Գլուխ 14
Այս պահին ժամանակն իսկապես սահմանափակ է։ Սուրբ Հոգին օգտագործում է տարբեր ճանապարհներ՝ մեզ դեպի Աստծու խոսքն առաջնորդելու համար։ Դու պետք է զինված լինես բոլոր ճշմարտություններով, սրբացված լինես, իսկապես մոտ ու հաղորդակից լինես Ինձ, և քեզ այլևս թույլ չի տրվի ընտրել միայն ուզածդ։ Սուրբ Հոգու գործը զուրկ է զգացմունքներից, և նշանակություն չունի, թե դու ինչպիսի մարդ ես։ Քանի դեռ պատրաստակամ ես փնտրելու և հետևելու՝ առանց արդարացումների և առանց քո անձնական շահերի ու կորստի շուրջ վիճելու, փնտրել արդարության հանդեպ քաղցով ու ծարավով, Ես կլուսավորեմ քեզ։ Որքան էլ հիմար ու տգետ լինես, Ես դրանց վրա չեմ կենտրոնանում։ Ես նայում եմ, թե որքան ջանասիրաբար ես աշխատում դրական ուղղությամբ։ Եթե դու դեռ կառչած ես քո «ես»-ի պատկերացմանը և պտտվում ես քո սեփական փոքրիկ աշխարհի շուրջը, ապա կարծում եմ՝ վտանգի մեջ ես… Ի՞նչ է հափշտակությունը։ Ի՞նչ է նշանակում լինել լքված։ Ինչպե՞ս պետք է այսօր ապրես Աստծու առջև։ Ինչպե՞ս պետք է ակտիվորեն համագործակցես Ինձ հետ։ Ազատվի՛ր սեփական պատկերացումներիցդ, քննի՛ր քեզ, հանի՛ր դիմակդ, հստակորեն տե՛ս իրական դեմքդ, զզվա՛նք զգա քո հանդեպ, ունեցի՛ր արդարության քաղցով ու ծարավով փնտրող սիրտ, հավատա՛, որ ինքդ իսկապես ոչինչ ես, պատրա՛ստ եղիր հրաժարվելու ինքդ քեզնից, կարողացի՛ր վերջ դնել քո բոլոր գործելաձևերին, հանդարտվի՛ր Իմ առաջ, ավելի շատ աղոթի՛ր, անկեղծորեն հենվի՛ր Ինձ վրա, նայի՛ր Ինձ և երբեք մի՛ դադարիր Ինձ հետ մտերմանալուց ու հաղորդակցվելուց. հենց այս բաների մեջ է թաքնված բանալին։Մարդիկ հաճախ մնում են իրենք իրենց մեջ և այդ պատճառով Աստծու առջև չեն։
Մարդկանց համար Սուրբ Հոգու ներկա գործն իսկապես դժվար է պատկերացնել, և ամեն ինչ մտնում է իրականություն. այս հարցում անխոհեմությունն իսկապես անթույլատրելի է։ Եթե քո սիրտն ու միտքը ճիշտ տեղում չլինեն, դու առաջ գնալու ոչ մի ճանապարհ չես ունենա։ Սկզբից մինչև վերջ պետք է ամեն պահ արթուն լինես և զգոն մնաս, որպեսզի թույլ չտաս որևէ անփութություն։ Երանի՜ նրանց, ովքեր մշտապես արթուն են ու սպասումի մեջ, և ովքեր հանդարտ են Իմ առջև։ Երանի՜ նրանց, ովքեր իրենց սրտերում միշտ դեպի Ինձ են նայում, ովքեր ջանում են ուշադիր լսել Իմ ձայնը, ուշադրություն են դարձնում Իմ գործողություններին և կիրարկում են Իմ խոսքերը։ Ժամանակն իսկապես այլևս չի հանդուրժում որևէ հապաղում. ամեն տեսակ համաճարակներ կտարածվեն՝ բացելով իրենց դաժան ու արյունարբու երախները, որպեսզի հեղեղի պես կլանեն ձեզ բոլորիդ։ Որդինե՛րս։ Ժամանակն եկել է։ Այլևս տեղ չկա երկար-բարակ մտորելու համար։ Միակ ելքը, որ ձեզ Իմ պաշտպանության տակ կբերի, Իմ առջև վերադառնալն է։ Դուք պետք է արու զավակի բնավորության ուժն ունենաք. մի՛ եղեք թույլ կամ հուսահատ։ Դուք պետք է համաքայլ ընթանաք Ինձ հետ, չմերժեք նոր լույսը, և երբ Ես ձեզ ասում եմ, թե ինչպես ուտեք ու խմեք Իմ խոսքերը, պետք է հնազանդվեք և պատշաճորեն ուտեք ու խմեք դրանք։ Մի՞թե դեռ ժամանակ կա կամայականորեն միմյանց դեմ պայքարելու կամ վիճելու համար։ Կարո՞ղ եք պատերազմել, եթե լիարժեք չեք սնվել և ամբողջությամբ զինված չեք ճշմարտությամբ։ Եթե ցանկանում եք հաղթահարել կրոնը, պետք է լիովին զինված լինեք ճշմարտությամբ։ Ավելի շատ կերե՛ք և խմե՛ք Իմ խոսքերը և խորհե՛ք դրանց շուրջը։ Դուք պետք է ինքնուրույն ուտեք ու խմեք Իմ խոսքերը և սկսեք Աստծուն մոտենալուց։ Թող սա քեզ համար նախազգուշացում լինի։ Դու պե՛տք է ուշադիր լինես։ Ովքեր խելացի են, պետք է շուտափույթ արթնանան։ Հրաժարվի՛ր այն ամենից, ինչից չես կամենում բաժանվել։ Ես կրկին ասում եմ քեզ՝ այդ բաներն իսկապես վնասակար են քո կյանքի համար և ոչ մի օգուտ չունեն։ Հույս ունեմ, որ քո գործողություններում կկարողանաս ապավինել Ինձ, այլապես առաջ տանող միակ ուղին մահվան ուղին է. այդ դեպքում որտե՞ղ պիտի գնաս՝ փնտրելու կյանքի ուղին։ Հեռացրո՛ւ սիրտդ, որ սիրում է զբաղեցնել իրեն արտաքին բաներով։ Հեռացրու՛ սիրտդ, որը չի չհնազանդվում ուրիշ մարդկանց։ Եթե քո կյանքը չի կարող հասունանալ, և եթե լքված ես, մի՞թե դու չես լինի այն մեկը, որ ստիպել է քեզ սխալվել։ Սուրբ Հոգու ներկայիս գործն այն չէ, ինչ պատկերացնում ես։ Եթե չկարողանաս հրաժարվել քո պատկերացումներից, ապա մեծ կորուստ կկրես։ Եթե այս գործը համապատասխաներ մարդկային պատկերացումներին, մի՞թե քո հին բնույթն ու պատկերացումները ջրի երես դուրս կգային։ Մի՞թե դու կկարողանայիր ճանաչել ինքդ քեզ։ Թերևս դու դեռ կարծում ես, թե զերծ ես պատկերացումներից, սակայն այս անգամ քո բոլոր տգեղ կողմերն ի հայտ կգան։ Ուշադիր հարցրո՛ւ ինքդ քեզ.
Դու մե՞կն ես, ով հնազանդվում է Ինձ։
Պատրաստակամ և հոժա՞ր ես հրաժարվելու քո «ես»-ից և հետևելու Ինձ։
Արդյո՞ք դու մեկն ես, ով մաքուր սրտով փնտրում է Իմ դեմքը։
Գիտե՞ս արդյոք, թե ինչպես մոտենալ Ինձ և հաղորդակցվել Ինձ հետ։
Կարո՞ղ ես լռել Իմ առջև և փնտրել Իմ մտադրությունները։
Դու կիրարկո՞ւմ ես այն խոսքերը, որ Ես հայտնում եմ քեզ։
Կարո՞ղ ես պահպանել բնականոն վիճակ Իմ առաջ։
Ի վիճակի՞ ես տեսնելու Սատանայի նենգ դավերը։ Համարձակվո՞ւմ ես բացահայտել դրանք։
Ինչպե՞ս ես հաշվի առնում Աստծու հոգսը։
Արդյո՞ք դու մեկն ես, ով հաշվի է առնում Աստծու հոգսը։
Ինչպե՞ս ես ընկալում Սուրբ Հոգու գործը։
Ինչպե՞ս ես ներդաշնակորեն ծառայում Աստծու ընտանիքում։
Ինչպե՞ս ես հզոր վկայություն բերում Իմ մասին։
Ինչպե՞ս ես մղում բարի մարտը ճշմարտության համար։
Դուք պետք է ժամանակ տրամադրեք այս ճշմարտությունների մասին հիմնավորապես խորհելու համար։ Փաստերը բավարար են ապացուցելու, որ այդ օրը չափազանց մոտ է։ Դուք պետք է ավարտուն դառնաք նախքան աղետների գալը. սա կարևոր խնդիր է, մեծ հրատապություն ունեցող հարց, որը պետք է լուծվի։ Ես փափագում եմ ձեզ ավարտուն դարձնել, բայց տեսնում եմ, որ դուք իսկապես որոշ չափով անվերահսկելի եք։ Դուք արիություն ունեք, սակայն այն լավագույնս չեք օգտագործում և չեք ըմբռնել ամենակարևոր բաները. փոխարենը՝ այն ամենը, ինչ դուք ըմբռնում եք, աննշան հարցեր են։ Ի՞նչ օգուտ կա այս բաների շուրջը խորհելուց։ Արդյո՞ք սա ժամանակի կորուստ չէ։ Ես այս կերպ բարություն եմ ցուցաբերում ձեր հանդեպ, բայց դուք չեք արժևորում դա. պարզապես կռվում եք միմյանց դեմ. այսպիսով, մի՞թե Իմ բոլոր մանրակրկիտ ջանքերն իզուր են անցել։ Եթե շարունակեք այս կերպ, Ես այլևս ժամանակ չեմ ծախսի մեղմ հորդորներով ձեզ առաջ տանելու համար։ Ասում եմ ձեզ՝ եթե չզարթնեք և չընդունեք ճշմարտությունը, Սուրբ Հոգու գործը կհեռացվի ձեզնից։ Այլևս սնունդ չեք ստանա և կհավատաք այնպես, ինչպես ինքներդ եք հարմար կարծում։ Ես սպառիչ կերպով ասել եմ Իմ խոսքերը. ձեզնից է կախված՝ կանսա՞ք դրանց, թե՞ ոչ։ Երբ գա ժամանակը, որ շփոթված լինեք, առաջ գնալու ճանապարհ չունենաք և չկարողանաք տեսնել ճշմարիտ լույսը, մի՞թե Ինձ եք մեղադրելու։ Ինչպիսի՜ տգիտություն։ Ի՞նչ հետևանք կլինի, եթե այդքան ամուր կառչած մնաք ձեր «ես»-ին և հրաժարվեք այն բաց թողնելուց ։Մի՞թե ձեր աշխատանքը պարզապես զուր ջանք չի լինի։ Որքա՜ն ողորմելի է մերժված լինելը, երբ աղետները վրա հասնեն։
Այժմ եկեղեցու շինարարության վճռորոշ փուլն է։ Եթե դուք չկարողանաք նախաձեռնողաբար համագործակցել Ինձ հետ և ամբողջ սրտով նվիրվել Ինձ, և եթե չկարողանաք թողնել ամեն ինչ, ապա դուք կորուստներ կկրեք։ Մի՞թե դեռ կարող եք այլ մտադրություններ փայփայել։ Ես այս կերպ ներողամտություն ցուցաբերեցի ձեր հանդեպ՝ սպասելով, որ դուք ապաշխարեք և նորից սկսեք։Սակայն ժամանակն իրապես այլևս թույլ չի տալիս սա, և Ես պետք է հաշվի առնեմ ընդհանուր պատկերը։ Հանուն Աստծու կառավարման ծրագրի նպատակի ամեն ինչ առաջ է շարժվում, և Իմ քայլերն ընթանում են առաջ օրեցօր, ժամ առ ժամ և վայրկյան առ վայրկյան. նրանք, ովքեր չեն կարողանա համընթաց շարժվել, կլքվեն։ Ամեն օր նոր լույս կա, ամեն օր նոր գործեր են արվում։ Ամեն օր նորանոր բաներ են ի հայտ գալիս, և նրանք, ովքեր չեն տեսնում լույսը, կույր են։ Նրանք, ովքեր չեն հետևում, կվերացվեն․․․