Մարմնավորման նշանակությունն ամբողջանում է երկու մարմնավորմամբ
Աստծու գործի յուրաքանչյուր փուլն ունի իր գործնական նշանակությունը։ Այն ժամանակ, երբ Հիսուսը եկավ, Նա եկավ տղամարդու կերպարանքով, իսկ երբ Աստված գա այս անգամ, Նա որպես կին։ Այստեղից կարող ես տեսնել, որ Աստծու կողմից և՛ տղամարդկանց, և՛ կանանց արարումը կարող է ծառայել Նրա գործին, և Նա սեռերի տարբերակում չի դնում։ Երբ Նրա Հոգին գա, Նա կարող է ընդունել ցանկացած մսեղի, որն Ինքն է կամենում, և այդ մսեղին կարող է ներկայացնել Նրան՝ լինի տղամարդու, թե կնոջ: Այն կարող է ներկայացնել Աստծուն այնքան ժամանակ, քանի դեռ այն Նրա մարմնացումն է։ Եթե Հիսուսն Իր գալստյան ժամանակ հայտնվեր որպես կին, այլ կերպ ասած՝ եթե Սուրբ Հոգուց բեղմնավորվեր իգական սեռի մանուկ, այլ ոչ թե արական, գործի այդ փուլը, միևնույն է, կավարտվեր։ Եթե այդպես լիներ, ապա գործի ներկայիս փուլը պետք է կատարվեր տղամարդու կողմից, բայց գործը միևնույն է կավարտվեր։ Յուրաքանչյուր փուլում կատարված գործն ունի իր նշանակությունը: Գործի ոչ մի փուլը չի կրկնում նախորդին, բայց դրանք նաև չեն հակասում միմյանց։ Այն ժամանակ Հիսուսին Իր գործը կատարելիս կոչում էին միածին Որդի, իսկ «Որդի»-ն ենթադրում է արական սեռ։ Ինչո՞ւ միածին Որդին չի հիշատակվում ներկայիս փուլում։ Քանզի գործի պահանջներն անհրաժեշտ են դարձրել, այն կատարվի այլ սեռի միջոցով՝ Հիսուսի սեռից տարբերվող։ Աստված սեռերի տարբերակում չի դնում։ Նա Իր գործն անում է այնպես, ինչպես Ինքն է կամենում, և Իր գործն անելիս Նա որևէ կերպ չի սահմանափակվում, այլ հատկապես ազատ է։ Սակայն գործի յուրաքանչյուր փուլն ունի իր գործնական նշանակությունը։ Աստված մսեղի դարձավ երկու անգամ, և ինքնին պարզ է, որ վերջին օրերում Նրա մարմնացումը կլինիվերջին անգամը։ Նա եկել է՝ բացահայտելու Իր բոլոր քայլերը։ Եթե այս փուլում Նա մսեղի չդառնար և անձամբ գործ չաներ, որպեսզի մարդը վկայեր, մարդը հավիտյան կկառչեր պատկերացումից, թե Աստված միայն արական սեռի է, այլ ոչ թե իգական։ Սրանից առաջ ողջ մարդկությունը հավատում էր, որ Աստված կարող է միայն տղամարդ լինել, և որ կինը չի կարող Աստված կոչվել, քանզի ողջ մարդկությունը համարում էր, որ տղամարդիկ իշխանություն ունեն կանանց նկատմամբ։ Նրանք հավատում էին, որ կինը չի կարող իշխանություն ստանձնել, այլ միայն տղամարդիկ։ Ավելին՝ նրանք նույնիսկ ասում էին, որ տղամարդը կնոջ գլուխն է, և որ կինը պետք է հնազանդվի տղամարդուն ու չի կարող գերազանցել նրան։ Անցյալում, երբ ասվում էր, որ տղամարդը կնոջ գլուխն է, դա ուղղված էր Ադամին և Եվային, որոնց խաբել էր օձը, այլ ոչ թե տղամարդուն և կնոջը, ինչպես նրանց ի սկզբանե արարել էր Եհովան։ Իհարկե, կինը պետք է հնազանդվի և սիրի իր ամուսնուն, իսկ ամուսինը պետք է սովորի կերակրել և պահել իր ընտանիքը։ Սրանք Աստծու սահմանած օրենքներն ու կանոններն են, որոնց մարդկությունը պետք է հետևի երկրի վրա իր կյանքի ընթացքում։ Եհովան ասաց կնոջը. «Ցանկությունդ դեպի քո ամուսինը պիտի լինի, և նա պիտի իշխի քեզ վրա»։ Նա այսպես խոսեց միայն այն պատճառով, որպեսզի մարդկությունը (այսինքն՝ և՛ տղամարդիկ, և՛ կանայք) կարողանա բնականոն կյանքով ապրել Եհովայի տիրակալության ներքո, և որպեսզի մարդկության կյանքը կառուցվածք ունենա ու դուրս չգա իր պատշաճ կարգից։ Ուստի, Աստված սահմանեց համապատասխան կանոններ, թե ինչպես պետք է վարվեն տղամարդն ու կինը, թեև դա վերաբերում էր միայն երկրի վրա ապրող բոլոր արարածներին և ոչ մի կապ չուներ Աստծու մարմնացյալ մսեղիի հետ։ Ինչպե՞ս կարող էր Աստված լինել նույնը, ինչ Իր արարածները։ Նրա խոսքերն ուղղված էին միայն Իր արարած մարդկությանը: Նա կանոններ սահմանեց տղամարդու և կնոջ համար, որպեսզի մարդկությունը բնականոն կյանքով ապրի։ Սկզբում, երբ Եհովան արարեց մարդկությանը, Նա ստեղծեց երկու տեսակի մարդկային էակ՝ արական, և իգական: Ուստի, Նրա մարմնացած մսեղիներում կա արականի և իգականի բաժանում։ Նա Իր գործը չի որոշել Ադամին և Եվային ասած Իր խոսքերի հիման վրա։ Այն երկու անգամրը, երբ Նա մարմնացել է, ամբողջությամբ որոշվել է առաջին անգամ մարդկությանն արարելու ժամանակ Նրա մտածելակերպին համապատասխան: Այսինքն՝ Նա ավարտել է մարմնացման Իր երկու գործը՝ հիմնվելով արականի և իգականի վրա՝ նախքան նրանց ապականվելը։ Եթե մարդկությունը վերցներ օձից խաբված Ադամին և Եվային ուղղված՝ Եհովայի խոսքերը և կիրառեր դրանք Աստծու մարմնացման գործի նկատմամբ, մի՞թե Հիսուսը նույնպես պարտավոր չէր լինի սիրել Իր կնոջը։ Այս դեպքում Աստված, միևնույն է, Աստվա՞ծ կլիներ։ Եվ եթե այդպես լիներ, Նա, միևնույն է, ի վիճակի կլինե՞ր ավարտելու Իր գործը։ Եթե Աստծու մարմնացած մսեղիի իգական լինելը սխալ լիներ, ապա մի՞թե Աստծու կողմից կնոջ արարումը նույնպես մեծագույն սխալ չէր լինի։ Եթե մարդիկ դեռ հավատում են, որ Աստծու՝ որպես կին մարմնանալը սխալ կլիներ, ապա մի՞թե Հիսուսը, Ով չամուսնացավ և չսիրեց Իր կնոջը, նույնքան սխալ չէր լինի, որքան ներկայիս մարմնացումը։ Քանզի կիրառում ես Եվային Եհովայի ասած խոսքերը՝ Աստծու մարմնացման ճշմարտությունը ներկա օրերում չափելու համար, ապա պետք է օգտագործես Ադամին ուղղված Եհովայի խոսքերը՝ դատելու համար Տեր Հիսուսին, Ով մսեղի դարձավ Շնորհքի դարաշրջանում։ Մի՞թե սրանք միևնույն բանը չեն։ Քանզի չափում ես Տեր Հիսուսին՝ ըստ այն տղամարդու, ում չէր խաբել օձը, ապա չես կարող դատել այսօրվա մարմնացման ճշմարտությունը՝ ըստ այն կնոջ, ում խաբել էր օձը։ Սա անարդա՛ր կլինի։ Աստծուն այս կերպ չափելն ապացուցում է, որ ողջամտություն չունես։ Երբ Եհովան երկու անգամ մսեղի դարձավ, Նրա սեռը կապված էր այն տղամարդու և կնոջ հետ, որոնք չէին խաբվել օձից: Հենց օձից չխաբված այն տղամարդու և կնոջ համաձայն էր, որ Նա երկու անգամ մարմնացավ։ Մի՛ կարծիր, թե Հիսուսի արականությունը նույնն էր, ինչ օձից խաբված Ադամինը։ Այդ երկուսը բոլորովին կապ չունեն միամյանց հետ, նրանք երկու տարբեր բնություն ունեցող տղամարդ են։ Անկասկած, Հիսուսի արական լինելը չի ապացուցում, որ Նա միայն բոլոր կանանց, այլ ոչ նաև բոլոր տղամարդկանց գլուխն է։ Մի՞թե Նա բոլոր հրեաների՝ թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց, Թագավորը չէ։ Նա Աստված Ինքն է՝ ոչ միայն կնոջ գլուխը, այլ նաև տղամարդու գլուխը։ Նա բոլոր արարածների Տերն է և բոլոր արարածների գլուխը։ Ինչպե՞ս կարող էիր սահմանել Հիսուսի արականությունը՝ որպես կնոջ գլուխ լինելու խորհրդանիշ։ Մի՞թե սա հայհոյանք չէր լինի։ Հիսուսը չապականված արական սեռի ներկայացուցիչ է։ Նա է Աստված, Քրիստոսը, և Տերը։ Ինչպե՞ս կարող էր Նա Ադամի պես ապականված տղամարդ լինել։ Հիսուսն այն մսեղին է, որին կրում է Աստծու ամենասուրբ Հոգին։ Ինչպե՞ս կարող էիր ասել, որ Նա Ադամի արականությունն ունեցող Աստված է։ Այդ դեպքում, մի՞թե Աստծու ամբողջ գործը սխալ չէր լինի։ Մի՞թե Եհովան Հիսուսի կօժտեր օձի կողմից խաբված Ադամի արականությամբ։ Մի՞թե այսօրվա մարմնացումը գործի մեկ այլ օրինակ չէ մարմնացյալ Աստծու, Ով սեռով տարբերվում է Հիսուսից, բայց բնությամբ նույնն է, ինչ Նա։ Դեռ համարձակվո՞ւմ ես ասել, որ մարմնացյալ Աստված չէր կարող լինել կին, քանի որ կինն էր առաջինը, ում խաբեց օձը։ Դեռ համարձակվո՞ւմ ես ասել, որ քանզի կինն ամենաանմաքուրն է և մարդկության ապականության աղբյուրը, Աստված չէր կարող մսեղի դառնալ որպես կին։ Համարձակվո՞ւմ ես համառել՝ ասելով, թե «կինը միշտ պետք է հնազանդվի տղամարդուն և երբեք չի կարող դրսևորվել որպես Աստված կամ ուղղակիորեն ներկայացնել Նրան»։ Նախկինում չէիր հասկանում, բայց հիմա կարո՞ղ ես շարունակել հայհոյել Աստծու գործը, հատկապես Աստծու մարմնացած մսեղին։ Եթե սա քեզ պարզ չէ, ավելի լավ է՝ զսպես լեզուդ, որպեսզի քո հիմարությունն ու տգիտությունը չբացահայտվեն, և այլանդակությունդ չմերկացվի։ Մի՛ կարծիր, թե ամեն ինչ հասկանում ես։ Ասում եմ քեզ, որ այն ամենը, ինչ տեսել և փորձառաբար ապրել ես, բավարար չէ՝ Իմ կառավարման ծրագրի նույնիսկ հազարերորդական մասը հասկանալու համար։ Ուրեմն ինչո՞ւ ես այդքան գոռոզաբար վարվում։ Այդ մի փոքր տաղանդն ու չնչին գիտելիքը, որ ունես, բավարար չեն, որպեսզի Հիսուսն օգտագործի Իր գործի նույնիսկ մեկ վայրկյանում։ Իրականում որքա՞ն է քո փորձառությունը։ Այն, ինչ տեսել ես և այն ամենը, ինչ լսել ես կյանքիդ ընթացքում, և այն, ինչ պատկերացրել ես, ավելի քիչ են, քան այն գործը, որը Ես անում մեկ ակնթարթում։ Ավելի լավ է՝ մանրախնդիր չլինես և թերություններ չփնտրես։ Որքան էլ ամբարտավան լինես, ընդամենը արարած ես, որը նույնիսկ հավասար չէ մրջյունին։ Այն ամենը, ինչ կրում ես ներսումդ, ավելի քիչ է, քան այն, ինչ կա մրջնի մեջ։ Մի՛ կարծիր, թե միայն այն պատճառով, որ շատ բաներ ես փորձառաբար ապրել և ավագ ես, դա քեզ ցուցումներ տալու և մեծ-մեծ խոսելու իրավունք է տալիս։ Մի՞թե այս փորձառությունն ու ավագությունը չունես Իմ արտաբերած խոսքերի շնորհիվ։ Կարծում ես՝ դրանք վաստակվել են սեփական աշխատանքիդ և տքնանքիդ միջոցո՞վ։ Այսօր տեսնում ես, որ Ես մսեղի եմ դարձել, և միայն դրա հաշվին առատորեն լցված ես գաղափարներով, և այդտեղից էլ մտքերիդ վերջը չի երևում։ Եթե չլիներ Իմ մարմնացումը, նույնիսկ եթե օժտված լինեիր արտասովոր տաղանդներով, այդքան շատ գաղափարներ չէիր ունենա: Մի՞թե սրանցից չեն բխում պատկերացումներդ։ Եթե Հիսուսն առաջին անգամ մսեղի չդառնար, առհասարակ կիմանայի՞ր մարմնացման մասին։ Մի՞թե Աստծու երկրորդ մարմնացումը դատելու քո լկտիության պատճառն այն չէ, որ Աստծու՝ մսեղի դառնալու մասին իմացար առաջին մարմնացումից։ Ինչո՞ւ ես հնազանդվող հետևորդ լինելու փոխարեն այն ենթարկում զննման։ Եթե մտել ես այս հոսքի մեջ և եկել մարմնացյալ Աստծու առաջ, մի՞թե Նա քեզ թույլ կտա զննել Իրեն։ Կարող ես զննել սեփական ընտանիքիդ պատմությունը, բայց եթե փորձես զննել Աստծու «ընտանիքի պատմությունը», մի՞թե այսօրվա Աստված թույլ կտար քեզ անել դա։ Մի՞թե կույր չես։ Մի՞թե արհամարհանք չես հրավիրում ինքդ քեզ վրա։
Եթե միայն կատարվեր Հիսուսի գործը և այն չլրացվեր վերջին օրերի այս փուլի գործով, մարդը հավիտյան կկառչեր այն պատկերացումից, թե միայն Հիսուսն է Աստծու միածին Որդին, այսինքն՝ որ Աստված ունի միայն մեկ որդի, և որ ցանկացած ոք, ով դրանից հետո կգա այլ անունով, չի լինի Աստծու միածին Որդին, առավել ևս՝ Աստված Ինքը։ Մարդու պատկերացումն այն է, որ ցանկացած ոք, ով զոհաբերվում է մեղքերի քավության համար կամ ով իշխանություն է ստանձնում Աստծու անունից և փրկագնում ամբողջ մարդկությանը, Աստծու միածին Որդին է։ Կան ոմանք, ովքեր վստահ են, որ այնքան ժամանակ, քանի դեռ Նա, Ով գալիս է, արական սեռի է, Նա կարող է համարվել Աստծու միածին Որդին և Աստծու ներկայացուցիչը։ Կան նույնիսկ նրանք, ովքեր ասում են, որ Հիսուսը Եհովայի Որդին է՝ Նրա միածին Որդին։ Մի՞թե սրանք մարդու տխրալի պատկերացումներ չեն։ Եթե Աստված չգար կատարելու գործի այս փուլը վերջին դարաշրջանում, ապա ողջ մարդկությունն Աստծու հանդեպ քողարկված կլիներ մութ ստվերով: Եթե այդպես լիներ, տղամարդն իրեն ավելի բարձր կհամարեր կնոջից, և կանայք երբեք չէին կարողանա բարձր պահել իրենց գլուխը, և այն ժամանակ ոչ մի կին չէր կարողանա փրկվել։ Մարդիկ հավատում են, թե Աստված տղամարդ է, և ավելին՝ որ Նա միշտ գարշել է կնոջից և նրան փրկություն չի շնորհելու։ Եթե այդպես լիներ, մի՞թե ճշմարիտ չէր լինի այն միտքը, որ բոլոր կանայք, ովքեր արարվել են Եհովայի կողմից և ովքեր նույնպես ապականվել են, երբեք հնարավորություն չեն ունենա փրկվելու։ Այդ դեպքում մի՞թե անիմաստ չէր լինի Աստծու կողմից կնոջ արարումը, այսինքն՝ Եվայի արարումը։ Եվ մի՞թե կինը հավիտյան չէր կործանվի։ Այդ պատճառով էլ վերջին օրերի գործի փուլն իրականացվում է՝ ամբողջ մարդկությանը փրկելու համար, այլ ոչ թե միայն կնոջը։ Եթե որևէ մեկը մտածի, թե Աստծու՝ որպես կին մարմնանալը բացառապես կնոջը փրկելու համար էր, ապա այդ մարդն է՛լ ավելի հիմար կլինի։
Այսօրվա գործն առաջ է մղել Շնորհքի դարաշրջանի գործը. այսինքն՝ ողջ վեցհազարամյա տնօրինման ծրագրի ներքո գտնվող գործն առաջ է շարժվել։ Թեև Շնորհքի դարաշրջանն ավարտվել է, Աստծու գործն ավելի է զարգացել և խորացել։ Ինչո՞ւ եմ Ես բազմիցս ասում, որ գործի այս փուլը կառուցվում է Շնորհքի դարաշրջանի և Օրենքի դարաշրջանի վրա։ Այլ կերպ ասած՝ այսօրվա գործը Շնորհքի դարաշրջանում կատարված գործի շարունակությունն է և Օրենքի դարաշրջանում կատարվածի զարգացումը։ Երեք փուլերը սերտորեն փոխկապակցված են, և շղթայի յուրաքանչյուր օղակ ամուր կապված է հաջորդին։ Ինչո՞ւ եմ Ես նաև ասում, որ գործի այս փուլը հիմնված է Հիսուսի կատարածի վրա։ Ենթադրենք՝ եթե այս փուլը չկառուցվեր Հիսուսի կատարած գործի վրա, ապա այս փուլում պետք է տեղի ունենար մեկ այլ խաչելություն, և նախորդ փուլի փրկագնման գործը պետք է կրկին կատարվեր։ Դա անիմաստ կլիներ։ Ուստի, այնպես չէ, որ գործն ամբողջությամբ ավարտված է, այլ դարաշրջանն առաջ է շարժվել, և գործևս մեկ մակարդակով ավելի է բարձրացել, քան նախկինում էր։ Կարելի է ասել, որ գործի այս փուլը կառուցված է Օրենքի դարաշրջանի հիմքի և Հիսուսի գործի ժայռի վրա։ Աստծու գործը կառուցվում է փուլ առ փուլ, և այս փուլը նոր սկիզբ չէ։ Միայն գործի երեք փուլի միաձուլումը կարելի է համարել վեցհազարամյա տնօրինման ծրագիր։ Այս փուլի գործն արվում է Շնորհքի դարաշրջանի գործի հիման վրա։ Եթե գործի այս երկու փուլը կապ չունենար միմյանց հետ, ապա ինչո՞ւ խաչելությունը չկրկնվեց այս փուլում։ Ինչո՞ւ Ես չեմ կրում մարդու մեղքերը, այլ փոխարենը գալիս եմ մարդուն ուղղակիորեն դատելու և պատժելու։ Եթե մարդուն դատելու և պատժելու Իմ գործը չհետևեր խաչելությանը՝ գումարած փաստը, որ Իմ ներկայիս գալստից առաջ Սուրբ Հոգուց բեղմնավորում տեղի չի ունեցել, ապա Ես իրավասու չէի լինի դատելու և պատժելու մարդուն։ Հենց այն պատճառով, որ Ես և Հիսուս մեկ ենք, Ես գալիս եմ ուղղակիորեն պատժելու և դատելու մարդուն։ Այս փուլի գործն ամբողջությամբ կառուցված է նախորդ փուլի գործի վրա։ Ահա թե ինչու միայն այս տեսակի գործը կարող է մարդուն քայլ առ քայլ բերել փրկության։ Հիսուսը և Ես բխում ենք մեկ Հոգուց։ Թեև Մենք կապ չունենք Մեր մսեղիների առումով, Մեր Հոգիները մեկ են: Նույնիսկ թեև Մեր արածի բովանդակությունը և գործը, որ Մենք ստանձնում ենք, նույնը չեն, Մեր էությունը նույնն է: Մեր մարմինները տարբեր ձևեր են ընդունում, սակայն դա պայմանավորված է դարաշրջանի փոփոխությամբ և Մեր գործի տարբեր պահանջներով: Մեր սպասավորությունները նման չեն, ուստի գործը, որ Մենք կատարում ենք և խառնվածքները, որ Մենք բացահայտում ենք մարդուն, նույնպես տարբեր են։ Ահա թե ինչու մարդու այսօրվա տեսածը և հասկացածը տարբերվում է անցյալից, ինչը պայմանավորված է դարաշրջանի փոփոխությամբ։ Քանզի Նրանք տարբերվում են Իրենց մարմինների սեռով և ձևով և Նրանք չեն ծնվել նույն ընտանիքում, առավել ևս՝ նույն ժամանակահատվածում, Նրանց Հոգիները, միևնույն է, մեկ են։ Չնայած Նրանց մսեղիները չունեն ո՛չ արյունակցական, ո՛չ էլ որևէ տեսակի ֆիզիկական ազգակցություն, չի կարելի հերքել, որ Նրանք Աստծու մարմնացած մսեղիներն են՝ երկու ժամանակահատվածում։ Այն, որ Նրանք Աստծու մարմնացած մսեղիներն են, անհերքելի ճշմարտություն է։ Սակայն Նրանք նույն արյունակցական շառավղից չեն և չեն խոսում ընդհանուր լեզվեվ (մեկը տղամարդ էր, ով խոսում էր հրեաների լեզվով, իսկ մյուսը՝ կին, ով խոսում է միայն չինարեն)։ Այս պատճառներով է, որ Նրանք ապրել են տարբեր երկրներում և տարբեր ժամանակահատվածներում՝ անելու գործը, որը յուրաքանչյուրը պետք է անի։ Չնայած փաստին, որ Նրանք նույն Հոգուց են, այսինքն՝ օժտված են նույն էությամբ, Նրանց մսեղիների արտաքին տեսքերի միջև բացարձակ նմանություններ չկան։ Այն ամենը, ինչ Նրանք կիսում են, նույն մարդկայնությունն է, բայց Նրանց մարմինների արտաքին տեսքով և Նրանց ծննդյան հանգամանքներով Նրանք նման չեն։ Այս բաները որևէ ազդեցություն չունեն Նրանցից յուրաքանչյուրի գործի կամ Նրանց մասին մարդու ճանաչողության վրա, քանզի, ի վերջո, Նրանք նույն Հոգուց են, և ոչ ոք չի կարող բաժանել Նրանց։ Թեպետ Նրանք արյունակցական կապ չունեն, Նրանց ամբողջ էությունը տնօրինում են Նրանց Հոգիները, ինչը Նրանց հնարավորություն է տալիս տարբեր գործեր ստանձնել տարբեր ժամանակահատվածներում, և Նրանց մարմինները տարբեր արյունակցական ծառավիղներից են։ Օրինակ՝ Եհովայի Հոգին Հիսուսի Հոգու հայրը չէ, իսկ Հիսուսի Հոգին Եհովայի Հոգու որդին չէ. Նրանք մեկ և նույն Հոգուց են։ Նմանապես, այսօրվա մարմնացած Աստված և Հիսուսն արյունակցական կապ չունեն, բայց Նրանք մեկ են: Դա այն պատճառով է, որ Նրանց Հոգիները մեկ են։ Աստված կարող է անել ողորմածության և սիրառատ բարության գործը, ինչպես նաև մարդու արդար դատաստանի և պատժի գործը, և մարդու վրա անեծքներ բերելու գործը. և ի վերջո, Նա կարող է անել աշխարհը կործանելու և չարին պատժելու գործը։ Մի՞թե Նա Ինքը չի անում այս ամենը։ Մի՞թե սա Աստծու ամենակարողությունը չէ։ Նա կարող էր օրենքներ հրապարակել մարդու համար, պատվիրաններ տալ նրան, Նա նաև կարող էր առաջնորդել վաղ իսրայելացիներին՝ երկրի վրա ապրելու իրենց կյանքը, ուղղորդել նրանց տաճարի և զոհասեղանների կառուցման գործում՝ պահելով բոլոր իսրայելացիներին Իր տիրակալության ներքո։ Նրա իշխանության շնորհիվ, այն երկու հազար տարիների ընթացքում, երբ Նա ապրեց երկրի վրա Իսրայելի ժողովրդի հետ, իսրայելացիները չհամարձակվեցին ապստամբել Նրա դեմ, և բոլորը երկյուղում էին Եհովայից և պահեցին Նրա պատվիրանները։ Այդպիսին էր գործը, որն արվեց Նրա իշխանության և ամենակարողության շնորհիվ։ Այնուհետև Շնորհքի դարաշրջանում Հիսուսը եկավ փրկագնելու բոլոր մեղավոր մարդկանց (ոչ միայն իսրայելացիներին)։ Նա մարդու հանդեպ ողորմածություն և սեր ցուցաբերեց։ Հիսուսը, ում մարդիկ տեսան Շնորհի դարաշրջանում, լի էր սիրով մարդու հանդեպ, որովհետև եկել էր մարդկությանը մեղքից փրկելու։ Նա ունակ էր ներելու մարդկանց մեղքերը, քանի դեռ խաչելությամբ ամբողջովին չփրկագնեց մարդկությանը՝ մեղքից։ Այդ ժամանակահատվածում Աստված մարդուն հայտնվեց ողորմածությամբ և սիրով, այսինքն՝ դարձավ մարդու համար մեղքի ողջակեզ և խաչվեց մարդկանց մեղքերի համար, որպեսզի նրանք հավիտյան ներում ստանան։ Նա ողորմած էր, գթառատ, կարեցկող և սիրառատ։ Եվ բոլոր նրանք, ովքեր հետևում էին Հիսուսին Շնորհքի դարաշրջանում, նմանապես ձգտում էին ամեն ինչում լինել կարեկցող և սիրառատ։ Նրանք համբերատար էին և երբեք հակահարված չէին հասցնում, նույնիսկ երբ նրանց ծեծում էին, անիծում կամ քարկոծում։ Սակայն վերջին փուլի ընթացքում այլևս չի կարող այդպես լինել։ Օրինակ՝ Հիսուսի և Եհովայի գործն ամբողջությամբ նույնը չէր, թեպետ Նրանք մեկ Հոգուց էին։ Եհովայի գործը չհասցրեց դարաշրջանն իր ավարտին, այլ առաջնորդեց այն՝ սկիզբ դնելով մարդկության կյանքին երկրի վրա: Այսօրվա գործը հեթանոս ազգերի միջից խորապես ապականվածներին նվաճելն է, այլ նաև առաջնորդելը ոչ միայն Չինաստանում Աստծու ընտրյալ մարդկանց, այլև ողջ տիեզերքն ու ողջ մարդկությանը։ Քեզ կարող է թվալ, թե այս գործն արվում է միայն Չինաստանում, բայց իրականում այն արդեն սկսել է տարածվել սահմաններից անդին։ Ո՞րն է պատճառը, որ Չինաստանից դուրս մարդիկ նորից ու նորից փնտրում են ճշմարիտ ճանապարհը։ Պատճառն այն է, որ Հոգին արդեն սկսել է գործել, և այսօր ասված խոսքերն ուղղված են ողջ տիեզերքի մարդկանց։ Դրանով գործի կեսն արդեն ընթացքի մեջ է։ Աշխարհի արարումից մինչև ներկա ժամանակն Աստծու Հոգին շարժման մեջ է դրել այս մեծ գործը և ավելին՝ տարբեր գործեր է արել տարբեր դարաշրջաններում և տարբեր երկրներում։ Յուրաքանչյուր դարաշրջանի մարդիկ տեսնում են Նրա տարբերվող բնավորությունը, որը բնականաբար բացահայտվում է Նրա կատարած տարբեր գործերի միջոցով։ Նա ողորմածությամբ և սիրառատ բարությամբ լի Աստված է: Նա մարդու մեղքի ողջակեզն է և մարդու հովիվը, բայց Նա նաև մարդու դատաստանը, պատիժը և անեծքն է։ Նա կարողացավ առաջնորդել մարդուն՝ ապրելու երկրի վրա երկու հազար տարի, Նա նաև կարողացավ մեղքից փրկագնել ապականված մարդկությանը։ Այսօր Նա նաև ի վիճակի է նվաճել մարդկությանը, ով չի ճանաչում Իրեն, և խոնարհեցնել նրան Իր տիրակալության ներքո, և ստիպել նրան լիովին հնազանդվել Իրեն։ Ի վերջո, Նա կայրի այն ամենը, ինչ անմաքուր և անարդար է տիեզերքի մարդկանց մեջ, որպեսզի ցույց տա նրանց, որ Նա ոչ միայն ողորմած և սիրառատ Աստված է, ոչ միայն իմաստության և հրաշքների Աստված է, ոչ միայն սուրբ Աստված, այլև ավելին՝ Աստված, Ով դատում է մարդուն։ Մարդկության մեջ չարերի համար Նա այրող է, դատաստանն է և պատիժը. նրանց համար, ովքեր պետք է կատարելագործվեն, Նա նեղությունն է, զտումը և փորձությունները, ինչպես նաև մխիթարությունը, ապահովումը, խոսքերի մատակարարումը և էտումը։ Իսկ նրանց համար, ովքեր կվերացվեն, Նա պատիժն է և հատուցումը։ Ասա՛ Ինձ, մի՞թե Աստված ամենակարող չէ։ Նա ի վիճակի է անել ցանկացած և բոլոր գործերը, ոչ միայն խաչելությունը, ինչպես պատկերացնում ես։ Չափազանց քիչ ես մտածում Աստծու մասին։ Կարծում ես՝ այն ամենն, ինչ Նա կարող է անել, Իր խաչելության միջոցով ողջ մարդկությանը փրկագնելն է, և վե՞րջ։ Եվ դրանից հետո կհետևես Նրան երկինք՝ ուտելու կենաց ծառի պտուղը և խմելու կենաց գետի՞ց։ … Մի՞թե դա կարող է այդքան պարզ լինել։ Ասա՛ Ինձ՝ ինչի՞ ես հասել։ Ունե՞ս Հիսուսի կյանքը։ Իսկապես փրկագնվեցիր Նրա կողմից, բայց խաչելությունը հենց Իր՝ Հիսուսի գործն էր։ Ի՞նչ պարտականություն ես կատարել որպես մարդկային էակ։ Միայն արտաքուստ ես բարեպաշտ, բայց չես հասկանում Նրա ճանապարհը։ Մի՞թե այդպես ես դրսևորվում՝ որպես Նրա կենդանի նամակ։ Եթե չես հասել Աստծու կյանքին կամ չես տեսել Նրա արդար խառնվածքի ամբողջությունը, ապա չես կարող հայտարարել, թե մեկն ես, ով ապրում է, և արժանի չես անցնելու երկնքի արքայության դարպասով։
Աստված ոչ միայն Հոգի է, Նա նաև կարող է մսեղի դառնալ։ Ավելին, Նա փառքի մարմին է։ Թեև դուք չեք տեսել Հիսուսին, Նրան վկայեցին իսրայելացիները՝ այն ժամանակվա հրեաները։ Նա սկզբում մսեղեն մարմին էր, բայց խաչվելուց հետո Նա դարձավ փառքի մարմին։ Նա ամենընդգրկուն Հոգին է և կարող է գործել ամենուրեք։ Նա կարող է լինել Եհովա, Հիսուս կամ Մեսիա. ամենից զատ՝ Նա նաև կարող է դառնալ ամենակարող Աստված։ Նա արդարությունն է, դատաստանը և պատիժը. Նա անեծքն է և ցասումը: Բայց Նա նաև ողորմածությունն է և սիրառատ բարությունը։ Նրա կատարած ամբողջ գործն ի վիճակի է ներկայացնել Նրան։ Քո կարծիքով՝ ի՞նչ տեսակի Աստված է Նա։ Չես կարող բացատրել։ Եթե իսկապես չես կարող բացատրել, չպետք է Աստծու վերաբերյալ վճիռներ կայացնես։ Մի՛ կայացրու վճիռ, թե Աստված հավիտյան ողորմածության և սիրառատ բարության Աստված է միայն այն պատճառով, որ Նա փրկագնման գործ արեց փուլերից մեկում։ Կարո՞ղ ես վստահ լինել, որ Նա միայն ողորմած և սիրառատ Աստված է։ Եթե Նա պարզապես ողորմած և սիրառատ Աստված է, ինչո՞ւ պետք է Նա վերջին օրերում դարաշրջանը հասցնի ավարտին։ Ինչո՞ւ պետք է Նա այդքան շատ աղետներ ուղարկի։ Մարդկանց պատկերացումների և մտքերի համաձայն՝ Աստված պետք է ողորմած և սիրառատ լինի մինչև վերջ, որպեսզի մարդկության վերջին անդամն էլ կարողանա փրկվել։ Բայց ինչո՞ւ է վերջին օրերում Նա ուղարկում այնպիսի մեծ աղետներ, ինչպիսիք են երկրաշարժը, ժանտախտը և սովը՝ կործանելու այս չար մարդկությանը, որն Աստծուն որպես թշնամի է դիտարկում։ Ինչո՞ւ է Նա թույլ տալիս, որ մարդը տառապի այս աղետներից։ Իսկ թե ինչ տեսակի Աստված է Նա, ձեզանից ոչ ոք չի համարձակվում ասել, և ոչ ոք ունակ չէ բացատրել։ Կհամարձակվե՞ս ասել, որ Նա Հոգին է։ Կհամարձակվե՞ս ասել, որ Նա ոչ այլ ոք է, քան Հիսուսի մսեղին։ Եվ կհամարձակվե՞ս ասել, որ Նա Աստված է, Ով հավիտյան կխաչվի հանուն մարդու։