Գլուխ 56
Ես սկսել եմ գործել՝ պատժելու նրանց, ովքեր չարիք են գործում, և նրանց, ովքեր իշխանություն են բանեցնում ու հալածում են Աստծու որդիներին։ Այսուհետ Իմ կառավարչական հրամանագրերի ձեռքը միշտ կլինի նրանց վրա, ովքեր իրենց սրտերում դիմակայում են Ինձ։ Իմացե՛ք սա։ Սա Իմ դատաստանի սկիզբն է, և ոչ մեկին ողորմություն չի ցուցաբերվի, ոչ էլ որևէ մեկը կխնայվի, քանզի Ես այն Աստվածն եմ, որ չունի մսեղավոր զգացմունքներ և արդարություն է գործադրում, և լավ կլինի, որ դուք բոլորդ ճանաչեք սա։
Այնպես չէ, որ ցանկանում եմ պատժել չարիք գործողներին. ավելի շուտ սա այն հատուցումն է, որ նրանք են բերել իրենց վրա՝ իրենց իսկ չար գործերով։ Ես հեշտությամբ չեմ պատժում որևէ մեկին, ոչ էլ որևէ մեկի հետ անարդարացի եմ վարվում. Ես արդարություն եմ գործադրում բոլորի հանդեպ։ Ես, անշուշտ, սիրում եմ Իմ որդիներին և, անշուշտ, ատում եմ այն չարերին, որոնք դիմակայում են Ինձ. սա է Իմ գործողությունների հիմքում ընկած սկզբունքը։ Ձեզանից յուրաքանչյուրը պետք է որոշակի ներըմբռնում ունենա Իմ կառավարչական հրամանագրերի մասին. եթե չունենաք, ապա երկյուղի նշույլ իսկ չեք ունենա և անզգուշորեն կվարվեք Իմ առաջ։ Նաև չեք իմանա, թե Ես ինչ եմ ուզում իրագործել, ինչի եմ ուզում հասնել, ինչ եմ ուզում ձեռք բերել, կամ թե ինչպիսի մարդ է պետք Իմ թագավորությանը։
Իմ կառավարչական հրամանագրերն են.
1. Ով էլ որ լինես, եթե քո սրտում դիմակայես Ինձ, կդատվես։
2. Նրանք, ում Ես ընտրել եմ, անմիջապես կկարգավարժվեն ցանկացած սխալ մտածելակերպի համար։
3. Ես մի կողմ կդնեմ նրանց, ովքեր չեն հավատում Ինձ, և կթողնեմ, որ անզգուշորեն խոսեն ու գործեն. ի վերջո, հիմնովին կպատժեմ նրանց և գործ կունենամ նրանց հետ։
4. Ես միշտ կհոգամ և կպաշտպանեմ նրանց, ովքեր հավատում են Ինձ։ Ես միշտ կապահովեմ նրանց կյանքով՝ փրկության միջոցով։ Այս մարդիկ կունենան Իմ սերը, և նրանք վստահորեն չեն ընկնի կամ մոլորվի։ Նրանց ունեցած ցանկացած թուլություն միայն ժամանակավոր կլինի, և Ես, անշուշտ, չեմ հիշի նրանց թուլությունները։
5. Նրանք, ովքեր թվում է, թե հավատում են, բայց իրականում չեն հավատում, ովքեր հավատում են, որ Աստված կա, բայց չեն ձգտում Քրիստոսին, սակայն նաև չեն դիմակայում, ամենաողորմելի տեսակի մարդիկ են, և Իմ գործերի միջոցով Ես այնպես կանեմ, որ նրանք հստակորեն տեսնեն։ Իմ գործողությունների միջոցով Ես կփրկեմ այդպիսի մարդկանց և հետ կբերեմ նրանց։
6. Անդրանիկ որդիները, որոնք առաջինն են ընդունել Իմ անունը, օրհնյալ կլինեն։ Ես վստահորեն լավագույն օրհնությունները կշնորհեմ ձեզ՝ թույլ տալով ձեզ սրտի ուզածի չափ վայելել դրանք. ոչ ոք չի համարձակվի խոչընդոտել սա։ Ամեն ինչ լիովին պատրաստվել է ձեզ համար, քանզի սա Իմ կառավարչական հրամանագիրն է։
Դուք պետք է կարողանաք ամեն առումով տեսնել Իմ ձեռքի բոլոր գործողությունները և Իմ սրտի բոլոր մտքերը։ Մի՞թե այս ամենը ձեզ համար չէ։ Ձեր մեջ ո՞վ է Ինձ համար։ Քննե՞լ եք արդյոք ձեր սրտերի մտքերը կամ ձեր շուրթերի խոսքերը։ Այս բաներին բարեխղճորե՞ն եք մոտեցել։ Բթամիտնե՛ր։ Զեխե՛ր։ Դուք չեք ընդունում Սուրբ Հոգու զսպումները։ Ես նորից ու նորից արձակել եմ Իմ ձայնը քո ներսում, սակայն այն բոլորովին ոչ մի արձագանք չի առաջացրել։ Այլևս անհասկացող մի՛ եղիր։ Իմ մտադրություններն ընկալելը քո պարտավորությունն է. ավելին, դա այն ուղին է, ուր պետք է մտնես։ Բթամիտ ես, խորաթափանցություն չունես և պարզորեն չես տեսնում, թե ինչ եմ ցանկանում իրագործել քո մեջ կամ ձեռք բերել քեզանից։ Իմ մտադրություններն ընկալելու համար պետք է սկսես Ինձ մոտենալուց և Ինձ հետ ավելի շատ հաղորդակցվելուց։ Միշտ ասում ես, որ ի վիճակի չես ընկալելու Իմ մտադրությունները։ Արդեն լցված ես քո սեփական բաներով, ուստի ինչպե՞ս կարող եմ աշխատել քեզ վրա։ Նախաձեռնություն չես ցուցաբերում և չես գալիս Իմ առաջ, այլ պարզապես պասսիվորեն սպասում ես։ Ես ասում եմ, որ որդի պես ես, սակայն զգում ես, որ քեզ հետ անարդար են վարվել, և հրաժարվում ես ընդունել սա։ Այս անգամ պետք է վեր ելնես և համագործակցես Ինձ հետ։ Պասսիվ մի՛ եղիր։ Դա կարգելակի քո կյանքը։ Նախաձեռնող լինելն օգուտներ է բերում քեզ, ոչ թե ուրիշներին։ Մի՞թե դեռ չես ճանաչել և հիմնովին հասկացել սա։ Իմ մտադրությունները մշտապես բացահայտվում են քո մեջ։ Մի՞թե չես գիտակցել դրանք։ Ինչո՞ւ երբեք ուշադրություն չես դարձրել դրանց։ Ինչո՞ւ երբեք չես կարողացել ընկալել Իմ մտադրությունները։ Մի՞թե Իմ մտադրություններն ընկալելն իսկապես ոչ մի օգուտ չէր բերի քեզ։
Ես ցանկանում եմ, որ բոլոր առումներով հաշվի առնես Իմ մտադրությունները, որպեսզի քո մեջ ունենամ առաջընթացի ճանապարհ և հանգստի օթևան։ Այլևս մի՛ խոչընդոտիր Ինձ. դա չափազանց անսիրտ է։ Դու Իմ խոսքերի հասկացողություն չունես և դրանց չես արձագանքում։ Նայի՛ր, թե հիմա ինչ ժամանակ է. այլևս սպասել չի կարելի։ Եթե ուշիուշով չհետևես Իմ հետքերին, ապա չափազանց ուշ կլինի, ոչ էլ առավել ևս կկարողանաս որևէ կերպ փրկագնել դա։