Գլուխ 7
Մեր շրջակա միջավայրի զարգացումն արագացնում է մեր նահանջը դեպի հոգին: Մի՛ գործիր կարծրացած սրտով`անտեսելով, թե արդյոք Սուրբ Հոգին անհանգիստ է, և մի՛ փորձիր քեզ խելացի ցույց տալ: Մի՛ եղիր ինքնագոհ ու ինքնաբավ կամ չափազանց մի՛ կարևորիր քո սեփական դժվարությունները: Միակ անելիքն Աստծուն սրտով և ազնվությամբ պաշտելն է: Չես կարող Աստծու խոսքերն անտեսել կամ ականջալուր չլինել դրանց. պետք է խորությամբ ըմբռնես դրանք, կրկնես քո աղոթք-ընթերցումները և ընկալես խոսքերի մեջ եղած կյանքը: Մի՛ զբաղվիր դատարկ բաներով՝ դրանք կլանելով, առանց ժամանակ տալու ինքդ քեզ դրանք մարսելու համար: Արդյոք ապավինու՞մ ես Աստծու խոսքին քո բոլոր արածներում: Մի՛ պարծեցիր երեխայի պես, իսկ հետո մի՛ խճճվիր, հենց խնդիր ծագի: Դու պետք է մարզես հոգիդ օրվա ամեն ժամին. մի ակնթարթ անգամ մի՛ թուլացիր: Պետք է ունենաս զգոն հոգի: Անկախ նրանից, թե ինչ մարդու, իրադարձության կամ երևույթի հանդիպես, եթե գաս Աստծու առաջ, կունենաս հետևելու ուղի: Պետք է ամեն օր ուտես և խմես Աստծու խոսքերը, հասկանաս դրանց իմաստը` չլինելով անփույթ, առավել շատ ջանք գործադրես, ամեն ինչ ճիշտ անես`ամենայն մանրամասնությամբ, և զինվես բացարձակ ճշմարտությամբ, որպեսզի խուսափես Աստծու մտադրությունները թյուրըմբռնելուց: Պետք է ընդլայնես քո փորձառությունների շրջանակը և կենտրոնանաս Աստծու խոսքերը փորձառաբար ապրելու վրա: Փորձառության շնորհիվ կկարողանաս ավելի վստահ լինել Աստծու հանդեպ. առանց փորձառության պնդելը, որ վստահ ես Նրա հանդեպ, պարզապես դատարկ խոսքերի կույտ է: Պետք է սթափ մտքով լինենք: Արթնացի՛ր: Այլևս մի՛ թուլացիր. եթե հարցերնանփութորեն կարգավորես`առանց առաջնթացի նկրտումների, ապա դու իսկապես կույր ես: Պետք է կենտրոնանաս Սուրբ Հոգու գործի վրա, ուշադի՛ր լսիր Սուրբ Հոգու ձայնը, բացի՛ր ականջներդ Աստծու խոսքերի համար, փայփայի՛ր այն ժամանակը, որ քեզ մնացել է, և վճարի՛ր դրա գինը, ինչ էլ որ այն լինի: Երբ ունես պողպատ, օգտագործի՛ր դա այնտեղ, որտեղ կարևոր է`ամուր սուր ստեղծելու համար. կառչի՛ր այն ամենից, ինչը նշանակություն ունի, և կենտրոնացի՛ր Աստծու խոսքերը կիրարկելու վրա: Եթե հեռացել ես Աստծու խոսքերից, ապա որքան էլ արտաքուստ լավ լինես, ամեն ինչ ապարդյուն կլինի: Միայն խոսքով կիրարկելն անընդունելի է Աստծու համար. փոփոխությունը պետք է երևա քո վարքագծի, բնավորության, հավատքի, քաջության և ներըմբռնման միջոցով:
Ժամանակը մոտ է: Այս աշխարհի նույնիսկ ամենալավ բաները պետք է մի կողմ նետվեն: Ոչ մի դժվարություն կամ վտանգ չի կարող մեզ վախեցնել, ոչ էլ կարող ենք ընկճվել, եթե նույնիսկ երկինքը մեր գլխին շուռ գա: Առանց այս տեսակ վճռականության, պարզապես չափազանց դժվար կլինի քեզ համար դառնալ նշանակալից մեկը: Նրանք, ովքեր թուլասիրտ են և ովքեր վախկոտաբար կառչում են կյանքից, արժանի չեն կանգնելու Աստծու առջև:
Ամենակարող Աստված գործնական Աստված է: Անկախ նրանից, թե որքան անտեղյակ կարող ենք լինել մենք, Նա, միևնույն է, ողորմություն կցուցաբերի մեր նկատմամբ, Նրա ձեռքերն անպայման կփրկեն մեզ, և այնուամենայնիվ, Նա մեզ ավարտուն կդարձնի: Քանի դեռ ունենք սրտեր, որոնք իսկապես Աստծուն են ցանկանում, քանի դեռ ուշադիր ենք հետևում և այլևս չենք հուսահատվում և քանի դեռ մենք փնտրում ենք հրատապության զգացումով, Նա հաստատ անարդար չի վարվի մեզ հետ. Նա անպայման կհատուցի այն, ինչ մեզ պակասում է, և Նա գոհացնի մեզ: Այս ամենը Ամենակարող Աստծու շնորհն է:
Եթե որևէ մեկը որկրամոլ և ծույլ է, անցկացնում է իր ամբողջ օրը փորը լցնելով և առանց լուրջ մտածելու ինչ-որ բանի մասին, նրա համար դժվար կլինի խուսափել կորուստներ կրելուց: Ամենակարող Աստված բոլոր երևույթների և իրադարձությունների Իշխանն է: Քանի դեռ մեր սրտերում մշտապես Նրան ենք նայում և մտնում ենք հոգու մեջ և հաղորդակցվում Նրա հետ, Նա մեզ ցույց կտա այն ամենը, ինչ մենք փնտրում ենք, և Նրա մտադրությունները վստահաբար կբացահայտվեն մեզ: Մեր սրտերն այդ ժամանակ կլինեն ուրախության և խաղաղության մեջ` հաստատուն լիակատար հստակությամբ: Կարևոր է ունակ լինել գործելու համաձայն Նրա խոսքերի: Միայն Նրա մտադրություններն ընկալել կարողանալը և Նրա խոսքերից կախված ապրելը կարելի է համարել իրական փորձառություն:
Միայն եթե հասկանում ենք Աստծու խոսքերը, Աստծու խոսքերի ճշմարտությունը կկարողանա մտնել մեր մեջ և դառնալ մեր կյանքը: Առանց որևէ գործնական փորձառության, ինչպե՞ս կարող ես մտնել Աստծու խոսքերի իրականության մեջ: Եթե չես կարող ձեռք բերել Աստծու խոսքերը` որպես քո կյանք, ապա քո բնավորությունը չի կարողանա փոխվել:
Սուրբ Հոգու գործը սրընթաց առաջ է շարժվում: Եթե ուշադիր չես հետևում և կրթում չես ստանում, ապա դժվար կլինի քեզ համար համընթաց քայլել Սուրբ Հոգու ընթացքի հետ, մինչ նա շարունակ առաջ է գնում: Շտապի՛ր և արմատական փոփոխություններ բե՛ր, որպեսզի Սատանայի կողմից ոտնակոխ չլինես ու չընկնես կրակի և ծծմբի լիճը, որտեղից չես կարող ազատվել: Գնա՛ հիմա և ձգտի՛ր քո ողջ ուժով, որպեսզի մի կողմ չնետվես: