Գլուխ 55

Այսպես կոչված բնականոն մարդկայնությունն այնքան գերբնական չէ, որքան մարդիկ պատկերացնում են։ Ավելի ճիշտ՝ դա նշանակում է կարողանալ վեր կանգնել բոլոր մարդկանց, իրադարձությունների և բաների սահմանափակումներից, ինչպես նաև միջավայրից բխող հալածանքներից, և կարողանալ մոտենալ Ինձ ու հաղորդակցվել Ինձ հետ ցանկացած վայրում կամ հանգամանքում։ Դուք՝ մարդիկդ, հաճախ սխալ եք մեկնաբանում Իմ մտադրությունները։ Երբ Ես ասում եմ, որ պետք է կյանքով արտահայտեք բնականոն մարդկայնություն, ինքնազսպում եք դրսևորում և սանձում ձեր մսեղին, բայց բնավ ուշադրություն չեք դարձնում ձեր հոգու ներսում ուշադիր զգալուն։ Կենտրոնանում ես միայն քո արտաքին հագուկապի վրա՝ անտեսելով այն մերկացումներն ու հուզումները, որոնք Ես առաջացնում եմ քո ներսում։ Որքա՛ն անփույթ ես։ Չափազա՛նց անփույթ։ Մի՞թե Իմ հանձնարարածը, կատարելն ինքնին լիակատար հաջողություն է։ Ինչպիսի՛ հիմարություն։ Դու ուշադրություն չես դարձնում խոր արմատներ գցելուն։ Մի՛ եղիր ծառի տերև, այլ եղի՛ր ծառի արմատը։ Մի՞թե սա իսկապես քո նշանաբանն է։ Մակերեսայի՛ն և անփո՛ւյթ։ Կոպի՛տ և անուշադի՛ր։ Բավարարվում ես, հենց որ կարծում ես, թե փոքր ձեռքբերումներ ես ունեցել։ Որքա՛ն քիչ ես հաշվի առնում Իմ մտադրությունները։ Այսուհետ եղի՛ր շրջահայաց, մի՛ եղիր պասիվ և մի՛ եղիր բացասական։ Ծառայելիս ավելի հաճախ մոտեցի՛ր Ինձ և ավելի շատ հաղորդակցվի՛ր Ինձ հետ․ սա է քո միակ ելքը։ Գիտեմ, որ արդեն ուրացել ես ինքդ քեզ, գիտես քո իսկ պակասությունների մասին և գիտակցում ես քո իսկ թուլությունները։ Սակայն պարզապես իմանալը բավական չէ։ Պետք է համագործակցես Ինձ հետ և հենց որ հասկանաս Իմ մտադրությունները, անմիջապես կիրառի՛ր դրանք։ Սա Իմ հոգսը հաշվի առնելու լավագույն ձևն է, ինչպես նաև հնազանդվելու լավագույն ձևը։

Անկախ նրանից, թե ինչպես ես վերաբերվում Ինձ, կիրագործեմ Իմ կամքը քո և բոլոր սրբերի մեջ, և ուզում եմ, որ այն անարգել իրագործվի ողջ երկրով մեկ։ Լիովի՛ն գիտակցիր սա։ Սա վերաբերում է Իմ կառավարչական հրամանագրերին։ Մի՞թե բնավ չես վախենում։ Մի՞թե չես դողում վախից քո իսկ արարքների և վարքի պատճառով։ Բոլոր սրբերի մեջ գրեթե չկան այնպիսիք, ովքեր կարող են ընկալել Իմ մտադրությունները։ Մի՞թե չես ցանկանում բացառություն լինել՝ դառնալով մեկը, ով լիովին հաշվի է առնում Իմ մտադրությունները։ Արդյոք գիտակցու՞մ ես։ Ներկայումս Իմ հրատապ մտադրությունն է փնտրել մարդկանց մի խումբ, որն ունակ է բացարձակապես հաշվի առնել Իմ մտադրությունները։ Մի՞թե չես ուզում լինել նրանցից մեկը։ Մի՞թե չես ուզում ծախսվել Ինձ համար և ընծայել քեզ Ինձ։ Դու չես ցանկանում վճարել նույնիսկ ամենափոքր գինը կամ մատուցել քո սրտի արյան նույնիսկ մեկ կաթիլը։ Եթե դա շարունակվի, Իմ սրտի արյունը կվատնվի ձեզ վրա։ Հիմա, երբ սա մատնանշեցի քեզ, մի՞թե դեռ չես հասկանում այս հարցի լրջությունը։

«Ես անշուշտ մեծապես կօրհնեմ ձեզնից նրանց, ովքեր անկեղծորեն ծախսվում են Ինձ համար»։ Ասա՛ Ինձ։ Քանի՞ անգամ եմ ասել քեզ սա։ Սակայն դեռ այնքան շատ մտավախություններ ունես՝ վախենալով քո ընտանեկան հանգամանքներից և արտաքին միջավայրից։ Իսկապես չգիտես, թե ինչն է լավ քեզ համար։ Ես օգտագործում եմ միայն ազնիվ, պարզամիտ և բաց մարդկանց։ Դու ուրախ և հոժար ես եղել, որ օգտագործեմ քեզ, բայց ինչո՞ւ ես դեռ այդքան անհանգստացած։ Մի՞թե Իմ խոսքերը բնավ չեն ազդել քեզ վրա։ Ես ասել եմ, որ օգտագործում եմ քեզ, սակայն ի վիճակի չես հաստատակամորեն վստահ լինել դրանում։ Միշտ կասկածում ես՝ վախենալով, որ դեն կնետեմ քեզ։ Քո պատկերացումներն այնքան արմատացած են։ Երբ ասում եմ, որ օգտագործում եմ քեզ, դա նշանակում է, որ օգտագործում եմ քեզ։ Ինչո՞ւ ես միշտ այդքան կասկածամիտ։ Մի՞թե բավականաչափ հստակ չեմ խոսել։ Յուրաքանչյուր խոսք, որ Ես ասել եմ, ճշմարիտ է՝ ոչ մի արտահայտում կեղծ չէ։ Որդի՛ս, վստահի՛ր Ինձ։ Եթե դու անկեղծ ես Իմ հանդեպ, անշուշտ Ես անկեղծ կլինեմ քո հանդեպ։

Նախորդը.  Գլուխ 54

Հաջորդը.  Գլուխ 56

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger