Գործ և մուտք (4)

Եթե մարդն իրապես կարողանա մուտք գործել Սուրբ Հոգու գործին համապատասխան, նրա կյանքն արագ կծլի՝ գարնանային անձրևից հետո բամբուկի ընձյուղի պես։ Դատելով մարդկանց ճնշող մեծամասնության ներկայիս հասակից՝ նրանք պարզապես կարևորություն չեն տալիս կյանքին և փոխարենը կարևորում են որոշ արտաքին, աննշան բաներ։ Կամ էլ վազվզում են այսուայնկողմ՝ գործելով աննպատակ, անկանոն և ցրված կերպով, չիմանալով, թե որ ուղղությամբ պետք է գնան և առավել ևս՝ ում համար։ Լոկ «խոնարհաբար թաքնվում են»։ Ճշմարտությունն այն է, որ ձեզանից քչերը որևէ բան գիտեն վերջին օրերի վերաբերյալ Աստծու մտադրությունների մասին։ Ձեզանից գրեթե ոչ ոք չի ճանաչում Աստծու հետքերը, բայց ավելի վատն այն է, որ ոչ ոք չգիտի, թե ի վերջո ինչ է իրագործելու Աստված։ Սակայն յուրաքանչյուր ոք, զուտ տոկունության և համբերության շնորհիվ, ենթարկվում է ուրիշների կարգավարժմանն ու էտմանը՝ կարծես նախավարժանք անելով և պատրաստվելով ցուցադրելու իր ուժը[1], ի սպասումն այն օրվան, երբ կրկին կկարողանա բարձր պահել գլուխը։ Որևէ մեկնաբանություն չեմ անի մարդկության մեջ առկա այս «տարօրինակ տեսարանների» վերաբերյալ, բայց կա մի բան, որ բոլորդ պետք է հասկանաք։ Հենց հիմա մարդկանց մեծամասնությունը առաջադիմում է դեպի աննորմալություն[2], և իրենց մուտքի քայլերում ընթանում են դեպի փակուղի[3]։ Գուցե շատերը մտածեն, թե դա մարդկային աշխարհից դուրս մի ուտոպիա է, որին մարդը տենչում է՝ հավատալով, որ դա ազատության ոլորտն է, բայց իրականում այդպես չէ։ Կամ գուցե կարելի է ասել, որ մարդիկ արդեն մոլորվել են։ Բայց անկախ այն բանից, թե ինչ են անում մարդիկ, դեռ ուզում եմ խոսել այն մասին, թե ինչի մեջ մարդը պետք է մտնի։ Շատերի արժանիքներն ու թերություններն այս խոսակցության հիմնական թեման չեն։ Հուսով եմ, որ բոլորդ՝ եղբայրնե՛ր և քույրե՛ր, կկարողանաք ճիշտ ըմբռնել Իմ խոսքերը և սխալ չեք հասկանա Իմ մտադրությունը։

Աստված մարմնացել է Չինաստանում կամ, Հոնկոնգի և Թայվանի հայրենակիցների խոսքերով՝ «մայրցամաքում»։ Երբ Աստված երկնքից իջավ երկիր, ոչ ոք երկնքում կամ երկրի վրա տեղյակ չէր դրանից, քանզի սա է ծածուկում Աստծու վերադարձի ճշմարիտ իմաստը։ Նա երկար ժամանակ գործել և ապրել է մսեղիում, և, այնուամենայնիվ, ոչ ոք տեղյակ չի եղել։ Նույնիսկ մինչև այսօր ոչ ոք չի ճանաչում դա։ Գուցե սա մնա որպես հավերժական հանելուկ։ Այս անգամ Աստծու՝ մսեղիով գալը մի բան է, որից ոչ մի մարդկային էակ չի կարող տեղյակ լինել։ Որքան էլ մեծամասշտաբ և ազդեցիկ լինի Հոգու գործը, Աստված միշտ մնում է անվրդով՝ երբեք ոչինչ չմատնելով։ Կարելի է ասել, որ Նրա գործի այս փուլը նույնն է, ասես տեղի է ունենում երկնային ոլորտում։ Թեև այն ակնհայտ է բոլոր նրանց համար, ովքեր աչքեր ունեն տեսնելու, բայց ոչ ոք չի ճանաչում այն։ Երբ Աստված ավարտի Իր գործի այս փուլը, ողջ մարդկությունը կարթնանա իր երկար երազից և կհրաժարվի իր սովորական վերաբերմունքից[4]։ Հիշում եմ, որ Աստված մի անգամ ասաց. «Այս անգամ մսեղիով գալը նման է վագրի որջն ընկնելուն»։ Սա նշանակում է, որ քանզի Աստծու գործի այս պարագայում Աստված գալիս է մսեղիով և, ավելին, ծնվում է մեծ կարմիր վիշապի բնակավայրում, այս անգամ երկիր գալով, ավելի քան երբևէ, Նա բախվում է ծայրահեղ վտանգի։ Այն, ինչին Նա բախվում է, դանակներ են, հրացաններ, մահակներ ու գուրզեր։ Այն, ինչին Նա բախվում է, փորձություններ են։ Այն, ինչին Նա բախվում է, մարդասպանական մտադրությամբ լի դեմքերով ամբոխներ են։ Նա ցանկացած պահի սպանվելու վտանգի տակ է։ Աստված եկավ՝ Իր հետ բերելով ցասում։ Սակայն Նա եկավ, որպեսզի կատարի կատարելագործման գործը, ինչը նշանակում է, որ Նա եկավ՝ կատարելու Իր գործի երկրորդ մասը, որը շարունակվում է փրկագնման գործից հետո։ Հանուն Իր գործի այս փուլի Աստված նվիրել է առավելագույն միտք ու հոգատարություն և օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները՝ խուսափելու փորձությունների հարձակումներից, մնալով խոնարհ ու թաքնված և երբեք չցուցադրելով Իր ինքնությունը։ Երբ Հիսուսը փրկեց մարդուն խաչից, Նա դա արեց միայն փրկագնման գործն ավարտելու համար։ Նա չեկավ կատարելագործման գործն անելու։ Այսպիսով, Աստծու գործի միայն կեսն էր արվում, և փրկագնման գործն ավարտելը Նրա ողջ ծրագրի միայն կեսն էր։ Երբ նոր դարաշրջանը մոտ էր սկսվելուն, իսկ հինը՝ նահանջելուն, Հայր Աստված սկսեց խորհել Իր գործի երկրորդ մասի շուրջ և նախապատրաստվել դրան։ Վերջին օրերին այս մարմնացումը հստակորեն չէր մարգարեացվել անցյալում՝ դրանով իսկ հիմք դնելով այս անգամ Աստծու՝ մսեղիով գալու առավել գաղտնիության համար։ Լուսաբացին, աննկատ բյուրավոր մարդկանց կողմից, Աստված եկավ երկիր և սկսեց Իր կյանքը մսեղիում։ Մարդիկ տեղյակ չէին այս պահի գալստյան մասին։ Գուցե բոլորը խորը քնած էին։ Գուցե շատերը, որոնք արթուն և զգոն էին, սպասում էին, և գուցե շատերը լուռ աղոթում էին երկնավոր Աստծուն։ Սակայն այս բոլոր բազմաթիվ մարդկանցից ոչ մեկը չգիտեր, որ Աստված արդեն ժամանել է երկիր։ Աստված այսպես գործեց, որպեսզի Իր գործն ավելի հարթ իրականացնի և ավելի լավ արդյունքների հասնի, ինչպես նաև կանխի է՛լ ավելի շատ փորձությունները։ Երբ մարդու գարնանային քունն ընդհատվի, Աստծու գործը վաղուց ավարտված կլինի, և Նա կհեռանա՝ ավարտին հասցնելով երկրի վրա թափառելու և բնակվելու Իր կյանքը։ Քանի որ Աստծու գործը պահանջում է, որ Աստված գործի և խոսի Իր իսկ անձով, և քանի որ մարդու համար միջամտելու ոչ մի ճանապարհ չկա, Աստված ծայրահեղ տառապանք է կրել, որպեսզի գա երկիր՝ գործն Ինքն անելու համար։ Մարդն անկարող է փոխարինել Աստծուն Նրա գործում։ Այդ պատճառով Աստված դիմակայեց Շնորհքի դարաշրջանի վտանգներից մի քանի հազար անգամ ավելի մեծ վտանգների՝ իջնելով այն երկիրը, որտեղ բնակվում է մեծ կարմիր վիշապը, որպեսզի կատարի Իր սեփական գործը՝ ծախսելով Իր ողջ միտքն ու հոգատարությունը, որպեսզի փրկագնի տկարացած մարդկանց այս խմբին, աղբակույտի մեջ խրված մարդկանց այս խմբին։ Թեև ոչ ոք չգիտի Աստծու գոյության մասին, բայց Աստված չի անհանգստանում, քանի որ դա մեծապես նպաստում է Իր գործին։ Բոլորը ծայրաստիճան դաժան ու չարասիրտ են. ինչպե՞ս կհանդուրժեին Աստծու գոյությունը։ Ահա թե ինչու, գալով երկիր, Աստված լռություն է պահպանում։ Որքան էլ մարդը ծայրաստիճան դաժան լինի, Աստված դրանցից ոչ մեկը սրտին մոտ չի ընդունում, այլ միայն շարունակում է անել այն գործը, որը պետք է անի, որպեսզի կատարի այն ավելի մեծ հանձնարարությունը, որը երկնային Հայրը հանձնարարել է Իրեն։ Ձեզանից ո՞վ է ճանաչել Աստծու հաճելիությունը։ Ո՞վ է ավելի շատ հաշվի առնում Հայր Աստծու հոգսը, քան Նրա Որդին։ Ո՞վ է ի վիճակի հասկանալու Հայր Աստծու կամքը։ Երկնային Հայր Աստծու Հոգին հաճախ անհանգստանում է, իսկ երկրի վրա Նրա Որդին անդադար աղերսում է հանուն Հայր Աստծու կամքի՝ անհանգստությունից մաշելով սիրտը։ Կա՞ արդյոք մեկը, ով գիտի Իր Որդու հանդեպ Հայր Աստծու սերը։ Կա՞ արդյոք մեկը, ով գիտի այն սիրտը, որով սիրելի Որդին կարոտում է Հայր Աստծուն։ Բաժանված լինելով երկնքի և երկրի միջև՝ Նրանք անընդհատ հեռվից նայում են միմյանց, Հոգով հետևելով մեկը մյուսին։ Ո՜վ մարդկություն։ Ե՞րբ հաշվի կառնես Աստծու սիրտը։ Ե՞րբ կհասկանաս Աստծու մտադրությունները։ Հայրն ու Որդին միշտ ապավինել են միմյանց։ Ապա ինչո՞ւ Նրանք պետք է բաժանված լինեն՝ մեկը վերևում՝ երկնքում, իսկ մյուսը ներքևում՝ երկրի վրա։ Հայրը կապված է Իր Որդուն այնպես, ինչպես Որդին է սիրում Իր Հորը։ Ապա ինչո՞ւ Հայրը պետք է այդքան խորը և ցավալի կարոտով սպասի Որդուն։ Գուցե Նրանք երկար ժամանակ բաժանված չեն եղել, սակայն ո՞վ գիտի, թե քանի օր ու գիշեր է Հայրը տենչացել ցավալի կարոտով, և որքան ժամանակ է Նա փափագել Իր սիրելի Որդու շուտափույթ վերադարձը։ Նա դիտարկում է, Նա նստում է լռության մեջ և սպասում։ Այս ամենն արվում է բացառապես Իր սիրելի Որդու շուտափույթ վերադարձի համար։ Որդին, ով թափառել է մինչև երկրի ծայրերը. ե՞րբ Նրանք կվերամիավորվեն։ Թեև վերամիավորվելուց հետո Նրանք միասին կլինեն հավերժ, բայց ինչպե՞ս կարող է Նա դիմանալ բաժանման հազարավոր օրերին ու գիշերներին՝ մեկը վերևում՝ երկնքում, իսկ մյուսը ներքևում՝ երկրի վրա։ Երկրի վրա տասնամյակները երկնքում հազարամյակներ են թվում։ Ինչպե՞ս կարող էր Հայր Աստված չանհանգստանալ։ Երբ Աստված գալիս է երկիր, Նա փորձառում է մարդկային աշխարհի անթիվ վերիվայրումները ճիշտ այնպես, ինչպես մարդը։ Աստված անմեղ է, ուստի ինչո՞ւ Նա պետք է ստիպված լինի կրել նույն տառապանքը, ինչ մարդը։ Զարմանալի չէ, որ Հայր Աստված այդքան շուտափույթ փափագում է Իր Որդուն։ Ո՞վ կարող է հասկանալ Աստծու սիրտը։ Աստված չափազանց շատ բան է տալիս մարդուն. ինչպե՞ս կարող է մարդը պատշաճ կերպով հատուցել Աստծու սիրտը։ Սակայն մարդը չափազանց քիչ բան է տալիս Աստծուն. ինչպե՞ս կարող էր Աստված այդ իսկ պատճառով չանհանգստանալ։

Մարդկանց մեջ գրեթե ոչ ոք չի հասկանում Աստծու հոգեվիճակի հրատապությունը, որովհետև մարդկանց որակը չափազանց ցածր է, և նրանց հոգիները բավականին թմրած են, և բոլորն ուշադրություն չեն դարձնում և չեն հետաքրքրվում, թե ինչ է անում Աստված։ Այս պատճառով Աստված մշտապես անհանգիստ է մարդու համար, ասես մարդու գազանային բնությունը կարող է պոռթկալ ցանկացած պահի։ Սրանից կարելի է է՛լ ավելի հստակ տեսնել, որ Աստծու երկիր գալուն հաջորդում է մարդու կողմից ահռելի փորձությունը։ Բայց հանուն մարդկանց մի խումբ ավարտուն դարձնելու՝ Աստված, լիովին փառքով լեցուն, մարդուն պատմեց Իր յուրաքանչյուր մտադրության մասին՝ ոչինչ չթաքցնելով նրանից։ Նա հաստատապես որոշել է ավարտուն դարձնել մարդկանց այս խումբը, և ուստի, անկախ այն բանից՝ բախվում է դժվարությունների, թե փորձությունների, շրջում է հայացքը և անտեսում այդ ամենը։ Նա միայն լռելյայն կատարում է Իր սեփական գործը՝ հաստատապես հավատալով, որ մի օր, երբ Աստված փառք ձեռք բերի, մարդը կճանաչի Նրան, և հավատալով, որ երբ մարդն ավարտուն դարձվի Աստծու կողմից, լիովին կհասկանա Աստծու սիրտը։ Ներկայումս գուցե կան մարդիկ, ովքեր փորձում են Աստծուն կամ սխալ են հասկանում Աստծուն կամ տրտնջում են Աստծու դեմ։ Աստված սրանցից ոչ մեկը սրտին մոտ չի ընդունում։ Երբ Աստված իջնի փառքի մեջ, բոլորը կհասկանան, որ այն ամենը, ինչ Աստված անում է, մարդկության երջանկության համար է, և բոլորը կհասկանան, որ այն ամենը, ինչ Աստված անում է, մարդկության ավելի լավ ապրելու համար է։ Աստծու գալստյանը հաջորդում է մարդու կողմից փորձությունը և այն ուղեկցվում է մեծափառությամբ ու ցասումով։ Այն ժամանակ, երբ Աստված հեռանա մարդուց, վաղուց արդեն փառք ձեռք բերած կլինի և կհեռանա լիովին փառքով լեցուն ու վերադարձի ուրախությամբ։ Որքան էլ մարդիկ մերժեն երկրի վրա գործող Աստծուն, Նա դա սրտին մոտ չի ընդունում և պարզապես շարունակում է անել Իր գործը։ Աստծու կողմից աշխարհի արարումը գնում է տասնյակ միլիոնավոր տարիներ հետ։ Նա եկել է երկիր՝ անչափելի քանակությամբ գործ անելու և լիովին փորձառել է մարդկային աշխարհի մերժումն ու զրպարտությունը։ Ոչ ոք չի ողջունում Աստծու գալուստը. Նրան միայն սառնությամբ են վերաբերվում։ Այս մի քանի հազար տարվա դժվարին ընթացքում մարդու պահվածքը վաղուց արդեն խորապես վիրավորել է Աստծուն։ Նա այլևս ուշադրություն չի դարձնում մարդու ըմբոստությանը և փոխարենը մեկ այլ ծրագիր է կազմել՝ մարդուն վերափոխելու և մաքրագործելու համար։ Ծաղրը, զրպարտությունը, հալածանքը, նեղությունը, խաչելության տառապանքը, մարդու կողմից արտաքսումը և այլն, որոնց Աստված բախվել է մսեղիով գալուց ի վեր, Աստված բավականաչափ փորձառեել է այս բաները։ Աստված, ով եկել է մսեղիով, լիովին կրել է մարդկային աշխարհի դժվարությունները։ Երկնային Հայր Աստծու Հոգին վաղուց արդեն անտանելի է համարել նման տեսարանները և, գլուխը հետ գցելով ու աչքերը փակելով, սպասում է Իր սիրելի Որդու վերադարձին։ Նա միայն ցանկանում է, որ մարդկությունը լսի և հնազանդվի, ծայրահեղ ամոթ զգա Նրա մսեղիի առաջ և դադարի ըմբոստանալ Նրա դեմ։ Նա միայն ցանկանում է, որ մարդկությունը կարողանա հավատալ Աստծու գոյությանը։ Նա վաղուց դադարել է ավելի մեծ պահանջներ ներկայացնել մարդուն, որովհետև Աստված չափազանց բարձր գին է վճարել, սակայն մարդն անհոգ է[5] և բնավ սրտին մոտ չի ընդունում Աստծու գործը։

Թեև այն, ինչ այսօր ասում եմ Աստծու գործի մասին, գուցե պարունակում է շատ բաներ, որոնք «անհիմն անհեթեթություն» են[6], դա, այնուամենայնիվ, խորապես առնչվում է մարդու մուտքի ։ Պարզապես մի փոքր խոսում եմ գործի մասին, իսկ հետո մի փոքր խոսում եմ մուտքի մասին, բայց երկու կողմն էլ հավասարապես անփոխարինելի են, և երբ համատեղվում են, դրանք է՛լ ավելի օգտակար են մարդու կյանքի համար։ Այս երկու կողմը լրացնում են միմյանց[7] և խիստ օգտակար են՝ թույլ տալով մարդկանց ավելի լավ հասկանալ Աստծու մտադրությունները և կամուրջ ստեղծելով մարդկանց ու Աստծու միջև հարաբերությունների համար։ Գործի վերաբերյալ այսօրվա խոսակցության միջոցով մարդկության հարաբերությունն Աստծու հետ է՛լ ավելի է բարելավվում, փոխըմբռնումը խորանում է, և մարդն ի վիճակի է ավելի շատ հաշվի առնելու Աստծու հոգսը։ Մարդուն տրվում է զգալու այն, ինչ զգում է Աստված, ավելի մեծ հավատ ունենալ, որ ինքը կփոխվի Աստծու կողմից և կսպասի Աստծու վերստին հայտնվելուն։ Սա է միակ պահանջը, որն Աստված այսօր ներկայացնում է մարդուն. կյանքով արտահայտել Աստծուն սիրողի պատկերը, այնպես անելով, որ Աստծու իմաստության բյուրեղացման լույսը շողա խավարի դարաշրջանում, և որպեսզի մարդու կյանքով արտահայտումը լուսավոր էջ թողնի Աստծու գործի մեջ՝ հավերժ շողալով աշխարհի Արևելքում, գրավելով աշխարհի ուշադրությունն ու բյուրավոր մարդկանց հիացմունքը։ Սա, անկասկած, է՛լ ավելի լավ մուտք է ներկա դարաշրջանում Աստծուն սիրողների համար։

Ծանոթագրություններ 7.

1. «Նախավարժանք անելով և պատրաստվելով ցուցադրելու իր ուժը» արտահայտությունն օգտագործվում է ծաղրական իմաստով։

2. «Աննորմալություն» նշանակում է, որ մարդկանց մուտքը շեղված է, իսկ նրանց փորձառությունները՝ միակողմանի։

3. «Փակուղի» նշանակում է, որ մարդկանց բռնած ուղին հակասում է Աստծու մտադրություններին։

4. «Հրաժարվել իր սովորական վերաբերմունքից» արտահայտությունը վերաբերում է այն բանին, թե ինչպես են փոխվում մարդկանց պատկերացումներն ու տեսակետներն Աստծու մասին, երբ ճանաչում են Աստծուն։

5. «Անհոգ է» նշանակում է, որ մարդիկ անտարբեր են Աստծու գործի հանդեպ և այն կարևոր չեն համարում։

6. «Անհիմն անհեթեթություն» նշանակում է, որ մարդիկ հիմնովին անընդունակ են հասկանալու Աստծու ասած խոսքերի հիմքը և գաղափար անգամ չունեն, թե ինչի մասին է Նա խոսում։ Այս արտահայտությունն օգտագործվում է հեգնական իմաստով։

7. «Լրացնում են միմյանց» նշանակում է, որ հաղորդակցության մեջ թե՛ «գործի», թե՛ «մուտքի» համատեղումն է՛լ ավելի օգտակար կլինի Աստծու մասին մեր գիտության համար։

Նախորդը.  Գործ և մուտք (3)

Հաջորդը.  Գործ և մուտք (5)

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger