Գլուխ 8

Այն ժամանակվանից ի վեր, երբ վկայություն բերվեց Ամենակարող Աստծու՝ թագավորության Թագավորի մասին, Աստծու տնօրինման շրջանակն իր ամբողջությամբ բացվեց ողջ տիեզերքում։ Աստծու հայտնվելու մասին վկայություն է բերվել ոչ միայն Չինաստանում, այլև Ամենակարող Աստծու անունն է վկայվել բոլոր ազգերում և բոլոր վայրերում։ Բոլորը կանչում են այս սուրբ անունը՝ փնտրելով Աստծու հետ հաղորդակցվելու ցանկացած հնարավոր միջոց, ընկալելով Ամենակարող Աստծու մտադրությունները և համագործակցաբար ծառայելով Նրան եկեղեցում։ Սա է Սուրբ Հոգու գործելու հրաշալի ճանապարհը։

Տարբեր ազգերի լեզուները տարբերվում են միմյանցից, բայց կա միայն մեկ Հոգի։ Այս Հոգին միավորում է տիեզերքի եկեղեցիները և բացարձակապես մեկ է Աստծու հետ՝ առանց նվազագույն տարբերության։ Սա կասկածից վեր է։ Սուրբ Հոգին այժմ կանչում է նրանց, և Նրա ձայնը զգոն է պահում նրանց։ Դա Աստծու ողորմության ձայնն է։ Նրանք բոլորը կանչո՛ւմ են Ամենակարող Աստծու սուրբ անունը։ Նրան նաև գովաբանում են ու երգում։ Սուրբ Հոգու գործում երբեք չի կարող որևէ շեղում լինել. այս մարդիկ ամեն ինչ անում են ճիշտ ճանապարհով առաջ ընթանալու համար, և ոչ ոք չի նահանջում։ Հրաշքը հրաշքի վրա առատորեն լցվում է։ Սա մի բան է, որը մարդկանց համար դժվար է պատկերացնել և անհնար է ենթադրել։

Ամենակարող Աստված տիեզերքի կյանքի Թագավո՛րն է։ Նա նստում է փառավոր գահին և դատում աշխարհը, իշխանություն ունի ամեն ինչի նկատմամբ և կառավարում է բյուրավոր ազգերին. Նրա ընտրյալ բյուրավոր մարդիկ ծնկի են իջնում Նրա առաջ, աղոթում են Նրան, մոտենում են Նրան և հաղորդակցվում Նրա հետ։ Անկախ նրանից, թե որքան ժամանակ եք հավատացել Աստծուն, որքան բարձր է ձեր կարգավիճակը կամ որքան մեծ է ձեր ավագությունը, եթե ձեր սրտերում դիմակայում եք Աստծուն, ապա անխուսափելիորեն պիտի դատվեք և անխուսափելիորեն ծնկի գաք Նրա առաջ՝ ցավալի աղերսանքի ձայներ արձակելով. սա իսկապես ձեր իսկ արարքների պտուղները քաղելն է։ Այս ողբալի ձայնը կրակի և ծծմբի լճում տանջվելու ձայնն է, և դա Աստծու երկաթե գավազանով խրատվելու ճիչն է. սա դատաստան է Քրիստոսի ատյանի առաջ։

Ոմանք վախենում են, ոմանց խիղճը տանջում է, ոմանք զգոն են, ոմանք ջանում են ուշադիր լսել, ոմանք ապաշխարում են և նորից սկսում՝ զգալով ծայրահեղ զղջում, ոմանք դառնորեն լաց են լինում ցավից, ոմանք թողնում են ամեն ինչ և հուսահատորեն փնտրում, որոշ մարդիկ քննում են իրենք իրենց և այլևս չեն համարձակվում անխոհեմաբար չարագործություններ կատարել, ոմանք հրատապ կերպով ձգտում են մոտենալ Աստծուն, ոմանք քննում են իրենց սեփական խիղճը՝ հարցնելով, թե ինչու իրենց կյանքը չի կարողանում առաջընթաց ունենալ։ Ոմանք շփոթության մեջ են մնում, ոմանք թոթափում են իրենց ոտքերը կապանքներից և քաջաբար առաջ ընթանում՝ ընկալելով բանալին և ժամանակ չկորցնելով իրենց կյանքով զբաղվելու համար։ Ոմանք դեռ տատանվում են և հստակ չեն հասկանում տեսիլքները. այն հոգսը, որ նրանք կրում և տանում են իրենց սրտերում, իսկապես ծանր է։

Եթե միտքդ հստակ չէ, ապա Սուրբ Հոգին քո մեջ գործելու ոչ մի միջոց չունի։ Այն ամենը, ինչի վրա կենտրոնանում ես, այն ճանապարհը, որով քայլում ես, և այն ամենը, ինչին սիրտդ տենչում է, լի՛ են քո պատկերացումներով և ինքնարդարությամբ։ Ես այրվում եմ անհամբերությունից՝ որքա՜ն եմ ցանկանում անմիջապես ավարտուն դարձնել ձեզ բոլորիդ, որպեսզի շուտով պիտանի դառնաք Իմ կողմից օգտագործվելու համար, և որպեսզի Իմ ծանր հոգսը թեթևանա։ Բայց տեսնելով ձեզ այս վիճակում՝ Ես հասկանում եմ, որ արագ արդյունքներ փնտրելն օգուտ չի տա։ Ես կարող եմ միայն համբերատար սպասել, դանդաղ քայլել և կամաց-կամաց աջակցել ու առաջնորդել ձեզ։ Ա՜խ, պետք է մաքրե՛ք ձեր գլուխները։ Ինչը պետք է լքվի, որոնք են քո գանձերը, որոնք են քո ճակատագրական արատները, որոնք են քո խոչընդոտները՝ քո հոգում ավելի շատ խորհրդածիր այս հարցերի շուրջ և հաղորդակցվիր Ինձ հետ։ Այն, ինչ Ես ուզում եմ, ձեր սրտերի` լռության մեջ Ինձ նայելն է. Ես չեմ ուզում, որ ծառայեք Ինձ ձեր խոսքերով։ Ով ձեզանից ճշմարտապես փնտրի Ինձ, Ես ամեն ինչ կբացահայտեմ նրան։ Իմ քայլերն արագանում են. քանի դեռ սիրտդ նայում է Ինձ, և դու հետևում ես Ինձ ամեն ժամ, ապա ցանկացած պահի Իմ մտադրությունները ոգեշնչմամբ կտրվեն քեզ և կբացահայտվեն քեզ։ Նրանք, ովքեր ջանում են սպասել, սնունդ կստանան և առաջընթացի ճանապարհ կունենան։ Նրանց համար, ովքեր անմիտ են, դժվար կլինի հասկանալ Իմ սիրտը, և նրանք կմտնեն փակուղի։

Ես փափագում եմ, որ բոլորդ արագ ոտքի կանգնեք և համագործակցեք Ինձ հետ և միշտ մոտ լինեք Ինձ, ոչ միայն մեկ օր ու մեկ գիշեր։ Իմ ձեռքը պետք է միշտ քաշի, հարվածի և առաջ մղի, հրի, համոզի ձեզ շարունակել և կոչ անի առա՛ջ ընթանալ։ Դուք պարզապես չեք հասկանում Իմ մտադրությունները։ Ձեր սեփական պատկերացումների և աշխարհիկ դժվարությունների խոչընդոտները չափազանց լուրջ են, և դուք ի վիճակի չեք ավելի խոր մտերմություն ունենալ Ինձ հետ։ Անկեղծ ասած՝ դուք գալիս եք Ինձ մոտ, երբ խնդիր եք ունենում, բայց երբ որևէ խնդիր չեք ունենում, ձեր սրտերն անհանգստանում են։ Ձեր սրտերը նմանվում են ազատ շուկայի և լցվում են սատանայական բնույթով. դրանք զբաղվում են աշխարհիկ բաներով, և դուք չեք իմանում՝ ինչպես հաղորդակցվել Ինձ հետ։ Ինչպե՞ս կարող եմ չանհանգստանալ ձեզ համար։ Բայց անհանգստանալն օգուտ չի տա։ Ժամանակը չափազանց սուղ է, իսկ առաջադրանքը՝ չափազանց լարված։ Իմ քայլերը սլանում են առաջ. պետք է ամուր պահեք այն ամենը, ինչ ունեք, ամեն ակնթարթ նայեք Ինձ և մտերմորեն հաղորդակցվեք Ինձ հետ։ Այն ժամանակ Իմ մտադրություններն անշուշտ կբացահայտվեն քեզ ցանկացած պահի։ Երբ հասկանաք Իմ սիրտը, այն ժամանակ առաջ ընթանալու ճանապարհ կունենաք։ Այլևս չպետք է տատանվեք։ Ճշմարիտ հաղորդակցություն ունեցեք Ինձ հետ և մի դիմեք խորամանկության կամ մի փորձեք չափազանց խելացի թվալ. դա միայն ինքնախաբեություն կլինի և ցանկացած պահի կբացահայտվի Քրիստոսի ատյանի առաջ։ Իսկական ոսկին չի վախենում կրակով փորձվելուց՝ սա՛ է իրականությունը։ Ոչ մի կասկած մի՛ ունեցիր և մի՛ վհատվիր կամ թուլացիր։ Ավելի շատ անմիջականորեն հաղորդակցվիր Ինձ հետ քո հոգում, համբերատար սպասիր, և Ես անշուշտ կբացահայտեմ քեզ Իմ իսկ ժամանակին։ Անպայման պետք է զգույշ լինես և թույլ չտաս, որ Իմ ջանքերն իզուր վատնվեն քեզ վրա. ոչ մի ակնթարթ մի կորցրու։ Քո սիրտը պետք է մշտական հաղորդակցության մեջ լինի Ինձ հետ, քո սիրտը պետք է մշտապես ապրի Իմ առաջ, և ոչ մի մարդ, ոչ մի իրադարձություն, ոչ մի բան, ոչ մի ամուսին, ոչ մի որդի կամ դուստր չի կարող խանգարել Ինձ հետ քո հաղորդակցությանը քո սրտի ներսում։ Երբ սիրտդ մշտապես զսպվում է Սուրբ Հոգու կողմից, և երբ ամեն ակնթարթ հաղորդակցվում ես Ինձ հետ, ապա Իմ մտադրություններն անշուշտ կբացահայտվեն քեզ։ Երբ դու այս կերպ շարունակաբար մոտենում ես Ինձ, անկախ քո միջավայրից կամ այն իրավիճակներից, որոնցում հայտնվում ես, կամ թե ինչ մարդու, իրադարձության կամ բանի ես բախվում, չես շփոթվի, այլ կունենաս առաջընթացի ճանապարհ։

Եթե սովորաբար ոչինչ աչքաթող չես անում մեծ կամ փոքր հարցերում, եթե քո յուրաքանչյուր միտք ու գաղափար մաքրագործված է, և եթե հանդարտ ես հոգումդ, ապա երբ որևէ խնդրի բախվես, Իմ խոսքերն անմիջապես կոգեշնչվեն քո ներսում՝ որպես պայծառ հայելի, որպեսզի ստուգես ինքդ քեզ դրա դիմաց, և այն ժամանակ առաջ ընթանալու ճանապարհ կունենաս։ Սրան ասում են՝ «Ամեն ցավ իր դարմանն ունի»։ Եվ հիվանդությունն անշուշտ կբուժվի. այսպիսին է Աստծու ամենակարողությունը։ Ես, անշուշտ, կլուսավորեմ և լուսավորություն կբերեմ բոլոր նրանց, ովքեր քաղցած ու ծարավ են արդարության և ովքեր փնտրում են անկեղծությամբ։ Ես ձեզ բոլորիդ ցույց կտամ հոգևոր ոլորտի խորհուրդները, որպեսզի առաջ ընթանալու ճանապարհ ունենաք, որքան հնարավոր է շուտ ազատվեք ձեր հին ապականված խառնվածքից, և հասնեք կյանքի հասունության և պիտանի լինեք Իմ կողմից օգտագործվելուն, և որպեսզի ավետարանչական աշխատանքը շուտով ընթանա առանց խոչընդոտների։ Միայն այդ ժամանակ Իմ մտադրությունները կբավարարվեն, միայն այդ ժամանակ Աստծու վեցհազարամյա տնօրինման ծրագիրը կիրագործվի հնարավորինս կարճ ժամանակում։ Աստված ձեռք կբերի թագավորությունը և կիջնի երկիր, և Նա մարդո՛ւ հետ կմտնի փառքի մեջ։

Նախորդը.  Գլուխ 7

Հաջորդը.  Գլուխ 9

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger