Գլուխ 20

Սուրբ Հոգու գործը սրընթաց առաջ է շարժվում՝ ձեզ տանելով միանգամայն նոր ոլորտ, ինչը նշանակում է, որ արքայության կյանքի իրականությունը հայտնվել է ձեր առաջ։ Սուրբ Հոգու կողմից ասված խոսքերն ուղղակիորեն բացահայտել են քո սրտի խորքերը, և մեկը մյուսի հետևից պատկերներ են հայտնվում ձեր առաջ։ Բոլոր նրանք, ովքեր արդարության քաղց ու ծարավ ունեն և ովքեր հնազանդվելու մտադրություն ունեն, անշուշտ կմնան Սիոնում և կբնակվեն Նոր Երուսաղեմում. նրանք, հիրավի, փառք ու պատիվ ձեռք կբերեն և կբաժնեկցեն գեղեցիկ օրհնություններ՝ Ինձ հետ լինելով։ Ներկայումս հոգևոր ոլորտի որոշ խորհուրդներ կան, որոնք դեռ չեք տեսել, քանզի ձեր հոգևոր աչքերը բաց չեն։ Ամեն բան բացարձակապես հրաշալի է. նշաններ ու հրաշքներ և բաներ, որոնց մասին մարդիկ երբեք չեն էլ մտածել, աստիճանաբար ի հայտ կգան։ Ամենակարող Աստված ցույց կտա Իր մեծագույն հրաշքները, որպեսզի տիեզերքը և երկրի ծայրերը, բոլոր ազգերն ու բոլոր ժողովուրդները տեսնեն դրանք իրենց իսկ աչքերով, ինչպես նաև տեսնեն, թե որն է Իմ մեծափառությունը, արդարությունը և ամենակարողությունը։ Օրը մոտենում է։ Սա չափազանց վճռորոշ պահ է. արդյոք կնահանջեք, թե՞ կհամառեք մինչև վերջ՝ երբեք ետ չդառնալով։ Մի՛ նայեք որևէ մարդու, իրադարձության կամ բանի. մի՛ նայեք աշխարհին, ձեր ամուսիններին, ձեր երեխաներին կամ կյանքի վերաբերյալ ձեր կասկածներին։ Պարզապես նայեք Իմ սիրուն ու ողորմությանը և տեսեք, թե ինչ գին եմ վճարել՝ ձեզ ձեռք բերելու համար, ինչպես նաև այն, ինչ որ Ես եմ։ Այս բաները բավարար կլինեն ձեզ քաջալերելու համար։

Ժամանակն այնքան մոտ է, և Իմ կամքը պետք է շտապ կատարվի։ Ես չեմ լքի նրանց, ովքեր Իմ անվան մեջ են. Ես ձեզ բոլորիդ կբերեմ փառքի մեջ։ Սակայն հիմա անդրադառնալով դրան՝ դա վճռորոշ պահ է. բոլոր նրանք, ովքեր ի վիճակի չեն անելու այդ հաջորդ քայլը, կողբան իրենց կյանքի մնացած մասը և զղջում կզգան, թեև նման զգացմունքի համար արդեն չափազանց ուշ կլինի։ Հենց հիմա ձեր հասակները գործնական փորձության են ենթարկվում՝ տեսնելու, թե արդյոք եկեղեցին կարո՞ղ է կառուցվել, և արդյոք կարո՞ղ եք հնազանդվել միմյանց, թե ոչ։ Այս տեսանկյունից դիտարկելիս՝ քո հնազանդությունն իսկապես այնպիսին է, երբ դու ընտրություն ես կատարում. թեև գուցե կարողանում ես հնազանդվել մեկին, բայց դեռ դժվարանում ես հնազանդվել մեկ ուրիշին։ Իսկապես անհնար է, որ հնազանդ լինես, երբ ապավինում ես մարդկային պատկերացումներին։ Սակայն, Աստծու մտքերը միշտ գերազանցում են մարդու մտքերը։ Քրիստոսը հնազանդվեց մինչև մահ և մեռավ խաչի վրա։ Նա ոչինչ չասաց որևէ պայմանի կամ պատճառի մասին. քանի դեռ դա Իր Հոր կամքն էր, Նա հոժարակամ հնազանդվեց։ Քո հնազանդության ներկայիս մակարդակը չափազանց սահմանափակ է։ սում եմ ձեզ բոլորիդ. հնազանդությունը մարդկանց հնազանդվելը չէ, այլ`Սուրբ Հոգու գործին և Ինքնին Աստծուն։ Իմ խոսքերը նորոգում և փոխում են ձեզ ներսից. եթե այդպես չլիներ, ապա ո՞վ ում կհնազանդվեր։ Դուք բոլորդ հնազանդ չեք այլ մարդկանց։ Պետք է ժամանակ տրամադրեք սա հասկանալու համար. ինչ է հնազանդությունը, և ինչպես կարող եք ապրել հնազանդության կյանք։ Պետք է ավելի շատ գաք Իմ առաջ և հաղորդակցվեք այս հարցի շուրջ և աստիճանաբար կհասկանաք այն՝ դրանով իսկ հրաժարվելով այն պատկերացումներից և ընտրություններից, որոնք ձեր ներսում են։ Այնպես, ինչպես Ես անում եմ բաները, մարդկանց համար դժվար է հիմնովին հասկանալ։ Խոսքն այն մասին չէ, թե ինչ առումներով են մարդիկ լավը կամ ընդունակ. Ես օգտագործում եմ նույնիսկ ամենատգետներին և ամենաաննշաններին՝ բացահայտելու Աստծու ամենակարողությունը՝ միաժամանակ ետ շրջելով մարդկանց որոշ պատկերացումներ, կարծիքներ և ընտրություններ։ Աստծու գործերն այնքա՜ն հրաշալի են. դրանք վեր են մարդկային մտքի ըմբռնման կարողությունից։

Եթե իսկապես ուզում ես դառնալ մեկը, ով վկայում է Ինձ,, ապա պետք է մաքուր կերպով ընկալես ճշմարտությունը և ոչ թե աղավաղված ապա պետք է ճշմարտությունն ընկալես անաղարտ, ոչ թե աղավաղված կերպով։ Պետք է ավելի շատ կենտրոնանաս Իմ խոսքերը կիրարկելու վրա և ձգտես, որ կյանքդ արագ հասունանա։ Մի՛ փնտրեք բաներ, որոնք արժեք չունեն. դրանք ոչ մի օգուտ չեն տալիս ձեր կյանքի առաջընթացին։ Կարող եք կառուցվել միայն այն ժամանակ, երբ ձեր կյանքը հասունանա. միայն այդ ժամանակ կարող եք բերվել թագավորության մեջ. սա անվիճելի է։ Ես դեռ ցանկանում եմ մի փոքր ավելի շատ խոսել քեզ հետ. Ես քեզ շատ բան եմ տվել, բայց իրականում որքա՞ն ես հասկանում։ Իմ ասածի ո՞ր է դարձել քո կյանքի իրականությունը։ Իմ ասածի ո՞ր մասն ես կյանքովդ արտահայտում։ Մի՛ փորձիր. Մաղով ջուր կրել, ի վերջո ոչնչի չես հասնի, լոկդատարկության։ Ուրիշները շատ հեշտությամբ իրական օգուտներ են ստացել. Դե իսկ դո՞ւ։ Կարո՞ղ ես հաղթել Սատանային, եթե անզեն ես։ Քո կյանքում դու պետք է ավելի շատ ապավինես Իմ խոսքերին, քանզի դրանք ինքնապաշտպանության լավագույն զենքերն են։ Դու պետք է նկատի ունենաս. Իմ խոսքերը որպես քո ունեցվածք մի՛ ընդունիր. եթե չես հասկանում դրանք, եթե չես փնտրում դրանք և, եթե չես փորձում պարզել դրանք կամ հաղորդակցվել Ինձ հետ դրանց մասին, այլ` փոխարենը ինքնագոհ և ինքնաբավ ես, ապա կորուստ կկրես։ Հենց հիմա պետք է սովորես այս դասից, և պետք է մի կողմ դնես ինքդ քեզ և քաղես ուրիշների ուժեղ կողմերից՝ քո սեփական թերությունները լրացնելու համար. պարզապես մի՛ արա այն, ինչ ուզում ես։ Ժամանակը ոչ մեկին չի սպասում։ Քո եղբայրների և քույրերի կյանքն օրեցօր աճում է. նրանք բոլորն ամեն օր փոփոխություն են փորձառում և նորոգվում են։ Քո եղբայրների ու քույրերի ուժը մեծանում է, և սա հրաշալի բան է։ Սլացի՛ր դեպի վերջնագիծ. ոչ ոք ի վիճակի չի լինի հոգ տանել մեկ ուրիշի մասին։ Պարզապես քո սեփական սուբյեկտիվ ջանքերը գործադրիր՝ Ինձ հետ համագործակցելու համար։ Նրանք, ովքեր ունեն տեսիլքներ, ովքեր ունեն առաջընթացի ճանապարհ, ովքեր չեն հուսահատվում և ովքեր միշտ առաջ են նայում, անկասկած երաշխավորված են լինելու հաղթողներ։ Սա վճռորոշ պահ է։ Վստահ եղիր, որ չես հուսահատվի կամ վհատվի. պետք է ամեն ինչում առաջ նայես և ետ չդառնաս։ Դու պետք է զոհաբերես ամեն ինչ, թողնես բոլոր խոչընդոտները և ձգտես քո ողջ ուժով։ Քանի դեռ քո մեջ մի շունչ է մնացել, դու պետք է համառես մինչև վերջ. սա միակ ճանապարհն է, որով դու կդառնաս գովեստի արժանի։

Նախորդը.  Գլուխ 19

Հաջորդը.  Գլուխ 21

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger