Փրկություն ստանում է այն մարդը, որ պատրաստ է կիրարկելու ճշմարտությունը
Պատշաճ եկեղեցական կյանք ունենալու անհրաժեշտությունը հաճախ է հիշատակվում քարոզներում։ Այդ դեպքում ինչո՞ւ եկեղեցական կյանքը մինչ այժմ չի բարելավվել, և ինչո՞ւ է այն դեռ նույնը։ Ինչո՞ւ չկա լիովին նոր, այլ կենսակերպ։ Նորմալ կլինե՞ր, եթե իննսունականների մարդն ապրեր անցյալ դարաշրջանի կայսրի պես։ Թեև այժմ մարդիկ ուտում և խմում են այնպիսի նրբահամ բաներ` նախորդ դարաշրջաններում հազվադեպ ճաշակված, եկեղեցական կյանքում մեծ շրջադարձեր չեն եղել: Դա նման է եղել հին գինին նոր շշերի մեջ լցնելուն: Այդ դեպքում ի՞նչ օգուտ ունի այն, որ Աստված այդքան շատ բան է ասում: Շատ վայրերում եկեղեցիներն ընդհանրապես չեն փոխվել: Ես դա տեսել եմ Իմ սեփական աչքերով, և դա պարզ է Իմ սրտում։ Թեպետ Ինքս եկեղեցական կյանքի փորձառություն չունեմ, հինգ մատիս պես գիտեմ եկեղեցական հավաքույթների պայմանները: Դրանք մեծ առաջընթաց չեն գրանցել, և նորից վերադառնում ենք նույն ասացվածքին. դա նման է հին գինին նոր շշերի մեջ լցնելուն: Ոչինչ չի փոխվել: Երբ մեկը նրանց հովվում է, նրանք կրակի պես այրվում են, բայց երբ ոչ ոք նրանց չի աջակցում, նրանք նմանվում են սառցե կտորի։ Քչերը կարող են խոսել գործնական բաների մասին, և շատ հազվադեպ է այն, որ որևէ մեկը կարողանում ղեկն իր ձեռքը վերցնել։ Չնայած քարոզները վեհ են, հազվադեպ է, երբ որևէ մեկն իրականում մուտք է ձեռք բերել դրանց։ Քչերն են փայփայում Աստծու խոսքը։ Նրանց աչքերը թրջվում են, երբ ընդունում են Աստծու խոսքը, ուրախանում, երբ այն մի կողմ են դնում և դառնում են անտարբեր ու անփայլ, երբ հեռանում են դրանից։ Անկեղծ ասած՝ դուք պարզապես չեք գնահատում Աստծու խոսքը, և այսօր Նրա իսկ բերանից եկող խոսքը երբեք գանձ չեք համարում։ Պարզապես անհանգստանում եք Նրա խոսքը կարդալիս և լարվածություն եք զգում այն անգիր անելիս, իսկ երբ գալիս է Աստծու խոսքը կիրարկելու հերթը, ամեն ինչ նմանվում է ջրհորի պոմպի բռնակը ձիու պոչի մի մազով քաշելուն. անկախ նրանից, թե որքան ես փորձում, պարզապես չես կարողանում բավարար էներգիա հավաքել: Դու միշտ ոգևորված ես Աստծու խոսքը կարդալիս, բայց մոռացկոտ ես այն կիրարկելիս: Իրականում կարիք չկա այս խոսքերն այդքան ջանասիրաբար արտասանելու և այդքան համբերատար կրկնելու, բայց այն փաստը, որ մարդիկ պարզապես լսում են՝ առանց Աստծու խոսքը կիրարկելու, դարձել է խոչընդոտ Նրա գործի համար։ Ես չեմ կարող չբարձրաձայնել, չեմ կարող չխոսել դրա մասին։ Ես ստիպված եմ դա անել․ այնպես չէ, որ վայելում եմ ուրիշների թուլությունները բացահայտելը։ Կարծում եք, որ ձեր կիրարկումը քիչ թե շատ պատշա՞ճ է, որ երբ հայտնությունները բարձր մակարդակի են, ձեր մուտքը նույնպես այդպիսի՞ն է։ Արդյոք ամեն ինչ այդքան պա՞րզ է։ Դուք երբեք չեք քննում այն հիմքը, որի վրա, ի վերջո, կառուցվում են ձեր փորձառությունները։ Այս պահին ձեր հավաքույթները ոչ մի կերպ չեն կարող կոչվել պատշաճ եկեղեցական կյանք և ոչ էլ կարող են առնվազն պատշաճ հոգևոր կյանքի մասը կազմել։ Դա պարզապես մի խումբ մարդկանց հավաքույթ է, ովքեր հաճույքով զրուցում են ու երգում։ Ճիշտն ասած, դրանում շատ իրականություն չկա։ Ավելի պարզ ասած, եթե դու չես կիրարկում ճշմարտությունը, ապա որտե՞ղ է իրականությունը։ Մի՞թե պարծենկոտություն չէ ասելը, որ դու իրականություն ունես։ Նրանք, ովքեր միշտ գործ են անում, ամբարտավան են և ինքնահավան, մինչդեռ միշտ հնազանդ մնացողները լուռ են և գլուխները կախ՝ առանց ուսուցման որևէ հնարավորության: Աշխատող մարդիկ խոսելուց բացի ոչինչ չեն անում՝ շարունակ բարձրահունչ ելույթներ ունենալով, իսկ հետևորդները միայն լսում են: Փոխակերպման մասին որևէ խոսք չկա. այս ամենը սոսկ անցյալի սովորություն է: Այսօր այն, որ ունակ ես հնազանդվելու և չհամարձակվելու միջամտել կամ գործելու ըստ ցանկության, պայմանավորված է Աստծու կառավարչական հրամանագրերի գալուստով. դա փոփոխություն չէ, որին ենթարկվել ես փորձառությունների միջոցով: Այն, որ դու այսօր այլևս չես համարձակվում անել բաներ, որոնք խախտում են կառավարչական հրամանագրերը, պայմանավորված է նրանով, որ Աստծու խոսքը հստակ ազդեցություն է ունեցել և նվաճել է մարդկանց: Թող մեկը պատասխանի հարցիս՝ քո այսօրվա նվաճումներից որքա՞նն ես ձեռք բերել սեփական քրտինքով: Դրանցից որքա՞նն է Աստված քեզ ուղղակիորեն ասել: Ինչպե՞ս կպատասխանեիր այս հարցերին: Կզարմանայի՞ր և խոսքեր չէի՞ր ունենա ասելու: Ինչո՞ւ են ուրիշները կարողանում բարձրաձայնել իրենց բազմաթիվ գործնական փորձառությունների մասին՝ քեզ սննդով ապահովելու համար, մինչդեռ դու պարզապես վայելում ես ուրիշների պատրաստած կերակուրները: Մի՞թե չես ամաչում: Դուք կարող եք իրականացնել փաստերի հայտնաբերման քննություն՝ դիտարկելով նրանց, ովքեր համեմատաբար լավն են, և հարցնելով՝ որքա՞ն ես հասկանում ճշմարտությունը, որքա՞նն ես, ի վերջո, կիրարկում գործնականում: Ու՞մ ես ավելի շատ սիրում՝ Աստծո՞ւն, թե՞ ինքդ քեզ: Ավելի հաճախ տալի՞ս ես, թե՞ ստանում: Երբ սխալ մտադրություն ես ունեցել, քանի՞ անգամ ես ապստամբել քո հին «ես»-ի դեմ և բավարարել Աստծու մտադրությունները: Միայն այս մի քանի հարցը շատերին կշփոթեցնի: Չէ՞ որ մարդկանց մեծ մասը, նույնիսկ եթե գիտակցում է, որ իր մտադրությունը սխալ է, միևնույն է, գիտակցաբար սխալ է գործում և ոչ մի կերպ չի ապստամբում իր սեփական մսեղիի դեմ: Մարդկանց մեծ մասը թույլ է տալիս, որ մեղքը մոլեգնի իրենց մեջ, որ այն ուղղորդի իրենց յուրաքանչյուր գործողություն: Նրանք անկարող են հաղթահարելու իրենց մեղքերը և շարունակում են ապրել մեղքի մեջ: Հասնելով այժմյան փուլին՝ ո՞վ չգիտի, թե որքան վատ բաներ է արել: Եթե ասես, որ չգիտես, ուրեմն անամոթաբար ստում ես: Անկեղծ ասած, դա միայն նշանակում է քո հին «ես»-ի դեմ ապստամբելու դժկամություն: Ի՞նչ օգուտ ունի այդքան շատ «սրտից բխող» ապաշխարության խոսք ասելը, որն իրականում արժեք չունի: Արդյոք սա օգնո՞ւմ է քեզ կյանքում աճ գրանցել: Կարելի է ասել, որ ինքդ քեզ ճանաչելը լրիվ դրույքով աշխատանք է քեզ համար: Ես կատարելագործում եմ մարդկանց նրանց հնազանդության և Աստծու խոսքը կիրարկելու միջոցով: Եթե դու Աստծու խոսքը կրում ես միայն այնպես, ինչպես կկրեիր քո հագուստը պարզապես նորաոճ և շքեղ տեսք ունենալու համար, ապա մի՞թե չես խաբում ինքդ քեզ և ուրիշներին: Եթե քո ունեցած միակ բանը խոսելն է, և դու երբեք այն չես կիրարկում, ապա ինչի՞ ես հասնում:
Շատ մարդիկ կարող են որոշ չափով խոսել կիրարկման մասին և կարող են խոսել իրենց անձնական տպավորությունների մասին, բայց այդ ամենի մեծ մասը ուրիշների խոսքերից ստացված պատկերն է: Այն ընդհանրապես չի բխում ո՛չ իրենց անձնական փորձից, ո՛չ էլ իրենց տեսած փորձառությունից: Ես այս հարցն ավելի վաղ արդեն վերլուծել եմ. մի՛ կարծիր, թե ես ոչինչ չգիտեմ: Դու պարզապես թղթե վագր ես, և դեռ խոսո՞ւմ ես Սատանային հնազանդեցնելու մասին, վկայո՞ւմ ես հաղթանակների և Աստծու պատկերով ապրելու մասին: Այս ամենն անհեթեթություն է: Կարծում ես, որ այսօր Աստծու ասած բոլոր խոսքերը քեզ հիացնելու համա՞ր են: Քո բերանը խոսում է քո հին «ես»-ի դեմ ապստամբելու և ճշմարտությունը գործնականում կիրարկելու մասին, բայց քո ձեռքերն այլ գործեր են անում, իսկ քո սիրտն այլ ծրագրեր է հյուսում. ինչպիսի՞ մարդ ես դու: Ինչո՞ւ քո սիրտն ու ձեռքերը նույնը չեն։ Այնքա՜ն քարոզներ են դատարկ խոսքերի վերածվել, և մի՞թե սա սրտաճմլիկ չէ։ Եթե դու չես կարողանում Աստծու խոսքը գործնականում կիրարկել, դա ապացուցում է այն, որ դու դեռ չես սկսել Սուրբ Հոգու պես գործել, Սուրբ Հոգին դեռ քո մեջ չէ, և դեռ չես ստացել Նրա առաջնորդությունը։ Եթե դու ասում ես, որ կարող ես միայն հասկանալ Աստծու խոսքը, բայց չես կարող այն գործնականում կիրարկել, ապա դու մի մարդ ես, ով չի սիրում ճշմարտությունը։ Աստված չի գալիս փրկելու այսպիսի մարդկանց։ Հիսուսն անասելի տառապանք կրեց, երբ խաչվեց՝ մեղավորներին, աղքատներին և բոլոր այն խոնարհ մարդկանց փրկելու համար։ Նրա խաչելությունը ծառայեց որպես զոհաբերություն մեղքերի քավության դիմաց։ Եթե դու չես կարող հետևել Աստծու խոսքին, ապա պետք է հեռանաս որքան հնարավոր է շուտ։ Մի՛ մնա Աստծու տանը որպես ձրիակեր։ Շատերի համար նույնիսկ դժվար է հրաժարվել այնպիսի արարքներից, որոնք ակնհայտորեն հակադրվում են Աստծուն։ Մի՞թե նրանք մահ չեն խնդրում։ Ինչպե՞ս կարող են խոսել Աստծու արքայություն մտնելու մասին։ Մի՞թե նրանք Աստծու դեմքը տեսնելու համարձակություն կունենան։ Երբ ուտում ես Աստծու տված սնունդը, բայց անում ես Աստծուն հակադրվող բաներ, չարամիտ ես, նենգ և խորամանկ, նույնիսկ այն դեպքում, երբ Աստված թույլ է տալիս վայելել Իր շնորհները, ապա չե՞ս զգում, որ քո ձեռքերն այրվում են դրանք ստանալիս։ Չե՞ս զգում, որ դեմքդ կարմրում է։ Աստծուն հակառակ ինչ-որ բան անելով, «խարդախ» ծրագրեր իրականացնելով՝ վախ չե՞ս զգում ։ Եթե ոչինչ չես զգում, ինչպե՞ս կարող ես խոսել որևէ ապագայի մասին։ Վաղուց արդեն քեզ համար չկար ապագա, ուստի ի՞նչ ավելի մեծ ակնկալիքներ կարող ես ունենալ։ Եթե անամոթաբար ինչ-որ բան ես ասում, բայց չես կաշկանդվում, և սիրտդ նույնպես ոչինչ չի զգում, ապա դա չի՞ նշանակում, որ Աստված քեզ արդեն լքել է։ Եթե անզուսպ և անարգել խոսելն ու գործելը դարձել է քո բնույթը, ապա ինչպե՞ս կարող ես երբևէ կատարելագործվել Աստծու կողմից։ Կկարողանայի՞ր շրջել աշխարհով մեկ։ Ո՞ւմ մոտ կկարողանայիր վստահություն ներշնչել։ Նրանք, ովքեր գիտեն քո իրական բնույթը, քեզնից հեռու կմնան։ Մի՞թե սա Աստծու պատիժը չէ։ Ընդհանուր առմամբ, եթե կա միայն խոսք, և չկա կիրարկում, ապա չկա նաև աճ։ Չնայած Սուրբ Հոգին կարող է աշխատել քեզ վրա, մինչ դու խոսում ես, այնուամենայնիվ, եթե դու չկիրարկես, ապա Սուրբ Հոգին կդադարի աշխատել։ Եթե նույն կերպ շարունակես, ապա ինչպե՞ս կարող է խոսք գնալ ապագայի կամ քո ամբողջ էությունն Աստծու գործին նվիրաբերելու մասին։ Դու միայն կարող ես խոսել քո ամբողջ էությունը մատուցելու մասին՝ իսկական, աստվածասեր սիրտդ Նրան չտալով։ Նա միայն քո շուրթերից է ստանում ծառայություն. նրան չի տրվում քո՝ ճշմարտությունը կիրարկելու մտադրությունը։ Կարո՞ղ է սա լինել քո իրական հասակը։ Եթե այսպես շարունակեիր, ապա ե՞րբ կկատարելագործվեիր Աստծու կողմից։ Մի՞թե չես անհանգստանում քո մութ ու մռայլ ապագայի համար։ Մի՞թե չես զգում, որ Աստված կորցրել է հույսը քո հանդեպ։ Մի՞թե չգիտես, որ Աստված ցանկանում է կատարելագործել ավելի շատ ու նոր մարդկանց։ Կարո՞ղ են հին բաները դիմակայել։ Դու ուշադրություն չես դարձնում Աստծու այսօրվա խոսքերին. սպասում ես վաղվա օրվա՞ն։