Դուք բոլորդ այնքա՜ն ստոր բնավորություն ունեք։
Բոլորդ նստած եք նրբագեղ աթոռներին՝ խրատելով ձեզ նման երիտասարդ սերունդներին և ստիպելով նրանց բոլորին նստել քեզ հետ։ Ինչպե՞ս կարող էիք չիմանալ, որ ձեր «սերունդների» շունչը վաղուց փչել, է և նրանք կորցրել են Իմ գործը։ Իմ փառքը շողում է Արևելքի երկրից մինչև Արևմուտքի երկիր, սակայն, երբ այն տարածվի մինչև երկրի ծայրերը և սկսի բարձրանալ ու շողարձակել, կվերցնեմ Իմ փառքն Արևելքից ու կբերեմ այն Արևմուտք, որպեսզի Արևելքում Ինձ լքած խավարի մարդիկ այնուհետև զրկված լինեն լուսավորումից։ Երբ դա պատահի, դուք կապրեք ստվերի հովտում։ Թեև մեր օրերում մարդիկ հարյուր անգամ ավելի լավն են, քան նախկինում, նրանք դեռևս չեն կարողանում բավարարել Իմ պահանջները և դեռևս Իմ փառքի վկայությունը չեն։ Այն, որ ի վիճակի եք հարյուր անգամ ավելի լավը լինելու, քան նախկինում, լիովին Իմ գործի արդյունքն է․ դա երկրի վրա Իմ գործի տված պտուղն է։ Սակայն Ես դեռևս զզվանք եմ զգում ձեր խոսքերի ու գործերի, ինչպես նաև ձեր բնավորության հանդեպ, և անհավանական վրդովմունք եմ զգում Իմ հանդեպ ձեր վարքից, քանզի Իմ մասին ոչ մի հասկացողություն չունեք։ Ինչպե՞ս, ուրեմն, կարող եք կյանքով արտահայտել Իմ փառքը, և ինչպե՞ս կարող եք նվիրված լինել Իմ ապագա գործին։ Ձեր հավատը շատ գեղեցիկ է։ Ասում եք, որ պատրաստ եք ծախսելու ձեր ողջ կյանքն Իմ գործի համար, և որ պատրաստ եք զոհաբերելու ձեր կյանքը դրա համար, բայց ձեր խառնվածքները շատ չեն փոխվել։ Դուք ընդամենը խոսում եք ամբարտավանորեն, չնայած որ ձեր իրական պահվածքը շատ ողորմելի է։ Կարծես մարդկանց լեզուներն ու շուրթերը երկնքում են, իսկ նրանց ոտքերը շատ ներքև՝ գետնի վրա են, և արդյունքում նրանց խոսքերը, գործերն ու նրանց համբավը դեռևս անմխիթար վիճակում են։ Ձեր համբավը կործանվել է, ձեր պահվածքը ստոր է, ձեր խոսելաձևը՝ ցածր, իսկ ձեր կյանքը՝ արհամարհելի. նույնիսկ ձեր ողջ մարդկությունն է ստոր ու ցածր։ Դուք նեղմիտ եք ուրիշների հանդեպ և սակարկում եք ամեն մի մանրուքի շուրջ։ Վիճում եք ձեր սեփական համբավի ու կարգավիճակի համար՝ ընդհուպ մինչև այն աստիճան, որ պատրաստ եք իջնելու դժոխք և կրակի լիճ։ Ձեր ներկայիս խոսքերն ու գործերը բավարար են Ինձ համար՝ որոշելու, որ մեղավոր եք։ Իմ գործի հանդեպ ձեր վերաբերմունքը բավարար է Ինձ համար՝ որոշելու, որ անարդարներ եք, ու ձեր խառնվածքները բավարար են՝ մատնանշելու, որ գարշելի բաներով լի կեղտոտ հոգիներ եք։ Ձեր դրսևորումները և այն, ինչ բացահայտում եք, բավարար են՝ ասելու, որ անմաքուր հոգիների արյունը խմելով հագեցած մարդիկ եք։ Երբ խոսվում է երկնքի թագավորություն մտնելու մասին, դուք ձեր զգացմունքները չեք բացահայտում։ Կարծում եք, թե ձեր ներկայիս վիճակը բավարա՞ր է, որ քայլեք Իմ երկնքի թագավորության դարպասից ներս։ Կարծում եք, թե կարո՞ղ եք թույլտվություն ստանալ՝ մտնելու Իմ գործի և խոսքերի սուրբ երկիրը՝ առանց ձեր սեփական խոսքերն ու գործերը նախապես Իմ կողմից ստուգվելու։ Ո՞վ կարող է Իմ աչքերին թոզ փչել։ Ինչպե՞ս կարող էին ձեր արհամարհելի, ցածր պահվածքն ու խոսակցությունները վրիպել Իմ աչքից։ Ձեր կյանքն Իմ կողմից որոշվել է որպես այդ անմաքուր հոգիների արյունը խմելու և մսեղին ուտելու կյանք, քանզի ամեն օր ընդօրինակում եք նրանց Իմ առջև։ Իմ առջև ձեր պահվածքն առանձնապես վատ ու ցածր է եղել, ուստի ինչպե՞ս կարող էի ձեզ զզվելի չհամարել։ Ձեր խոսքերի մեջ անմաքուր հոգիների պղծությունները կան․ շողոքորթում եք, թաքցնում և քծնում ճիշտ այնպես, ինչպես նրանք, ովքեր զբաղվում են կախարդությամբ, և ինչպես նրանք, ովքեր նենգություն են կիրառում և խմում անարդարների արյունը։ Մարդու բոլոր դրսևորումները ծայրաստիճան անարդար են, ուստի ինչպե՞ս կարող են բոլոր մարդիկ տեղավորվել այն սուրբ երկրում, որտեղ արդարներն են։ Կարծում ես, որ քո այդ արհամարհելի պահվածքը կարո՞ղ է քեզ առանձնացնել այդ անարդարներից որպես սուրբ անձ։ Քո օձանման լեզուն ի վերջո կկործանի քո այս մսեղին, որն ավերածություն է գործում և գարշելի բաներ է անում, և քո այդ ձեռքերը, որոնք ծածկված են անմաքուր հոգիների արյամբ, նույնպես ի վերջո դժոխքի մեջ կքաշեն քո հոգին։ Ինչո՞ւ, ուրեմն, չես կառչում այս հնարավորությունից՝ մաքրելու քո կեղտոտված ձեռքերը։ Եվ ինչո՞ւ չես օգտվում այս առիթից՝ կտրելու քո այդ լեզուն, որն անարդար խոսքեր է ասում։ Մի՞թե պատրաստ ես տառապելու դժոխքի բոցերում հանուն քո ձեռքերի, լեզվի և շուրթերի։ Ես զննում եմ բյուրավոր մարդկանց սրտերը երկու աչքով, քանզի մարդկությունն ստեղծելուց շատ առաջ նրանց սրտերն Իմ ձեռքերում էի բռնել։ Ես վաղուց էի թափանցել մարդկանց սրտերի մեջ, ուստի ինչպե՞ս կարող էին նրանց մտքերը վրիպել Իմ աչքից։ Ինչպե՞ս կարող էին նրանք հասցնել խուսափել Իմ Հոգու կողմից այրվելուց։
Քո շուրթերն ավելի բարի են, քան աղավնիներինը, բայց քո սիրտն ավելի չարագուշակ է, քան այն ծեր օձինը։ Քո շուրթերը նույնիսկ լիբանանցի կանանց պես գեղեցիկ են, սակայն քո սիրտը նրանցից ավելի բարի չէ, և հաստատ չի կարող համեմատվել քանանացիների գեղեցկության հետ։ Քո սիրտն այնքա՜ն նենգ է։ Զզվում եմ միայն անարդարների շուրթերից ու սրտերից և չեմ պահանջում մարդկանցից, որ նրանք գերազանցեն սրբերին․ պարզապես հակակրանք եմ զգում անարդարների չար գործերի հանդեպ և հուսով եմ, որ նրանք կկարողանան ազատվել իրենց կեղտոտությունից և փախչել իրենց ներկայիս ծանր կացությունից, որպեսզի կարողանան առանձնանալ այդ անարդարներից և ապրել ու սուրբ լինել արդարների հետ։ Դուք նույն հանգամանքներում եք, ինչ Ես, սակայն պատված եք կեղտով․ սկզբում ստեղծված մարդկանց նախնական նմանությունից ամենափոքր մասնիկ անգամ չունեք։ Ավելին, քանի որ ամեն օր ընդօրինակում եք այդ անմաքուր հոգիների նմանությունները՝ անելով այն, ինչ նրանք են անում, և ասելով այն, ինչ նրանք են ասում, ձեր բոլոր մասերը՝ նույնիսկ ձեր լեզուներն ու շուրթերը, թաթախված են նրանց կեղտաջրի մեջ, այն աստիճան, որ ամբողջովին ծածկված եք նման բծերով, և ձեր ոչ մի մասը չի կարող օգտագործվել Իմ գործի համար։ Դա այնքա՜ն սրտաճմլիկ է։ Դուք ապրում եք ձիերի ու անասունների այսպիսի աշխարհում, սակայն իրականում տրտմություն չեք զգում։ Դուք լի եք ուրախությամբ և ապրում եք ազատ ու անհոգ։ Լողում եք այդ կեղտաջրում, սակայն իրականում չեք գիտակցում, որ ընկել եք այսպիսի ծանր կացության մեջ։ Ամեն օր շփվում եք անմաքուր հոգիների հետ և գործ ունեք «արտաթորանքի» հետ, և ձեր կյանքը բավականին գռեհիկ է․ իրականում չես գիտակցում, որ բացարձակապես մարդկային աշխարհում չես ապրում և որ չես վերահսկում ինքդ քեզ։ Մի՞թե չգիտես, որ քո կյանքը վաղուց ոտնահարվել է այդ անմաքուր հոգիների կողմից, կամ որ քո բնավորությունը վաղուց արատավորվել է կեղտաջրով։ Կարծում ես, թե երկրային դրախտում ու երջանկության մե՞ջ ես ապրում։ Մի՞թե չգիտես, որ անմաքուր հոգիների կողքին մի ամբողջ կյանք ես ապրել, և որ գոյատևել ես այն ամենի հետ, ինչ նրանք պատրաստել են քեզ համար։ Ինչպե՞ս կարող է քո ապրելակերպը որևէ իմաստ ունենալ։ Ինչպե՞ս կարող է քո կյանքը որևէ արժեք ունենալ։ Այս ու այն կողմ ես վազվզել ծնողներիդ համար՝ անմաքուր հոգիներով ծնողներիդ, սակայն իրականում գաղափար անգամ չունես, որ քեզ վնասողներն անմաքուր հոգիներով ծնողներն են, որոնք ծնել ու մեծացրել են քեզ։ Ավելին, տեղյակ չես, որ քո ողջ կեղտոտությունն իրականում նրանք են քեզ տվել. միայն այն գիտես, որ նրանք կարող են քեզ «վայելք» բերել, նրանք չեն հանդիմանում քեզ, ոչ էլ դատում են և հատկապես չեն անիծում քեզ։ Նրանք երբեք զայրույթով չեն պոռթկացել քեզ վրա, այլ քեզ հաճելիորեն և սիրալիր են վերաբերվում։ Նրանց խոսքերը սնուցում են քո սիրտը ու գերում քեզ, այնպես որ ապակողմնորոշվում ես և առանց գիտակցելու ներքաշվում ես ու պատրաստ ես ծառայելու՝ դառնալով նրանց խոսափողն ու ծառան։ Դու ընդհանրապես բողոքներ չունես, այլ պատրաստ ես նրանց համար հլու հնազանդ աշխատելու․ դու մոլորված ես նրանց կողմից։ Այդ պատճառով բացարձակ չես արձագանքում իմ արած գործին։ Զարմանալի չէ, որ միշտ ուզում ես գաղտնի սպրդել Իմ մատների արանքով, և զարմանալի չէ, որ միշտ ուզում ես քաղցր խոսքեր օգտագործել՝ Ինձնից խաբեությամբ բարեհաճություն կորզելու համար։ Պարզվում է՝ դու արդեն այլ ծրագիր ունեիր՝ այլ կարգավորում։ Դու կարող ես տեսնել Իմ՝ որպես Ամենակարողի գործողությունների մի մասը, բայց նվազագույն գիտելիք անգամ չունես Իմ դատաստանի և հանդիմանության մասին։ Դու գաղափար անգամ չունես, թե երբ է սկսվել Իմ հանդիմանությունը. միայն Ինձ խաբել գիտես, սակայն չգիտես, որ Ես չեմ հանդուրժի մարդու կողմից որևէ խախտում։ Քանի որ դու արդեն վճռել ես ծառայել Ինձ, Ես քեզ բաց չեմ թողնի։ Ես չարը չհանդուրժող Աստված եմ, և Ես մարդկանց հանդեպ նախանձախնդիր Աստված եմ։ Քանզի դու արդեն դրել ես քո խոսքերը զոհասեղանին, Ես թույլ չեմ տա, որ փախչես հենց Իմ աչքի առաջ, ոչ էլ թույլ կտամ, որ երկու տիրոջ ծառայես։ Կարծո՞ւմ էիր` կարող ես երկրորդ սեր ունենալ քո խոսքերն Իմ զոհասեղանին ու աչքի առաջ դնելուց հետո։ Ինչպե՞ս կարող էի թույլ տալ, որ մարդիկ Ինձ այդպես ծաղրեն։ Կարծո՞ւմ էիր՝ կարող ես քո լեզվով անփութորեն ուխտեր ու երդումներ տալ Ինձ։ Ինչպե՞ս կարող էիր երդվել Իմ գահով՝ Իմ՝ Բարձրյալիս գահով։ Կարծո՞ւմ էիր՝ քո երդումներն արդեն անցել են։ Թույլ տվեք ասել ձեզ. Եթե անգամ ձեր մսեղին վերանա, ձեր երդումները չեն կարող։ Վերջում Ես ըստ ձեր երդումների կդատապարտեմ ձեզ։ Մինչդեռ դուք կարծում եք, թե ձեր խոսքերն Իմ առջև դնելով կարող եք ձևականորեն վարվել Ինձ հետ, իսկ ձեր սրտերը կարող են ծառայել անմաքուր ու չար հոգիներին։ Ինչպե՞ս կարող էր Իմ զայրույթը հանդուրժել այն շների ու խոզերի նման մարդկանց նենգությունը։ Ես պետք է ի կատար ածեմ Իմ կառավարչական հրամանագրերը և անմաքուր հոգիների ձեռքից հետ խլեմ բոլոր այն կարծրամիտ, «բարեպաշտ» մարդկանց, որոնք հավատում են Ինձ, որպեսզի նրանք կարգապահ կերպով «սպասարկեն» Ինձ, լինեն Իմ եզները, լինեն Իմ ձիերը և լիովին անձնատուր լինեն Իմ մորթելուն։ Ես կստիպեմ քեզ վերցնել քո նախկին վճիռները և կրկին ծառայել Ինձ։ Ես չեմ հանդուրժի որևէ արարածի, որը խաբում է Ինձ։ Կարծո՞ւմ էիր՝ կարող ես պարզապես կամայական պահանջներ ներկայացնել և ստել Ինձ։ Կարծո՞ւմ էիր՝ չեմ լսել կամ տեսել քո խոսքերն ու գործերը։ Ինչպե՞ս կարող էին քո խոսքերն ու գործերն Իմ տեսադաշտում չլինել։ Ինչպե՞ս կարող էի երբևէ թույլ տալ, որ մարդիկ Ինձ այդպես խաբեն։
Ես քայլել եմ ձեր մեջ մի քանի գարուն ու աշուն. Ես երկար ժամանակ ապրել եմ ձեր մեջ և ապրել եմ ձեզ հետ։ Ձեր արհամարհելի պահվածքի որքա՞ն մասն է սպրդել հենց Իմ աչքի առջևից։ Ձեր այդ սրտաբուխ խոսքերն անընդհատ արձագանքում են Իմ ականջներում. ձեր միլիոնավոր վճիռները դրվել են Իմ զոհասեղանին՝ այնքան շատ, որ հնարավոր չէ հաշվել։ Սակայն ձեր նվիրումն ու ծախսվելը նույնիսկ մի հատիկի չափ էլ չկան։ Դուք անկեղծության նույնիսկ մի փոքրիկ կաթիլ չեք դնում Իմ զոհասեղանին։ Ո՞ւր են Իմ հանդեպ ձեր հավատի պտուղները։ Դուք անվերջ շնորհք եք ստացել Ինձնից և տեսել եք երկնքի անվերջ խորհուրդները. Ես նույնիսկ ցույց եմ տվել ձեզ երկնքի բոցերը, բայց սիրտ չեմ արել այրելու ձեզ։ Իսկ դուք որքա՞ն եք տվել Ինձ դրա դիմաց։ Որքա՞ն եք դուք պատրաստ Ինձ տալու։ Ձեռքումդ ունենալով այն կերակուրը, որ Ես եմ շնորհել ձեզ, շրջվում ես և մատուցում այն Ինձ՝ նույնիսկ ասելով, թե այն ձեռք ես բերել քո սեփական քրտնաջան աշխատանքով, և որ մատուցում ես Ինձ քո ողջ ունեցածը։ Ինչպե՞ս կարող ես չիմանալ, որ Ինձ մատուցած քո «նվիրաբերությունները» բոլորն Իմ զոհասեղանից են գողացված։ Ավելին, հիմա դու դրանք մատուցում ես Ինձ, մի՞թե Ինձ չես խաբում։ Ինչպե՞ս կարող ես չիմանալ, որ այն, ինչ Ես վայելում եմ այսօր, բոլորն Իմ զոհասեղանի ընծաներն են, այլ ոչ թե այն, ինչ դու վաստակել ես քո քրտնաջան աշխատանքով և ապա մատուցել Ինձ։ Դուք իրականում համարձակվում եք խաբել Ինձ այսպես, ուստի ինչպե՞ս կարող եմ ներել ձեզ։ Ինչպե՞ս կարող եք ակնկալել, որ Ես այսուհետև կհանդուրժեմ սա։ Ես ամեն ինչ շնորհել եմ ձեզ, Ես ամեն ինչ բացել եմ ձեր առջև և հոգացել ձեր կարիքները, բացել եմ ձեր աչքերը, սակայն դուք, ձեր խղճին դեմ գնալով, այսպես խաբում եք Ինձ։ Ես անձնուրացաբար ամեն ինչ շնորհել եմ ձեզ, որպեսզի նույնիսկ եթե տառապեք, Ինձնից ստացած լինեք այն ամենը, ինչ բերել եմ երկնքից։ Սակայն դուք ընդհանրապես նվիրում չունեք, և նույնիսկ եթե մի փոքրիկ ներդրում եք արել, դրանից հետո փորձում եք «հաշիվներ մաքրել» Ինձ հետ։ Մի՞թե քո ներդրումը ոչնչի չի վերածվի։ Այն, ինչ մատուցել ես Ինձ, պարզապես ավազահատիկ է, մինչդեռ այն, ինչ խնդրել ես Ինձնից, մի տոննա ոսկի է։ Մի՞թե պարզապես անխոհեմ չես վարվում։ Ես գործում եմ ձեր մեջ։ Բացարձակապես ոչ մի հետք չկա այն տասը տոկոսից, որը պետք է տրվեր Ինձ, էլ չասած լրացուցիչ զոհաբերությունների մասին։ Ավելին, այն տասը տոկոսը, որը մատուցվում է բարեպաշտների կողմից, բռնագրավվում է չարերի կողմից։ Մի՞թե դուք բոլորդ առանձնացած չեք Ինձնից։ Մի՞թե դուք բոլորդ թշնամաբար չեք տրամադրված Իմ հանդեպ։ Մի՞թե դուք բոլորդ չեք կործանում Իմ զոհասեղանը։ Ինչպե՞ս կարող են նման մարդիկ գանձեր համարվել Իմ աչքերում։ Մի՞թե նրանք այն խոզերն ու շները չեն, որոնցից Ես զզվում եմ։ Ինչպե՞ս կարող եմ ձեր չարագործությունը գանձ անվանել։ Իրականում ո՞ւմ համար է արվում Իմ գործը։ Մի՞թե դրա նպատակը պարզապես ձեզ բոլորիդ տապալելով Իմ իշխանությունը բացահայտելն է։ Մի՞թե ձեր բոլորի կյանքը կախված չէ Իմ մեկ խոսքից։ Ինչո՞ւ եմ Ես միայն խոսքեր օգտագործում ձեզ հրահանգելու համար և խոսքերը փաստերի չեմ վերածել՝ ձեզ օր առաջ տապալելու համար։ Արդյո՞ք Իմ խոսքերի և գործի նպատակը պարզապես մարդկանց տապալելն է։ Մի՞թե Ես Աստված եմ, որ անխտիր սպանում է անմեղներին։ Հենց հիմա ձեզնից քանի՞սն են Իմ առջև իրենց ողջ էությամբ փնտրում մարդկային կյանքի ճիշտ ուղին։ Պարզապես ձեր մարմիններն են Իմ առջև. ձեր սրտերը դեռ ազատության մեջ են և շատ, շատ հեռու են Ինձնից։ Քանզի դուք չգիտեք, թե իրականում ինչ է Իմ գործը, ձեզնից շատերը ցանկանում են հեռանալ Ինձնից և օտարանալ Ինձնից՝ փոխարենը հուսալով ապրել երանության աշխարհում, որտեղ չկա ոչ հանդիմանություն, ոչ էլ դատաստան։ Մի՞թե սա չէ այն, ինչ մարդիկ ցանկանում են իրենց սրտերում։ Ես չեմ փորձում ստիպել քեզ։ Ինչ ուղի էլ որ բռնես, քո սեփական ընտրությունն է։ Այսօրվա ուղին ուղեկցվում է դատաստանով և անեծքներով, բայց դուք բոլորդ պետք է իմանաք, որ այն ամենը, ինչ Ես շնորհել եմ ձեզ՝ լինեն դրանք դատաստաններ, թե հանդիմանություններ, լավագույն նվերներն են, որոնք Ես պարգևել եմ ձեզ, և դրանք բոլորն այն բաներն են, որոնց կարիքը դուք հրատապ ունեք։