Նվաճման գործի իրական պատմությունը (3)
Նվաճման գործի ակնկալվող արդյունքը, ամենից առաջ, այն է, որ մարդու մսեղին այլևս չապստամբի. այսինքն՝ մարդու միտքը ձեռք բերի Աստծու նոր ճանաչողություն, մարդու սիրտը լիովին հնազանդվի Աստծուն, և մարդն ունենա վճռականություն՝ հանուն Աստծու։ Մարդիկ նվաճված չեն համարվում, երբ նրանց անհատականությունը կամ մսեղին է փոխվում. այլ երբ փոխվում են նրանց մտածելակերպը, գիտակցությունը և ողջամտությունը, այսինքն՝ երբ նրանց ողջ մտահորիզոնն է փոխվում, ահա այդ ժամանակ նրանք Աստծու կողմից նվաճված կլինեն։ Երբ ունես հնազանդվելու վճռականություն, որդեգրել ես նոր մտածելակերպ, այլևս չունես ոչ մի պատկերացում Աստծու խոսքերի և գործի վերաբերյալ, ոչ էլ որևէ մտադրություն դրանց առնչությամբ, և քո ուղեղն ունակ է բնականոն կերպով մտածել, այսինքն՝ երբ կարող ես ամբողջ սրտով ծախսվել Աստծու համար, ապա այն մարդ տեսակն ես, որ լիովին նվաճված է։ Կրոնում շատ մարդիկ իրենց ողջ կյանքի ընթացքում խորապես տառապում են. նրանք ենթարկեցնում են իրենց մարմինները և կրում իրենց խաչը և նույնիսկ մահվան շեմին շարունակում են տառապել ու համբերել։ Ոմանք դեռ ծոմ են պահում իրենց մահվան առավոտյան։ Իրենց ողջ կյանքում զրկում են իրենց լավ սննդից ու հագուստից՝ կենտրոնանալով միայն տառապելու վրա։ Նրանք ի զորու են ենթարկելու իրենց մարմինը և ապստամբելու իրենց մսեղիի դեմ։ Տառապանքին դիմանալու նրանց ոգին գովելի է։ Բայց նրանց մտածելակերպը, պատկերացումները, մտահորիզոնը և հին բնությունը բնավ չեն էտվել։ Նրանք զուրկ են իրենց մասին որևէ ճշմարիտ ճանաչողությունից։ Նրանց ունեցած Աստծու մտավոր պատկերը մշուշոտ Աստծու ավանդական պատկերն է։ Աստծու համար տառապելու նրանց վճռականությունը գալիս է նրանց նախանձախնդրությունից և մարդկայնության լավ անհատականությունից։ Թեպետ հավատում են Աստծուն, ո՛չ ճանաչում են Նրան, ո՛չ էլ գիտեն Նրա մտադրությունները։ Նրանք պարզապես կուրորեն աշխատում և տառապում են Աստծու համար։ Նրանք բացարձակապես չեն կարևորում զանազանումը, քիչ են հոգում այն մասին, թե ինչպես ապահովեն` իրենց ծառայությունն իրականում համապատասխանի Աստծու մտադրություններին, և առավել ևս տեղյակ չեն, թե ինչպես ձեռք բերեն Աստծու ճանաչողությունը։ Աստված, որին նրանք ծառայում են, Իր ներհատուկ պատկերով Աստված չէ, այլ մի Աստված, որին երևակայել են, մի Աստված, որի մասին նրանք միայն լսել են կամ որի մասին միայն գրավոր լեգենդներ են կարդացել։ Ապա օգտագործում են իրենց հարուստ երևակայությունն ու բարեպաշտությունը՝ տառապելու Աստծու համար և ստանձնելու Աստծու գործը, որ Աստված ցանկանում է անել։ Նրանց ծառայությունը չափազանց անճշգրիտ է այնքան, որ գործնականում նրանցից ոչ ոք իսկապես ի զորու չէ ծառայելու Աստծու մտադրություններին համապատասխան։ Անկախ նրանից, թե որքան հոժարակամ են նրանք տառապում, ծառայության վերաբերյալ նրանց սկզբնական տեսակետը և Աստծու մասին նրանց մտավոր պատկերը մնում են անփոփոխ, քանի որ նրանք չեն անցել Աստծու դատաստանի, հանդիմանության, զտման և կատարելագործման միջով, ոչ էլ որևէ մեկն ուղղորդել է նրանց՝ օգտագործելով ճշմարտությունը։ Թեև հավատում են Փրկիչ Հիսուսին, նրանցից ոչ ոք երբեք չի տեսել Փրկչին։ Նրանք գիտեն Նրա մասին միայն լեգենդներից և խոսք ու զրույցից։ Արդյունքում նրանց ծառայությունը հավասարազոր է ոչ ավելիին, քան փակ աչքերով պատահականորեն ծառայելուն, ինչպես կույր մարդն է ծառայում իր հորը։ Ի վերջո ի՞նչ կարելի է ձեռք բերել նման ծառայության միջոցով։ Եվ ո՞վ հավանություն կտա դրան։ Սկզբից մինչև վերջ նրանց ծառայությունը մնում է նույնը. ստանում են միայն մարդածին դասեր և իրենց ծառայությունը հիմնում են միայն իրենց բնականության և սեփական նախասիրությունների վրա։ Ի՞նչ վարձատրություն կարող է սա բերել։ Նույնիսկ Պետրոսը, որ տեսավ Հիսուսին, չգիտեր ինչպես ծառայել Աստծու մտադրություններին համապատասխան. նա դա իմացավ միայն վերջում՝ իր ծերության ժամանակ։ Ի՞նչ է բացահայտում սա այն կույր մարդկանց մասին, որոնք փորձառաբար չեն ապրել նույնիսկ չնչին էտում և չեն ունեցել իրենց ուղղորդող որևէ մեկին։ Մի՞թե այսօր ձեզնից շատերի ծառայությունը նման չէ այս կույր մարդկանց ծառայությանը։ Մի՞թե բոլոր նրանք, ովքեր չեն անցել դատաստանով, էտումով և չեն փոխվել, այն մարդիկ չեն, որոնք լիովին չեն նվաճվել։ Ի՞նչ օգուտ նման մարդկանցից։ Եթե քո մտածելակերպը, կյանքի և Աստծու մասին քո ճանաչողությունը ոչ մի նոր փոփոխություն ցույց չեն տալիս, և իսկապես ոչինչ ձեռք չես բերում, ապա երբեք ոչ մի արդյունքի չես հասնի քո ծառայության մեջ։ Առանց տեսիլքի և Աստծու գործի մասին նոր ճանաչողության՝ դու նվաճված չես։ Այդժամ Աստծուն քո հետևելը կլինի այն մարդկանց պես, որոնք տառապում և ծոմ են պահում. դա քիչ արժեք կունենա։ Հենց այն պատճառով, որ նրանց արածի մեջ քիչ վկայություն կա, Ես ասում եմ` նրանց ծառայությունն ապարդյուն է։ Այդ մարդիկ տառապում և բանտում են անցկացնում իրենց ողջ կյանքը, նրանք միշտ համբերատար են ու սիրառատ, միշտ կրում են խաչը և զրպարտվում ու մերժվում են աշխարհի կողմից. նրանք փորձառաբար ապրում են ամեն մի դժվարություն։ Թեև հնազանդվող են մինչև վերջ, դեռևս նվաճված չեն և չեն կարող նվաճվելու վկայություն մատուցել։ Նրանք խորապես տառապել են, բայց ներքուստ բոլորովին չեն ճանաչում Աստծուն։ Նրանց հին մտածելակերպից, հին պատկերացումներից, կրոնական կիրարկումներից, մարդկանց ստեղծած գիտելիքից և մարդկային մտածողությունից ոչ մեկը չի էտվել։ Նրանց մեջ նոր ճանաչողության նույնիսկ չնչին նշույլ չկա։ Աստծու մասին նրանց ճանաչողությունից ոչ մի մասնիկ ճշմարիտ կամ ճշգրիտ չէ։ Նրանք սխալ են հասկացել Աստծու մտադրությունները։ Մի՞թե սա ծառայում է Աստծուն։ Ինչպիսին էլ եղած լինի Աստծու մասին քո ճանաչողությունն անցյալում, եթե այն այսօր մնում է նույնը, և դու շարունակում ես Աստծու մասին ճանաչողությունդ հիմնել քո սեփական պատկերացումների և մտածողության վրա՝ անկախ նրանից, թե ինչ է անում Աստված, այսինքն՝ եթե չունես Աստծու մասին նոր, ճշմարիտ ճանաչողություն և չես ճանաչում Աստծու ներհատուկ պատկերն ու բնույթը, եթե Աստծու մասին քո ճանաչողությունը դեռևս ուղղորդվում է ավատատիրական, սնոտիապաշտ մտածողությամբ և դեռևս մարդկային երևակայություններ ու պատկերացումներ է, ապա դու չես նվաճվել։ Այն բոլոր բազմաթիվ խոսքերը, որոնք Ես այժմ ասում եմ քեզ, նախատեսված են նրա համար, որ իմանաս, որ այս ճանաչողությունն ուղղորդի քեզ դեպի ավելի նոր, ճշգրիտ ճանաչողություն. դրանք նաև նախատեսված են քո ներսի հին պատկերացումներն ու հին ճանաչողությունն էտելու համար, որպեսզի նոր ճանաչողություն ունենաս։ Եթե իսկապես ուտես և խմես Իմ խոսքերը, ապա քո ճանաչողությունը զգալիորեն կփոխվի։ Եթե միայն հնազանդ սրտով ուտես և խմես Աստծու խոսքերը, ապա քո տեսակետը կփոխվի։ Քանի դեռ ի զորու ես ընդունելու կրկնվող հանդիմանությունները, քո հին մտածելակերպն աստիճանաբար կփոխվի։ Քանի դեռ հին մտածելակերպդ հիմնովին փոխարինվում է նորով, քո կիրարկումը նույնպես համապատասխանաբար կփոխվի։ Այսպիսով` քո ծառայությունը կդառնա ավելի ու ավելի նպատակային, ավելի ու ավելի ունակ՝ համապատասխանելու Աստծու մտադրություններին։ Եթե կարողանաս փոխել ապրելակերպդ, մարդկային կյանքի մասին ճանաչողությունդ և Աստծու վերաբերյալ բազմաթիվ պատկերացումներդ, ապա քո բնականությունն աստիճանաբար կնվազի։ Սա և բացառապես սա, այն արդյունքն է, երբ Աստված նվաճում է մարդկանց, սա այն փոփոխությունն է, որը տեղի է ունենում մարդկանց մեջ։ Եթե Աստծու հանդեպ հավատքիդ մեջ քո իմացածը մարմինդ ենթարկելը և համբերությամբ տանելն ու տառապելն է, և չգիտես՝ արդյոք ճիշտ է, թե սխալ, առավել ևս հանուն ում է դա արվում, ապա ինչպե՞ս կարող է նման կիրարկումը հանգեցնել փոփոխության։
Հասկացեք, որ ձեզնից Իմ պահանջածն այն չէ, որ գերության մեջ պահեք ձեր մսեղին կամ ստիպեք ձեր ուղեղին դադարել կամայական մտքեր մտածելուց։ Սա ո՛չ գործի նպատակն է, ո՛չ էլ այն գործը, որը պետք է արվի հենց հիմա։ Հենց հիմա պետք է ճանաչողություն ունենաք դրական կողմից, որպեսզի կարողանաք փոխել ինքներդ ձեզ։ Ամենաանհրաժեշտ գործողությունն այն է, որ զինեք ձեզ Աստծու խոսքերով, ինչը նշանակում է լիովին զինել ինքներդ ձեզ ներկայիս ճշմարտությամբ և տեսիլքով և ապա գնալ ու կիրարկել ճշմարտությունը։ Սա ձեր պարտականությունն է։ Ես ձեզնից չեմ պահանջում փնտրել և ձեռք բերել է՛լ ավելի մեծ լուսավորում։ Ներկայումս դուք պարզապես չունեք դրա համար անհրաժեշտ հասակը։ Ձեզնից պահանջվում է անել հնարավոր ամեն ինչ` Աստծու խոսքերն ուտելու և խմելու համար։ Պետք է հասկանաք Աստծու գործը և ճանաչեք ձեր բնությունը, ձեր էությունը և ձեր այդ հին կյանքը։ Մասնավորապես, պետք է ճանաչեք անցյալի այդ թյուր կիրարկումները և այն մարդկային արարքները, որոնցում ներգրավված եք եղել։ Փոխվելու համար պետք է սկսեք ձեր մտածելակերպը փոխելուց։ Նախ փոխարինեք ձեր հին մտածելակերպը նորով և թույլ տվեք, որ ձեր նոր մտածելակերպը կառավարի ձեր խոսքերն ու գործերը և ձեր կյանքը։ Սա է այն, ինչ պահանջվում է այսօր ձեզնից յուրաքանչյուրից։ Կուրորեն մի՛ կիրարկեք և կուրորեն մի՛ հետևեք։ Պետք է ունենաք հիմք և նպատակակետ։ Մի՛ հիմարացրեք ինքներդ ձեզ։ Պետք է իմանաք, թե հստակ ինչի համար է առ Աստված ձեր հավատքը, դրանից ինչ պետք է ձեռք բերվի, և ինչպես պետք է մտնեք հենց հիմա։ Խիստ անհրաժեշտ է, որ իմանաս այս ամենը։
Ներկայումս այն, ինչի մեջ պետք է մտնեք, ձեր ապրելակերպի մակարդակը բարձրացնելն ու ձեր որակը մեծացնելն է։ Բացի այդ` դուք պետք է փոխեք ձեր անցյալի այդ հին տեսակետները, ձեր մտածելակերպը և ձեր պատկերացումները։ Ձեր ողջ կյանքը նորացման կարիք ունի։ Երբ փոխվում է Աստծու գործերի մասին քո ճանաչողությունը, երբ ունենում ես այն ամենի ճշմարտության նոր ճանաչողություն, ինչ ասում է Աստված, և երբ ներսիդ ճանաչողությունը բարձրանում է, ապա կյանքդ դեպի լավը կփոխվի։ Այն ամենը, ինչ մարդիկ անում ու ասում են հիմա, գործնական է։ Սրանք վարդապետություններ չեն, այլ ավելի շուտ մարդկանց՝ իրենց կյանքի համար անհրաժեշտ բաները, և այն, ինչ նրանք պետք է ունենան։ Սա այն փոփոխությունն է, որը տեղի է ունենում մարդկանց մեջ նվաճման գործի ընթացքում, այն փոփոխությունը, որը մարդիկ պետք է փորձառաբար ապրեն, և այն արդյունքն է, որը գալիս է նրանց նվաճվելուց հետո։ Երբ փոխած լինես մտածելակերպդ, որդեգրած լինես նոր մտահորիզոն, տապալած լինես պատկերացումներդ ու մտադրություններդ և անցյալիդ տրամաբանական դատողությունները, դեն նետած լինես ներսիդ այդ արմատացած բաները և ձեռք բերած լինես Աստծու հանդեպ հավատքի նոր ճանաչողություն, ապա քո տված վկայությունները կբարձրանան, և ողջ էությունդ իսկապես փոխված կլինի։ Այս ամենն ամենաիրական, ամենագործնական և ամենահիմնարարն են՝ բաներ, որոնք մարդիկ անցյալում չէին կարող ըմբռնել, և բաներ, որոնք նրանց համար անհասանելի էին։ Դրանք Հոգու ճշմարիտ գործն են։ Դու կիմանաս, թե ինչպես էիր հասկանում Աստվածաշունչն անցյալում՝ այսօր դա համեմատության ենթարկելով։ Անցյալում քո վերաբերմունքը Մովսեսի, Պետրոսի, Պողոսի կամ աստվածաշնչյան այդ բոլոր ասույթների ու տեսակետների նկատմամբ մեծարելն էր։ Հիմա, եթե քեզ խնդրեին մեծարել Աստվածաշունչը, կանեի՞ր դա։ Դու կտեսնեիր, որ Աստվածաշունչը պարունակում է մարդու կողմից գրված չափազանց շատ գրառումներ, և որ Աստվածաշունչն ընդամենը Աստծու գործի երկու փուլերի մարդկային պատումն է։ Այն պատմական գիրք է։ Մի՞թե սա չի նշանակում, որ դրա մասին քո ճանաչողությունը փոխվել է։ Եթե այսօր նայեիր Մատթեոսի Ավետարանում տրված Հիսուսի տոհմաբանությանը, կասեիր. «Հիսուսի տոհմաբանությո՞ւնը։ Անհեթեթությո՛ւն։ Սա Հովսեփի տոհմաբանությունն է, ոչ թե Հիսուսինը։ Հիսուսի և Հովսեփի միջև ոչ մի կապ չկա»։ Երբ հիմա ես նայում Աստվածաշնչին, դրա մասին քո ճանաչողությունն այլ է, ինչը նշանակում է՝ տեսակետդ փոխվել է, և որ դրան ավելի բարձր մակարդակի ճանաչողություն ես բերում, քան ավագ կրոնական գործիչներին։ Եթե մեկն ասեր, որ այս տոհմաբանության մեջ մի բան կա, կպատասխանեիր. «Ի՞նչ կա դրա մեջ։ Դե բացատրի՛ր։ Հիսուսի ու Հովսեփի միջև կապ չկա։ Դու դա չգիտե՞ս։ Մի՞թե կարո՞ղ է Հիսուսը տոհմաբանություն ունենալ։ Ինչպե՞ս կարող է Հիսուսը նախնիներ ունենալ։ Ինչպե՞ս կարող է Նա մարդու սերունդ լինել։ Նրա մարմինը ծնվել է Մարիամից. Նրա Հոգին Աստծու Հոգին է, ոչ թե մարդու հոգի։ Հիսուսն Աստծու սիրելի Որդին է, ուստի կարո՞ղ է Նա տոհմաբանություն ունենալ։ Երկրի վրա եղած ժամանակ Նա մարդկության անդամ չէր, ուստի ինչպե՞ս կարող է Նա տոհմաբանություն ունենալ»։ Երբ վերլուծես տոհմաբանությունը և հստակ բացատրես իրական հանգամանքները՝ կիսվելով քո հասկացածով, այդ մարդը պապանձված կմնա։ Որոշ մարդիկ հղում կանեն Աստվածաշնչին և կհարցնեն քեզ. «Հիսուսը տոհմաբանություն ուներ։ Մի՞թե քո այսօրվա Աստված տոհմաբանություն ունի»։ Ապա նրանց կպատմես քո ունեցած ամենագործնական ճանաչողության մասին, և, այսպիսով, քո ճանաչողությունն արդյունքի հասած կլինի։ Իրականում Հիսուսը Հովսեփի հետ ոչ մի կապ չուներ, առավել ևս՝ Աբրահամի հետ. Նա պարզապես ծնվել էր Իսրայելում։ Աստված, սակայն, իսրայելացի կամ իսրայելացիների սերունդ չէ։ Իսրայելում ծնված լինելը պարտադիր չի նշանակում, որ Աստված միայն իսրայելացիների Աստված է։ Միայն Իր գործի համար էր, որ Նա իրականացրեց մարմնացման գործը։ Աստված ողջ տիեզերքի բոլոր արարածների Աստված է։ Նա պարզապես նախ Իր գործի մի փուլն իրականացրեց Իսրայելում, ինչից հետո սկսեց գործել հեթանոս ազգերի մեջ։ Մարդիկ, սակայն, Հիսուսին համարում էին իսրայելացիների Աստված և, ավելին, Նրան դասում էին իսրայելացիների և Դավթի սերունդների շարքում։ Աստվածաշունչն ասում է, որ վերջին օրերին Եհովայի անունը մեծ կլինի հեթանոս ազգերի մեջ, ինչը նշանակում է` Աստված վերջին օրերին կգործի հեթանոս ազգերի մեջ։ Այն, որ Աստված մարմնացավ Հրեաստանում, ցույց չի տալիս, որ Աստված սիրում է միայն հրեաներին։ Դա տեղի ունեցավ միայն այն պատճառով, որ գործն էր պահանջում. այնպես չէ, որ Աստված կարող էր մարմնանալ միայն Իսրայելում (որովհետև իսրայելացիները Նրա ընտրյալ մարդիկ էին)։ Մի՞թե Աստծու ընտրյալ մարդիկ նաև հեթանոս ազգերի մեջ չկան։ Հրեաստանում Հիսուսի գործի ավարտից հետո էր, որ գործը սկսեց տարածվել հեթանոս ազգերի մեջ։ (Իսրայելացիները բոլոր ազգերին, բացի Իսրայելից, անվանում էին «հեթանոս ազգեր»)։ Իրականում այդ հեթանոս ազգերի մեջ նույնպես կային Աստծու ընտրյալ մարդիկ. պարզապես այն ժամանակ այնտեղ դեռ ոչ մի գործ չէր արվում։ Մարդիկ այդքան մեծ շեշտ են դնում Իսրայելի վրա, քանի որ գործի առաջին երկու փուլերը տեղի ունեցան Իսրայելում, մինչդեռ հեթանոս ազգերում ոչ մի գործ չէր արվում։ Հեթանոս ազգերի մեջ գործը միայն այսօր է սկսվում, ահա թե ինչու է մարդկանց համար այդքան դժվար այն ընդունել։ Եթե կարողանաս հստակ հասկանալ այս ամենը, եթե ի զորու լինես հասկանալու և ճիշտ վերաբերվելու դրան և ունենաս ճշգրիտ ճանաչողություն այսօրվա և անցյալի Աստծու մասին, ապա քո ճանաչողությունն ավելի բարձր է, քան Աստծու մասին այն ճանաչողությունը, որն ունեցել են բոլոր սրբերը դարերի ընթացքում։ Եթե փորձառաբար ես ապրում այսօրվա գործը և լսում ես Աստծու անձնական արտահայտումներն այսօր, սակայն չունես ճանաչողություն Աստծու ամբողջության մասին, և ձգտումդ մնում է այնպիսին, ինչպիսին միշտ եղել է և չի փոխարինվում որևէ նոր բանով, հատկապես եթե փորձառաբար ես ապրում նվաճման այս ողջ գործը, սակայն ի վերջո քո մեջ ոչ մի փոփոխություն չի երևում, ապա մի՞թե քո հավատքը նման չէ նրանց հավատէին, ովքեր միայն ձգտում են կշտանալ հացով։ Այդ դեպքում նվաճման գործը քո մեջ ոչ մի արդյունքի հասած չի լինի։ Մի՞թե այնժամ չես դառնա նրանցից մեկը, ովքեր պետք է դուրս թողնվեն։
Երբ նվաճման ողջ գործն ավարտվի, հրամայական է, որ դուք բոլորդ հասկանաք` Աստված ոչ միայն իսրայելացիների Աստվածն է, այլև բոլոր արարածների։ Նա ստեղծեց ողջ մարդկությանը, ոչ միայն իսրայելացիներին։ Եթե ասես, որ Աստված միայն իսրայելացիների Աստվածն է, կամ որ անհնար է` Աստված մարմնանա Իսրայելից դուրս որևէ ազգի մեջ, ապա նվաճման գործի ընթացքում դու դեռևս ոչ մի ճանաչողություն ձեռք չես բերել և նույնիսկ չնչին չափով չես ընդունում, որ Աստված քո Աստված է. դու պարզապես ընդունում ես, որ Աստված Իսրայելից տեղափոխվել է Չինաստան և հարկադրված է լինել քո Աստվածը։ Եթե իրերին դեռևս այսպես ես նայում, ապա Իմ գործն ապարդյուն է եղել քո մեջ, և դու ոչինչ չես հասկացել Իմ ասածներից։ Եթե ի վերջո Ինձ համար մեկ այլ տոհմաբանություն գրես, ինչպես արեց Մատթեոսը՝ որոշելով Ինձ համար հարմար նախնի, գտնելով Իմ ճիշտ նախահորն այնպես, որ Աստված Իր երկու մարմնացումների համար երկու տոհմաբանություն ունենա․ մի՞թե դա աշխարհի ամենամեծ ծաղրանքը չի լինի։ Մի՞թե դու՝ այս «բարեմիտ մարդը», որ Ինձ համար տոհմաբանություն գտավ, չես դառնա մեկը, որ պառակտեց Աստծուն։ Ի զորո՞ւ ես կրելու այս մեղքի հոգսը։ Նվաճման այս ողջ գործից հետո, եթե դեռևս չես հավատում, որ Աստված բոլոր արարածների Աստված է, եթե դեռևս կարծում ես, որ Աստված միայն իսրայելացիների Աստված է, մի՞թե բացահայտորեն Աստծուն դիմակայող մեկը չես։ Այսօր քեզ նվաճելու նպատակն այն է, որ դու ընդունես՝ Աստված քո Աստվածն է, ինչպես նաև ուրիշների Աստվածը, և ամենակարևորը՝ Նրան սիրող բոլորի Աստվածն է և բոլոր արարածների Աստվածը։ Նա իսրայելացիների և Եգիպտոսի ժողովրդի Աստվածն է։ Նա բրիտանացիների և ամերիկացիների Աստվածն է։ Նա ոչ միայն Ադամի և Եվայի Աստվածն է, այլև նրանց բոլոր սերունդների Աստվածը։ Նա երկինքներում և երկրի վրա եղած ամեն ինչի Աստվածն է։ Բոլոր ընտանիքներն էլ՝ լինեն իսրայելական, թե հեթանոս, էլմեկ Աստծու ձեռքերում են։ Նա ոչ միայն գործեց Իսրայելում մի քանի հազար տարի և ժամանակին ծնվեց Հրեաստանում, այլև այսօր Նա իջնում է Չինաստանում՝ այս վայրում, որտեղ գալարված է մեծ կարմիր վիշապը։ Եթե Հրեաստանում ծնվելը Նրան դարձնում է հրեաների Թագավորը, ապա մի՞թե այսօր ձեր բոլորի մեջ իջնելը Նրան չի դարձնում ձեր բոլորի Աստված։ Նա առաջնորդեց իսրայելացիներին և ծնվեց Հրեաստանում և Նա նաև ծնվել է հեթանոսական երկրում։ Մի՞թե Նրա ողջ գործը չի արվում Իր ստեղծած ողջ մարդկության համար։ Մի՞թե Նա հարյուրապատիկ սիրում է իսրայելացիներին և հազարապատիկ գարշում է հեթանոսներից։ Մի՞թե դա չէ ձեր պատկերացումը։ Այնպես չէ, որ Աստված երբեք ձեր Աստվածը չի եղել, այլ պարզապես Նրան բոլորովին չեք ընդունում. այնպես չէ, որ Աստված չի ցանկանում լինել ձեր Աստվածը, այլ պարզապես Նրան մերժում եք։ Արարածներից ո՞վ Ամենակարողի ձեռքում չէ։ Այսօր ձեզ նվաճելու նպատակը մի՞թե այն չէ, որ ընդունեք՝ Աստված ոչ այլ ոք է, քան ձեր Աստված։ Եթե դեռևս պնդում եք, որ Աստված միայն իսրայելացիների Աստվածն է, և դեռևս պնդում եք, որ Իսրայելում Դավթի տունն Աստծու ծննդյան ակունքն է, և որ Իսրայելից բացի ոչ մի այլ ազգ որակավորված չէ «գոյություն տալ» Աստծուն, առավել ևս՝ որևէ հեթանոս ընտանիք ի զորու չէ անձամբ ընդունելու Եհովայի գործը։ Եթե դեռևս այսպես ես մտածում, ապա մի՞թե դա քեզ համառ դիմադրող չի դարձնում։ Մի՛ կառչեք միշտ Իսրայելից։ Աստված այսօր հենց այստեղ է՝ ձեր մեջ։ Եվ մի՛ շարունակիր դեպի երկինք նայել։ Դադարի՛ր կարոտել երկնքի քո Աստծուն։ Աստված եկել է ձեր մեջ, ուստի ինչպե՞ս կարող է Նա երկնքում լինել։ Երկար ժամանակ չէ, որ հավատում ես Աստծուն, սակայն շատ պատկերացումներ ունես Նրա մասին այն աստիճան, որ չես համարձակվում նույնիսկ մեկ վայրկյան մտածել՝ իսրայելացիների Աստված կբարեհաճեր պատվել ձեզ Իր ներկայությունով։ Առավել ևս` չեք համարձակվում մտածել այն մասին, թե ինչպես կարող էիք տեսնել Աստծուն անձամբ հայտնվելիս՝ հաշվի առնելով, թե որքան ծայրահեղ կեղտոտ եք։ Երբևէ չեք էլ մտածել այն մասին, թե ինչպես կարող էր Աստված անձամբ իջնել հեթանոսական երկիր։ Նա պետք է իջներ Սինա լեռան կամ Ձիթենյաց լեռան վրա և հայտնվեր իսրայելացիներին։ Մի՞թե բոլոր հեթանոսները (այսինքն՝ Իսրայելից դուրս գտնվող մարդիկ) Նրա գարշանքի առարկա չեն։ Ինչպե՞ս կարող էր Նա անձամբ գործել նրանց մեջ։ Այս ամենն այն արմատացած պատկերացումներն են, որոնք ձևավորել եք երկար տարիների ընթացքում։ Այսօր ձեզ նվաճելու նպատակը ձեր այս պատկերացումները ջախջախելն է։ Այսպիսով` դուք ականատես եք լինում Աստծու անձամբ հայտնվելուն ձեր մեջ՝ ոչ թե Սինա լեռան կամ Ձիթենյաց լեռան վրա, այլ այն մարդկանց մեջ, որոնց Նա նախկինում երբեք չի առաջնորդել։ Իսրայելում Իր գործի երկու փուլերն իրականացնելուց հետո թե՛ իսրայելացիները, թե՛ բոլոր հեթանոսները սկսեցին կրել այն պատկերացումը, որ թեև ճիշտ է՝ Աստված ստեղծել է բոլոր բանրը, Նա ցանկանում է լինել միայն իսրայելացիների Աստվածը, ոչ թե հեթանոսների Աստվածը։ Իսրայելացիները հավատում են հետևյալին՝ Աստված կարող է լինել միայն մեր Աստվածը, ոչ թե ձեր՝ հեթանոսներիդ Աստվածը, և քանի որ դուք չեք երկյուղում Եհովայից, Եհովան՝ մեր Աստված, գարշում է ձեզնից։ Այդ հրեաներն է՛լ ավելի են հավատում հետևյալին` Տեր Հիսուսն ընդունեց մեր՝ հրեա ժողովրդի պատկերը և Աստված է, ով կրում է հրեա ժողովրդի նշանը։ Հենց մեր մեջ է Աստված գործում։ Աստծու պատկերը և մեր պատկերը նման են. մեր պատկերը մոտ է Աստծու պատկերին։ Տեր Հիսուսը մեր՝ հրեաներիս Թագավորն է. հեթանոսները որակավորված չեն ստանալու նման մեծ փրկություն։ Տեր Հիսուսը մեղքի զոհ է մեզ՝ հրեաներիս համար։ Պարզապես գործի այդ երկու փուլերի հիման վրա էր, որ իսրայելացիներն ու հրեա ժողովուրդը ձևավորեցին այս բոլոր պատկերացումները։ Նրանք տիրաբար սեփականցնում են Աստծուն՝ թույլ չտալով, որ Աստված նաև հեթանոսների Աստված լինի։ Այս կերպ Աստված դատարկություն դարձավ հեթանոսների սրտերում։ Սա այն պատճառով է, որ բոլորն սկսեցին հավատալ` Աստված չի ցանկանում լինել հեթանոսների Աստված և Նա սիրում է միայն իսրայելացիներին՝ Իր ընտրյալ մարդկանց, և հրեաներին, հատկապես Իրեն հետևող աշակերտներին։ Մի՞թե չգիտես, որ Եհովայի և Հիսուսի արած գործը ողջ մարդկության գոյատևման համար է։ Արդյոք հիմա ընդունո՞ւմ ես, որ Աստված Իսրայելից դուրս ծնված ձեր բոլորի Աստվածն է։ Մի՞թե Աստված այսօր հենց այստեղ՝ ձեր մեջ չէ։ Սա չի կարող երազ լինել, այնպես չէ՞։ Մի՞թե չեք ընդունում այս իրականությունը։ Չեք համարձակվում հավատալ դրան կամ մտածել դրա մասին։ Ինչպես էլ դրան նայեք, մի՞թե Աստված հենց այստեղ՝ ձեր մեջ չէ։ Մի՞թե դեռևս չեք համարձակվում հավատալ այս խոսքերին։ Այս օրվանից սկսած՝ մի՞թե բոլոր նվաճված մարդիկ և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են լինել Աստծու հետևորդները, Աստծու ընտրյալ մարդիկ չեն։ Մի՞թե դուք բոլորդ, որ այսօր հետևորդներ եք, Իսրայելից դուրս գտնվող ընտրյալ մարդիկ չեք։ Մի՞թե ձեր ինքնությունը նույնը չէ, ինչ իսրայելացիներինը։ Մի՞թե այս ամենն այն չէ, ինչ պետք է գիտակցեք։ Մի՞թե սա ձեզ նվաճելու գործի նպատակը չէ։ Քանզիք կարող եք տեսնել Աստծուն, Նա հավիտյան կլինի ձեր Աստված՝ սկզբից մինչև ապագա։ Նա ձեզ չի լքի, քանի դեռ դուք բոլորդ հոժարակամ եք հետևել Նրան և լինել Նրա հավատարիմ, հնազանդվող արարածները։
Անկախ նրանից, թե որքան վճռականություն ունեն մարդիկ Աստծուն սիրելու, ընդհանուր առմամբ նրանք հնազանդվել և հետևել են Նրան մինչև այսօր։ Միայն վերջում, երբ գործի այս փուլն ավարտվի, նրանք լիակատար զղջում կզգան։ Այդ ժամանակ է, որ մարդիկ իսկապես կնվաճվեն։ Ներկայումս նրանք միայն նվաճվելու գործընթացում են։ Գործն ավարտվելուն պես նրանք լիովին կնվաճվեն, բայց այս պահին այդ դեպքը չէ։ Նույնիսկ եթե բոլորը համոզված են, չի նշանակում, որ նրանք հիմնովին նվաճվել են։ Սա այն պատճառով է, որ ներկայումս մարդիկ տեսել են միայն խոսքեր և ոչ թե փաստացի իրադարձություններ և նրանք անորոշության մեջ են մնում՝ անկախ նրանից, թե որքան խորն են հավատում։ Ահա թե ինչու միայն այդ վերջին փաստացի իրադարձության՝ խոսքերի իրականություն դառնալու միջոցովէ, որ մարդիկ հիմնովին կնվաճվեն։ Ներկայումս այս մարդիկ նվաճված են, որովհետև լսում են բազմաթիվ խորհուրդներ, որոնց մասին նախկինում երբեք չեն լսել։ Բայց նրանցից յուրաքանչյուրն իր ներսում դեռևս ակնդետ սպասում է այնպիսի փաստացի իրադարձությունների, որոնք թույլ կտան նրանց տեսնել` ինչպես է Աստծու յուրաքանչյուր խոսք իրականանում։ Միայն այդ ժամանակ նրանք լիովին համոզված կլինեն։ Միայն այդ ժամանակ, երբ ի վերջո բոլորը տեսնեն այս իրագործված փաստացի իրականությունները, և այս իրականությունները վստահություն ներշնչած լինեն նրանց, համոզմունքը կերևա նրանց սրտում, խոսքում և աչքերում, և նրանք հիմնովին համոզված կլինեն իրենց սրտի խորքից։ Այդպիսին է մարդու բնությունը. դու պետք է տեսնես, որ բոլոր խոսքերն իրականանում են, կարիք ունես տեսնելու, թե ինչպես են որոշ փաստացի իրադարձություններ տեղի ունենում, և կարիք ունես տեսնելու, որ աղետ է պատահում որոշ մարդկանց, և այդժամ լիովին համոզված կլինեք հոգու խորքում։ Հրեաների պես դուք տարված եք նշաններ և հրաշքներ տեսնելով։ Սակայն շարունակաբար չեք նկատում, որ կան նշաններ և հրաշքներ, և որ իրականություններ են տեղի ունենում, որոնք նախատեսված են ձեր աչքերը լայն բացելու համար։ Լինի դա երկնքից իջնող մեկը, թե ամպի սյուն, որը խոսում է ձեզ հետ, թե Իմ՝ ձեզնից որևէ մեկից դևեր հանելը, թե ձեր մեջ որոտի պես հնչող Իմ ձայնը, դուք միշտ ցանկացել եք տեսնել այսպիսի իրադարձություն։ Կարելի է ասել, որ Աստծուն հավատալիս ձեր ամենամեծ ցանկությունն այն է, որ տեսնեք Աստծուն գալիս և անձամբ ձեզ նշան ցույց տալիս։ Այդժամ դուք լիովին բավարարված կլինեք։ Ձեզ նվաճելու համար Ես պետք է կատարեմ երկինքների և երկրի արարմանը նմանվող գործ, և, ի լրումն, ցույց տամ ձեզ ինչ-որ նշան։ Այդժամ ձեր սրտերը լիովին կնվաճվեն։