Պետրոսի փորձառությունները. նրա ճանաչողությունը պատժի և դատաստանի մասին
Երբ Աստված պատժում էր Պետրոսին, նա աղոթեց՝ «Աստվա՛ծ։ Իմ մսեղին ապստամբ է, և Դու պատժում ու դատում ես ինձ։ Ես ուրախանում եմ Քո պատժով և դատաստանով, և եթե նույնիսկ ինձ չես ցանկանում, Քո դատաստանի մեջ ես տեսնում եմ Քո սուրբ և արդար բնույթը։ Երբ դատում ես ինձ, եթե ուրիշները կարողանան տեսնել Քո արդար բնույթը Քո դատաստանի մեջ, ես գոհություն կզգամ։ Եթե Քո դատաստանը կարողանա արտահայտել Քո բնույթը և թույլ տա, որ Քո արդար բնույթը տեսանելի լինի բոլոր արարածներին, և եթե այն կարողանա Քեզ սիրող իմ սիրտն ավելի մաքուր դարձնել, որպեսզի կարողանամ հասնել արդարմեկի պատկերին, դա բավարար է։ Քո այս դատաստանը բարի է, քանզի այդպիսին է Քո բարի մտադրությունը։ Գիտեմ, որ իմ մեջ դեռ շատ բան կա ապստամբ, և որ դեռ պիտանի չեմ Քո առջև գալուն։ Ես ուզում եմ, որ ինձ ավելի շատ դատես։ Անկախ նրանից՝ ինձ թշնամական միջավայրերի միջով ես տանում թե մեծ նեղությունների, անկախ նրանից, թե ինչ ես անում, ես այն թանկագին եմ համարում։ Քո սերն այնքան խորն է, և ես պատրաստ եմ լիովին հանձնվել Քո ներդաշնակեցմանը՝ առանց աննշան դժգոհության»։ Սա Պետրոսի ճանաչողությունն է այն բանից հետո, երբ փորձառաբար ապրեց Աստծու գործը, և դա նաև վկայություն է առ Աստված նրա սիրո մասին։ Այժմ, երբ նվաճվել եք, ինչպե՞ս է այդ նվաճումն արտահայտվում ձեր մեջ։ Ոմանք ասում են՝ «Իմ նվաճումն Աստծու անսահման շնորհն ու բարձրացումն է։ Միայն հիմա եմ գիտակցում, որ մարդու կյանքը դատարկ է և անիմաստ։ Սերնդեսերունդ մարդն իր կյանքն անցկացնում է այսուայնկողմ վազելով, երեխաներ ունենալով ու դաստիարակելով, և ի վերջո մնում է ձեռնունայն։ Այսօր միայն Աստծու կողմից նվաճվելուց հետո եմ տեսել, որ այսպես ապրելն արժեք չունի. դա իսկապես անիմաստ կյանք է։ Ավելի լավ է՝ մեռնե՛մ ու վերջացնեմ սա»։ Կարո՞ղ է արդյոք Աստված այսպիսի նվաճված մարդկանց ձեռք բերել։ Կարո՞ղ են նրանք դառնալ տիպարներ և նմուշներ։ Նման մարդիկ բացասականության օրինակ են՝ վճռականություն չունեն և չեն ջանում առաջընթաց գրանցել։ Թեև նրանք նվաճված են համարվում, նման բացասական մարդիկ անկարող են կատարյալ դարձվել։ Իր կյանքի ավարտին մոտ՝ կատարյալ դարձվելուց հետո, Պետրոսն ասաց՝ «Աստվա՛ծ։ Եթե ևս մի քանի տարի ապրեի, կցանկանայի Քո հանդեպ ավելի մաքուր և խոր սիրո հասնել»։ Երբ նրան պետք է խաչին գամեին, նա իր սրտում աղոթեց՝ «Աստվա՛ծ։ Քո ժամանակն այժմ եկել է. այն ժամանակը, որ պատրաստել էիր ինձ համար, եկել է։ Պետք է խաչվեմ Քեզ համար, պետք է այս վկայությունը կրեմ Քեզ համար, և հույս ունեմ, որ իմ սերը կարող է բավարարել Քո պահանջները, և որ այն կարող է ավելի մաքուր դառնալ։ Այսօր Քեզ համար մեռնել և Քեզ համար խաչվել կարողանալն ինձ մխիթարված ու խաղաղ զգալ է տալիս, քանզի կարող եմ խաչվել Քեզ համար և բավարարել Քո ցանկությունները։ Ինքս ինձ Քեզ տալը և իմ կյանքը Քեզ ընծայելն ինձ լիովին գոհացնում է։ Աստվա՛ծ։ Այնքա՜ն սքանչելի ես։ Եթե ինձ թույլ տայիր ապրել, է՛լ ավելի պատրաստակամ կլինեի սիրելու Քեզ։ Քանի դեռ ողջ եմ, կսիրեմ Քեզ։ Ես ցանկանում եմ Քեզ ավելի խորապես սիրել։ Դու դատում ես ինձ, պատժում և փորձում, որովհետև արդար չեմ, որովհետև մեղանչել եմ։ Եվ Քո արդար բնույթն ավելի ակնհայտ է դառնում ինձ համար։ Սա օրհնություն է ինձ համար, քանզի ի վիճակի եմ ավելի խորապես սիրելու Քեզ։ Ես պատրաստ եմ Քեզ այսկերպ սիրելու, նույնիսկ եթե Դու ինձ չես սիրում։ Պատրաստ եմ տեսնելու Քո արդար բնույթը, քանզի դա ինձ ավելի ունակ է դարձնում իմաստալի կյանքով ապրելու։ Միշտ զգում եմ, որ իմ կյանքն այժմ ավելի իմաստալի է, քանզի խաչվում եմ հանուն Քեզ, և իմաստալի է Քեզ համար մեռնելը։ Բայցևայնպես, բավարարված չեմ զգում, քանզի չափազանց քիչ գիտեմ Քո մասին, գիտեմ, որ չեմ կարող լիովին իրագործել Քո ցանկությունները և չափազանց քիչ եմ հատուցել Քեզ։ Իմ կյանքում անկարող եմ եղել լիովին հատուցել Քեզ. հեռու եմ դրանից։ Երբ այս պահին ետ եմ նայում, ինձ այնքան պարտական եմ զգում Քեզ, և ես միայն այս պահն ունեմ՝ փոխհատուցելու իմ բոլոր սխալների և այն ողջ սիրո համար, որը չեմ հատուցել Քեզ»։
Մարդիկ բոլորը պետք է ձգտեն իմաստալի կյանքով ապրելու և չպետք է բավարարվեն իրենց այժմյան հանգամանքներով։ Պետք է հասնեն Պետրոսի պատկերի նմանությամբ ապրելուն և պետք է Պետրոսի ճանաչողությունն ու փորձառություններն ունենան։ Նրանք պետք է ձգտեն ավելի բարձր և ավելի խոր բաների։ Պետք է ձգտեն առ Աստված ավելի խոր, ավելի մաքուր սիրո և այնպիսի կյանքի, որն արժեք ու նշանակություն ունի։ Միայն սա է կյանքը՝ միայն այդ ժամանակ նրանք կլինեն նույնը, ինչ Պետրոսը։ Դու պետք է կենտրոնանաս դրական կողմից նախաձեռնողաբար մուտք գործելու վրա, և չպետք է բացասական լինես ու քեզ թույլ տաս ետ դառնալ, քանի որ բավարարված ես ժամանակավոր հանգստությամբ՝ միևնույն ժամանակ անտեսելով ավելի խոր, ավելի մանրամասն և ավելի գործնական ճշմարտությունները։ Պետք է գործնական սեր ունենաս, և պետք է գտնես ամեն հնարավոր միջոց՝ ազատվելու այս անկումային, անհոգ կյանքից, որը ոչնչով չի տարբերվում կենդանու կյանքից։ Պետք է ապրես իմաստալի կյանքով, արժեքավոր կյանքով և չպետք է հիմարացնես ինքդ քեզ կամ քո կյանքին վերաբերվես որպես խաղալիքի։ Բոլոր նրանց համար, ովքեր վճռականություն ունեն և սիրում են Աստծուն, չկան անհասանելի ճշմարտություններ և չկա արդարադատություն, որի համար չեն կարող հաստատուն կերպով կանգնել։ Ինչպե՞ս պետք է ապրես քո կյանքը։ Ինչպե՞ս պետք է սիրես Աստծուն և այդ սերն օգտագործես՝ բավարարելու Նրա մտադրությունները։ Քո կյանքում ավելի մեծ բան չկա։ Ամենից առաջ պետք է այսպիսի վճռականություն և հաստատակամություն ունենաս և չպետք է անողնաշար թուլամորթ լինես։ Պետք է սովորես, թե ինչպես փորձառաբար իմաստալի կյանք և իմաստալի ճշմարտություններ ապրես և չպետք է ինքդ քեզ այդպես ձևականորեն վերաբերվես։ Առանց քո՝ դա գիտակցելու՝ կյանքդ կանցնի. դրանից հետո դեռ կունենա՞ս Աստծուն սիրելու այսպիսի հնարավորություն։ Կարո՞ղ է մարդը սիրել Աստծուն մեռնելուց հետո։ Դու պետք է նույն վճռականությունն ու խիղճն ունենաս, ինչ Պետրոսը. պետք է իմաստալի կյանքով ապրես և խաղեր չխաղաս ինքդ քեզ հետ։ Որպես մարդկային էակ և որպես Աստծուն ձգտող մարդ՝ պետք է ուշադիր կերպով դիտարկես քո կյանքը և մոտենաս դրան՝ մտածելով, թե ինչպես պետք է քեզ ընծայես Աստծուն, ինչպես պետք է ավելի իմաստալի հավատ ունենաս առ Աստված, և, քանի որ սիրում ես Աստծուն, ինչպես պետք է սիրես Նրան ավելի մաքուր, ավելի գեղեցիկ և ավելի բարի կերպով։ Այսօր չես կարող միայն բավարարվել այն բանով, թե ինչպես պետք է նվաճվես, այլ պետք է նաև մտածես, թե ինչպես պետք է քայլես քո առջև ընկած ուղիով։ Պետք է վճռականություն և քաջություն ունենաս՝ կատարյալ դարձվելու, և չպետք է միշտ քեզ անկարող համարես։ Կարո՞ղ է ճշմարտությունը մարդկանց հետ անարդարացի կերպով վարվել։ Կարո՞ղ է ճշմարտությունը միտումնավոր հակադրվել մարդկանց։ Եթե ձգտում ես ճշմարտությանը, կարո՞ղ է այն քեզ ընկճել։ Եթե հաստատուն ես կանգնում հանուն արդարադատության, այն քեզ ցած կգցի։ Եթե կյանքին ձգտելն իսկապես քո վճռականությունն է, կարո՞ղ է կյանքը խուսափել քեզնից։ Եթե առանց ճշմարտության ես, դա այն պատճառով չէ, որ ճշմարտությունն անտեսում է քեզ, այլ որովհետև հեռու ես մնում ճշմարտությունից. եթե չես կարող հաստատուն կանգնել հանուն արդարադատության, դա այն պատճառով չէ, որ արդարադատության հետ ինչ-որ բան այն չէ, այլ որովհետև հավատում ես, որ արդարադատությունը խեղաթյուրում է փաստերը. եթե երկար տարիների ձգտումից հետո կյանք ձեռք չես բերել, դա այն պատճառով չէ, որ կյանքը քո հանդեպ խիղճ չի ցուցաբերում, այլ որովհետև դու կյանքի հանդեպ խիղճ չես ցուցաբերում և վանել ես կյանքը. եթե ապրում ես լույսի մեջ, սակայն լույս ձեռք չես բերել, դա այն պատճառով չէ, որ լույսն անկարող է լուսավորել քեզ, այլ որովհետև դու որևէ ուշադրություն չես դարձրել լույսի գոյությանը, և ուստի լույսը լուռ հեռացել է քեզնից։ Եթե չես ձգտում, ապա կարելի է միայն ասել, որ անարժեք աղբ ես, և չունես ապրելու քաջություն, և չունես խավարի ուժերին դիմադրելու ոգի։ Չափազանց վախկո՛տ ես։ Դու անկարող ես ազատվել սատանայի ուժերի պաշարումից և միայն պատրաստ ես քո կյանքն անցկացնելու այսպիսի խաղաղության ու անվտանգության մեջ և մեռնել տգիտության մեջ։ Նվաճված լինելուն ձգտելն այն է, ինչին պետք է հասնես՝ դա քո սրբազան պարտավորությունն է։ Եթե բավարարված ես միայն նվաճված լինելով, վանում ես լույսի գոյությունը։ Դու պետք է նեղություն կրես ճշմարտության համար, պետք է քեզ զոհաբերես ճշմարտության համար, պետք է նվաստացում հանդուրժես ճշմարտության համար, և պետք է ավելի շատ տառապանք կրես՝ հանուն ավելի շատ ճշմարտություն ձեռք բերելու։ Սա այն է, ինչ պետք է անես։ Չպետք է դեն նետես ճշմարտությունը՝ հանուն ընտանեկան ներդաշնակության վայելքի և չպետք է կորցնես ողջ կյանքի արժանապատվությունն ու ազնվությունը՝ հանուն ժամանակավոր վայելքի։ Պետք է ձգտես այն ամենին, ինչը գեղեցիկ է ու բարի, և պետք է ձգտես կյանքի ավելի իմաստալի ճանապարհի։ Եթե այսպիսի սովորական ու աշխարհիկ կյանք ես վարում և չունես որևէ նպատակ, որին ձգտես, մի՞թե սա կյանքդ վատնել չէ։ Ի՞նչ կարող ես ձեռք բերել նման կյանքից։ Դու պետք է լքես մսեղիի բոլոր վայելքները՝ հանուն մի ճշմարտության, և չպետք է դեն նետես բոլոր ճշմարտությունները՝ հանուն փոքր-ինչ վայելքի։ Այսպիսի մարդիկ ազնվություն կամ արժանապատվություն չունեն. նրանց գոյությունն իմաստ չունի՛։
Աստված պատժում և դատում է մարդուն, որովհետև դա է պահանջում Իր գործը, և առավել ևս, որովհետև դա անհրաժեշտ է մարդուն։ Մարդը պետք է պատժվի և դատվի և միայն այդ ժամանակ կարող է հասնել Աստծու սիրուն։ Այսօր դուք լիովին համոզվել եք, բայց երբ բախվում եք նվազագույն անհաջողության, հայտնվում եք դժվարության մեջ՝ ձեր հասունությունը դեռ չափազանց քիչ է, և դեռ պետք է ավելի շատ փորձառաբար ապրեք նման պատիժ և դատաստան՝ ավելի խոր ճանաչողության հասնելու համար։ Այսօր դուք քիչ թե շատ աստվածավախ սիրտ ունեք և վախենում եք Աստծուց և գիտեք, որ Նա ճշմարիտ Աստված է, բայց Նրա հանդեպ շատ սեր չունեք, առավել ևս չեք հասել մաքուր սիրո. ձեր ճանաչողությունը չափազանց մակերեսային է, և ձեր հասունությունը դեռ պակասում է։ Երբ իսկապես բախվում եք որևէ միջավայրի, դեռ վկայություն չեք բերել, ունեք չափազանց քիչ դրական մուտք և գաղափար անգամ չունեք, թե ինչպես կիրարկել։ Մարդկանց մեծամասնությունը բացասական է և պասիվ՝ Աստծուն միայն ծածուկ են սիրում իրենց սրտերում, բայց կիրարկման ճանապարհ չունեն, ոչ էլ հստակ գիտեն, թե որոնք են իրենց նպատակները։ Նրանք, ովքեր կատարյալ են դարձվել, ոչ միայն բնականոն մարդկայնություն ունեն, այլև ճշմարտություններ ունեն, որոնք գերազանցում են խղճի չափերը, որոնք ավելի բարձր են, քան խղճի չափորոշիչները։ Ոչ միայն օգտագործում են իրենց խիղճը՝ հատուցելու Աստծու սերը, այլև, ավելին, ճանաչել են Աստծուն և տեսել են, որ Աստված հաճելի է, որ Նա արժանի է մարդու սիրուն, և որ Աստծու մեջ այնքան սիրելու բան կա, որ մարդը չի կարող չսիրել Նրան։ Կատարյալ դարձվածների սերն առ Աստված իրենց իսկ անձնական վճռականությունն իրագործելու համար է։ Նրանց սերն ինքնաբուխ է, սեր, որը փոխարենը ոչինչ չի պահանջում, և որը գործարք չէ։ Նրանք Աստծուն սիրում են միայն Նրա մասին իրենց ճանաչողության պատճառով։ Նման մարդկանց չի հուզում՝ արդյոք Աստված շնորհներ պարգևում է իրենց, և բավարարվում են միայն Աստծուն գոհացնելով։ Նրանք Աստծու հետ պայմաններ չեն քննարկում, ոչ էլ իրենց սերն առ Աստված խղճով են չափում. «Դու տվել ես ինձ, ուստի ես էլ փոխարենը Քեզ եմ սիրում. եթե չես տալիս ինձ, ապա փոխարենը Քեզ տալու ոչինչ չունեմ»։ Նրանք, ովքեր կատարյալ են դարձվել, միշտ հավատում են, որ «Աստված Արարիչն է, և Նա այս գործը իրականացնում է մեզ վրա։ Քանի որ ունեմ կատարյալ դարձվելու այս հնարավորությունը, պայմանը և որակավորումը, իմ ձգտումը պետք է լինի կյանքով իմաստալի կյանք արտահայտելը, և պետք է բավարարեմ Նրան»։ Դա ճիշտ այնպես է, ինչպես փորձառաբար ապրեց Պետրոսը. երբ նա իր ամենատկար վիճակում էր, աղոթեց Աստծուն և ասաց՝ «Աստվա՛ծ։ Գիտես, որ անկախ ժամանակից կամ վայրից, միշտ կարոտում եմ Քեզ, և որ, անկախ ժամանակից կամ վայրից, ուզում եմ սիրել Քեզ, բայց իմ հասունությունը չափազանց քիչ է, ես չափազանց տկար և անզոր եմ, իմ սերը չափազանց սահմանափակ է, և իմ անկեղծությունը Քո հանդեպ չափազանց չնչին է։ Քո սիրո համեմատ՝ ես պարզապես պիտանի չեմ ապրելու։ Միայն ցանկանում եմ, որ իմ կյանքն իզուր չանցնի, և որ կարողանամ ոչ միայն հատուցել Քո սերը, այլև, ավելին, կարողանամ իմ ողջ ունեցածը նվիրել Քեզ։ Եթե կարողանամ բավարարել Քեզ, ապա, որպես արարած, հոգու խաղաղություն կունենամ և ուրիշ ոչինչ չեմ խնդրի։ Թեև հիմա տկար և անզոր եմ, չեմ մոռանա Քո ցուցումները և չեմ մոռանա Քո սերը։ Հիմա ուրիշ ոչինչ չեմ անում՝ բացի Քո սերը հատուցելուց։ Աստվա՛ծ, ինձ սարսափելի եմ զգում։ Ինչպե՞ս կարող եմ իմ սրտի սերը վերադարձնել Քեզ, ինչպե՞ս կարող եմ անել այն ամենը, ինչ կարող եմ, և ի վիճակի լինել իրագործելու Քո ցանկությունները և ի վիճակի լինել Քեզ ընծայելու իմ ողջ ունեցածը։ Դու գիտես մարդու թուլությունը. ինչպե՞ս կարող եմ արժանի լինել Քո սիրուն։ Աստվա՛ծ։ Գիտես, որ քիչ հասունություն ունեմ, որ իմ սերը չափազանց չնչին է։ Այսպիսի միջավայրում ինչպե՞ս կարող եմ անել իմ լավագույնը։ Գիտեմ, որ պետք է հատուցեմ Քո սերը, գիտեմ, որ պետք է իմ ողջ ունեցածը տամ Քեզ, բայց այսօր իմ հասունությունը չափազանց քիչ է։ Խնդրում եմ, որ ինձ ուժ և հավատ տաս, որպեսզի ավելի ունակ լինեմ Քեզ մաքուր սեր նվիրելու, Քեզ իմ ողջ ունեցածը նվիրելու և որպեսզի ոչ միայն կարողանամ հատուցել Քո սերը, այլև ավելի շատ կարողանամ փորձառաբար ապրել Քո պատիժը, դատաստանը և փորձությունները և նույնիսկ ավելի խիստ անեծքները։ Դու ինձ թույլ ես տվել տեսնել Քո սերը, և ես անկարող եմ չսիրել Քեզ և թեև այսօր տկար և անզոր եմ, ինչպե՞ս կարող էի մոռանալ Քեզ։ Քո սերը, պատիժը և դատաստանը՝ բոլորն ինձ ստիպել են ճանաչել Քեզ, սակայն նաև ինձ անկարող եմ զգում բավարարելու Քո սերը, քանզի այնքա՜ն մեծ ես։ Ինչպե՞ս կարող եմ իմ ողջ ունեցածը նվիրել Արարչին»։ Այսպիսին էր Պետրոսի խնդրանքը, սակայն նրա հասունությունը պակասում էր։ Այդ պահին նա զգում էր, թե ասես դանակ են խրում իր սիրտը։ Նա տանջանքի մեջ էր. Չգիտեր՝ ինչ անել նման պայմաններում։ Բայցևայնպես, դեռ շարունակում էր աղոթել. «Աստվա՛ծ։ Մարդը մանկական հասունություն ունի, նրա խիղճը տկար է, և միակ բանը, որին կարող եմ հասնել, Քո սերը հատուցելն է։ Այսօր չգիտեմ, թե ինչպես բավարարել Քո մտադրությունները և միայն ցանկանում եմ անել այն ամենը, ինչ կարող եմ, տալ իմ ողջ ունեցածը և նվիրել իմ ողջ ունեցածը Քեզ։ Անկախ Քո դատաստանից, անկախ Քո պատժից, անկախ նրանից՝ ինձ ինչ-որ բաներ ես շնորհում, թե վերցնում ես ինձնից, խնդրում եմ, ազատիր ինձ Քո հանդեպ նվազագույն տրտնջանքից։ Շատ անգամներ, երբ պատժում և դատում էիր ինձ, միշտ տրտնջանքներ ունեի իմ ներսում և անկարող էի հասնել մաքրության կամ բավարարել Քո ցանկությունները։ Քո սիրո իմ հատուցումը ծնվել էր հարկադրանքից, և այս պահին է՛լ ավելի եմ ատում ինքս ինձ»։ Պետրոսն այսպես աղոթեց, որովհետև առ Աստված ավելի մաքուր սեր էր փնտրում։ Փնտրում էր և աղաչում, և, առավել ևս, մեղադրում էր ինքն իրեն և իր մեղքերն Աստծուն խոստովանում։ Իրեն պարտական էր զգում Աստծուն և ատելություն էր զգում իր հանդեպ, սակայն նաև որոշ չափով տխուր էր և բացասական։ Նա միշտ այդպես էր զգում, ասես չէր կարող համապատասխանել Աստծու մտադրություններին և անկարող էր անել իր լավագույնը։ Նման պայմաններում Պետրոսը դեռ ձգտում էր Հոբի հավատին։ Նա տեսավ, թե որքան մեծ էր եղել Հոբի հավատքը, քանզի Հոբը տեսել էր, որ իր ողջ ունեցածը Աստված էր պարգևել և բնական էր, որ Աստված ամեն ինչ վերցներ իրենից, որ Աստված կտար նրան ում կամենար. այսպիսին էր Աստծու արդար բնույթը։ Հոբը ոչ մի տրտնջանք չուներ և դեռ կարող էր գովաբանել Աստծուն։ Պետրոսը նաև ճանաչում էր իրեն և իր սրտում աղոթեց. «Այսօր չպետք է բավարարվեմ նրանով, որ, խիղճս օգտագործելով, Քո սերը հատուցեմ՝ և Քեզ ինչ-որ չափով սեր վերադարձնեմ, որովհետև իմ մտքերը չափազանց ապականված են, և որովհետև անկարող եմ տեսնել Քեզ՝ որպես Արարչի։ Քանի որ դեռ պիտանի չեմ սիրելու Քեզ, պետք է գամ՝ իմ ողջ ունեցածը Քեզ նվիրելու և դա անեմ հոժարակամ, պետք է ճանաչեմ այն ամենը, ինչ արել ես, և իմ ոչ մի սեփական ընտրություն չանեմ, պետք է տեսնեմ Քո սերը և ի վիճակի լինեմ գովաբանելու Քեզ և փառաբանելու Քո սուրբ անունը, որպեսզի մեծ փառք ձեռք բերես իմ միջոցով։ Ես պատրաստ եմ Քեզ համար հաստատուն կանգնելու այս վկայության մեջ»։ Աստվա՛ծ։ Քո սերն այնքան թանկ և գեղեցիկ է. ինչպե՞ս կարող էի պատրաստակամ լինել ապրելու չարի ձեռքերում։ Մի՞թե Դու չես ինձ ստեղծել։ Ինչպե՞ս կարող էի ապրել Սատանայի իշխանության տակ։ Ես կգերադասեի, որ իմ ողջ էությունն ապրեր Քո պատժի մեջ, քան թե չարի իշխանության տակ։ Ես պատրաստակամ եմ իմ մարմինն ու սիրտը հանձնելու Քո դատաստանին և պատժին, քանի դեռ կարող եմ մաքրագործվել և կարող եմ իմ ողջ ունեցածը նվիրել Քեզ, քանզի ես գարշում եմ Սատանայից և պատրաստակամ չեմ ապրելու նրա իշխանության տակ։ Իմ հանդեպ Քո դատաստանի միջոցով Դու արտահայտում ես Քո արդար բնույթը. ես լիովին պատրաստ եմ և չունեմ նվազագույն տրտնջանք։ Քանի դեռ ի վիճակի եմ կատարելու արարածի պարտավորությունը, պատրաստ եմ, որ իմ ողջ կյանքն ուղեկցվի Քո դատաստանով, և որ դրանով ճանաչեմ Քո արդար բնույթը և ազատվեմ չարի ազդեցությունից»։ Պետրոսը միշտ այսպես էր աղոթում, միշտ այսպես էր փնտրում, և նա համեմատաբար բարձր մակարդակի հասավ։ Նա ոչ միայն ի վիճակի էր հատուցելու Աստծու սերը, այլև, որ ավելի կարևոր է, նա կատարեց իր պարտավորությունը՝ որպես արարած։ Նա ոչ միայն չէր մեղադրվում իր խղճի կողմից, այլև ի վիճակի էր գերազանցելու խղճի չափորոշիչները։ Նրա աղոթքները շարունակում էին հասնել Աստծուն, այնպես որ նրա վճռականությունն է՛լ ավելի էր մեծանում, և նա ավելի ու ավելի շատ էր աստվածասեր սիրտ ունենում։ Թեև նա տանջալից ցավ էր կրում, միևնույն է, չէր մոռանում սիրել Աստծուն, և դեռ ձգտում էր հասնելու Աստծու մտադրությունները հասկանալու կարողությանը։ Իր աղոթքներում նա արտաբերում էր հետևյալ խոսքերը. «Ես ոչինչ ավելին չեմ արել՝ Քո սերը հատուցելուց բացի։ Ես վկայություն չեմ տվել Քեզ համար Սատանայի առջև, չեմ ազատվել Սատանայի ազդեցությունից և դեռ ապրում եմ մսեղիի մեջ։ Ես ցանկանում եմ օգտագործել իմ սերը՝ հաղթելու Սատանային, ամոթահար անելու նրան և այդպիսով՝ բավարարելու Քո մտադրությունները։ Ես ցանկանում եմ ինձ ամբողջությամբ տալ Քեզ, իմ անձից նույնիսկ մի չնչին մաս չտալ Սատանային, քանզի Սատանան Քո թշնամին է»։ Որքան շատ էր նա փնտրում այս ուղղությամբ, այնքան ավելի էր հուզվում, և այնքան ավելի էր մեծանում նրա ճանաչողությունն այս հարցերի վերաբերյալ։ Առանց գիտակցելու՝ նա հասկացավ, որ պետք է ազատվի Սատանայի ազդեցությունից և պետք է լիովին իրեն հանձնի Աստծուն։ Այսպիսին էր այն մակարդակը, որին նա հասավ։ Նա գերազանցում էր Սատանայի ազդեցությունը և ազատվում էր մսեղիի վայելքներից ու նախասիրություններից, և պատրաստ էր ավելի խորապես փորձառաբար ապրելու և՛ Աստծու պատիժը, և՛ Նրա դատաստանը։ Նա ասաց. «Թեև ես ապրում եմ Քո պատժի և Քո դատաստանի մեջ, որքան էլ դա ցավոտ լինի, միևնույն է, պատրաստ չեմ ապրելու Սատանայի իշխանության տակ, միևնույն է, պատրաստ չեմ ապրելու Սատանայի կողմից հիմարացվելու կյանքով։ Ես Քո անեծքների մեջ ապրելը երջանկություն եմ համարում, իսկ Սատանայի օրհնությունների մեջ ապրելը՝ ցավ։ Ես սիրում եմ Քեզ՝ ապրելով Քո դատաստանի մեջ, և սա իմ սիրտը մեծ ուրախությամբ է լցնում։ Քո պատիժն ու դատաստանն արդարություն և սրբություն են. դա ինձ մաքրագործելու համար է և առավել ևս՝ ինձ փրկելու։ Ես կգերադասեի իմ ողջ կյանքն ապրել Քո դատաստանի մեջ՝ ստանալով Քո հոգատարությունը, քան թե մեկ ակնթարթ ապրել Սատանայի իշխանության տակ։ Ես ցանկանում եմ մաքրագործվել Քո կողմից. նույնիսկ եթե ստիպված լինեմ տառապել, պատրաստ չեմ շահագործվելու և հիմարացվելու Սատանայի կողմից։ Ես՝ արարածս, պետք է օգտագործվեմ Քո կողմից, Քեզ պատկանեմ. ես նաև պետք է դատվեմ Քո կողմից և պատժվեմ Քո կողմից, նույնիսկ անիծվեմ Քո կողմից։ Իմ սիրտն ուրախանում է, երբ Դու կամենում ես օրհնել ինձ, քանզի ես տեսել եմ Քո սերը։ Դու Արարիչն ես, իսկ ես՝ արարած եմ. ես չպետք է դավաճանեմ Քեզ և ապրեմ Սատանայի իշխանության տակ, ոչ էլ պետք է շահագործվեմ Սատանայի կողմից։ Ես պետք է լինեմ Քո ձին կամ եզը՝ Սատանայի համար ապրելու փոխարեն։ Ես կգերադասեի ապրել Քո պատժի մեջ՝ առանց մսեղավոր երանության, և սա ինձ հաճույք կբերեր, նույնիսկ եթե կորցնեի Քո շնորհը։ Թեև Քո շնորհն ինձ հետ չէր լինի, ես, միևնույն է, հաճույք կստանայի Քո պատժից և Քո դատաստանից։ Սա Քո լավագույն օրհնությունն է, Քո մեծագույն շնորհը։ Թեև Դու միշտ մեծափառ և ցասումնալից ես իմ հանդեպ, միևնույն է, ես անկարող եմ հեռանալ Քեզնից, և, միևնույն է, չեմ կարող բավարար չափով սիրել Քեզ։ Ես կնախընտրեի ապրել Քո տանը, կնախընտրեի անիծվել, պատժվել և հարվածվել Քո կողմից, քան թե ապրել Սատանայի իշխանության տակ, կամ վազվզել ու զբաղվել միայն մսեղիի համար, առավել ևս ապրել մսեղիի համար»։ Պետրոսի սերը մաքուր սեր էր։ Սա կատարյալ դարձվելու փորձառությունն է և կատարյալ դարձվելու ամենաբարձր մակարդակը. չկա կյանք, որն ավելի իմաստալի լինի։ Նա ընդունեց Աստծու պատիժն ու դատաստանը, նա թանկ գնահատեց Աստծու արդար բնույթը, և Պետրոսի մեջ ոչինչ ավելի արժեքավոր չէր։ Նա ասաց. «Սատանան ինձ նյութական վայելքներ է տալիս, բայց ես չեմ գնահատում դրանք։ Աստծու պատիժն ու դատաստանը հասնում են ինձ. ես սա համարում եմ շնորհ, վայելքի աղբյուր և օրհնություն։ Եթե չլիներ Աստծու դատաստանը, ես երբեք չէի սիրի Աստծուն, դեռ կապրեի Սատանայի իշխանության տակ և դեռ կվերահսկվեի Սատանայի կողմից ու կլինեի նրա ձեռքում։ Եթե այդպես լիներ, ես երբեք իսկական մարդկային էակ չէի դառնա, քանզի անկարող կլինեի բավարարել Աստծուն և ի վիճակի չէի լինի ինձ ամբողջությամբ նվիրելու Աստծուն։ Թեև Աստված չի օրհնում ինձ՝ թողնելով ինձ առանց ներքին մխիթարության, ասես ներսումս կրակ վառվի, և առանց խաղաղության կամ ուրախության, և թեև Աստծու պատիժն ու կարգավարժանքը երբեք չեն հեռանում ինձնից, Աստծու պատժի և դատաստանի մեջ ես ի վիճակի եմ տեսնելու Նրա արդար բնույթը։ Ես հիանում եմ դրանով. կյանքում չկա ավելի արժեքավոր կամ իմաստալի բան։ Թեև Նրա պաշտպանությունն ու հոգատարությունը դարձել են անողոք պատիժ, դատաստան, անեծքներ և հարվածներ, միևնույն է, ես վայելք եմ ստանում այս բաներից, քանզի դրանք կարող են ավելի լավ մաքրագործել և փոխել ինձ, կարող են ավելի մոտեցնել Աստծուն, կարող են ավելի ունակ դարձնել սիրելու Աստծուն և կարող են իմ սերն առ Աստված ավելի մաքուր դարձնել։ Սա ինձ ունակ է դարձնում կատարելու իմ պարտավորությունը՝ որպես արարած, և ինձ տանում է Աստծու առջև ու Սատանայի ազդեցությունից հեռու և այնպես է անում, որ ես այլևս չծառայեմ Սատանային։ Երբ ես չեմ ապրում Սատանայի իշխանության տակ և ի վիճակի եմ իմ ողջ ունեցածը և այն ամենը, ինչ կարող եմ, նվիրելու Աստծուն՝ առանց որևէ բան պահելու, դա կլինի այն ժամանակ, երբ ես լիովին բավարարված կլինեմ։ Աստծու պատիժն ու դատաստանն են, որ փրկել են ինձ, և իմ կյանքն անբաժանելի է Աստծու պատժից ու դատաստանից։ Ինձ համար երկրի վրա ապրելը նույնն է, ինչ Սատանայի իշխանության տակ ապրելը, և եթե չլինեին Աստծու պատժի և դատաստանի հոգատարությունն ու պաշտպանությունը, ես միշտ կապրեի Սատանայի իշխանության տակ, և, ավելին, իմաստալի կյանքով ապրելու հնարավորություն կամ միջոց չէի ունենա։ Միայն այն ժամանակ, երբ Աստծու պատիժն ու դատաստանը երբեք չեն լքում ինձ և հնարավորություն են տալիս ինձ մշտապես մաքրագործվելու Աստծու կողմից, և Աստծու խիստ խոսքերը, արդար բնույթը և մեծափառ դատաստանն ինձ հետ են, ես առավելագույն պաշտպանություն եմ ձեռք բերում, գալիս եմ լույսի մեջ ապրելու և ձեռք եմ բերում Աստծու օրհնությունները։ Մաքրագործվել կարողանալը և ինքս ինձ Սատանայից ազատելն ու Աստծու տիրակալության տակ ապրելը մեծագույն օրհնությունն է իմ կյանքում»։ Սա մեծագույն բարձունքն է, որին Պետրոսը հասավ իր փորձառություններում։
Սա ճիշտ այն վիճակն է, որին մարդը պետք է հասնի կատարյալ դարձվելուց հետո։ Եթե դու չես կարող հասնել այս վիճակին, ապա իմաստալի կյանքով չես կարող ապրել։ Մարդն ապրում է մսեղիի մեջ, ինչը նշանակում է, որ նա ապրում է մարդկային դժոխքում, և առանց Աստծու դատաստանի ու պատժի՝ մարդը նույնքան կեղտոտ է, որքան Սատանան։ Ինչպե՞ս կարող էր մարդը սուրբ լինել։ Պետրոսը հավատում էր, որ Աստծու պատիժն ու դատաստանը մարդու լավագույն պաշտպանությունն ու մեծագույն շնորհն են։ Միայն Աստծու պատժի և դատաստանի միջոցով մարդը կարող է արթնանալ և ատել մսեղին, ատել Սատանային։ Աստծու խիստ կարգավարժանքը մարդուն ազատում է Սատանայի ազդեցությունից, ազատում է իր իսկ փոքրիկ աշխարհից և թույլ է տալիս ապրել Աստծու դեմքի լույսի ներքո։ Չկա ավելի լավ փրկություն, քան պատիժն ու դատաստանը։ Պետրոսն աղոթեց. «Աստվա՛ծ։ Քանի դեռ Դու պատժում և դատում ես ինձ, ես կիմանամ, որ Դու չես լքել ինձ։ Նույնիսկ եթե Դու ինձ ուրախություն կամ խաղաղություն չես տալիս և ստիպում ես ապրել տառապանքի մեջ և անթիվ պատժումների ես ենթարկում, քանի դեռ Դու չես լքում ինձ, իմ սիրտը հանգիստ կլինի։ Այսօր Քո պատիժն ու դատաստանը դարձել են իմ լավագույն պաշտպանությունը և իմ մեծագույն օրհնությունը։ Այն շնորհը, որ Դու տալիս ես ինձ, պաշտպանում է ինձ։ Այսօր Դու ինձ շնորհ ես պարգևում, և այս շնորհը Քո արդար բնույթի հայտնությունն է, և դա պատիժ ու դատաստան է. առավել ևս դա փորձություն է և տառապանքի կյանք»։ Պետրոսն ի վիճակի էր մի կողմ դնելու մսեղիի հաճույքները և ավելի խոր սեր ու ավելի մեծ պաշտպանություն փնտրելու, որովհետև նա այնքան շատ շնորհ էր ստացել Աստծու պատժից և դատաստանից։ Իր կյանքում, եթե մարդը ցանկանում է մաքրագործվել և հասնել իր բնավորության փոփոխությունների, եթե նա ցանկանում է ապրել իմաստալի կյանքով և կատարել իր պարտավորությունը՝ որպես արարած, ապա նա պետք է ընդունի Աստծու պատիժն ու դատաստանը և չպետք է թույլ տա, որ Աստծու կարգավարժանքն ու Աստծու հարվածները հեռանան իրենից, որպեսզի կարողանա իրեն ազատել Սատանայի մանիպուլյացիայից և ազդեցությունից ու ապրել Աստծու լույսի մեջ։ Իմացի՛ր, որ Աստծու պատիժն ու դատաստանը լույսն են և մարդու փրկության լույսը, և որ մարդու համար չկա ավելի լավ օրհնություն և ավելի մեծ շնորհ կամ ավելի լավ պաշտպանություն։ Մարդն ապրում է Սատանայի ազդեցության տակ և գոյություն ունի մսեղիի մեջ. եթե նա չի մաքրագործվում և չի ստանում Աստծու պաշտպանությունը, ապա ավելի շատ կայլասերվի։ Եթե նա ցանկանում է սիրել Աստծուն, ապա պետք է մաքրագործվի և փրկվի։ Պետրոսն աղոթեց. «Աստվա՛ծ, երբ Դու ինձ հետ բարությամբ ես վարվում, ես հրճվում եմ և մխիթարություն եմ զգում. երբ Դու պատժում ես ինձ, ես ավելի մեծ մխիթարություն և ուրախություն եմ զգում։ Թեև ես թույլ եմ և անասելի տառապանք եմ կրել, թեև արցունքներ ու վիշտ ունեմ, Դու գիտես, որ այդ վիշտն իմ ապստամբության և իմ թուլության պատճառով է։ Ես լաց եմ լինում, որովհետև չեմ կարող բավարարել Քո մտադրությունները, ես վիշտ և զղջում եմ զգում, որովհետև անբավարար եմ Քո պահանջների համար, բայց պատրաստ եմ հասնելու այս մակարդակին, պատրաստ եմ անելու այն ամենը, ինչ կարող եմ՝ Քեզ բավարարելու համար։ Քո պատիժը ծառայել է որպես իմ պաշտպանություն և լավագույն փրկությունն է ինձ համար. Քո դատաստանը գերազանցում է Քո հանդուրժողականությունն ու համբերությունը։ Առանց Քո պատժի և դատաստանի՝ ես չէի վայելի Քո ողորմությունն ու սիրող բարությունը։ Այսօր ես ավելի շատ եմ տեսնում, որ Քո սերը գերազանցել է երկինքները և վեր է բարձրացել բոլոր այլ բաներից։ Քո սերը միայն ողորմություն և սիրող բարություն չէ. ավելին՝ դա պատիժ և դատաստան է։ Ես այնքան շատ բան եմ շահել Քո պատժից և դատաստանից։ Առանց Քո պատժի և դատաստանի՝ ոչ մի մարդ չէր մաքրագործվի, և ոչ մի մարդ ի վիճակի չէր լինի փորձառաբար ապրելու Արարչի սերը։ Թեև ես հարյուրավոր փորձություններ ու նեղություններ եմ կրել և նույնիսկ մազապուրծ եմ եղել մահից, դրանք թույլ են տվել ինձ իսկապես ճանաչել Քեզ և հսկայական փրկություն ստանալ։ Եթե Քո պատիժը, դատաստանը և կարգավարժանքը հեռանային ինձնից, ես կապրեի խավարի մեջ՝ Սատանայի իշխանության տակ։ Ի՞նչ օգուտներ ունի մարդու մսեղին։ Եթե Քո պատիժն ու դատաստանը հեռանային ինձնից, դա այնպես կլիներ, ասես Քո Հոգին լքել է ինձ, ասես Դու այլևս ինձ հետ չես։ Եթե այդպես լիներ, ինչպե՞ս կարող էի շարունակել ապրել։ Դու ինձ հիվանդություն տվեցիր և խլեցիր իմ ազատությունը, ես ի վիճակի էի շարունակել ապրել, բայց եթե Քո պատիժն ու դատաստանը երբևէ հեռանային ինձնից, ես ապրել շարունակելու ոչ մի միջոց չէի ունենա։ Եթե ես լինեի առանց Քո պատժի և դատաստանի, կկորցնեի Քո սերը։ Քո սերը չափազանց խորն է, որպեսզի ես այն բառերով արտահայտեմ։ Առանց Քո սիրո՝ ես կապրեի Սատանայի իշխանության տակ և անկարող կլինեի տեսնել Քո փառավոր դեմքը։ Ինչպե՞ս կարող էի շարունակել ապրել։ Ես հազիվ թե կարողանայի նման խավարի մեջ, նման կյանքում շարունակել։ Քեզ ինձ հետ ունենալը նման է Քեզ տեսնելուն, ուստի ինչպե՞ս կարող էի հեռանալ Քեզնից։ Ես աղերսում եմ Քեզ ամենայն անկեղծությամբ, աղաչում եմ Քեզ չխլել ինձնից իմ մեծագույն մխիթարությունը, նույնիսկ եթե դա Քո մխիթարող խոսքերի լոկ մի նշույլ է։ Ես վայելել եմ Քո սերը, և այսօր չեմ կարող հեռու լինել Քեզնից. ինչպե՞ս կարող էի չսիրել Քեզ։ Ես վշտի շատ արցունքներ եմ թափել Քո սիրո պատճառով, սակայն միշտ զգացել եմ, որ այսպիսի կյանքն ավելի իմաստալի է, ավելի ունակ է հարստացնելու ինձ, ավելի ունակ է փոխելու ինձ և ավելի ունակ է թույլ տալու հասնել այն ճշմարտությանը, որը պետք է ունենան արարածները»։
Մարդու ողջ կյանքն անցնում է Սատանայի իշխանության տակ, և չկա մի մարդ, որը կարող է ինքնուրույն ազատվել Սատանայի ազդեցությունից։ Բոլորն ապրում են կեղտոտ աշխարհում՝ ապականության և դատարկության մեջ՝ առանց նվազագույն իմաստի կամ արժեքի. նրանք այսպիսի անհոգ կյանքով մսեղիի, կրքի և Սատանայի համար են ապրում։ Նրանց գոյությունը նվազագույն արժեք անգամ չունի։ Մարդն անկարող է գտնել այն ճշմարտությունը, որն իրեն կազատի Սատանայի ազդեցությունից։ Թեև մարդը հավատում է Աստծուն և կարդում է Աստվածաշունչը, նա չի հասկանում, թե ինչպես ազատվի Սատանայի ազդեցության վերահսկողությունից։ Դարերի ընթացքում շատ քիչ մարդիկ են բացահայտել այս գաղտնիքը, շատ քչերն են ըմբռնել այն։ Այսպիսով, թեև մարդը գարշում է Սատանայից և գարշում է մսեղիից, չգիտի, թե ինչպես ազատվի Սատանայի վնասակար ազդեցությունից։ Մի՞թե այսօր դեռ Սատանայի իշխանության տակ չեք։ Դուք չեք զղջում ձեր ապստամբ արարքների համար, առավել ևս չեք զգում, որ կեղտոտ եք և ապստամբ։ Աստծուն հակառակելուց հետո նույնիսկ հոգեկան խաղաղություն ունեք և մեծ հանգստություն եք զգում։ Մի՞թե քո հանգստությունն այն պատճառով չէ, որ ապականված ես։ Մի՞թե հանգստության այս զգացումը քո ապստամբությունից չի գալիս։ Մարդն ապրում է մարդկային դժոխքում, նա ապրում է Սատանայի խավար ազդեցության տակ. ողջ երկրով մեկ ուրվականներն ապրում են մարդու հետ միասին՝ ոտնձգություն անելով մարդու մսեղիի նկատմամբ։ Երկրի վրա դու չես ապրում գեղեցիկ դրախտում։ Այն վայրը, որտեղ գտնվում ես, դևերի տիրույթն է, մարդկային դժոխք, անդրաշխահը։ Եթե մարդը չի մաքրագործվում, ապա նա կեղտից է. եթե չի պաշտպանվում և հոգատարություն չի ստանում Աստծու կողմից, ապա դեռ Սատանայի գերին է. եթե չի դատվում և չի պատժվում, ապա է՛լ ավելի անկարող է խուսափել Սատանայի խավար ազդեցության ճնշումից։ Ապականված բնավորությունը, որը դու ցուցադրում ես, և ապստամբ վարքագիծը, որը արտահայտում ես կյանքով, բավարար են ապացուցելու, որ դեռևս Սատանայի իշխանության տակ ես ապրում։ Եթե քո միտքն ու մտքերը չեն մաքրագործվել, և քո բնավորությունը չի դատվել ու պատժվել, ապա քո ողջ էությունը դեռ Սատանայի իշխանության ճիրաններում է, Սատանան վերահսկում է քո միտքը, մանիպուլացնում է քո մտքերը, և քո ողջ էությունը Սատանայի ձեռքերում է։ Գիտե՞ս, թե հիմա որքան հեռու ես Պետրոսի չափանիշներից։ Ունե՞ս այդ որակը։ Որքա՞ն գիտես այսօրվա դատաստանի և պատժի մասին։ Որքա՞ն ունես այն ամենից, ինչը Պետրոսը ճանաչեց։ Եթե այսօր անկարող ես ճանաչել, արդյո՞ք ի վիճակի կլինես ապագայում հասնելու այդ ճանաչողությանը։ Քեզ պես ծույլ և վախկոտ մեկը պարզապես անկարող է ճանաչել պատիժն ու դատաստանը։ Եթե ձգտում ես մսեղիի խաղաղությանը և մսեղիի հաճույքներին, ապա մաքրագործվելու ոչ մի միջոց չես ունենա, և ի վերջո կտրվես Սատանային, քանզի այն, ինչ կյանքով արտահայտում ես, Սատանան է, և դա մսեղին է։ Այսօրվա դրությամբ շատ մարդիկ ընդհանրապես չեն ձգտում կյանքի, ինչը նշանակում է, որ նրանց չի հուզում մաքրագործվելը կամ կյանքի ավելի խոր փորձառության մեջ մտնելը։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող են կատարյալ դարձվել։ Նրանք, ովքեր չեն ձգտում կյանքի, կատարյալ դարձվելու հնարավորություն չունեն, իսկ նրանք, ովքեր չեն ձգտում Աստծու ճանաչողությանը, ովքեր չեն ձգտում իրենց բնավորության փոփոխություններին, անկարող են խուսափել Սատանայի խավար ազդեցությունից։ Նրանք լուրջ չեն վերաբերվում Աստծու՝ իրենց ճանաչողությանը և իրենց բնավորության փոփոխությունների մեջ մտնելուն, ճիշտ նրանց պես, ովքեր հավատում են կրոնին, ովքեր պարզապես հետևում են ծեսերին և ծառայությունների հաճախում։ Մի՞թե դա ապարդյուն չէ։ Եթե Աստծուն հավատալիս մարդը լուրջ չի վերաբերվում կյանքի հարցերին, չի ձգտում ճշմարտության մեջ մտնելու, չի ձգտում իր բնավորության փոփոխություններին, առավել ևս չի ձգտում Աստծու գործի ճանաչողությանը, ապա չի կարող կատարյալ դարձվել։ Եթե ցանկանում ես կատարյալ դարձվել, պետք է հասկանաս Աստծու գործը։ Մասնավորապես, պետք է հասկանաս Նրա պատժի և դատաստանի նշանակությունը, և թե ինչու է այս աշխատանքն իրականացվում մարդու վրա։ Դու ի վիճակի՞ ես ընդունելու այս գործը։ Այսպիսի պատժի ընթացքում ի վիճակի՞ ես հասնելու նույն փորձառություններին և ճանաչողությանը, ինչ Պետրոսը։ Եթե ձգտում ես Աստծու և Սուրբ Հոգու գործի ճանաչողությանը և եթե ձգտում ես քո բնավորության փոփոխություններին, ապա հնարավորություն ունես կատարյալ դարձվելու։
Նրանց համար, ովքեր պետք է կատարյալ դարձվեն, նվաճվելու գործի այս քայլն անփոխարինելի է. միայն այն ժամանակ, երբ մարդը նվաճվել է, կարող է փորձառաբար ապրել կատարյալ դարձվելու գործը։ Միայն նվաճվելու դերը կատարելը մեծ արժեք չունի, այն քեզ Աստծու համար պիտանի չի դարձնի։ Դու ոչ մի միջոց չես ունենա ավետարանը տարածելու գործում քո դերը խաղալու, քանզի չես ձգտում կյանքի և չես ձգտում քո մեջ փոփոխության ու նորացման և ուստի գործնական կյանքի փորձառություն չունես։ Այս քայլ առ քայլ գործի ընթացքում դու մի ժամանակ գործել ես որպես ծառայություն մատուցող և որպես հակադրություն, բայց եթե ի վերջո չես ձգտում Պետրոս լինելու, և քո ձգտումն այն ճանապարհով չէ, որով Պետրոսը կատարյալ դարձվեց, ապա, բնականաբար, փորձառաբար չես ապրի քո բնավորության փոփոխությունները։ Եթե մեկն ես, ով ձգտում է կատարյալ դարձվելու, ապա վկայություն տված կլինես և կասես. «Աստծու այս քայլ առ քայլ գործի մեջ ես ընդունել եմ Աստծու պատժի և դատաստանի գործը և թեև մեծ տառապանք եմ կրել, ճանաչել եմ, թե ինչպես է Աստված մարդուն կատարյալ դարձնում, ձեռք եմ բերել Աստծու կատարած գործը, Աստծու արդարության ճանաչողությունն եմ ունեցել, և Նրա պատիժը փրկել է ինձ։ Նրա արդար բնույթը հասել է ինձ և ինձ օրհնություններ ու շնորհ բերել. Նրա դատաստանն ու պատիժն են, որ պաշտպանել և մաքրագործել են ինձ։ Եթե չպատժվեի և չդատվեի Աստծու կողմից, և եթե Աստծու խիստ խոսքերը չհասնեին ինձ, չէի կարող ճանաչել Աստծուն, ոչ էլ կարող էի փրկվել։ Այսօր ես տեսնում եմ. որպես արարած՝ ոչ միայն մեկն է վայելում Արարչի ստեղծած բոլոր բաները, այլև, որ ավելի կարևոր է, բոլոր արարածները պետք է վայելեն Աստծու արդար բնույթը և Նրա արդար դատաստանը, որովհետև Աստծու բնույթն արժանի է մարդու վայելքին։ Որպես Սատանայի կողմից ապականված արարած՝ մարդը պետք է վայելի Աստծու արդար բնույթը։ Նրա արդար բնույթի մեջ պատիժ և դատաստան կա, և առավել ևս՝ մեծ սեր։ Թեև այսօր անկարող եմ լիովին ձեռք բերել Աստծու սերը, բախտ եմ ունեցել տեսնելու այն և դրանում օրհնվել եմ»։ Սա այն ուղին է, որով քայլում են նրանք, ովքեր փորձառաբար ապրում են կատարյալ դարձվելը, և սա այն ճանաչողությունն է, որի մասին նրանք խոսում են։ Նման մարդիկ նույնն են, ինչ Պետրոսը. նրանք նույն փորձառություններն ունեն, ինչ Պետրոսը։ Նման մարդիկ նաև կյանք ձեռք բերողներն են, ովքեր ճշմարտությունն ունեն։ Երբ փորձառեն մինչև վերջ, ի վիճակի կլինեն լիովին ազատվելու Սատանայի ազդեցությունից Աստծու դատաստանի մեջ և ձեռք բերվելու Աստծու կողմից։
Նվաճվելուց հետո մարդիկ որևէ հնչեղ վկայություն չունեն։ Նրանք սոսկ ամոթահար են արել Սատանային, բայց կյանքով չեն արտահայտել Աստծու խոսքերի իրականությունը։ Դու չես ստացել երկրորդ փրկությունը. դու սոսկ մեղքի զոհ ես ստացել, սակայն կատարյալ չես դարձվել. դա մեծ կորուստ է։ Դուք պետք է հասկանաք, թե ինչի մեջ պետք է մտնեք, և կյանքով ինչ պետք է արտահայտեք, և պետք է մտնեք դրանց մեջ։ Եթե ի վերջո չվերջացնես կատարյալ դարձվելը, ապա իսկական մարդկային էակ չես լինի և կլցվես ափսոսանքով։ Ադամն ու Եվան, որոնց Աստված ստեղծեց սկզբում, մաքուր մարդիկ էին, այսինքն՝ Եդեմի պարտեզում մաքուր էին, կեղտից չպղծված։ Նաև հավատարիմ էին Եհովային և ոչինչ չգիտեին Եհովային դավաճանելու մասին։ Պատճառն այն է, որ նրանք չունեին Սատանայի ազդեցության անհանգստությունը և Սատանայի թույնը։ Ողջ մարդկության մեջ նրանք ամենամաքուրն էին։ Ապրում էին Եդեմի պարտեզում՝ որևէ կեղտից չպղծված, չտիրապետված մսեղիի կողմից և Եհովայի հանդեպ երկյուղով։ Հետագայում, երբ Սատանան գայթակղեց նրանց, օձի թույնն ունեցան և Եհովային դավաճանելու ցանկությունը և ապրեցին Սատանայի ազդեցության տակ։ Սկզբում նրանք մաքուր էին և երկյուղում էին Եհովայից. նրանք միայն այս վիճակում էին մարդ։ Հետագայում, երբ Սատանան գայթակղեց, նրանք կերան բարու և չարի գիտության ծառի պտուղը և ապրեցին Սատանայի ազդեցության տակ։ Աստիճանաբար ապականվեցին Սատանայի կողմից և կորցրին մարդու սկզբնական պատկերը։ Սկզբում մարդն ուներ Եհովայի շունչը, անգամ նվազագույն չափով ապստամբ չէր և իր սրտում չարիք չուներ։ Այդ ժամանակ մարդն իսկապես մարդ էր։ Սատանայի կողմից ապականվելուց հետո մարդը դարձավ գազան։ Նրա մտքերը լի էին չարիքով և կեղտով՝ առանց բարության կամ սրբության։ Մի՞թե սա Սատանան չէ։ Դու փորձառաբար ապրել ես Աստծու գործի մեծ մասը, սակայն չես փոխվել կամ մաքրագործվել։ Դեռ ապրում ես Սատանայի իշխանության տակ և դեռ չես հնազանդվում Աստծուն։ Սա մեկն է, ով միայն նվաճվել է, բայց կատարյալ չի դարձվել։ Եվ ինչո՞ւ է ասվում, որ նման մարդը կատարյալ չի դարձվել։ Պատճառն այն է, որ այս մարդը կյանքի կամ Աստծու գործի ճանաչողության չի ձգտում և մսեղիի հաճույքներից ու ակնթարթային մխիթարությունից բացի՝ ոչինչ չի ցանկանում։ Արդյունքում, նրա կյանքի բնույթի մեջ փոփոխություններ չկան, և նրա չի վերագտել Աստծու ստեղծած մարդու սկզբնական նմանությունը։ Նման մարդիկ քայլող դիակներ են, մեռելներ, որոնք հոգի չունեն։ Նրանք, ովքեր չեն ձգտում հոգու հարցերի ճանաչողությանը, ովքեր չեն ձգտում սրբացման և ովքեր չեն ձգտում կյանքով արտահայտելու ճշմարտությունը, ովքեր բավարարվում են միայն բացասական կողմից նվաճվելով և ովքեր չեն կարող ապրել Աստծու խոսքերով ու դառնալ սրբացված մարդիկ, չփրկված մարդիկ են։ Քանզի եթե մարդն առանց ճշմարտության է, անկարող է հաստատուն կանգնել Աստծու փորձությունների ժամանակ. փրկված են միայն նրանք, ովքեր կարող են հաստատուն կանգնել Աստծու փորձությունների ժամանակ։ Ես Պետրոսի պես մարդկանց եմ ուզում, որոնք ձգտում են կատարյալ դարձվելու։ Այսօրվա ճշմարտությունը պարգևվում է նրանց, ովքեր տենչում և փնտրում են այն։ Այս փրկությունը պարգևվում է նրանց, ովքեր տենչում են փրկվել Աստծու կողմից։ Այս փրկությունը միայն այն բանի համար չէ, որ դուք ձեռք բերեք. այն նաև թույլ է տալիս, որ Աստված ձեռք բերի ձեզ. դուք ձեռք եք բերում Աստծուն, որպեսզի Աստված կարողանա ձեռք բերել ձեզ։ Այսօր Ես ձեզ ասել եմ այս խոսքերը, և դուք լսել եք դրանք, և պետք է կիրարկեք այս խոսքերի համաձայն։ Եթե ի վերջո կիրարկեք այս խոսքերը, Ես ձեզ ձեռք բերած կլինեմ այս խոսքերի միջոցով՝ միևնույն ժամանակ, նաև դուք ձեռք բերած կլինեք այս խոսքերը, այսինքն՝ ձեռք բերած կլինեք այս հսկայական փրկությունը։ Երբ մաքրագործվեք, իսկական մարդկային էակներ դարձած կլինեք։ Եթե անկարող ես կյանքով արտահայտել ճշմարտությունը կամ կյանքով արտահայտել կատարյալ դարձվածի նմանությունը, ապա կարելի է ասել, որ մարդ չես, այլ քայլող դիակ ես, գազան, որովհետև առանց ճշմարտության ես, այսինքն՝ առանց Եհովայի շնչի, և ուստի մեռած մարդ ես, որը հոգի չունի։ Թեև հնարավոր է վկայություն տալ նվաճվելուց հետո, այն, ինչ ձեռք ես բերում, լոկ մի քիչ փրկություն է, և դու հոգի ունեցող կենդանի էակ չես դարձել։ Թեև փորձառաբար ապրել ես պատիժ և դատաստան, քո բնավորությունը դրա արդյունքում չի նորացվել կամ փոխվել. դու դեռ քո հին եսն ես, Սատանայից ես և մաքրագործված մեկը չես։ Միայն նրանք արժեք ունեն, ովքեր կատարյալ են դարձվել, և միայն այսպիսի մարդիկ են ճշմարիտ կյանք ձեռք բերել։ Մի օր ինչ-որ մեկը քեզ կասի. «Դու փորձառաբար ապրել ես Աստծու գործը, ուստի խոսիր այն մասին, թե ինչպիսին է Նրա գործը։ Դավիթը փորձառաբար ապրեց Աստծու գործը և տեսավ Եհովայի գործերը, Մովսեսը նույնպես տեսավ Եհովայի գործերը, և երկուսն էլ ի վիճակի էին նկարագրելու Եհովայի գործերը և կարող էին խոսել Եհովայի հրաշալիության մասին։ Դուք տեսել եք վերջին օրերի մարմնացած Աստծու կատարած գործը, կարո՞ղ ես խոսել Նրա իմաստության մասին։ Կարո՞ղ ես խոսել Նրա գործի հրաշալիության մասին։ Ի՞նչ պահանջներ դրեց Աստված ձեր առջև, և ինչպե՞ս փորձառաբար ապրեցիք դրանք։ Դուք փորձառաբար ապրել եք Աստծու գործը վերջին օրերում. ո՞րն է ձեր մեծագույն տեսիլքը։ Կարո՞ղ եք խոսել այս մասին։ Կարո՞ղ եք խոսել Աստծու արդար բնույթի մասին»։ Ի՞նչ կպատասխանես, երբ բախվես այս հարցերին։ Եթե ասես. «Աստված այնքա՜ն արդար է, Նա պատժում և դատում է մեզ ու անխնա մերկացնում։ Աստծու բնույթն իսկապես անհանդուրժող է մարդու կողմից վիրավորանքի հանդեպ։ Աստծու գործը փորձառաբար ապրելուց հետո ես ճանաչել եմ, որ գազաններ ենք, և իսկապես տեսել եմ Աստծու արդար բնույթը», ապա մյուս մարդը կշարունակի հարցնել. «Էլ ի՞նչ գիտես Աստծու մասին։ Ինչպե՞ս է մարդը կիրարկում կյանքի մուտքը։ Ունե՞ս արդյոք անձնական վճիռներ»։ Դու կպատասխանես. «Սատանայի կողմից ապականվելուց հետո արարածները դարձել են գազաններ և ոչնչով չեն տարբերվում էշերից։ Ես այսօր Աստծու ձեռքերում եմ ապրում և ուստի պետք է բավարարեմ Արարչի մտադրությունները և ենթարկվեմ այն ամենին, ինչ Նա ուսուցանում է։ Այլ ընտրություն չունեմ»։ Եթե միայն նման ընդհանրություններով խոսես, այդ մարդը չի հասկանա, թե ինչ ես ասում։ Երբ նա հարցնում է, թե ինչ ճանաչողություն ունես Աստծու գործի մասին, նկատի ունի քո անձնական փորձառությունները։ Նա հարցնում է, թե ինչ ճանաչողություն ունես Աստծու պատժի և դատաստանի մասին այն փորձառաբար ապրելուց հետո և դրանով նկատի ունի քո անձնական փորձառությունները և խնդրում է, որ ճշմարտության քո ճանաչողության մասին խոսես։ Եթե անկարող ես խոսել նման բաների մասին, սա ապացուցում է, որ այսօրվա գործի մասին ոչինչ չգիտես։ Դու միշտ ասում ես խոսքեր, որոնք թվացյալ ճիշտ են կամ որոնք համընդհանուր ճանաչում ունեն. դու չունես կոնկրետ փորձառություններ, առավել ևս քո ճանաչողության մեջ էություն չկա, և նաև չունես ճշմարիտ վկայություններ, ուստի չես համոզում ուրիշներին։ Մի՛ եղիր Աստծու բացասական հետևորդ և մի՛ ձգտիր նրան, ինչը քեզ հետաքրքրասեր է դարձնում։ Ո՛չ սառը, ո՛չ էլ տաք լինելով՝ կկործանես ինքդ քեզ և կհետաձգես քո կյանքը։ Պետք է ազատվես նման բացասական և պասիվ վիճակից և հմտանաս դրական բաների ձգտելու և քո սեփական թուլությունները հաղթահարելու մեջ, որպեսզի կարողանաս ձեռք բերել ճշմարտությունը և կյանքով արտահայտել այն։ Քո թուլությունների մեջ ոչ մի սարսափելի բան չկա, և քո թերությունները քո ամենամեծ խնդիրը չեն։ Քո ամենամեծ խնդիրը և քո մեծագույն թերությունը քո ո՛չ տաք, ո՛չ էլ սառը լինելն է և ճշմարտությունը փնտրելու ցանկության բացակայությունը։ Բոլորիդ ամենամեծ խնդիրը վախկոտ մտածելակերպն է, ըստ որի՝ դուք գոհ եք իրերի ներկա վիճակից և պարզապես սպասում եք բացասականության մեջ։ Ճշմարտությանը ձեր ձգտելու ճանապարհին սա ձեր մեծագույն խոչընդոտն ու մեծագույն թշնամին է։ Եթե հնազանդվում ես միայն այն պատճառով, որ Իմ ասած խոսքերը շատ խոր են, ապա իսկապես չունես ճանաչողությունը, ոչ էլ ճշմարտությունն ես թանկ գնահատում։ Քո՝ նման հնազանդությունը վկայություն չէ, և Ես հավանություն չեմ տալիս նման հնազանդությանը։ Ինչ-որ մեկը կարող է հարցնել քեզ. «Որտեղի՞ց է գալիս քո Աստված։ Ո՞րն է քո այս Աստծու էությունը»։ Դու կպատասխանես. «Նրա էությունը պատիժ և դատաստան է»։ Ապա նա կշարունակի. «Մի՞թե Աստված ողորմած և սիրառատ չէ մարդու հանդեպ։ Մի՞թե չգիտես դա»։ Դու կասես. «Դա ուրիշների Աստված է։ Այն Աստված է, որին հավատում են կրոնի մարդիկ, և մեր Աստված չէ»։ Երբ քեզ պես մարդիկ քարոզում են ավետարանը, խեղաթյուրում են ճշմարիտ ճանապարհը, ուստի ի՞նչ օգուտ ունես։ Ինչպե՞ս կարող են ուրիշները քեզնից ճշմարիտ ճանապարհը ձեռք բերել։ Դու ճշմարտությունից զուրկ ես և ոչինչ չես կարող խոսել ճշմարտության մասին, առավել ևս չես կարող կյանքով արտահայտել ճշմարտությունը։ Ի՞նչն է քեզ որակավորում ապրելու Աստծու առջև։ Երբ քարոզում ես ավետարանն ուրիշներին և երբ հաղորդակցվում ես ճշմարտության մասին ու վկայում ես Աստծու մասին, եթե անկարող ես շահել նրանց, նրանք կհերքեն քո խոսքերը։ Մի՞թե տեղ զբաղեցնող չես։ Դու փորձառաբար ապրել ես Աստծու գործի մեծ մասը, սակայն երբ խոսում ես ճշմարտության մասին, հստակություն չունես։ Մի՞թե անպիտան չես։ Ի՞նչ օգուտ ունես։ Ինչպե՞ս կարող ես փորձառաբար ապրել Աստծու գործի մեծ մասը, սակայն Նրա մասին նվազագույն ճանաչողություն անգամ չունենալ։ Երբ քեզ հարցնում են, թե Աստծու մասին ինչ իրական ճանաչողություն ունես, կորցնում ես խոսքերդ կամ ինչ-որ կապ չունեցող բան ես պատասխանում՝ ասելով, որ Աստված զորեղ է, որ քո ստացած մեծ օրհնություններն իսկապես Աստծու բարձրացումն են, և որ չկա ավելի մեծ արտոնություն, քան Աստծուն անձամբ տեսնել կարողանալը։ Ի՞նչ արժեք կա սա ասելու մեջ։ Դրանք անօգուտ, դատարկ խոսքեր են։ Աստծու գործի մեծ մասը փորձառաբար ապրելով՝ միայն գիտես, որ Աստծու բարձրացումը ճշմարտությո՞ւնն է։ Դու պետք է ճանաչես Աստծու գործը և միայն այդ ժամանակ ճշմարիտ վկայություններ կունենաս։ Ինչպե՞ս կարող են նրանք, ովքեր ձեռք չեն բերել ճշմարտությունը, վկայել Աստծու մասին։
Եթե այսքան գործը և այսքան խոսքերը ոչ մի ազդեցություն չեն ունեցել քեզ վրա, ապա երբ գա Աստծու գործը տարածելու ժամանակը, անկարող կլինես կատարել քո պարտավորությունը և ամոթահար ու նվաստացած կլինես։ Այդ ժամանակ կզգաս՝ այնքան շատ ես պարտք Աստծուն, որ Աստծու մասին քո ճանաչողությունն այնքան մակերեսային է։ Եթե այսօր չես ձգտում Աստծու ճանաչողությանը, մինչ Նա գործում է, ապա հետո չափազանց ուշ կլինի։ Ի վերջո, չես ունենա ոչ մի ճանաչողություն, որի մասին կկարողանաս խոսել. դու դատարկ կմնաս՝ առանց որևէ բանի։ Ինչո՞վ հաշիվ կտաս Աստծուն։ Կունենա՞ս արդյոք Աստծու առջև կանգնելու հանդգնություն։ Դու պետք է հենց հիմա քրտնաջան աշխատես քո ձգտման մեջ, որպեսզի ի վերջո, Պետրոսի պես իմանաս, թե որքան օգտակար են Աստծու պատիժն ու դատաստանը մարդու համար, և որ առանց Նրա պատժի և դատաստանի՝ մարդը չի կարող փրկվել և կարող է միայն ավելի ու ավելի խոր սուզվել այս կեղտոտ երկրի մեջ, տիղմի մեջ։ Մարդիկ ապականվել են Սատանայի կողմից, դավեր են նյութել միմյանց դեմ և դաժանաբար ոտնահարել են միմյանց, կորցրել են իրենց աստվածավախ սրտերը։ Նրանց ապստամբությունը չափազանց մեծ է, նրանց պատկերացումները չափազանց շատ են, և բոլորը Սատանայից են։ Առանց Աստծու պատժի և դատաստանի՝ մարդու ապականված բնավորությունը չէր կարող մաքրագործվել, և նա չէր կարող փրկվել։ Այն, ինչ Աստծու գործն արտահայտում է մսեղիի մեջ, ճիշտ այն է, ինչ արտահայտում է Հոգին, և Նրա կատարած գործն իրականացվում է համաձայն այն բանի, ինչ Հոգին է անում։ Այսօր, եթե չունես այս գործի ճանաչողությունը, ապա այնքա՜ն հիմար ես և այնքա՜ն շատ բան ես կորցրել։ Եթե ձեռք չես բերել Աստծու փրկությունը, ապա քո հավատքը կրոնական հավատք է, և դու քրիստոնյա ես, որը կրոնից է։ Քանի որ ամուր կառչած ես մեռած կանոնակարգերին, կորցրել ես Սուրբ Հոգու նոր գործը. ուրիշները, ովքեր ձգտում են Աստծու սիրուն, ի վիճակի են ձեռք բերելու ճշմարտությունը և կյանքը, մինչդեռ քո հավատքն անկարող է ձեռք բերելու Աստծու հավանությունը։ Փոխարենը դու դարձել ես չարագործ մեկը, ով կործանարար և ատելի արարքներ է գործում. դու դարձել ես Սատանայի կատակների թիրախը և Սատանայի գերին։ Աստված նրա համար չէ, որ մարդը հավատա Նրան, այլ, որ սիրի և ձգտի ու երկրպագի Նրան։ Եթե չես ձգտում այսօր, ապա կգա օրը, երբ կասես. «Այն ժամանակ ինչո՞ւ պատշաճ կերպով չհետևեցի Աստծուն, պատշաճ կերպով չբավարարեցի Նրան, չձգտեցի իմ կյանքի բնույթի փոփոխություններին։ Ինչպե՜ս եմ ափսոսում, որ այն ժամանակ ի վիճակի չէի հնազանդվելու Աստծուն և չէի ձգտում Աստծու խոսքի ճանաչողությանը։ Աստված այնքան շատ բան ասաց այն ժամանակ. ինչո՞ւ չձգտեցի։ Այնքա՜ն հիմար էի»։ Դու ծայրաստիճան կատես ինքդ քեզ։ Այսօր դու չես հավատում Իմ ասած խոսքերին և ոչ մի ուշադրություն չես դարձնում դրանց. երբ գա օրը, երբ այս գործը տարածվի, և տեսնես դրա ամբողջականությունը, կափսոսաս, և այդ ժամանակ ապշահար կլինես։ Օրհնություններ կան, սակայն դու դրանք վայելել չգիտես, և կա ճշմարտություն, սակայն դու դրան չես ձգտում։ Մի՞թե փորձանք չես բերում քեզ վրա։ Այսօր, թեև Աստծու գործի հաջորդ քայլը դեռ պետք է սկսվի, ոչ մի հավելյալ բան չկա այն պահանջների մեջ, որոնք դրվում են քո առջև, և այն բանի մեջ, ինչ քեզնից խնդրվում է կյանքով արտահայտել։ Այնքան շատ գործ կա, և այնքան շատ ճշմարտություններ. մի՞թե դրանք արժանի չեն, որ ճանաչես։ Մի՞թե պատիժն ու դատաստանն անկարող են արթնացնել քո հոգին։ Մի՞թե պատիժն ու դատաստանն անկարող են ստիպել քեզ ինքդ քեզ ատել։ Մի՞թե գոհ ես Սատանայի ազդեցության տակ ապրելով՝ խաղաղությամբ ու ուրախությամբ և փոքր-ինչ մսեղավոր հարմարավետությամբ։ Մի՞թե բոլոր մարդկանցից ամենաստորը չես։ Ոչ ոք ավելի հիմար չէ, քան նրանք, ովքեր տեսել են փրկությունը, բայց չեն ձգտում այն ձեռք բերելու. նրանք մարդիկ են, որոնք տարված են մսեղիով և վայելում են Սատանային։ Դու հույս ունես, որ քո հավատն առ Աստված ոչ մի դժվարություն կամ նեղություն կամ նվազագույն տառապանք չի ենթադրի։ Դու միշտ ձգտում ես այն բաներին, որոնք անարժեք են և ոչ մի արժեք չես տալիս կյանքին՝ փոխարենը քո սեփական անհեթեթ մտքերը դնելով ճշմարտությունից առաջ։ Այնքա՜ն անարժեք ես։ Խոզի պես ես ապրում. ի՞նչ տարբերություն կա քո և խոզերի ու շների միջև։ Մի՞թե նրանք, ովքեր չեն ձգտում ճշմարտությանը և փոխարենը սիրում են մսեղին, բոլորը գազաններ չեն։ Մի՞թե այն մեռելները, որոնք հոգի չունեն, բոլորը քայլող դիակներ չեն։ Քանի՞ խոսք է ասվել ձեր միջավայրում։ Մի՞թե ձեր միջավայրում միայն մի քի9 գործ է արվել։ Որքա՞ն եմ ձեզ մատակարարել։ Ուստի ինչո՞ւ ձեռք չես բերել այն։ Ինչի՞ց ես տրտնջում։ Արդյո՞ք այնպես չէ, որ ոչինչ ձեռք չես բերել, որովհետև չափազանց շատ ես սիրում մսեղին։ Եվ արդյո՞ք պատճառն այն չէ, որ քո մտքերը չափազանց անհեթեթ են։ Արդյո՞ք պատճառն այն չէ, որ չափազանց հիմար ես։ Եթե չես կարողանում ձեռք բերել այս օրհնությունները, կարո՞ղ ես Աստծուն մեղադրել՝ քեզ չփրկելու համար։ Այն ամենը, ինչին ձգտում ես, Աստծուն հավատալուց հետո խաղաղություն ձեռք բերել կարողանալն է, որպեսզի քո երեխաները զերծ լինեն հիվանդություններից, որպեսզի քո ամուսինը լավ աշխատանք ունենա, որպեսզի քո որդին լավ կին գտնի, որպեսզի քո դուստրը լավ ամուսին գտնի, որպեսզի քո եզներն ու ձիերը լավ վարեն հողը, որպեսզի քո բերքի համար լավ եղանակով տարի լինի։ Սա է այն, ինչին ձգտում ես։ Քո ձգտումը միայն հարմարավետության մեջ ապրելն է, որպեսզի ոչ մի դժբախտ պատահար չպատահի քո ընտանիքին, որպեսզի քամիները քո կողքով անցնեն, որպեսզի քո դեմքին ավազ չդիպչի, որպեսզի քո ընտանիքի բերքը հեղեղից և որևէ աղետից չտուժի, որ ապրես «Աստծու գրկում», ապրես հարմարավետ բնում։ Քեզ պես վախկոտ մարդը, որը միշտ մսեղիին է ձգտում, սիրտ ունի՞, հոգի ունի՞։ Մի՞թե գազան չես։ Ես քեզ ճշմարիտ ճանապարհն եմ պարգևում՝ առանց փոխարենը որևէ բան խնդրելու, սակայն չես ձգտում դրան։ Մի՞թե դեռ նրանցից մեկն ես, ովքեր հավատում են Աստծուն։ Ես քեզ իրական մարդկային կյանք եմ պարգևում, սակայն չես ձգտում դրան։ Մի՞թե նույն տեսակից չես, ինչ խոզերն ու շները։ Խոզերը չեն ձգտում մարդու կյանքին, չեն ձգտում մաքրագործվելուն և չեն հասկանում, թե ինչ է կյանքը։ Ամեն օր կշտանալուց հետո պարզապես քնում են։ Ես քեզ ճշմարիտ ճանապարհն եմ պարգևել, սակայն դու այն ձեռք չես բերել, դու դատարկաձեռն ես մնում։ Պատրա՞ստ ես շարունակելու այս կյանքում՝ խոզի կյանքում։ Ո՞րն է նման մարդկանց ողջ լինելու նշանակությունը։ Քո կյանքն արհամարհելի է և ստոր, դու ապրում ես կեղտի և սանձարձակության մեջ և չես ձգտում որևէ նպատակի, ուստի մի՞թե քո կյանքն ամենաստորը չէ բոլորից։ Ունե՞ս արդյոք հանդգնություն՝ կանգնելու Աստծու առջև։ Եթե շարունակես այսպես փորձառաբար ապրել, ինչ-որ բան ձեռք կբերե՞ս։ Քեզ պարգևվել է Ճշմարիտ ճանապարհը, բայց ի վերջո կկարողանաս ձեռք բերել այն, թե ոչ, կախված է քո սեփական ձգտումից։ Մարդիկ ասում են. «Աստված արդար Աստված է։ Քանի դեռ մարդը հետևում է Նրան մինչև վերջ, Նա, անշուշտ, անաչառ կլինի մարդու հանդեպ, քանզի Նա ամենաարդարն է։ Եթե մարդը հետևում է Նրան մինչև վերջ, կարո՞ղ է Նա մի կողմ նետել մարդուն»։ Ես անաչառ եմ բոլոր մարդկանց հանդեպ և Իմ արդար բնույթով դատում եմ բոլոր մարդկանց, սակայն այն պահանջները, որոնք դնում եմ մարդկանց առջև, բոլորը համապատասխան պայմաններ են ներառում, և այն, ինչ պահանջում եմ, պետք է իրագործեն բոլոր մարդիկ՝ անկախ նրանից, թե ովքեր են։ Ինձ չի հուզում, թե որքան ավագ կամ որքան փորձառու ես. Ինձ հուզում է միայն այն, թե արդյոք հետևում ես Իմ ճանապարհին, և արդյոք սիրում և տենչում ես ճշմարտությունը, թե ոչ։ Եթե ճշմարտության պակաս ունես և դրա փոխարեն անպատվություն ես բերում Իմ անվան վրա և չես գործում Իմ ճանապարհի համաձայն՝ պարզապես առանց հոգատարության կամ մտահոգության հետևելով, Ես այդ ժամանակ կտապալեմ և կպատժեմ քեզ քո չարիքի համար, և այդ ժամանակ ի՞նչ կունենաս ասելու։ Կարո՞ղ ես ասել, որ Աստված արդար չէ։ Եթե հետևել ես բոլոր այն խոսքերին, որոնք ասել եմ այսօր, ուրեմն մարդու այն տեսակն ես, որին հավանություն եմ տալիս։ Դու ասում ես, որ միշտ տառապել ես Աստծուն հետևելիս, որ հետևել ես Նրան փոթորիկների միջով և Նրա հետ կիսել ես լավ ու վատ ժամանակները, բայց կյանքով չես արտահայտել Աստծու ասած խոսքերը. դու միայն ցանկանում ես Աստծու համար այսուայնկողմ վազել և ամեն օր ծախսվել Նրա համար և երբեք չես մտածել իմաստալից կյանք ապրելու մասին։ Նաև ասում ես. «Ամեն դեպքում, հավատում եմ, որ Աստված արդար է։ Տառապում եմ Նրա համար, այսուայնկողմ եմ վազում Նրա համար և ինձ Նրան եմ նվիրում և նույնիսկ եթե ոչ մի ձեռքբերում չեմ ունեցել, նեղություն եմ կրել. Նա, անշուշտ, կհիշի ինձ»։ Ճիշտ է, որ Աստված արդար է, սակայն այդ արդարությունը որևէ անմաքրությամբ պղծված չէ. այն մարդկային կամք չի պարունակում և պղծված չէ մսեղիով կամ մարդկային գործարքներով։ Բոլոր նրանք, ովքեր ապստամբ են և հակադրության մեջ են, բոլոր նրանք, ովքեր չեն հետևում Նրա ճանապարհին, կպատժվեն. ոչ ոք չի ներվում, և ոչ ոք չի խնայվում։ Որոշ մարդիկ ասում են. «Այսօր այսուայնկողմ եմ վազում Քեզ համար. ի վերջո, կարո՞ղ ես ինձ փոքր-ինչ օրհնություն տալ»։ Ուստի հարցնում եմ քեզ. «Հետևե՞լ ես արդյոք Իմ խոսքերին»։ Այն արդարությունը, որի մասին խոսում ես, հիմնված է գործարքի վրա։ Դու միայն մտածում ես, որ արդար եմ, որ անաչառ եմ բոլոր մարդկանց հանդեպ, և որ բոլոր նրանք, ովքեր հետևում են Ինձ մինչև վերջ, անշուշտ, կփրկվեն և կստանան Իմ օրհնությունները։ Իմ այն խոսքերի մեջ, թե «բոլոր նրանք, ովքեր հետևում են Ինձ մինչև վերջ, անշուշտ կփրկվեն», ներքին իմաստ կա. Ինձ մինչև վերջ հետևողները նրանք են, ում Ես լիովին ձեռք կբերեմ. նրանք են, ովքեր, Իմ կողմից նվաճվելուց հետո փնտրում են ճշմարտությունը և կատարյալ են դարձվում։ Քանի՞ պահանջ ես բավարարել։ Դու բավարարել ես միայն Ինձ մինչև վերջ հետևելու պահանջը, բայց ուրիշ ի՞նչ։ Հետևե՞լ ես արդյոք Իմ խոսքերին։ Դու բավարարել ես Իմ հինգ պահանջներից մեկը, սակայն մտադրություն չունես բավարարելու մնացած չորսը։ Պարզապես գտել ես ամենապարզ, ամենահեշտ ճանապարհը և ձգտել ես՝ սոսկ հուսալով, որ բախտդ կբերի։ Քեզ պես մարդու հանդեպ Իմ արդար բնույթը միայն պատիժ և դատաստան է նշանակում և արդար հատուցում. նշանակում է բոլոր չարագործների արդար պատիժը։ Բոլոր նրանք, ովքեր չեն հետևում Իմ ճանապարհին, անշուշտ, կպատժվեն, նույնիսկ եթե մինչև վերջ հետևեն։ Սա է Աստծու արդարությունը։ Երբ այս արդար բնույթն արտահայտվի մարդու պատժի մեջ, մարդն ապշահար կլինի և ափսոսանք կզգա, որ Աստծուն հետևելիս չի հետևել Նրա ճանապարհին։ «Այն ժամանակ միայն փոքր-ինչ տառապեցի՝ Աստծուն հետևելիս, բայց չհետևեցի Աստծու ճանապարհին։ Ի՞նչ արդարացումներ կան։ Այլ տարբերակ չկա, քան պատժվելը»։ Սակայն իր նա մտքում ասում է. «Ամեն դեպքում, Քեզ մինչև վերջ հետևել եմ, ուստի նույնիսկ եթե պատժես ինձ, դա չի կարող չափազանց դաժան պատիժ լինել, և ինձ պատժելուց հետո դեռ կցանկանաս ինձ։ Գիտեմ, որ արդար ես և ինձ հետ հավիտյան այդպես չես վարվի։ Ի վերջո, ես նման չեմ նրանց, ովքեր կվերացվեն. նրանք, ովքեր պետք է վերացվեն, ծանր պատիժ կստանան, մինչդեռ իմ պատիժն ավելի թեթև կլինի»։ Արդար բնույթն այնպիսին չէ, ինչպես դու ես ասում։ Այնպես չէ, որ իրենց մեղքերը պատշաճ կերպով խոստովանողների հետ Աստված մեղմ է վարվում։ Արդարությունը սրբություն է և այնպիսի բնույթ է, որը մարդու կողմից վիրավորանք չի հանդուժում, և այն ամենը, ինչ կեղտոտ է ու չի փոխվել, Աստծու գարշանքի թիրախն է։ Աստծու արդար բնույթը օրենք չէ, այլ կառավարչական հրամանագիր. այն կառավարչական հրամանագիր է արքայության ներսում, և այս կառավարչական հրամանագիրը ցանկացած մեկի արդար պատիժն է, ով չգիտի ճշմարտությունը և չի փոխվել, և փրկության համար ոչ մի տեղ չկա։ Քանզի, երբ յուրաքանչյուր մարդ դասավորվի ըստ իր տեսակի, բարին կվարձատրվի, իսկ չարը կպատժվի։ Դա այն ժամանակն է, երբ մարդու նշանակության վայրը կբացահայտվի. այն ժամանակն է, երբ փրկության գործը կմոտենա ավարտին, որից հետո մարդուն փրկելու գործն այլևս չի արվի, և հատուցում կբերվի նրանցից յուրաքանչյուրի վրա, ով չարիք է գործում։ Որոշ մարդիկ ասում են. «Աստված հիշում է Իր կողքին եղողներից յուրաքանչյուրին։ Նա մեզնից ոչ մեկին չի մոռանա։ Մենք երաշխավորված ենք, որ Աստված մեզ կատարյալ կդարձնի։ Նա ներքևում գտնվողներից ոչ մեկին չի հիշի։ Անկասկած, ներքևում գտնվող մարդկանցից նրանք, ովքեր կատարյալ կդարձվեն, թվով ավելի քիչ են, քան մենք, որ հաճախ են շփվում Աստծու հետ. Աստված չի կարողանա մոռանալ մեզնից ոչ մեկին, Աստված բոլորիս արժանի է համարել, և մենք երաշխավորված ենք, որ Աստված մեզ կատարյալ կդարձնի»։ Բոլորդ նման պատկերացումներ ունեք։ Մի՞թե սա արդարություն է։ Դու կիրարկե՞լ ես ճշմարտությունը, թե՞ ոչ։ Դու իրականում այդպիսի անհիմն լուրեր ես տարածում. դու ամոթ չունե՛ս։
Այսօր որոշ մարդիկ ձգտում են Աստծու կողմից օգտագործվելու, բայց նվաճվելուց հետո չեն կարողանում ուղղակիորեն օգտագործվել։ Ինչ վերաբերում է այսօր ասված խոսքերին, եթե Աստծու՝ մարդկանց օգտագործելու ժամանակ դեռ անկարող ես դրանք իրագործել, ապա կատարյալ չես դարձվել։ Այլ կերպ ասած՝ այն ժամանակաշրջանի ավարտի գալուստը, երբ մարդը կատարյալ է դարձվում, կորոշի՝ արդյոք մարդը կվերացվի, թե կօգտագործվի Աստծու կողմից։ Նրանք, ովքեր նվաճվել են, ոչ այլ ինչ են, քան պասիվ և բացասական կողմից օրինակներ. նրանք տիպարներ և նմուշներ են, բայց ոչ այլ ինչ են, քան հակադրություն։ Միայն այն ժամանակ, երբ մարդու կյանքի բնույթը ներսից և դրսից փոխվի և հասնի փոփոխությունների, լիովին ավարտուն դարձված կլինի։ Այսօր ո՞րն ես ուզում. նվաճվե՞լ, թե՞ կատարյալ դարձվել։ Ո՞րն ես փափագում իրագործել։ Բավարարե՞լ ես արդյոք կատարյալ դարձվելու պայմանները։ Ո՞ր պայմաններն են դեռ պակասում քեզ։ Ինչպե՞ս պետք է զինես ինքդ քեզ և ինչպե՞ս պետք է լրացնես քո պակասությունները։ Ինչպե՞ս պետք է բռնես կատարյալ դարձվելու ճանապարհը։ Ինչպե՞ս պետք է լիովին հնազանդվես։ Դու խնդրում ես կատարյալ դարձվել, ուստի արդյո՞ք ձգտում ես սրբացման։ Արդյո՞ք մեկն ես, ով փնտրում է պատիժն ու դատաստանը փորձառաբար ապրելը, որպեսզի կարողանաս մաքրագործվել։ Դու ձգտում ես մաքրագործվելու, ուստի պատրա՞ստ ես ընդունելու պատիժն ու դատաստանը։ Խնդրում ես ճանաչել Աստծուն, բայց ունե՞ս արդյոք Նրա պատժի և դատաստանի ճանաչողությունը։ Այսօր այն գործի մեծ մասը, որ Նա անում է քեզ վրա, պատիժ և դատաստան է. ո՞րն է քո ճանաչողությունն այն գործի մասին, որն իրականացվել է քեզ վրա։ Այն պատիժն ու դատաստանը, որ փորձառաբար ապրել ես, մաքրագործե՞լ են քեզ։ Դա փոխե՞լ է քեզ։ Որևէ ազդեցություն ունեցե՞լ է քեզ վրա։ Հոգնե՞լ ես արդյոք այսօրվա այսքան գործից՝ անեծքներից, դատաստաններից և մերկացումներից, թե՞ զգում ես, որ այս բաները մեծ օգուտ են քեզ համար։ Դու սիրում ես Աստծուն, բայց ինչո՞ւ ես սիրում Նրան։ Սիրում ես Աստծուն, որովհետև փոքր-ինչ շնո՞րհ ես ստացել։ Թե՞ խաղաղություն և ուրախություն ձեռք բերելուց հետո ես Աստծուն սիրում։ Թե՞ Նրա պատժով և դատաստանով մաքրագործվելուց հետո ես Աստծուն սիրում։ Որոշակիորեն ի՞նչն է քեզ ստիպում սիրել Աստծուն։ Ի՞նչ պայմաններ բավարարեց Պետրոսը՝ կատարյալ դարձվելու համար։ Կատարյալ դարձվելուց հետո ո՞րն էր այն վճռորոշ ձևը, որով դա արտահայտվեց։ Նա Տեր Հիսուսին սիրում էր, որովհետև կարոտո՞ւմ էր Նրան, թե՞ որովհետև չէր կարողանում տեսնել Նրան, թե՞ որովհետև նախատված էր զգում։ Թե՞ Տեր Հիսուսին ավելի շատ էր սիրում, որովհետև ընդունել էր նեղությունների տառապանքը և այդպիսով ճանաչել իր իսկ կեղտն ու ապստամբությունը, ինչպես նաև Տիրոջ սրբությունը։ Նրա աստվածասեր սիրտն ավելի մաքուր դարձավ Աստծու պատժի և դատաստանի՞ պատճառով, թե՞ մեկ այլ բանի։ Ո՞րն է դա։ Դու Աստծուն սիրում ես Աստծու շնորհի պատճառով, և որովհետև այսօր Նա քեզ ինչ-որ չնչին օրհնություն է տվել։ Մի՞թե դա ճշմարիտ սեր է։ Ինչպե՞ս պետք է սիրես Աստծուն։ Մի՞թե պետք է ընդունես Նրա պատժն ու դատաստանը և Նրա արդար բնույթը տեսնելուց հետո ի վիճակի լինես իսկապես սիրելու Նրան, այնպես որ լիովին համոզված լինես և ունենաս Նրա ճանաչողությունը։ Պետրոսի պես կարո՞ղ ես ասել, որ չես կարող բավարար չափով սիրել Աստծուն։ Այն, ինչին ձգտում ես, պատժից և դատաստանից հետո նվաճվե՞լն է, թե՞ պատժից և դատաստանից հետո մաքրագործվելը, պաշտպանվելը և հոգատարություն ստանալը։ Սրանցից կոնկրետ որի՞ն ես ձգտում։ Քո կյանքն իմաստալի՞ց է, թե՞ անիմաստ և առանց արժեքի։ Մսեղի՞ն ես ուզում, թե՞ ճշմարտությունը։ Դատաստա՞ն ես ուզում, թե՞ մխիթարություն։ Աստծու գործի այսքան մասը փորձառաբար ապրելով և Աստծու սրբությունն ու արդարությունը տեսնելով՝ ինչպե՞ս պետք է ձգտես։ Կոնկրետ ինչպե՞ս պետք է քայլես այս ճանապարհով։ Ինչպե՞ս պետք է կիրարկես Աստծուն սիրելը։ Արդյո՞ք Աստծու պատժն ու դատաստանը որևէ արդյունքի հասել են քո մեջ։ Ունես Աստծու պատժի և դատաստանի ճանաչողությունը, թե ոչ, կախված է նրանից, թե կյանքով ինչ ես արտահայտում և թե ինչ աստիճանի ես սիրում Աստծուն։ Քո շուրթերն ասում են, որ սիրում ես Աստծուն, սակայն այն, ինչ կյանքով արտահայտում ես, հին, ապականված բնավորությունն է. դու չունես աստվածավախ սիրտ և առավել ևս չունես խիղճ։ Մի՞թե նման մարդիկ սիրում են Աստծուն։ Մի՞թե նման մարդիկ հավատարիմ են Աստծուն։ Արդյո՞ք նրանք ընդունում են Աստծու պատժն ու դատաստանը։ Դու ասում ես, որ սիրում ես Աստծուն և հավատում ես Նրան, սակայն բաց չես թողնում քո պատկերացումները։ Քո աշխատանքում, մուտքի մեջ, քո ասած խոսքերում և քո կյանքում Աստծու հանդեպ քո սիրո նվազագույն դրսևորում իսկ չկա, և աստվածավախ սիրտ չկա։ Մի՞թե սա մեկն է, ով պատիժ և դատաստան է ձեռք բերել։ Պետրոսը կարո՞ղ էր նման մեկը լինել։ Արդյո՞ք նրանք, ովքեր նման են Պետրոսին, ունեն միայն ճանաչողությունը, բայց ոչ կյանքով արտահայտումը։ Այսօր ո՞րն է այն պայմանը, որը պահանջում է, որ մարդը կյանքով իրական կյանք արտահայտի։ Մի՞թե Պետրոսի աղոթքները միայն խոսքեր էին, որ դուրս էին գալիս նրա բերանից։ Մի՞թե դրանք խոսքեր չէին նրա սրտի խորքից։ Մի՞թե Պետրոսը միայն աղոթում էր և չէր կիրարկում ճշմարտությունը։ Հանուն ո՞ւմ է քո ձգտումը։ Ինչպե՞ս պետք է ինքդ քեզ ստիպես Աստծու պատժի և դատաստանի ընթացքում պաշտպանություն և մաքրագործում ստանալ։ Մի՞թե Աստծու պատիժն ու դատաստանը ոչ մի օգուտ չունեն մարդու համար։ Մի՞թե բոլոր դատաստանները պատիժ են։ Կարո՞ղ է արդյոք այնպես լինել, որ միայն խաղաղությունն ու ուրախությունը, միայն նյութական օրհնություններն ու ակնթարթային հանգստությունն են օգտակար մարդու կյանքի համար։ Եթե մարդն ապրում է հանգստության և հարմարավետության միջավայրում, ապրում է առանց դատաստանի կյանք, կարո՞ղ է մաքրագործվել։ Եթե մարդը ցանկանում է փոխվել և մաքրագործվել, ինչպե՞ս պետք է ընդունի կատարյալ դարձվելը։ Այսօր ո՞ր ճանապարհը պետք է ընտրես։