Գլուխ 57

Քննե՞լ ես արդյոք քո յուրաքանչյուր միտքն ու գաղափարը և քո ամեն մի արարքը։ Հստա՞կ գիտես, թե դրանցից որոնք են համապատասխանում Իմ մտադրություններին, իսկ որոնք՝ ոչ։ Դու բացարձակապես զանազանելու կարողություն չունե՛ս։ Ինչո՞ւ չես եկել Իմ առաջ։ Մի՞թե որովհետև Ես չեմ ասում քեզ, թե՞ այլ պատճառ կա։ Պետք է իմանա՛ս։ Նրանք, ովքեր անուշադիր են, բացարձակապես չեն կարող ընկալել Իմ մտադրությունները կամ ստանալ որևէ մեծ լուսավորում կամ հայտնություն։

Արդյո՞ք գտել ես պատճառները, թե ինչու եկեղեցին ի վիճակի չէ սնուցում ստանալ և զուրկ է իսկական հաղորդակցությունից։ Տեղյա՞կ ես, թե սրան հանգեցրած գործոններից քանիսն են կապված քեզ հետ։ Ես հրահանգեցի քեզ կյանքով ապահովել և արձակել Իմ ձայնը։ Դու արե՞լ ես այս բաները։ Կարո՞ղ ես պատասխանատվություն կրել քո եղբայրների և քույրերի՝ կյանքում ունեցած առաջընթացը հապաղեցնելու համար։ Երբ խնդիրների ես բախվում, հանգիստ և ինքնատիրապետված լինելու փոխարեն՝ շփոթված ես լինում։ Իսկապես չունե՛ս խորաթափանցություն։ Իմ ձայնը պետք է արձակվի սրբերին։ Մի՛ ճնշիր Սուրբ Հոգու գործը և մի՛ հապաղեցրու Ինձ՝ դրանցից և ոչ մեկը ոչ ոքի օգուտ չի տալիս։ Ես ուզում եմ, որ ամբողջությամբ նվիրվես Ինձ՝ մարմնով և մտքով, որպեսզի քո յուրաքանչյուր միտքն ու գաղափարը լինի Ինձ համար, որպեսզի կիսես Իմ մտքերն ու մտահոգությունները, և որպեսզի այն ամենը, ինչ անում ես, հանուն այսօրվա թագավորության և Իմ կառավարման լինի, այլ ոչ թե քեզ համար։ Միայն դա կգոհացնի Իմ սիրտը։

Իմ արածներից և ոչ մի բան առանց հաստատման չէ։ Ինչո՞ւ չես ընդօրինակել Ինձ։ Ինչո՞ւ հաստատում չես փնտրել այն ամենի համար, ինչ անում ես։ Էլ ի՞նչ ես ուզում, որ Ես ասեմ։ Ես բռնեցի քո ձեռքից՝ քեզ սովորեցնելու համար, սակայն չկարողացար սովորել։ Դու այնքա՛ն հիմար ես։ Ցանկանո՞ւմ ես ամեն ինչ նորից սկսել։ Մի՛ վհատվիր։ Պետք է կրկին հավաքես ինքդ քեզ և ամբողջությամբ նվիրվես՝ հանուն սրբերի ընդհանուր հույսերի և ցանկությունների։ Հիշի՛ր այս խոսքերը՝ «Ես անկասկած մեծապես կօրհնեմ ձեզանից նրանց, ովքեր անկեղծորեն ծախսվում են Ինձ համար»։

Այն ամենը, ինչ անում ես, պիտի արվի կանոնավոր կերպով, այլ ոչ թե պատահականորեն։ Իսկապե՞ս համարձակվում ես պնդել, թե սրբերի իրադրությունը գիտես քո հինգ մատի պես։ Դա ցույց է տալիս, որ դու իմաստություն չունես, որ բնավ լրջորեն չես վերաբերվել այս հարցին և որևէ ժամանակ չես տրամադրել դրան։ Եթե իսկապես կարողանայիր ողջ ժամանակդ տրամադրել սրան, ապա կտեսնեիր, թե հատկապես ինչպիսին կլիներ քո ներքին իրադրությունը։ Չես ձգտում սուբյեկտիվ ջանքեր գործադրել, պարզապես օբյեկտիվ պատճառներ ես փնտրում՝ առանց նշույլ անգամ հաշվի առնելու Իմ մտադրությունները։ Դա խորապես ցավեցրել է Ինձ։ Մի՛ շարունակիր այսպես։ Մի՞թե չես ընդունում այն օրհնությունները, որոնք Ես տվել եմ քեզ։

Աստվա՛ծ։ Քո զավակը պարտական է Քեզ։ Լրջորեն չեմ վերաբերվել Քո գործին և հաշվի չեմ առել Քո մտադրությունները, ոչ էլ հավատարիմ եմ եղել Քո հանձնարարություններին։ Քո զավակը ցանկանում է շտկել այս ամենը։ Թող որ Դու չլքես ինձ և շարունակես իմ մեջ իրականացնել Քո գործը։ Աստվա՛ծ։ Մի՛ թող Քո զավակին միայնակ։ Փոխարենը՝ խնդրում եմ, ուղեկցի՛ր ինձ ամեն ակնթարթ։ Աստվա՛ծ։ Քո զավակը գիտի, որ սիրում ես ինձ, սակայն ես չգիտեմ՝ ինչպես ընկալել Քո մտադրությունները, հաշվի առնել Քո հոգսը կամ կատարել այն, ինչ հանձնարարել ես ինձ։ Էլ ավելի քիչ գիտեմ, թե ինչպես հովվել եկեղեցին։ Դու գիտես, որ թախիծ ու վիշտ եմ զգում սրա համար։ Աստվա՛ծ։ Խնդրում եմ, առաջնորդի՛ր ինձ ամեն ժամ։ Միայն հիմա եմ զգում, թե որքան բան է ինձ պակասում․ ինձ չափազանց շատ բան է պակասում։ Պարզապես չեմ կարող նկարագրել, թե որքան շատ։ Թող Քո ամենակարող ձեռքը շնորհ ցուցաբերի Քո զավակին, աջակցի ինձ ամեն ժամ և թույլ տա ինձ ամբողջությամբ խոնարհվել Քո առաջ՝ այլևս չկատարելով իմ սեփական ընտրությունները և չունենալով իմ սեփական մտքերն ու գաղափարները։ Աստվա՛ծ։ Դու գիտես, որ Քո զավակը ցանկանում է անել ամենն ամբողջությամբ հանուն Քեզ և հանուն այսօրվա թագավորության։ Դու գիտես, թե ինչ եմ մտածում և ինչ եմ անում ես այս պահին։ Աստվա՛ծ։ Ինքդ զննի՛ր ինձ։ Միայն խնդրում եմ, որ քայլես ինձ հետ և մնաս ինձ հետ կյանքում ամեն ժամ, որպեսզի Քո զորությունն ուղեկցի այն ամենին, ինչ անում եմ։

Նախորդը.  Գլուխ 56

Հաջորդը.  Գլուխ 58

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger