Գործ և մուտք (5)
Այսօր բոլորդ գիտեք, որ Աստված առաջնորդում է մարդկանց դեպի կյանքի ճիշտ ուղի, որ Նա առաջնորդում է մարդուն՝ հաջորդ քայլն անելու դեպի մեկ այլ դարաշրջան, որ Նա առաջնորդում է մարդուն՝ վերանցելու այս խավար ու հին դարաշրջանը, դուրս գալու մսեղիից, հեռու խավարի ուժերի ճնշումից և Սատանայի ազդեցությունից, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա ապրել ազատության աշխարհում։ Հանուն գեղեցիկ վաղվա և որպեսզի մարդիկ ավելի համարձակ լինեն իրենց վաղվա քայլերում, Աստծու Հոգին ծրագրում է ամեն ինչ մարդու համար, և որպեսզի մարդն ավելի մեծ վայելք ունենա, Աստված սպառում է Իր սրտի ողջ արյունը մսեղիի մեջ՝ մարդու համար առջևում ընկած ուղին պատրաստելու նպատակով, արագացնելով գալուստն այն օրվա, որին մարդը փափագում է։ Երանի՜ բոլորդ փայփայեիք այս գեղեցիկ պահը. Աստծու հետ միասին լինելը մի բան է, որին դժվար է հասնել։ Թեև երբեք չեք ճանաչել Նրան, բայց արդեն վաղուց միասին եք Նրա հետ։ Երանի՜ բոլորը կարողանային հավերժ հիշել այս գեղեցիկ, բայց վաղանցիկ օրերը և դարձնել դրանք իրենց նվիրական ունեցվածքը երկրի վրա։ Աստծու գործը վաղուց ի վեր հայտնի է դարձել մարդուն, բայց քանի որ մարդկանց սրտերը չափազանց բարդ են, և քանի որ նրանք երբեք որևէ հետաքրքրություն չեն ցուցաբերել դրա հանդեպ, Աստծու գործը միշտ մնացել է իր սկզբնական հիմքի վրա։ Նրանց մտքերը, պատկերացումներն ու հոգեվիճակը կարծես թե մնում են հնաոճ, այնքան, որ նրանցից շատերի հոգեվիճակը նմանվում է հնագույն ժամանակների նախնադարյան մարդկանց հոգեվիճակին և ամենևին չի փոխվել։ Արդյունքում՝ մարդիկ դեռևս շփոթված են և հստակ չեն հասկանում այն գործը, որն Աստված անում է։ Նրանք է՛լ ավելի աղոտ են պատկերացնում, թե ինչ են անում և ինչի մեջ պետք է մտնեն։ Այս բաները հսկայական դժվարություններ են ստեղծում Աստծու գործի համար և թույլ չեն տալիս, որ մարդկանց կյանքը երբևէ առաջ շարժվի։ Բուն էության և ցածր որակի պատճառով մարդը հիմնովին անկարող է ընկալել Աստծու գործը և երբեք կարևոր չի համարում այս բաները։ Եթե ցանկանում եք առաջընթաց ունենալ ձեր կյանքում, ապա պետք է սկսեք ուշադրություն դարձնել ձեր գոյության մանրամասներին՝ սկսելով փոքր բաներից, որպեսզի վերահսկեք ձեր կյանքի մուտքը, հիմնովին վերափոխեք ձեզանից յուրաքանչյուրի սիրտը և լուծեք ձեր սրտերի դատարկության ու ձեզ տանջող հնամաշ ու տրտում գոյության խնդիրները, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը նորոգվի ներսից դուրս և իրապես վարի վեհ, վերանցող և ազատ կյանք։ Նպատակն այն է, որ ձեզանից յուրաքանչյուրը կարողանա կենդանանալ, վերակենդանանալ իր հոգում և ձեռք բերել կենդանի էակի նմանություն։ Բոլոր այն եղբայրների և քույրերի մեջ, որոնց հետ շփվում եք, հազվադեպ են հանդիպում այնպիսիները, որոնք կենսուրախ և թարմ են։ Բոլորը նման են հնագույն կապկամարդու՝ պարզամիտ և հիմար, ակնհայտորեն առանց զարգացման որևէ հեռանկարի։ Է՛լ ավելի վատ, այն եղբայրներն ու քույրերը, որոնց հետ Ես շփվել եմ, եղել են լեռնային վայրենիների պես անտաշ և անքաղաքակիրթ։ Գրեթե ոչինչ չգիտեն վարվելակերպի մասին, էլ չասած՝ պահվածքի որևէ հիմունքի մասին։ Շատ են այն երիտասարդ քույրերը, որոնք, թեև կարող են խելացի ու պարկեշտ տեսք ունենալ և ծաղիկների պես գեղեցիկ լինել, այնուամենայնիվ, հարդարվում են «այլընտրանքային» ոճով։ Մի քրոջ[ա] մազերը ծածկում են նրա ամբողջ դեմքը՝ թույլ չտալով, որ աչքերից որևէ բան երևա։ Թեև նրա դիմագծերը մաքուր են և առաքինի, բայց սանրվածքը վանող է՝ տարօրինակ զգացողություն առաջացնող, ասես անչափահասների գաղութի թիվ մեկ հանցագործը լինի։ Աչքերը՝ վճիտ ու պայծառ, ինչպես զմրուխտներ ջրի մեջ, հակադրվելով հագուստին և սանրվածքին՝ նմանվում են զույգ լապտերների, որոնք հանկարծակի երևում են խավար գիշերվա մեջ, երբեմն փայլատակելով պայծառ, ծակող հայացքով, որից մարդու մազերը բիզ-բիզ են կանգնում, և, այնուամենայնիվ, թվում է նաև, թե նա միտումնավոր թաքնվում է ինչ-որ մեկից։ Երբ հանդիպում եմ նրան, նա միշտ ուղիներ է հնարում «դեպքի վայրից» հեռանալու համար, ինչպես մարդասպանը, որը հենց նոր սպանել է ինչ-որ մեկին և, խորապես վախենալով բացահայտվելուց, անընդհատ խույս է տալիս. նա նաև նման է սևամորթ աֆրիկացիներին[1], որոնք սերնդեսերունդ ստրուկներ են եղել և երբեք չեն կարողանում գլուխները բարձրացնել ուրիշների առաջ։ Մի քանի ամսվա աշխատանք կպահանջվեր բարելավելու համար վարքագծի այս շրջանակը, ընդհուպ մինչև այն, թե ինչպես են այս մարդիկ հագնվում և հարդարվում։
Հազարավոր տարիներ չինացիները վարել են ստրուկի կյանք, և դա այնքան է կաշկանդել նրանց մտքերը, պատկերացումները, կյանքը, լեզուն, վարքն ու գործողությունները, որ մնացել են առանց նվազագույն ազատության։ Մի քանի հազար տարվա պատմությունը հոգի ունեցող կենսունակ մարդկանց հյուծել և վերածել է հոգուց զուրկ դիակների նմանվող մի բանի։ Շատերն են ապրում Սատանայի մսագործի դանակի ներքո, շատերն են ապրում գազանների որջերի նմանվող տներում, շատերն են ուտում նույն կերակուրը, ինչ եզներն ու ձիերը, և շատերն են անզգա ու անփութորեն պառկած «հանդերձյալ աշխարհում»։ Մարդկանց արտաքին տեսքը նման է նախնադարյան մարդու տեսքին, նրանց հանգստավայրը նման է դժոխքի, իսկ ինչ վերաբերում է ուղեկիցներին, շրջապատված են ամեն տեսակ անմաքուր հոգիներով և չար ոգիներով։ Արտաքուստ մարդկային էակները թվում են բարձրագույն «կենդանիներ». իրականում ապրում և կենակցում են անմաքուր հոգիների հետ։ Առանց իրենց կառավարող որևէ մեկի՝ մարդիկ ապրում են Սատանայի դարանակալության մեջ, նրա ծուղակն ընկած՝ առանց փախուստի ճանապարհի։ Ասելու փոխարեն, թե հավաքվում են իրենց սիրելիների հետ հարմարավետ տներում՝ ապրելով երջանիկ ու գոհունակ կյանքով, պետք է ասել, որ մարդիկ ապրում են հանդերձյալ աշխարհում՝ գործ ունենալով չար ոգիների հետ և շփվելով դեււերի հետ։ Իրականում մարդիկ դեռևս կապված են Սատանայի կողմից, ապրում են այնտեղ, որտեղ հավաքվում են անմաքուր հոգիները, և նենգավարվում են այդ անմաքուր հոգիների կողմից, ասես իրենց մահճակալները իրենց դիակների ննջելու վայր լինեն, ասես հարմարավետ բույն լինեն։ Նրանց տուն մտնելիս բակը ցուրտ է ու ամայի, իսկ չոր ճյուղերի միջից սառը քամի է սուլում։ Բացելով «կացարանի» դուռը՝ տեսնում ես, որ սենյակում խավարչտին է. կարող ես ձեռքդ մեկնել և չտեսնել մատներդ։ Դռան ճեղքից մի փոքր լույս է ներս սպրդում, ինչը սենյակն է՛լ ավելի մռայլ ու սարսափելի է դարձնում։ Ժամանակ առ ժամանակ առնետները տարօրինակ ծվծվոցներ են արձակում, ասես զվարճանում են։ Սենյակում ամեն ինչ վանող է ու վախեցնող, ինչպես մի տուն, որտեղ նախկինում ապրել է մեկը, որին հենց նոր դրել են դագաղի մեջ։ Սենյակում մահճակալը, վերմակները և աչքի չընկնող փոքրիկ պահարանն ամբողջությամբ ծածկված են փոշով, գետնին մի քանի փոքրիկ աթոռակներ ցույց են տալիս իրենց ժանիքներն ու ճոճում ճանկերը, իսկ պատերից սարդոստայններ են կախված։ Սեղանին հայելի է դրված, կողքին՝ փայտե սանր։ Քայլելով դեպի հայելին՝ վերցնում ես մի մոմ և վառում այն։ Տեսնում ես, որ հայելին ծածկված է փոշով, ինչը մի տեսակ «դիմահարդարում» է ստեղծում մարդկանց արտացոլանքի վրա[b], այնպես՝ ասես հենց նոր են դուրս եկել գերեզմանից։ Սանրը լի է մազերով։ Այս բոլոր իրերը հին են ու կոպիտ, և թվում է, թե հենց նոր օգտագործվել են մեկի կողմից, որը նոր է մահացել։ Նայելով սանրին՝ մարդ այնպիսի զգացողություն է ունենում, ասես կողքին կարող է դիակ պառկած լինել։ Սանրի մեջ եղած մազերը, որոնցում արյուն չի շրջանառվում, մեռելի հոտ ունեն։ Դռան ճեղքից սառը քամի է ներս մտնում, ասես ուրվական է խցկվում ճեղքի միջով՝ վերադառնալով սենյակում բնակվելու համար։ Սենյակում ճնշող սառնություն է տիրում, և հանկարծ նեխող դիակի գարշահոտություն է զգացվում, և այդ պահին կարելի է տեսնել, որ պատերից կախված են խառնիխուռն իրեր, մահճակալին խառնաշփոթ է՝ կեղտոտ ու հոտած անկողին, անկյունում հացահատիկ կա, պահարանը պատված է փոշով, հատակը ծածկված է ճյուղերով ու կեղտով և այլն, ասես հենց նոր օգտագործվել են մեռած մարդու կողմից, և այդ ամենն առաջ է նետվում՝ կրճտացնելով ատամներն ու ճանկռելով օդը։ Դա բավական է, որ մարմնովդ սարսուռ անցնի։ Սենյակում ոչ մի տեղ կյանքի նշույլ անգամ չկա. ամեն ինչ մութ է ու խոնավ, ինչպես Աստծու նկարագրած հանդերձյալ աշխարհն ու դժոխքը, ինչպես գերեզման։ Չներկված պահարանը, աթոռակները, լուսամուտների շրջանակներն ու դռները, ամենը կարծես սգո հանդերձանք են հագել և լուռ հարգանքի տուրք են մատուցում մեռելներին։ Մարդիկ ապրում են այս հանդերձյալ աշխարհում մի քանի տասնամյակ կամ մի քանի դար կամ նույնիսկ մի քանի հազարամյակ՝ վաղ դուրս գալով և ուշ վերադառնալով։ Դուրս են գալիս իրենց «գերեզմանից» առաջին լույսի հետ, երբ աքաղաղները կանչում են, և, նայելով երկնքին ու հայացք գցելով գետնին, սկսում են իրենց օրվա գործերը։ Երբ արևը մայր է մտնում լեռների ետևում, քարշ են տալիս իրենց հոգնած մարմինը ետ՝ դեպի «գերեզման»։ Երբ լցնում են փորերը, արդեն մթնշաղ է։ Ապա, ավարտելով վաղը կրկին «գերեզմանից» հեռանալու իրենց նախապատրաստությունները, հանգցնում են լույսը, որը, կարծես, ֆոսֆորային կրակների փայլ է արձակում։ Այդ ժամանակ լուսնի լույսի տակ կարելի է տեսնել միայն գերեզմանաթմբեր, որոնք փոքրիկ բլուրների պես տարածվում են բոլոր անկյուններով։ «Գերեզմանների» ներսից ժամանակ առ ժամանակ լսվում է խռմփոցի ձայն, որը մերթ բարձրանում է, մերթ՝ իջնում։ Բոլոր մարդիկ խորը քնած են, և անմաքուր հոգիներն ու ուրվականները նույնպես, կարծես, անձայն հանգստանում են։ Ժամանակ առ ժամանակ հեռվից լսվում է ագռավների կռռոց. այսպիսի միապաղաղ ու լուռ գիշերվա մեջ այդ ամայի ճիչերի ձայնը բավական է, որ սարսուռն անցնի մարմնովդ, և մազերդ բիզ-բիզ կանգնեն... Ով գիտի՜, թե քանի տարի են մարդիկ անցկացրել նման պայմաններում՝ մեռնելով ու վերածնվելով։ Ով գիտի՜, թե որքան ժամանակ են մնացել մարդկային աշխարհում, որտեղ մարդիկ ու ուրվականները միախառնվում են, և ավելին՝ ով գիտի՜, թե քանի անգամ են հրաժեշտ տվել աշխարհին։ Երկրային այս դժոխքում մարդիկ երջանիկ կյանք են վարում, ասես առանց բողոքի որևէ խոսքի, քանի որ վաղուց ընտելացել են հանդերձյալ աշխարհի կյանքին։ Եվ այսպես, մարդիկ հրապուրված են այս վայրով, որտեղ բնակվում են անմաքուր հոգիները, ասես անմաքուր հոգիներն իրնց ընկերներն ու ուղեկիցներն են, ասես մարդկային աշխարհն ավազակախումբ է[2], քանի որ մարդու սկզբնական բուն էությունը վաղուց չքացել է առանց շշուկի, աննշմար անհետացել է։ Մարդկանց արտաքինի մեջ անմաքուր հոգու ինչ-որ բան կա։ Ավելին, նրանց գործողությունները նենգավարվում են անմաքուր հոգիների կողմից։ Այսօր արտաքուստ ոչնչով չեն տարբերվում անմաքուր հոգիներից, ասես ծնվել են անմաքուր հոգիներից։ Ավելին, մարդիկ չափազանց սիրալիր են և աջակցում են իրենց նախնիներին։ Ոչ ոք չգիտի, որ մարդը վաղուց այնքան է ոտնահարվել Սատանայի կողմից, որ նմանվել է լեռների գորիլայի։ Նրանց արյունով լցված աչքերն աղերսող հայացք ունեն, և նրանցից ճառագող աղոտ լույսի մեջ կա անմաքուր հոգու կորստաբեր չարասրտության թույլ նշույլ։ Նրանց դեմքերը ծածկված են կնճիռներով՝ ճաքճքած սոճու կեղևի պես, բերաններն առաջ են ցցված, ասես Սատանան է աշխատել դրանց վրա, ականջները ներսից ու դրսից պատված են կեղտով, մեջքները կորացած են, ոտքերը դժվարությամբ են պահում մարմինները, իսկ ոսկրոտ թևերը ռիթմիկ կերպով ճոճվում են առաջ ու ետ։ Ասես միայն կաշի ու ոսկոր լինեն, բայց մյուս կողմից նաև գեր են լեռնային արջի պես։ Ներսից ու դրսից հարդարված ու հագնված են հնագույն ժամանակների կապիկի պես։ Ասես այսօր այս կապիկները դեռ պետք է լիովին էվոլյուցիա ապրեն՝[3] ընդունելով ժամանակակից մարդու կերպարանքը, որքա՜ն հետամնաց են։
Մարդն ապրում է կենդանիների հետ կողք կողքի, և իրար հետ հաշտ են ապրում՝ առանց վեճերի կամ խոսքային տարաձայնությունների։ Մարդը բծախնդիր է կենդանիների հանդեպ իր խնամքի ու հոգատարության մեջ, իսկ կենդանիները գոյություն ունեն հանուն մարդու գոյատևման, հատկապես նրա օգուտի համար՝ առանց իրենց համար որևէ շահի և մարդուն լիակատար ու ամբողջական հնազանդությամբ։ Արտաքուստ մարդու և կենդանիների միջև հարաբերությունը մտերիմ[4] և ներդաշնակ[5] է, և անմաքուր հոգիները, կարծես թե, մարդու և կենդանիների կատարյալ համադրությունն են։ Այսպիսով՝ մարդը և երկրի վրայի անմաքուր հոգիներն է՛լ ավելի հարազատ ու անբաժան են. մարդը երբեք չի խզում կապերն անմաքուր հոգիների հետ, մինչդեռ անմաքուր հոգիները ոչինչ ետ չեն պահում մարդուց և «նվիրում» են իրենց ողջ ունեցածը նրան։ Ամեն օր մարդիկ զվարճանում են «դժոխքի թագավորի պալատում»՝ ուրախանալով «դժոխքի թագավորի» (իրենց նախնու) ընկերակցությամբ և նենգավարվելով նրա կողմից, այնպես որ, այսօր մարդիկ պատվել են կեղտով և, հանդերձյալ աշխարհում այդքան շատ ժամանակ անցկացնելուց հետո, վաղուց դադարել են ցանկանալ վերադառնալ «ողջերի աշխարհ»։ Ուստի՝ հենց որ տեսնում են լույսը և նշմարում Աստծու պահանջները, Աստծու գործելակերպն ու Նրա գործը, անհանգիստ ու տագնապած են զգում՝ դեռևս տենչալով վերադառնալ հանդերձյալ աշխարհ և բնակվել ուրվականների հետ։ Վաղուց մոռացել են Աստծուն և ուստի միշտ թափառել են գերեզմանոցում։ Երբ Ես հանդիպում եմ մի մարդու, փորձում եմ խոսել նրա հետ, և միայն այդ ժամանակ եմ հայտնաբերում, որ Իմ առաջ կանգնած անձն ամենևին էլ մարդ չէ։ Մազերը գզգզված են, դեմքը՝ կեղտոտ, իսկ ատամնաշարը ցուցադրող ժպիտի մեջ գայլանման ինչ-որ բան կա։ Կարծես ունի նաև այն ուրվականի անշնորհքությունը, որը հենց նոր է դուրս եկել գերեզմանից և տեսել կենդանի աշխարհի մարդուն։ Այս անձը միշտ փորձում է շուրթերով ժպիտ ձևավորել. դա թվում է և՛ նենգ, և՛ չարագուշակ։ Երբ ժպտում է Ինձ, ասես բան ունի ասելու, բայց կարծես չի գտնում բառերը, ուստի նրա կարողացածը մի կողմի վրա կանգնելն է՝ դատարկ ու հիմար հայացքով։ Ետևից նայելիս կարծես ներկայացնում է «չինացի աշխատավոր ժողովրդի հզոր կերպարը». այս պահերին նա է՛լ ավելի գարշելի է թվում՝ հիշեցնելով կերպարը լեգենդար Յան Հուանգի/Յան Վանգի[գ] ժառանգների, որոնց մասին խոսում են մարդիկ։ Երբ հարցեր եմ տալիս նրան, լուռ գլուխը կախում է։ Նրանից երկար ժամանակ է պահանջվում պատասխանելու համար, և պատասխանելիս շատ կաշկանդված է։ Չի կարողանում հանգիստ պահել ձեռքերը և կատվի պես ծծում է երկու մատները։ Միայն հիմա եմ գիտակցում, որ նրա ձեռքերն այնպիսի տեսք ունեն, ասես հենց նոր աղբի մեջ են փորփրել՝ անհավասար եղունգներով, որոնք այնքան են գունաթափվել, որ մարդ երբեք չէր իմանա, որ դրանք պետք է սպիտակ լինեին, «բարակ» եղունգներ՝ կեղտի հաստ շերտով պատված։ Է՛լ ավելի զզվելի է այն, որ ձեռքերի հակառակ կողմը նման է հենց նոր փետրահան արված հավի մաշկի։ Ձեռքերի վրայի գծերը գրեթե բոլորը ներծծված են նրա աշխատանքի արյան ու քրտինքի գնով. յուրաքանչյուրի մեջ կա մի բան, որը նման է կեղտի, կարծես արձակում է «հողի բույրը»՝ է՛լ ավելի ներկայացնելով նրա տառապանքի ոգու արժեքավորությունն ու գովելիությունը, այնպես որ տառապանքի այս ոգին նույնիսկ խորապես արմատավորվել է նրա ձեռքերի յուրաքանչյուր գծի մեջ։ Ոտքից գլուխ նրա կրած հագուստից ոչ մեկը նման չէ կենդանու մորթու, բայց չգիտի, որ որքան էլ ինքը «պատվավոր» լինի, իր արժեքն իրականում պակաս է աղվեսի մորթուց, պակաս՝ նույնիսկ սիրամարգի մեկ փետուրից, քանի որ հագուստը վաղուց նրան այնքան տգեղ է դարձրել, որ խոզից ու շնից ավելի վատ տեսք ունի։ Նրա կարճ վերնաշապիկը կախված է մեջքից, իսկ տաբատի փողքերը՝ հավի աղիքների պես, լիովին ի ցույց են դնում նրա տգեղությունը արևի պայծառ լույսի տակ։ Դրանք կարճ են ու նեղ, ասես ցույց տալու համար, որ ոտքերը վաղուց արձակված են. մեծ ոտքեր են, այլևս ոչ հին հասարակության «երեք դյույմանոց ոսկե լոտուսները»։ Այս անձի հագուկապն այնքան նորաձև է, բայց նաև այնքան ցածրակարգ։ Երբ հանդիպում եմ նրան, միշտ ամաչկոտ է, դեմքը՝ շիկնած։ Ասես երբեք չի կարողանում բարձրացնել գլուխը, կարծես կոխկրտվել է անմաքուր հոգիների կողմից և այլևս չի կարողանում ստիպել իրեն նայել մարդկանց դեմքին։ Փոշին ծածկում է նրա դեմքը։ Այս փոշին, որն ընկել է երկնքից, կարծես ամբողջությամբ անարդարացիորեն ընկնում է նրա դեմքին՝ նմանեցնելով այն ճնճղուկի փետուրների։ Աչքերը նույնպես ճնճղուկի աչքերի պես են՝ փոքր ու չոր, առանց որևէ պայծառության։ Երբ խոսում է, նրա խոսքը սովորաբար կցկտուր է ու խուսափողական, գարշելի ու զզվելի ուրիշների համար։ Սակայն նույնիսկ այս տեսակի մարդիկ շատ ուրիշների կողմից մեծարվում են որպես «ազգի ներկայացուցիչներ»։ Մի՞թե սա կատակ չէ։ Աստված ցանկանում է փոխել մարդկանց, փրկել նրանց, ազատել նրանց մեռելների գերեզմանից, որպեսզի կարողանան փախչել այն կյանքից, որը վարում են հանդերձյալ աշխարհում և դժոխքում։
Ծանոթագրություններ 8.
1. «Սևամորթ աֆրիկացիներ»-ը վերաբերում է Աստծու անիծած այն սևամորթ մարդկանց, որոնք սերնդեսերունդ ստրուկներ են եղել։
2. «Ավազակախումբ»-ը վերաբերում է մարդկության ապականությանը և այն բանին, որ մարդկության մեջ չկան սուրբ մարդիկ։
3. «Էվոլյուցիա ապրել»-ը վերաբերում է կապկամարդու «էվոլյուցիային»՝ ժամանակակից մարդկանց կերպարանք ընդունելուն։ Նպատակը ծաղրական է։ իրականում գոյություն չունի հնագույն կապիկների՝ ուղիղ քայլող մարդկանց վերածվելու տեսություն։
4. «Մտերիմ»-ն օգտագործվում է ծաղրական իմաստով։
5. «Ներդաշնակ»-ն օգտագործվում է ծաղրական իմաստով։
ա. «Մի քույր»-ը բնագրում չի հանդիպում։ Ավելացվել է այս թարգմանության մեջ՝ հոգնակի «շատ երիտասարդ քույրեր»-ից եզակի՝ «նրան» դերանվանն ավելի սահուն և հստակ անցում ստեղծելու համար։
բ. Բնագրում գրված է «մարդկանց դեմքեր»։
գ. «Յան»-ը և «Հուանգ»-ը երկու դիցաբանական կայսրերի անուններ են, որոնք Չինաստանի առաջին մշակույթ ստեղծողների թվում էին։ «Յան Վանգ»-ը «դժոխքի թագավորի» չինարեն անվանումն է։ «Յան Հուանգ»-ը և «Յան Վանգ»-ը գրեթե նույնահունչ են մանդարինով արտասանելիս։