Նվաճման գործի իրական պատմությունը (2)
Նախկինում ձգտում էիք թագավորել և այսօր դեռ լիովին չեք հրաժարվել դրանից. դեռ ցանկանում եք թագավորել, պահել երկինքն ու հենարան լինել երկրին։ Հիմա մտածի՛ր այս հարցի շուրջ՝ արդյոք ունե՞ս նման որակավորում։ Մի՞թե լիովին զուրկ չես ողջամտությունից։ Մի՞թե այն, ինչին ձգտում եք և ինչի վրա ձեր ուշադրությունն եք կենտրոնացնում, իրատեսական է։ Նույնիսկ բնականոն մարդկայնություն չունեք․ մի՞թե դա ծայրաստիճան ողորմելի չէ։ Ուստի այսօր խոսում եմ միայն նվաճվելու, վկայություն կրելու, ձեր որակը բարելավելու և կատարյալ դարձվելու ուղի մտնելու մասին․ ուրիշ ոչնչի մասին չեմ խոսում։ Որոշ մարդիկ հակակրանք են տածում մաքուր ճշմարտության հանդեպ և երբ տեսնում են բնականոն մարդկայնության և մարդկանց որակը բարելավելու մասին այս ողջ խոսակցությունը, դժկամություն են ցուցաբերում։ Նրանց, ովքեր չեն սիրում ճշմարտությունը, հեշտ չէ կատարյալ դարձնել։ Քանի դեռ այսօր ընթանում եք մուտքի ճանպարհով և քայլ առ քայլ գործում եք Աստծու մտադրությունների համաձայն, մի՞թե կարող եք դուրս թողնվել։ Այն բանից հետո, երբ Աստված մայրցամաքային Չինաստանում նման մեծ գործ է կատարել և այսքան շատ խոսքեր է ասել, մի՞թե կարող է կես ճանապարհին թողնել այն։ Մի՞թե կարող է մարդկանց առաջնորդել դեպի անհատակ անդունդ։ Այսօր վճռորոշն այն է, որ պետք է իմանաք մարդու էությունը և պետք է իմանաք, թե ինչի մեջ պետք է մտնեք․ պետք է խոսեք կյանքի մուտքի և բնավորության փոփոխությունների մասին, այն մասին, թե ինչպես իրապես նվաճվել և ինչպես լիովին հնազանդվել Աստծուն, ինչպես վերջնական վկայություն կրել Աստծու համար և ինչպես հասնել մինչև մահ հնազանդության։ Պետք է կենտրոնանաս այս ամենի վրա, իսկ ոչ իրատեսականը կամ անկարևորը պետք է նախ մի կողմ դրվի և անտեսվի։ Այսօր պետք է գիտակցես, թե ինչպես նվաճվել, և թե որոնք են մարդկանց դրսևորումները նրանց նվաճվելուց հետո։ Կարող ես ասել, որ նվաճվել ես, բայց կարո՞ղ ես հնազանդվել մինչև մահ։ Պետք է կարողանաս հետևել մինչև բուն վերջը՝ անկախ նրանից, կան հեռանկարներ, թե ոչ, և չպետք է կորցնես հավատն առ Աստված՝ անկախ միջավայրից։ Ի վերջո պետք է հասնես վկայության երկու կողմի՝ Հոբի վկայությանը, այն է՝ հնազանդություն մինչև մահ, և Պետրոսի վկայությանը՝ Աստծու հանդեպ գերագույն սեր։ Մի կողմից պետք է նման լինես Հոբին․ նա կորցրեց ողջ նյութական ունեցվածքը և բախվեց մսեղիի հիվանդությանը, սակայն չլքեց Եհովայի անունը։ Սա էր Հոբի վկայությունը։ Պետրոսը կարողացավ սիրել Աստծուն մինչև մահ. երբ բախվեց իր մահվանը, դեռ սիրում էր Աստծուն, երբ նրան խաչեցին, դեռ սիրում էր Աստծուն։ Նա չմտածեց իր սեփական հեռանկարների մասին և չձգտեց գեղեցիկ հույսերի կամ շռայլ մտքերի, այլ ձգտեց միայն սիրել Աստծուն և հնազանդվել Աստծու բոլոր կարգավորումներին։ Այսպիսին է այն չափանիշը, որին պետք է հասնես, նախքան կհամարվի, որ վկայություն ես կրել, նախքան կդառնաս մեկը, որ նվաճվելուց հետո կատարյալ է դարձվել։ Այսօր, եթե մարդիկ իսկապես իմանային իրենց սեփական էությունն ու կարգավիճակը, մի՞թե դեռ կձգտեին հեռանկարների և հույսերի։ Այն, ինչ պետք է իմանաս, հետևյալն է՝ անկախ նրանից, թե արդյոք Աստված ինձ կատարյալ է դարձնում, պետք է հետևեմ Աստծուն։ Այն ամենը, ինչ Նա անում է հիմա, բարի է և արվում է հանուն ինձ, և որպեսզի մեր բնավորությունները կարողանան փոխվել, և կարողանանք ազատվել սատանայի ազդեցությունից, որպեսզի թույլ տա մեզ` աղտեղության երկրում ծնվածներիս, ազատվել այդ աղտեղությունից և թոթափել այն, ազատվել Սատանայի ազդեցությունից և դուրս գալ դրանից։ Իհարկե, սա այն է, ինչ պահանջվում է քեզանից, բայց Աստծու համար դա լոկ նվաճում է, որն արվում է, որպեսզի մարդիկ հնազանդվելու վճռականություն ունենան և կարողանան ամեն ինչ թողնել Աստծու ներդաշնակեցումներին։ Այս կերպ հարցերը կիրագործվեն։ Այսօր մարդկանց մեծ մասն արդեն նվաճվել է, բայց նրանց ներսում դեռ շատ ապստամբ և չհնազանդվող բան կա։ Մարդկանց ճշմարիտ հասակը դեռ չափազանց փոքր է։ Հենց որ հույսեր ու հեռանկարներ են ունենում, իրենց ոգեշնչված են զգում, իսկ եթե ընդհանրապես հույսեր չունեն և նույնիսկ խոսելու արժանի որևէ հեռանկար չունեն, դառնում են բացասական և նույնիսկ մտածում են Աստծուն լքելու մասին։ Ավելին` մարդիկ մեծ ցանկություն չունեն ձգտելու կյանքով արտահայտել բնականոն մարդկայնություն։ Սա անընդունելի է։ Այսպիսով, դեռ պետք է խոսեմ նվաճման մասին։ Իրականում կատարելագործումը տեղի է ունենում նվաճման հետ միաժամանակ․ երբ նվաճվում ես, կատարյալ դարձվելու առաջին արդյունքները նույնպես ձեռք են բերվում։ Այն, ինչով տարբերվում են նվաճվելն ու կատարյալ դարձվելը, մարդկանց մեջ փոփոխության աստիճանն է։ Նվաճվելը կատարյալ դարձվելու առաջին քայլն է և չի փոխարինում լիովին կատարյալ դարձվելուն, ոչ էլ ապացույց է, որ մարդիկ լիովին ձեռք են բերվել Աստծու կողմից։ Մարդկանց նվաճվելուց հետո նրանց բնավորության մեջ որոշակի փոփոխություններ են լինում, սակայն նման փոփոխությունները շատ հեռու են այն մարդկանց փոփոխություններից, որոնք լիովին ձեռք են բերվել Աստծու կողմից։ Այսօր այն, ինչ արվում է, մարդկանց կատարյալ դարձնելու նախնական գործն է՝ նրանց նվաճելը, և եթե չես կարող հասնել նվաճվելուն, ապա ոչ մի կերպ չես կարող կատարյալ դառնալ և լիովին ձեռք բերվել Աստծու կողմից։ Դու պարզապես կստանաս պատժի և դատաստանի մի քանի խոսքեր, սակայն դրանք ի վիճակի չեն լինի լիովին փոխելու քո սիրտը։ Այդ դեպքում կդառնաս նրանցից մեկը, ովքեր դուրս են թողնվում․ դա ոչնչով չի տարբերվի սեղանի վրա դրված ճոխ խնջույքին նայելուց, բայց այն չուտելուց։ Մի՞թե դա ծայրաստիճան ողորմելի իրավիճակ չէ քեզ համար։ Եվ ուստի պետք է ձգտես փոփոխությունների՝ լինի նվաճվելը, թե կատարյալ դարձվելը, երկուսն էլ վերաբերում են այն բանին, թե արդյոք քո մեջ փոփոխություններ կան, և արդյոք հնազանդվող ես, թե ոչ, և սա է որոշում՝ արդյոք կարող ես ձեռք բերվել Աստծու կողմից, թե ոչ։ Իմացի՛ր, որ «նվաճվելը» և «կատարյալ դարձվելը» պարզապես հիմնված են փոփոխության և հնազանդության աստիճանի վրա, ինչպես նաև այն բանի վրա, թե որքան մաքուր է առ Աստծված քո սերը։ Այսօրվա պահանջվածն այն է, որ կարողանաս լիովին կատարյալ դարձվել, բայց սկզբում պետք է նվաճվես․ պետք է բավարար գիտելիք ունենաս Աստծու պատժի և դատաստանի մասին, պետք է հետևելու հավատք ունենաս և լինես մեկը, որ ձգտում է փոփոխությունների և Աստծու ճանաչողության։ Միայն այդ ժամանակ կլինես մեկը, որ ձգտում է կատարյալ դարձվել։ Պետք է հասկանաք, որ կատարյալ դարձվելու ընթացքում կնվաճվեք, իսկ նվաճվելու ընթացքում կատարյալ կդարձվեք։ Այսօր կարող ես փնտրել կատարյալ դարձվել կամ ձգտել քո արտաքին մարդկայնության փոփոխություններին և որակի բարելավումներին, բայց գլխավոր կարևորությունն այն է, որ կարողանաս հասկանալ՝ այն ամենը, ինչ Աստված անում է այսօր, իմաստ ունի և օգտակար է․ այն հնարավորություն է տալիս քեզ՝ աղտեղության երկրում ծնվածիդ, ազատվել աղտեղությունից և թոթափել այն, այն հնարավորություն է տալիս քեզ հաղթահարել Սատանայի ազդեցությունը և ազատվել Սատանայի խավար ազդեցությունից, և ստիպելով քեզ կենտրոնանալ այս ամենի վրա՝ պաշտպանություն է տրամադրում քեզ այս աղտեղության երկրում։ Ի վերջո ի՞նչ վկայություն կպահանջվի քեզանից տալ։ Այն քեզ՝ աղտեղության երկրում ծնվածիդ համար է, որ կարողանաս սրբացվել, այլևս երբեք չկեղտոտվել աղտեղությամբ, և քեզ՝ Սատանայի իշխանության տակ ապրողիդ համար է, որ ազատվես Սատանայի ազդեցությունից, այն է՝ ո՛չ տիրապետվես, ո՛չ էլ անհանգստանաս Սատանայի կողմից և, այսպիսով, ապրես Ամենակարողի ձեռքերում։ Սա է վկայությունը և Սատանայի հետ ճակատամարտում հաղթանակի ապացույցը։ Ի զորու ես ապստամբելու Սատանայի դեմ, այլևս չես բացահայտում սատանայական բնավորություն այն ամենում, ինչ կյանքով ես արտահայտում, փոխարենը՝ կյանքով ես արտահայտում այն, ինչ Աստված պահանջեց, որ մարդը ձեռք բերի, երբ Նա ստեղծեց մարդուն, այն է՝ բնականոն մարդկայնություն, բնականոն ողջամտություն, բնականոն ըմբռնում, Աստծուն սիրելու բնականոն վճռականություն և հավատարմություն Աստծու հանդեպ։ Այսպիսին է այն վկայությունը, որը պետք է կրի արարածը։ Ասում ես․ «Մենք ծնվել ենք աղտեղության երկրում, բայց Աստծու պաշտպանության շնորհիվ, Նրա առաջնորդության շնորհիվ և Նրա՝ մեզ նվաճելու շնորհիվ մենք ազատվել ենք Սատանայի ազդեցությունից։ Այն, որ այսօր կարող ենք հնազանդվել, նույնպես Աստծու կողմից նվաճվելու արդյունքն է, և այն պատճառով չէ, որ մենք լավն ենք, կամ որ ի բնե սիրում էինք Աստծուն։ Պատճառն այն է, որ Աստված ընտրեց և նախասահմանեց մեզ, որ այսօր նվաճվել ենք, ի վիճակի ենք վկայություն կրելու Նրա համար և կարող ենք ծառայել Նրան։ Նմանապես՝ պատճառն այն է, որ Նա ընտրեց և պաշտպանեց մեզ, որ մենք հասել ենք փրկության ու փրկվել ենք Սատանայի իշխանությունից և ազատվել ենք աղտեղությունից ու մաքրագործվել մեծ կարմիր վիշապի երկրում»։ Բացի այդ՝ այն, ինչ արտաքուստ կյանքով արտահայտում ես, ցույց կտա, որ օժտված ես բնականոն մարդկայնությամբ, խոսքերիդ մեջ ողջամտություն կա, և կյանքով ես արտահայտում բնականոն մարդու նմանությունը։ Երբ ուրիշները տեսնեն քեզ, չպետք է ստիպես նրանց ասել․ «Մի՞թե սա մեծ կարմիր վիշապի պատկերը չէ»։ Քույրերի պահվածքը վայել չէ քրոջը, եղբայրների պահվածքը՝ եղբորը, և չունեք սրբերի արտաքին վայելչությունը։ Այդ ժամանակ մարդիկ կասեն․ «Զարմանալի չէ, որ Աստված ասաց, թե նրանք Մովաբի սերունդներն են․ Նա միանգամայն ճիշտ էր»։ Եթե մարդիկ նայեն ձեզ և ասեն․ «Թեև Աստված ասաց, որ Մովաբի սերունդներն եք, այն, ինչ կյանքով եք արտահայտում, ապացուցել է, որ ազատվել եք Սատանայի ազդեցությունից։ Թեև այդ ամենը դեռ ձեր ներսում է, ի զորու եք ապստամբելու դրանց դեմ․ սա ցույց է տալիս, որ լիովին նվաճվել եք», ապա դուք՝ նվաճվածներդ և փրկվածներդ, կասեք․ «Ճիշտ է, որ Մովաբի սերունդներն ենք, բայց փրկվել ենք Աստծու կողմից, և թեև անցյալում Մովաբի սերունդները մերժվեցին ու անիծվեցին և Իսրայելի ժողովրդի կողմից աքսորվեցին հեթանոսների մեջ, այսօր Աստված փրկել է մեզ։ Ճիշտ է, որ բոլոր մարդկանցից ամենաապականվածն ենք․ սա կանխորոշված էր Աստծու կողմից, փաստ է և անհերքելի է բոլորի կողմից։ Բայց այսօր ազատվել ենք այդ ազդեցությունից։ Մենք ատում ենք մեր նախնուն, պատրաստ ենք ապստամբելու մեր նախնու դեմ, անելու դա լիովին, հնազանդվելու Աստծու բոլոր կարգավորումներին և գործելու Աստծու մտադրությունների համաձայն՝ այսպիսով հասնելով մեր հանդեպ Նրա պահանջներին և հասնելով Աստծու մտադրությունների բավարարմանը։ Մովաբը դավաճանեց Աստծուն, չգործեց Աստծու մտադրությունների համաձայն և ատելի էր Աստծուն։ Բայց պետք է հաշվի առնենք Աստծու սիրտը, և այսօր, քանի որ հասկանում ենք Աստծու մտադրությունները, չենք կարող դավաճանել Աստծուն և պետք է ապստամբենք մեր հին նախնու դեմ»։ Նախկինում խոսել եմ մեծ կարմիր վիշապի դեմ ապստամբելու մասին, իսկ այսօր դա հիմնականում մարդկանց հին նախնու դեմ ապստամբության մասին է։ Սա մարդու նվաճման վկայության մի կողմն է, և անկախ նրանից, թե ինչպես ես մուտք գործում այսօր, այս առնչությամբ վկայության պակաս չպետք է ունենաս։
Մարդկանց որակը չափազանց ցածր է, բնականոն մարդկայնությունից մեծապես զուրկ են, նրանց արձագանքները չափազանց դանդաղ են, չափազանց անշտապ, Սատանայի ապականությունը նրանց թմրած ու բթամիտ է դարձրել, և թեև չեն կարող լիովին փոխվել մեկ կամ երկու տարում, պետք է համագործակցելու վճռականությունն ունենան։ Կարելի է ասել, որ սա նույնպես վկայություն է Սատանայի դիմաց։ Այսօրվա վկայությունը ներկայիս նվաճման գործի ձեռք բերված արդյունքն է, ինչպես նաև օրինակ և նմուշ ապագայի հետևորդների համար։ Ապագայում այն կտարածվի բյուրավոր ազգերում․ Չինաստանում կատարվող գործը կտարածվի բյուրավոր ազգերում։ Մովաբի սերունդներն աշխարհի բոլոր մարդկանցից ամենաստորն են։ Որոշ մարդիկ հարցնում են. «Մի՞թե Քամի սերունդները չեն ամենաստորը»։ Մեծ կարմիր վիշապի հետնորդները և Քամի սերունդները տարբեր խորհրդանշական նշանակություն ունեն, իսկ Քամի սերունդներն այլ հարց են. անկախ նրանից, թե ինչպես են անիծված, դեռ Նոյի սերունդներն են։ Մինչդեռ Մովաբի ծագումը մաքուր չէր․ Մովաբը ծնվել է պոռնկությունից, և այստեղ է տարբերությունը։ Թեև երկուսն էլ անիծված էին, նրանց կարգավիճակները նույնը չէին, և ուստի Մովաբի սերունդները բոլոր մարդկանցից ամենաստորն են, և ավելի համոզիչ փաստ չէր կարող լինել, քան բոլոր մարդկանցից ամենաստորների նվաճումը։ Վերջին օրերի գործը տապալում է բոլոր կանոնները, և անկախ նրանից, թե արդյոք անիծված կամ պատժված ես, քանի դեռ օգուտ ես բերում Իմ գործին և նպաստում ես այսօրվա նվաճման գործին, և անկախ նրանից, թե արդյոք Մովաբի սերունդ ես, թե մեծ կարմիր վիշապի հետնորդ, քանի դեռ աշխատանքի այս փուլում կարող ես կատարել արարածի պարտավորությունը և հիմնովին կատարել գործդ, ապա պատշաճ արդյունքը ձեռք կբերվի։ Մեծ կարմիր վիշապի հետնորդ և Մովաբի սերունդ ես․ մի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր մսից ու արյունից են, արարածներ են և Արարչի կողմից են ստեղծվել։ Դու արարած ես, ընտրության այլ հնարավորություն չպետք է ունենաս, և սա քո պարտավորությունն է։ Իհարկե, այսօր Արարչի գործն ուղղված է ողջ տիեզերքին։ Անկախ նրանից, թե ումից ես սերում, ի վերջո արարածներից մեկն ես, իսկ դուք՝ Մովաբի սերունդներդ, արարածների մի մասն եք, այն միակ տարբերությամբ, որ ցածրարժեք եք։ Քանի որ այսօր Աստծու գործն իրականացվում է բոլոր արարածների մեջ և նպատակաուղղված է ողջ տիեզերքին, Արարիչն ազատ է ընտրելու ցանկացած մարդ, իրադարձություն կամ իրողություն՝ Իր գործը կատարելու համար։ Նրան համար կարևոր չէ, թե ումից ես սերել, քանի դեռ արարածներից մեկն ես, և քանի դեռ օգտակար ես Նրա