Նվաճման գործի իրական պատմությունը (4)

Ի՞նչ է նշանակում լինել կատարելագործված։ Ի՞նչ է նշանակում լինել նվաճված։ Ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանեն մարդիկ՝ նվաճված լինելու համար։ Եվ ի՞նչ չափանիշների պետք է նրանք համապատասխանեն՝ կատարելագործված լինելու համար։ Նվաճումն ու կատարելագործումը նպատակ ունեն ավարտուն դարձնել մարդուն, որպեսզի նա վերադառնա իր նախնական կերպարին և ազատվի իր սատանայական ապականված բնավորությունից ու Սատանայի ազդեցությունից։ Այս նվաճումը տեղի է ունենում մարդու վրա տարվող աշխատանքի վաղ փուլում. դա այդ գործի առաջին քայլն է։ Կատարելագործումը երկրորդ քայլն է, և այն եզրափակիչ գործն է։ Բոլոր մարդիկ պետք է անցնեն նվաճված լինելու գործընթացը։ Հակառակ դեպքում, նրանք Աստծուն ճանաչելու ոչ մի միջոց չէին ունենա, ոչ էլ կգիտակցեին, որ Աստված գոյություն ունի, ինչը նշանակում է՝ նրանց համար անհնար կլիներ ընդունել Աստծուն։ Իսկ եթե մարդիկ չեն ընդունում Աստծուն, ապա նրանց համար նաև անհնար է Աստծու կողմից ավարտուն դառնալը, քանի որ նրանք չեն համապատասխանում այդ ավարտունության չափանիշներին։ Եթե դու նույնիսկ չես ընդունում Աստծուն, ապա ինչպե՞ս կարող ես ճանաչել Նրան։ Ինչպե՞ս կարող ես ձգտել Նրան։ Դու նաև չես կարողանա վկայել Նրա մասին և, առավել ևս, չես ունենա հավատ՝ Նրան գոհացնելու համար։ Ուստի, յուրաքանչյուրի համար, որ ցանկանում է ավարտուն դառնալ, առաջին քայլը պետք է լինի նվաճման գործն անցնելը։ Սա է առաջին պայմանը: Սակայն և՛ նվաճումը, և՛ կատարելագործումը նպատակ ունեն կերտել մարդկանց ու փոխել նրանց, և յուրաքանչյուրը մարդուն տնօրինելու գործի մի մասն է։ Սրանք մարդուն կատարյալ անձ դարձնելու երկու քայլերն են, և երկուսն էլ անփոխարինելի են։ Ճիշտ է` «նվաճված լինել» արտահայտությունն այնքան էլ հաճելի չէ հնչում, բայց իրականում ինչ-որ մեկին նվաճելու գործընթացը նրան փոխելու ընթացքն է։ Եթե նվաճված լինեիր, քո ապականված խառնվածք, գուցե, ամբողջությամբ դեռևս թոթափված չլիներ, սակայն դու արդեն կճանաչես այն։ Նվաճման գործի միջոցով դու ճանաչած կլինես քո ստոր մարդկային բնույթը, ինչպես նաև սեփական ըմբոստության մեծ մասը։ Թեև նվաճման գործի կարճ ժամանակահատվածում չես կարողանա թոթափել կամ փոխել այդ ամենը, սակայն կսկսես ճանաչել դրանք, և սա հիմք կհանդիսանա քո կատարելագործման համար։ Այսպիսով, նվաճումը և կատարելագործումն իրականացվում են մարդկանց փոխելու, նրանց սատանայական ապականված խառնվածքներից ձերբազատելու համար, որպեսզի նրանք կարողանան իրենց լիովին նվիրել Աստծուն։ Պարզապես նվաճված լինելը մարդկանց խառնվածքներ փոխելու առաջին քայլն է, ինչպես նաև առաջին քայլը՝ մարդկանց կողմից իրենց լիովին Աստծուն նվիրելու հարցում, և այն ավելի ցածր է, քան կատարելագործված լինելու քայլը: Նվաճված անձի կյանքի խառնվածքը շատ ավելի քիչ է փոխվում, քան կատարելագործված անձինը: «Նվաճված լինել» և «կատարելագործված լինել» տարբեր եզրույթներ են, քանի որ դրանք աշխատանքի տարբեր փուլեր են և մարդկանց համար պահանջվող տարբեր չափանիշներ են սահմանում. նվաճումը մարդկանցից պահանջում է ավելի ցածր չափանիշներ, մինչդեռ կատարելագործումը՝ ավելի բարձր չափանիշներ։ Կատարելագործվածներն արդար մարդիկ են, նրանք սրբագործվել են. նրանք մարդկությունը տնօրինելու գործի բյուրեղացումն են կամ վերջնարդյունքները։ Թեև նրանք կատարյալ մարդիկ չեն, սակայն այնպիսի մարդիկ են, որոնք ձգտում են իմաստալից կյանքով ապրել: Մինչդեռ նվաճվածները միայն խոսքով են ընդունում Աստծո գոյությունը և միայն ընդունում են, որ Աստված մարմնավորվել է, որ Խոսքը հայտնվել է մսեղիում, և որ Աստված եկել է երկիր՝ դատաստանի ու պատժի գործն իրականացնելու համար։ Ավելին, նրանք ընդունում են, որ Աստծու դատաստանը և պատիժը, ինչպես նաև Նրա հարվածն ու զտումը՝ բոլորն էլ օգտակար են մարդուն: Նրանք նոր-նոր են սկսել որոշակի մարդկային կերպարանք ստանալ։ Նրանք որոշակի պատկերացումներ ունեն կյանքի մասին, սակայն դեռևս մշուշոտ են նրանց համար։ Այլ կերպ ասած՝ նրանք նոր են միայն սկսում մի փոքր մարդկայնություն դրսևորել։ Այսպիսին են նվաճված լինելու արդյունքները։ Երբ մարդիկ ոտք են դնում կատարելագործման ճանապարհին, նրանց հին խառնվածքները կարող են փոխվել։ Ավելին, նրանց կյանքը շարունակում է աճել, և նրանք աստիճանաբար ավելի խորն են թափանցում ճշմարտության մեջ։ Նրանք ունակ են նողկալու աշխարհից և բոլոր նրանցից, ովքեր չեն ձգտում ճշմարտությանը։ Մասնավորապես, նրանք ոչ միայն նողկանք են զգում սեփական անձի հանդեպ, այլև, ավելին, նրանք հստակորեն ճանաչում են իրենք իրենց։ Նրանք հոժարակամ են ապրելու ճշմարտությամբ, իրենց նպատակն են դարձնում հետամուտ լինել ճշմարտությանը և չեն կամենում ապրել սեփական մտքերի սահմաններում։ Նրանք նողկանք են զգում մարդկային ինքնարդարացման, գոռոզության ու սնապարծության հանդեպ. նրանք խոսում են պատշաճության խորը զգացումով, դրսևորում են խորաթափանցություն ու իմաստնություն տարբեր իրողությունների բախվելիս և հավատարիմ ու հնազանդ են Աստծուն։ Եթե փորձառաբար ապրում են պատժի ու դատաստանի գործողություն, ոչ միայն չեն դառնում բացասական կամ թույլ, այլև երախտապարտ են Աստծուն այս պատժի ու դատաստանի համար՝ հավատալով, որ չեն կարող լինել առանց Աստծու պատժի ու դատաստանի, որ դա պաշտպանում է իրենց։ Նրանք չեն ձգտում խաղաղության ու ուրախության հավատքին, ոչ էլ կուշտ հաց ուտելուն։ Նրանք նաև չեն ձգտում ժամանակավոր մսեղի վայելքների։ Սա այն է, ինչին տիրապետում են կատարելագործվածները։ Նվաճվելուց հետո մարդիկ ընդունում են, որ Աստված գոյություն ունի, սակայն այդ ընդունումը նրանց մեջ դրսևորվում է սահմանափակ ձևերով։ Ի՞նչ է իրականում նշանակում Խոսքի հայտնվելը մսեղիում։ Ի՞նչ է նշանակում մարմնացում։ Ի՞նչ է արել մարմնացած Աստված: Ո՞րն է Նրա գործի նպատակն ու նշանակությունը: Նրա գործն այսքան շատ փորձառելուց հետո, մսեղիում Նրա արարքները տեսնելուց հետո ի՞նչ ես ձեռք բերել: Միայն այս ամենը հասկանալուց հետո կլինես մեկը, որ նվաճված է։ Եթե պարզապես ասում ես, թե ընդունում ես Աստծու գոյությունը, բայց չես հրաժարվում այն ամենից, ինչից պետք է հրաժարվես, և չես թողնում մսեղի վայելքները, երբ դրանք թողնելու ժամանակն է, այլ շարունակում ես տենչալ մսեղի սփոփանքներն ինչպես միշտ, և եթե ունակ չես բաց թողնել եղբայրների ու քույրերի հանդեպ ունեցած նախապաշարմունքներդ և որևէ գին չես վճարում բազմաթիվ պարզ գործելակերպեր իրականացնելիս, ապա սա ապացուցում է, որ դու դեռևս նվաճված չես։ Այդ դեպքում, նույնիսկ եթե շատ բան կա, որ հասկանում ես, այդ ամենը զուր կլինի։ Նվաճվածներն այն մարդիկ են, որոնք հասել են որոշակի նախնական փոփոխությունների և նախնական մուտքի: Աստծու դատաստանն ու պատիժը փորձառելը մարդկանց տալիս է Աստծու մասին նախնական գիտելիք և ճշմարտության նախնական ըմբռնում։ Հնարավոր է՝ ի վիճակի չլինես լիարժեքորեն մտնել շատ ավելի խոր և մանրամասն ճշմարտությունների իրականության մեջ, բայց ունակ ես կիրարկել բազմաթիվ տարրական ճշմարտություններ, ինչպես օրինակ՝ այնպիսիները, որոնք վերաբերում են քո իրական կյանքի մսեղի վայելքներին կամ անձնական կարգավիճակին: Այս ամենն, իհարկե, նվաճվելու գործընթացում մարդկանց մեջ ձեռքբերված արդյունքն է։ Բնավորության փոփոխություններ նույնպես կարելի է տեսնել նվաճվածների մեջ. օրինակ՝ նրանց հագնվելու ու հարդարվելու ձևը և կենսակերպը. այս ամենը կարող է փոխվել։ Աստծու հանդեպ հավատի վերաբերյալ նրանց տեսակետը փոխվում է, նրանք հստակ են իրենց ձգտման նպատակների մեջ և ավելի մեծ որոշումներ ունեն։ Նվաճման գործի ընթացքում համապատասխան փոփոխություններ են տեղի ունենում նաև նրանց կյանքի խառնվածքի մեջ։ Կան փոփոխություններ, բայց դրանք մակերեսային, նախնական են և զգալիորեն զիջում են կատարելագործվածների խառնվածքի ու ձգտումների նպատակների փոփոխություններին։ Եթե նվաճվելու ընթացքում մարդու խառնվքածքն ամենևին չի փոխվում, և նա ոչ մի ճշմարտություն ձեռք չի բերում, ուրեմն, այդպիսի մարդն աղբ է և միանգամայն անպետք։ Մարդիկ, որոնք չեն նվաճվել, չեն կարող կատարելագործվել։ Եթե մարդը միայն ձգտում է նվաճվել, ապա չի կարող լիարժեքորեն կատարյալ դառնալ, նույնիսկ եթե նրա խառնվածքը նվաճման գործի ընթացքում որոշակի համապատասխան փոփոխություններ է կրում։ Նրանք կկորցնեն նաև նախնական ձեռքբերած ճշմարտությունները։ Հսկայական տարբերություն կա այն մարդկանց խառնվածքների միջև, որոնք նվաճվել են, և որոնք կատարելագործվել են։ Բայց նվաճվելը փոփոխության առաջին քայլն է. այն հիմքն է։ Այս նախնական փոփոխության բացակայությունն ապացույց է, որ մարդն իրականում ամենևին չի ճանաչում Աստծուն, քանի որ այդ գիտելիքը գալիս է դատաստանից, իսկ նման դատաստանը նվաճման գործի հիմնական մասն է։ Ուստի, բոլոր նրանք, ովքեր կատարյալ են դառնում, նախ պետք է նվաճվեն. եթե ոչ, ապա նրանց կատարելագործվելու համար որևէ ճանապարհ չկա։

Դու ասում ես, թե ընդունում ես Աստծո մարմնացումը և Խոսքի հայտնությունը մսեղիում, սակայն Նրա թիկունքում որոշ բաներ ես անում, որոնք դեմ են Նրա պահանջներին, և քո սրտում չես վախենում Նրանից։ Մի՞թե սա է Աստծուն ընդունելը։ Դու ընդունում ես այն, ինչ Նա ասում է, բայց չես կիրարկում այն, ինչին ընդունակ ես, ոչ էլ հետևում ես Նրա Խոսքին։ Մի՞թե սա է Աստծուն ընդունելը։ Եվ թեև ընդունում ես Նրան, ունես զգուշավոր սիրտ Նրա հանդեպ, բայց երբեք՝ երկյուղող սիրտ։ Եթե տեսել ու ընդունել ես Նրա գործը և գիտես, որ այս անձն Աստված է, սակայն մնում ես անտարբեր ու լիովին անփոփոխ, ուրեմն, այնպիսի տեսակի մարդ ես, որ դեռևս չի նվաճվել։ Նրանք, ովքեր նվաճվել են, պետք է անեն այն ամենն, ինչ կարող են, և թեև նրանք ունակ չեն մուտք գործելու ավելի բարձր ճշմարտությունների մեջ, և այդ ճշմարտությունները վեր են նրանց կարողություններից, նման մարդիկ իրենց սրտերում հոժար են հասնելու դրանց։ Այն պատճառով է, որ կան սահմանափակումներ, թե նրանք ինչ կարող են ընկալել, և կան սահմաններ ու սահմանափակումներ, որոնք ի վիճակի կիրարկել։ Այդուհանդերձ, նրանք պետք է առնվազն անեն այն ամենն, ինչ կարող են։ Եթե կարողանաս հասնել դրան, ապա սա մի արդյունք է, որն իրականացվել է նվաճման գործի շնորհիվ։ Ենթադրենք՝ ասում ես. «Քանի որ Նա կարող է այնքան շատ խոսքեր ասել, որ մարդն ի վիճակի չէ ասելու, եթե Նա Աստված չէ, ապա ո՞վ է»։ Նման ըմբռնում ունենալը դեռ չի նշանակում, թե ընդունում ես Աստծուն։ Եթե ընդունում ես Աստծուն, ապա պետք է ապացուցես քո իրական գործողություններով։ Եթե եկեղեցի ես առաջնորդում, սակայն չես կիրարկում արդարություն, եթե տենչում ես փող ու հարստություն և միշտ եկեղեցու միջոցները քո գրպանն ես դնում, մի՞թե սա ընդունել է, որ կա Աստված։ Աստված ամենակարող է և Նա արժանի է երկյուղի։ Ինչպե՞ս կարող ես չերկյուղել, եթե իրապես ընդունում ես, որ Աստված կա։ Եթե ընդունակ ես նման նողկալի արարքներ գործելու, մի՞թե իրապես ընդունում ես Նրան։ Մի՞թե Աստծուն ես հավատում։ Ինչին հավատում ես, մի վերացական աստված է. ահա թե ինչու չես երկյուղում։ Նրանք, ովքեր իրապես ընդունում և ճանաչում են Աստծուն, բոլորն էլ երկյուղում են Նրանից և չեն համարձակվում անել որևէ բան, որը հակասում է Նրան կամ գործում է նրանց խղճին հակառակ. նրանք հատկապես երկյուղում են անել մի բան, որ գիտեն՝ դեմ է Աստծու մտադրություններին: Միայն սա կարող է համարվել Աստծու գոյությունն ընդունելը։ Ի՞նչ պետք է անես, երբ ծնողներդ փորձում են քեզ հետ պահել Աստծուն հավատալուց։ Ինչպե՞ս պետք է սիրես Աստծուն, երբ քո չհավատացող ամուսինը լավ է վերաբերվում քեզ։ Եվ ինչպե՞ս պետք է սիրես Աստծուն, երբ եղբայրներն ու քույրերն արհամարհում են քեզ։ Եթե ընդունում ես Նրան, ապա այս հարցերում կգործես պատշաճորեն և կապրես իրականությամբ։ Եթե չես ձեռնարկում կոնկրետ գործողություններ, այլ միայն ասում ես, թե ընդունում ես Աստծու գոյությունը, ապա դու պարզապես դատարկախոս ես։ Դու ասում ես, թե հավատում ու ընդունում ես Նրան, բայց ի՞նչ կերպ ես Նրան ընդունում։ Ի՞նչ կերպ ես հավատում Նրան։ Արդյոք քո սրտում երկյուղու՞մ ես Նրանից։ Վախենո՞ւմ ես Նրանից։ Արդյոք քո հոգու խորքում Նրա հանդեպ սիրող սիրտ ունե՞ս։ Երբ վշտացած ես և չունես մեկին, որին կարող ես ապավինել, դու զգում ես Աստծու սիրելի լինելը, սակայն հետո ամեն ինչ մոռանում ես։ Դա ո՛չ Աստծուն սիրել է, և ո՛չ էլ Աստծուն հավատալ։ Ի վերջո, ի՞նչ է Աստված կամենում, որ մարդը ձեռք բերի։ Բոլոր այն վիճակները, որոնք ես նշեցի, ինչպես օրինակ՝ սեփական կարևորության զգացումով խիստ տպավորված զգալը, զգացողությունը, թե արագ ես հասկանում իրողություններըչ, ուրիշներին սահմանափակելը, մարդկանց վերևից նայելը, ըստ արտաքինի մարդկանց դատելը, խոնարհներին հալածելը, եկեղեցու փողի վրա աչք գցելը և այդպես շարունակ. միայն այն ժամանակ, երբ այս բոլոր առկա սատանայական ապականված խառնվածքները մասամբ հեռացվեն քեզնից, քո նվաճումը կդրսևվորվի։

Ձեր հանդեպ իրականացված նվաճման գործը ունի խորագույն նշանակություն. մի կողմից այս գործի նպատակն է կատարելագործել մի խումբ մարդկանց, այսինքն՝ այնպես կատարյալ դարձնել նրանց, որ դառնան հաղթողների մի խումբ՝ որպես առաջին կատարյալ դարձած խումբ, այսինքն՝ երախայրիքներ։ Մյուս կողմից այն նպատակ ունի թույլ տալ արարածներին վայելել Աստծու սերը, ստանալ Աստծու լիակատար ու մեծագույն փրկությունը և թույլ տալ մարդուն վայելելու ոչ միայն ողորմությունն ու գթասրտությունը, այլև ինչն ավելի կարևոր է՝ պատիժն ու դատաստանը։ Աշխարհի արարումից մինչև հիմա այն ամենն, ինչ Աստված արել է Իր գործում, սեր է՝ առանց մարդու հանդեպ որևէ ատելության։ Նույնիսկ այն պատիժն ու դատաստանը, որ տեսել ես, նույնպես սեր են՝ ավելի ճշմարիտ ու ավելի իրական սեր. մի սեր, որը մարդկանց առաջնորդում է դեպի մարդկային կյանքի ճիշտ ուղին։ Մեկ այլ տեսանկյունից՝ դա Սատանայի առջև վկայություն տալ է։ Դեռ ավելին՝ ապագա ավետարանչական գործի տարածման համար հիմք նախապատրաստել է: Նրա կատարած ողջ աշխատանքը նպատակ ունի մարդկանց առաջնորդել դեպի մարդկային կյանքի ճիշտ ուղին, որպեսզի նրանք կարողանան ապրել բնականոն մարդկային կյանքով, քանի որ մարդիկ չգիտեն, թե ինչպես ապրել, և առանց այս առաջնորդության՝ միայն դատարկ կյանքով կապրես. քո կյանքը զուրկ կլինի արժեքից կամ իմաստից, և դու բոլորովին ընդունակ չես լինի բնականոն մարդ լինել: Սա է մարդուն նվաճելու խորագույն նշանակությունը: Դուք բոլորդ Մովաբի սերունդներն եք. ձեր հանդեպ իրականացվող նվաճման գործը ձեր մեծ փրկությունն է։ Դուք բոլորդ ապրում եք մեղքի ու անառակության երկրում և բոլորդ անառակ ու մեղսավոր եք։ Այսօր ոչ միայն պարզապես ունակ եք տեսնելու Աստծուն, այլև նշանակալիորեն ստացել եք պատիժ ու դատաստան, ստացել եք այս խորագույն փրկությունը, ինչը նշանակում է, որ ստացել եք Աստծու մեծագույն սերը։ Այն ամենը, ինչ Աստված անում է, ճշմարիտ սեր է ձեր հանդեպ։ Նա որևէ չար մտադրություն չունի։ Ձեր մեղքերի պատճառով է, որ Նա դատում է ձեզ, որպեսզի կարողանաք խորհել ձեր մեջ և ստանալ այս ահռելի փրկությունը։ Այս ողջ գործն արվում է մարդուն կատարյալ դարձնելու նպատակով։ Սկզբից մինչև վերջ Աստված անում է առավելագույնը մարդուն փրկելու համար և Նա պարզապես ոչ մի ցանկություն չունի ամբողջությամբ կործանելու այն մարդկանց, որոնց ստեղծել է Իր իսկ ձեռքերով։ Այսօր Նա եկել է ձեր մեջ գործելու. միթե՞ սա առավել ևս փրկություն չէ։ Եթե Նա ատեր ձեզ, մի՞թե դեռ կկատարեր նման ծավալի աշխատանք՝ անձամբ ձեզ առաջնորդելու համար։ Ինչու՞ պիտի Նա այդքան չարչարվեր։ Աստված չի ատում ձեզ կամ ձեր հանդեպ որևէ չար մտադրություններ չունի։ Դուք պետք է իմանաք, որ Աստծու սերն ամենաիրականն է։ Միայն այն պատճառով, որ մարդիկ ըմբոստ են, Նա պետք է փրկի նրանց դատաստանի միջոցով. այլապես նրանց փրկելն անհնար կլիներ։ Քանի որ չգիտեք, թե ինչպես ապրել ձեր կյանքը և տեղյակ չեք, թե ինչպես է պետք ապրել, և քանի որ ապրում եք այս անառակ ու մեղսավոր երկրում և ինքներդ անառակ ու պիղծ դևեր եք։ Նա չի կարող հանդուրժել, որ շարունակեք է՛լ ավելի ներքև սուզվել, Նա չի կարող տեսնել, թե ինչպես եք ապրում այս պիղծ երկրում այնպես, ինչպես հիմա եք անում՝ Սատանայի կողմից կամայականորեն ոտնատակ լինելով, և Նա չի կարող թույլ տալ, որ գլորվեք հանդերձյալ աշխարհ։ Նա միայն ցանկանում է ձեռք բերել մարդկանց այս խումբը և լիովին փրկել ձեզ։ Սա է ձեր հանդեպ նվաճման աշխատանքն իրականացնելու հիմնական նպատակը. այն փրկության համար է։ Եթե չես կարող տեսնել, որ քո հանդեպ արած ամեն ինչ սեր ու փրկություն է, եթե կարծում ես՝ պարզապես մի մեթոդ է՝ մարդուն տանջելու միջոց և անվստահելի մի բան, ապա կարող ես նույն հաջողությամբ վերադառնալ քո աշխարհ՝ ցավ ու զրկանքներ կրելու։ Եթե հոժար ես այս հոսանքի մեջ վայելելու այս դատաստանն ու այս անչափելի փրկությունը, այս բոլոր օրհնությունները, որոնք հնարավոր չէ գտնել մարդկային աշխարհի և ոչ մի անկյունում, և այս սերը, ուրեմն, լավը եղիր. մնա՛ այս հոսանքի մեջ՝ ընդունելու նվաճման աշխատանքը, որպեսզի կարողանաս կատարյալ դառնալ։ Այսօր աննշան ցավ ես կրում ու զտվում ես Աստծու դատաստանի պատճառով, սակայն այս ցավը կրելու մեջ արժեք ու իմաստ կա։ Թեև մարդու համար Աստծու պատիժն ու դատաստանը զտում, անողոք բացահայտում և գործողություններ են՝ իրականացված մեղքերի համար նրանց պատժելու և նրանց մսեղին պատժելու նպատակով, այս գործից ոչինչ միտված չէ նրանց մսեղին դատապարտելուն և այն կործանելուն։ Խոսքի խիստ բացահայտումն ամբողջությամբ քեզ դեպի ճիշտ ուղի առաջնորդելու նպատակն ունի։ Դուք անձամբ այնքան շատ եք փորձառել այս գործը և, ակնհայտորեն այն ձեզ չի առաջնորդել դեպի չարի ուղի։ Այս ամենն այն նպատակով է, որպեսզի դրսևորես բնականոն մարդկայնություն, և այդ ամենը հասանելի է քո բնականոն մարդկայնության միջոցով։ Աստծու աշխատանքի յուրաքանչյուր քայլ հիմնված է քո կարիքների վրա՝ համապատասխան քո թուլություններին և քո փաստացի հասակին, և ձեզ վրա ոչ մի անտանելի բեռ չի դրվում: Այսօր սա քեզ համար պարզ չէ, և դու զգացողություն ունես, թե Ես խիստ եմ քո հանդեպ, ու միշտ հավատում ես, որ ամեն օր քեզ պատժելու, դատելու և հանդիմանելու Իմ պատճառն այն է, որ Ես ատում եմ քեզ: Սակայն, թեև ինչ ստանում ես, պատիժ ու դատաստան է, սա իրականում սեր է քո հանդեպ և մեծագույն պաշտպանությունն է։ Եթե չես կարող ըմբռնել այս գործի խորին իմաստը, ապա քեզ համար անհնար կլինի շարունակել փորձառելը։ Դու պետք է մխիթարություն գտնես այս փրկության մեջ։ Մի՛ հրաժարվիր սթափվելուց։ Այսքան ճանապարհ անցնելուց հետո նվաճման գործի նշանակությունը պետք է որ պարզ լինի քեզ համար, և դու այլևս չպետք է այլ և այլ կարծիքներ ունենաս դրա մասին։

Նախորդը.  Կիրարկում (4)

Հաջորդը.  Մովաբի սերունդների փրկության նշանակությունը

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger