Գլուխ 65

Իմ խոսքը միշտ նպատակային է․ այն դիպչում է ձեր խոցելի կետերին և բացահայտում ձեր կործանարար թուլությունները։ Այլապես, դուք կշարունակեիք ապրել անորոշության մեջ՝ կորցնելով ժամանակի մասին պատկերացումը: Ուստի գիտակցե՛ք սա: Ձեզ փրկելու համար Ես առաջնորդվում եմ սիրո ճանապարհով։ Ինչպիսին էլ լինի ձեր արձագանքը, Ես անշեղորեն և առանց սխալմունքի կկատարեմ այն, ինչ որոշել և հաստատել եմ։ Մի՞թե Ես՝ Ամենակարող և արդար Աստվածս, կարող եմ սխալվել։ Չէ՞ որ դա մարդկային հասկացություն է։ Ասացե՛ք Ինձ. մի՞թե ձեր փրկության համար չէ այն ամենն, ինչ անում եմ և ասում։ Ոմանք խոնարհաբար կասեն․ «Ո՜վ Աստված, այն ամենն, ինչ Դու անում ես, մեզ համար է, սակայն մենք չգիտենք, թե ինչպես համահունչ գործենք Քեզ հետ»։ Ինչպիսի՜ տգիտություն: Դուք նույնիսկ համարձակվում եք ասել, թե չգիտեք ինչպես համագործակցել Ինձ հետ։ Այս բոլորն ամոթալի ստեր են: Քանի որ դուք այսպիսի խոսքեր եք բարձրաձայնել, ինչո՞ւ իրականում կրկին ու կրկին մարմնին եք հնազանդվում։ Ձեր խոսքերը կարող են բարեպաշտ հնչել, բայց ձեր գործերը միշտ չէ, որ հեշտ ու հաճելի են: Պետք է գիտակցել, որ այսօր Ես ձեզնից շատ բան չեմ պահանջում, և Իմ պահանջները ոչ միայն վեր չեն մարդկային կարողություններից, այլև հասանելի են և իրագործելի։ Ես ամենևին ձեզ չեմ գերագնահատում։ Մի՞թե Ես չգիտեմ մարդկային կարողության չափը։ Ես դրա մասին կատարյալ պարզ պատկերացում ունեմ։

Իմ խոսքերն անդադար լուսավորում են ձեզ, սակայն ձեր սրտերը կարծրացած են, և դուք ներքուստ ի վիճակի չեք ըմբռնելու Իմ մտադրությունները։ Ասացե՛ք Ինձ․ «Քանի՞ անգամ եմ ձեզ հիշեցրել, որ չկենտրոնանաք սնունդի, հագուստի կամ արտաքին տեսքի վրա, այլ ուշադրություն դարձնեք ձեր ներքին կյանքին»։ Բայց դուք պարզապես ականջալուր չեք։ Ես հոգնել եմ խոսելուց։ Մի՞թե այսքա՜ն թմրել եք կամ լիովին անզգայացել: Մի՞թե Իմ խոսքերը զուր են հնչել։ Արդյո՞ք որևէ սխալ բան եմ ասել։ Զավակնե՛րս, ուշադրություն դարձրե՛ք Իմ անկեղծ մտադրություններին։ Երբ ձեր կյանքը հասունանա, այլևս անհանգստանալու կարիք չի լինի, և ձեզ ամեն ինչ կտրվի։ Այժմ դրանց վրա կենտրոնանալն այլևս արժեք չունի։ Իմ արքայությունը լիովին իրագործվել է և հրապարակավ իջել աշխարհ, ինչն ինքնին նշանակում է, որ Իմ դատաստանի ժամն է հասել: Արդյո՞ք դուք այն զգացել եք։ Ես չեմ կամենում դատել ձեզ, սակայն Դուք լիովին անտարբեր եք իմ սրտի հանդեպ։ Իմ կամքն է, որ դուք մշտապես գտնվեք Իմ սիրո, խնամքի և պաշտպանության ներքո, այլ ոչ թե ենթարկվեք անողոք դատաստանի։ Մի՞թե ցանկանում եք դատաստանի ենթարկվել։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ չեք մշտապես մոտենում Ինձ, հաղորդակցվում Ինձ հետ և ապրում Ինձ հետ հաղորդության մեջ։ Դու Ինձ սառնասրտորեն ես վերաբերում, սակայն երբ Սատանան մտքեր է ներշնչում քեզ, դու ուրախանում ես՝ կարծելով, թե դրանք համընկնում են քո կամքի հետ, մինչդեռ քո գործերից ոչ մեկն Ինձ համար չէ։ Մի՞թե ցանկանում եք Ինձ միշտ այսպես դաժանորեն վերաբերվել ։

Այնպես չէ, որ Ես չեմ ցանկանում տալ քեզ, ուղղակի դուք պատրաստ չեք վարձահատույց լինելու։ Այդ պատճառով մնում եք դատարկաձեռն՝ չունենալով ոչինչ։ Մի՞թե դուք չեք տեսնում, թե որքան արագ է առաջ ընթանում Սուրբ Հոգու գործը։ Մի՞թե չեք տեսնում, որ Իմ սիրտն այրվում է անհանգստությունից: Ես խնդրում եմ ձեզ համագործակցել Ինձ հետ, սակայն դուք չեք կամենում։ Ամեն տեսակ աղետներ կպատահեն մեկը մյուսի հետևից․ բոլոր երկրներն ու վայրերը կբախվեն աղետների․ ամենուր կլինեն ժանտախտ, սով, ջրհեղեղ, երաշտ և երկրաշարժեր։ Այս աղետները չեն սահմանափակվի մեկ կամ երկու վայրով և չեն ավարտվի մեկ-երկու օրում, ընդհակառակը, դրանք կտարածվեն ավելի ու ավելի մեծ տարածքներով և կդառնան առավել ծանր։ Այս ընթացքում մեկը մյուսի հետևից կհայտնվեն ամեն տեսակ միջատների համաճարակներ, և «մարդակերություն» երևույթը կտարածվի ամենուր։ Սա է Իմ դատաստանը բազում ազգերի և ժողովուրդների համար: Զավակներս, դուք չպետք է կրեք աղետների ցավն ու տառապանքը։ Իմ կամքն է, որ դուք շուտ հասունանաք և որքան հնարավոր է արագ վերցնեք այն բեռը, որ դրված է Իմ ուսերին։ Ինչու՞ չեք գիտակցում Իմ նպատակը։ Առաջիկա գործը գնալով ավելի ու ավելի լարված է լինելու։ Արդյո՞ք ձեր սրտերն այնքան կարծրացած են, որ Ինձ թողնում եք լի ձեռքերով՝ ստիպված աշխատել միայնակ ու տքնաջան։ Պարզ ասած՝ նրանք, ում կյանքը հասունացել է, կմտնեն ապաստան և չեն կրի ցավ ու նեղություն, իսկ նրանք, որոնց կյանքը չի հասունացել, պիտի կրեն ցավ և վնաս։ Իմ խոսքերը բավական հստակ են, այնպես չէ՞։

Իմ անունը պետք է տարածվի բոլոր ուղղություններով և բոլոր վայրերում, որպեսզի ամենքն իմանան Իմ սուրբ անունն ու ճանաչեն Ինձ։ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Կանադայում, Սինգապուրում, Խորհրդային Միությունում, Մակաոյում, Հոնկոնգում և այլ երկրներում ապրող բոլոր խավերի մարդիկ անմիջապես կհավաքվեն Չինաստանում՝ փնտրելով ճշմարիտ ուղին։ Իմ անունն արդեն վկայվել է նրանց համար. պարզապես դուք հնարավորինս շուտ պիտի հասունանաք, որպեսզի կարողանաք հովիվ դառնալ և առաջնորդել նրանց։ Ահա թե ինչու եմ ասում, որ դեռ շատ աշխատանք կա անելու։ Իմ անունը լայնորեն կտարածվի աղետների առաջացմանը զուգընթաց, և եթե դուք զգույշ և ուշադիր չլինեք, կկորցնեք ձեր օրինական մասնաբաժինը։ Չե՞ք վախենում։ Իմ անունը տարածվում է բոլոր կրոնների, բոլոր խավերի, բոլոր ազգերի և բոլոր դավանանքների վրա։ Սա է Իմ աշխատանքը, որը կատարվում է կարգապահ, համակարգված և Իմ իմաստուն կառավարմամբ: Ես միայն կցանկանայի, որ դուք կարողանաք ջանասիրաբար հետևել իմ ամեն քայլին:

Նախորդը.  Գլուխ 59

Հաջորդը.  Գլուխ 74

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger