձեզանից, առավել մեծ փառք է։ Ոմանք կարող են իրենց տեսանկյունից ասել. «Աստված, ո՞րն է այն գործը, որ Դու ես անում։ Այսպիսի վեհ Աստված, այսպիսի սուրբ Աստված, ինչպիսին Դու ես, մի՞թե գալիս է մի պիղծ երկիր։ Մի՞թե այդքան ցածր կարծիք ունես քո մասին։ Մենք այնքան պիղծ ենք, բայց Դու պատրաստ ես մեզ հետ լինել։ Դու պատրաստակա՞մ ես բնակվելու մեր մեջ։ Մենք այդքան ցածր դիրք ունենք, բայց Դու պատրա՞ստ ես մեզ ավարտուն դարձնել։ Եվ Դու մեզ կօգտագործե՞ս որպես օրինակներ և նմուշներ»։ Ես ասում եմ՝ Դու չես հասկանում Իմ մտադրությունները։ Դու չես հասկանում այն գործը, որը Ես ուզում եմ անել, և չես հասկանում Իմ խառնվածքը։ Այն գործի նշանակալիությունը, որը Ես պատրաստվում եմ անել, վեր է այն ընկալելու քո կարողությունից։ Կարո՞ղ է Իմ գործը համապատասխանել քո մարդկային պատկերացումներին։ Մարդկային պատկերացումների համաձայն՝ Ես պետք է ծնված լինեի մի գեղեցիկ երկրում, որպեսզի ցույց տայի, որ ունեմ բարձր կարգավիճակ, մեծ արժեք, և ցույց տայի Իմ պատիվը, սրբությունը և մեծությունը։ Եթե ես ծնված լինեի մի վայրում, որտեղ Ինձ ճանաչում են, բարձրաշխարհիկ ընտանիքում, և եթե Ես ունենայի բարձր դիրք ու կարգավիճակ, ապա Ինձ շատ լավ կվերաբերվեին։ Դա Իմ գործին օգուտ չէր բերի, և կարո՞ղ էր այդ դեպքում բացահայտվել այդպիսի մեծ փրկությունը։ Բոլոր նրանք, ովքեր տեսնում են Ինձ, կհնազանդվեին Ինձ և աղտոտված չէին լինի պղծությամբ։ Ես պետք է այսպիսի վայրում ծնված լինեի։ Սա է այն, ինչին դուք հավատում եք։ Բայց խորհեցե՛ք սրա մասին․ մի՞թե Աստված երկիր եկավ վայելքի համար, թե գործի համար։ Եթե Ես աշխատեի նման հեշտ, հարմարավետ վայրում, արդյոք կարո՞ղ էի ձեռք բերել Իմ ամբողջ փառքը։ Կկարողանայի՞ նվաճել բոլոր արարածներին։ Երբ Աստված եկավ երկիր, Նա այս աշխարհից չէր և մսեղի չդարձավ աշխարհը վայելելու համար։ Նա կծնվեր այնտեղ, որտեղ Նրա գործը կբացահայտեր Նրա խառնվածքը և կլիներ ամենաիմաստալիցը՝ անկախ նրանից՝ սուրբ, թե կեղտոտ երկիր էր։ Անկախ նրանից, թե որտեղ է Նա գործում, Նա սուրբ է։ Աշխարհում ամեն բան ստեղծվել է Նրա կողմից, թեև դրանք ապականվել են Սատանայի կողմից։ Սակայն ամեն բան դեռ Նրան է պատկանում. բոլորը Նրա ձեռքերում են։ Նա գալիս է կեղտոտ երկիր և այնտեղ գործում, որպեսզի բացահայտի Իր սրբությունը․ Նա այս ամենն անում է միայն Իր գործի համար, ինչը նշանակում է, որ Նա միայն մեծ նվաստացման է ենթարկվում նման գործ կատարելու համար, որպեսզի փրկի այդ կեղտոտ երկրի մարդկանց։ Սա կատարվում է վկայության համար, ամբողջ մարդկության համար։ Այդպիսի գործը մարդկանց ցույց է տալիս Աստծու արդարությունը և ավելի լավ կարող է ցույց տալ, որ Աստված գերագույն է։ Նրա մեծությունն ու արդարամտությունը ճշգրիտ կերպով դրսևորվում են մի խումբ խոնարհ մարդկանց փրկության մեջ, որոնց ուրիշներն արհամարհում են։ Կեղտոտ երկրում ծնվելը չի ապացուցում, որ Նա խոնարհ է․ այն պարզապես թույլ է տալիս բոլոր արարածներին տեսնել Նրա մեծությունը և մարդկության հանդեպ Նրա իրական սերը։ Որքան շատ է Նա այսպես անում, այնքան ավելի շատ է բացահայտվում Նրա մաքուր սերը, Նրա անթերի սերը մարդու հանդեպ։ Աստված սուրբ է և արդար, թեև ծնվել է պղծված երկրում և չնայած Նա ապրում է այն մարդկանց հետ, որոնք լի են պղծությամբ, ինչպես Հիսուսն ապրեց մեղավորների հետ Շնորհքի դարաշրջանում։ Մի՞թե Նրա գործի ամեն մի մաս չի արվում ամբողջ մարդկության գոյատևման համար։ Մի՞թե այդ ամենը նրա համար չէ, որ մարդկությունը կարողանա մեծ փրկություն ստանալ։ Երկու հազար տարի առաջ Նա մի քանի տարի ապրեց մեղավորների հետ։ Դա փրկագնման համար էր։ Այսօր Նա ապրում է մի խումբ խոնարհ ու կեղտոտ մարդկանց հետ։ Սա փրկության համար է։ Մի՞թե Նրա ամբողջ գործը ձեզ՝ մարդկանց համար չէ։ Եթե ոչ մարդկությանը փրկելու համար, ապա ինչո՞ւ պետք է Նա այդքան տարիներ ապրած և տառապած լիներ մեղավորների հետ մսուրի մեջ ծնվելուց հետո։ Եվ եթե ոչ մարդկությանը փրկելու համար, ապա ինչո՞ւ Նա պետք է երկրորդ անգամ վերադառնար մսեղիով, ծնվեր այս երկրում, որտեղ դևերն են հավաքվում, և ապրեր այս մարդկանց հետ, որոնք խորապես ապականվել էին Սատանայի կողմից։ Մի՞թե Աստված հավատարիմ չէ։ Նրա գործի ո՞ր մասը չի եղել մարդկության համար։ Ո՞ր մասը չի եղել ձեր բախտի համար։ Աստված սուրբ է. սա անփոփոխելի է։ Նա աղտոտված չէ կեղտով, թեև եկել է պղծված երկիր․ այս ամենը միայն կարող է նշանակել, որ Աստծու սերը մարդկության հանդեպ չափազանց անձնուրաց է, և այն տառապանքն ու նվաստացումը, որ Նա կրում է, չափազանց մեծ են։ Մի՞թե չգիտեք, թե որքան մեծ է Նրա կրած նվաստացումը ձեզ բոլորիդ և ձեր բախտի համար։ Մեծ մարդկանց կամ հարուստ ու ազդեցիկ ընտանիքների որդիներին փրկելու փոխարեն, Նա հատուկ կերպով ընտրում է նրանց փրկությունը, ովքեր խոնարհ են և արհամարհված։ Մի՞թե այս ամենը Նրա սրբությունը չէ։ Մի՞թե այս ամենը Նրա արդարությունը չէ։ Ամբողջ մարդկության գոյատևման համար Նա պատրաստ է ավելի շուտ ծնվել պղծված երկրում և կրել ամեն տեսակ նվաստացում։ Աստված իրական է․ Նա ոչ մի կեղծ գործ չի անում։ Մի՞թե աշխատանքի յուրաքանչյուր փուլ այդքան գործնական ձևով չի արվում։ Թեև բոլոր մարդիկ զրպարտում են Նրան և ասում են, որ Նա սեղան է նստում մեղավորների հետ, թեև բոլորը ծաղրում են Նրան և ասում են, որ Նա ապրում է պիղծ զավակների հետ, որ Նա ապրում է ամենաստոր մարդկանց հետ, Նա, միևնույն է, աանձնուրաց կերպով տալիս է Իրեն և այդուհանդերձ մերժվում է մարդկության մեջ։ Մի՞թե Նրա կրած տառապանքը մեծ չէ ձեր տառապանքից։ Մի՞թե Նրա կատարած աշխատանքը չի գերազանցում այն գինը, որը դուք եք վճարել։ Դուք ծնվել եք պղծված երկրում, բայց ձեռք եք բերել Աստծու սրբությունը։ Դուք ծնվել եք մի երկրում, որտեղ դևերն են հավաքվում, բայց դուք մեծ պաշտպանություն եք ստացել։ Ի՞նչ ընտրություն ունեք։ Ի՞նչ բողոքներ ունեք։ Մի՞թե Նրա կրած տառապանքը մեծ չէ, քան ձեր կրած տառապանքը։ Նա եկել է երկիր և երբեք չի վայելել մարդկային աշխարհի հաճույքները։ Նա գարշում է այդպիսի բաներից։ Աստված չեկավ երկիր, որպեսզի մարդը Իրեն նյութական բաներով հյուրասիրի, ոչ էլ եկավ` վայելելու մարդու սնունդը, հագուստը և զարդերը։ Նա ուշադրություն չի դարձնում այս բաներին։ Նա եկավ երկիր մարդու համար տառապելու, այլ ոչ թե երկրային հարստությունը վայելելու։ Նա եկավ տառապելու, աշխատելու և Իր տնօրինման ծրագիրն ավարտելու համար։ Նա չի ընտրել գեղեցիկ վայր՝ դեսպանատուն կամ շքեղ հյուրանոց, ապրելու համար և Նա չունի նաև բազմաթիվ ծառաներ, որ ծառայեն Իրեն։ Ձեր տեսածի հիման վրա՝ մի՞թե չգիտեք՝ Նա եկել է աշխատելու, թե՞ վայելքի համար։ Մի՞թե ձեր աչքերը չեն տեսնում։ Որքա՞ն շատ բան է Նա տվել ձեզ։ Եթե Նա ծնված լիներ հարմարավետ վայրում, կկարողանա՞ր արդյոք փառք ձեռք բերել։ Նա կկարողանա՞ր աշխատել։ Նրա կողմից այդ անելը որևէ նշանակալիություն կունենա՞ր։ Կկարողանա՞ր Նա լիովին նվաճել մարդկությանը։ Կկարողանա՞ր Նա փրկել մարդկանց պղծված երկրից։ Մարդիկ իրենց պատկերացումների համաձայն հարցնում են. «Եթե Աստված սուրբ է, ինչո՞ւ է Նա ծնվել մեր այս պղծված վայրում»։ Դու ատում և գարշում ես մեզանից՝ անմաքուր մարդկանցից. Դու գարշում ես մեր դիմադրությունից և մեր ապստամբությունից, այդ դեպքում ինչո՞ւ ես ապրում մեզ հետ։ Դու գերագույն Աստված ես։ Դու կարող էիր ծնված լինել ցանկացած վայրում, ուրեմն ինչո՞ւ պետք է ծնվեիր այս պղծված երկրում։ Դու մեզ ամեն օր պատժում ու դատում ես և հստակ գիտես, որ մենք Մովաբի սերունդներն ենք, ուրեմն, ինչո՞ւ ես դեռ ապրում մեր մեջ։ Ինչո՞ւ ծնվեցիր Մովաբի սերունդների ընտանիքում։ Ինչո՞ւ արեցիր այդ։ Քո նման մտքերը բացարձակապես զուրկ են ողջամտությունից։ Միայն այսպիսի գործն է թույլ տալիս մարդկանց տեսնել Նրա մեծությունը, Նրա խոնարհությունն ու թաքնվածությունը։ Նա պատրաստ է զոհաբերել ամեն ինչ Իր գործի համար և կրել է բոլոր տառապանքներն Իր գործի համար։ Նա գործում է մարդկության համար և, ավելին, Սատանային հաղթելու համար, որպեսզի բոլոր արարածները կարողանան հնազանդվել Նրա իշխանության ներքո։ Միայն սա է իմաստալից և արժեքավոր գործ։ Եթե Հակոբի սերունդները ծնված լինեին Չինաստանում` այս երկրի կտորի վրա, և նրանք բոլորը լինեիք դուք, ապա ի՞նչ կարևորություն կունենար այն գործը, որ կատարվում է ձեր մեջ։ Ի՞նչ կասեր Սատանան։ Սատանան կասեր. «Նրանք նախկինում վախենում էին Քեզանից, նրանք ի սկզբանե հնազանդվել են Քեզ և չունեն Քեզ դավաճանելու պատմություն»։ Նրանք մարդկության ամենախավար, ամենաստոր կամ ամենահետամնաց մասը չեն։ Եթե գործն իսկապես այս կերպ արվեր, ո՞վ կհամոզվեր դրա միջոցով։ Ամբողջ տիեզերքում չինացիներն ամենահետամնաց մարդիկ են։ Նրանք ծնվել են խոնարհ և բնավորությամբ ստոր են․ նրանք տգետ ու անզգա են, անպարկեշտ ու ընկեցիկ։ Նրանք ներծծված են սատանայական խառնվածքներով, պիղծ են ու անառակ։ Դուք տիրապետում եք այս բոլոր սատանայական խառնվածքներին։ Երբ այս աշխատանքն ավարտվի, մարդիկ կազատվեն այս ապականված խառնվածքներից և կկարողանան լիովին հնազանդվել ու ավարտուն դառնալ։ Միայն աշխատանքի այսպիսի պտուղներն են վկայություն արարածների մեջ։ Դու հասկանո՞ւմ ես, թե ինչ է վկայությունը։ Ինչպե՞ս պետք է իրականում վկայություն տան։ Այս տեսակի գործը ձեզ դարձրել է թե՛ հակադրության կերպարներ, թե՛ ծառայության առարկաներ․ ավելին, այն ձեզ դարձրել է փրկության առարկաներ։ Այսօր դուք Աստծու ժողովուրդն եք, իսկ հետագայում կլինեք օրինակներ և նմուշներ։ Այս գործի ընթացքում խաղում եք տարբեր դերեր և, ի վերջո, կլինեք փրկության առարկաներ։ Շատ մարդիկ բացասական են այս պատճառով. մի՞թե նրանք լիովին կույր չեն։ Դու ոչինչ պարզ չես տեսնում։ Միայն այդպես քեզ կոչելն արդեն ճնշո՞ւմ է։ Մի՞թե հասկանում ես, թե ինչ է Աստծու արդար խառնվածքը։ Մի՞թե հասկանում ես, թե ինչ է Աստծու փրկությունը։ Մի՞թե հասկանում ես, թե ինչ է Աստծու սերը։ Դու ազնվություն չունես։ Երբ քեզ լավ են վերաբերվում, երջանիկ ես։ Երբ քեզ վատ են վերաբերվում, դժկամում ես և նահանջում։ Ո՞վ ես դու։ Դու չես ձգտում ճշմարիտ ճանապարհին։ Անմիջապես դադարեցրու հետապնդումը. սա ամոթալի է։ Մի՞թե ամոթի նշան չէ, որ այդքան աննշան բան քեզ ճնշում է։

Ավելի լավ է՝ մի փոքր ինքնագիտակցություն ունենաս։ Չափազանց բարձր մի՛ համարիր ինքդ քեզ և մի՛ երազիր երկինք գնալու մասին․ պարզապես պարտաճանաչորեն ձգտի՛ր նվաճվել երկրի վրա։ Մի՛ մտածիր այն անիրատեսական երազանքների մասին, որոնք գոյություն չունեն։ Եթե ինչ-որ մեկը նման բան է ասում, ապա այն մարդու խոսքեր են, որն ունի վճռականություն և անսասան է. «Թեև ես Մովաբի սերունդն եմ, ես պատրաստակամ եմ ջանալու Աստծու համար։ Ես կապստամբեմ իմ հին նախնու դեմ։ Նա ծնեց ինձ և ոտնակոխ արեց, և ես մինչև հիմա ապրել եմ խավարի մեջ։ Այսօր Աստված ինձ ազատ է արձակել, և ես վերջապես տեսա երկնային արևը։ Աստծու կողմից բացահայտվելով՝ ես վերջապես հասկացա, որ Մովաբի սերունդն եմ։ Նախկինում ես կուրացած էի և չգիտեի, որ Աստված այդքան մեծ գործ է արել, քանի որ ինձ կուրացրել էր այդ հին Սատանան։ Ես ապստամբելու եմ դրա դեմ և լիովին կնսեմացնեմ դրան»։ Այսպիսով, մի՞թե ունեք նման վճռականություն։ Չնայած այն հանգամանքին, որ ձեզանից յուրաքանչյուրը մարդկային տեսք ունի, դուք ամենաարագն եք պառակտվում և ամենազգայունն եք այս հարցում։ Հենց որ նշվում է, որ դուք Մովաբի սերունդներն եք, ձեր բերաններն անմիջապես մռայլվում և ծռվում են դժգոհությամբ։ Մի՞թե սա խոզի խառնվածք չէ։ Դու անարժեք ես։ Դու կզոհաբերեիր քո կյանքը՝ հանուն փառքի և շահի։ Դու կարող ես չցանկանալ լինել Մովաբի սերունդ, բայց արդյոք հենց դա չե՞ս դու։ Այսօր Ես ասում եմ, որ այդպիսին ես և պետք է դա ընդունես։ Ես փաստի դեմ չեմ խոսում։ Որոշ մարդիկ այս պատճառով բացասական են տրամադրվում, բայց ի՞նչ կա բացասական տրամադրված լինելու։ Մի՞թե դու նույնպես մեծ կարմիր վիշապի զավակը չես։ Մի՞թե անարդար է ասել, որ դու Մովաբի սերունդն ես։ Հետադարձ հայացք գցի՛ր, թե ինչ կյանք ես ապրում՝ ներքուստ և արտաքուստ։ Ոտից-գլուխ գովասանքի արժանի ոչինչ չկա։ Սանձարձակություն, պղծություն, կուրություն, դիմադրություն, ապստամբություն՝ մի՞թե սրանք բոլորը քո խառնվածքի մասերը չեն։ Դու մշտապես ապրում ես սանձարձակության երկրում և չես թողնում ոչ մի չարիք անկատար։ Դու կարծում ես, թե հրաշալիորեն սուրբ ես։ Հայացք գցի՛ր քո արածներին և կտեսնես՝ դեռևս շատ գոհ ես ինքդ քեզանից։ Ի՞նչ ես արել, որ գովասանքի է արժանի։ Դու նման ես գազանների։ Դու մարդկայնություն չունես։ Դու շփվում ես կենդանիների հետ և ապրում չար, սանձարձակ գաղափարների մեջ։ Որքա՞ն բան է ձեզ՝ մարդկանցդ, պակասում։ Դուք համաձայնում եք, որ մեծ կարմիր վիշապի զավակներն եք և պատրաստակամ եք ծառայություն մատուցել, բայց ավելի ուշ, երբ ասվում է, որ Մովաբի սերունդներն եք, դուք բացասական եք տրամադրվում։ Մի՞թե սա չէ ճշմարտությունը։ Սա նույնն է, ինչ այն, որ ծնվել ես քո մորից ու հորից․ անկախ այն հանգամանքից՝ որքան էլ նրանք վատը լինեն, դու, միևնույն է, նրանցից ես ծնվել։ Նույնիսկ եթե գտնես որդեգիր մայր և լքես քո տունը, մի՞թե դեռ քո իրական ծնողների երեխան չես լինի: Կարո՞ղ է այդ փաստը փոխվել։ Արդյոք ես քեզ առանց որևէ պատճառի պիտակե՞լ եմ Մովաբի սերունդ։ Որոշ մարդիկ ասում են. «Չէի՞ր կարող ինձ այլ կերպ անվանել»։ Ես ասում եմ. «Ի՞նչ կլինի, եթե Ես քեզ կոչեմ հակադրող կերպար»։ Նրանք նույնպես չեն ցանկանում լինել հակադրող կերպարներ։ Ուրեմն, ի՞նչ եք պատրաստակամ լինել։ Հակադրող կերպարնե՞ր, ծառայություն մատուցողնե՞ր՝ մի՞թե սա այն չէ, ինչ դուք եք։ Ուրիշ ի՞նչ կընտրեիր։ Մի՞թե մեծ կարմիր վիշապի երկրում ծնված մարդ չես։ Անկախ նրանից, թե ինչպես ես դու ասում, որ Դավթի զավակն ես, դա չի համապատասխանում փաստերին։ Մի՞թե սա այն է, ինչ դու ընտրում ես ինքդ քեզ համար։ Կարո՞ղ ես ընտրել քեզ համար ցանկացած գեղեցիկ անուն։ Մի՞թե մեծ կարմիր վիշապի հիշատակված զավակները դուք` ապականված մարդիկդ չեք։ Ինչ վերաբերում է ծառայություն մատուցողներին, մի՞թե նրանք նույնպես դուք՝ ապականված մարդիկդ չեք։ Մի՞թե նվաճված լինելու օրինակներն ու նմուշները, որոնց մասին հիշատակվում է, դուք՝ մարդիկդ, չեք։ Մի՞թե կատարյալ դառնալու նշված ճանապարհը ձեզ համար չէ։ Նրանք, ովքեր պատժվում և դատվում են, դուք եք. մի՞թե նրանք, ովքեր հետագայում կատարելագործվում են, ձեզանից մի քանիսը չեն լինի։ Մի՞թե այս կոչումը դեռևս այդքան կարևոր է։ Դուք այնքան զուրկ եք ողջամտությունից․մի՞թե նույնիսկ այդպիսի չնչին բանն էլ չե՞ք կարող հստակ տեսնել։ Դու չգիտես, թե ով ումից է սերում, բայց Ինձ համար պարզ է և Ես ձեզ ասում եմ։ Այսօր այդ ճանաչել կարողանալը հիանալի է։ Միշտ մի՛ զգացեք այդքան ստորադաս։ Որքան շատ եք բացասաբար տրամադրվում և նահանջում, այնքան ավելի է ապացուցվում, որ Սատանայի սերունդն եք։ Կան մարդիկ, որոնց ստիպում եք շարականներ լսել, ասում են․ «Կարո՞ղ են Մովաբի սերունդները շարականներ լսել. Ես չեմ կարող, ես արժանի չեմ»։ Եթե նրանց ստիպեք երգել, նրանք կասեն. «Եթե Մովաբի սերունդները երգեն, մի՞թե Աստված կցանկանա լսել»։ Աստված գարշում է ինձանից։ Ես չափազանց ամաչում եմ գնալ Աստծու առաջ և չեմ կարող վկայություն տալ Նրա մասին։ Ես պարզապես չեմ երգի, որպեսզի Աստված չբարկանա, երբ լսի»։ Մի՞թե սա բացասական մոտեցում չէ դրա հետ այդպես վարվելու համար։ Որպես արարած՝ դու ծնվել ես սանձարձակության երկրում և մեծ կարմիր վիշապի զավակն ես` Մովաբի սերունդը․ դու պետք է ապստամբես քո հին նախահոր դեմ և հին Սատանայի դեմ։ Միայն նա, ով այդպես է գործում, իսկապես ցանկանում է Աստծուն։

Սկզբում, երբ ձեզ տվեցի Աստծու ժողովրդի դիրքը, դուք վերուվար ցատկեցիք ավելի մեծ ուրախությամբ, քան մյուսները: Բայց հենց ասացի, որ դուք Մովաբի սերունդներն եք, ինչպե՞ս դուք ձեզ զգացիք։ Դուք բոլորդ պառակտվեցիք։ Ո՞ւր է ձեր հոգևոր հասակը։ Դիրքի մասին ձեր ընկալումը չափազանց ուժեղ է։ Մարդկանց մեծամասնությունը չի կարող ինքն իրեն բարձրացնել։ Ոմանք գնում են գործարարությամբ զբաղվելու, իսկ ոմանք՝ աշխատելու։ Հենց ասում եմ, որ դուք Մովաբի սերունդներն եք, բոլորդ ցանկանում եք փախչել։ Սա՞ է այն վկայությունը, որը տալիս եք Աստծու մասին, որն ամբողջ օրը բարձրաձայնում եք։ Մի՞թե Սատանան այսպես պիտի համոզվի։ Չէ՞ որ սա ամոթի նշան է։ Ձեզ ունենալու ի՞նչ օգուտ կա։ Դուք բոլորդ անպիտան եք։ Ի՞նչպիսի տառապանք եք դուք կրել, որ ձեզ այդքան վիրավորված եք զգում։ Կարծում եք, որ եթե Աստված որոշակի չափով տանջել է ձեզ, Նա երջանիկ կլինի, կարծես եկել է ձեզ դատապարտելու մտադրությամբ, և ձեզ դատապարտելուց ու ոչնչացնելուց հետո Նրա գործը կկատարվի։ Մի՞թե դա եմ Ես ասել։ Մի՞թե այդպես չեք կարծում ձեր կուրության պատճառով։ Դուք ինքներդ չե՞ք ձգտում լավը գործել, թե՞ Ես եմ ձեզ դիտմամբ դատապարտում։ Ես երբեք դա չեմ արել. դուք ինքներդ եք մտածել։ Դա երբեք չի եղել իմ գործելակերպը, և ես նման ցանկություն էլ չունեմ։ Եթե ես իսկապես ցանկանայի ձեզ կործանել, մի՞թե պետք է այդպիսի դժվարությունների միջով անցնեի։ Եթե ես իսկապես ցանկանայի ձեզ կործանել, մի՞թե պետք է ձեզ հետ այդքան անկեղծորեն խոսեի։ Իմ մտադրությունն այս է․ երբ Ես ձեզ փրկեմ, այն ժամանակ կլինի, երբ կարողանամ հանգստանալ։ Որքան մարդն ավելի խոնարհ է, այնքան ավելի է դառնում Իմ փրկության առարկան։ Որքան ավելի նախաձեռնողաբար կարողանաք մուտք գործել, այնքան ավելի ուրախ կլինեմ։ Որքան դուք ավելի եք պառակտվում, այնքան Ես ավելի եմ վշտանում։ Դուք միշտ ցանկանում եք հպարտորեն քայլել և գահին նստել․ ասում եմ ձեզ, դա այն ուղին չէ, որով կարող եք փրկվել պղծությունից։ Գահին նստելու երևակայությունը չի կարող կատարելագործել քեզ. դա իրատեսական չէ։ Ես ասում եմ, որ դու Մովաբի սերունդն ես և դժբախտ ես։ Դու ասում ես․ «Եթե Դու ինձ գցես անհատակ անդունդը, ես վկայություն չեմ տա և չեմ տառապի Քեզ համար»։ Մի՞թե դա Ինձ հակառակ չի լինի, եթե այդպես անեք։ Մի՞թե դա քեզ օգուտ կտա, եթե այդպես անես։ Ես քեզ այնքան շնորհք եմ տվել․ արդյոք մոռացե՞լ ես։ Դուք արհամարհել և անարգել եք Աստծու սիրտը, որը նման է սիրող մոր սրտին․ ինչպիսի՞ն կլինեն հետևանքները ձեզ համար։ Եթե դու Ինձ համար վկայություն չտաս, Ես քեզ չեմ հարկադրի․ սակայն պետք է իմանաս, որ վերջում կդառնաս կործանման թիրախ։ Եթե Ես չկարողանամ վկայություն ստանալ քեզանից, այն կստանամ ուրիշ մարդկանցից։ Դա Ինձ համար նշանակություն չունի, սակայն վերջում դու կզղջաս և այդ ժամանակ արդեն վաղուց խավարի մեջ ընկած կլինես։ Այդ դեպքում ո՞վ կկարողանա քեզ փրկել։ Մի՛ կարծիր, թե առանց քեզ այս գործը չի կարող կատարվել․ քեզ ունենալը մեծ բան չէ, և քեզ չունենալն էլ մեծ պակասություն չէ։ Ինքդ քեզ չափազանց մեծ պատվի արժանի մի՛ համարի։ Եթե դու չես ցանկանում հետևել Ինձ, դա ցույց է տալիս, որ ապստամբ ես, և քո մեջ ցանկալի ոչինչ չկա։ Եթե դու լավ հռետոր ես, մի՞թե պարզապես այն պատճառով չէ, որ քեզ զինել ես այն խոսքերով, որոնք Ես բերել եմ Իմ գործի միջոցով։ Քո մեջ ի՞նչ կա գովասանքի արժանի։ Թույլ մի՛ տվեք, որ ձեր երևակայությունը ձեզ հեռու տանի։ Եթե ես չկարողանամ փառք ստանալ ձեզանից՝ Մովաբի սերունդներից, Ես կընտրեմ Մովաբի սերունդների երկրորդ և երրորդ խումբ Իմ գործի համար, մինչև որ փառք ստանամ։ Եթե դու չես ցանկանում վկայություն տալ Իմ մասին, ապա հեռացի՛ր․ Ես քեզ չեմ ստիպի։ Մի՛ կարծեք, թե առանց ձեզ ես քայլ անել չեմ կարող։ Չինաստանի այս երկրում իմ գործի համար համապատասխան մարդկանց գտնելը հեշտ է։ Այս երկրում ուրիշ ոչինչ էլ չի կարելի գտնել․ պիղծ ու ապականված մարդիկ ամենուր են, և Իմ գործը կարող է կատարվել ցանկացած վայրում։ Մի՛ եղեք այդքան հպարտ։ Որքան էլ հպարտ լինես, մի՞թե դեռևս շնությունից ծնված զավակ չես։ Նայի՛ր քո արժեքին․ ուրիշ ի՞նչ ընտրություն ունես դու։ Միայն քեզ ապրել թույլ տալն արդեն հսկայական վեհացում է, ուրեմն ի՞նչ ունես գոռոզ լինելու։ Եթե չլիներ դարաշրջանն ավարտելու Իմ գործի համար, արդյոք դու վաղուց չէի՞ր հայտնվի բնական և արհեստական աղետների կիզակետում։ Դու դեռ կարողանո՞ւմ ես այդքան հարմարավետ ապրել։ Դու դեռ շարունակ վիճում ես այս հարցի շուրջ։ Քանի որ Ես ասացի, որ դու Մովաբի սերունդն ես, միշտ նեղսրտում էիր։ Ինքդ քեզ չես կրթում, չես կարդում Աստծու խոսքերը և չես կարողանում հանդուրժել այս կամ այն մարդուն։ Երբ տեսնում ես, որ ուրիշները կրթվում են, դու նրանց խանգարում ես և հուսահատեցնող խոսքեր ես ասում։ Դու բավականաչափ համարձակություն ունես։ Դուք ասում եք. «Ի՞նչ կրթություն կարող են ունենալ Մովաբի սերունդները։ Ես չեմ անհանգստանա»։ Մի՞թե սա այն չէ, ինչ գազանը կասեր։ Դու մի՞թե նույնիսկ մարդ ես համարվում։ Ես այդքան շատ եմ խոսել, բայց դա ոչինչ չի փոխել քո մեջ; Մի՞թե Իմ ամբողջ այս գործն ապարդյուն է եղել։ Մի՞թե Իմ ասած բոլոր խոսքերը նույնպես ապարդյուն են եղել։ Շունն անգամ իր պոչը կշարժեր․ այդպիսի մարդը նույնիսկ շնից էլ վատն է։ Դու արժանի՞ ես մարդ կոչվելու։ Երբ ես խոսում եմ Մովաբի սերունդների մասին, որոշ մարդիկ միտումնավոր իրենց նվաստացնում են։ Նրանք նախկինից տարբեր են հագնվում և այնքան անխնամ են, որ մարդու տեսք էլ չունեն, և մրմնջում են․ «Ես Մովաբի սերունդ եմ։ Ես ոչնչի պիտանի չեմ։ Ցանկացած օրհնություն ստանալու մասին մտածելը պարզապես անիրական երազանք է։ Մի՞թե Մովաբի սերունդը կարող է կատարելագործվել»։ Երբ Ես խոսում եմ Մովաբի սերունդների մասին, մարդկանց մեծ մասը այլևս հուսահատ է․ նրանք ասում են․ «Աստված ասում է, որ մենք Մովաբի սերունդներն ենք․ դա ի՞նչ է նշանակում։ Տե՛ս՝ ինչպիսի վերաբերմունք է Նա որդեգրել․ դա անդառնալի է։ Նրա խոսքերի մեջ սեր չկա։ Մի՞թե մենք կործանման թիրախներ չենք։ Մոռացե՞լ ես, թե ինչ էր ասվել նախկինում։ «Մովաբի սերունդներ» եզրույթը միակ բանն է, որ դու հիմա հիշում ես։ Իրականում շատ խոսքեր նախատեսված են արդյունքի հասնելու համար, բայց դրանք նաև բացահայտում են փաստերի ճշմարտությունը։ Մարդկանց մեծ մասը չի հավատում դրան։ Դու պատրաստակամ չես Ինձ համար այդքան տառապելու։ Դու վախենում ես մահից և միշտ ուզում ես փախչել։ Եթե ուզում ես գնալ, Ես քեզ չեմ ստիպի մնալ, բայց պետք է հստակ ասեմ քեզ սա․ մի՛ ապրիր քո ամբողջ կյանքն իզուր և մի՛ մոռացիր այն, ինչ նախկինում ասել եմ քեզ։ Որպես արարած՝ դուք պետք է կատարեք արարածի պարտականությունը։ Մի՛ գործեք ձեր խղճի դեմ․ այն, ինչ դուք պետք է անեք, ձեզ նվիրելն է Արարչին։ Մովաբի սերունդները նույնպես արարածներ են, պարզապես նրանք հակադրության կերպարներ են և անիծված են։ Ինչ էլ լինի, դու դեռ արարած ես։ Դու շատ չես սխալվի, եթե ասես այսպես․ «Թեև ես Մովաբի սերունդ եմ, բայց այնքան շատ եմ վայելել Աստծու շնորհքը, որ պարտավոր եմ ունենալ մի քիչ խիղճ։ Ես պարզապես կընդունեմ դա, բայց չեմ կենտրոնանա դրա վրա։ Նույնիսկ եթե տառապեմ այս հոսանքի մեջ, ես կտառապեմ մինչև վերջ, և եթե ես Մովաբի սերունդ եմ, թող այդպես լինի։ Ես դեռ կհետևեմ մինչև վերջ»։ Դու պետք է հետևես մինչև վերջ։ Եթե փախչես, իսկապես այլևս հեռանկարներ չես ունենա․ դու կքայլես կործանման ճանապարհով։

Լավ է, որ հասկանում եք ձեր ծագումը, և ձեր կողմից փաստացի ճշմարտության գիտակցումն օգտակար է գործի համար։ Առանց այդպես անելու՝ ցանկալի արդյունքը չէր ստացվի։ Սա նվաճման աշխատանքի մի մասն է և աշխատանքի համար անհրաժեշտ քայլ։ Դա փաստ է։ Այս աշխատանքը նախատեսված է մարդկանց հոգիներն արթնացնելու, նրանց խղճի զգացումն արթնացնելու և նրանց կողմից այս մեծ փրկությունը ձեռք բերելու համար։ Եթե մարդը խիղճ ունի, ապա պետք է առավել ևս շնորհակալ լինի Աստծուն, երբ հասկանա, որ ցածր դիրք ունի։ Նրանք պետք է իրենց ձեռքերում պահեն Աստծու խոսքերը, ամուր բռնեն Նրա տված շնորհքը և նույնիսկ դառնորեն լաց լինեն ու ասեն. «Մեր դիրքը ցածր է, և մենք աշխարհում ոչինչ չենք շահել։ Մեզ՝ խոնարհ մարդկանց վրա ոչ ոք չի նայում։ Մենք հալածվում ենք մեր տնային միջավայրում, մեր ամուսինները մերժում են մեզ, մեր կանայք՝ անարգում, մեր երեխաները՝ վերևից նայում, իսկ երբ ծերանում ենք, մեր հարսները նույնպես վատ են վերաբերվում մեզ։ Մենք իսկապես քիչ տառապանքներ չենք կրել, և այն, որ հիմա վայելում ենք Աստծու մեծ սերը, մեծ բախտ է։ Եթե Աստված փրկած չլիներ մեզ, ինչպե՞ս կարող էինք պարզ տեսնել մարդկային տառապանքը։ Մի՞թե մենք դեռ չէինք այլասերվի այս մեղքի մեջ։ Մի՞թե սա Աստծու կողմից մեր վեհացումը չէ։ Ես ամենացածր մարդկանցից մեկն եմ, և Աստված ինձ այդքան վեր է բարձրացրել։ Նույնիսկ եթե կործանվեմ, ես, միևնույն է, պետք է փոխհատուցեմ Նրա սերը։ Աստված մեզ բարձր է գնահատում և մեզ՝ այդքան ցածր մարդկանց հետ խոսում է դեմ առ դեմ։ Նա բռնում է իմ ձեռքը՝ ինձ սովորեցնելու համար։ Իր խոսքերով Նա ինձ կերակրում է։ Նա ապրում է և տառապում է ինձ հետ։ Նույնիսկ եթե Նա ինձ պատժում է, ես ի՞նչ կարող եմ ասել։ Մի՞թե պատժվելը նաև Աստծու կողմից վեհանալը չէ։ Ես պատժված եմ, բայց կարող եմ տեսնել Նրա արդարությունը։ Ես չեմ կարող խիղճ չունենալ․ ես պետք է փոխհատուցեմ Աստծու սերը։ Ես այլևս չեմ կարող ապստամբել Աստծու դեմ»։ Աստծու կարգավիճակն ու ինքնությունը նույնը չեն, ինչ մարդկանցը. Նրա տառապանքը նույնն է, Նրա սնունդն ու հագուստը նույնն են, բայց բոլոր մարդիկ հարգում են Նրան, և սա է միակ տարբերությունը։ Մի՞թե այն ամենը, ինչ Նա վայելում է, նույնը չէ, ինչ մարդունը։ Այսպիսով, ի՞նչն է ձեզ իրավունք տալիս խնդրել Աստծուն որոշակի կերպ վերաբերվել քեզ։ Աստված կրել է այդքան մեծ տառապանք և կատարել է այդքան մեծ աշխատանք, իսկ դուք՝ մրջյուններից էլ ցածրներդ, միջատներից էլ ցածրներդ, այսօր այնքան վեր եք բարձրացվել։ Եթե չես կարող փոխհատուցել Աստծու սերը, ապա որտե՞ղ է քո խիղճը։ Ոմանք սրտանց ասում են. «Ամեն անգամ, երբ մտածում եմ Աստծուց հեռանալու մասին, աչքերս լցվում են արցունքներով, և խիղճս տանջում է։ Ես պարտական եմ Աստծուն։ Ես չեմ կարող դա անել։ Ես չեմ կարող այդպես վարվել Նրա հետ։ Եթե ես մեռնեի և մեռնելով փառք տայի Նրա գործին, ես անչափ գոհ կլինեի։ Հակառակ դեպքում, նույնիսկ եթե ապրեմ, խաղաղություն չեմ զգա»։ Լսե՛ք այս խոսքերը․ դրանք նկարագրում են այն պարտականությունը, որը պետք է կատարի արարածը։ Եթե մարդն իր ներսում միշտ ունի այս տեսլականը, նա ներքուստ կլինի պարզ ու հանգիստ և վստահ կլինի այս բաներում։ Դու կասես․ «Աստված ինձ չի վնասում և Նա միտումնավոր չի ծիծաղում ինձ վրա կամ չի նվաստացնում ինձ։ Չնայած Նա մի փոքր կոպիտ է խոսում, և դա ցավեցնում է սիրտս, դա իմ սեփական բարօրության համար է։ Թեև Նա այդքան խիստ է խոսում, Նա դեռ փրկում է ինձ և հաշվի է առնում իմ թուլությունները։ Նա փաստեր չի օգտագործում ինձ պատժելու համար։ Ես հավատում եմ, որ Աստված փրկություն է»։ Եթե դու իսկապես ունես այս տեսլականը, դժվար թե փախչես։ Քո խիղճը քեզ թույլ չի տա գնալ, և դրա դատապարտումը կասի քեզ, որ դու չպետք է այդպես վարվես Աստծու հետ։ Դու մտածում ես այն բոլոր շնորհքի մասին, որոնք ձեռք ես բերել։ Դու լսել ես Իմ այնքան շատ խոսքեր․ մի՞թե դրանք իզուր ես լսել։ Անկախ նրանից, թե ով է փախչում, դու չես կարող։ Մյուսները չեն հավատում, բայց դու պետք է հավատաս։ Մյուսները լքում են Աստծուն, բայց դու պետք է պաշտպանես Աստծուն և վկայություն տաս Նրա մասին։ Մյուսները զրպարտում են Աստծուն, բայց դու՝ ոչ։ Անկախ նրանից, թե որքան անբարյացակամ է Աստված քո հանդեպ, դու, միևնույն է, պետք է ճիշտ վարվես Նրա նկատմամբ։ Դու պետք է հատուցես Նրա սերը և պետք է խիղճ ունենաս, որովհետև Աստված անմեղ է։ Նա արդեն մեծ նվաստացում է կրել՝ երկնքից երկիր գալով՝ մարդկության մեջ աշխատելու համար։ Նա սուրբ է՝ առանց որևէ չնչին պղծության։ Պիղծ երկիր գալով՝ որքա՞ն նվաստացում է Նա կրել։ Նա աշխատում է քեզ վրա քո բարօրության համար։ Եթե դու Նրան վերաբերվես առանց խղճի խայթի, ավելի լավ կլինի՝ մահանաս վաղաժամ մահով։

Ներկայումս մարդկանց մեծամասնությունը տեսլականի այս կողմից թերանում է. նրանք բացարձակապես անկարող են ըմբռնելու այս գործը և չգիտեն, թե Աստված ի վերջո ինչի է մտադիր հասնել դրա միջոցով։ Հատկապես այն մոլորվածները, ասես, մի լաբիրինթոս են մտել և մի քանի շրջադարձից հետո կորցրել են իրենց ճանապարհը։ Եթե նրանց մանրամասնորեն բացատրես Աստծու տնօրինության ծրագրի նպատակը, նրանք այլևս մոլորված չեն լինի։ Շատ մարդիկ չեն կարող ըմբռնել դա և կարծում են, թե Աստծու գործը մարդկանց տանջելն է։ Նրանք չեն հասկանում Աստծու գործի իմաստությունն ու հրաշալիությունը, նաև չեն հասկանում, որ Նրա գործը Նրա մեծ զորությունը հայտնելու և, առավել ևս, մարդկությանը փրկելու համար է։ Նրանք այդ ամենը չեն տեսնում. նրանք պարզապես տեսնում են, թե արդյոք որևէ հեռանկար կա իրենց համար, արդյոք կկարողանան մուտք ունենալ երկնքում։ Նրանք ասում են. «Աստծու գործը միշտ այնքան շրջանցիկ է. լավ կլիներ, որ մենք անմիջապես տեսնեինք Քո իմաստությունը։ Դու չպետք է մեզ այսպես տանջես։ Մեր որակները չափազանց թույլ են և մենք չենք հասկանում Քո մտադրությունները։ Շատ լավ կլիներ, եթե Դու խոսեիր և գործեիր անմիջականորեն։ Դու ուզում ես, որ մենք կռահենք, բայց մենք չենք կարող։ Լավ կլիներ, եթե Դու շտապեիր և թույլ տայիր մեզ տեսնել Քո փառքը։ Ի՞նչ կարիք կա այդպես շրջանցիկ կերպով գործելու»։ Ձեզ հիմա ամենաշատը խիղճն է պակասում։ Ավելի շատ խիղճ ունեցեք։ Լայն բացեք ձեր աչքերը, որպեսզի տեսնեք, թե իրականում ով է կատարում այս աշխատանքի քայլերը։ Մի՛ շտապեք եզրակացություններ անել։ Այս պահին լավագույն դեպքում,դու ինչ-որ չափով հասկացել ես այն կյանքի մակերեսային կողմը, որը պետք է փորձառությամբ ապրես։ Դեռևս մեծ ճշմարտություն կա, որը պետք է փորձառությամբ ճանաչես, և երբ գա այն օրը, երբ դու կարողանաս այն լիովին հասկանալ, այլևս նման կերպ չես խոսի և չես բողոքի։ Ոչ էլ այդքան արագ սահմանումներ կտաս։ Դու կասես. «Աստված այնքան իմաստուն է, Աստված այնքան սուրբ է, Աստված այնքան զորավոր է»։

Նախորդը.  Նվաճման գործի իրական պատմությունը (4)

Հաջորդը.  Ինչպե՞ս պետք է մոտենաս քո ապագա առաքելությանը

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger