Նոր դարաշրջանի պատվիրանները
Աստծու գործը փորձառաբար ապրելիս պետք է ուշադիր կարդաք Աստծու խոսքերը և զինվեք ճշմարտությամբ։ Բայց ինչ վերաբերում է այն բանին, թե ինչ եք ուզում անել կամ ինչպես եք ուզում անել, ձեր ջերմեռանդ աղոթքի կամ աղաչանքի կարիքը չկա, և այդ բաներն անօգուտ են։ Սակայն ներկայում ձեր առջև ծառացած խնդիրներն այն են, որ չգիտեք ինչպես փորձառաբար ապրել Աստծու գործը, և որ ձեր մեջ շատ բացասական բաներ կան։ Գիտեք շատ վարդապետություններ, բայց չունեք շատ իրականություն։ Մի՞թե սա խեղաթյուրման նշան չէ։ Շատ խեղաթյուրում է տեսանելի ձեր մեջ, այս խմբում։ Ներկա դրությամբ վկայություն չեք կրել այնպիսի փորձությունների մասին, ինչպիսիք են «ծառայություն մատուցողներինը» կամ Աստծու խոսքերի հետ կապված այլ փորձությունների և զտման մասին։ Պետք է հավատարիմ մնաք այն շատ բաներին, որոնք պետք է կիրարկեք։ Սա նշանակում է, որ մարդիկ պետք է հավատարիմ մնան այն բազմաթիվ պարտավորություններին, որոնք պետք է կատարեն։ Ահա թե ինչին մարդիկ պետք է հավատարիմ մնան և ինչ պետք է իրագործեն։ Թող Սուրբ Հոգին անի այն, ինչ պետք է արվի Սուրբ Հոգու կողմից․ մարդը չի կարող որևէ դեր ունենալ դրանում։ Մարդը պետք է հավատարիմ մնա այն ամենին, ինչ պետք է արվի մարդու կողմից, ինչը ոչ մի կապ չունի Սուրբ Հոգու հետ։ Դա ընդամենն այն է, ինչ պետք է արվի մարդու կողմից, և դրան պետք է հավատարիմ մնալ որպես պատվիրանի ճիշտ այնպես, ինչպես Հին Կտակարանում օրենքին հավատարիմ մնալն էր։ Թեև հիմա Օրենքի դարաշրջանը չէ, դեռ կան բազմաթիվ խոսքեր, որոնց պետք է հավատարիմ մնալ, և որոնք նույն բնույթի են, ինչ Օրենքի դարաշրջանում ասված խոսքերը։ Այս խոսքերն իրագործվում են ոչ թե սոսկ Սուրբ Հոգու հպմանը ապավինելով, այլ դրանք մի բան են, որին մարդը պետք է հավատարիմ մնա։ Օրինակ՝
Չդատեք գործնական Աստծու աշխատանքը։
Չընդդիմանաք այն մարդուն, որի մասին Աստված վկայել է։
Աստծու առաջ կպահեք ձեր տեղը և զեխ ու սանձարձակ չլինեք։
Պետք է չափավոր լինեք ձեր խոսքում, և ձեր խոսքերն ու գործողությունները պետք է հետևեն այն մարդու կարգավորումներին, որ վկայված է Աստծու կողմից։
Պետք է երկյուղեք Աստծու վկայությունից։ Չանտեսեք Աստծու գործը և Նրա բերանից ելած խոսքերը։
Չընդօրինակեք Աստծու խոսքերի հնչերանգն ու նպատակները։
Արտաքուստ չանեք որևէ բան, որն ակնհայտորեն հակադրվում է այն մարդուն, որի մասին Աստված վկայել է։
Սրանք այն են, ինչին յուրաքանչյուր մարդ պետք է հավատարիմ մնա։ Յուրաքանչյուր դարաշրջանում Աստված սահմանում է բազմաթիվ կանոններ, որոնք նման են օրենքներին, և որոնց մարդը պետք է հավատարիմ մնա։ Դրա միջոցով Նա զսպում է մարդու բնավորությունը և բացահայտում նրա անկեղծությունը։ Օրինակ՝ դիտարկեք Հին Կտակարանի դարաշրջանի «պատվի՛ր քո հորն ու քո մորը» խոսքերը։ Այս խոսքերն այսօր չեն կիրառվում. այն ժամանակ դրանք պարզապես զսպում էին մարդու արտաքին բնավորության մի մասը, օգտագործվում էին՝ ցույց տալու Աստծու հանդեպ մարդու հավատքի անկեղծությունը, և Աստծուն հավատացողների նշանն էին։ Թեև հիմա Թագավորության դարաշրջանն է, դեռևս կան շատ կանոններ, որոնց մարդը պետք է հավատարիմ մնա։ Անցյալի կանոնները չեն կիրառվում, և այսօր կան շատ ավելի հարմար կիրարկումներ, որոնք մարդը պետք է իրագործի, և որոնք անհրաժեշտ են։ Դրանք չեն ներառում Սուրբ Հոգու գործը և պետք է արվեն մարդու կողմից։
Շնորհքի դարաշրջանում Օրենքի դարաշրջանի շատ կիրարկումներից հրաժարվեցին, որովհետև այդ օրենքներն առանձնապես արդյունավետ չէին այն ժամանակվա գործի համար։ Դրանցից հրաժարվելուց հետո սահմանվեցին շատ կիրարկումներ, որոնք համապատասխան էին այդ դարաշրջանի համար, և որոնք դարձել են այսօրվա բազմաթիվ կանոններ։ Երբ եկավ այսօրվա Աստված, այս կանոնները վերացվեցին, և այլևս չէր պահանջվում դրանց հետևելը, և սահմանվեցին բազմաթիվ կիրարկումներ, որոնք համապատասխանում են այսօրվա գործին։ Այսօր այս կիրարկումները կանոններ չեն, այլ նախատեսված են արդյունքների հասնելու համար. դրանք հարմար են այսօրվա համար, վաղը գուցե դառնան կանոններ։ Մի խոսքով՝ պետք է հավատարիմ մնաս այն ամենին, ինչն արդյունավետ է այսօրվա գործի համար։ Ուշադրություն մի՛ դարձրու վաղվան․ այն, ինչ արվում է այսօր, հանուն այսօրվա է։ Գուցե, երբ վաղը գա, լինեն ավելի լավ կիրարկումներ, որոնք քեզնից կպահանջվի իրագործել, բայց ուշադրություն մի՛ դարձրու դրան։ Փոխարենը՝ հավատարիմ մնա այն ամենին, ինչին պետք է հետևես այսօր, որպեսզի խուսափես Աստծուն հակառակվելուց։ Այսօր մարդու համար չկա ավելի վճռորոշ բան, որին պետք է հավատարիմ մնալ, քան հետևյալը․
Չփորձե՛ք շողոքորթել այն Աստծուն, որ կանգնած է աչքիդ առաջ, կամ որևէ բան թաքցնել Նրանից։
Պղծություն կամ ամբարտավան խոսքեր չարտասանե՛ս քո առջև գտնվող Աստծու դիմաց։
Չխաբե՛ս աչքիդ առաջ գտնվող Աստծուն քաղցրախոսությամբ ու գեղեցիկ ճառերով՝ Նրա վստահությունը շահելու համար։
Անհարգալից չվարվե՛ս Աստծու առաջ։ Հնազանդվի՛ր այն ամենին, ինչ Աստծու բերանից է ասվում, և չդիմադրե՛ս, հակառակվե՛ս Նրա խոսքերին կամ չվիճարկե՛ս դրանք։
Կամայականորեն չմեկնաբանե՛ս այն խոսքերը, որ Աստծու բերանից են ելնում։ Լեզուդ քեզ քաշիր, որպեսզի խուսափես դրա պատճառով չար մարդկանց նենգ ծրագրերին զոհ դառնալուց։
Հսկի՛ր քայլերդ, որպեսզի խուսափես Աստծու կողմից քեզ համար դրված սահմանները խախտելուց, ինչը կստիպեր քեզ կանգնել Աստծու դիրքում և ամբարտավան խոսքեր ասել և այդպիսով արժանանալ Աստծու նողկանքին։
Անզգուշորեն չտարածե՛ս այն խոսքերը, որ Աստծու բերանից են ելնում, որպեսզի ուրիշները քեզ չծաղրեն, և դևերը քեզ չհիմարացնեն։
Հնազանդվի՛ր այսօրվա Աստծու ողջ գործին։ Նույնիսկ եթե չես հասկանում, չդատես այն. այն ամենն, ինչ կարող ես անել, փնտրելն ու հաղորդակցվելն է։
Ոչ մի մարդ չպետք է խախտի Աստծու սկզբնական տեղը։ Չես կարող անել ավելին, քան այսօրվա Աստծուն մարդու դիրքից ծառայելը։ Չես կարող ուսուցանել այսօրվա Աստծուն մարդու դիրքից․ դա անելը սխալ է։
Ոչ ոք չի կարող կանգնել այն մարդու տեղում, որի մասին Աստված վկայել է. քո խոսքերում, գործողություններում և ամենանվիրական մտքերում դու կանգնած ես մարդու դիրքում։ Սրան պետք է հետևել, դա մարդու պատասխանատվությունն է, և ոչ ոք չի կարող փոխել այն․ հակառակն անելը կխախտեր կառավարչական հրամանագրերը։ Սա պետք է հիշեն բոլորը։
Աստծու՝ երկար ժամանակ խոսելն ու արտահայտվելը ստիպել են մարդուն Աստծու խոսքերը կարդալն ու անգիր անելը համարել իր առաջնային անելիքը։ Ոչ ոք ուշադրություն չի դարձնում կիրարկմանը, և նույնիսկ այն, ինչին պետք է հետևեք, չեք անում։ Սա շատ դժվարություններ և խնդիրներ է բերել ձեր ծառայությանը։ Եթե Աստծու խոսքերը կիրարկելուց առաջ հավատարիմ չես մնացել այն բանին, ինչին պետք է հետևեիր, ապա նրանցից մեկն ես, որ արհամարհանքով մերժված են Աստծու կողմից։ Այս կիրարկումներին հավատարիմ մնալիս պետք է լինես լուրջ և անկեղծ։ Չպետք է դրանց վերաբերվես որպես կապանքների, այլ հավատարիմ մնաս դրանց որպես պատվիրանների։ Այսօր չպետք է անհանգստանաս, թե ինչ արդյունքների պետք է հասնել․ կարճ ասած՝ Սուրբ Հոգին գործում է հենց այս կերպ, և ով էլ որ խախտում անի, պետք է պատժվի։ Սուրբ Հոգին զուրկ է մսեղավոր զգացմունքներից և անտեսում է քո ներկայիս հասկացողությունը։ Եթե այսօր վիրավորես Աստծուն, ապա Նա կպատժի քեզ։ Եթե վիրավորես Նրան Իր իրավասության շրջանակներում, ապա Նա չի խնայի քեզ։ Նրան չի հետաքրքրում, թե որքան լուրջ ես Հիսուսի խոսքերին քո հավատարմության մեջ։ Եթե խախտես Աստծու այսօրվա պատվիրանները, Նա կպատժի քեզ ու դրան կվերաբերվի որպես մահապատժի ենթակա հանցանքի։ Ինչպե՞ս կարող է ընդունելի լինել, որ դու չհետևես դրանց․ պետք է հավատարի՜մ մնաս, նույնիսկ եթե դա նշանակում է մի փոքր ցավ կրել։ Անկախ կրոնից, ոլորտից, ազգից կամ հարանվանությունից, ապագայում բոլորը պետք է հավատարիմ մնան այս կիրարկումներին։ Ո՜չ ոք բացառություն չէ, և ո՜չ ոք չի խնայվի։ Քանզի դրանք այն են, ինչ Սուրբ Հոգին ներկայում անում է, և ոչ ոք չի կարող խախտել դրանք։ Թեև դրանք մեծ բան չեն, պետք է արվեն յուրաքանչյուր մարդու կողմից, և դրանք այն պատվիրաններն են, որոնք մարդու համար սահմանվել են Հիսուսի կողմից, որ հարություն առավ և համբարձվեց երկինք։ Մի՞թե «Ուղին... (7)»-ը չի ասում, որ Հիսուսի սահմանումը քո արդար կամ մեղսավոր լինելու մասին ըստ այսօր Աստծու հանդեպ քո ունեցած վերաբերմունքի է։ Ոչ ոք չի կարող անտեսել այս կետը։ Օրենքի դարաշրջանում փարիսեցիները սերնդեսերունդ հավատում էին Աստծուն, բայց Շնորհքի դարաշրջանի գալստյամբ նրանք չճանաչեցին Հիսուսին և հակառակվեցին Նրան։ Այնպես եղավ, որ այն ամենն, ինչ նրանք արեցին, ի չիք դարձավ և ապարդյուն էր, և Աստված չընդունեց նրանց գործերը։ Եթե կարողանաս հստակ հասկանալ այս ամենը, ապա հեշտությամբ մեղք չես գործի։ Շատ մարդիկ գուցե պայքարել են Աստծու դեմ։ Հատկապես ի՞նչ համ ունի Աստծուն հակառակվելը։ Դա՞ռը, թե՞ քաղցր։ Պետք է հասկանաս դա․ մի՛ ձևացրու, թե չգիտես։ Իրենց սրտերում գուցե որոշ մարդիկ մնում են իրենց կարծիքին։ Սակայն ես խորհուրդ եմ տալիս նրանց փորձել դա և տեսնել, թե ճշտորեն ինչ համ ունի այն, որպեսզի շատ մարդիկ միշտ կասկածամիտ չլինեն դրա վերաբերյալ։ Շատերը կարդում են Աստծու խոսքերը, սակայն իրենց սրտերում ծածուկ հակառակվում են Նրան։ Նրան այսպես հակառակվելուց հետո մի՞թե չես զգում՝ ասես դանակ են պտտել քո սրտում։ Եթե դա ընտանեկան աններդաշնակություն չէ, ապա ֆիզիկական անհարմարություն է կամ որդիների ու դուստրերի տառապանքներ։ Թեև քո մսեղին փրկվում է մահից, Աստծու ձեռքը երբեք չի լքի քեզ։ Կարծում ես՝ դա կարո՞ղ է այդքան պարզ լինել։ Մասնավորապես Աստծուն մոտ գտնվող շատերի համար է՛լ ավելի անհրաժեշտ է կենտրոնանալ սրա վրա։ Ժամանակի ընթացքում կմոռանաս դա և առանց գիտակցելու՝ կընկղմվես գայթակղության մեջ և անտարբեր կդառնաս ամեն ինչի հանդեպ, ու սա կլինի քո մեղանչելու սկիզբը։ Մի՞թե սա քեզ աննշան բան է թվում։ Եթե կարողանաս լավ դրսևորել քեզ, ապա դա քեզ համար կատարյալ դարձվելու հնարավորություն կլինի․ գալու Աստծու առաջ և ստանալու Նրա ուղղորդումը Նրա իսկ բերանից։ Եթե անզգույշ լինես, ապա քեզ համար խնդիրներ կլինեն․ հարգանք չես ունենա Աստծու հանդեպ, խոսքերդ ու գործերդ կլինեն սանձարձակ, և դժվար է ասել, թե երբ կքշեն քեզ մեծ փոթորիկներն ու հզոր ալիքները։ Ձեզնից յուրաքանչյուրը պետք է մեծ ուշադրություն դարձնի այս պատվիրաններին։ Եթե խախտես դրանք, ապա թեև այն մարդը, որի մասին Աստված վկայել է, գուցե չդատապարտի քեզ, բայց Աստծու Հոգին անավարտ գործ կունենա քեզ հետ, և Նա չի խնայի քեզ։ Կարո՞ղ ես կրել քո հանցանքի հետևանքները։ Այսպիսով՝ անկախ նրանից, թե ինչ կասի Աստված, պետք է Նրա խոսքերը կիրարկես ու ամեն գնով հավատարիմ մնաս դրանց։ Սա ամենևին էլ պարզ հարց չէ՛։