գործին՝ նվաճման գործին, և Նրա վկայությանը. Նա աներկբայորեն Իր գործը կիրականացնի քեզ վրա։ Սա տապալում է մարդկանց ավանդական պատկերացումները, մասնավորապես այն, որ Աստված երբեք չի գործի հեթանոսների մեջ, հատկապես ոչ նրանց վրա, ովքեր անիծվել և ցածրարժեք են, ինչ վերաբերում է անիծվածներին, նրանցից սերող բոլոր ապագա սերունդները նույնպես հավիտյան անիծված կլինեն՝ առանց երբևէ փրկության որևէ հնարավորություն ունենալու․ Աստված երբեք չի իջնի և չի գործի հեթանոսական երկրում և երբեք ոտք չի դնի աղտեղության երկրում, քանզի Նա սուրբ է։ Այս բոլոր պատկերացումները տապալվել են Աստծու՝ վերջին օրերի գործով։ Իմացի՛ր, որ Աստված բոլոր արարածների Աստված է, Նա գերիշխանություն ունի երկինքների ու երկրի և բոլոր բաների նկատմամբ և միայն Իսրայելի ժողովրդի Աստված չէ։ Ուստի այս գործը Չինաստանում առավելագույն նշանակալիություն ունի և մի՞թե չի տարածվի բյուրավոր ազգերում։ Ապագայի մեծ վկայությունը Չինաստանով չի սահմանափակվի. եթե Աստված միայն ձեզ նվաճեր, մի՞թե դևերը կհամոզվեին։ Նրանք չեն հասկանում նվաճվելը կամ Աստծու մեծ զորությունը, և միայն այն ժամանակ, երբ Աստծու ընտրյալ մարդիկ տիեզերքի բոլոր ծայրերում տեսնեն այս գործի վերջնական արդյունքները, բոլոր արարածները նվաճված կլինեն։ Ոչ ոք ավելի հետամնաց կամ ապականված չէ, քան Մովաբի սերունդները։ Նույնիսկ դրանց նման մարդիկ են նվաճվել, այսինքն՝ նրանք, ովքեր ամենաապականվածն էին, չէին ճանաչում Աստծուն կամ չէին հավատում, որ Աստված գոյություն ունի, նվաճվել են և իրենց բերաններով ընդունում են Աստծուն, փառաբանում են Նրան և ի զորու են սիրելու Նրան․ սա և միայն սա է նվաճման վկայությունը։ Թեև Պետրոսը չեք, կյանքով եք արտահայտում Պետրոսի պատկերը, ի զորու եք ունենալու Պետրոսի և Հոբի վկայությունը, և սա է մեծագույն վկայությունը։ Ի վերջո կասես․ «Մենք իսրայելացիները չենք, այլ Մովաբի մերժված սերունդները, Պետրոսը չենք, որի որակին չենք կարող հասնել, ոչ էլ Հոբն ենք, և նույնիսկ չենք կարող համեմատվել Պողոսի՝ Աստծու համար տառապելու և ծախսվելու վճռականության հետ, և այնքան հետամնաց ենք, ուստի արժանի չենք վայելելու Աստծու օրհնությունները։ Աստված, այնուամենայնիվ, մեզ այսօր բարձրացրել է․ հետևաբար պետք է գոհացնենք Աստծուն, և թեև ոչ բավականաչափ որակ կամ որակավորում ունենք, պատրաստակամ ենք գոհացնել Աստծուն, ունենք այս վճռականությունը։ Մենք Մովաբի սերունդներն ենք և անիծված էինք։ Սա կանխորոշված էր Աստծու կողմից, և անկարող ենք փոխել այն, բայց մեր կյանքով արտահայտելը և մեր ճանաչողությունը կարող են փոխվել, և ունենք Աստծուն գոհացնելու վճռականությունը»։ Երբ ունենաս այս վճռականությունը, այն կապացուցի, որ արդեն ունես նվաճված լինելելու վկայությունը։