Գլուխ 95

Մարդիկ պատկերացնում են, թե ամեն ինչ չափազանց պարզ է, մինչդեռ իրականում այդպես չէ։ Ամեն ինչի մեջ թաքնված խորհուրդներ կան, ինչպես նաև Իմ իմաստությունն ու Իմ կարգավորումները։ Ոչ մի մանրուք անտեսված չէ, և բոլորն Ինքս եմ կարգավորում։ Մեծ օրվա դատաստանը վրա է հասնում բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն չեն սիրում Ինձ (հիշե՛ք, մեծ օրվա դատաստանն ուղղված է յուրաքանչյուր մարդու, ով ընդունում է այս անունը)՝ պատճառ դառնալով, որ լաց լինեն և ատամները կրճտացնեն։ Ողբի այս ձայնը գալիս է Հադեսից և դժոխքից. դա ոչ թե մարդկանց լացն է, այլ՝ դևերի։ Իմ դատաստանն է բերում այս լացը, բերում է Իմ տնօրինման ծրագրի վերջնական փրկությունը մարդկանց համար։ Նախկինում որոշ հույսեր էի տածում որոշ մարդկանց հանդեպ։ Բայց հիմա նայելով՝ պետք է մեկ առ մեկ լքեմ այս մարդկանց, քանզի Իմ գործը հասել է այս փուլին, և սա մի բան է, որ ոչ ոք չի կարող փոխել։ Բոլոր նրանք, ովքեր Իմ անդրանիկ որդիները կամ Իմ ժողովուրդը չեն, պետք է լքվեն և պետք է հեռանան Ինձնից։ Պե՛տք է հասկանաք, որ Չինաստանում, բացի Իմ անդրանիկ որդիներից և Իմ ժողովրդից, մյուս բոլորը մեծ կարմիր վիշապի սերունդն են և պետք է դեն նետվեն։ Բոլորդ պե՛տք է հասկանաք, որ Չինաստանն, ի վերջո, Իմ կողմից անիծված երկիր է, և այնտեղ Իմ ժողովրդից մի քանիսն ընդամենը նրանք են, ովքեր ծառայություն են մատուցում Իմ ապագա գործի համար։ Այլ կերպ ասած՝ բացի Իմ անդրանիկ որդիներից, ուրիշ ոչ ոք չկա. բոլորը պետք է կործանվեն։ Մի՛ կարծեք, թե չափազանց ծայրահեղ եմ Իմ գործերում։ Սա Իմ կառավարչական հրամանագիրն է։ Նրանք, ովքեր կրում են Իմ անեծքները, Իմ գարշանքի առարկաներն են, և դա հաստատուն է։ Ես սխալներ թույլ չեմ տալիս. եթե տեսնեմ մեկին, ով տհաճ է Ինձ, դուրս կշպրտեմ նրան. դա բավարար ապացույց է, որ անիծված ես Իմ կողմից և մեծ կարմիր վիշապի սերունդ ես։ Կրկին շեշտեմ ձեզ համար. Չինաստանում կան միայն Իմ անդրանիկ որդիները (բացի Իմ ժողովրդից, որ ծառայություն է մատուցում), և սա Իմ կառավարչական հրամանագիրն է։ Բայց Իմ անդրանիկ որդիներն այնքան քիչ են, և բոլորը նախասահմանվել են Իմ կողմից. Ես գիտեմ, թե ինչ եմ անում։ Չեմ վախենում քո բացասականությունից և չեմ վախենում, որ կշրջվես ու կխայթես Ինձ, քանզի ունեմ Իմ կառավարչական հրամանագրերը և ունեմ ցասում։ Այսինքն՝ Իմ ձեռքում եմ պահում մեծ աղետները և ոչնչից չեմ վախենում, քանի որ համարում եմ, որ ամեն ինչ արդեն իրագործված է, և երբ այդ օրը գա, հիմնովին հաշվեհարդար կտեսնեմ քեզ հետ։ Ոչ ոք չի կարող մարդու կողմից կատարելագործվել կամ կերտվել՝ դառնալով Իմ անդրանիկ որդին. այս հարցն ամբողջովին հիմնված է Իմ նախասահմանման վրա։ Ում ասում եմ, որ անդրանիկ որդի է, նա անդրանիկ որդի է. մի՛ փորձեք մրցել դրա համար կամ խլել դա։ Ամեն ինչ հիմնված է հենց Ինձ՝ Ամենակարող Աստծու վրա։

Մի օր թույլ կտամ ձեզ բոլորիդ տեսնել, թե որոնք են Իմ կառավարչական հրամանագրերը, և ինչ է Իմ ցասումը։ (Բոլորը ծնկի կիջնեն Իմ առաջ, բոլորը կերկրպագեն Ինձ, բոլորն Ինձնից ներում կաղերսեն և բոլորը կմնան հնազանդության մեջ. այժմ միայն Իմ անդրանիկ որդիներին եմ թույլ տալիս տեսնել դրա մի մասը)։ Այնպես կանեմ, որ մեծ կարմիր վիշապի ողջ սերունդը տեսնի, որ շատերին եմ ընտրել որպես զոհ (բոլորին, բացի Իմ անդրանիկ որդիներից) Իմ անդրանիկ որդիներին կատարելագործելու համար՝ ստիպելով մեծ կարմիր վիշապին ընկնել իր իսկ լարած ծուղակը։ (Իմ տնօրինման ծրագրում մեծ կարմիր վիշապն ուղարկում է նրանց, ովքեր ծառայություն են մատուցում Ինձ, այսինքն բոլորին, բացի Իմ անդրանիկ որդիներից, Իմ տնօրինման ծրագիրը խաթարելու համար. սակայն այն ընկել է իր իսկ լարած ծուղակը, և նրանք բոլորը ծառայություն են մատուցում Իմ գործին։ Սա Իմ կողմից բոլորին Ինձ ծառայություն մատուցելու համար մոբիլիզացնելու ճշմարիտ իմաստի մի մասն է)։ Այսօր, երբ ամեն ինչ իրագործվել է, կազատվեմ նրանցից բոլորից, կճզմեմ նրանց ոտքերիս տակ և դրանով կնվաստացնեմ մեծ կարմիր վիշապին ու կստիպեմ դրան լիովին ամոթահար լինել (նրանք փորձում են խաբեությամբ դուրս պրծնել և օրհնություններ ստանալ, բայց երբեք չէին մտածում, որ ծառայություն կմատուցեն Ինձ). սա Իմ իմաստությունն է։ Լսելով սա՝ մարդիկ կարծում են, թե Ես զուրկ եմ զգացմունքներից կամ ողորմությունից, և որ մարդկայնություն չունեմ։ Ես իսկապես զուրկ եմ զգացմունքներից կամ ողորմությունից Սատանայի հանդեպ, և ավելին՝ Ինքս Աստվածն եմ, Ով վերանցում է մարդկայնությունը։ Ինչպե՞ս կարող ես ասել, թե մարդկայնություն ունեցող Աստված եմ։ Մի՞թե չգիտես, որ աշխարհից չեմ։ Մի՞թե չգիտես, որ վեր եմ բոլոր բաներից։ Բացի Իմ անդրանիկ որդիներից, ոչ ոք նման չէ Ինձ, ոչ ոք չունի Իմ բնույթը (բնույթ, որը մարդկային չէ, այլ աստվածային), և ոչ ոք չունի Իմ որակը։

Երբ հոգևոր ոլորտի դուռը բացվի, կտեսնեք բոլոր խորհուրդները, ինչը հնարավորություն կտա ձեզ լիովին մտնելու ազատ ոլորտ, մտնելու Իմ սիրառատ գրկի և Իմ հավիտենական օրհնությունների մեջ։ Իմ ձեռքերը միշտ պահել են մարդկությանը։ Բայց մարդկության մի մաս կա, որին կփրկեմ, և մի մաս, որին չեմ փրկի։ (Ասում եմ «պահել», որովհետև առանց Իմ պահելու ողջ աշխարհը վաղուց ընկած կլիներ Հադես)։ Գիտակցե՛ք սա։ Սա Իմ տնօրինման ծրագիրն է։ Եվ ո՞րն է Իմ տնօրինման ծրագիրը։ Ես ստեղծեցի մարդկությանը, բայց երբեք չեմ ծրագրել ձեռք բերել յուրաքանչյուր մարդու, այլ միայն ձեռք բերել մարդկության մի փոքր մասը։ Ուրեմն ինչո՞ւ ստեղծեցի այսքան շատ մարդկանց։ Նախկինում ասել եմ, որ Ինձ հետ ամեն ինչ ազատություն և ազատագրում է, և անում եմ այն, ինչ կամենում եմ։ Երբ ստեղծեցի մարդկությանը, միայն այն բանի համար էր, որ նրանք կարողանան բնականոն կյանքով ապրել, և ապա մարդկության մի փոքր մասից կարողանան բարձրանալ Իմ անդրանիկ որդիները, Իմ որդիները և Իմ ժողովուրդը։ Կարելի է ասել, որ բոլոր մարդիկ, իրադարձությունները և բաները, բացի Իմ անդրանիկ որդիներից, Իմ ժողովրդից և Իմ որդիներից, բոլորը ծառայություն մատուցողներ են և բոլորը պետք է կործանվեն։ Այսպիսով, Իմ ողջ տնօրինման ծրագիրը կավարտվի։ Սա Իմ տնօրինման ծրագիրն է, սա Իմ գործն է, և սրանք այն քայլերն են, որոնցով գործում եմ։ Երբ ամեն ինչ ավարտվի, լիովին կհանգստանամ։ Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի. ամեն ինչ կլինի խաղաղ և ապահով։

Իմ գործի տեմպն այնքան արագ է, որ վեր է մարդկային երևակայությունից։ Այն փոխվում է օրեցօր, և ով չի կարողանում համընթաց քայլել, կորուստ կկրի. Ամեն օր կարելի է միայն ամուր կառչել նոր լույսից (թեև Իմ կառավարչական հրամանագրերում, ինչպես նաև այն տեսիլքներում և ճշմարտության մեջ, որոնցով հաղորդակցվում եմ, երբեք ոչ մի փոփոխություն չի լինում)։ Ինչո՞ւ եմ խոսում ամեն օր։ Ինչո՞ւ եմ անընդհատ լուսավորություն բերում քեզ։ Հասկանո՞ւմ ես ճշմարիտ իմաստը դրանում։ Մարդկանց մեծ մասը հիմա էլ ծիծաղում ու կատակում է և չի կարողանում լուրջ լինել։ Պարզապես ոչ մի ուշադրություն չեն դարձնում Իմ խոսքերին, այլ լոկ անցողիկ անհանգստություն են զգում, երբ լսում են դրանք։ Դրանից հետո Իմ խոսքերը շուտով մոռացվում են. նրանք շուտով անտեղյակ են դառնում իրենց իսկ ինքնությանը և դառնում են անփույթ։ Գիտե՞ս, թե որն է քո կարգավիճակը։ Ինչ-որ մեկը ծառայություն է մատուցում Ինձ, թե նախասահմանված և ընտրված է Իմ կողմից, տնօրինվում է միայն Իմ ձեռքերով. ոչ ոք չի կարող փոխել սա. Ինքս պետք է անեմ դա, Ինքս պետք է ընտրեմ և նախասահմանեմ նրանց։ Ո՞վ կհամարձակվի ասել, թե ոչ իմաստուն Աստված եմ։ Ամեն մի խոսք, որ ասում եմ, և ամեն բան, որ անում եմ, Իմ իմաստությունն է։ Ո՞վ կհամարձակվի կրկին փորձել և խաթարել Իմ տնօրինումը կամ կործանել Իմ ծրագրերը։ Անշուշտ չեմ ների նրանց։ Ժամանակն Իմ ձեռքերում է, և չեմ վախենում հապաղումից. մի՞թե Նա չեմ, Ով որոշում է այն ժամանակը, թե երբ Իմ տնօրինման ծրագիրը կավարտվի։ Մի՞թե այս ամենը կախված չէ Իմ մեկ մտքից։ Երբ խոսում եմ, կատարվում է, կատարվում է, և երբ ասում եմ, որ ավարտվում է, ավարտվում է։ Ես չեմ շտապում և համապատասխան կարգավորումներ կանեմ։ Մարդիկ չպետք է իրենց քիթը խոթեն Իմ գործի մեջ և չպետք է Ինձ համար բաներ անեն այնպես, ինչպես իրենց հաճելի է։ Անիծում եմ նրան, ով քիթը խոթում է. սա Իմ կառավարչական հրամանագրերից մեկն է։ Ինքս եմ անում Իմ գործը և ուրիշ ոչ մեկի կարիքը չունեմ (թույլ եմ տալիս այդ ծառայություն մատուցողներին գործել, այլապես նրանք չէին համարձակվի անխոհեմ կամ կուրորեն գործել)։ Ողջ գործը կարգավորվում է Իմ կողմից և որոշվում է Իմ կողմից, քանզի Ինքս միակ Աստվածն եմ։

Աշխարհի բոլոր ազգերը միմյանց հետ մրցում են իշխանության և շահի համար ու պայքարում են հողի համար, բայց մի՛ անհանգստացեք, քանզի այս բոլոր բաներն Ինձ ծառայություն են մատուցում։ Եվ ինչո՞ւ եմ ասում, որ դրանք Ինձ ծառայություն են մատուցում։ Ես անում եմ բաներ առանց մատս շարժելու։ Սատանաներին դատելու համար նախ ստիպում եմ նրանց վիճել միմյանց հետ և ի վերջո կործանում եմ նրանց ու ստիպում ընկնել իրենց իսկ լարած ծուղակը (նրանք ցանկանում են Ինձ հետ մրցել իշխանության համար, բայց ի վերջո ծառայություն են մատուցում Ինձ)։ Միայն խոսում եմ և տալիս Իմ հրամանները, և յուրաքանչյուրն անում է այն, ինչ ասում եմ, այլապես անմիջապես կոչնչացնեմ քեզ։ Այս բաները բոլորն Իմ դատաստանի մի մասն են, քանզի հրամայում եմ բոլոր բաներին, և բոլոր բաները սահմանված են Իմ կողմից։ Ով ինչ անում է, անում է ակամա՝ Իմ իսկ կարգավորմամբ։ Հուսով եմ, որ առաջիկա իրադարձություններում կկարողանաք լեցուն լինել Իմ իմաստությամբ և խուսափել անխոհեմ մոտեցում ցուցաբերելուց։ Ավելի հաճախ մոտեցե՛ք Ինձ, երբ ձեզ հետ բաներ են պատահում. եղե՛ք ավելի ուշադիր և զգույշ բոլոր առումներով՝ Իմ հանդիմանությունը վիրավորելուց խուսափելու և Սատանայի ծուղակն ընկնելուց խուսափելու համար։ Պետք է ներըմբռնումներումներ քաղեք Իմ խոսքերից, իմանաք Ես ինչ Եմ, և տեսնեք` ինչ ունեմ։ Պետք է անեք բաներ ըստ Իմ իմաստալից հայացքների և չպետք է անխոհեմաբար գործեք։ Արե՛ք այն, ինչ անում եմ, և ասե՛ք այն, ինչ ասում եմ։ Այս բաները նախապես եմ ասում ձեզ, որպեսզի կարողանաք խուսափել սխալներ գործելուց և խուսափել փորձության ենթարկվելուց։ Որո՞նք են Իմ էությունը և Իմ ունեցվածքը։ Իսկապե՞ս գիտեք։ Այն ցավը, որ կրում եմ, Իմ էության մի մասն է, քանի որ Իմ բնականոն մարդկայնության մի մասն է, և Իմ էությունը կարելի է գտնել նաև Իմ լիակատար աստվածայնության մեջ. գիտե՞ք սա։ Իմ էությունը բաղկացած է երկու ասպեկտից. մի ասպեկտն Իմ մարդկայնությունն է, իսկ մյուսն Իմ լիակատար աստվածայնությունն է։ Միայն միասին են այս երկու ասպեկտները կազմում հենց Իրեն՝ լիակատար Աստծուն։ Այն, ինչ Իմ լիակատար աստվածայնությունն է, նաեւ ներառում է շատ բաներ. Ես ոչ մի կաշկանդվածություն չեմ կրում որևէ մարդու, իրադարձության կամ բանի կողմից. վերանցում եմ բոլոր միջավայրերը. դուրս եմ ժամանակի կամ տարածության կամ աշխարհագրության որևէ սահմանափակումից. ճշմարտապես գիտեմ բոլոր մարդկանց, իրադարձությունները և բաները, ինչպես Իմ ձեռքի ափը. և այնուամենայնիվ դեռ մարմին ու ոսկոր եմ և գոյություն ունեմ շոշափելի ձևով. դեռ այս անձն եմ մարդկանց աչքերում, բայց բնույթը փոխվել է. մսեղի չէ, այլ մարմին։ Այս բաները դրա միայն մի փոքր մասն են։ Իմ բոլոր անդրանիկ որդիները նույնպես այսպիսին կլինեն ապագայում. սա այն ուղին է, որով պետք է քայլել, և նրանք, ովքեր հաշվառվել են, չեն կարող փախչել։ Մինչ անում եմ սա, բոլոր նրանք, ովքեր չեն նախասահմանվել, դուրս կշպրտվեն (քանզի Սատանան է փորձում Ինձ՝ տեսնելու, թե արդյոք Իմ խոսքերը ճշգրիտ են)։ Նրանք, ովքեր նախասահմանված են, չեն կարող փախչել դրանից, ուր էլ որ գնան, և դրանով կտեսնեք Իմ այս արարքի հիմքում ընկած սկզբունքները։ «Իմ ունեցվածքը» վերաբերում է Իմ իմաստությանը, Իմ գիտությանը, Իմ հնարամտությանը և ասածս ամեն մի խոսքին։ Ե՛վ Իմ մարդկայնությունը, և՛ Իմ աստվածայնությունն ունեն դա։ Այսինքն՝ այն ամենը, ինչ արվում է Իմ մարդկայնության կողմից, ինչպես նաև այն, ինչ արվում է Իմ աստվածայնության կողմից, Իմ ունեցվածքն է. ոչ ոք չի կարող խլել այս բաները կամ հեռացնել դրանք. դրանք Իմ ունեցվածքն են, և ոչ ոք չի կարող փոխել դրանք։ Սա Իմ ամենախիստ կառավարչական հրամանագիրն է։ (Քանի որ մարդու պատկերացումներում շատ բաներ, որ անում եմ, չեն համապատասխանում նրա պատկերացումներին և վեր են մարդկային հասկացողությունից, և սա այն հրամանագիրն է, որը յուրաքանչյուր մարդ ամենից հեշտությամբ է խախտում, և այն նաև ամենախիստն է, ուստի մարդիկ կորուստներ են կրում իրենց կյանքում)։ Կրկին կասեմ, պետք է բարեխիղճ մոտեցում ցուցաբերեք այն բանին, ինչ հորդորում եմ ձեզ անել. չպետք է անփույթ լինեք։

Նախորդը.  Գլուխ 94

Հաջորդը.  Գլուխ 96

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger