Գլուխ 74

Երանելի են նրանք, ովքեր կարդացել են Իմ խոսքերը և հավատում են, որ դրանք կատարվելու են: Ես քեզ հետ ամենևին վատ չեմ վարվի. Ես կիրագործեմ այն, ինչին դու հավատում ես քո մեջ: Սա Իմ օրհնությունն է, որ գալիս է քեզ վրա: Իմ խոսքերը խորապես խոցում են յուրաքանչյուր մարդու մեջ թաքնված գաղտնիքները. յուրաքանչյուրն ունի մահացու վերքեր, և Ես բարի բժիշկն եմ, ով բուժում է դրանք․ պարզապես արի Իմ ներկայության մեջ: Ինչո՞ւ ասացի, որ ապագայում այլևս չի լինի վիշտ, չեն լինի արցունքներ: Պատճառը սա է. Իմ մեջ ամեն ինչ կատարյալ է, բայց մարդկանց մեջ բոլոր բաներն ապականված են, դատարկ և մարդկանց համար խաբուսիկ: Իմ ներկայության մեջ դու անպայման ձեռք կբերես ամեն ինչ և, անկասկած, կկարողանաս թե՛ տեսնել, թե՛ վայելել այն բոլոր օրհնությունները, որոնք երբեք չէիր կարող պատկերացրել: Նրանք, ովքեր չեն գալիս Իմ առջև, անկասկած, ապստամբ են և բացարձակապես նրանք են, ովքեր ընդդիմանում են Ինձ: Անշուշտ, Ես նրանց հեշտությամբ բաց չեմ թողնի. այդպիսի մարդկանց Ես խստորեն կպատժեմ: Հիշի՛ր սա: Որքան շատ մարդիկ գան Իմ առջև, այնքան շատ նրանք կշահեն. թեև ստացածը միայն շնորհ լինի: Հետո նրանք է՛լ ավելի մեծ օրհնություններ կստանան:

Աշխարհի ստեղծումից ի վեր Ես սկսել եմ նախասահմանել, ընտրել մարդկանց այս խումբը՝ անվանապես ձեզ՝ ներկայիս բոլոր մարդկանցից: Ձեր բնավորությունը, ունակությունները, արտաքին տեսքը և հասակը, ձեր ընտանիքը, որում դուք ծնվել եք, քո աշխատանքը և ձեր ամուսնությունը՝ քեզ ամբողջովին, նույնիսկ ներառյալ քո մազերի և մաշկի գույնը և քո ծնվելու ժամանակը՝ ամեն ինչ կարգավորվել է Իմ ձեռքերով: Ես Իմ ձեռքով եմ կարգավորել նույնիսկ այն, ինչ որ անում ես և այն մարդկանց, ում հանդիպում ես ամեն օր, չհաշված այն փաստը, որ քեզ այսօր Իմ ներկայության մեջ բերելն իրականում Ես եմ կազմակերպել: Մի՛ ընկեք շփոթմունքի մեջ. դուք պետք է հանգիստ առաջ գնաք: Այն, ինչ քեզ այսօր թույլ եմ տալիս վայելել, այն բաժինն է, որին արժանի ես, և դա նախասահմանվել է Իմ կողմից աշխարհի սեղծումից ի վեր: Մարդիկ բոլորն էլ այնքան ծայրահեղ են. նրանք կա՛մ չափազանց համառ են, կա՛մ ծայրաստիճան անամոթ: Նրանք ի վիճակի չեն գործելու Իմ ծրագրի և կարգավորումների համաձայն: Այլևս այդպես մի՛ արեք: Իմ մեջ ամեն բան ազատագրված է. մի՛ կապեք ձեզ, այլապես ձեր կյանքը դրանից կտուժի: Հիշե՛ք սա:

Հավատացեք, որ ամեն ինչ Իմ ձեռքերում է: Բոլոր բաները, որոնք դուք անցյալում առեղծված էիք համարում, այսօր հրապարակավ բացահայտվել են. դրանք այլևս քողարկված չեն (քանի որ Ես ասել եմ, որ ապագայում ոչ մի բան ծածուկ չի լինելու): Մարդիկ հաճախ անհամբեր են. նրանք չափազանց շատ են ուզում ավարտել գործերը և հաշվի չեն առնում, թե ինչ կա Իմ սրտում: Ես ձեզ սովորեցնում եմ, որպեսզի կարողանաք կիսել Իմ հոգսը և վարել Իմ տնտեսությունը: Ես ուզում եմ, որ դուք արագ աճեք, որպեսզի ի վիճակի լինեք առաջնորդելու ձեր եղբայրներին, որոնք ձեզնից երիտասարդ են, և որպեսզի մենք՝ Հայրը և որդիները, կարողանանք շուտով վերամիավորվել և այլևս իրարից չբաժանվենք։ Սա Իմ մտադրությունների համաձայն է: Առեղծվածներն արդեն հայտնի են են բոլոր մարդկանց, և այլևս ոչինչ ծածուկ չի մնում. Ես՝ կատարյալ Աստվածս, ով ունի և՛ սովորական մարդկային, և՛ կատարյալ աստվածայ բնություն, հայտնվել եմ այսօր հենց ձեր աչքերի առջև: Իմ ողջ էությունը (հանդերձը, արտաքին տեսքը, մարմնավորումը) Իր՝ Աստծո կատարյալ դրսևորումն է. դա Աստծո անձի մարմնավորումն է, որը մարդիկ պատկերացրել են աշխարհի ստեղծումից ի վեր, սակայն որին ոչ ոք չի տեսել: Պատճառը, որ Իմ գործողությունները բարի են այնքան, որքան Իմ խոսքերը, այն է, որ Իմ սովորական մարդկային և կատարյալ աստվածային էությունները լրացնում են միմյանց. ավելին՝ սա բոլոր մարդկանց թույլ է տալիս տեսնել, որ սովորական մարդն իրականում ունի այդքան հսկայական զորություն: Ձեզնից նրանք, ովքեր իրապես հավատում են Ինձ, հավատում են, որովհետև Ես յուրաքանչյուրիդ անկեղծ սիրտ եմ տվել, որպեսզի կարողանաք սիրել Ինձ: Երբ Ես էտում եմ քեզ, Ես լույս եմ սփռում քո վրա և լուսավորում եմ քեզ, և սրա շնորհիվ է, որ թույլ եմ տալիս քեզ ճանաչել Ինձ: Արդյունքում, անկախ այն բանից, թե ինչպես եմ Ես քեզ էտում, դու չես փախչի. ընդհակառակը, ավելի ու ավելի կվստահես Ինձ: Երբ դու թույլ ես, դա նույնպես Իմ թույլտվությամբ է, և դա քեզ թույլ է տալիս տեսնել, որ եթե հեռանաս Ինձնից, կմեռնես և կչորանաս: Դրանից կարող ես սովորել, որ ես քո կյանքն եմ: Երբ թույլ լինելուց հետո ուժեղ դառնաս, քեզ թույլ կտրվի տեսնել, որ թույլ կամ ուժեղ լինելը քեզնից կախված չէ. դա լիովին Ինձնից է կախված:

Բոլոր առեղծվածները լիովին հայտված են: Ձեր ապագա գործունեություններում Ես ձեզ կտամ Իմ հրահանգները՝ առաջադրանք առ առաջադրանք: Ես անորոշ չեմ լինի. Ես ծայրաստիճան որոշակի կլինեմ և նույնիսկ ձեզ հետ ուղիղ կխոսեմ. սա նրա համար է, որ դուք ինչ-որ բաների շուրջ ինքնուրույն խորհելու կարիք չունենաք և չխաթարեք Իմ կառավարումը: Հենց այս պատճառով եմ Ես նորից ու նորից շեշտում, որ այսուհետ այլևս ոչինչ ծածուկ չի լինելու:

Նախորդը.  Գլուխ 65

Հաջորդը.  Գլուխ 103

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger