Ուղին... (8)
Աստված եկել է երկիր՝ մարդկության հետ հաղորդակցվելու և մարդկանց հետ ապրելու համար, և դա լոկ մեկ կամ երկու օրվա պատմություն չէ։ Թերևս այս ընթացքում մարդիկ Աստծու մասին շատ գիտելիքներ են ձեռք բերում, և գուցե նրանք ստանում են բազմաթիվ պատկերացումներ Աստծուն ծառայելու վերաբերյալ՝ կոփվելով իրենց հավատքի մեջ։ Այնուամենայնիվ, մարդիկ այս կամ այն չափով հասկանում են Աստծու բնավորությունը և իրենց սեփական բնավորություններն արտահայտում են բազում ձևերով։ Իմ ընկալմամբ՝ մարդկանց բազմազան դրսևորումները բավական են, որպեսզի Աստված դրանք կիրառի որպես օրինակներ, իսկ նրանց մտավոր գործունեությունը բավարար է՝ դրանց հղում անելու համար։ Սա կարող է լինել մարդու և Աստծու համագործակցության այն կողմը, որի մասին մարդը տեղյակ չէ․ հենց այս պատճառով էլ Աստծու բեմադրած ներկայացումը դառնում է առավել կենդանի և իրատեսական։ Ես այս ամենն ասում եմ Իմ եղբայրներին ու քույրերին՝ որպես այս դրամայի գլխավոր բեմադրիչ. մեզանից յուրաքանչյուրն այս ամենը բեմականացնելուց հետո կարող է արտահայտել իր մտքերն ու զգացմունքները և զրուցել այն մասին, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես է փորձառաբար ապրում իր կյանքն այս դրամայի շրջանակում: Մենք կարող ենք նաև միանգամայն նոր տեսակի մի խորհրդակցություն կազմակերպել՝ մեր սրտերը բացելու և մեր կատարողական արվեստի մասին խոսելու համար, տեսնելու, թե ինչպես է Աստված առաջնորդում յուրաքանչյուրիս, որպեսզի հաջորդ մեկնաբանման ժամանակ մեր արվեստը մատուցենք ավելի բարձր մակարդակով, և մեզանից յուրաքանչյուրն իր դերը խաղա լավագույնս՝ Աստծուն չհիասթափեցնելու համար։ Հույս ունեմ, որ Իմ եղբայրներն ու քույրերը սրան լրջությամբ կվերաբերվեն։ Չպետք է որևէ մեկը մակերեսորեն մոտենա այս հարցին, քանի որ դերը լիարժեք կերպով կատարելը մի բան չէ, որին կարելի է հասնել մեկ կամ երկու օրում։ Դա պահանջում է, որ մենք երկարաժամկետ կերպով փորձառաբար ապրենք մեր կյանքը, խորապես թափանցենք մեր իրականության մեջ և ձեռք բերենք գործնական փորձառություն կյանքի բազմազան տեսակներում։ Միայն այդ ժամանակ մենք կկարողանանք բարձրանալ բեմ։ Ես լիահույս եմ Իմ եղբայրների ու քույրերի հանդեպ։ Վստահ եմ, որ դուք չեք վհատվի և չեք հուսալքվի, անկախ նրանից, թե ինչ կկատարի Աստված, դուք կլինեք կրակի անոթի պես՝ մշտավառ, կհարատևեք մինչև վերջ, մինչև այն պահը, երբ Աստծու գործը լիովին բացահայտվի, և Նրա բեմադրած դրաման հասնի իր վերջնական ավարտին։ Ես ձեզանից այլ բան չեմ պահանջում. հույս ունեմ միայն, որ դուք կհամբերեք և արդյունքների ակնկալիքով անհամբերություն չեք դրսևորի, որ կհամագործակցեք Ինձ հետ, որպեսզի այն գործը, որը Ես պետք է կատարեմ, կատարվի լավագույն կերպով, և որ ոչ ոք խափանումներ կամ խռովություններ չի հարուցի։ Երբ գործի այս փուլն ավարտվի, Աստված ամեն ինչ կհայտնի ձեզ։ Իմ գործն ավարտելուց հետո Ես ձեր արժանիքները կներկայացնեմ Աստծուն՝ Նրան հաշվետվություն տալու համար։ Մի՞թե սա ավելի լավ չէ։ Միմյանց աջակցելով՝ մենք հասնում ենք մեր նպատակներին. մի՞թե սա կատարյալ լուծում չէ բոլորի համար։ Այժմ դժվարին ժամանակ է, որը պահանջում է ձեզ գին վճարել։ Քանի որ հիմա Ես եմ բեմադրիչը, հույս ունեմ, որ ձեզանից ոչ ոք դժկամությամբ չի մոտենա այս գործին։ Այսպիսին է այն աշխատանքը, որ Ես կատարում եմ։ Թերևս, մի օր Ես կանցնեմ առավել պատշաճ մի «աշխատանքային միավորի» և այլևս ձեզ դժվարությունների մեջ չեմ դնի։ Ես ձեզ ցույց կտամ այն ամենը, ինչ դուք կամենում եք տեսնել, և կշնորհեմ ձեզ այն ամենը, ինչ դուք փափագում եք լսել։ Բայց ոչ հիմա։ Այսօրվա գործը հենց սա է, և Ես չեմ կարող ձեզ լիակատար ազատություն տալ ու թույլ տալ անել այն ամենը, ինչ կամենում եք։ Դա կդժվարացներ Իմ գործը և, անկեղծ ասած, ոչ մի պտուղ չէր տա ու ձեզ որևէ օգուտ չէր բերի։ Ուստի այսօր դուք պետք է տառապեք «անարդարությունից»։ Երբ օրը գա, և Իմ գործի այս փուլն ավարտվի, Ես ազատ կլինեմ, այլևս չեմ կրի այս ծանր բեռը և կընդառաջեմ ձեր բոլոր խնդրանքներին․ քանի դեռ դրանք օգտակար են ձեր կյանքի համար, Ես կիրագործեմ դրանք։ Այսօր Ես ստանձնել եմ մի ծանր պատասխանատվություն։ Ես չեմ կարող դեմ գնալ Հայր Աստծու պատվիրաններին և չեմ կարող խաթարել Իմ գործի ծրագրերը։ Ես չեմ կարող Իմ անձնական գործերը կարգավորել Իմ աստվածային գործերով, և հույս ունեմ՝ դուք բոլորդ կհասկանաք ու կներեք Ինձ, քանզի այն ամենը, ինչ Ես անում եմ, Հայր Աստծու ցանկությունն է։ Ես անում եմ այն ամենը, ինչ Նա պատվիրում է Ինձ, անկախ նրանից, թե ինչ է ուզում, և Ես չեմ հարուցի Նրա բարկությունը կամ Նրա զայրույթը։ Ես անում եմ միայն այն, ինչ պարտավոր եմ։ Ուստի, Հայր Աստծու անունից, Ես հորդորում եմ ձեզ տոկալ ևս մի փոքր ժամանակ։ Ոչ ոք չպետք է անհանգստանա։ Այն բանից հետո, երբ Ես ավարտեմ այն ամենը, ինչ պարտավոր եմ անել, դուք կարող եք անել այն ամենը, ինչ կամենում եք, և տեսնել այն ամենը, ինչ կցանկանաք. սակայն Ես պե՛տք է ավարտին հասցնեմ այն գործը, որ Ես պարտավոր եմ անել։
Գործի այս փուլում մեզնից պահանջվում է առավելագույն հավատ ու սեր, և մենք կարող ենք սայթաքել անգամ ամենաչնչին անփութության պատճառով, քանզի այս փուլը տարբերվում է նախորդ բոլորից. այն, ինչ Աստված կատարելագործում է, մարդկանց հավատն է, որը և՛ անտեսանելի է, և՛ անշոշափելի։ Այն, ինչ Աստված անում է, խոսքերը հավատի, սիրո և կյանքի վերածելն է։ Մարդիկ պետք է հասնեն մի կետի, որտեղ անցած կլինեն հարյուրավոր զտումների միջով և կունենան Հոբի հավատից առավել հավատ, ինչը պահանջում է տոկալ աննկարագրելի տառապանքի ու ամեն տեսակ տանջանքի, բայց և այնպես՝ երբեք չհեռանալ Աստծուց։ Երբ նրանք հնազանդ լինեն մինչև ի մահ և ունենան մեծ հավատ առ Աստված, այնժամ Աստծու գործի այս փուլը կավարտվի։ Սա այն գործն է, որ Ես ստանձնել եմ, ուստի հույս ունեմ, որ Իմ եղբայրներն ու քույրերը կկարողանան հասկանալ Իմ ծանր կացությունը և այլևս ոչինչ չեն խնդրի Ինձանից։ Սա Հայր Աստծու պահանջն է Ինձանից, և Ես չեմ կարող խուսափել այս իրականությունից. Ես պետք է անեմ այն գործը, որ պարտավոր եմ։ Ես միայն հույս ունեմ, որ դուք շինծու փաստարկների ու խեղաթյուր տրամաբանության չեք դիմում, որ ավելի խորաթափանց եք և հարցերին չափազանց պարզունակորեն չեք նայում։ Ձեր մտածողությունը չափազանց մանկամիտ է, - միամիտ։ Աստծու գործն այնքան պարզ չէ, որքան դուք կարող եք պատկերացնել. Նա պարզապես չի անում այն ամենը, ինչ ուզում է. - եթե այդպես աներ, Նրա ծրագիրը կկործանվեր։ Մի՞թե դուք այդպես չէիք ասի։ Ես Աստծու գործն եմ անում։ Ես մարդկանց համար պատահական - գործեր չեմ անում՝ անելով այն ամենն, ինչ խելքիս փչի, կամ Ինքս տնօրինելով՝ անե՞լ որևէ բան, թե՞ ոչ։ Այսօր ամեն ինչ այդքան պարզ չէ։ Ես ուղարկվել եմ Հոր կողմից՝ որպես բեմադրիչ գործելու համար. մի՞թե դուք կարծում եք, թե Ես Ինքս եմ սա կարգադրել ու ընտրել։ Մարդու մտքերը հաճախ հակված են խաթարելու Աստծու գործը, ինչի պատճառով էլ որոշ ժամանակ աշխատելուց հետո մարդկանցից բազում խնդրանքներ են լինում, որոնք Ես անկարող եմ կատարելու, և մարդիկ փոխում են իրենց կարծիքն Իմ մասին։ Դուք բոլորդ պետք է հստակ գիտակցեք ձեր այդ մտքերը. Ես չեմ պատրաստվում դրանք հատ-հատ քննարկելու, Ես միայն կարող եմ բացատրել այն գործը, որ Ես անում եմ։ Սա բոլորովին չի խոցում զգացմունքներս։ Երբ դուք դա հասկանաք, կարող եք դիտել դա այնպես, ինչպես կամենաք։ Ես ոչ մի առարկություն չեմ հայտնի, քանզի սա՛ է Աստծու գործելակերպը. Ես պարտավոր չեմ այդ ամենը բացատրելու։ Ես եկել եմ լոկ խոսքերի գործը կատարելու, գործելու և թույլ տալու, որ այս դրաման ընթանա խոսքի առաջնորդությամբ։ Ես կարիք չունեմ այլ բանի մասին խոսելու և ոչ էլ կարող էի այլ բան անել։ Ես բացատրել եմ այն ամենը, ինչ ունեի ասելու. Ինձ չի հետաքրքրում, թե դուք ինչ եք մտածում, և դա Ինձ համար նշանակություն չունի։ Սակայն Ես դեռ կցանկանայի ձեզ հիշեցնել, որ Աստծու գործն այնքան պարզ չէ, որքան դուք եք այն պատկերացնում։ Որքան այն անհամահունչ է մարդկային պատկերացումներին, այնքան խորն է դրա նշանակությունը, և որքան այն համահունչ է մարդկային պատկերացումներին, այնքան զուրկ է արժեքից ու իրական նշանակությունից։ Խորհե՛ք այս խոսքերի շուրջը. սա է այն ամենը, ինչ - Ես կասեմ դրա մասին։ Դուք ինքներդ կարող եք վերլուծել մնացյալը. Ես դա չեմ բացատրի։
Մարդիկ պատկերացնում են, թե Աստված գործում է որոշակի ձևով, բայց այս վերջին մեկ տարվա ընթացքում այն, ինչ տեսել և փորձառաբար ապրել ենք Աստծու գործից, արդյո՞ք իրապես համահունչ է եղել մարդկային պատկերացումներին։ Աշխարհի արարումից ի վեր ոչ մի հոգի չի կարողացել ըմբռնել Աստծու գործի փուլերն ու օրինաչափությունները։ Եթե կարողանային, ապա ինչո՞ւ այդ կրոնական առաջնորդները չեն հասկանում, որ Աստված այսօր հենց այսպե՛ս է գործում։ Ինչո՞ւ են այդքան քչերը հասկանում այսօրվա իրականությունը։ Սրանից կարող ենք տեսնել, որ ոչ ոք չի հասկանում Աստծու գործը։ Մարդիկ պետք է գործեն լոկ Նրա Սուրբ Հոգու առաջնորդությամբ. նրանք չպետք է պարզապես անդրդվելիորեն կանոններ կիրառեն Նրա գործի նկատմամբ։ Եթե դու վերցնես Հիսուսի պատկերն ու գործը և այն համեմատես Աստծու ներկայիս գործի հետ, ապա դա նույնն է, ինչ հրեաները փորձեին Հիսուսին համեմատել Եհովայի հետ։ Մի՞թե դու սրանով չես տուժում։ Անգամ Հիսուսը չգիտեր, թե որն է լինելու Աստծու գործը վերջին օրերում. Նա միայն գիտեր, որ այն, ինչ Ինքը պետք է ավարտին հասցներ, խաչելության գործն էր։ Այդ դեպքում ուրիշներն ինչպե՞ս կարող էին իմանալ։ Ինչպե՞ս կարող էին նրանք իմանալ, թե ապագայում ինչ գործ էր Աստված անելու։ Ինչպե՞ս կարող էր Աստված Իր ծրագիրը հայտնել մարդ արարածներին, որոնք Սատանայի տիրապետության տակ են։ Մի՞թե դա հիմարություն չէ։ Աստված պահանջում է, որ դու ճանաչես ու հասկանաս Իր մտադրությունները։ Նա չի պահանջում, որ դու խորհես Իր ապագա գործի մասին։ Մենք պետք է միայն հոգ տանենք առ Աստված ունեցած մեր հավատի մասին, գործենք Նրա առաջնորդությամբ, լինենք գործնական իրական դժվարությունները հաղթահարելիս և դժվարություններ չստեղծենք կամ խնդիրներ չհարուցենք Աստծու համար։ Մենք պետք է անենք այն, ինչ պարտավոր ենք. քանի դեռ մենք կարող ենք լինել Աստծու ներկայիս գործի մեջ -, դա բավական է։ Այսպիսի՛ն է այն ուղին, որով Ես առաջնորդում եմ ձեզ։ Եթե մենք կենտրոնանանք միայն առաջ ընթանալու վրա, Աստված մեզանից ոչ մեկի հետ անարդար չի վարվի։ Ձեր արտառոց փորձառությունների այս վերջին տարվա ընթացքում դուք շատ բան եք շահել. Ես հավատում եմ, որ դուք սա այդքան ծանր չեք տանի։ Այն ուղին, որով Ես առաջնորդում եմ ձեզ, Իմ գործն ու Իմ առաքելությունն է. այն վաղուց սահմանվել էր Աստծու կողմից, այնպես որ մեզ վիճակված էր հասնել այսքան հեռու՝ մինչև այսօր։ Այն, որ մենք կարողացել ենք սա անել, մեր մեծ օրհնությունն է, և թեև ուղին հարթ չի եղել, մեր մտերմությունը հավերժական է և կփոխանցվի դարեդար։ Թող որ այս ամենը՝ և՛ ուրախությունը, և՛ տխրությունը, և՛ արցունքները, դառնան մի գեղեցիկ հիշողություն։ Հավանաբար դուք գիտակցում եք, որ Իմ գործի օրերը հաշված են։ Ես բազում աշխատանքային նախագծեր ունեմ և չեմ կարող հաճախ ուղեկցել ձեզ ։ Հույս ունեմ՝ դուք կհասկանաք Ինձ, քանզի մեր սկզբնական մտերմությունը չի փոխվել։ Թերևս մի օր Ես կրկին հայտնվեմ ձեր առջև, և հույս ունեմ, որ դուք Ինձ համար դժվարություններ չեք ստեղծի։ Ի վերջո, Ես տարբերվում եմ ձեզանից: Ես շրջում եմ ամենուր Իմ գործի համար և Իմ կյանքը չեմ անցկացնում պարզապես օթևաններում պարապ մնալով։ Անկախ նրանից, թե դուք ինչպիսին եք, Ես անում եմ միայն այն, ինչ պարտավոր եմ։ Հույս ունեմ, որ այն ամենը, ինչ մենք միասին անցել ենք անցյալում, կդառնա մեր մտերմության գեղեցիկ պտուղը։
Կարելի է ասել, որ այս ուղին Ես եմ բացել, և դառը լինի, թե քաղցր՝ Ես եմ առաջնորդել ձեզ։ Այն, որ մենք հասել ենք մինչև այսօր, ամբողջությամբ Աստծու շնորհն է։ Թերևս, լինեն մարդիկ, որոնք երախտապարտ են Ինձ, և լինեն ոմանք, որոնք դժգոհում են Ինձանից, սակայն այդ ամենն էական չէ։ Ես միայն ուզում եմ տեսնել, որ այս մարդկանց մեջ իրագործվել է այն ամենը, ինչը պետք է կատարվեր։ Սա մի բան է, որն արժանի է մեծարման։ Ուստի Ես ոխ չեմ պահում նրանց հանդեպ, ովքեր տրտնջում են Իմ դեմ. Ես միայն կամենում եմ հնարավորին չափ շուտ ավարտին հասցնել Իմ գործը, որպեսզի Աստծու սիրտը վերջապես խաղաղվի։ Այնժամ Ես որևէ ծանր բեռ չեմ կրի, և Աստծու սրտում ոչ մի մտահոգություն չի մնա։ Արդյո՞ք պատրաստ եք -բարելավելու ձեր համագործակցությունը։ Մի՞թե ավելի լավ չէ ձգտել Աստծու գործը լավ կատարելուն։ Կարելի է ասել, որ այս ընթացքում մենք անթիվ դժվարություններ ենք կրել և ճաշակել ենք ամեն տեսակ բերկրանք ու վիշտ։ Ընդհանուր առմամբ, ձեզանից յուրաքանչյուրի գործողությունները հիմնականում արդարացված են։ Թերևս ապագայում ձեզանից ավելի մեծ գործ կպահանջվի, բայց մի՛ կառչեք Իմ մասին մտքերից. պարզապես արե՛ք այն, ինչ պարտավոր եք անել։ Այն, ինչ Ես պետք է անեմ, գրեթե ավարտված է. հույս ունեմ, որ դուք ամեն պահ հավատարիմ կմնաք և չեք տրվի Իմ գործի մասին անցյալի հիշողություններին։ Դուք պետք է իմանաք, որ Ես եկել եմ լոկ մի փուլ ավարտին հասցնելու և բնավ ոչ Աստծու ողջ գործն անելու համար։ Դուք պետք է հստակ գիտակցեք սա և այլ մտքեր չունենաք սրա շուրջը։ Աստծու գործն ավարտին հասցնելու համար շատ այլ միջոցներ են հարկավոր. դուք չեք կարող միշտ Ինձ ապավինել։ Թերևս դուք արդեն գիտակցել եք, որ Ես եկել եմ միայն մի բաժին գործ կատարելու, որը չի ներկայացնում Եհովային կամ Հիսուսին. Աստծու գործը բաժանված է բազում փուլերի, ուստի դուք չպետք է լինեք այդքան կարծրամիտ։ Քանի դեռ Ես գործում եմ, դուք պետք է ունկնդիր լինեք Ինձ։ Յուրաքանչյուր դարաշրջանում Աստծու գործը փոխվում է. այն միևնույն կաղապարով չէ ձևված և ամեն անգամ նույն հին երգը չէ։ Եվ ամեն մի փուլում Նրա գործը համապատասխանում է տվյալ դարաշրջանին և փոփոխվում է, քանզի դարաշրջանը նույնը չէ։ Ուստիև, քանի որ դու ծնվել ես այս դարաշրջանում, պետք է ուտես և խմես Աստծու խոսքերը և կարդաս դրանք։ Գուցե գա մի օր, երբ Իմ գործը փոխվի, և այդ դեպքում դուք պետք է շարունակեք ընթանալ առաջ այնպես, ինչպես պարտավոր եք. Աստծու գործը չի կարող սխալ լինել։ Ուշադրություն մի՛ դարձրեք, թե ինչպես է փոխվում արտաքին աշխարհը. Աստված չի կարող սխալվել, և Նրա գործը չի կարող սխալ լինել։ Պարզապես երբեմն Նրա հին գործն անցնում է, և սկսվում է Նրա նոր գործը։ Սակայն դա բնավ չի նշանակում, թե քանի որ նոր գործն է եկել, - հինը սխալ է։ Դա թյուրիմացությո՜ւն է։ Աստծու գործի մասին չի կարելի ասել՝ ճիշտ է, թե սխալ. կարելի է միայն ասել՝ վաղ է այն եղել, թե ավելի ուշ։ Սա՛ է ուղեցույցը մարդկանց համար՝ Աստծու հանդեպ իրենց հավատի մեջ, և սրան չպետք է թեթևամտորեն վերաբերվել։