Գլուխ 94
Կրկին վերադառնում եմ Սիոն՝ Ինձ հետ բերելով Իմ անդրանիկ որդիներին. մի՞թե իսկապես հասկանո՞ւմ եք այս խոսքերի ճշմարիտ իմաստը։ Կրկին ու կրկին հիշեցրել եմ ձեզ, որ ուզում եմ՝ արագ հասունանաք և թագավորեք Ինձ հետ։ Հիշո՞ւմ եք։ Այս բաները բոլորն ուղղակիորեն կապված են Իմ մարմնացման հետ։ Սիոնից եկա աշխարհ՝ մսեղի դառնալով, որպեսզի մսեղիի միջոցով ձեռք բերեմ Ինձ հետ մեկ միտք ունեցող մարդկանց մի խումբ, և դա անելուց հետո կվերադառնամ Սիոն։ Սա նշանակում է, որ դեռ պետք է մսեղիից վերադառնամ սկզբնական մարմնին։ Սա է «Սիոն վերադառնալու» ճշմարիտ իմաստը։ Սա է նաև Իմ ամբողջ տնօրինման ծրագրի ճշմարիտ իմաստն ու առանցքը, և ավելին՝ Իմ տնօրինման ծրագրի ամենակարևոր մասն է, որը ոչ ոք չի կարող արգելափակել, և որը կիրագործվի անմիջապես։ Մսեղիում եղած ժամանակ երբեք չեք կարող թոթափել մարդկային պատկերացումներն ու մտածողությունը, և առավել ևս չեք կարող թոթափել երկրային օդը կամ փոշին, և միշտ կավ կլինեք․ միայն մարմնում կարող եք իրավասու լինել վայելելու օրհնությունները։ Ի՞նչ են օրհնությունները։ Հիշո՞ւմ եք։ Մսեղիում չի կարող լինել օրհնությունների մասին որևէ նկատառում, ուստի մսեղիից դեպի մարմին անցումն այն ուղին է, որին պետք է հետևի յուրաքանչյուր անդրանիկ որդի։ Մսեղիում ճնշվում և հալածվում եք մեծ կարմիր վիշապի կողմից (ինչը նրանից է, որ չեք թագավորում և փառք չեք ստացել), բայց մարմնում դա շատ տարբեր կլինի, և կլինեք հպարտ ու ցնծացող։ Ճնշման օրերը լիովին կավարտվեն, և հավիտյան կարձակվեք ու կազատագրվեք։ Միայն այս կերպ Իմ ունեցածն ու Իմ էությունը կարող եմ դնել ձեր մեջ։ Այլապես կունենաք միայն Իմ որակը։ Անկախ նրանից, թե ինչպես է մարդն արտաքուստ ընդօրինակում մեկ ուրիշին, նրանք չեն կարող ճշգրտորեն նույնը լինել։ Միայն սուրբ հոգևոր մարմնում (նկատի ունի մարմինը) նրանք կարող են ճշգրտորեն նույնը լինել (ինչը վերաբերում է նույն որակը, էությունն ու ունեցվածքն ունենալուն, և կարողանալ լինել մեկ մտքի, միասնական, անբաժան և անպառակտելի, քանի որ նրանք սուրբ հոգևոր մարմինն են)։
Ինչո՞ւ եք այժմ սկսել արհամարհել աշխարհը, զզվանք զգալ ուտելուց, հագնվելուց և բոլոր նմանատիպ նյարդայնացնող բաներից, և ավելին՝ չեք կարողանում սպասել, թե երբ եք ազատվելու դրանցից։ Սա նշան է, որ մտնելու եք հոգևոր ոլորտ (մարմինը)։ Բոլորդ ունեք սրա կանխազգացումները (թեև դրանք տարբերվում են աստիճանով)։ Կօգտագործեմ տարբեր մարդկանց, տարբեր իրադարձություններ և տարբեր բաներ՝ բոլորն Իմ ամենավճռորոշ քայլին ծառայեցնելու համար, և սրանք բոլորը ծառայություն կմատուցեն Ինձ համար։ Պետք է այդպես անեմ։ (Անշուշտ, չեմ կարող սա իրագործել մսեղիում, և Իմ Հոգին Ինքն է միայն անում այս գործը, որովհետև ժամանակը դեռ չի եկել)։ Սա ողջ տիեզերական աշխարհի վերջին գործառույթն է։ Բոլորը պետք է գովաբանեն ու ցնծությամբ ողջունեն Ինձ։ Իմ մեծ գործն ավարտված է։ Պատուհասների յոթ սկահակները թափվում են Իմ ձեռքից, յոթ որոտները որոտում են, յոթ փողերը հնչում են, և յոթ կնիքները բացված են՝ ի տես տիեզերական աշխարհի, բյուրավոր ազգերի ու ժողովուրդների, լեռների, գետերի ու բոլոր բաների։ Որո՞նք են պատուհասների յոթ սկահակները։ Ո՞րն է դրանց ճշգրիտ թիրախը։ Ինչո՞ւ եմ ասում, որ դրանք կթափվեն Իմ ձեռքից։ Երկար ժամանակ կանցնի, մինչև բոլորը լիովին համոզվեն, մինչև բոլորը կատարելապես հասկանան։ Նույնիսկ եթե հիմա ասեի ձեզ, կհասկանայիք միայն մի փոքր մասը։ Ըստ մարդկային պատկերացման՝ պատուհասների յոթ սկահակներն ուղղված են աշխարհի բոլոր երկրներին ու ժողովուրդներին, բայց սա, փաստորեն, այդպես չէ։ «Պատուհասների յոթ սկահակները» վերաբերում են Սատանայի և դևերի ազդեցությանը, և մեծ կարմիր վիշապի դավադրությանը (այն օբյեկտին, որին օգտագործում եմ Ինձ ծառայություն մատուցելու համար)։ Այդժամ Ես կարձակեմ Սատանային ու մեծ կարմիր վիշապին՝ հանդիմանելու Իմ որդիներին և ժողովրդին, և դրանով իսկ կբացահայտվի, թե ովքեր են Իմ որդիները և ովքեր՝ Իմ ժողովուրդը։ Մոլորվածները նրանք են, ովքեր Իմ նախասահմանման առարկաները չէին, մինչդեռ Իմ անդրանիկ որդիներն այդ ժամանակ կթագավորեն Ինձ հետ։ Այնուամենայնիվ, այս կերպ ավարտուն կդարձնեմ Իմ որդիներին և Իմ ժողովրդին։ Պատուհասների յոթ սկահակների թափվելը չի վերաբերի բոլոր ազգերին ու ժողովուրդներին, այլ միայն Իմ որդիներին և Իմ ժողովրդին։ Օրհնությունները հեշտությամբ չեն գալիս, լիարժեք գին պետք է վճարվի։ Երբ Իմ որդիներն ու ժողովուրդը հասունանան, պատուհասների յոթ սկահակները լիովին կվերացվեն, և հետագայում դրանք գոյություն չեն ունենա։ Ի՞նչ է «յոթ որոտների որոտալը»։ Սա դժվար չէ հասկանալ։ Այն պահին, երբ Իմ անդրանիկ որդիներն ու Ես դառնանք մարմինը, յոթ որոտները կորոտան։ Սա կսասանի ողջ տիեզերքը, կարծես երկինքն ու երկիրը տակնուվրա լինեին։ Բոլորը կիմանան սա։ Ոչ ոք անտեղյակ չի մնա դրանից։ Այն ժամանակ Իմ անդրանիկ որդիներն ու Ես միասին փառք ձեռք կբերենք և կսկսենք գործի հաջորդ քայլը։ Յոթ որոտների որոտի պատճառով շատ մարդիկ ծնկի կիջնեն ողորմության և ներման համար։ Բայց դա այլևս չի լինի Շնորհքի դարաշրջանը։ Դա կլինի ցասման ժամանակը։ Ինչ վերաբերում է բոլոր չարագործներին (նրանց, ովքեր պոռնկանում են, կամ անմաքուր փողերի հետ գործ ունեն, հակառակ սեռի հետ ունեն ոչ հստակ սահմաններ, փորձում են խաթարել ու վնասել Իմ տնօրինումը, ովքեր չունեն հոգևոր հասկացողություն, ովքեր բռնված են չար ոգիներով, կամ նման այլ մարդկանց՝ բոլորին, բացի Իմ ընտրյալ ժողովրդից), ոչ ոք բաց չի թողնվի, ոչ էլ որևէ մեկը կներվի, այլ յուրաքանչյուրը կտապալվի հանդերձյալ Հադես, որտեղ նրանք հավիտյան կկործանվե՛ն։ «Յոթ փողերի հնչելը» չի վերաբերում մեծ, թշնամական միջավայրին, ոչ էլ աշխարհին ուղղված որևէ հայտարարության․ սրանք ամբողջովին մարդկային պատկերացումներ են։ «Յոթ փողերը» վերաբերում են Իմ ցասումնալից արտահայտմանը։ Երբ Իմ ձայնը (մեծափառ դատաստանը և ցասումնալից դատաստանը) արձակվում է, յոթ փողերը հնչում են։ (Այս պահի համատեքստում, Իմ տան մեջ, սա ամենախիստն է, և ոչ ոք չի կարող խուսափել դրանից)։ Եվ հանդերձյալ Հադեսում ու դժոխքում գտնվող բոլոր դևերը՝ մեծ թե փոքր, գլուխները ձեռքերի մեջ կառնեն ու կփախչեն բոլոր ուղղություններով՝ լաց լինելով ու ատամները կրճտացնելով, առանց թաքնվելու որևէ տեղի։ Այս պահին ոչ թե յոթ փողերն են սկսում հնչել, այլ Իմ կատաղությունը և Իմ ամենախիստ դատաստանը, որից ոչ ոք չի կարող խուսափել, և բոլորը պետք է ենթարկվեն դրան։ Այս ժամանակ այն, ինչ բացահայտվել է, յոթ կնիքների բովանդակությունը չէ։ Յոթ կնիքներն այն օրհնություններն են, որոնք վայելելու եք ապագայում։ «Բացվելը» վերաբերում է միայն ձեզ դրանց մասին տեղեկացնելուն, բայց դեռ չեք վայելել այս օրհնությունները։ Երբ վայելեք այս օրհնությունները, այնժամ կիմանաք յոթ կնիքների բովանդակությունը։ Հիմա պարզապես առնչվում եք մի մասին, որը դեռ ավարտուն չէ։ Ես կարող եմ միայն ապագա գործի ընթացքում ձեզ պատմել այս բովանդակությունը քայլ առ քայլ, որպեսզի անձամբ փորձառաբար ապրեք դրանք և զգաք անհամեմատելի փառք, ու անդադար հիացմունքով ցնծաք։
Անդրանիկ որդիների օրհնությունները վայելել կարողանալը ո՛չ հեշտ բան է, ո՛չ էլ մի բան, որին սովորական մարդը կարող է հասնել։ Կրկին կշեշտեմ և ավելի զորեղ կերպով կասեմ, որ պետք է խիստ պահանջներ ներկայացնեմ Իմ անդրանիկ որդիներին, այլապես նրանք չեն կարող փառավորել Իմ անունը։ Ես վճռականորեն մերժում եմ աշխարհում վատահամբավ յուրաքանչյուրին, և առավել ևս մերժում եմ ցանկացածին, ով սանձարձակ է։ (Նրանք նույնիսկ չեն կարող լինել Աստծու ժողովուրդը՝ շեշտն առանձնապես սրա վրա եմ դնում)։ Մի՛ կարծեք, թե այն, ինչ անցյալում արել եք, անցած-գնացած է՝ ինչպե՞ս կարող է այդպիսի լավ բան լինել։ Մի՞թե այդքան պարզ է անդրանիկ որդու կարգավիճակ ձեռք բերելը։ Նույն կերպ մերժում եմ բոլոր նրանց, ովքեր դիմակայում են Ինձ, բոլոր նրանց, ովքեր չեն ճանաչում Ինձ Իմ մսեղիում, բոլոր նրանց, ովքեր խոչընդոտում են Ինձ, երբ կատարում եմ Իմ կամքը, և բոլոր նրանց, ովքեր հալածում են Ինձ՝ ահա թե որքան խի՛ստ եմ (որովհետև Ես լիովին հետ եմ վերցրել Իմ զորությունը)։ Ի վերջո, նույն կերպ մերժում եմ յուրաքանչյուրին, ով կյանքում երբեք ոչ մի ձախողում չի ունեցել։ Նրանք բոլորը պետք է Իմ պես դուրս եկած լինեն նեղություններից, նույնիսկ եթե դրանք փոքր նեղություններ են։ Եթե դուրս չեն եկել, ապա նրանք այն տեսակն են, որին դուրս կշպրտեմ։ Մի՛ եղիր անամոթ՝ ձևացնելով, թե Իմ անդրանիկ որդին ես, ցուցադրվելով Իմ առջև։ Արագ հեռացի՛ր Ինձնից։ Նախկինում Ինձ չնչին բաներ ես պատմել՝ ձգտելով շահել Իմ հաճությո՛ւնը։ Սա կուրությո՛ւն է։ Մի՞թե չգիտես, որ զզվում եմ քեզնից։ Անարժա՛ն ողորմելի։ Կարծում ես՝ չգիտե՞մ քո նենգ գործարքների մասին։ Թաքնվում ես կրկին ու կրկին։ Չգիտե՞ս, որ ցույց ես տվել քո դիվային դեմքը։ Թեև մարդիկ չեն կարող տեսնել այն, մի՞թե կարծում ես՝ Ես էլ չեմ կարող։ Նրանք, ովքեր ծառայություն են մատուցում Ինձ, լավը չեն՝ նրանք անարժան ողորմելիների մի խումբ են։ Պետք է էտեմ նրանց։ Ես կնետե՛մ նրանց անհատակ անդունդը և կայրե՛մ։
Խոսում ես անաստված կերպով, գործում ես առանց նվիրումի և պատշաճորեն չես համագործակցում ուրիշների հետ․ նման մարդը դեռ ցանկանում է թագավոր լինել՝ մի՞թե չես երազում։ Մի՞թե մոլորության մեջ չես։ Չե՞ս տեսնում, թե ինչ ես դու։ Անարժան ողորմելի՛ ես։ Որևէ օգուտ կա՞ նման մարդուց։ Անմիջապես հեռացրո՛ւ այս մարդուն Իմ աչքից։ Յուրաքանչյուրը պետք է հստակ հասկանա այն, ինչ ասում եմ, ոգեշնչվի Իմ խոսքերով, ճանաչի Իմ ամենակարողությունը և իմանա Իմ իմաստությունը։ Հաճախ է ասվել, որ սուրբ հոգևոր մարմինը հայտնվել է։ Վերջին հաշվով, կասեի՞ք, որ սուրբ հոգևոր մարմինը հայտնվել է, թե՝ ոչ։ Մի՞թե այն, ինչ ասում եմ, դատարկ խոսք է։ Ի՞նչ է սուրբ հոգևոր մարմինը։ Ի՞նչ հանգամանքներում է գոյություն ունենում սուրբ հոգևոր մարմինը։ Մարդկանց համար դա անպատկերացնելի է և անըմբռնելի։ Ասում եմ ձեզ․ Ես անթերի եմ, Իմ մեջ ամեն ինչ բաց է, և ամենը՝ արձակված (որովհետև գործում եմ իմաստնությամբ և խոսում եմ ազատորեն)։ Իմ գործողություններից և ոչ մեկն ամոթալի չէ, բոլորն արվում են լույսի մեջ, որպեսզի բոլորը կարողանան լիովին համոզվել, և ոչ մեկը չկարողանա որևէ բան գտնել իր ներսում՝ Իմ դեմ օգտագործելու համար։ Սա «սուրբ հոգևոր մարմնի» «սուրբ» բառի բացատրությունն է։ Ուստի նորից ու նորից շեշտել եմ, որ չեմ ուզում որևէ մեկին, որ ամոթալի բաներ է անում։ Սա Իմ կառավարչական հրամանագրերի մի կետն է, և սա նաև Իմ բնույթի մի մասն է։ «Հոգևոր մարմինը» վերաբերում է Իմ արտահայտումներին։ Այն, ինչ ասում եմ, նպատակ ունի, իմաստություն ունի, բայց ենթակա չէ սահմանափակումների։ (Ասում եմ այն, ինչ ուզում եմ ասել, և դա Իմ Հոգին է, որ արտաբերում է Իր ձայնը, և դա Իմ անձն է, որ խոսում է)։ Այն, ինչ ասում եմ, ազատ է ու անկաշկանդ, և երբ չի համապատասխանում մարդկանց պատկերացումներին, ապա հենց դա է մարդկանց բացահայտելու ժամանակը։ Սա Իմ պատշաճ դասավորությունն է։ Ուստի, երբ Ես, որպես մարդ, խոսում կամ գործում եմ, դա միշտ լավ հնարավորություն է Սատանայի բուն էությունը մերկացնելու համար։ Երբ Ես, որպես մարդ, օծվում եմ, ի հայտ է գալիս սուրբ հոգևոր մարմինը։ Ապագայում «սուրբ հոգևոր մարմինը» վերաբերելու է մարմնին։ Այս իմաստի մեջ երկու ասպեկտ կա։ Իմաստի մի ասպեկտը ներկայում է, իսկ իմաստի՝ ապագայում։ Բայց ապագայում սուրբ հոգևոր մարմինը շատ տարբեր կլինի ներկայից՝ տարբերությունը կլինի ինչպես երկնքի և երկրի միջև։ Ոչ ոք չի կարող ըմբռնել դա, և ստիպված կլինեմ անձամբ հայտնություն տալ ձեզ դրա վերաբերյալ։