Գլուխ 119
Բոլորդ պետք է ըմբռնեք Իմ մտադրությունները, և բոլորդ պետք է հասկանաք Իմ տրամադրությունը։ Այժմ ժամանակն է պատրաստվել Սիոն վերադառնալուն։ Մտադիր չեմ սրանից զատ այլ բան անելու։ Միայն հույս ունեմ շուտով մի օր վերամիավորվել ձեզ հետ և յուրաքանչյուր րոպե ու յուրաքանչյուր վայրկյան անցկացնել ձեզ հետ Սիոնում։ Գարշում եմ աշխարհից, գարշում եմ մսեղիից և առավել ևս գարշում եմ երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդուց։ Չեմ կամենում տեսնել նրանց, քանզի նրանք բոլորն իրենց ներսում դիվային բնություններ են կրում՝ առանց մարդկայնության նույնիսկ ամենաչնչին նշույլի։ Չեմ կամենում ապրել երկրի վրա։ Գարշում եմ բոլոր արարածներից, գարշում եմ բոլոր նրանցից, ովքեր մսեղիից ու արյունից են։ Ողջ երկիրը դիակների գարշահոտ է արձակում։ Ուզում եմ անմիջապես վերադառնալ Սիոն՝ դիակների ողջ գարշահոտությունը երկրից հեռացնելու և ողջ երկիրը Ինձ ուղղված գովաբանության ձայնով լցնելու։ Կվերադառնամ Սիոն, կկտրվեմ մսեղիից ու աշխարհից, և ոչ ոք չպետք է կանգնի Իմ ճանապարհին։ Մարդուն տապալող Իմ ձեռքը մսեղավոր զգացմունքներ չունի՜։ Այսուհետ ոչ ոք չպետք է խոսի եկեղեցու կառուցման մասին։ Եթե որևէ մեկն անի դա, չեմ ների նրանց։ (Սա այն պատճառով է, որ այժմ Իմ անդրանիկ որդիների մասին վկայելու և թագավորությունը կառուցելու ժամանակն է։ Ով խոսում է եկեղեցու կառուցման մասին, քանդում է թագավորության կառույցը և խաթարում Իմ տնօրինումը)։ Ամեն ինչ պատրաստ է, ամեն ինչ նախապատրաստված է։ Միայն մնում է, որ անդրանիկ որդիները բարձրացվեն և նրանց մասին վկայեն։ Երբ դա տեղի ունենա, առանց մի ակնթարթ հապաղելու և առանց որևէ ձևականություն հաշվի առնելու, անմիջապես կվերադառնամ Սիոն՝ այն վայրը, որ զօր ու գիշեր ձեր մտքերում է։ Մի՛ նայեք միայն նրան, որ ներկայիս աշխարհը շարունակում է հանգիստ ու կայուն մնալ։ Այս ողջ գործը Սիոն վերադառնալու գործն է, ուստի այժմ ուշադրություն մի՛ դարձրեք այս բաներին․ երբ Սիոն վերադառնալու օրը գա, ամեն ինչ ավարտված կլինի։ Ո՞վ չի ցանկանում շուտով վերադառնալ Սիոն։ Ո՞վ չի ցանկանում, որ Հայրն ու որդիները շուտով վերամիավորվեն։ Որքան էլ հաճելի լինեն երկրային վայելքները, դրանք չեն կարող կաշկանդել մեր մսեղին. Մենք վեր կկանգնենք մեր մսեղիից և միասին կվերադառնանք Սիոն։ Ո՞վ կհամարձակվի խոչընդոտել սրան։ Ո՞վ կհամարձակվի արգելքներ ստեղծել։ Ես նրանց անշուշտ չե՛մ ների։ Կսրբեմ ճանապարհը փակող բոլոր խոչընդոտները։ (Այս պատճառով եմ ասում, թե չեմ կարող անմիջապես վերադառնալ Սիոն։ Ես այս մաքրագործման գործն եմ անում և միաժամանակ վկայում եմ Իմ անդրանիկ որդիների մասին։ Այս երկու գործերը միաժամանակ են առաջ ընթանում։ Երբ մաքրագործման աշխատանքն ավարտվի, կգա ժամանակը, որ Ես բացահայտեմ անդրանիկ որդիներին։ «Ճանապարհը փակող խոչընդոտները» վերաբերում է մեծաթիվ ծառայություն մատուցողներին, ահա թե ինչու եմ ասում, որ այս երկու գործերը միաժամանակ են տեղի ունենում)։ Այնպես կանեմ, որ Իմ անդրանիկ որդիներն Ինձ հետ քայլեն ողջ տիեզերքով և մինչև երկրի ծայրերը, լեռների ու գետերի և բոլոր բաների միջով։ Ո՞վ կհամարձակվի խոչընդոտել սրան։ Ո՞վ կհամարձակվի արգելակել սա։ Իմ ձեռքը ոչ ոքի հեշտությամբ չի խնայի ․բացի Իմ անդրանիկ որդիներից՝ բոլորի հանդեպ ցասումով եմ լցված և անիծում եմ բոլորին։ Ողջ երկրում չկա մսեղիից ու արյունից մեկը, ով ստանում է Իմ օրհնությունները․ բոլորն Իմ անեծքին են արժանանում։ Աշխարհի արարումից ի վեր ոչ մեկին չեմ օրհնել։ Նույնիսկ երբ օրհնություններ եմ տվել, դրանք լոկ խոսքեր են եղել և ոչ երբեք իրականություն, քանզի լիովին ատում եմ Սատանային։ Երբեք չեմ օրհնի նրան, այլ միայն կպատժեմ։ Միայն վերջում, երբ հիմնովին նվաճած կլինեմ Սատանային, և լիակատար հաղթանակն Իմը կլինի, բոլոր հավատարիմ ծառայություն մատուցողներին նյութական օրհնություններ կտամ և թույլ կտամ նրանց վայելել Ինձ գովաբանելը, քանզի Իմ ողջ գործն ավարտված կլինի։
Իրոք, Իմ ժամանակը հեռու չէ։ Վեցհազարամյա տնօրինման ծրագիրը մոտենում է ավարտին ձեր աչքի առաջ։ (Այն իսկապես ձեր աչքի առաջ է։ Դա ինչ-որ նախապատկեր չէ։ Կարող եք տեսնել սա Իմ տրամադրությունից)։ Իմ անդրանիկ որդիներին անմիջապես տուն՝ Սիոն կտանեմ։ Որոշ մարդիկ կասեն։ «Քանզի դա միայն անդրանիկ որդիների համար է, ինչո՞ւ է վեց հազար տարի պահանջվում։ Եվ ինչո՞ւ են այդքան շատ մարդիկ ստեղծվել»։ Նախկինում ասել եմ, որ Իմ ամեն ինչը թանկարժեք է։ Ինչպե՞ս կարող են Իմ անդրանիկ որդիներն առավել ևս այդպիսին չլինել։ Ես ամեն բան գործի կդնեմ Ինձ ծառայելու համար, և առավել ևս, կբացահայտեմ Իմ մեծ զորությունը, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա տեսնել, որ ողջ տիեզերական աշխարհում ոչ մի առարկա չկա, որ մեր ձեռքերում չլինի, ոչ մի մարդ չկա, որ մեր ծառայության մեջ չլինի, և ոչ մի բան չկա, որ մեր իրագործման համար չլինի։ Ես իրագործելու եմ ամեն ինչ։ Ինձ համար ժամանակի հասկացություն գոյություն չունի։ Թեև մտադիր եմ ավարտել ծրագիրը և Իմ գործը վեց հազար տարում, Ինձ համար ամեն ինչ արձակ է և ազատ։ Նույնիսկ եթե վեց հազար տարին դեռ չի լրացել, բայց Իմ տեսանկյունից, ժամանակը եկել է, ո՞վ կհամարձակվի հակառակ խոսք ասել։ Ո՞վ կհամարձակվի կանգնել ու կամայական դատողությություններ անել։ Իմ գործը Ես Ինքս եմ անում։ Իմ ժամանակը Ես Ինքս եմ կարգավորում։ Ոչ մի մարդ, ոչ մի գործ և ոչ մի բան չի համարձակվում կամայականորեն գործել։ Բոլորին կստիպեմ, որ հետևեն Ինձ։ Ինձ համար ճիշտ կամ սխալ գոյություն չունի։ Եթե ասում եմ, որ ինչ-որ բան ճիշտ է, այն անշուշտ ճիշտ է։ Եթե ասում եմ, որ ինչ-որ բան սխալ է, դա նույնպես այդպես է։ Չպետք է միշտ Ինձ մարդկային պատկերացումներով չափեք։ Ասում եմ, որ անդրանիկ որդիները ու Ես միասին օրհնված ենք։ Ո՞վ կհամարձակվի հրաժարվել հնազանդվելուց։ Տեղում կկործանեմ քեզ։ Հրաժարվում ես հնազանդվել։ Դու ապստամբ ես։ Ես պարզապես գթություն չունեմ որևէ մարդու հանդեպ, և Իմ ատելությունն արդեն հասել է իր սահմանին․ Ես պարզապես չեմ կարող այլևս հանդուրժող լինել։ Ինչ վերաբերում է Ինձ, ողջ տիեզերական աշխարհը պետք է անմիջապես բնաջնջվի։ Միայն այդ ժամանակ Իմ մեծ գործը կիրագործվի։ Միայն այդ ժամանակ Իմ տնօրինման ծրագիրը կավարտվի, և միայն այդ ժամանակ Իմ սրտի ատելությունը կփարատվի։ Այժմ միայն կարևորում եմ անդրանիկ որդիներիս մասին վկայելը։ Մի կողմ կդնեմ բոլոր այլ գործերը։ Նախ կանեմ կարևոր բաները, իսկ հետո կանեմ երկրորդական բաները։ Սրանք Իմ գործի քայլերն են, որոնք ոչ ոք չպետք է խախտի։ Բոլորը պետք է անեն այնպես, ինչպես ասում եմ, որպեսզի չդառնան Իմ անեծքի թիրախները։
Այժմ, երբ Իմ մեծ գործն իրագործված է, կարող եմ հանգստանալ։ Այսուհետ այլևս չեմ աշխատի, այլ կհրամայեմ անդրանիկ որդիներիս անել այն ամենը, ինչ ուզում եմ, որ արվի, քանզի անդրանիկ որդիներս Ես եմ․ անդրանիկ որդիներս Իմ անձն են։ Սա ամենևին սխալ չէ։ Մի՛ օգտագործեք պատկերացումներ՝ դատողություններ անելու համար։ Անդրանիկ որդիներին տեսնելը նշանակում է տեսնել Ինձ, քանզի մենք մեկ ենք և նույնը։ Ցանկացած ոք, ով առանձնացնում է մեզ, դրանով իսկ հակառակվում է Ինձ, և անշուշտ չեմ ների նրանց։ Իմ խոսքերում կան խորհուրդներ, որոնք անհասկանալի են մարդուն։ Միայն նրանք, ում սիրում եմ, կարող են արտահայտել Ինձ, և ուրիշ ոչ ոք։ Սա որոշվել է Իմ կողմից, և ոչ ոք չի կարող փոխել դա։ Իմ խոսքերը հարուստ են, համապարփակ և անըմբռնելի։ Բոլորը պետք է մեծ ջանք թափեն Իմ խոսքերի վրա, փորձեն հաճախ խորհրդածել դրանց շուրջ և բաց չթողնեն ոչ մի բառ կամ նախադասություն։ Հակառակ դեպքում մարդիկ խեղաթյուրված ըմբռնում կունենան, և Իմ խոսքերը սխալ կհասկացվեն։ Ասել եմ, որ Իմ բնույթը վիրավորանք չի հանդուրժում, ինչը նշանակում է, որ Իմ անդրանիկ որդիներին, որոնց մասին վկայել եմ, չի կարելի դիմակայել։ Իմ անդրանիկ որդիները ներկայացնում են Իմ բնույթի բոլոր կողմերը, ուստի երբ հնչում է սրբազան փողը, դա այն ժամանակն է, երբ սկսում եմ վկայել անդրանիկ որդիների մասին, և այսպիսով, սրբազան փողը, այսինքն՝ Իմ բնույթը, այսուհետ աստիճանաբար կհայտարարվի զանգվածներին։ Այլ կերպ ասած, երբ անդրանիկ որդիները բացահայտվեն, այդ ժամանակ էլ Իմ բնույթը կբացահայտվի։ Ո՞վ կարող է ըմբռնել սա։ Ասում եմ, որ Իմ բացահայտած խորհուրդների մեջ դեռ մնում են այնպիսիք, որոնք մարդիկ չեն կարող բացել։ Ձեզանից ո՞վ է իսկապես փորձել հասկանալ այս խոսքերի ճշմարիտ իմաստը։ Արդյո՞ք Իմ բնույթը անձի անհատականություն է, ինչպես պատկերացրել եք։ Այդպես մտածելը ահռելի սխա՛լ է։ Այսօր, ով տեսնում է Իմ անդրանիկ որդիներին, օրհնության է ենթակա, և նրանք տեսնում են Իմ բնույթը․ սա բացարձակապես ճշմարիտ է։ Իմ անդրանիկ որդիները ներկայացնում են Իմ ամբողջությունը․ նրանք Իմ անձն են՝ առանց որևէ կասկածի։ Ոչ ոք չպետք է որևէ կասկա՛ծ ունենա այս հարցում։ Հնազանդվողներն օրհնվում են շնորհքով, իսկ ապստամբներն անիծվում են։ Սա է այն, ինչ հրամայում եմ, և ոչ մի մարդ չի կարող փոխե՛լ դա։