Ի՞նչ տեսակետ պետք է ունենան հավատացյալները
Ի՞նչ է ձեռք բերել մարդն այն ժամանակվանից, երբ սկսեց հավատալ Աստծուն։ Ի՞նչ ես ճանաչել Աստծու մասին։ Որքա՞ն ես փոխվել Աստծուն հավատալու շնորհիվ։ Այսօր բոլորդ գիտեք, որ մարդու հավատն առ Աստված լոկ հոգու փրկության և մսեղավոր բարեկեցության համար չէ, ոչ էլ Աստծուն սիրելու միջոցով իր կյանքը հարստացնելու համար է և այդպես շարունակ։ Այժմյան վիճակում, եթե սիրում ես Աստծուն հանուն մսեղավոր բարեկեցության կամ ակնթարթային հաճույքի, ապա նույնիսկ եթե ի վերջո քո սերն առ Աստված հասնի իր գագաթնակետին, և այլևս ոչինչ չխնդրես, այս սերը, որին ձգտում ես, միևնույն է, խառնուրդներ պարունակող սեր է և հաճելի չէ Աստծուն։ Նրանք, ովքեր օգտագործում են Աստծուն սիրելը իրենց ձանձրալի գոյությունը հարստացնելու և իրենց սրտերի դատարկությունը լցնելու համար, հարմարավետություն տենչացող մարդիկ են, այլ ոչ թե մարդիկ, որոնք ճշմարտապես ձգտում են սիրել Աստծուն։ Այսպիսի սերը հարկադրված սեր է, այն հոգեկան բավարարվածության ձգտում է, և Աստված դրա կարիքը չունի։ Ուրեմն, ի՞նչ տեսակի սեր է քո սերը։ Ինչի՞ համար ես սիրում Աստծուն։ Որքա՞ն ճշմարիտ սեր կա քո ներսում առ Աստված հենց հիմա։ Ձեզնից ճնշող մեծամասնության սերը վերոհիշյալ տեսակի է։ Նման սերը կարող է միայն պահպանել ներկայիս վիճակը, այն չի կարող դառնալ հավիտյան անփոփոխ, ոչ էլ կարող է արմատավորվել մարդու մեջ։ Այսպիսի սերն ընդամենը նման է ծաղկի, որը բացվում և թոշնում է առանց պտուղ տալու։ Այլ կերպ ասած՝ այն բանից հետո, երբ մեկ անգամ այդպես սիրել ես Աստծուն, եթե չկա մեկը, որ առաջնորդի քեզ այն ուղիում, որն առջևում է, ապա դու կտապալվես։ Եթե դու կարող ես սիրել Աստծուն միայն Աստծուն սիրելու ժամանակ, բայց դրանից հետո քո կյանքի բնույթը մնում է անփոփոխ, ապա կմնաս խավարի ազդեցության քողի ներքո՝ անկարող փախչելու, և կմնաս անկարող՝ ազատվելու Սատանայի կապանքներից և նրա կողմից հիմարացվելուց։ Ոչ մի այսպիսի մարդ չի կարող լիովին ձեռք բերվել Աստծու կողմից. վերջում նրանց հոգին, շունչը և մարմինը դեռ կպատկանեն Սատանային։ Սրանում կասկած լինել չի կարող։ Բոլոր նրանք, ովքեր չեն կարող լիովին ձեռք բերվել Աստծու կողմից, կվերադառնան իրենց սկզբնական տեղը, այսինքն՝ կվերադառնան Սատանայի մոտ, նրանք կիջնեն կրակի և ծծմբի լիճը՝ ընդունելու Աստծու պատժի հաջորդ քայլը։ Աստծու կողմից ձեռք բերվածներն այն մարդիկ են, որոնք ապստամբում են Սատանայի դեմ և փախչում նրա իշխանությունից։ Նրանք պաշտոնապես դասվում են թագավորության մարդկանց շարքին։ Այստեղից են ծագում թագավորության մարդիկ։ Ցանկանո՞ւմ ես դառնալ այսպիսի մարդ։ Ցանկանո՞ւմ ես ձեռք բերվել Աստծու կողմից։ Ցանկանո՞ւմ ես փախչել Սատանայի իշխանությունից և վերադառնալ Աստծուն։ Արդյո՞ք դու հիմա Սատանային ես պատկանում, թե՞ թագավորության մարդկանցից մեկն ես։ Այս բաներն արդեն պետք է պարզ լինեն և հետագա բացատրության կարիք չունենան։
Անցյալում շատերը ձգտում էին մարդկային փառասիրությամբ և պատկերացումներով, նրանք ձգտում էին իրենց իսկ հույսերի արդյունքում։ Եկեք առայժմ մի կողմ դնենք նման հարցերը. այժմ կարևոր է գտնել կիրարկման մի ճանապարհ, որը հնարավորություն կտա ձեզնից յուրաքանչյուրին Աստծու առաջ բնականոն վիճակում մնալ և աստիճանաբար ազատվել Սատանայի ազդեցության կապանքներից, որպեսզի կարողանաք ձեռք բերվել Աստծու կողմից և երկրի վրա կյանքով արտահայտեք այն, ինչ Աստված է պահանջում ձեզնից։ Միայն այս կերպ կարող եք բավարարել Աստծու մտադրությունները։ Շատերը հավատում են Աստծուն, սակայն ո՛չ գիտեն, թե ինչ է ուզում Աստված, ո՛չ էլ՝ ինչ է ուզում Սատանան։ Նրանք հավատում են բթամիտ կերպով՝ հոսանքին համընթաց գնալով, և ուստի երբեք չեն ունեցել բնականոն քրիստոնեական կյանք. ավելին՝ երբեք չեն ունեցել բնականոն միջանձնային հարաբերություններ, առավել ևս՝ բնականոն հարաբերություն Աստծու հետ։ Սրանից կարելի է տեսնել, որ մարդու դժվարություններն ու թերությունները և Աստծու կամքին խոչընդոտող այլ բաները շատ են։ Սա բավարար է ապացուցելու համար, որ մարդը դեռ չի կանգնել Աստծուն հավատալու ճիշտ ուղու վրա, ոչ էլ մտել է մարդկային կյանքի իրական փորձառության մեջ։ Այսպիսով, ի՞նչ է նշանակում կանգնել Աստծուն հավատալու ճիշտ ուղու վրա։ Ճիշտ ուղու վրա կանգնել նշանակում է, որ կարող ես միշտ հանդարտեցնել սիրտդ Աստծու առաջ և բնականոն հաղորդակցություն ունենալ Աստծու հետ՝ աստիճանաբար իմանալով, թե ինչն է պակասում մարդուն, և դանդաղորեն ձեռք բերելով ավելի խորը ճանաչողություն առ Աստված։ Այսպես քո հոգին ամեն օր ձեռք է բերում նոր ընկալում և նոր լուսաբանում. քո փափագն աճում է, ձգտում ես մտնել ճշմարտության մեջ, և ամեն օր նոր լույս ու նոր հասկացողություն կա։ Այս ճանապարհով աստիճանաբար ազատվում ես Սատանայի ազդեցությունից և աճում ես քո կյանքում։ Նման մարդիկ մտել են ճիշտ ուղի։ Գնահատի՛ր քո սեփական փաստացի փորձառությունները և քննի՛ր այն ճանապարհը, որին ձգտել ես հավատքիդ մեջ. երբ համեմատում ես դրանք վերը նկարագրվածի հետ, արդյո՞ք համարում ես, որ ճիշտ ուղու վրա ես։ Ի՞նչ հարցերում ես ազատվել Սատանայի կապանքներից և Սատանայի ազդեցությունից։ Եթե դեռ չես կանգնել ճիշտ ուղու վրա, ապա քո կապերը Սատանայի հետ չեն խզվել։ Այս դեպքում, արդյո՞ք Աստծուն սիրելու քո ձգտումը կառաջնորդի քեզ դեպի մի սեր, որն անկեղծ է, առանց խառնուրդների և մաքուր։ Դու ասում ես, որ քո սերն առ Աստված անսասան է և սրտանց, սակայն չես ազատվել Սատանայի կապանքներից։ Արդյո՞ք չես փորձում հիմարացնել Աստծուն։ Եթե ցանկանում ես հասնել մի վիճակի, որում քո սերն առ Աստված առանց խառնուրդների է, և ցանկանում ես լիովին ձեռք բերվել Աստծու կողմից ու դասվել թագավորության մարդկանց շարքին, ապա նախ պետք է կանգնես Աստծուն հավատալու ճիշտ ուղու վրա։